Լրահոս
2023-02-17
-
ԻրավականՀիվանդը մետաղական շղթայով միացված է եղել ջեռուցման մարտկոցներին. ձերբակալվել են Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը և 3 աշխատակիցներՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից՝ մասնավորապես, հիվանդներին ամբողջությամբ չեն տրամադրվում օրվա հասանելիք ծխախոտը և սնունդը, օրվա ճաշացանկից մատուցվում է միայն առանց մսի ապուր և հաց, բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատակիցների պարտականությունը հանդիսացող աշխատանքների մի մասը կատարում են հիվանդները, առանձին հիվանդներ էլ ՊՈԱԿ-ի տնօրենին կամ նրա ընտանիքին պատկանող անասնագոմ շարունակաբար կատարում են մաքրման աշխատանք: Ըստ հաղորդման՝ նաև տուն-ինտերնատում ենթարկվում են խոշտանգման։ Բացի հիվանդներին առնչվող դեպքերից, հաղորոդման տվյալներով, տնօրենը գլխավոր ավագ քրոջ միջոցով ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներից պահանջել և ստացել է գումար, որպեսզի բարձրացնի դրույքաչափերը, հաշմանդամության համար աշխատանքից ազատված անձին տնօրենը, գումար վերցնելով, ընդունել է աշխատանքի որպես հսկիչ, իսկ հոգեբուժարանում որպես ատամնաբույժ է աշխատում նաև Վարդենիս քաղաքի մի բնակիչ, ով երբևէ որևէ հիվանդի ատամ չի հեռացրել կամ բուժել, չունի ատամնաբույժների համար նախատեսված համապատասխան արտոնագիր, սակայն տնօրենը նրան աշխատանքից չի հեռացրել և մինչ օրս վերջինս աշխատում է նշված վայրում ու ստանում աշխատավարձ: Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով), 436-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով) և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ Գեղարքունիքի մարզի քննչական վարչության քննիչների, Ոստիկանւթյան ծառայողների համագործակցությամբ անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի քննչական, վարութային, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու նպատակով։ Մասնավորապես, նույն օրը «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի հիվանդասենյակներում, այլ տարածքներում կատարվել են զննություններ։ Դրանց ընթացքում հենց տեղում պարզվել է, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններից: Բաժանմունքներից մեկի ճաշասենյակում արձանագրվել է, թե ինչ տեսակի սնունդ է մատակարարվել բնակիչներին: Նույն օրը կայացված որոշումներով ՊՈԱԿ-ից առգրավվել են սննդի և ծխախոտի հատկացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները: Հանցագործության կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։ Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողությունները կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաև տնօրենը: Նախաքննությունը շարունակվում է։ Դեպքի մի շարք հանգամանքներ և գործի համար նշանակություն ունեցող տվյալներ պարզելու, Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում հանցավոր հնարավոր այլ դրսևորումներ ի հայտ բերելու նպատակով ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:1517.02.23 -
ԱշխարհՋարդուփշուր են արել խանութների ապակիները. Փարիզը մարտադաշտ է դարձելՓարիզը կրկին տակնուվրա է եղել բազմահազարանոց բողոքի ցույցերից հետո: Մեկ ամսից ավելի է՝ ֆրանսիացիները բողոքում են կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ: Փարիզի փողոցները իսկական մարտադաշտի են վերածվել, երբ բախում է սկսվել ցուցարարների ու ոստիկանների միջև: Ակցիայի մասնակիցները ջարդուփշուր են արել խանութի ապակիները, հարձակվել ոստիկանների վրա: Ուժայինները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել, որ ցրեն հավաքվածներին:Ավելին15:0717.02.23 -
Արտաքին քաղաքականությունԲեռլինում ցուցահանդեսի կազմակերպիչները ՀՀ-ին արգելել են խոսել ԼՂ մասին. Արմեն ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ահա այսպիսի նամակ է ստացել համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկի կազմկոմիտեից էկոնոմիկայի նախարարությունը։ Այդ ցուցահանդեսը պետք է տեղի ունենա Բեռլինում՝ այս տարի, մարտի7-9: Նամակում, եթե «ալարում եք» կարդալ, ասեմ, որ պսևդո- քաղաքական հիմնավորումներով հայկական կողմին զգուշացնում են, որ հանկարծ «քաղաքական բնույթի» որևէ նյութ, գրքույկ, ցուցանմուշ տուրիստական ցուցահանդեսին չներկայացվի։ Նամակում հստակ նշված է, որ խոսքը գնում է ԼՂ մասին։ Զարհուրելի է այն փաստը, որ ինչ-որ մի ցուցահանդեսի կազմակերպիչներ դա հիմնավորելու համար հղում են անում ՄԱԿ-ի ԱԽ կողմից ընդունված 4 բանաձևերին։ Մեզ փորձում են զրկել Արցախից բոլոր մակարդակներում, այդ թվում այսպիսի՝ զբոսաշրջային, մշակութային, մարդկային, տնտեսական և այլ հարթություններում։ Նախկինում համաշխարհային զբոսաշրջային շոուների ժամանակ հայկական տաղավարների մոտ մեծ աղմուկ էին բարձրացնում բացառապես ադրբեջանցիներն ու թուրքերը։ Սակայն երբեք և ոչ մի կազմկոմիտե, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, չէր կարող արգելել և չէր արգելում հայկական զբոսաշրջային կազմակերպություններին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային գրավչության մասին վկայող պատմական, մշակութային և այլ փաստեր ու նյութեր։ Բնական է, որ երբ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էր այս 4 բանաձևերի մասին՝ ասելով դե, վերջիվերջո, չմոռանանք այդ բանաձևերը ՝ ծառայելով ադրբեջանական քարոզչամեքենային և լինելով առաջին հայ պաշտոնյան, որ այդպիսի հիմար դավաճանություն էր արտաբերում ԱԺ ամբիոնից, զգուշացնում էինք, որ այսպիսի խոսույթի նպատակը գուցե սեփական իշխանությանը կառչելու փաստը հիմնավորելն է, այնուհանդերձ, հսկայական վնասներ է հասցնելու Հայաստանին և Արցախին։ Այս նամակն այդ դրսևորումներից ընդամենը մեկն է։ Հիշեցնեմ, որ նախկինում մենք Գերմանիայում ունեինք արդյունավետ աշխատող դեսպան: Հիմա իր փոխարեն Գերմանիայում դեսպան նշանակվեց հերթական դատարկ, մեծամիտ մի դեղնակտուց, չկայացած մի ուսապարկ՝ Վիկտոր Ենգիբարյանը։ Կրկնակի զավեշտալի է, որ այսպիսի նամակ ՀՀ- ն ստանում է ԱԳ նախարար կոչվող Արարատ Միրզոյանի՝ Գերմանիա վերջերս կատարած այցից անմիջապես հետո։ Դե, էկոնոմիկայի նախարար կոչվող անհայրենիք թյուրիմացության մասին էլ չասեմ։ Հայերի շահի համար, հայկականության համար այս իշխանությունները չեն պայքարում արտերկրում և սա դրա վկայություններից մեկն է։ Այսօր արգելում են ԼՂ մասին խոսել, վաղը կարգելեն ներկայացնել տոլման, դուդուկը, լավաշը, խաչքարերը, քոչարին, այն ամենն ինչ ստեղծվել է մեր պատմության ընթացքում, որպես հայկական մշակույթի վկայություններ և հայկական քաղաքակրթության նմուշ և այս ամենը Նիկոլ Փաշինյանը հերթով, կարգով, շարքով հանձնում է Ադրբեջանին»։Ավելին15:0017.02.23 -
ՏարածաշրջանՌուս 101 ռազմագերի վերադարձել է հայրենիք. ռուսները շրջափակել են ուկրաինական քաղաքըԲանակցությունների արդյունքում 101 ռուս ռազմագերի վերադարձել է հայրենիք: Այս մասին հայտնել է Դաշնության պաշտպանական գերատեսչությունը: Թե ինչ ֆորմատի բանակցություններ են եղել, ռուսական կողմը չի մեկնաբանել: Մոսկվան հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակը լարված է: Հատկապես թեժ է պայքարը Արտեմովսկում՝ Բախմուտում: Ռուսները վստահեցնում են, որ գրեթե շրջափակել են քաղաքը:Ավելին14:5217.02.23 -
Իրավական45 և 26 տարեկան տղամարդիկ տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Էրեբունու 3-րդ զանգվածի տներից մեկի դուռըՈստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, փետրվարի 16-ին Նոր Արեշի 50-րդ փողոցում հայտնաբերել, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել 45 և 26 տարեկան երկու տղամարդկանց՝ վերջինիս վարած «ԳԱԶել»-ով հանդերձ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք նույն օրը տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Էրեբունու 3-րդ զանգվածի տներից մեկի դուռը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, ինչից հետո կոտրել են նշված տան նկուղի դռան փականը և այնտեղից գողացել սառնարան, գազօջախ և կենցաղային այլ իրեր: Գողոնը, «ԳԱԶել»-ով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:4517.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում իշխող ուժն ընտրությունները հետաձգելու վերաբերյալ մտադրություն և որոշում դեռևս չունիԹուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP) շարքերում սպասվող համընդհանուր ընտրությունների (նախագահական և խորհրդարանական ընտրությունները միաժամանակ են) անցկացման ժամկետի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, հայտնում է թուրքական Hürriyet-ը։ Թերթը, հղում անելով իշխող կուսակցության իր աղբյուրին, նշում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընտրությունները հետաձգելու վերաբերյալ դեռևս մտադրություն և որոշում չունի։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունում (AKP) դիտարկվում են բոլոր տարբերակները, սակայն մինչ այժմ ընտրությունները հետաձգելու որոշում կամ մտադրություն չկա։ «Կարելի է ասել, որ նախագահ Էրդողանը կողմ է մայիսի 14-ին ընտրությունների անցկացմանը, իսկ կուսակցության որոշ անդամներ՝ հունիսի 18-ին»,- գրում է թերթը։ Նշվում է, որ նախագահ Էրդողանը ընտրությունների հետ կապված մտահոգություններ չունի։ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (YSK) կաշխատի երկրաշարժի գոտուց տեղափոխվածների քվեարկության կազմակերպման և երկրաշարժի գոտում մնացածների քվեարկելու տեղի ուղղությամբ, այս հարցերի շուրջ տարաձայնություններից խուսափելու համար:Ավելին14:3017.02.23 -
ՏարածաշրջանԱդրբեջանցիների անվտանգությունը ՀՀ տարածքում կապահովի թուրքակա՞ն բանակըԱդրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ադրբեջանցիների Հայաստանի տարածքում վերաբնակեցման պաշտոնական ծրագրի մեջ (որը, ի դեպ հրապարակվել ա մի քանի օր առաջ ու հասանելի ա բաց աղբյուրներում), նշվում ա, որ ադրբեջանցիների անվտանգությունը ՀՀ տարածքում պետք է ապահովեն իրենց համար վստահելի և բարեկամ երկրների ուժերը, համապատասխան մանդատ ստանալով։ Իրենց փորձագետները միտքը բացում են՝ դա պիտի լինի թուրքական բանակը։ Արդեն պաշտոնական հանդիպումներ ունեցել են թուրք պաշտոնյաների հետ։ Թուրքիայի դեսպանը «համայնքի» գրասենյակ այցելել ա։ Թուրքիայից աջակցման պաշտոնական հայտարարությունները հնչել են։ Ադրբեջանական կողմի պնդմամբ, վերադառնալու իրավունք ունեն ոչ միայն Հայաստանի տարածքում ծնվածները, այլ նաև նրանց ժառանգները և պետական ծրագրի շրջանակներում սկսվել են արդեն հաշվառումը և ցուցակագրումը։ Այս պահին խոսքը գնում ա մի քանի հարյուր հազարի մասին։ Ադրբեջանից փախստական դարձած հայերի մասով նման պաշտոնական ծրագիր չկա, առավել ևս չկա որևէ միտում, որ ջարդերից փրկված մարդիկ կցանկանան վերադառնալ թշնամի պետություն ապրելու։ Իսկ Ադրբեջանում ոչ միայն կա ծրագիր, թե ինչպես են իրենք պլանավորում Հայաստանի տարածքը գրավել առանց պատերազմ հայտարարելու, այլ նաև արդեն սկսել են աշխատել այդ ուղղությամբ դիվանագիտական, իրավական, քարոզչական, քաղաքական, գիտական և այլ ոլորտներում, երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։Ավելին14:1517.02.23 -
ՔաղաքականԱնիի կամրջի նորոգումը հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ կապ չունի. Գեղամ ՄանուկյանՑանկանում եմ հրապարակել մի քանի փաստեր, որպեսզի մեր հասարակությունների կողմից հայ-թուրքական հաշտեցման գործընթացում հասարակությանը կեղծ տեղեկություններով կերակրելու իշխանության գործողությունները բացահայտելու համար։ Այս մասին Ազգային Ժողովում բրիֆինգի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «3 օր շարունակ Արարատ Միրզոյանի Անկարա այցելությունից հետո տարածվում է տեղեկություն, որ ձեռք է բերվել համաձայնություն Թուրքիայի և Հայաստանի միջև Անիի կամուրջի վերանորոգման շուրջ։ Այդ մասին ասուլիսում հայտարարել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, բառացի ասելով՝ «խոսել ենք այն մասին, թե ինչ քայլեր կարելի է անել կարգավորման գործընթացում, դրանցից մեկը Մետաքսի ճանապարհի կամրջի վերանորոգումն է։ Մենք նախապատրաստությունները ապագայի հետ կապված շարունակում ենք, այսօր պայմանավորվել ենք ավելի արագ անել այդ քայլերը»։ Արարատ Միրզոյանի ներկայությամբ Չավուշօղլուն նշում է Մետաքսի ճանապարհի կամուրջը, այն ինչ դա և՛ հնագիտության մեջ, և՛ պատմագիտության մեջ ընդունված է որպես Անիի պատմական կամուրջ։ Առավոտից-երեկո խոսում են տեսեք ինչ մեծ հաջողություն է կարգավորման համար։ 2023 թ․-ի փետրվարին են հայտարարում, որ Անիի պատմական կամուրջը պետք է համատեղ վերանորոգեն։ Դեռ 2017թ․-ին Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախագահ Լուման Քուրթուրմուշը և ծովագնացության կապի տրանսպորտի նախարարը եղել են Կարսում, այցելել են Անիի պատմական հուշարձաններ և այցելել են կամուրջի մոտ, խոսել կամրջի ապագայի մասին։ Դրա մասին ժամանակին խոսել է նաև Թուրքիայի բնապահպանության նախարարը, որ Մետաքսի ճանապարհը շատ կարևոր է և պատմական հուշարձանները պետք է վերանորոգվի»,- ասաց նա։Ավելին14:1117.02.23 -
Իրավական31-ամյա տղամարդը կտրող-ծակող առարկայով խփել էր 51-ամյա էջմիածինցունՀունվարի 20-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Էջմիածնի 51-ամյա բնակչի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: Արմավիրի բաժնի քրեական հետախույզները մեկնեցին հիվանդանոց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզեցին, որ կեսգիշերն անց Արմավիրի Երևանյան փողոցի գիշերային ակումբներից մեկի մոտ մայրաքաղաքի 31-ամյա և Արմավիրի 28-ամյա երկու բնակիչ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին տուժածի հետ, ինչից հետո 31-ամյա տղամարդը կտրող-ծակող առարկայով խփել էր 51-ամյա էջմիածինցուն: 28-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տեղափոխվել Արմավիրի մարզային քննչական վարչություն, իսկ տուժողին վնասվածքներ հասցրած տղամարդուն Արմավիրի ոստիկանները հայտնաբերեցին փետրվարի 14-ին։ Նա Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասում ձերբակալվեց ու տեղափոխվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:0017.02.23 -
ԱրցախԾայրահեղ ծանր վիճակում 5 հիվանդ Ստեփանակերտի հիվանդանոցում է. բլոկադայի 68-րդ օրըԱրցախը 68-րդ օրն է՝ ադրբեջանական շրջափակման մեջ է: Ամեն օր ավելացող անորոշությունը նաև ֆիզիկապես է հյուծում մեծերին ու երեխաներին: Արցախի մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում այս պահին 3 երեխա է բուժվում, 8 հիվանդ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: Նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է:Ավելին13:5217.02.23 -
ԱշխարհՄարդ է մահացել էլեկտրագնացքում բռնկված հրդեհիցՄոսկվայում էլեկտրագնացքի վագոն է բռնկվել, մեկ մարդ մահացել է. հայտնում է ԱԻՆ-ը: «Միրա պողոտայում գնացքի վագոնում հրդեհի մասին հաղորդագրություն է եղել... Հրդեհը տեղի է ունեցել վերջին վագոնում՝ մոտ 7 քմ ընդհանուր մակերեսով: Երեք հոգի դուրս են եկել գնացքից, վարորդները օգտվել են «White»-ից։ Մեքենայում հայտնաբերվել է մեկ մահացած»,- հայտնում է աղբյուրը։ Նշվում է, որ հրդեհը մարվել է:Ավելին13:4517.02.23 -
ՔաղաքականՎիկտոր Սողոմոնյանը՝ լրագրողի վարպետության դասընթացների և նախագահ Քոչարյանի գրասենյակում իր հետագա աշխատանքի մասինՔաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հետ NEWS.am-ը զրուցել է Երևանում մեկնարկող լրագրողական վարպետության հատուկ դասընթացների և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում իր հետագա աշխատանքի մասին։ Պարոն Սողոմոնյան, եթե չեմ սխալվում, Ձեր կազմակերպած լրագրողական վարպետության դասընթացները սկսվում են գալիք շաբաթ։ Բացի Ձեզանից, ովքե՞ր են հանդես գալու դասախոսություններով։ Այո, չեք սխալվում, արդեն գալիք շաբաթվա կեսին Երևանում կանցնեն առաջին դասախոսությունները։ Ինչպես և ծրագրել էի, վարպետաց դասերով հանդես գալու համար հրավիրել եմ տարբեր մասնագետների ՌԴ-ից․ նրանք հայտնի լրագրողներ են, օրինակ՝ ռուսական ՌԲԿ մեդիահոլդինգի գործադիր տնօրեն և հանրահայտ հաղորդավար Իլյա Դորոնովը, և գիտական շրջանակներում հայտնի մասնագետներ, օրինակ՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային լրագրության ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը։ Իսկ ովքե՞ր են ունկնդիրերը։ Ովքե՞ր են արձագանքել դասընթացներին մասնակցելու հրավերին։ Ուրախ եմ, որ առաջին հերթին արձագանքեցին բազմաթիվ ճանաչված լրագրողներ, հեռուստամեկնաբաններ և հաղորդավարներ։ Ուրախ եմ նաև, որ դիմողների մեջ կան և ուսանողներ, և սկսնակ լրագրողներ։ Գործընկերներիցս ոմանք կմասնակցեն ազատ ունկնդրի կարգավիճակով։ Ընդհանուր առմամբ, խոսքը շուրջ 40 ունկնդրի մասին է։ Հուսով եմ, որ կարդարացնեմ նրանց բոլորի սպասելիքները, մեծ պատասխանատվություն եմ զգում այդ առումով։ Եթե գաղտնիք չէ, որքա՞ն է դասընթացներին մասնակցելու վարձավճարը։ Եվ ինչպե՞ս եք ընտրել ունկնդիրների կազմը։ Դասընթացներն անվճար են։ Մեծ հաշվով, սա լրագրողական փորձի փոխանակման տեսակ է, տարբեր որակավորում ու փորձ ունեցող լրագրողների ազատ շփում՝ մասնագիտական թեմաների շուրջ։ Առանց վճարի, գնահատականների ու դիպլոմների։ Բայց եթե ամեն ինչ հաջող ընթանա, և զգամ, որ շարունակությունը պահանջված է, ապա դասընթացներին իրավաբանական ու կազմակերպական ձև կհաղորդեմ, օրինակ՝ մշտական գործող մասնագիտական մասնավոր դպրոցի ու, կարծում եմ, այդ ժամանակ մասնակցության վճար կսահմանվի, ուսման վարձ։ Իսկ այս անգամվա ունկնդիրներին ընտրել եմ դիմորդների հետ ճանաչողական զրույց անցկացնելուց հետո։ Ի՞նչ հաճախականությամբ եք պատրաստվում կազմակերպել այս դասընթացները։ Կրկնվեմ՝ եթե ամեն ինչ հաջող ընթանա՝ ապա տարին մեկ-երկու անգամ, տասնօրյակներով, երեկոյան ժամերին, 18։30-ից հետո, ինչպես այս անգամ։ Կարծում եմ՝ հարմար ձևաչափ է, հատկապես գործող լրագրողների համար։ Պարոն Սողոմոնյան, թեմայից դուրս մեկ հարց։ Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հայտնվում, թե պատրաստվում եք լքել ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Վերջերս էլ մի պահ շրջանառվեց սոցիալական ցանցերում։ Ճի՞շտ է արդյոք այդ տեղեկությունը։ Եթե ընդամենը երեք ամիս առաջ հարցնեիք, կասեի՝ ոչ։ Բայց այսօր այդ տեղեկությունը մոտ է իրականությանը։ Մասնագիտական գործունեությունը հետզհետե գերակշիռ է դառնում իմ կյանքում։ Երբ գնահատեցի 2023 թվականի համար նախատեսված գիտական աշխատանքի ու ստեղծագործական նախագծերիս ծավալը, հասկացա, որ շուտով համատեղումը գործնական քաղաքականության հետ անհնար կլինի։ Գումարվեց նաև այն հանգամանքը, որ անձնական գործերիս բերումով այս և, ըստ ամենայնի, նաև գալիք տարվա մեծ մասն անցկացնելու եմ Հայաստանից դուրս, ինչի պատճառով ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի պարտականությունները կարողանալու եմ կատարել հիմնականում հեռավար կարգով։ Ի վերջո, բոլոր այս հանգամանքները ստիպեցին ինձ բարդ որոշում կայացնել։ Նախագահ Քոչարյանի հետ տարվա սկզբին քննարկեցինք իրավիճակը ու պայմանավորվեցինք, որ մարտ ամսին կթողնեմ իր գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Թեև վստահ եմ, որ և մեր գործընկերները, և համախոհները, և քաղաքական շրջանակները քաջատեղյակ են, այնուամենայնիվ, կանխելով հավանական ասեկոսեներն ասեմ․ գրասենյակից հեռանում եմ բացառապես նշածս պատճառներով, առանց որևէ տարաձայնության կամ առավել ևս՝ կոնֆլիկտի։ Ուրախ եմ արձանագրել, որ նախագահ Քոչարյանի հետ 18 տարիների համատեղ աշխատանքը, որ շատ հաճախ ընթացել է կոշտ քաղաքական պայքարի պայմաններում, լինեինք իշխանություն, թե ընդդիմություն, մեր հարաբերություններն անդառնալի բարեկամականի է վերածել ու վեր կանգնեցրել բոլոր տեսակի պայմանականություններից։ Սա պատիվ եմ համարում։ Իսկ չե՞ք մանրամասնի՝ ինչ ստեղծագործական գործունեության մասին է խոսքը։ Եթե երկու բառով՝ բազմասերիանոց ֆիլմեր նկարահանելու մասին է խոսքը։ Բայց սա ամենը չէ։ Կպատմեմ մի առիթով, առանձին հարցազրույցի առարկա է։Ավելին13:3917.02.23 -
ԻրավականՎարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը ստիպել է հիվանդներին մաքրել խոզանոցը, չի տվել սնունդՔրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, հիվանդներից մեկը նրա խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը: Ոստիկանության ծառայողների տեղեկություններով՝ տնօրենը աշխատակիցների դրույքաչափերը բարձրացնելու համար միջնորդի միջոցով պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ: Բացի այդ, պաշտոնավարման տարիներին անփույթ վերաբերմունք է դրսևորել աշխատանքի նկատմամբ և համապատասխան որակավորում չունեցող աշխատողներին աշխատանքից չի ազատել: Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային գործողությունների արդյունքում՝ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը: Այնուհետև, նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Հանգամանքները պարզվում են:Ավելին13:3017.02.23 -
ԱրցախՀայտնի է՝ Արցախում երբ կմեկնարկի կտրոնների տրամադրման գործընթացըԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի փետրվարի 18-ից, ժամը 9:00-ից: Հերթերից խուսափելու համար հորդորում է յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը: Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են՝ խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով:Ավելին13:1517.02.23 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյան-Միշել՝ ոչ ֆորմալ հանդիպում. Մյունխենում է նաև ԱլիևըՓաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին Հայաստանի կառավարությունը տեղեկություններ չի հայտնում: Երկու երկրների ղեկավարները կարող է հանդիպեն Մյունխենում, որտեղ մեկնել են՝ մասնակցելու Անվտանգության համաժողովին: Փաշինյանի հետ Մյունխենում են նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:Ավելին13:0717.02.23 -
ԻրավականԵրևանում Հնդկաստանի քաղաքացուց հափշտակել են ավելի քան 75 000 ԱՄՆ դոլար. քրեական գործը դատարանում էԱվարտվել է մի խումբ անձանց կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ Երևանում կատարված ավազակության, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով իր հասակակից ընկերոջ հետ, 2022 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, գազի կաթսան վերանորոգելու պատրվակով այցելել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից Երևանում վարձակալած բնակարան: 23-ամյա երիտասարդը կատարել է վերանորոգման աշխատանքներ, իսկ հասակակից ընկերը օգտվելով տանտիրոջ ժամանակավոր բացակայությունից՝ սկսել է գումար փնտրել։ Սենյակներից մեկում կախված կոստյումի ծոցագրպանում նա հայտնաբերել է փաթեթավորված գումար, որի մի մասը՝ շուրջ 30.000 ԱՄՆ դոլլար, հափշտակելով, ընկերոջ հետ անմիջապես հեռացել են՝ այդ կերպ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս: Շանունակելով հանցավոր մտադրությունը՝ 23-ամյա երիտասարդի ընկերը նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է Երևան քաղաքի բնակիչ իր 30-ամյա մեկ այլ ընկերոջ ավազակությամբ հափշտակել հիշյալ բնակարանում եղած գումարի մնացած մասը: Օրեր անց, վերջիններս երկուսով դիմակավորված, օդաճնշիչ ատրճանակով զինված, այցելել են վերոհիշյալ բնակարան, որտեղ օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ տանտիրոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են գումար։ Վերջինս իր մոտ եղած 60.000 ՀՀ դրամը տվել է նրանց, ինչից հետո, նախապես տեղյակ լինելով բնակարանում ավելի մեծ գումարի առկայության մասին, 23-ամյա երիտասարդն իրեն հայտնի վայրից՝ պահարանում կախված կոստյումի ծոցագրպանից հայտնաբերել ու հափշտակել է մնացած՝ շուրջ 45.000 ԱՄՆ դոլար գումարը: Հնդկաստանի քաղաքացին փորձել է դիմադրել և խլել նշված գումարը, սակայն բռնություն գործադրելով՝ վերջինիս հրել, գցել են մահճակալի վրա, գոտիով կապել ոտքերը և բնակարանի մուտքի դուռը դրսից փակելով դիմել փախուստի: Ձեռք բերված բավարար փաստերի համադրությամբ՝ 23-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին), 23-ամյա մյուս երիտասարդին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերին), իսկ 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեք մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:0017.02.23 -
ՔաղաքականԵթե իմանայինք, որ, արցախցիներին զոհաբերելով, կփրկենք Հայաստանը, մենք դա կանեինք. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է․ «Տեսակետը, որ 120 հազար արցախահայերից հրաժարումը կփրկի Հայաստանը ու 3 մլն հայերին՝ թյուր է: Եթե իսկապես լիներ Հայաստանի փրկության հարց, եթե մենք իմանայինք, որ արցախցիները զոհաբերվելով՝ կփրկեն մայր Հայաստանը, մենք ինքներս դա կանեինք, առանց որեւէ մեկի բոցաշունչ ելույթների: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեզին, թե՝ «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերին՝ հանուն 120 հազար արցախցիների»: Մեր զրուցակցի խոսքով. - Արցախը տարիներ շարունակ եղել է Հայաստանի վահանը եւ արդեն տվել է ավելի քան 120 հազար զոհ ողջ պատմության ընթացքում՝ փրկելով հայոց պետականությունը եւ հայ ժողովրդին, հայ ազգը եւ հայ գենը: Ես հույս ունեմ, որ դա նրա անձնական կարծիքն է: Իրականում փրկելով Արցախը, մենք փրկում ենք ողջ հայ ժողովրդին, սա պետք է գիտակցել: Ավելին, սա պետք է հասկանա նաեւ հայ հասարակությունը: Բայց խնդիրը այն է, որ սա ոչ թե երկընտրանք է Հայաստանի եւ Արցախի միջեւ, ինչպես դա փորձում են ներկայացնել ոմանք, ընդ որում՝ Թուրքիայի և Ադրբեջանի ուզածն էլ հենց այդ է, որպեսզի մենք պառակտվենք, տածելով, որ երկրընտրանքը հենց Հայաստանի եւ Արցախի միջեւ է: Իրականում Արցախը պարզապես առաջնագծում է, իսկ եթե դու չունես առաջնագծեր՝ պարտվելու ես: Այս թեզը ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական որեւէ տեսանկյունից ճիշտ չէ: Այդ կոնկրետ պատգամավորի նման տեսակետը բերելու է կատաստրոֆայի: Պետք է հասկանալ՝ սա ի՞ր, ինչ-որ խմբի՞, թե՞ հասարակության մոտեցումն է: Ամենակարեւորն այն է, որ պետք է հասկանալ, թե հասարակության ո՞ր մասն է այդկերպ մտածում, որովհետեւ դա թույլ կտա տեսնել, թե հասարակությունը որքանով է առողջ կամ հիվանդ: Եթե որեւէ մեկը նման հայտարարություն է անում, բայց հասարակության մեջ արձագանք չկա, մենք լայն դժգոհության ալիք չենք տեսնում, սա ավելի մտահոգիչ է ու վտանգ է հայոց պետության եւ հայոց պետականության համար: Ի վերջո, նայեք Աստվածաշունչը, Սոդոմ-Գոմորը դրսի ուժերի պատճառով չեղա՞վ, եղավ, որովհետեւ հասարակությունը նեխած էր, սակայն հասարակության մեջ լինել գեթ մեկը, որ արժանի է փրկվելու՝ կփրկվեր: Այդպես էլ հիմա է: — Ամեն դեպքում, աշխարհաքաղաքական զարգացումների պակաս եւս չունենք: Բաքուն, մասնավորապես, փորձում է առաջ տանել նաեւ Հարավային գազային միջանցքի հարցը՝ իր համար արեւմտյան աջակցություն ապահովելու համար: Նման եւս մեկ միջոցառում այս օրերին եղավ: — Այդպիսի միջոցառման անցկացումն Ադրբեջանում բավական խորհրդանշական է: Եվ Բաքուն շատ հմտորեն օգտվում է իր դիրքից: Այսպիսի միջոցառում անցկացնելով եւ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարների, բարձրաստիճան գործիչների, Բաքուն փորձում է ցույց տալ, որ շահերն արժեքներից բարձր են, որ չնայած Արցախի շրջափակմանը՝ ցանկացած միջոցառում բոյկոտելու փոխարեն միջազգային կառույցները եւ պետություններն ուրախությամբ եւ ընդգծված հետաքրքրվածությամբ են մասնակցում: Բայց հարցն այստեղ հռետորական է. ո՞վ է ավելի շատ մեղավոր արժեքների անկման մեջ այս համատեքստում՝ Բաքո՞ւն, որն օգտվում է իր բնական պաշարներից եւ աշխարհագրական դիրքրից, թե՞ այն երկրներն ու կառույցները, որոնք, առհասարակ, իրենց ըստ սեփական հայտարարությունների՝ պետք է լինեին մարդու իրավունքների, դեմոկրատիայի եւ միջազգային իրավունքի հարգման պիոներները: Բայց մի կողմ թողնենք սա, որովհետեւ աշխարհաքաղաքականությունը, ցավոք, կոշտ բան է եւ հույզեր չի հանդուրժում: Կցանկանայի հուսալ, որ այս միջոցառմանը դեմոկրատական հանրույթի ներկայացուցիչները կբարձրացնեն թող որ չճանաչված, բայցեւայնպես՝ դեմոկրատական պետության՝ Արցախի շրջափակման հարցը»:Ավելին12:4517.02.23 -
Արտաքին քաղաքականությունԺոզեպ Բորելն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքովԵվրամիությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց հումանիտար հետևանքներին: Նման հայտարարություն է արել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրահանձնաժողովի անունից պատասխանելով Եվրոպական խորհրդարանի անդամ Դիմիտրիս Պապադակիսի կողմից 2022 թ. դեկտեմբերի 21-ին ուղղված գրավոր հարցերին՝ կապված Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Դիմիտրիս Պապադակիսի տարածած հայտարարությունը: «Եվրամիությունը լրջորեն մտահոգված է ազատ տեղաշարժի և կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարման շարունակական սահմանափակումների պատճառով տեղի բնակչությանը հասցված տառապանքների առնչությամբ», - գրել է Բորելը: ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ մշտական սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջոցով: ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու միջանցքի երկայնքով երթևեկության ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի: «Նաև ընդգծվում է Ռուսաստանի պատասխանատվությունը, որի խաղաղապահ ուժերը վերահսկում են Լաչինի միջանցքը՝ համաձայն նույն եռակողմ համաձայնագրի», - նշված է Պապադակիսի տարածած հաղորդագրությունում: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նաև տեղեկացրել է, որ ԵՄ հումանիտար ֆինանսավորման շրջանակներում 2022 թ.-ին 3,6 միլիոն եվրո է հավաքագրվել Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետևանքների վերացման համար: Նշված գումարը փոխանցվել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, որը միջազգային միակ մարդասիրական կազմակերպությունն է, որը կարողանում է տեղաշարժվել Լաչինի միջանցքի երկայնքով: Նաև նշվում է, որ 2020 թ.-ի հակամարտությունից հետո ԵՄ-ն շուրջ 27 մլն եվրո է հատկացրել՝ ի աջակցություն ռազմական գործողություններից տուժած խոցելի բնակչության:Ավելին12:3017.02.23 -
ՔաղաքականԱրցախի գլխավոր դատախազի դեմ հարձակումները դեռ շարունակվելու են․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին Արցախում ստեղծված լարվածության ֆոնին քաղաքական ուժերի ու տարբեր դերակատարների միջև տեղի են ունենում «փոխհրաձգություններ», հնչում են մեղադրանքներ: Թիրախում է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Պարզվում է՝ խնդիրը ոչ միայն քաղաքական երանգներ ունի, այլև ուղղակիորեն կապված է գլխավոր դատախազի՝ Արցախի ներդրումային հիմնադրամի ու գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ վերջին տասը տարում ծավալած գործունեությունն ուսումնասիրելու նախաձեռնության հետ: Դատախազությունն արդեն համապատասխան հարցումները հասցեագրել է հիշյալ հիմնադրամներին՝ պահանջելով տրամադրել տեղեկություններ հիմնադրամների կողմից ֆինանսավորված անձանց, միջոցների չափի ու նպատակների վերաբերյալ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների ղեկավարների հետ անց է կացվել խորհրդակցություն, որի ընթացքում ձեռք է բերվել օպերատիվ տվյալները մեկտեղելու և համագործակցված աշխատելու պայմանավորվածություն: Այս ամենին բնականաբար դեմ են ոչ միայն գործող և նախկին իշխանությունները, քանզի կարող են բացահայտվել նրանց հետ փոխկապակցված մի շարք անձանց տվյալներ, այլև այդ հիմնադրամների գործունեությունից օգտված անձինք: Տարբեր շրջանակներում գլխավոր դատախազն ուղիղ հայտարարել էր, որ թույլ չի տալու որևէ մեկին թաքնվել այս կամ այն պաշտոնյայի թիկունքում և հիմնադրամներից ստացված գումարները օրենքի սահմաններում պետք է վերադարձվեն՝ առանց բացառության, ընդ որում գործընթացը պետք է սկսվի ամենամեծ աջակցությունը ստացած անձանցից: Այս ամենը բնականաբար ընդունվում է շատ մեծ ընդվզումով, ուստի գլխավոր դատախազի դեմ հարձակումները դեռ շարունակվելու են և առավել մեծ թափ են ստանալու, երբ գործընթացները սկսեն առավել առարկայանալ»:Ավելին12:1517.02.23