Լրահոս
2023-02-17
-
ԻրավականԿանխվել է ադամանդների անօրինական տեղափոխման դեպքՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում 2023թ-ի փետրվար ամսվա ընթացքում կանխվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Օրերս Դուբայ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին՝ կազմակերպության կողմից տրված լիազորագրով, ժամանակավոր պահպանության է հանձնել շուրջ 3367.2 կարատ մշակված ադամանդ՝ համաձայն ուղեկցող փաստաթղթերի։ Մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք քաղաքացու մոտ առկա են հայտարարագրման ենթակա այլ ապրանքներ, վերջինս կողմից նշվել է, որ հայտարարագրման ենթակա այլ ապրանքներ չկան։ Մաքսային մարմնի կողմից կիրառվել է «Մաքսային տեսազննում» մաքսային հսկողության ձևը։ Տեսազննման սարքի պատկերի վերլուծության արդյունքում, մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի մաքսային ծառայողների կողմից մաքսային զննման են ենթարկվել վերոնշյալ քաղաքացու ուղեբեռները։ Ուղեբեռների մաքսային տեսազննման արդյունքում վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել են ընդհանուր 3 գր կշռով թափանցիկ ադամանդանման քարեր, որոնք թաքցված են եղել փղե արձանիկում առկա 2 պոլիէթիլենային տոպրակի մեջ: Ճամպրուկի մեջ առկա ջինսե տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակների մեջ թաքցված 1 թափանցիկ ադամանդանման քար՝ ընդհանուր մինչև 1 գր կշռով և խաղալիք ավտոմեքենայի տուփի տակի հատվածում թաքցրած թանկարժեք քարերի ստանդարտների համապատասխանության սերտեֆիկատ։ Ձեռքի պայուսակի մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացու դրամապանակի գրպանիկում առկա են 2 պոլէթիլենային տոպրակի մեջ թաքցված թափանցիկ ադամանդանման քարեր՝ ընդհանուր մինչև 4 գր կշռով։ Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով. այն է` Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով, գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով։ Նշված խախտումը հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է տուգանք` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը: Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար` գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն:Ավելին12:1517.02.23 -
ԱշխարհԲարձրաստիճան պաշտոնյան ցած է նետվել բազմահարկ շենքի պատուհանիցՍանկտ Պետերբուրգում մահացած են գտել ՌԴ պաշտպանության նախարարության Արևմտյան ռազմական օկրուգի ֆինանսական բաժնի պետ Մարինա Յանկինային։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, նա նախկինում աշխատել է Դաշնային հարկային ծառայությունում և զբաղեցրել է Սանկտ Պետերբուրգի գույքային հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ Նրանց տվյալներով՝ փետրվարի 15-ին Զամշինա փողոցի տներից մեկի պատուհանների տակ հայտնաբերվել է 58-ամյա կնոջ դի։ Իրավապահ մարմինները դիտարկում են ինքնասպանության վարկածը։ Մահացածի տան 16-րդ հարկի ընդհանուր պատշգամբում քննիչները հայտնաբերել են փաստաթղթեր, ինչպես նաև նրա անձնական իրերը։ Վերջին օրերին սա ռուս պաշտոնյաների հետ կապված ողբերգական պատահարի հերթական դեպքն է․ փետրվարի 13-ին մերձմոսկովյան Գոլիկովո գյուղի ամառանոցում հայտնաբերվել էր ՌԴ ՆԳՆ ծայրահեղականության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Մակարովի դին։ Քննիչների տվյալներով՝ 72-ամյա Մակարովն ինքնասպան է եղել։ Իրադարձություններին արագ հետևելու համար միացեք MediaHub-ի տելեգրամյան ալիքին https://t.me/MediaHub1worldԱվելին12:0017.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայի հարավ-արևելքում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի Հաթայ նահանգում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են տեղի սեյսմոլոգները։ Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակի տվյալներով՝ ցնցումը եղել է ծովում՝ ինը կիլոմետր խորության վրա՝ ափից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը, նահանգի բնակիչները զգացել են ցնցումներ, փլուզվել են մի քանի շենքեր, որոնք վնասվել փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերից։Ավելին11:4517.02.23 -
Հասարակական«Համերի» վարորդի կողմից վրաերթի ենթարկված պարեկը ևս ազատվել է աշխատանքիցMediaHub-ին հայտնի է դարձել, որ նախօրեին աշխատանքից հեռացվել է նաև պարեկ Ռոման Իսախանյանը, որին վրաերթի էր ենթարկել «Համերի» վարորդը: ՆԳՆ-ից մեզ հետ զրույցում հաստատեցին լուրը: Երեկ գրել էինք, որ աշխատանքից ազատվել են Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ու 2-րդ գումարտակի հրամանատար Լյովա Բադալյանը։ MediaHub-ը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր մասնակցում էին այս ուրբաթ Երեւանի կենտրոնում առերեւույթ խուլիգանական վարք դրսեւորած «Համերի» վարորդին կանգնեցնելու աղմկահարույց «օպերացիային»։ Նշենք, որ պարեկները մոտ 40 րոպե չէին կարողանում կանգնեցնել թմրադեղի ազդեցության տակ գնտվող 25-ամյա Գեղամ Սահրադյանին, որն ավելի ուշ պարզվեց, որ մեքենան կայանել ու դիմել է փախուստի։ Երեւան քաղաքի կենտրոնի ոստիկանության բաժնի պրոֆեսիոնալ եւ օպերատիվ աշխատանքի շնորհիվ մոտ 20 րոպե անց «Համերի» վարորդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց կենտրոնի բաժին։Ավելին11:3017.02.23 -
ՔաղաքականՀՀ իշխանությունը վաղուց վերածվել է պատերազմ, աղետ և անպաշտպանություն խորհրդանշող ռեժիմի․ ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները կրկին ակտիվ քննարկումների փուլ են մտել: Չնայած ներկայումս քննարկման մեջ գտնվող փաստաթղթի տեքստը հանրայնացված չի, սակայն կողմերի` փաստաթղթի հիմքում ներկայացվող սկզբունքներն արդեն ցույց են տալիս, որ ՀՀ և Արցախի կենսական շահերն այնտեղ արտացոլված չեն: Եվ մեկ այլ կարևոր հանգամանք. Հայաստանը բարձրագույն մակարդակով պնդում է, որ եթե նույնիսկ փաստաթուղթ ստորագրվի, ապա դեռ չի նշանակում, որ դա դրույթներն Ադրբեջանը կկատարի կամ պատերազմ այլևս չի լինի: ՀՀ իշխանությունը վաղուց վերածվել է պատերազմ, աղետ և անպաշտպանություն խորհրդանշող ռեժիմի»։Ավելին11:1517.02.23 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Ջրառատ գյուղում. այրվել է վագոն-տնակըՓետրվարի 17-ին, ժամը 04։00-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրառատ գյուղի Վ․ Սարգսյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում (մոտ 60 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:58-ին, մարվել՝ 07։38-ին։ Այրվել է վագոն-տնակը։Ավելին11:0017.02.23 -
ԻրավականԶինվորական կացարանի հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբԴատախազը, ուսումնասիրելով Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը, 2023 թվականի փետրվարի 16-ին, իր նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ իրեն վստահված ստորաբաժանման սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության մասին, պարտավոր լինելով ժամանակին պահանջել և կազմակերպել նյութական միջոցների ստացումը և ենթականերին հանձնումը, իրեն ենթակա ստորաբաժանումում՝ ՀՀ N զորամասի ինժեներական ծառայության ինժեներասակրավորային վաշտում հսկողություն իրականացնել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, պատասխանատու լինելով իրեն ենթակա ստորաբաժանումում հրդեհային անվտանգության պահանջների կատարման համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում, անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ: Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին` կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով: Արդյունքում, կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:4517.02.23 -
ՀասարակականԿապանում «VAZ-2106»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ճամփեզրինՓետրվարի 17-ին, ժամը 02։31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ճամփեզրին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը (Գ․ Գ․, ծնված 1987 թ․) տեղափոխվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Պ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ․ Գ․-ինը՝ միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Հետևեք մեզ նաև Տելեգրամում՝ https://t.me/rescueamԱվելին10:3017.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը կրկին ավելացել էԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38044-ի, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը։ «Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 38044-ի»,- հայտնել են գործակալությունից։Ավելին10:1517.02.23 -
ՀասարակականՍպասվում է ձյուն և բուքՔամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 16-21-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։Ավելին10:0017.02.23 -
ԻրավականՆույն անձը Ջրվեժում՝ գողություն, Երևանում` ավազակություն է կատարել. քրեական ոստիկանության ծառայողների բացահայտումըՈստիկանության ծառայողները ձերբակալել են Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու, որի հաղորդման համաձայն, նա գողություն է կատարել Ջրվեժում և ավազակություն՝ Երևանում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։Ավելին09:4517.02.23 -
ՄիջազգայինԻրանն ու Չինաստանն ընդգծել են ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունըԻրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին և Չինաստանի ԱԳ փոխնախարար Մա Չժաոսուն ընդգծել են երկու երկրների ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ օգնելու Թեհրանի դեմ պատժամիջոցները դադարեցնելու շուրջ բանակցություններին:Ավելին09:3017.02.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Կառավարության «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ-ի ընթացքում 5535 լիտր ռեգուլյար տեսակի բենզին է գնել, թեեւ այս ՊՈԱԿ-ն ընդամենը մեկ ծառայողական մեքենա ունի: «Ժողովուրդ» Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Մյունխենում: «Հրապարակ» Թուրքիայի նկատմամբ իշխանությունների ռեւերանսները ՔՊ-ում միանշանակ չեն ընդունել: «Ժողովուրդ» 20 րոպե ժամանակ է եղել, գոռացել, աղաղակել է, բայց չեն արձագանքել. սպայի ցուցմունքը հրդեհի գործով: «Ժողովուրդ» «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի պաշտոնավարման օրերը հաշված են: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:Ավելին09:2017.02.23 -
ԱշխարհYouTube-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնիցYouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզան Վոյչիցկին հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից։Ավելին00:1017.02.23 -
ՔաղաքականԱրմեն Գևորգյանը կմեկնի ՍտրասբուրգԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․Ավելին00:0017.02.23
2023-02-16
-
ՀասարակականԵրևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին23:4516.02.23 -
ՀասարակականՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը սիրիահայության հետ է. Վեհափառ Հայրապետն այցելէլ է Հալեպ․ Արամ Ա ԿաթողիկոսՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը զորակցության հովվապետական այց է կատարել Հալեպ՝ աղետալի երկրաշարժից հետո զորակցությունը հայտնելու սիրիահայությանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է սիրիահայերի «Գանձասար» պարբերականը։Ավելին23:3016.02.23 -
ՏարածաշրջանԼուկաշենկոն կռվելու է ռուսների կողքին, եթե մեկ ռումբ նետեն Բելառուս. Եվրոպայի «սարսափելի փաթեթը»Բելառուսի նախագահը զգուշացրել է Ուկրաինային և մյուս հարևաններին՝ չփորձել նույնիսկ մեկ ռումբ նետել իրենց ուղղությամբ: «Ես պատրաստ եմ ռուսների հետ կռվել Բելառուսի տարածքից միայն մեկ պայմանով, եթե այնտեղից թեկուզ մեկ զինվոր գա մեր տարածք, որ սպանի իմ ժողովրդին»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշոնկոն:Ավելին23:2016.02.23 -
ՔաղաքականԱզգային ժողովից պատվիրակություն կգործուղվի Նյու ԴելիԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․Ավելին23:1516.02.23