Լրահոս
2023-02-27
-
ԱրցախԱդրբեջանցի ֆերմերներն այս տարի ոռոգման ջուր չեն ունենա. ԲեգլարյանԱրցախի շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հեկտար հողը բավարար ջուր չի ստանա: Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ի իր ուղերձում որոշ փակագծեր է բացել Արցախում տիրող էներգետիկ ճգնաժամի և Սարսանգի ջրային պաշարների վերաբերյալ։ Մի քանի փաստ և շեշտադրում դրանց վերաբերյալ: 1. Հունվարի 9-ից ամբողջությամբ ընդհատելով Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչպես նաև շրջափակման ողջ ընթացքում պարբերաբար ընդհատելով գազի մատակարարումը, ադրբեջանական կողմը միտումնավոր հրահրեց էներգետիկ ճգնաժամը՝ որպես ճնշման հիմնական միջոց։ 2. Այդ ժամանակվանից մենք անցել ենք էներգետիկ համակարգի ճգնաժամային կառավարմանը՝ օգտագործելով տեղական ՀԷԿ-երը ամբողջ հզորությամբ և հնարավորինս սահմանափակելով սպառումը, այդ թվում՝ խոշոր տնտեսական ձեռնարկությունների գործունեության կասեցման և անջատումների միջոցով: 3. Այս ընթացքում Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները խիստ սպառվել են, քանի որ մեր գլխավոր հիդրոէլեկտրակայանի շահագործման համար մենք բաց թողեցինք շատ ավելի շատ ջրային ռեսուրսներ՝ 50 մեգավատ հզորությամբ, քան դրանք մտնում են Սարսանգ։ 4. Այժմ իրավիճակն արդեն կրիտիկական է, ինչը նշանակում է, որ կարճ ժամանակում կունենանք էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսների ծայրահեղ պակաս՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ 5. Գրեթե 600 մլն խմ տարողությամբ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները ճնշող մեծամասնությամբ կրճատվել են, ինչը գարնանը և ամռանը լուրջ ճգնաժամ կստեղծի առաջին հերթին ադրբեջանցի ֆերմերների համար, քանի որ ջրային ռեսուրսները չեն բավարարի Ադրբեջանի Թարթառի, Աղդամի, Բարդի, Գորանբոյի, Եվլախի և Ախջաբադի շրջաններում մոտ 96000 հեկտարը ոռոգելու համար։ 6. Ուստի Ադրբեջանի այս շրջանների բնակիչները պետք է տեղյակ լինեն, որ իրենց իշխանությունների և ինքնակոչ կեղծ ակտիվիստների շնորհիվ այս տարի ոռոգման ջուր չեն ունենա և կզրկվեն սննդի և եկամտի հնարավորությունից։ Հ.Գ. Արցախի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերանորոգել վնասված ցանցը և առաջիկա օրերին վերականգնել Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ որքան շուտ վերականգնվի Արցախի էլեկտրամատակարարումը, այնքան շուտ ոռոգման ջուրը հասանելի կլինի ադրբեջանցի ֆերմերներին»,- գրել է նա։Ավելին19:3027.02.23 -
ԻրավականՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ Մասնավորապես, ՀՀ Կառավարության՝ 2023թ․ փետրվարի 23-ի որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը։ ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի նշված պաշտոնը թափուր էր մնացել այն զբաղեցնող՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից Արթուր Վարդանյանի ազատվելու արդյունքում։ ՀՀ կառավարության 2023թ․ փետրվարի 23-ի մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2022թ․ դեկտեմբերի 10-ի համապատասխան որոշման մեջ։ Նշված փոփոխությունից բխում է, որ Արփինե Սարգսյանը կշարունակի զբաղեցնել ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի պաշտոնը՝ արդեն որպես ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ։ Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից, որոնցից 4-ը՝ Քննչական կոմիտեից, 4-ը՝ Կառավարության նշանակած ներկայացուցչից: Հանձնաժողովի անդամներն անկախ են, նրանց գործառույթներն իրականացնելիս որևէ միջամտություն արգելվում է:Ավելին19:1527.02.23 -
ՀասարակականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:Ավելին19:0027.02.23 -
ԻրավականԱկումբում կրակել ու դանակահարել էր մենեջերինՓետրվարի 26-ի կեսգիշերին մոտ 1-ին համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 36-ամյա մի երևանցի։ Կենտրոնական բաժնից քրեական հետախույզներ մեկնեցին հիվանդանոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզեցին, որ Հյուսիսային պողոտայի ժամանցի վայրերից մեկում միջադեպ էր եղել։ 19-ամյա մի երիտասարդ ակումբում ատրճանակից կրակել էր, ակումբի մենեջերն էլ միջամտել էր։ Վեճ էր սկսվել։ Այդ ընթացքում էլ երիտասարդը դանակով խփել էր մենեջերին։ Ժամեր անց երիտասարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նրա մոտ ատրճանակ ու ծալովի դանակ հայտնաբերվեցին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։Ավելին18:4527.02.23 -
ՍպորտԱզատ ոճային ըմբիշները երկու մեդալ են նվաճել ԱլեքսանդրիայումՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները երկու մեդալ են նվաճել Ալեքսանդրիայի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: 6 ըմբիշով վարկանիշային մրցման մեկնած հավաքականից ոսկե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը, իսկ Արսեն Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: Մանվել Խնձրցյանն ու Արման Ավագյանը պարտվել են բրոնզե եզրափակիչներում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Արման Անդրեասյանն ու Հրայր Ալիխանյանը դուրս մնացին մեդալների համար պայքարից:Ավելին18:3027.02.23 -
ԻրավականԿնոջը հարկադրել էր փողի դիմաց սեռական հարաբերություն ունենալԱշոցքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Շիրակի մարզի մի բնակչուհի, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու դրդմամբ, փողի դիմաց սեռական հարաբերություն էր ունեցել: Տեղեկությունների հավաստիությունը պարզելու ուղղությամբ Աշոցքի ոստիկանները միջոցառումներ ձեռնարկեցին։ Նախնական տվյալներով՝ 19-ամյա կինը 34-ամյա ամուսնու հետ, որը Գյումրիի բնակիչ է, անցյալ տարվա հոկտեմբերին այցելել էր Արմավիրի մարզում բնակվող իրենց ծանոթին և գիշերել նրա տանը: Ամուսինը իրենց հյուրընկալած տղամարդուն առաջարկել էր փողի դիմաց սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ՝ ասելով, որ իրենց փող է պետք, որ Գյումրի վերադառնան: Արմավիրի մարզի բնակիչը սեռական հարաբերություն էր ունեցել 19-ամյա կնոջ հետ։ Կատարվածից հետո կինը ամուսնուց բաժանվել էր։ Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու հատկանիշներով։ Աշոցքի ոստիկանները, համագործակցելով Ախուրյանի բաժնի գործընկերների հետ, 34-ամյա տղամարդուն հայտնաբերեցին ու ներկայացրին նախաքննական մարմին։ Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:1527.02.23 -
ԱշխարհԳազի պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹՈւլյանովսկի հինգ հարկանի շենքի բնակարաններից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել. REN TV-ի տվյալներով՝ վիրավորվել է երկու մարդ։ Մանրամասները ճշտվում են։ Ականատեսները սոցցանցերում կադրեր են հրապարակել դեպքի վայրից։ Ուլյանովսկի հինգհարկանի շենքում գազի պայթյունի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, 10-ը տարհանվել են. հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը: Պայթյունի զոհերի թիվը հասել է երկուսի. հայտնել է քաղաքապետարանը: Տեսանյութը՝ այստեղԱվելին18:0027.02.23 -
ՀասարակականԲազմաթիվ քաղաքացիներ զրկվում են տաքանալու միակ միջոցիցԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․ Սիրելի հայրենակիցներ, մեզ էին դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ հայտնելով, որ այս տարի իրենց չի տրամադրվել թափուկ վառելափայտ։ Նշեմ, որ Կառավարության որոշմամբ՝ անտառամերձ բնակավայրերի բնակիչներին հասնում է մինչև 8 խորանարդ մետր չափաբաժնով թափուկ վառելափայտ։ Շրջակա միջավայրի նախարարությունը մեր դիմում-հարցմանը ի պատասխան հաստատեց, որ թափուկ վառելափայտի տրամադրումը դադարեցրել է։ Պատճառը՝ գարնանային ստուգումների արդյունքում արձանագրվող մեծ թվով ապօրինի հատումներն են։ Անհասկանալի է նման պատճառաբանությունը, քանի որ ապօրինի հատումների վերահսկողությունը և կանխարգելումը վերոնշյալ նախարարության գործառույթն է, և ստացվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ՝ այդ թվում՝ սոցիալապես անապահով, զրկվում են տաքանալու միակ միջոցից։ Մեր դիմումին ի պատասխան նշվել է նաև, որ մշակվում է թափուկ վառելափայտի տրամադրման հստակ կանոնակարգ։ Քաղաքացիները տրամադրման ժամկետների վերաբերյալ կտեղեկացվեն 15-օրյա ժամկետում։ Շարունակելու ենք հետևողական լինել, որպեսզի քաղաքացիներին տրամադրվի իրենց հասանելիք թափուկ վառելափայտը։Ավելին17:4527.02.23 -
Հասարակական«Երեխեքի շորերն են վառում վառարանի մեջ». ՊՆ նախկին շենքից վտարված մարդկանց գույքն էլ են հանումՊաշտպանության նախարարության նախկին շենքի նախկին բնակիչները այսօր բողոքի ակցիա են արել ՊԵԿ շենքի մոտ: Կոմիտեի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ հանդիպել չի հաջողվել: Շենքը, կառավարության որոշմամբ, հանձնվել է պետեկամուտների կոմիտեին: Ոստիկաններն այսօր շենքից դուրս են բերել արդեն 10 օր վրաններում ապրող մարդկանց գույքը: Քաղաքացիները պատրաստ են լքելու տարածքը, բայց խնդրում են իրենց թույլատրել ապրել այնտեղ, մինչև վթարային շենքը քանդելու որոշումը:Ավելին17:3027.02.23 -
ԻրավականՀայրը 9-ամյա դստեր նկատմամբ սեքսուալ գործողություններ է կատարել9-ամյա դստեր նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարած 38-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին News.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Քննչական կոմիտեից։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 23-ին Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել նախաքննություն։ Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) եւ 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը)։ «Միջնորդություն է ներկայացվել 38-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին, որը դաարանի որոշմամբ բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- հայտնում են ՔԿ-ից։ Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա մի տղամարդու, որը խոստովանել է, որ փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզում գտնվող իր բնակարանում սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր 9-ամյա աղջնակի նկատմամբ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այդ արարքը իր բջջային հեռախոսով նկարահանել է տղամարդու 61-ամյա մայրը։Ավելին17:1527.02.23 -
Շոու բիզնեսՈ՞վ է Բրեդ Փիթի նոր ընկերուհին. նրանից լուսանկար է հրապարակվելՀոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն առաջին անգամ հանրությանը ներկայացել է իր նոր ընկերուհու՝ դերասան Փոլ Ուեսլիի նախկին կնոջ՝ 29-ամյա Ինես դե Ռամոնի հետ։ Այդ մասին գրում է People-ը։ Զույգը Սեզար կինոմրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա է ժամանել առանձին։ Փիթը մեկնել է հինգշաբթի երեկոյան, իսկ Դե Ռամոնը՝ մեկ օր անց: Մրցանակաբաշխությունից հետո 59-ամյա Փիթն ընկերուհու հետ մասնակցել է Փարիզում պաշտոնական ընթրիքին, հաղորդում է Paris Match-ը: Առաջին անգամ Փիթին և Դե Ռամոնին միասին նկատել են անցյալ տարվա նոյեմբերին Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ։ Դեռ այն ժամանակ լուրեր էին պտտվում, որ զույգը հանդիպում է մի քանի ամիս, սակայն հաջողությամբ թաքնվում է լրագրողներից։ An evening in Paris! Video of Brad Pitt & (rumoured) girlfriend Ines de Ramon on dinner date goes viral - The Economic TimesԱվելին17:0027.02.23 -
ՔաղաքականՆիկոլը Ալիևին սրտիկներ, պաչիկներ և այլ սրտաճմլիկ էմոջիներ է ուղարկել․ ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ Երեկ հայկական տեղեկատվական դաշտը, տարվելով հայտնի ընտանեկան զույգի կողմից հրապարակված ցածրաճաշակ ֆոտոաղբով, ուշադրություն չդարձրեց Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարության վրա, որ բանակցային գործընթացն այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ, թևակոխում է օնլայն դիվանագիտության տիրույթ։ Հասկանանք ինչ է սա նշանակում։ Քիչ թե շատ աշխատանքային փորձ ունեցող մարդիկ լավ գիտեն, որ օնլայն ձևաչափով փաստաթղթերի վրա կարելի է աշխատել միայն այն դեպքում, երբ համաձայնեցված են այդ փաստաթղթերի հիմնական սկզբունքները, նշաձողերը և նպատակները։ Հարց, եթե հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը թևակոխում է օնլայն տիրույթ, ո՞ր սկզբունքների շուրջ են համաձայնվել կողմերը։ Կրկին հիշեցնում եմ իմ կողմից հրապարակված փաստաթղթի գոյության մասին, որտեղ ամենակարևոր սկզբունքներից էր Ադրբեջանի կազմ Արցախը մտցնելու հայկական կողմի պատրաստակամությունը։ (Տես այստեղ՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=10228739223803597&id=1177137998&mibextid=Nif5oz) Մենք բազմիցս ականատես եք եղել, որ մեզ ներկայացնող ոհմակն անգամ հանրային տիրույթում, հրապարակային խոսքում չի կարողանում կամ չի ուզում հավուր պատշաճի ներկայացնել մեր շահերը, մեր մոտեցումները։ Իր երբեմնի ճարտասանությամբ փայլող Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ղեկավարի հետ բանակցություններում պարբերաբար հայտնվում է խորը փոսերի մեջ։ Նույն իրավիճակում են հայտնվում նաև իր մնացած բոլոր մյուս բանակցողները։ Հարց՝ եթե իրենց՝ «լեզվին տալու» վարպետությամբ Նիկոլն ու իր ոհմակը «տակ են» տալիս բանավոր բանակցությունները, ի՞նչ եք կարծում, գրավոր խոսքում, գրավոր հիմնավորումներում, գրավոր տեսքով ինչպե՞ս են ներկայացվելու հայկական շահերը։ Կենդանի շփումների ժամանակ բոլոր տեսակի բանակցություններում կան միջնորդներ, որոնց գոյությունը կարելի է օգտագործել առավել բարենպաստ բանակցային բովանդակություն ստեղծելու համար։ Հասկանալի է, որ օնլայն նամակագրության ժամանակ ադրբեջանական կամ հայկական կողմերը կարող են CC , անգամ՝ BCC դնել իրենց մեյլերի վրա, բայց արդյո՞ք բանակցային գործընթացից միջնորդների վերջնական վերացումը Հայաստանի թույլ դիրքերի պարագայում էլ ավելի չի թուլացնելու բանակցությունների ընթացքում Հայաստանի հնարավորությունները։ Օնլայն ձեւաչափով նման լրջագույն բանակցությունների շուրջ շփումները վկայում են նաև այն մասին, թե ինչ downgrade է եղել բանակցային գործընթացը։ Չէ որ նման լրջագույն հարցով բանակցային գործընթացը ոչ շոփփինգ է, ոչ սթրիմինգ, ոչ գեմբլինգ, ոչ դեյթինգ, ոչ էլ բենկինք։ Սրանից այն կողմ կարելի է մեկ էլ SMS տարբերակով որոշել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ճակատագիրը։ Չզարմանաք, որ նման բանակցությունների վերջում պարզվի, որ Նիկոլը Ալիևին սրտիկներ, պաչիկներ և այլ սրտաճմլիկ էմոջիներ է ուղարկել։ Ի մի բերելով ասեմ՝ Նիկոլն ու Ալիեւը ահավոր շտապում են, եւ օնլայնի անցնելը դրա վառ ապացույցներից է։Ավելին16:4527.02.23 -
ՍպորտԹուրք երկրպագուները տրիբունաներից պահանջել են Էրդողանի հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹԹուրքիայում մեծ աղմուկ է հանել ֆուտբոլային առաջնության «Ֆեներբահչե-Անթալիասփոր» և «Ֆեներբահչե-Քոնյասփոր» հանդիպումների ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպումներից առաջ թուրքական «Բեշիքթաշ» և «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբների մի խումբ երկրպագուներ ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի համատեքստում հակաիշխանական վանկարկումներ են արել տրիբունաներից՝ պահանջելով Թուրքիայի իշխանությունների հրաժարականը: Տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել Թուրքիայի իշխանամետ և ընդդիմադիր քաղաքական գործիչների շրջանում: Մասնավորապես «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, ով համարվում է նաև Թուրքիայում իշխող կոալիցիայի անդամ, դատապարտել է տեղի ունեցածը: Դատապարտողների թվում է եղել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Իսկ ահա Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով այժմ ղեկավարում է ընդդիմադիր «Ապագա» կուսակցությունը, դատապարտել է հենց Սոյլուին ու Բահչելիին իշխանությանը քծնելու համար: Ավելի վաղ Դավութօղլուն պահանջել էր Էրդողանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ Թուրքիայի նախագահը պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար:Ավելին16:3027.02.23 -
ՀասարակականԹաքուն՝ ժողովրդի մեջ. Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կերել են կարկանդակ ու եգիպտացորենՄի լուր, որ երեկվանից քննարկվում է համացանցում: Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալու, թե ինչպես են ինքն ու ամուսինը քաղաքից դուրս անցկացրել կիրակին: Լուսանկարներից հասկացվում է, որ նրանք եղել են Գյումրիում, Տավուշում, Լոռիում: Ըստ վարչապետի տիկնոջ՝ այցելել են սրճարաններ, խանութներ, եգիպտացորեն ու կարկանդակ կերել: Չանդրադառնալով նկարների էսթետիկ կողմին՝ միայն նկատենք, որ Հակոբյանը ակնարկել է, որ իրենք սովորական մարդկանց, ժողովրդի շրջապատում լինելու խնդիր չունեն:Ավելին16:2227.02.23 -
ԻրավականՄի ընկերը միջնորդություն է ներկայացրել դատավորի դեմ, մյուս ընկերը այն բավարարել է. Սևակ ՀակոբյանYerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուրեմն, Բարձրագույն դատական խորհուրդը, որի ղեկավարն է Կարեն Անդրեասյանը, այսօր՝ փետրվարի 27-ին, բավարարեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Պատճառն այն է եղել, որ ըստ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ դատավոր Նախշքարյանը հրապարակայնորեն կասկածի տակ է առել, մեկ այլ դատավորի վերաբերյալ, ուշադրությո՛ւն՝ ԲԴԽ դատական ակտը։ Այսինքն, Նախշքարյանը կասկածի տակ է առել ԲԴԽ որոշումը, Արդարադատության նախարարությունը, դա նկատել է, զայրացել է, բողոք է գրել ԲԴԽ, թե՝ այ հարգելի ԲԴԽ, էս քո որոշումը ստեղ մեկը կասկածի տակ է առել․ դե ԲԴԽ-ն էլ ճար չուներ, դրել-«քննել է», որոշել է, որ հա էլի, էս Նախշքարյանի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնի է, որ մտերիմ ընկեներ են, վաղեմի գործընկերներ են, միասին հիմնել են իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություն, որը մինչ օրս, երբ փայատերերից մեկը նույն ոլորտի նախարարն է, մյուսը ԲԴԽ ղեկավարը, աշխատում է, ծառայություններ է մատուցում, վերջում էլ եկամուտը կիսվում նույն երկուսի միջև։ Այս նույն մտերիմ ընկերները, երբ մեկը նախարար էր, մյուսին տարավ իրեն տեղակալ, հետո երբ ԲԴԽ նախագահի թափուր տեղ առաջացավ, մեկին նշանակեցին այդտեղ, դե իր ընկերն էլ նշանակվեց նախարար։ Ավելին, երբ Կարեն Անդրեասյանը նշանակվեց ԲԴԽ նախագահ, արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություն մշակեց ԲԴԽ նախագահի աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ։ Սա գրում եմ մարդկանց համար, ովքեր այդքան էլ չեն հետևել այս թեմային, գոնե թեթև պատկերացնեն՝ ինչ է կատարվում։ Ժողովուրդ, եթե ուզում եք հասկանաք շահերի բախման ամենից յուղոտ օրինակը, սա հենց այդ դեպքն է»։Ավելին16:1527.02.23 -
ՀասարակականԻ՞նչ է անում հայկական արբանյակը տիեզերքումԻ՞նչ եղավ այն արբանյակի հետ, որը Հայաստանը տիեզերք բաց թողեց մոտ մեկ տարի առաջ, խորհրդարանում պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքրվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը: «Արդյունքներ երբ որ լինեն, կներկայացնենք»,- ասել է ԲՏԱ փոխնախարարը՝ առանձնապես մեծ հույսեր չտալով:Ավելին16:0727.02.23 -
ՍպորտԻնչու՞ են երկրպագուները այրել ֆուտբոլիստի մարզաշապիկըՇվեյցարական «Սիոնի» երկրպագուները դժգոհ են մնացել թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի խաղից։ Ակումբը պարտվել է «Սենտ Գալենին» խոշոր՝ 0:4 հաշվով։ Երբ Բալոտելին փոխարինվել է, երկրպագուները սուլոցներով են ճանապարհել նրան։ Հանդիպման ավարտին երկրպագուներն այրել են Բալոտելի անունով մարզաշապիկը։ Այս մրցաշրջանում Բալոտելին «Սիոնի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ խփելով 5 գոլ, որից 3-ը՝ 11 մետրանոցներից։ «Սիոնը» 22 խաղից հետո 22 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։Ավելին16:0027.02.23 -
ՏարածաշրջանԻնչպես են երկրաշարժից հետո Թուրքիայում փլուզվում շենքերը․ հրապարակվել են կադրերԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թուրքիայի Մալաթիա նահանգում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Կա մեկ զոհ և տանսյակ տուժածներ։ «Մալաթիայում երկրաշարժի հետևանքով այս պահին հայտնի է մեկ զոհի մասին։ 69 քաղաքացի տուժել է և տեղափոխվել հիվանդանոցներ։ Մենք ստացել ենք ավելի քան 20 ծանուցում շենքերի փլուզման մասին։ Փլուզված հինգ տների տեղերում այժմ ակտիվ որոնողափրկարարական միջոցառումներ են ընթանում»,- հայտնել է նա։ Հրապարակվել է տեսանյութ թուրքական Մալաթիայից. այսօրվա երկրաշարժի հետևանքով փլուզվել են նախորդ ցնցումներից վնասված շենքերը։ Տեսանյութը՝ այստեղ։Ավելին15:4527.02.23 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է փետրվարի 27-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.89 դրամ է, վաճառքը՝ 393.31 դրամ: Եվրոյի առքը միջինը 404.19 դրամ է, վաճառքը՝ 418.89 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.90 դրամ է, վաճառքը՝ 5.29 դրամ:Ավելին15:3027.02.23