Լրահոս
2023-02-27
-
ՀայաստանՀայլուր 15։30 Ներխուժումը մոտենում է, երկիրը՝ դատարկվում. եվրոպական փաստ՝ հայ-ադրբեջանական սահմանիցՀայլուր 15։30 Ներխուժումը մոտենում է, երկիրը՝ դատարկվում. եվրոպական փաստ՝ հայ-ադրբեջանական սահմանիցԱվելին15:3027.02.23 -
ՀասարակականԺամը 10:00-ից գազ չի լինելու«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 27-ին ժամը 10:00-ից դադարեցվել է Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ, Սիս և Սիփանիկ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին15:1527.02.23 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ․ տեղումներ են սպասվումԵրևան քաղաքում՝ փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում` փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ մարտի 2-4-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին, մարտի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:Ավելին15:0027.02.23 -
ԱշխարհԵրկրաշարժ՝ Չինաստանի ու Ղրղզստանի սահմանին. Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 44 հազարը5.6 և 5.9 մագնիտուդով վաղ առավոտյան երկու անգամ ցնցվել է երկրակեղևը Չինաստանի և Ղրղըզստանի սահմանին: Երկրաշարժ է եղել նաև Տաջիկստանի Մուրղաբա շրջանում՝ 4 մագնիտուդ ուժգնությամբ: Ավերածությունների, տուժածների մասին տեղեկություններ չկան: Ի դեպ, Թուրքիայի` փետրվարի 6-ի աղետալի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 44 հազարը:Ավելին14:4527.02.23 -
ԱշխարհՕդային տագնապ է Ուկրաինայի ամբողջ տարածքումԱռավոտյան օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքով: Դա են վկայում Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների հրապարակած տվյալները: Ուկրաինական մամուլը գրում է, որ գիշերը հակաօդային պաշտպանությունը Կիևի երկնքում խոցել է հակառակորդի 9 անօդաչու թռչող սարք՝ «Շահեդ» տեսակի: Կիևի տարածքում օդային տագնապը տևել է 5 ժամ:Ավելին14:3027.02.23 -
ԱշխարհԻնդոնեզիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայում այսօր 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել Է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 01:26-ին (Երևանի ժամանակով՝ 05:26-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սուլավեսի կղզու Պալու քաղաքից 101 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախն ընկած Է եղել 12 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով ժամը 12:30-ի դրությամբ երկրաշարժին հաջորդել է մեկ տասնյակից ավելի հետցնցում՝ 3.1-ից 4.3 մագնիտուդ հզորությամբ:Ավելին14:1527.02.23 -
Արտաքին քաղաքականություն«Հայաստանն ու Ադրբեջանը օնլայն դիվանագիտության են անցել». Բայրամով«Հայաստանն ու Ադրբեջանը անցել են օնլայն դիվանագիտության»: Այս ձևակերպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովինն է: Նա լրագրողների հետ զրույցում մեղադրել է Հայաստանին՝ անտեղի պատճառաբանություններով խաղաղության գործընթացին լուրջ վնասներ հասցնելու համար, ինչի հետևանքով է, ըստ Բայրամովի, ձևավորվել, այսպես կոչված, օնլայն դիվանագիտությունը, երբ կողմերը մեկը մյուսին իրենց պայմաններն են ներկայացնում առցանց:Ավելին14:0027.02.23 -
ՏարածաշրջանԵրկրաշարժից հետո բողոքի ցույցերն են ցնցում ԹուրքիանՀարյուրավոր քաղաքացիներ կիրակի Ստամբուլում ցույց են արել: Նրանց զայրացրել է իշխանության արձագանքը՝ ավերիչ երկրաշարժին: Ակցիայի մասնակիցները մեղադրել են կառավարությանը երկրաշարժից տուժածներին վրաններ վաճառելու համար: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ իրավապահները ավելի քան 200 քաղաքացու են բերման ենթարկել:Ավելին13:5227.02.23 -
ԱշխարհԻտալիայի ափերին նավաբեկության հետևանքով գրեթե 60 ներգաղթյալ է զոհվելԻտալիայի Կալաբրիայի մարզի ափերի մոտ փետրվարի 26-ին ներգաղթյալների տեղափոխող փայտե նավը բախվել է ժայռերին: Փրկարարները ջրից դուրս են բերել 59 ներգաղթյալի մարմին, 80 հոգու հաջողվել է փրկել, տասնյակ մարդիկ դեռ անհետ կորած են: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Associated Press» գործակալությանը: Նավում եղել է շուրջ 200 ներգաղթյալ: Իշխանությունները մտավախություններ ունեն, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 100-ը: Զոհերի թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ, այդ թվում՝ մեկ նորածին։ Մեկ մարդ տարվել է հարցաքննության, քանի որ փրկվածներից մի քանիսը հայտնել են, որ նա զբաղվում էր մարդկանց թրաֆիքինգով: ՄԱԿ-ի փախստականների և ներգաղթի հարցերով գործակալությունները հայտնել են, որ նավը դուրս էր եկել Թուրքիայից: Նշվում է, որ տախտակամածին գտնվող ներգաղթյալների մեծ մասը Աֆղանստանից էին, Պակիստանից և Սոմալիից: Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին: 2022 թ.-ին Իտալիայի ափեր է հասել շուրջ 105 հազար ներգաղթյալ, ինչը 38 հազարով ավելի է 2021 թ.-ի ցուցանիշներից: Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ Թուրքիայից ժամանող ներգաղթյալները կազմել են ընդհանուր միգրանտների թվի 15 %-ը: Ըստ «Անհետ կորած ներգաղթյալների նախագծի» տվյալների՝ 2014 թ.-ից ի վեր Միջերկրական ծովում զոհվել կամ անհետ կորել է 25 983 ներգաղթյալ: 2022 թ.-ին անհետ կորած և զոհված միգրանտների թիվը կազմել է 2406:Ավելին13:4527.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիան շարունակում է ցնցվել: Մալաթիայի նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:Ավելին13:3727.02.23 -
Արտաքին քաղաքականությունՃնշում է պետք, որ Ադրբեջանը կատարի Հաագայի դատարանի որոշումըԱդրբեջանի նկատմամբ Հաագայի դատարանի կիրառած միջանկյալ միջոցի կյանքի կոչման համար քաղաքական, դիվանագիտական աշխատանք է պետք: Միջազգային հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր հայտնել է, որ Ադրբեջանը չի կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը, մինչև այդ երկրի վրա ճնշում չգործադրվի, քանի որ միջազգային իրավունքում չկա ինստիտուտ, որը կզբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադիր կատարմամբ:Ավելին13:3027.02.23 -
Հասարակական«Opel Vectra B»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը. կան տուժածներՓետրվարի 26-ին, ժամը 21:03-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասից Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ե., ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Գ. Ն.-ն (ծնված 1995 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Էջմիածնի ԲԿ. վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։Ավելին13:1527.02.23 -
ՔաղաքականՎերահաստատեցինք մեր կարևոր հանձնառությունը պաշտպանելու երեխաների իրավունքները Հայաստանում և Արցախում․ Ասպրամ Կրպեյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս շաբաթ պատիվ ունեցա հյուրընկալելու մասնավոր այցով Հայաստան այցելած ՄԱԿ-ի երեխաների կոմիտեի փոխնախագահ, Ժնևի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Դ․ Ժաֆֆեին և շվեյցարական “Terre des hommes” ՀԿ-ի Արդարադատության հասանելիության ծրագրի ղեկավար դոկտոր Յան Կուլիուին: Չափազանց հագեցած այցի ընթացքում հարգարժան հյուրերին առիթ ունեցանք աշխատանքային հանդիպման շրջանակներում հյուրընկալելու նաև ՀՀ Ազգային ժողովում: Հանդիպման ընթացքում գործընկերոջս՝ Թագուհի Թովմասյանի հետ ներկայացրինք երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները, խախտումները և բացթողումները: Վերահաստատեցինք մեր՝ ազգային ուժերի, կարևոր հանձնառությունը պաշտպանելու երեխաների իրավունքները Հայաստանում և Արցախում: Առանձնահատուկ ուշադրության արժանացրինք արդեն 76 օր անմարդկային շրջափակման մեջ գտնվող 120000 արցախցիների խախտված, խախտվող իրավունքների մասին հատուկ զեկույցը, մասնավորապես՝ կարևորեցինք 30000 երեխաների խախտվող կենսական իրավունքները: Մեր հարգարժան հյուրերի հետ պայմանավորվեցինք էլ ավելի համակարգված և հաճախակի դարձնել շփումները և խորացնել համագործակցությունն ի շահ երեխաների իրավունքների պաշտպանության՝ Հայաստանում և Արցախում»:Ավելին13:0027.02.23 -
ԱրցախԱրցախում շրջափակման մեջ 300 երեխա է ծնվելԱրցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրեղեկագիրը 24-26.02.2023թ. դրությամբ։ 2 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 6 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 300 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 730 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 127 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 30,800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:Ավելին12:4527.02.23 -
Քաղաքական«Бог не любит идиотов», և պետք չէ վստահել խաղաղությունից խոսող զինված թուրքին․ Արտակ ԶաքարյանՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերն Ադրբեջանի ենթակայության տակ` ազգությամբ հայերին տրված և ապագայում տրվելիք անվտանգության և իրավունքների «երաշխավորությունն են»: Երբ ՀՀ վարչապետ հանդիսացող ազգուրաց վասալն իր արևմուտքի տերերի հետ քննարկում է Ադրբեջանի կազմում արցախահայերի «իրավունքների» ու «անվտանգության» հարցերը, ապա կրկին առաջ է գալիս միակ գլխավոր հարցը. մի՞թե Հայ ժողովուրդն է աշխարհի այն միակ ու անկրկնելի ժողովուրդը, որն այդպես էլ ոչինչ չսովորեց իր արյունոտ պատմությունից ու չսպիացող վերքերից: Արտաքին ու ներքին թուրքերի (նիկոլիզմ) շարունակվող համագործակցությունը բերելու է նոր պատերազմներ, նոր սումգայիթներ, նոր կիրովաբադներ ու մարաղաներ: Չմոռանաք, որ «Бог не любит идиотов», և պետք չէ վստահել խաղաղությունից խոսող զինված թուրքին, գաղտնի բանակցություններ վարող նիկոլին ու անվտանգության երաշխիք խոստացող եվրոպացուն: Նրանք բոլորն էլ հանգեցրել ու հանգեցնելուեն կոտորածների ու ողբերգական կորուստների: Այսօր մենք ոգեկոչում ենք 1988 թվականին Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: 35 տարի առաջ տեղի ունեցած այս ցեղասպանական ակտն ակնհայտ դարձրեց Ադրբեջանի որդեգրած հայասպան քաղաքականությունը, որը Նիկոլի շնորհիվ ակտիվացվել ու շարունակվում է առ այսօր»:Ավելին12:3027.02.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Էրդողանը զայրացրել է թուրքերին. Ստամբուլում բողոքի ցույցեր ենԱվելին12:3027.02.23 -
ՍփյուռքԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցըՔրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը և կանգնեցնել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան:Ավելին12:1527.02.23 -
ՍպորտՎերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունըՎերսկսում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը` Պրեմիեր լիգան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության գարնանային հատվածի անդրանիկ տուրում (21-րդ տուր) կմրցեն հետևյալ զույգերը` ԲԿՄԱ-«Նոա», «Արարատ»-«Արարատ-Արմենիա», «Լեռնայի Արցախ»-«Ալաշկերտ», «Ուրարտու»-«Վան», «Փյունիկ»-«Շիրակ»: Առաջնության 20 տուրերից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 47 միավորով «Ուրարտու»-ն է: «Արարատ-Արմենիա»-ն 43 միավորով երկրորդն է, իսկ եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: Այսուհետ Հայաստանի առաջնությունում կգործի VAR համակարգը:Ավելին12:0027.02.23 -
ԻրավականՊարեկների գործունեությանը միջամտելու համար 20 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. 12-ը կալանավորվել էՎերջին շրջանում, հանրապետության տարածքում պարեկային ծառայության ներդրման գործընթացին զուգահեռ, ավելի հաճախակի են դարձել իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց ծառայողական գործողություններին միջամտելու, առանձին դեպքերում ընդհուպ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու դեպքերը, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն: ՀՀ քննչական կոմիտեում կատարված՝ ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հատկանիշներով նախաձեռնված և քննվող քրեական վարույթների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2023թ. փետրվարի 5-ի դրությամբ նշված հոդվածի հատկանիշներով քննվող 44 քրեական վարույթներից 27-ը նախաձեռնվել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայողների ծառայողական գործունեությանը միջամտելու փաստերի առթիվ։ Ընդ որում, միայն 2023թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է այդպիսի 9 քրեական վարույթ։ Նշված 9 վարույթներից 2-ը նախաձեռնվել են պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց կամ նրանց մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի (ՀՀ քր․ օր․ 452-րդ հոդվածի 1-ին մաս), 3-ը՝ վերջիններիս գույքը վնասելու (ՀՀ քր․ օր․ 452-րդ հոդվածի 2-րդ մաս), 3-ը՝ նշված անձանց նկատմամբ բռնություն գործադրելու (նույն հոդվածի 3-րդ մաս), իսկ 1-ը՝ սպառնալիքի և բռնության գործադրման համակցության (նույն հոդվածի 1-ին և 3-րդ մաս) հատկանիշներով։ 2023թ․ ընթացքում քննվող և մեղադրական եզրակացությամբ ավարտված քրեական վարույթների շրջանակում 29 պարեկային ծառայող ճանաչվել է տուժող, որոնցից 6-ը՝ բռնություն գործադրելու սպառնալիքի, իսկ 23-ը՝ բռնություն գործադրելու հետևանքով։ Քննվող, մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթներով 20 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որից 5-ը՝ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի, իսկ 15-ը՝ բռնություն գործադրելու համար։ Ընդ որում, կառավարման կարգի դեմ ուղղված այս հանցագործությունների մի մասը կատարվել է այլ բնույթի հանցավոր գործողությունների համակցությամբ։ Մասնավորապես՝ 2 դեպքում դրանք ուղեկցվել են խուլիգանական արարքներով, 1 դեպքում՝ ապօրինի ծառահատման կամ փայտանյութի տեղափոխման, 1-ը՝ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու։ Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու արգելված արարքներ կատարելու համար ընդհանուր 20 մեղադրյալներից 12-ի նկատմամբ որպես խափանամն միջոց կիրառվել է կալանավորումը, 4-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 1-ի նկատմամբ՝ գրավ և բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ՝ գրավ և տնային կալանք։ Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 1 քրեական վարույթ՝ 1 անձի նկատմամբ: Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ ծառայողական պարտականությունները կատող համապատասխան ծառայողների, այդ թվում նաև պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելը, նրանց ծառայողական գործողություններին որևէ ձևով միջամտելը, մասնավորապես՝ նրանց, նրանց մերձավորների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելը, նրանց գույքը ոչնչացնելը կամ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելը, քրեորեն հետապնդելի արաքներ են, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 5-ից մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։ Հետևաբար, հասարակական կարգը պահպանելու, Հայաստանում պարեկային ծառայության ներդրման գործընթացին չխոչընդոտելու նպատակով ինչպես երթևեկության մասնակիցներին, այնպես էլ` բոլոր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ իրենց ծառայողական պարտականությունները կատարող պարեկային ծաառայողների նկատմամբ որևէ հանցավոր ոտնձգություն կատարելուց և դրսևորել իրավահպատակ վարքագիծ։ Ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց գործողություններից դժգոհություն, անհամաձայնություն ունենալու պարագայում ինքնաբուխ հակաօրինական գործողություններ կատարելու փոխարեն անհրաժեշտ է դիմել բացառապես իրավական միջոցների՝ օգտվելով պաշտոնատար անձանց առերևույթ ոչ իրավաչափ գործողությունները վարչական կամ քրեաիրվական ընթացակարգերով վիճարկելու իրավունքից։ ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ հանցավոր վարքագիծ դրսևորելու բոլոր դեպքերը մանրակրկիտ և անաչառ քննությամբ բացահայտվելու են, իսկ հանցավոր արարքը հիմնավորող բավարար փաստական տվյալների համակցություն ձեռք բերելու դեպքում համաչափ քրեաիրավական հետևանքները լինելու են անխուսափելի։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:4527.02.23 -
ԻրավականՍտամբուլ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել են շուրջ 43 գրամ ընդհանուր քաշով ադամանդանման քարերՍտամբուլ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել են շուրջ 43 գրամ ընդհանուր քաշով ադամանդանման քարեր։ Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։ Մանրամասները՝ ՊԵԿ-ի տեսանյութում։Ավելին11:3027.02.23