Լրահոս
2023-03-07
-
Հրդեհ՝ Կապան քաղաքում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՄարտի 6-ին, ժամը 13:27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սյունիք գյուղում այրվում է մոտ 8 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 19:16-ին:Ավելին00:0007.03.23
2023-03-06
-
ՏարածաշրջանԻրանն ու ՄԱԳԱՏԷ-ն ճանապարհ են հարթում. գործակալությունը կստուգի Իրանի միջուկային կենտրոններըԻրանը համաձայն է, որ ՄԱԳԱՏԷ-ն վերահսկի իր միջուկային կենտրոնները: Երկօրյա այցով Թեհրանում է եղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը: Գրոսին վստահ է՝ հնրաավոր է Իրանի հետ ամուր հարաբերություններ կառուցել: Թեհրանը դեմ չէ, բայց պայմանով, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի կարմիր գծերը չի հատի:Ավելին23:5206.03.23 -
Արտաքին քաղաքականություն«Պետք է շմփացնենք». Ադրբեջանի արյունոտ սադրանքից հետո Արցախը դժգոհություն է հայտնում ԱրևմուտքիցԱդրբեջանի ահաբեկչական գործողություններից անմիջապես հետո արցախյան հակամարտությամբ զբաղվող արևմտյան թևը Բաքու է մեկնել: Այսօր Ալիևի հետ են հանդիպել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոնը: Ստեփանակերտում չեն հավատում ամերիկացի ու եվրոպացի դիվանագետների անկեղծությանը: Վաշինգտոնն ու Բրյուսելը Բաքու են գործուղել իրենց դիվանագետներին՝ առանց դատապարտելու Ադրբեջանի դիվերսիան:Ավելին23:4506.03.23 -
Քաղաքական«Պագրիշկա չենք, նույնիսկ Ալիևն իր երկրի մասին տենց չի ասել». մարդիկ արգելում են Փաշինյանին՝ քշելԼավ վարորդի մեքենայի պագրիշկան երբեք չի թռնի. երևանցիներն արձագանքում են Նիկոլ Փաշինյանի համեմատությանը: Մարտի 3-ին Գերմանիայում Փաշինյանը Հայաստանը համեմատել էր այն ավտոմեքենայի հետ, որի պագրիշկան վրայից թռնում է վարելիս: Մարդիկ վստահ են՝ անգամ թշնամի Ալիևը Հայաստանը չէր համեմատի անսարք մեքենայի հետ:Ավելին23:3706.03.23 -
ԱրցախԱրցախում տապալված օպերացիայից հետո Ադրբեջանի նոր հարձակման հավանականությունը մեծանում էՉնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ երկու զոհ ունի, հայկական փորձագիտական շրջանակները վստահեցնում են, որ երեքն են հակառակորդի զոհերը: Ադրբեջանը երեկ էր իր երկու զինվորի մահվան մասին հայտնել, իսկ այսօր հաղորդել է, թե բանակում զոհ կա՝ ականի պայթյունի հետևանքով: Ըստ Բաքվի պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին, սակայն այդ մասին հաղորդագրությունը դեպքից մեկ օր անց են տարածել: Ռազմական փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի հարձակումը նախապես ծրագրված է եղել: Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկություն ունի, որ հարձակումից առաջ ադրբեջանցիները քարեր են շարել ճանապարհին:Ավելին23:3006.03.23 -
ՔաղաքականԱյս գործողությամբ թուրքը ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր ՀասրաթյանՍենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ հակամարտ զորքերի շփման գոտում թշնամու կողմից ձեռնարկված գործողությունը որոշները որակեցին սադրանք, որոշները՝ դիվերսիա, իսկ ոմանք՝ ահաբեկչություն: Բոլոր տարբերակների հետ կարելի է և՜ համաձայնել. և՜ վիճել: Սակայն ես ունեմ իմ տարբերակը: Դա գործողություն էր, որն իր բովանդակությամբ, գրեթե, չէր տարբերվում Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ կացնահարած դահճի հրեշավոր արարքից, ինչը լրիվությամբ տեղավորվում է թուրքական տրամաբանության մեջ... Թուրքը նախընտրում է դիմացինին խոստումներով սիրաշահել, բթացնել նրա զգոնությունը, եթե հնարավոր է, քնեցնել, իսկ հետո սպանել... Օրեր առաջ նրա հետ մտնելով բանակցությունների մեջ, մենք փորձեցինք հավատալ անկեղծ ու կառուցողական շփումների հնարավորությանը: Բայց, ինչպես միշտ, այնպես էլ այս գործողությամբ թուրքը ցույց տվեց, որ ինքը չի փոխվել, և իր հետ պետք է վարվել այնպես,, ինչպես տարիներ առաջ վարվում էին <<նախկինները...>> Իսկ <<նախկինները>> վարվում էին այսպես. եթե թշնամին շփման գծի որևէ հատվածում խախտում էր կատարում (անկախ նրանից դա դիպուկահարի կրակոց էր, թե դիվերսիոն ներթափանցման փորձ), ապա իսկույն ստանում էր անհամարժեք և դաժան պատասխան... Դրանից հետո լռում էր, քանի որ նա միայն այդ լեզուն գիտի... Հ.գ.- Չնայած երեկվա մեր ծանր կորուստներին, այդուհանդերձ, հայկական ուժերի կողմից ձեռնակված պատասխան գործողությունները թշնամուն զգացնել տվին, որ արցախցին քնած չէ...Ավելին23:2206.03.23 -
ԱրցախԱդրբեջանցի ահաբեկիչները խուճապահար փախել են ինքնապաշտպանական կրակոցից հետոԱդրբեջանական դիրվերսիոն ներթափանցումը Արցախ և զինված հարձակումը հայ ոստիկանների վրա միջազգային ահաբեկչություն է որակում Արցախի իշխանությունը, համենայն դեպս ահաբեկչության հատկանիշներով է քրեական գործ հարուցվել: Կիրակի «Խայփալու» կոչվող վայրում են ադրբեջանցի գրոհայինները հրաձգային զինատեսակներով հարձակվել Ստեփանակերտից Հին Շեն և Նոր Շեն մեկնող ոստիկանների մեքենայի վրա, դիմային կրակոցներով սպանել 3 սպայի, մեկին՝ վիրավորել: Ադրբեջանական կողմը երկու զոհի մասին է հայտնում: Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, թշնամին դարանակալել էր իր դիրքերից 1 կմ հեռավորության վրա:Ավելին23:1506.03.23 -
ԱրցախԼաչինի միջանցքը տարիներով կարող է չբացվել. Բաքվի ձգտումներն ու Երևանի հնարավորություններըՄարտական գործողությունների ֆոնին՝ Բաքուն ակտիվացրել է նաև տեղեկատվական գրոհները: Ոչ ավել, ոչ պակաս՝ Բերձորի միջանցքը երկարաժամկետ փակ պահելու մասին են խոսում ադրբեջանցի փորձագետները: Հայ փորձագետները շարունակում են պնդել, որ Բաքուն ձգտում է նոր տարածքներ պոկել Հայաստանից:Ավելին23:0706.03.23 -
ՄիջազգայինԷրդողանին չեն թողնում, Թրամփին 1 օր է պետք. ուկրաինական պատերազմը դադարեցնելու նախընտրական խոստումներՍկանդալային հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչը: Անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամը ասել է՝ Վաշինգտոնն ու Լոնդոնը դեմ են, որ Թուրքիայի նախագահը Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպի, որովհետև հնարավորինս երկար պատերազմ են ցանկանում Ուկրաինայում: Ռուս-ուկրաինական հակամարտությունը 1 օրում կանգնեցնելու պատրաստակամություն է հայտնել Միացյալ նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:Ավելին23:0006.03.23 -
ՏարածաշրջանՆերսում իրար ծեծել են, դրսում՝ Ռուսաստանի դրոշը վառել. «օտարերկրյա գործակալների» աղմուկը՝ ՎրաստանումՎրաստանի խորհրդարանում ծեծկռուք, խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիաներ են սկսել, երբ Ազգային ժողովը քննարկելիս է եղել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագծերը: Վրաստանի ընդդիմադիրները պրոռուսական են անվանել դրանք ու ակնարկել, որ իշխանությունը փոխում է քաղաքական կուրսը:Ավելին22:4506.03.23 -
ԱշխարհԲախմուտը կհռչակվի «դժբախտ ու դժգույն» քաղաք. ԱԹՍ-ների պտույտ, անդադար պայթյուններ՝ ՈւկրաինայումՌուս-ուկրաինական ռազմաճակատում Բախմուտի համար մարտերը շարունակվում են: Ըստ Կիևի՝ հանգիստ չի եղել նաև Ուկրաինայի արևելքում, որի երկնքում անօդաչու թռչող սարքեր են պտտվել: Ուկրաինան նաև ավելացրել է զորքերի թիվը Բելառուսի հետ սահմանին՝ զինվորների թիվը հասցնելով 17 հազարի:Ավելին22:3706.03.23 -
ՏարածաշրջանԷրդողանը սրտեր է նվաճում 200 լիրայով. փլուզվող իշխանության ցնցումներըՄեկ ամիս է անցել Թուրքիայում ու Սիրիայում աղետալի երկրաշարժից, բայց դեռ շենքեր են փլուզվում: 500 հազարից ավելի շենք ենթակա է քանդման, հայտարարել է Էրդողանը, որը ավերակների վրա շարունակում է քարոզարշավը: Թուրքագետների խոսքով՝ Էրդողանը 200 լիրայով ձայն է գնում, որ առաջիկա ընտրություններում առաջին փուլով վերտընտրվի:Ավելին22:3006.03.23 -
ՏարածաշրջանԵրասխի մոտ թուրքերն ու ադրբեջանցիները խոշոր տրամաչափի զենքեր են փորձարկելԱնցած շաբաթավերջին Երասխում խուճապ է տարածվել, երբ դիրքերից կրակոցների ձայներ են լսվել: Լուրեր կային, թե կրակոցների ձայնից վախեցած աշակերտներին ապաստարան են իջեցրել: Այսօր Երասխ գնացած «Հայլուր»-ի թղթակիցներին վտահեցրել են, որ նման բան տեղի չի ունեցել, սակայն կրակոցների ձայն լսվել է: Գյուղացիների խոսքով՝ ձայնը եկել է սահմանի մյուս կողմից՝ Նախիջևանից, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը ամեն ամիս առնվազն մեկ անգամ զորավարժություն են անում:Ավելին22:2206.03.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում ռասիստական գրառումներ են արվել պատերինԹուրքիայի Անթաքիա նահանգի Դեֆնե շրջանում, որտեղ մեծամասամբ բնակվում են արաբ ալևիներ, պատերին ռասիստական բնույթի թուրքերեն գրառումներ են հայտնվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական ընդդիմադիր մամուլի՝ թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունը, որը երկրաշարժի օրերին ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկել ժողովրդին օգնելու համար, Անթաքիայի Դեֆնե շրջան մեկնած հատուկ ջոկատայինների ձեռքով պատերին ռասիստական գրառումներ է արել և երեք կիսալուսին նկարել: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հաթայը թուրքական է, թուրքական էլ կմնա»: Դեֆենի բնակիչը պնդում է, որ այդ գրառումը հայտնվել է հատուկ ջոկատայինների՝ շրջան մուտք գործելուց հետո միայն:Ավելին22:1506.03.23 -
ՔաղաքականԱյս արարածը ոչ թե չտես է, այլ իր մայրենիով ասած՝ ԳՅՈՐՄԱՄԻՇ․ Ավետիք ԻշխանյանԱվետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՉՏԵ՞Ս, Ո՛Չ՝ ԳՅՈՐՄԱՄԻՇ Վարչապետ կոչեցյալը բարդույթավորված արարած է։Արդեն 5-րդ տարին է, ինչ զավթել է իշխանությունը, բայց անընդհատ ինքնահաստատվում է։ Առաջին անգամ այդ արարածը հարձակվեց մաքսատան աշխատակցի վրա․ «Երբ Հայաստանի վարչապետն է գալիս, ոտքի կանգնի» և իր իշխանական բարձունքից նվաստացրեց երիտասարդին։ Հետո այդ արարածը սկսեց տարբեր տեղեր հայտվել ինչ-որ համազգեստով, որի վրա գրված էր «Հայաստանի վարչապետ»։ Հաջորդը կառավարության նիստերին , նրա ուշացումով մտելու պես, հրահանգով բոլորը ոտքի են կանգնում։ Ապա նա պարտադրեց իր նկարը կախել բոլոր իր ստրուկ-նախարար-պատգամավորների առանձնասենյակներում։ Եվ ահա այսօր, այդ արարածն այցելել է Մեծամորի ատոմակայան։ Դեռ մի կողմ թողնենք, որ նա բացարձակապես ոչինչ չի հասկանում այդ բնագավառից, ուղղակի հերթական ցուցադրական այցը։ Բայց ամենակարևորը, նրա սաղավարտին գրված է «վարչապետ»։ Այս արարածը մինչև հիմա չի հավատում իր երջանկությանը և ամեն առիթով փորձում է բոլորին հիշեցնել իր պաշտոնը։ Սա տարրական չտեսության դրսևորում է, իսկ այդ արարածը ոչ թե չտես է, այլ իր մայրենիով ասած՝ ԳՅՈՐՄԱՄԻՇ։Ավելին22:0706.03.23 -
ԱռողջապահականՈրոնք են ամենաթանկարժեք վիրահատական միջամտություններն աշխարհումՄեծ ռիսկեր պարունակող մի շարք վիրաբուժական միջամտություններ կան, որոնցից է, օրինակ, լյարդի փոխպատվաստման վիրահատությունը։ Դա իսկական փորձություն է ինչպես հիվանդների, այնպես էլ բժիշկների համար։ Լյարդը մարդու կենսագործունեության համար կարևորագույն օրգաններից է, որը խթանում է մարսողությունը, վնասազերծում տարատեսակ օտարածին գործոններ՝ ալերգեններ, տոքսիններ, ապահովում օրգանիզմին անհրաժեշտ գլյուկոզի քանակը, ունի արյունաստեղծ գործառույթ: Սրտի բաց վիրահատություն. Հաշվի առնելով այն, որ սրտանոթյին հիվանդություններից մահացությունն առաջին տեղում է աշխարհում, սրտի բաց վիրահատությունը ամենապահանջված բժշկական միջամտությունն է: Սրտի բաց վիրահատությունը ցուցված է այն դեպքերում, երբ բուժական այլ մեթոդներն անարդյունավետ են եղել կամ տվյալ դեպքում կիրառելի չեն: Այն վիրահատության բավականին մեծ տարածում ունեցող տեսակ է, սակայն մեծ է նաև ռիսկերի հավանականությունը՝ արյունահոսություն, վարակներ, սրտի անկանոն աշխատանք, կաթված: Հետվիրահատական ընթացքը ևս դյուրին չէ: Սրտի բաց վիրահատությանը պետք է հետևեն հիվանդի հետևողական այցերը բժշկի, նշանակված թանկարժեք դեղորայքի կանոնավոր և տևական ընդունումը: Ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում. Ենթաստամոքսային գեղձը կենսական անհրաժեշտության մարսողական օրգան է, որն իրականացնում է ճարպերի, ածխաջրերի և սպիտակուցների յուրացման գործառույթը: Այն արտադրում է օրգանիզմի համար անհրաժեշտ հորմոններ, ինչպիսիք են ինսուլինը և գլյուկագոնը: Ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումը բարդ և ռիսկային վիրահատություն է՝ պայմանավորված ինչպես դրա տեղակայմամբ, այնպես էլ այն հանգամանքով, որ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում, որպես կանոն, ցուցվում է միայն քաղցկեղով տառապող հիվանդներին, իսկ հիվանդության ընթացքն այնքան է հյուծում մարդուն, որ նա կարող է պարզապես չհաղթահարել վիրահատությունը: Սրտի և թոքերի միաժամանակյա փոխպատվաստում. Այս երկու խիստ ռիսկային վիրաբուժական գործողությունների համատեղումն առաջին հայացքից անհնարին է թվում, սակայն փաստերը վկայում են, որ ամեն տարի իրականացվում է 100 նման վիրահատություն: Համապատասխան դոնոր գտնելը, վիրահատության բարդ ընթացքը և հետվիրահատական աննկարագրելի ծախսերն էլ հենց այս միջամտությունը դարձնում են այսքան թանկարժեք: Սրտի փոխպատվաստում. Սրտի փոխպատվաստման վիրահատությունն աշխարհում համարվում է բժշկական ամենառիսկային միջամտություններից մեկը՝ հետապնդելով բազմաթիվ մահացու բարդություններ: Այս վիրահատությունը գրեթե կրկնակի գերազանցում է սրտի բաց վիրահատության արժեքին, ինչը արդարացված է, քանի որ այդ դեպքում վիրաբույժները ոչ միայն աշխատում են պացիենտի հիվանդ սրտի հետ, այլև հեռացնում են այն և փոխարինում դոնորի առողջ սրտով: Միջին տվյալներով, սրտի փոխպատվաստումից հետո մարդու կյանքի տևողությունը կազմում է 15 տարի՝ օրգանիզմի դիմադրողականությունից և մի շարք այլ առանձնահատկություններից կախված:Ավելին22:0006.03.23 -
ՔաղաքականԵ´վ Ալիևը, և´Փաշինյանը լուծում են ընդամենը իրենց անձնական իշխանությունը պահելու հարցը. ԶաքարյանԵրեկ Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան շարունակվող արտաքին քաղաքականության հետևանք է: Հարավային Կովկասում Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման վրա կառուցված արտաքին քաղաքականությունը, ցավոք անընդհատ բերելու է նմանատիպ մեծ ու փոքր բախումների: Յուրաքանչյուր անգամ զոհեր տալով` Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը` Հայաստանին: Այնինչ և´ Ալիևը, և´Փաշինյանը դրանով լուծում են ընդամենը իրենց անձնական իշխանությունը պահելու հարցը: Նրանք լավ գիտակցում են, որ ինչ էլ պայմանավերվեն` չեն կարողանալու միաժամանակ գոհացնել և´ Արևմուտքին, և´ Ռուսաստանին: Չեն կարողանալու դրանք կյանքի կոչել նաև երկրի ներսում: Հետևաբար, «խաղաղության օրակարգն» ի սկզբանե մեծ բլեֆ է: Այնինչ «խաղաղությանը» սպասում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Չկարողանալով դուրս գալ սխալ քաղաքական հետագծից` Նիկոլը և Ալիևը գնացել են իրենց հանրությանը մատաղ անելու ճանապարհով, որովհետև երկուսն էլ ցանկանում են պայմանավորվել առանց անձնական պատասխանատվություն վերցնելու: Արևմուտքին անհրաժեշտ է ցանկացած գնով տեղավորվել Հարավային Կովկասում, իսկ Ռուսաստանին` ցանկացած գնով թույլ չտալ իր ազդեցության թուլացում: Այդ նպատակներից ելնելով, երկու կողմերն էլ թելադրում են խաղի իրենց կանոնները` ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Առաջիկայում աշխահաքաղաքական խաղը կարող է շատ ավելի ծանր հետևանքների առջև կանգնեցնել մեզ, եթե Արևմուտքում որոշվի Իրանի դեմ գործողություններ սկսել: Սա տարածաշրջանային մեծ պայթյունի սկիզբն է լինելու, որը կարող է էապես փոփոխել տարածաշրջանի պատկերը: Նիկոլը շատ կցանկանար, որ չմտներ այս խաղերի մեջ, կամ գոնե փոխեր Հայաստանի պարտվողական քաղաքականության էությունը: Սակայն իշխանությունն իր համար ավելի կարևոր է, քան մարդկանց կյանքերը, կամ Հայաստանի ու Արցախի շահերը: Բազմաթիվ անգամներ ասել ենք և էլի շարունակում ենք կրկնել. անվերջ կորուստներն ու զոհերը դադարեցնելու և արժանապատիվ խաղաղության հասնելու համար Հայաստանն ունի մեկ ճանապարհ` փոխել իշխանությունը: Մյուս ճանապահը մեծ բլեֆի շարունակությունն է, որը կոչվում է խաբեություն: Հանդուրժելով Նիկոլի իշխանությանը, մենք բոլորս զբաղվում ենք ինքնախաբեությամբ: Փոփոխված իշխանությունը հնարավորություն ունի Հայաստանն ու Արցախը դուրս բերել օտար շահերի բախումների վրա հիմնված տգետ քաղաքականությունից: Եվ քանի դեռ ոչինչ չի ստորագրվել` հնարավոր է իրական բանակցություններ սկսել իրական խաղաղության և հայկական շահերի համադրման հասնելու համար: Այդ պարագայում կփոխվի նաև Ադրբեջանի վարքագիծը, իսկ հակառակ դեպքում` կփոխվի նաև Ադրբեջանի բռնատիրական իշխանությունը: Տարածաշրջանը կարող է նաև խուսափել հետագա առավել ծանր ու կործանարար բախումներից:Ավելին21:4706.03.23 -
ԱռողջապահականՀորմոնային փոխարինող բուժում. օգուտներ և հակացուցումներՀորմոնային փոխարինող բուժումը հորմոնային տարբեր բուժումների հավաքական անվանումն է, որոնց նպատակը բնական հորմոնային անբավարարությունն արհեստական հորմոնով փոխլրացնելն է։ ՀՓԲ հիմնական տեսակները ներառում են արհեստական հորմոնները՝ էստրոգեն, պրոգեստերոն և տեստոստերոն։ Դաշտանադադարի ընթացքում հորմոնների մակարդակները սկսում են տատանվել՝ կտրուկ բարձրանալ կամ նվազել, որոնք էլ ակտիվացնում են գիշերային քրտնարտադրության գործընթացը։ ՀՓԲ-ն օգնում է հորմոնների մակարդակների կարգավորմանը, որի շնորհիվ մեղմանում են դաշտանադադարի ախտանիշները։ ՀՓԲ կարող է նշանակվել՝ որպես հաբեր, մաշկով ներծծվող գելով կամ սպեղանիներով, ներհեշտոցային քսուքներով, ներարգանդային միջոցներով։ ՀՓԲ–ի այլ օգուտներից են տրամադրության և քնի կարգավորումը, կնոջ լիբիդո էներգիայի վերականգնումը։ Որոշ կանանց մոտ նաև կարող են մեղմանալ հոդացավերը և հուզական անկայունությունը: ՀՓԲ որոշ տեսակները կարող են քիչ բարձրացնել կրծքագեղձի քաղցկեղի և թրոմբոզների (ոտքերում կամ թոքերում արյան մակարդուկների) ռիսկը։ Սակայն, ՀՓԲ-ն նաև կարող է կանխարգելել որոշ հիվանդությունները՝ օստեոպորոզ, սրտանոթային հիվանդություններ, դիաբետ և քաղցկեղի որոշ տեսակներ։ Որոշ կանանց մոտ ՀՓԲ-ն կարող է բերել կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ սրտխառնոց, օրգանիզմում հեղուկների պահում և այտուցներ, որովայնի փքվածություն (փորափքանք կամ մետեորիզմ), կրծքագեղձերի պնդացում, այտուց, անկանոն դաշտանային ցիկլ, որոնց մեծ մասը ժամանակի ընթացքում մեղմանում կամ վերանում է։ ՀՓԲ խորհուրդ չի տրվում, եթե հիվանդի մոտ առկա է՝ կրծքագեղձի քաղցկեղ, արգանդի քաղցկեղ, սրտային հիվանդություն, արյան մակարդելիության խանգարումներ և թրոմբոզներ, ինսուլտ, ձվարանի քաղցկեղ, ոչ նորմալ լյարդի գործունեություն, լեղապարկի հետ կապված խնդիրներ, բարձր խոլեսթերին, դիաբետ, բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)։ ՀՓԲ-ի հետ կապված ռիսկերը կախված են տարիքից, փոխարինող բուժման տեսակից, այդ բուժման տևողությունից և ընդհանուր առողջական վիճակից։Ավելին21:4506.03.23 -
ԱշխարհՏիխանովսկայային հեռակա դատապարտել են 15 տարվա ազատազրկմանՄինսկի քաղաքային դատարանը երկրի նախորդ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Սվետլանա Տիխանովսկայային դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Այս մասին БелТА-ի թղթակիցը հաղորդել Է Մինսկի քաղաքային դատարանի դահլիճից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։ Տիխանովսկայան, դատարանի որոշմամբ, պետք է պատիժը կրի ընդհանուր ռեժիմի գաղութում։ Տիխանովսկայայի հետ նույն գործով անցնող բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի ներկայացուցիչ Պավել Լատուշկոն դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ ուժեղացված ռեժիմով ուղղիչ գաղութում: Բոլոր մեղադրյալները մեղավոր են ճանաչվել պետական իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով զավթելու նպատակով դավադրության, ծայրահեղական կազմավորում ստեղծելու և նման կազմավորումը ղեկավարելու, պետական իշխանությունը զավթելու և Բելառուսի ազգային անվտանգությունը վնասելուն ուղղված այլ գործողություններ կատարելու հանրային կոչերի, ներառյալ՝ Բելառուսի, ինչպես նաև հանրապետության ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակող բնույթի միջոցներ (պատժամիջոցներ) կիրառելու, նման կոչեր պարունակող նյութեր տարածելու մեջ։Ավելին21:3006.03.23 -
ՔաղաքականՀերթական ծանրագույն հանգրվանում ենք` անկանխատեսելի հետևանքներով․ Տիգրան ԱբրահամյանԱրցախի նախագահն այսօր հայտարարել է, որ «ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Այս հեռանկարի ու Ադրբեջանի իրական նպատակների մասին բազմիցս զգուշացրել եմ: Ամենատարբեր առիթներով բարձրաձայնել եմ, ահազանգել, որ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Արցախի հետ հավասար հարաբերությունների ստեղծումն ու առկա խնդիրների կարգավորումն է, այլ սեփական պատկերացումների միջոցով Արցախի ադրբեջանացմանը հասնել: Հիմա նոր Արցախի իշխանությունը ազդանշան է հղում առ այն, որ Ադրբեջանը սպառնում է «կոշտ ու կտրուկ» քայլերի անցնել. մի բան, որն ակնհայտ էր դեռ 2020-ի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ Ադրբեջանն առաջին անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի կոպիտ խախտում արեց ու վերահսկողություն հաստատեց Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին թաղեր գյուղերի նկատմամբ: 2-3 տարի է ՀՀ իշխանությունը հասարակությանն ակնհայտ մոլորեցնում է տարաբնույթ «խաղաղասիրական» օրակարգերով, իսկ իրականում նոր պատերազմ, նոր զոհեր բերում: Արցախի իշխանությունը որոշակի պարբերությամբ թվացյալ դիմադրություն է ցույց տալիս ՀՀ իշխանության դավադիր քաղաքական կուրսին, սակայն ամենապատասխանատու փուլում «կուլ գնում» և հնազանդվում Երևանից իջեցվող չափազանց վտանգավոր օրակարգերին: Հերթական ծանրագույն հանգրվանում ենք`անկանխատեսելի հետևանքներով»,- գրել է նա:Ավելին21:2206.03.23