Լրահոս
2023-03-08
-
ՍպորտԱրցախցի գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Վուգար ՌասուլովինՀայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում ենելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 5-րդ տուրիպարտիաները: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը,Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Վահե Դանիելյանը: Հաղթանակ են տոնել Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը: Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը ունեն 4 միավոր: Շանթ Սարգսյանը, ՍամվելՏեր-Սահակյանը, Էմին Օհանյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են3,5 միավոր: Առաջատարը 5 միավորով Ուկրաինայից Անտոն Կորոբովն է: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարականմրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը100 հազար եվրո է: Հայաստանն այս մրցաշարում ունի 13 մասնակից:Ավելին10:4508.03.23 -
ՀասարակականԱնգնահատելի է կանանց ներդրումը ազգային արժեքների պահպանության և սերնդե սերունդ փոխանցման հարցում․ Վանեցյան«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․ Ուղերձում ասված է․ «Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, ընտանեկան ջերմություն և հաջողություններ։ Միշտ ժպտացեք և բոլորիս վարակեք այն բացառիկ կենսուրախությամբ և տոկունությամբ, որի կրողն եք դուք։ Ցանկամում եմ հատուկ շնորհավորել և երախտիքս հայտնել մեր հերոսածին մայրերին, մեր այն կանանց, որոնց ամուսինները, եղբայրներն առանց մեկ վայրկյան անգամ երկմտելու իրենց կյանքը տվեցին հանուն մեր հայրենիքի, հանուն մեր գոյության։ Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին, որոնց որդիներն այսօր էլ սահմաններին կանգնած մեր անվտանգությունն են ապահովում: Սիրելի՛ կանայք, Անգնահատելի է ձեր ներդրումը մեր ազգային արժեքների պահպանության և սերնդե սերունդ փոխանցման հարցում։ Եվ ամենևին պատահական չէ, որ, երբ ասում ենք ամուր ընտանիք, ամուր հասարակություն և ամուր պետություն, նախևառաջ նկատի ենք ունենում հենց ձեզ՝ որպես այդ ամենի հենասյուն։ Ձեր առաքելությունը և դերն անգնահատելի են: Դուք այսօր էլ շարունակում եք անտրտունջ հաղթահարել շատ դժվարություններ ու մարտահրավերներ: Ուստի շատ կարևոր է գիտակցել և արժանիորեն գնահատել դա: Բոլորիս հանձնառությունն է, որպեսզի մեր երկրում ապահովենք այնպիսի միջավայր, որը թույլ կտա մեր կանանց ամբողջովին իրացնել իրենց կարողությունները և ներուժը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, թո՛ղ ձեր փայլը երբեք չխամրի, թո՛ղ ձեր ձայնը միշտ լսելի լինի և թո՛ղ միշտ ձեր աղոթքները պաշտպան լինեն մեր հայրենիքին»։Ավելին10:3708.03.23 -
ՔաղաքականՀուսով եմ՝ Արցախի պետնախարարը կհայտարարի, որ իր խոսքը ճիշտ չի հասկացվել կամ ձևակերպվել. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Արցախի պետնախարարը հայտարարում է, թե «ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել և հակառակը, համոզված եմ, որ Երևանը, երբ հարցը վերաբերում է Արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»: Լրագրողի ճշտող հարցին, թե այս պահին ՀՀ իշխանությունների հետ մոտեցումների տարբերություններ չկա՞ն, պետնախարարը պատասխանում է` «որևէ կերպ»: Ստացվում է, որ ըստ Արցախի պետնախարարի` ՀՀ իշխանությունների հնչեցրած այն մոտեցումները, թե միջազգային հանրության տեսանկյունից «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է», «Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում», «Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ», «Արցախի 120 հզ. հայերի պատճառով ՀՀ 3 մլն մարդու կյանքը վտանգի չենք ենթարկելու», «Արցախի հարցում ՀՀ-ն այլևս պատասխանատվություն չունի» ոչ միայն համահունչ է Արցախի իշխանության դիրքորոշմանը, այլ նաև արտահայտում է արցախցիների կամքը: Ի՞նչ ասեմ` պետնախարարի առաջին քննությունն անբավարար եմ համարում, և եթե Արցախից այս դիրքորոշումը չխմբագրեն, ապա կարձանագրվի, որ ՀՀ իշխանության առաջ մղվող` Արցախի հանձնման գործընթացը լիակատար աջակցություն ունի Արցախի իշխանությունում: Արցախի իշխանությունը, քաղաքական ուժերը պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն այս հայտարարության վերաբերյալ` կիսո՞ւմ են դիրքորոշումը, թե՞ ոչ: Ներողություն եմ խնդրում լավատեսությանս համար, բայց հուսով եմ, որ պետնախարարը, հաշվի առնելով այդ ոլորտում անփորձությունն ու շփոթմունքի հավանականությունը, կհայտարարի, որ իր խոսքը ճիշտ չի հասկացվել կամ ձևակերպվել: Լավատեսությանս հիմքում ոչ այդքան օբյեկտիվ գործոններն են, որքան զուտ մեծ ցանկությունս, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամեր չլինեն, պատասխանատու դեմքերը չձախողվեն, իսկ հայկական շահը չտրորվի»:Ավելին10:3008.03.23 -
ՀասարակականՄեկ օր ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։Ավելին10:1508.03.23 -
ԱշխարհԵգիպտոսում գնացքը ռելսերից դուրս է եկել, մոտ երկու տասնյակ մարդ հոսպիտալացվել էԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հյուսիս գտնվող Կալյուբիա նահանգում գնացքը ռելսերից դուրս է եկել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, հայտնում է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։Ավելին10:0008.03.23 -
ՀասարակականԽնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժածՄարտի 7-ին ժամը 20։50-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։Ավելին09:4508.03.23 -
ԱռողջապահականՈ՞րն է բույսերից ստացվող դեղամիջոցների արդյունավետության գաղտնիքըԽոտաբույսերը բարդ կենսաբանական համալիր են, որը բաղկացած է ակտիվ նյութերից և այլ տարրերից, ինչպիսիք են՝ մետաբոլիտները, սպիտակուցները, տարբեր եթերային յուղերը, քլորոֆիլը, հետքի տարրերը, տարբեր խմբերի վիտամինները, անօրգանական աղերը և այլ կենսաբանական ակտիվ նյութեր, գրել է Aysor.am-ը:Ավելին09:3008.03.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով«Հրապարակ» Ռուսաստանից տարբեր էմիսարներ են գործուղվում Հայաստան. փորձում են ընդդիմադիր նոր՝ առավել կենսունակ միավոր ձեւավորել, որը անհրաժեշտության դեպքում կօգտագործեն Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ «Ժողովուրդ» Հրդեհից հետո ողջ մնացած զինվորներն ալկոհոլ օգտագործած չեն եղել: «Հրապարակ» Արցախի դատախազ կնշանակվի Գուրգեն Ներսիսյանի տեղակալներից՝ Կարեն Գաբրիելյանը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ:Ավելին09:2008.03.23 -
ՏարածաշրջանՀարձակում Վրաստանի խորհրդարանի վրա. ցուցարարները կրակ են նետել ոստիկանների ուղղությամբԹբիլիսիի կենտրոնում ավարտվել է բողոքի ակցիան, որն ուղեկցվել էր ցուցարարների և իրավապահերի բախումներով: Հատուկ ջոկատայինները արդեն հեռացել են խորհրդարանի մոտից, հեռացվել են ջրցան մեքենաները: Խորհրդարանի շենքի դիմաց ցույցը սկսվել էր երեքշաբթի առավոտյան: Ցուցարարները բողոքում էին օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նույն օրը երեկոյան: Հանրահավաքն ուղեկցվել էր ոստիկանների հետ բախումներով. ցուցարարները ճեղքել էին խորհրդարանի մուտքի մոտ տեղադրված երկաթե արգելապատնեշները՝ փորձելով ներխուժել շենքի բակ: Ակցիայի մասնակիցները նաև քարեր ու շշեր էին նետել հատուկ ջոկատայինների ուղղությամբ։ Իրավապահները արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ ու ջրաշիթեր էին կիրառել ցույցը ցրելու համար:Ավելին08:2108.03.23 -
ՏարածաշրջանՆորընտիր հանրային պաշտպանը գնացել է ցուցարարների մոտՎրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի շուրջ կրքերը չեն հանդարտվում. խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք, խորհրդարանի շենքի դիմաց՝ ցույցեր:Ավելին01:2408.03.23 -
ՏարածաշրջանԲողոքի ցույցի մասնակիցները վնասվածքներ են ստացելԻրավիճակը լարվեց այն պահից սկսած, երբ խորհրդարանը 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։Ավելին01:1608.03.23 -
ՏարածաշրջանԹբիլիսիում ցուցարարները քարեր ու շշեր են նետել հատուկ ջոկատայինների վրաԹբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած ցույցի մասնակիցները, ովքեր դեմ են Վրաստանում ««Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ընդունմանը, քարեր ու շշեր են նետում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների վրա, իրավապահները շարունակում են արցունքաբեր գազ օգտագործել ամբոխը ցրելու համար։ Այս մասին գրում է РИА Новости-ն։Ավելին00:1508.03.23 -
ՀասարակականԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՔամին՝ արևմտյան` 3-5 մ/վ արագությամբ:Ավելին00:0008.03.23
2023-03-07
-
ՀասարակականՈւշիի ոլորաններում բախվել են «Volkswagen»-ը, «Opel»-ն ու «Lada»-ն․ կա 5 վիրավորՄարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։Ավելին23:5507.03.23 -
ՔաղաքականՀայաստանը դիտորդներ կունենա Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2023 թվականի մարտի 15-22-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) կգործուղվի պատվիրակություն։Ավելին23:5007.03.23 -
Միջազգային«Նա ոջլի ձու է». Լուկաշենկոն «ոչնչացման ռեժիմ» է սահմանել Բելառուսի ամբողջ տարածքումԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի ամբողջ տարածքում հայտնաբերման ու ոչնչացման խիստ ռեժիմ է սահմանել, որովհետև Բելառուսում «ուկրաինական հատուկ ծառայությունների» 20-ից ավելի ներկայացուցչի են ձերբակալել։ Նրանք, ըստ Լուկաշենկոյի, Մինսկի մերձակայքում գտնվող օդակայանում փորձել են ռուսական ռազմական օդանավ պայթեցնել:Ավելին23:4007.03.23 -
ՄիջազգայինԱնտեսանելի ձեռքը վայր չի դնում զենքը՝ Ուկրաինայում. Պուտին-Զելենսկի առաջին-վերջին հանդիպումից հետոԱնընդհատ ձախողվում են ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու նպատակով բանակցություններին աջակցելու ջանքերը: Իրենց 12 կետանոց խաղաղության առաջարկի մերժումից հետո Չինաստանում հակված են մտածել, որ «անտեսանելի մի ձեռք» նպաստում է հակամարտության ձգձգմանն ու բորբոքմանը։ Չինաստանի արտգործնախարարը չի ասել, թե ում ձեռքը նկատի ունի, բայց տողատակում կարելի է կարդալ դժգոհություն Արևմուտքի գործողություններից:Ավելին23:3007.03.23 -
ԱրցախԵթե որևէ մեկը Ադրբեջանի հետ ինտեգրվելու հարց բարձրացնի, դա կլինի ինքնասպանություն՝ լավագույն դեպքում. ԲաբայանԻ վերջո, պետք է հասարակությունը հասկանա, լավ պատկերացնի իրավիճակը և թե ինչպիսի առաքելություն պետք է իրականացնի։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:Ավելին23:2007.03.23 -
ՔաղաքականԴու կարո՛ղ ես փոխել. կանայք՝ ընդդեմ ֆեյք պարտվողականությանԿանայք իրենց միջազգային օրվան ընդառաջ ուզում են միավորվել ու փոխել հանրային այն տրամադրությունը, թե մարդիկ Հայաստանում էլ ոչինչ փոխել չեն կարող: Կին դեսպաններ, վերլուծաբաններ, նախկին ու ներկա քաղաքական գործիչներ վստահեցնում են, որ իշխանությունն է փորձում մարդկանց մեջ անզորության զգացում առաջացնել: Ընդդիմադիր ուժերի խնդիրը հակառակը ապացուցելն է:Ավելին23:1507.03.23 -
ՔաղաքականՀայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների հայտարարությունը՝ Արցախի ոստիկանների թիրախավորման վերաբերյալՀայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ մարտի 5-ին Ադրբեջանի կողմից արցախցի ոստիկանների թիրախավորումը դատապարտող հայտարարություն են տարածել․ «Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոնշյալ կազմակերպություններս, պահանջում ենք միջազգային գործընկերներից խստորեն և անվերապահորեն դատապարտել 2023թ. մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայողների սպանությունը:Ավելին23:0007.03.23