Լրահոս

2023-03-08
  • Img default alt hy
    Իրավական
    Ողբերգական հրդեհից վիրավորված սպան պատրաստակամություն է հայտնել շարունակել հարցաքննությունը․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել էր թմրաբանական փորձաքննություն, քանի որ կասկածներ էին եղել, թե թմրանյութ է եղել կացարանում: Եզրակացությամբ հաստատվել է, որ ողջ մնացած զինվորներն ու սպան թմրանյութ չեն օգտագործել։ Նախաքննական մարմինը նաեւ դատաքիմիական փորձաքննություն է նշանակել՝ հասկանալու համար, թե նրանք ալկոհոլ օգտագործել են, թե ոչ։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կենդանի մնացած երկու զինվորն ու սպան ալկոհոլ եւս օգտագործած չեն եղել: Ի դեպ, սպա Եղիշե Հակոբյանին այրվածքաբանության հիվանդանոցից տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, եւ նա կրկին պատրաստակամություն է հայտնել շարունակել հարցաքննությունը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհ էր բռնկվել, ինչ հետեւանքով մահացան 15 զինծառայող. գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ»:
    14:15
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավազակություն՝ Խորենացու փողոցում․ երկու երիտասարդ ձերբակալվել են
    Մարտի 2-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 17.20-ի սահմաններում երկու երիտասարդ ավազակություն են արել: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ Խորենացու փողոց շտապ մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Տուժողը հայտնել է, որ երկու երիտասարդ դանակով բռնություն են գործադրել և հափշտակել պայուսակը, որի մեջ կային հեռախոս, դրամապանակ և բանկային քարտեր:
    14:00
    08.03.23
    Ավելին
  • Հասարակական
    Վատ հոտ է գալիս Սարի թաղից. հոսող աղետ՝ Երևանում
    Կոյուղաջուրը ոռոգում է Սարի թաղը: Որտեղի՞ց է հոսող աղետը. բնակիչների պնդմամբ՝ չգիտեն ոչ թաղապետարանում, ոչ քաղաքապետարանում, ոչ էլ «Վեոլիա ջուր» ընկերությունում:
    13:45
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն երբեք չի ցանկացել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել․ Տոյվո Կլաար
    Եվրամիությունը երբեք նպատակ չի ունեցել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Մեզ համար երբեք չի եղել «բրյուսելյան գործընթաց ընդդեմ այլ գործընթացի» նպատակ։ Եվ մեր դիրքորոշումն այս առումով միշտ եղել է այն, որ ով էլ լինի արտաքին դերակատարը, եթե կողմերը ցանկանում են աջակցել նրան և շահագրգռված են դրանում, մենք ուրախ կլինենք աշխատել նրանց հետ և համակարգել այդ գործընթացը նրանց հետ։ Այդ իմաստով մենք երբեք չենք ցանկացել որևէ մրցակցային գործընթաց»,- ընդգծել է Կլաարը։
    13:30
    08.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին՝ Արցախ ռազմական տեխնիկա տեղափոխելու համար. Հայաստանը հերքում է
    Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե իբր Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով Հայաստանից ռազմական տեխնիկա է տեղափոխվել՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Ըստ պաշտպանական գերատեսչության՝ կեղծ են նաև զինված ուժերի անձնակազմ տեղափոխելու մասին ադրբեջանական պնդումները:
    13:22
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Րաֆֆու փողոցում՝ էլեկտրական սյան վրա, այրվել են մալուխներ
    Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայութւան 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցում «ԱյԴի» բանկի մոտ էլեկտրական սյան վրա մալուխներ են այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի օարեկները։ Վերջիններս քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով տեղում սահմանազատել են տարածքը, այնտեղից դուրս բերել մի քանի ավտոմեքենաներ և մոտ 2 ժամ սպասել էլեկտրացանցի աշխատակիցներին, որպեսզի հոսանքազրկեն։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարզվել է, որ այրվել են ինտերնետի մալուխ և էլեկտրական լարեր։
    13:15
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իվանիշվիլին չի ուզում Սահակաշվիլի դառնալ․ Անդրանիկ Թևանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Վրաստանի իշխանություններն Իվանիշվիլու ուղղորդմամբ չեն ուզում Վրաստանը դարձնել Արևմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ՝ երկրորդ Ուկրաինա։ Չեն ուզում դառնալ հակառուսական մանրադրամ և բուֆերային գոտի (ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը Հայաստանը դարձրել է հակառուսականության դրոշակակիրը Հարավային Կովկասում)։ Դա է պատճառը, որը Վրաստանում ներքաղաքական բախումները սրվել են ու տեղափոխվել փողոց։ Իվանիշվիլին Սահակաշվիլի չի դառնում, ինչը զայրացնում է Արևմուտքին։ Իշխանության և ընդդիմության բախման ֆորմալ առիթը օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն է։ Թե ինչով կավարտվի այս բախումը, դժվար է ասել։ Մինչև այժմ Վրաստանին հաջողվել էր չհայտնվել աշխարհաքաղաքական բախման կիզակետում։ Հետաքրքիր է, 2008-ի դասերը մինչև վերջ սերտե՞լ է վրաց ժողովուրդը, թե՞ ոչ։ Հայաստանի վատ օրինակը բոլորի աչքի առաջ է»։
    13:00
    08.03.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 08.03.23
    12:47
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Վթարային ջրանջատում՝ Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 9-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Աջափնյակ վարչական շրջանի՝ Խ. Խաչատրյան փողոցի և նրբանցքների, Վշտունի, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան, Լուկաշինի փողոցների, Բաշինջաղյան փողոցի անհատական տնատիրությունների, Ֆուչիկի 1/3 շենքի, Միկոյան 2, 2/2 շենքերի, Եղվարդի խճուղու իրավաբանական բաժանորդների, Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Իսակովի պող. 15-95 շենքերի, Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի փողոցի և 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքերի, Տիչինայի փողոցի և 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, 1-ին փակուղու և 34 շենքի, Ծերենցի 1-ին, 2-րդ նրբանցքների և 3, 5, 7, 7ա շենքերի, Շրջանայինի փողոցի և 2/3, 2/4, 2/5, 2/6 շենքերի, Մանուկյան 2, 4, 6, 8, 10 շենքերի, Ռ. Մելիքյան փողոցի և 2ա, 2/2, 2/3 շենքերի, Ջիվանի փողոցի և 11/1 շենքի, Միքայելյան 1, 3 շենքերի, Շահումյան 12-րդ փողոցի, 13-րդ փողոցի և 1-ին նրբանցքի, 14-րդ փողոցի և 1-ին նրբանցքի, 16-րդ փողոցի, 17-րդ փողոցի և նրբանցքի, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ. Գոշի, Ջամբուլի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու փողոցների, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի՝ իր նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցների, Նոյ և Մուշ թաղամասերի, Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի, Արմավիրի մարզի՝ Թաիրով, Փարաքար գյուղերի և հանրային բաժանորդների, Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Նորաբաց, Գետափնյա, Արբաթ, Խաչփառ, Ազատաշեն գյուղերի և հանրային բաժանորդների, Կոտայքի մարզի՝ Զովունի և Քանաքեռավան գյուղերի, Իսկ Կոտայքի մարզի՝ Մրգաշեն գյուղի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:45
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հրաժարական կտա
    ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը այս ամիս հրաժարական կտա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Ամերիկայում և ամբողջ աշխարհում մարդկանց համար Նեդ Փրայսը հաճախ եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմքն ու ձայնը։ Նա ցուցաբերել է բացառիկ պրոֆեսիոնալիզմ և ազնվություն։ Վարչության անունից շնորհակալություն եմ հայտնում Նեդին իր հիանալի ծառայության համար»,- ասվում է Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Փրայսը, որը 2021 թվականի հունվարից զբաղեցնում էր Պետդեպարտամենտի գլխավոր մամուլի քարտուղարի պաշտոնը, կշարունակի աշխատել Բլինքենի գրասենյակում։
    12:30
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կապիկները սպանել են տարեց կնոջը
    Հնդկաստանի Թելանգանա նահանգի Կամարեդդի քաղաքի մերձակայքում գտնվող գյուղում կապիկները սպանել են տարեց կնոջը։ Այս մասին հայտնում է The Hindu-ն։ 70-ամյա Չատարաբոյնա Նարսավվան տանը ապրում էր կրտսեր դստեր՝ Սուգունայի հետ։ Աղջիկը գնացել է քաղաք հարսանիքի։ Այդ պահին նրա մայրը մենակ է մնացել և տնային գործերով է զբաղվել։ Հանկարծ վայրի կապիկների խումբը հարձակվել է կնոջ վրա։ Հարևանները լսել են կնոջ օգնության աղաղակները, սակայն նրան փրկելու փոխարեն՝ վախեցել են և թաքնվել իրենց տներում։ Նրանք սպասել են, մինչև կապիկները փախել են դեպքի վայրից։ Սուգունան տուն է վերադարձել կենդանու հարձակումից 20 րոպե անց և մորը տեղափոխել է հիվանդանոց։ Բժիշկները փորձել են բուժօգնություն ցուցաբերել կնոջը, սակայն նա ստացած վնասվածքներից մահացել է։
    12:15
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ինձ անվերջ ոգեշնչում են այստեղ ապրող կանայք՝ իրենց ոգու ուժով․ Ռուբեն Վարդանյան
    Կանայք կյանքի խորհրդանիշ են: Նրանք կյանք են տալիս ու ապրեցնում ամենաբարդ իրավիճակներում: Նրանց մեջ անսահման ուժ ու կամք կա, որը հաճախ անտեսանելի է, օրվա խորհրդի կապակցությամբ գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Իրականում ես հիանում եմ հայ կանանց համառությամբ, ուժով, անսպառ նվիրումով ու բացառիկ սկզբունքայնությամբ: Այսօր՝ մեզ համար ստեղծված այս բարդ իրավիճակում, կանայք կողք կողքի կանգնած են տղամարդկանց հետ և պաշտպանում են մեր հայրենիքը, կյանքն ու արժանապատվությունը: Արցախ տեղափոխվելուց ի վեր՝ ինձ անվերջ ոգեշնչում են այստեղ ապրող կանայք՝ իրենց ոգու ուժով, դժվարություններին դիմակայելու կամքով, մեր հաղթանակի հանդեպ հավատով։ Նրանք համարձակություն ունեն պաշտպանելու իրենց իրավունքները և դրա համար օգտագործում են բոլոր լեգիտիմ միջոցները՝ դիմելով միջազգային կազմակերպություններին, բողոքի ցույցեր կազմակերպելով ադրբեջանական ագրեսիայի դեմ և դրսևորելով իրենց հաստատակամությունը՝ մնալու Արցախում և պայքարելու մինչև վերջ։ Նրանք ամեն ինչ արեցին և շարունակում են անել, որպեսզի իրենց երեխաները շարունակեն ստանալ կրթություն անգամ անմարդկային շրջափակման պայմաններում։ Սիրելի´ կանայք, իսկապես հիացմունքի է արժանի, թե ինչպես դուք կարող եք միաժամանակ լինել այսքան ուժեղ, անկոտրում և դա համատեղել բացառիկ հմայքի ու կանացիության հետ: Մենք իսկապես պարտավոր ենք ամեն ինչ անել ձեզ անվտանգ, արժանապատիվ ու երջանիկ կյանք ապահովելու համար: Ամենաբարդ պահերին անգամ դրան հասնելու ուժն ու էներգիան մենք ստանում ենք ձեզանից: Խոնարհումս հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների մայրերին, քույրերին, կանանց ու դուստրերին: Մենք պարտավոր ենք կառուցել ապահով ու անվտանգ երկիր, որտեղ կանայք ամենաակտիվ մասնակցությունն ունեն հասարակական կյանքում և մեր ապագայի կերտման գործում», - գրել է նա։
    12:07
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իսրայելը հսկայական քանակությամբ ժամանակակից զենքեր է մատակարարել Ադրբեջանին․ Հարութ Սասունյան
    Իսրայելական «Հաարեց» (Haaretz) թերթը մարտի 5-ին ապշեցուցիչ հոդված է հրապարակել՝ «Իսրայելական բազայից 92 թռիչքները բացահայտում են զենքի արտահանումն Ադրբեջան» վերնագրով։ Հոդվածում նշվում է, որ մարտի 2-ին ադրբեջանական Silk Way Airlines-ի բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի Օվդա ռազմական օդանավակայանում, իսկ երկու ժամ անց Թուրքիայի և Վրաստանի Հանրապետության տարածքով վերադարձել Բաքու։ Վերջին յոթ տարիների ընթացքում սա 92-րդ բեռնատար թռիչքն է Բաքվից դեպի Օվդա՝ Իսրայելի միակ օդանավակայանը, որտեղից թույլատրվում է պայթուցիկ նյութերի արտահանումը։ Այս ռազմական մատակարարումները զգալիորեն ավելացել են 2016, 2020, 2021 և 2022 թվականներին Հայաստանի և Արցախի վրա Ադրբեջանի հարձակումների ժամանակ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բնութագրել է Իսրայելի գաղտնի հարաբերություններն Ադրբեջանի հետ արպես սառցաբեկոր, որի ինը տասներորդ մասը գտնվում է մակերևույթից ցածր: Իսրայելը մատակարարում է Ադրբեջանի սպառազինության գրեթե 70 տոկոսը և դրա դիմաց ստանում ներկրվող նավթի մոտ կեսը։ «Հաարեցը» մեջբերում է արտասահմանյան լրատվամիջոցների աղբյուրները, որոնք բացահայտել են, որ «Ադրբեջանը թույլ է տվել Մոսադին [Իսրայելի հետախուզական գործակալություն] ստեղծել առաջնային մասնաճյուղ [Ադրբեջանում]՝ վերահսկելու, թե ինչ է կատարվում Ադրբեջանի հարավում գտնվող հարևան Իրանում և նույնիսկ նախապատրաստել է օդանավակայան, որը նախատեսված է Իսրայելին օգնելու համար, եթե նա որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Երկու տարի առաջվա հաղորդագրություններում ասվում էր, որ Մոսադի գործակալները, որոնք գողացել են Իրանի միջուկային արխիվը, այն մաքսանենգ ճանապարհով Իսրայել են տեղափոխել Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ տարիների ընթացքում Իսրայելը նրան վաճառել է ամենաառաջադեմ սպառազինության համակարգերը՝ բալիստիկ հրթիռներ, հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգեր, կամիկաձե անօդաչու թռչող սարքեր և այլն»: «Հաարեցը» բացահայտել է, որ ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությունը «շաբաթական երեք չվերթ է իրականացնում Բաքվի և [Իսրայելի] Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի միջև՝ Boeing 747 բեռնատար ինքնաթիռներով»։ Բացի այդ, Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ շրջանցել են Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը՝ դրանք առաքելով Իսրայելով։ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու սահմանափակումը հնարավորություն է ստեղծել Իսրայելի համար՝ միլիարդավոր դոլարներ վաստակել Ադրբեջանին զենք վաճառելով։ «Հաարեցը» հաղորդում է, որ «Իսրայելը դեպի երկիր [Ադրբեջան] է արտահանել սպառազինությունների շատ լայն տեսականի՝ սկսած Tavor ավտոմատներից մինչև ամենաբարդ համակարգերը, ինչպիսիք են ռադարը, հակաօդային պաշտպանությունը, հակատանկային հրթիռները, բալիստիկ հրթիռները, նավերը և անօդաչուների լայն տեսականին, ինչպես հետախուզական, այնպես էլ հարձակման նպատակով: Իսրայելական ընկերությունները նաև մատակարարել են առաջադեմ լրտեսական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են Verint-ի հաղորդակցության մոնիտորինգի համակարգերը և NSO Group-ի Pegasus լրտեսող ծրագրերը, գործիքներ, որոնք օգտագործվել են Ադրբեջանում լրագրողների, ԼԳԲՏ համայնքի և իրավապաշտպանների դեմ: Ստոկհոլմի Խաղաղության միջազգային ինստիտուտը գրել է. «Իսրայելի զենքի արտահանումն Ադրբեջան սկսվել է 2005 թվականին՝ Իսրայելի ռազմական արդյունաբերության (IMI Systems) կողմից Lynx բազմակի հրթիռային համակարգերի վաճառքով, որի հեռահարությունը 150 կիլոմետր է: IMI-ը, որը 2018 թվականին ձեռք է բերել Elbit Systems-ը, նաև մատակարարել է LAR-160 թեթև հրետանային հրթիռներ՝ 45 կիլոմետր հեռահարությամբ, որոնք, ըստ Human Rights Watch-ի զեկույցի, Ադրբեջանն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի բնակելի թաղամասերում արգելված կասետային զինամթերք կրակելու համար», թեև Իսրայելին և 123 այլ երկրների արգելված է կասետային ռումբերի օգտագործումը։ «Հաարեցը» հաղորդում է, որ «2007 թ. Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել Aeronautics Defense Systems-ից չորս հետախուզական անօդաչու թռչող սարք գնելու մասին: Դա բազմաթիվ գործարքներից առաջինն էր: 2008 թվականին նա գնել է տասը Hermes 450 անօդաչու թռչող սարք Elbit Systems-ից և 100 Spike հակատանկային հրթիռներ, որոնք արտադրվել են Rafael Advanced Defense Systems-ի կողմից, իսկ 2010 թ. գնել է ևս 10 հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Elbit-ին պատկանող Soltam Systems-ը նրան վաճառել է ATMOS ինքնագնաց հրանոթներ և 120 միլիմետրանոց Cardom ականանետեր, իսկ 2017 թվականին Ադրբեջանի զինանոցը համալրվել է ավելի առաջադեմ Hanit ականանետներով։ Wikileaks-ում գաղտնազերծված հեռագրի համաձայն՝ առաջադեմ կապի սարքավորումների վաճառքը Tadiran-ից նույնպես ստորագրվել է 2008 թվականին»։ Ըստ «Հաարեցի»՝ «2011 թվականին Իսրայելն ու Ադրբեջանն ամրապնդել են իրենց հարաբերությունները 1.6 միլիարդ դոլար արժողությամբ հսկայական գործարքով, որը ներառում էր Barak հրթիռների մարտկոց՝ ինքնաթիռներ և հրթիռներ որսալու համար, ինչպես նաև Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության (IAI) արտադրած Searcher և Heron անօդաչու թռչող սարքերը: Հաղորդվել է, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ավարտին մոտ Barak մարտկոցը խոցել է Հայաստանի կողմից արձակված «Իսկանդեր» բալիստիկ հրթիռը։ Բացի այդ, Aeronautics Defense Systems-ն սկսեց համագործակցել նաև Ադրբեջանի տեղական սպառազինության արդյունաբերության հետ, որտեղ արտադրվել են Orbiter կամիկաձե (թափառող զինամթերք) 100 անօդաչու թռչող սարքերը, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարն անվանել էր «մղձավանջ հայկական բանակի համար»: 2021 թվականին «[Իսրայելի] Aeronautics Defense Systems-ի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ իր ամենահայտնի հաճախորդներից մեկի հետ առնչվելիս զենքի արտահանումը կարգավորող օրենքը խախտելու համար: Դատարանի կողմից կիրառված արգելքի որոշումը խոչընդոտում է հավելյալ մանրամասների հրապարակումը։ Ադրբեջանական բանակի տանկերի արդիականացման նախագիծը սկսվել է 2010-ականների սկզբին։ Elbit Systems-ը արդիականացրել և համալրել է հին խորհրդային T-72 մոդելները նոր պաշտպանիչ հանդերձանքով՝ տանկերի և նրանց անձնակազմի գոյատևման համար, ինչպես նաև արագ և ճշգրիտ թիրախների հայտնաբերման ու կրակի կառավարման համակարգերով: Արդիականացված տանկերը, որոնք հայտնի են «Ասլան» (Առյուծ) անունով, նկարահանվել են 2013 թվականի ռազմական շքերթի ժամանակ: 2013 թվականին Ադրբեջանի ռազմածովային ուժերը համալրվել են վեց պարեկային նավերով՝ Իսրայելի ռազմածովային ուժերի Sa'ar 4.5 դասի հրթիռային նավերի հիման վրա, որոնք արտադրվել են Իսրայելի նավաշինական գործարանների կողմից և կրում են Spike հրթիռների ռազմածովային տարբերակը, ինչպես նաև վեց Shaldag MK V պարեկային նավեր՝ Rafael's Typhoon-ի հրետանային ամրակներով և Spike հրթիռային համակարգերով: Ադրբեջանի ռազմածովային ուժերը նաև գնել են 100 «Լահաթ» հակատանկային կառավարվող հրթիռներ»։ 2014 թվականին «Ադրբեջանը IAI-ից պատվիրեց առաջին 100 Harop կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, որոնք կարևոր գործիք էին հետագա մարտերում: Նույն տարի Ադրբեջանը նաև օդային նախազգուշացման և պաշտպանության երկու առաջադեմ ռադիոտեղորոշիչ համակարգեր ձեռք բերեց IAI դուստր ձեռնարկությունից… Երկու տարի անց Ադրբեջանը Elbit Systems-ից գնել է ևս 250 SkyStriker կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Մարտական շրջաններից բազմաթիվ տեսանյութեր ցույց են տվել, թե ինչպես են իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարձակվում հայկական ուժերի վրա… 2016 թվականին վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բաքու կատարած այցի ժամանակ Ալիևը բացահայտեց, որ երկու երկրների միջև արդեն կնքվել են պայմանագրեր մոտ 5 միլիարդ դոլարի «պաշտպանական սարքավորումներ» գնելու համար։ 2017 թվականին Ադրբեջանը Elbit Systems-ից և Hermes 900 առաջադեմ անօդաչու սարքեր և LORA բալիստիկ հրթիռներ է գնել IAI-ից՝ 430 կիլոմետր հեռահարությամբ։ 2018 թվականին Ալիևը հանդիսավոր բացել է բազան, որտեղ տեղակայված են LORA հրթիռները՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտ 430 կմ հեռավորության վրա։ 2020 թվականի պատերազմի ժամանակ առնվազն մեկ LORA հրթիռ է արձակվել, և ըստ տեղեկությունների՝ այն հարվածել է մի կամրջի, որով Հայաստանը զենք և տեխնիկա էր մատակարարում Լեռնային Ղարաբաղում գտնվող իր ուժերին։ Ավելի առաջադեմ Spike հրթիռներ ուղարկվել են 2019 և 2020 թվականներին»։ Սոսկալի է, որ Հոլոքոստի ժառանգները նման զանգվածային մահացու զենք են մատակարարում Ադրբեջանին՝ Հայոց ցեղասպանության ժառանգներին սպանելու համար։
    12:00
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Կանանց տոնի առթիվ
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ: «Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավոր մարտի 8»:
    11:52
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    5-ամյա երեխա է ընկել բարձրահարկ շենքի պատուհանից
    Վոլգոգրադում հինգ տարեկան երեխան ընկել է բազմահարկ շենքի պատուհանից. Այս մասին Telegram ալիքում հայտնում է ՆԳՆ-ի տարածաշրջանային վարչությունը։ Իրավապահների տվյալներով՝ տղան ընկել է Սովետական ​​շրջանի Սլավսկայա փողոցի տներից մեկի երկրորդ հարկի պատուհանից, երբ տանը եղել է նրա 21-ամյա մայրը։ Հայտնի է, որ երեխան հենվել է մոծակների ցանցին, ինչի պատճառով դուրս է ընկել։ Դեպքից հետո անչափահասների գործերով տեսուչները սկսել են ստուգել։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։
    11:45
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Քննարկվում է Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու հարցը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների հետեւողական քայլերը վերջին ժամանակներում անհանգստություն են առաջացրել ռուսական իշխանությունների մոտ։ Տարբեր էմիսարներ են գործուղվում Հայաստան, մեզ ասացին, որ փորձում են ընդդիմադիր նոր՝ առավել կենսունակ միավոր ձեւավորել, որը անհրաժեշտության դեպքում կօգտագործեն Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ Ռուսական գործոնի ակտիվության ապացույց է նաեւ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի նախօրեի հանդիպումը հայտնի ռուս մարդկանց անունը կրող երևանյան դպրոցների տնօրենների հետ։ Սերգեյ Կոպիրկինը տնօրեններին հայտնել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական նոր դպրոցներ բացելու հարցը։ Արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսաց լեզվով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով»:
    11:30
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շբորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով։ «Գարնան զարթոնքով լեցուն մարտի 8-ի այս տոնական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և երախտագետ սրտով մեծարում նրանց նվիրյալ ու սիրառատ ջանքերը ընտանեկան կյանքի բարօրության ապահովման գործում, ինչպես նաև՝ գովարժան ավանդը պետական ու հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում: Սիրելի մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները, ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի և Եկեղեցու արժանավոր զավակները, ովքեր մեր պատմության վճռորոշ հանգրվաններում, ինչպես նաև արցախյան պատերազմի օրերին և ներկայիս, իրենց սխրանքներով ու անձնազոհությամբ հերոսանում են հայրենյաց պաշտպանության սրբազան առաքելության մեջ։ Այսօր ամենքիս պարտքն է անխոնջ աշխատանքով ապահովել մեր երկրի անվտանգ ու խաղաղ ապագան, միասնական ոգով աջակից լինել Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր ժողովրդին, առանձնակի հոգածություն և ուշադրություն ցուցաբերել մեր վիրավորված զավակներին և նահատակ քաջորդիների ընտանիքներին։ Հայրապետիս աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը հաստատուն պահի տիկնանց և օրիորդաց հավատքի, բարի գործերի ու առաքինությունների մեջ և շնորհի արևշատ կյանքի երջանիկ օրեր: Հայցում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ ու բարօր պահպանի մեր հայրենիքը և մեր աշխարհասփյուռ ժողովրդին՝ պարգևելով ուժ ու կորով՝ կերտելու իր լուսավոր ապագան։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերն ու խաղաղությունը թող լինեն ձեզ ամենքիդ հետ. ամեն»,-ասվում է ուղերձում:
    11:15
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի․ ԱՆ
    Մարտի 8-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Նրանցից 18-ը հոսպիտալացված է, 14-ը չի հոսպիտալացվել, 7-ը՝ դուրս է գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր: 39 վարակվածից 36-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
    11:00
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
    Ադրբեջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:14-ին Բիլասուվարի շրջանում: Աղբյուրը գտնվել է 37 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
    10:52
    08.03.23
    Ավելին