Լրահոս

2023-03-08
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի է Բենֆիկա-Բրյուգե խաղի լավագույն ֆուտբոլիստի անունը
    «Բենֆիկայի» հարձակվող Ռաֆա Սիլվան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բրյուգեի» դեմ պատասխան խաղի լավագույն խաղացող։ «Նա միայն մեկ գոլ խփեցի, բայց հենց նա դրեց հաղթանակի հիմքը: Նա արդյունավետ էր «Բենֆիկայի» հարձակման ժամանակ, հիանալի վերահսկում էր տեմպը և կարևոր օղակ էր իր թիմի կոմբինացիոն խաղում»,- ասել են ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները։ Առաջին հանդիպումն ավարտվել է լիսաբոնյան թիմի հաղթանակով 2:0 հաշվով, ուստի «Բենֆիկան» դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
    19:15
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն
    Մարտի 6-ին փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն: Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հայտնած տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում մարտի 6-ին փոշու պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն․ Կենտրոնում՝ 3․9 և 22․2 անգամ, Նոր Նորքում՝ 6․6 անգամ, Շենգավիթում՝ 4․9 անգամ, Արաբկիրում՝ 3․6 անգամ։
    19:00
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բալթյան երկրների ԱԳ նախարարները դիմում են Վրաստանի իշխանություններին
    Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Լատվիայի, Էստոնիայի և Լիտվայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարները հայտարարել են, որ Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումն առաջին ընթերցմամբ լուրջ հարցեր է առաջացնում Վրաստանում ժողովրդավարության հեռանկարների վերաբերյալ, փոխանցում է Aliq.ge-ն։ Բալթյան երկրների արտգործնախարարները կոչ են անում Վրաստանի խորհրդարանին ողջ պատասխանատվությամբ գնահատել երկրի իրական շահերը և զերծ մնալ որոշումներից, որոնք կարող են խաթարել Վրաստանի ժողովրդի ձգտումը՝ ապրել ժողովրդավարական երկրում՝ դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ ճանապարհին։ Նախարարները Վրաստանի կառավարությանը կոչ են անում հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի ցույցերի իրավունքը։ Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանում և հարակից տարածքում լարված իրավիճակ էր ողջ օրվա ընթացքում: Ցուցարարների ուղղությամբ մոբիլիզացված հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Բողոքի ակցիաները մեծ թափ ստացան «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն ընդունելուց հետո։
    18:45
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Իմունային համակարգի թերակտիվությունը կարող է բարձրացնել վարակների նկատմամբ խոցելիությունը
    Oրգանիզմի իմունային համակարգը կազմված է բջջային, հյուսվածքային և օրգանային բարդ փոխկապվածությունից։ Թերակտիվ կամ գերակտիվ իմունային համակարգը կարող է առաջացնել առողջական խնդիրներ։ Իմունային համակարգի հիմնական բաղադրիչներն են՝ մաշկը, լորձաթաղանթները, ոսկրածուծը, ուրցագեղձ (թիմուս)ը, որը վերին կրծքավանդակում տեղակայված փոքր գեղձ է, արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտներ), որոնք պայքարում են վարակների դեմ, ավիշը, որը լեյկոցիտներ տեղափոխող կաթնանման հեղուկ է, ավշային համակարգը՝ ավիշը տեղափոխող բարակ անոթնային ցանց, ավշային գեղձերը, որոնք աճուկներում, թևատակերում, պարանոցի շրջակայքում և այլ շրջաններում առկա փոքր հանգույցներ են, փայծաղը։ Ավշային (լիմֆատիկ) համակարգը իմունային բջիջներին հնարավորություն է տալիս տեղաշարժվել արյան հունի և հյուսվածքների միջև։ Այս համակարգը պարունակում է լիմֆոցիտներ (արյան սպիտակ բջիջների տեսակ, ավելի հաճախ՝ T և B բջիջներ), որոնք փորձում են «ճանաչել» և հայտնաբերել օրգանիզմ ներթափանցած բակտերիաները, վիրուսները, օտարածին այլ նյութերը և պայքարել դրանց դեմ։ Ավշային գեղձերը կամ հանգույցները հայտնաբերվում են մարմնի որոշակի շրջաններում. օրինակ՝ պարանոցի հիմքում և թևատակերում։ Դրանք այտուցվում և մեծանում են, երբ տվյալ կամ հարակից շրջանում առկա է վարակ։ Մաշկը և լորձաթաղանթները բակտերիաներից, վիրուսներից և օտարածին այլ նյութերից պաշտպանության առաջին գիծն են։ Դրանք հանդես են գալիս որպես ֆիզիկական պատնեշ, սակայն պարունակում են նաև իմունային բջիջներ։ Երբ մաշկը վնասվում է, մանրէները փորձում են մուտք գործել և ներթափանցել օրգանիզմ։ Վնասվածքն ինքնին ազդանշան է ուղարկում իմունային որոշ բջիջներ, որոնք արյան հունից տեղափոխվում են դեպի վնասված շրջան և փորձում են ոչնչացնել ներխուժած օտար միկրոօրգանիզմները՝ ի դեմս մանրէների։ Որևէ վարակի ժամանակ արյան սպիտակ բջիջները նույնականացնում են միկրոբը և արտադրում հակամարմիններ, որոնք սկսում են պայքարել օրգանիզմ ներթափանցած միկրոբների դեմ։ Լեյկոցիտները նաև օգնում են, որպեսզի գործընթացի մեջ ներգրավվեն իմունային այլ պատասխաններ։ Իմունային համակարգի գերակտիվությունը կապված է այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են ալերգիաները և աուտոիմուն հիվանդությունները։ Ալերգիաների ժամանակ իմունային համակարգը բուռն պատասխան է տալիս իր կողմից վնասակար ճանաչված տարբեր գործոնների՝ ալերգենների նկատմամբ. օրինակ՝ փոշի, ծաղկափոշի կամ որևէ տեսակի սննդամթերք։ Իմունային համակարգի թերակտիվությունը կամ իմունոդեֆիցիտը կարող է բարձրացնել վարակների նկատմամբ խոցելիությունը։ Իմունոդեֆիցիտային վիճակը կարող է լինել բնածին կամ առաջանալ բուժման (քիմիոթերապիա) կամ այլ հիվանդության հետևանքով (ՄԻԱՎ-ի ուշ փուլեր)։
    18:30
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ֆրանսիացի պատգամավորը դատապարտում է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիան
    Ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիային, որի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել: «Ես դատապարտում եմ անթույլատրելի դարանակալումը, որը Լեռնային Ղարաբաղում 3 ոստիկանի կյանք խլեց։ Ադրբեջանը պետք է հարգի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժ ապահովի։ Դեպքի վայր պետք է միջազգային քննչական խումբ ուղարկվի »,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Փեթելը։
    18:15
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թբիլիսիում 66 ցուցարար է ձերբակալվել
    Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ մարտի 7-ի ցույցի ժամանակ իրավապահները մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով ձերբակալել են 66 մասնակցի: Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Նշվում է, որ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել նույն օրը Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ տեղի ունեցած բռնի միջադեպերի վերաբերյալ՝ Վրաստանի ՔՕ-ի 353-րդ և 187-րդ հոդվածներով։ Նշվում է, որ նախարարության կողմից համապատասխան իրավական գնահատական ​​կտրվի բոլոր այն անձանց գործողություններին, ովքեր նպաստել և կազմակերպել են խաղաղ բողոքի ակցիան բռնի ակցիայի վերածումը։ «Իրավապահները վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով՝ մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով, բերման են ենթարկել 66 անձի։ Նշված անձանց կողմից կատարված իրավախախտման փաստերը դատարան կներկայացվեն օրենքով սահմանված ժամկետում։ Երեկ ողջ օրվա ընթացքում օրենսդիր մարմնի հարակից տարածքում մոբիլիզացվել են ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումները՝ հասարակական կարգը պաշտպանելու և բողոքի ակցիայի խաղաղ անցկացումն ապահովելու նպատակով։ Ավելի ուշ հավաքվածների բողոքը դուրս է եկել խոսքի ազատության և խաղաղ հավաքների օրենքով սահմանված շրջանակներից և դարձել բռնի։ Խորհրդարանի շենքի մոտ հավաքվածները փորձել են փակել խորհրդարանի մուտքերը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Չնայած գերատեսչության բազմաթիվ կոչերին՝ պահպանել կարգուկանոնը, խաղաղ բողոքի ակցիան օրենքի շրջանակներում, անտեսվել է․ հանրահավաքի մասնակիցները շարունակել են իրենց բռնի գործողությունները և չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ ոստիկանները, իրավիճակը մեղմելու նպատակով, բացել են ճանապարհը և հավաքի մասնակիցներին ցրվելու կոչ արել։ Չնայած դրան, հանրահավաքի մասնակիցները ՆԳ-իՆ աշխատակիցների վրա նպատակաուղղված տարբեր առարկաներ՝ քարեր, դյուրավառ միջոցներ, բութ առարկաներ են նետել, ֆիզիկական ոտնձգություն և դիմադրություն ցույց տվել ոստիկաններին։ Հանրահավաքի մասնակիցները վնասել և այրել են նախարարությանը պատկանող մեքենաներ, ոստիկանության հատուկ տեխնիկա։ «Հասարակական կարգը վերականգնելու և իրավախախտումները կանխելու նպատակով ոստիկանությունը հարկադրված է եղել հետևողականորեն համաչափ ուժ և «Ոստիկանության մասին» Վրաստանի օրենքով նախատեսված հարկադրանքի հատուկ միջոցներ կիրառել։ Ավելի ուշ հավաքվածները կազմակերպված հարձակում են սկսել խորհրդարանի շենքի վրա, այսպես կոչված «Մոլոտովի կոկտեյլներ» և պիրոտեխնիկայի նետում, այդ թվում՝ իրավապահների ուղղությամբ: Բողոքի ակցիայի անդամները փորձել են հրկիզել օրենսդիր մարմնի շենքը, քարեր նետել այդ ուղղությամբ, կոտրել ապակիները և վնասել երկաթե պաշտպանիչ ամբարտակները»,- նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Մարտի 7-ին, Վրաստանի խորհրդարանի տարածքում լարված իրավիճակ էր ողջ օրվա ընթացքում: Ցուցարարների ուղղությամբ մոբիլիզացված հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Քաղաքացիական հասարակության բողոքի ակցիաները Թբիլիսիում վերսկսել էին Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ հավանություն տալուց հետո:
    18:00
    08.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Տասը տարի՝ բանակցային առաջնագծում. Սերժ Սարգսյանի գիրքն ու «կարմիր գծերը»
    2008-ից 18 թվականները Արցախյան հիմնախնդրի կարգավորման համար 24 անգամ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, արտգործնախարարների 6 տասնյակ հանդիպում է տեղի ունեցել: Այդ հանդիպումների մասին է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բանակցային առաջնագծում» գիրքը:
    17:45
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    17:30
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
    Հանրապետության տարածքում մարտի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում՝ մարտի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև:
    17:15
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները ծառից իջեցրել են երեխային
    Մարտի 8-ին, ժամը 13:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում երեխան բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գ. Խ.-ին (ծնված 2010 թ.) իջեցրել են ծառից:
    17:00
    08.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Կատաղի բախումներ՝ Վրաստանում. նախագահն ու Արևմուտքը ընդդիմությանն են աջակցում
    Վրաստանում 5 տասնյակից ավելի ոստիկան ու ցուցարար է տուժել՝ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով: Խորհրդարանի շենքի դիմաց ցույցը սկսվել էր երեքշաբթի առավոտյան: Ցուցարարները բողոքում էին օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նույն օրը երեկոյան: Վրաստանի նախագահը, որ պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում է, Նյու Յորքի հակառուսական ուղերձով աջակցություն է հայտնել ցուցարարներին:
    16:45
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աչքիս ընկավ՝ լեդիմակբեթյան ախտանիշով վարչապետուհու «հանճարեղ» միտքը․ Իշխանյան
    Իրավապտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ԿԵՂԾ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ Աչքիս ընկավ, որ լեդիմակբեթյան ախտանիշով վարչապետուհին շնորհավորելով մարտի 8-ը, այսպիսի «հանճարեղ» միտք է հայտնել․ «․․․մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է»։ Համենայն դեպս, ես այս «հանճարեղ» միտքը առաջին անգամ եմ լսում։ Ինքս տեսել, շփվել եմ բազմաթիվ երջանիկի հայ կանանց հետ․․․մինչև 2020 թվականը։ 2020թ․ հետո, ոչ միայն հայ կանայք, այլև հայ տղամարդիկ, եթե ոչ միայն հայ են, այլև մարդ, չեն կարող երջանիկ լինել։ Կարելի փաստել, որ 2018թ․, հատկապես 2020թ հետո երջանկությունը դարձավ իսկապես անառակների մենաշնորհը։ Իսկ թե ովքեր են այդ երջանիկները, կարծում եմ բոլորին պարզ է։ Մարտի 8-ի առթիվ, անամոթաբար շնորհավորել է նաև վարչապետուհու ամուսին-դավաճանը, որը դժբախտացրել է տասնյակ հազարավոր հայ կանանց։ Սպասելով թիվ մեկ դավաճանի խոսքին, քիչ անց շնորհավորական ուղերձ է հղել նաև վարչապետ-դավաճանի հավատարիմ թութակ՝ ողորմելի պսևդոնախագահը»։
    16:30
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում մոտ 800 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
    Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 07.03.2022-ի դրությամբ. Արդեն 329 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 800 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 153 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում: 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 6,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 34,800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը` շուրջ 2,530 տոննա ապրանք՝ գերակշիռ մասը սնունդ ու դեղորայք: Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 150 մլն ԱՄՆ դոլլարի վնաս՝ հանգեցնելով ավելի քան 16 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը
    16:15
    08.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թուրքիայի՝ անվտանգության հետ կապված մտահոգությունները ՆԱՏՕ-ն համարում է «օրինական»
    «Թուրքիան անվտանգության հետ կապված օրինական մտահոգություններ ունի»: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գկխավոր քարտուղարը՝ Շվեդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Ստոլտենբերգը ողջունել է, որ Ստոկհոլմը ջանքեր է գործադրում ահաբեկչության դեմ պայքարում՝ ներառյալ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ՝ մեղմելու Անարայի մտահոգությունները:
    16:00
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ոստիկանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
    արտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը, ում նույն օրը վիրահատել էին, շարունակում է գտնվել «Հանրապետական բժշկական կենտրոն» –ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ կյանքին վտանգ չի սպառնում Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում, այնտեղից թիրախավորել եւ կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել էին ոստիկանության 3 ծառայող, մեկը ծանր վիրավորվել էր։ Մարտի 7-ի դրությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ 9 անձ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Մարտի 7-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 153 հիվանդ:
    15:52
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ
    Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում վրացական համարանիշներով Ford մակնիշի ավտոմեքենան Արցախի փողոցում բախվել է կայանված տրակտորին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանեկ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարատկի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ; Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Միքայել Յավրյանն ու կրտսեր պարեկ Արկադի Ղազարյանը։ Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Ա․ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ford-ի վարորդն ու ուղևորը երիտասարդ աղջիկներ են եղել։
    15:45
    08.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի պետնախարարը խմբագրել է Արցախի հարցի վերաբերյալ իր նախօրեին հնչեցրած հայտարարությունը․ Աբրահամյան
    ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախի պետնախարարը խմբագրել է Արցախի հարցի վերաբերյալ իր նախօրեին հնչեցրած հայտարարությունը, նշելով, որ իր ձևակերպումը «ոչ միանշանակ է ընկալվել կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել»: Փորձ անելու մասով` ավելի լավ է չխճճես ու քեզ ավելի վատ դրության մեջ չգցես` շատ վատ մեկնաբանություն ես արել ու առանց որևէ մեկի փորձ անել-չանելու, վտանգավոր դիրքորոշում ես հնչեցրել: Հուսով եմ, որ բացի հրապարակային սրբագրումից, այն ինչ երեկ ասվել է գաղափարական առումով ներքին համոզմունք չի: Հիշեցնեմ, որ Արցախի պետնախարարն ավելի վաղ հայտարարել էր, թե «ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել և հակառակը, համոզված եմ, որ Երևանը, երբ հարցը վերաբերվում է Արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»: Այն, որ պետնախարարն իր հայտարարությամբ չափազանց վտանգավոր գիծ էր հատել` միանշանակ է, բայց որ գոնե հանրային ձևով խմբագրում է ասածը` արդեն վատ չի»:
    15:30
    08.03.23
    Ավելին
  • Աշխարհ
    Բախմուտի արևելքը ռուսական վերահսկողության տակ է
    Ռուսական ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Բախմուտի արևելյան հատվածը։ Այս մասին հայտնել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը: Բախմուտկա գետից արևելք ամեն ինչ ամբողջությամբ գտնվում է «Վագներ»-ի վերահսկողության տակ» հայտարարել է նա:
    15:15
    08.03.23
    Ավելին