Լրահոս

2023-03-14
  • Հայաստան
    Օրագիր. Սերգեյ Մելքոնյան
    Սերգեյ Մելքումյան. Արևելագետ
    11:00
    14.03.23
    Ավելին
  • Միջազգային
    Մի օր քաղցած են քնում, մի օր՝ մրսելով. սիրիացիների տառապանքի ու հույսի վրանները
    2 օրից կլրանա սիրիական պատերազմի 12 տարին: Կործանիչ երկրաշարժից հետո նույնիսկ Սիրիայում չի լռել կրակը: Այդ երկրի կառավարությունը հայտնել է Համա քաղաքի բնակելի թաղամասերի ուղղությամբ իսրայելական հրթիռակոծության մասին, որի պատճառով վիրավորվել է երեք զինվոր: 
    10:50
    14.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյան քաղաքում այրվել է ավտոմեքենա
    Մարտի 14-ին, ժամը 01։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:
    10:40
    14.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
    Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
    10:33
    14.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    28 աշակերտուհիներ հոսպիտալացվել են «հոգի կանչելուց» հետո
    Երբեմն տեղի են ունենում անբացատրելի իրադարձություններ, որոնք վերագրվում են այլաշխարհիկ ուժերի գործողությանը: Բայց ավելի մանրամասն ուսումնասիրության և ավելի շատ փաստերի պարզաբանման արդյունքում ամեն ինչ պարզվում է գիտական ​​տեսանկյունից միանգամայն բացատրելի է։ Նման դեպքեր բազմիցս են եղել, բայց, այնուամենայնիվ, մարդիկ չեն դադարում հավատալ գերբնական ուժերի։ Կոլումբիայում 28 աշակերտուհիներ հոսպիտալացվել են այն բանից հետո, երբ նրանք ուշաթափվել են ոգեհմայության տախտակի հետ խաղալիս, որը, ինչպես ասում են, օգնում է նրանց խոսել մահացածների հետ: Այս մասին հայտնում է «Московский Комсомолец»-ի աղբյուրները։ Բժիշկները նաև նշել են, որ հիմնական ախտանշաններն են եղել գլխապտույտը և անհանգստությունը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աղջիկները դասերից մեկի ժամանակ ոգեհմայության սեանս են անցկացրել: Աշակերտներին հիվանդանոց են տեղափոխել անհանգստացած ուսուցիչների ու դպրոցի տնօրենի ուղեկցությամբ։ Դեպքի մասին տեղեկացվել են երեխաների ծնողները։ Դպրոցի տնօրեն Ուգո Տորեսը խնդրել է քաղաքաբնակներին զերծ մնալ էմոցիոնալ մեկնաբանություններից՝ քաղաքում խուճապը չսրելու համար, և ասել է, որ հասկանում է տեղի ունեցածի պատճառները։ Ներկայումս ուսումնական հաստատությունը բժիշկներից սպասում է թեստերի արդյունքներին և վերջնական ախտորոշմանը։ Չնայած տնօրենի կոչին, Գալերասի անհանգստացած բնակիչներն ահազանգում են։ Ոմանք պնդում են, որ նման դեպքերը հազվադեպ չեն, և մի քանի օրը մեկ ուշագնաց եղած երեխաներ են բերում հիվանդանոց, չնայած այն հանգամանքին, որ քաղաքում սովի կամ հյուծվածության խնդիր չկա։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք ոստիկանությունը կանցկացնի միջադեպի սեփական հետաքննությունը։
    10:30
    14.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոբուսի վարորդի ու տաքսիստի միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
    Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
    10:15
    14.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ն 2024 թվականին զենք գնելու վրա ռեկորդային գումար կծախսի
    Ամերիկայի Միացյալ Նահանգները նախատեսում է 2024 թվականին սպառազինությունների գնման համար ռեկորդային գումար ծախսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կարիքների համար Սպիտակ տան բյուջեի նախագծում: Գնումների համար 170 միլիարդ դոլար կտրամադրվի: Պենտագոնի բյուջեի նախագծով նախատեսվում է ռեկորդային 145 միլիարդ դոլարի ներդրումներ՝ զենքի հետազոտման, մշակման և փորձարկման համար: ԱՄՆ ռազմական գերատեսչությունը 30,6 միլիարդ դոլար է խնդրել զինամթերք գնելու համար։ Պահանջվող գումարը 5,8 մլրդ-ով ավելի է նախորդ տարվա հատկացումից։ Ընդհանուր գումարից գնման համար նախատեսվում է հատկացնել. մարտավարական հրթիռներ՝ 17,3 մլրդ դոլար, ռազմավարական հրթիռներ՝ 7,3 մլրդ դոլար, զինամթերք՝ 5,6 մլրդ դոլար: Բացի այդ, 600 միլիոն դոլար կծախսվի տեխնոլոգիական զարգացման վրա, իսկ ավելի քան 1 միլիարդ դոլար՝ ռազմական տեխնիկայի արտադրական բազան ապահովելու համար։
    10:00
    14.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ադրբեջանական մեդիան լիարժեք պատրաստում է հասարակությանը Հայաստանի դեմ նոր հարձակման». Վարուժան Գեղամյան
    «Ադրբեջանական մեդիան լիարժեք պատրաստում է հասարակությունը Հայաստանի դեմ նոր հարձակման։ Ահա մարտի 13-ին ադրբեջանական հեռուստալիքների հիմնական թեզերը»։
    09:45
    14.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Արդարադատության նախարարը հայտարարել է, որ ձեռք են բերել ստի դետեկտոր (պոլիգրաֆ):
    09:35
    14.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ շրջաններում ջերմաստիճանը կհասնի +25 աստիճանի
    Քամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 13-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:
    09:30
    14.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են BMW-ները
    Մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
    00:05
    14.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարորդը փախչելիս գցել էր հրազենը. Լոռու պարեկների բացահայտումը
    Մարտի 11-ի կեսգիշերին մոտ Լոռու պարեկները Վանաձորի Հալաբյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել էին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: 33-ամյա ուղևորի պայուսակում գաղտնի փականով դանակ կար: Նրան ձերբակալելիս վանաձորցի 36-ամյա վարորդը խոչընդոտել էր պարեկների օրինական գործողություններին: Այդ ընթացքում պարեկները նկատել էին, որ նրա գոտկատեղին ատրճանակ կա: Երբ նրան առաջարկել էին հագուստը բարձրացնել, նա փախել էր՝ այդ ընթացքում գցելով ատրճանակը։ Փախուստը կանխվել էր: Բազումի բաժին տեղափոխելու ճանապարհին 36-ամյա տղամարդը մոտ եղած փամփուշտները գցել էր պարեկների մեքենայի մեջ: Զննությամբ Հալաբյան փողոցում հայտնաբերվել են գործարանային համարի «ՏՏ» ատրճանակ, փամփուշտներ և այլն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    00:00
    14.03.23
    Ավելին
2023-03-13
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ մի պայմանով․ ԱՀ ԱԳՆ
    Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման։ Ասված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ․ «Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ հայտնում ենք, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ու հումանիտար ճգնաժամի շարունակումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում բանակցային բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ Ադրբեջանը պետք է պատշաճ կերպով իրականացնի ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման պահանջները՝ զերծ մնալով ուժի կամ ուժի սպառանլիքի կիրառումից և միակողմանի, առավելապաշտական մոտեցումներից: Այդ դեպքում միայն նպաստավոր պայմաններ կստեղծվեն հետագա քննարկումների համար: Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերին, ապա հիշեցնենք, որ Արցախը հավատարիմ է հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան միջազգայնորեն ճանաչված և հաստատված ձևաչափով՝ կողմերի հավասար իրավունքների և ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային երաշխիքների առկայության պայմաններում»:
    23:57
    13.03.23
    Ավելին
  • Հասարակական
    Կացնով սպառնացել է, պարեկն էլ սպանել է. սարսափելի կեսգիշեր՝ Հրազդանում
    Հրազդանի 45-ամյա բնակչի վրա կրակած պարեկի ատրճանակը առգրավվել է, հարուցվել է քրեական վարույթ՝ սպանության հոդվածով, հայտնել է Քննչական կոմիտեն: «Հայլուրի» թղթակիցներն այսօր եղել են այն տանը, ուր գիշերը գողության համար մտել էր 45-ամյա տղամարդը և բռնվել: Պարեկները 3 կրակոց էին արձակել՝ պաշտպանվելով կացնով իրենց վրա հարձակված տղամարդուց:
    23:52
    13.03.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Բայրաքթարները շփման գծին մոտեցրած Ադրբեջանը Բաքվում ժամադրում է Արցախի ներկայացուցիչներին
    Արցախի հետ սահմանին ադրբեջանական զորքի կուտակումների մասին լուրերի ֆոնին՝ այսօր Հայաստանի վարչապետը զանգել է Ռուսաստանի նախագահին: Պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ Փաշինյանը Պուտինի հետ զրույցում կարևորել է Ռուսաստանի հասցեական արձագանքը մարտի 5-ին Ադրբեջանի ահաբեկչական գործողության վերաբերյալ: Արցախում թշնամու դիվերսիոն խմբի հարձակումից երեք ոստիկան էր զոհվել, մեկը՝ ծանր վիրավորվել: Ահաբեկչական գործողությունների համար միջազգային հանրության լուրջ հակազդեցությանը չհանդիպելով՝ Ալիևը նոր ճնշումներ է բանեցնում: Այսօր նրա աշխատակազմը Արցախի ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ քննարկելու նաև արցախցիների՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցը:
    23:45
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում ընտրությունների ընթացքին կհետևի անվտանգության ավելի քան 600 հազար աշխատակից
    Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է երկրի ուժային կառույցների ավելի քան 600 հազար աշխատակից ներգրավվել մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններին անվտանգությունն ապահովման նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մարտի 13-ին հաղորդագրություն է տարածել երկրի ՆԳՆ-ն: Ներքին գործերի նախարարությունն ընտրատարածքների անվտանգությունն ապահովելու համար 326 հազար աշխատակից կուղարկի, իսկ Ժանդարմերիայի բարձրագույն հրամանատարությունը՝ 200 հազար: Անվտանգության ապահովման գործում կներգրավվեն նաև առափնյա պահպանության հրամանատարությունը և անվտանգության ընկերությունների աշխատակիցները։ Ընդգծվում է, որ քվեարկության օրը զենք կրելու իրավունք կունենան միայն ընտրատեղամասերի անվտանգության ապահովման գործում պաշտոնապես ներգրավված աշխատակիցները։
    23:30
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
    Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
    23:25
    13.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Մահվան գոտի. Բախմուտում պայթյունները չեն դադարում, վճռորոշ մարտեր են քաղաքի համար
    Ամեն գնով Բախմուտը վերցնելու ռուսների կռիվը երեք ամիս է՝ շարունակվում է: Չնայած մարտերը ամեն օր թեժանում են և ռուսական կողմը պնդում է, որ գրեթե շրջափակել են քաղաքը՝ Ուկրաինան դեռ կարողանում է քաղաքում կռվող իր զինվորներին զենք հասցնել, ուժերը համալրել: Ըստ Կիևի՝ միայն Բախմուտում Դաշնության բանակը արդեն կորցրել է ավելի քան հազար զինվոր:
    23:22
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 2-րդ թաղ․ 25, 26, 27, 28 շենքեր, Կուրղինյան փ. 15, 17, 19, 21/1 շենքեր, Նորք Մարաշ՝ Նորք 5-րդ փողոցի առանձնատներ, Գ․Հովսեփյան և Ս․ Խանզադյան փողոցների առանձնատներ, «Օլիմպոս» կրթահամալիր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եղ․Թադևոսյան նրբ․ 2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 1 շենք, Խանջյան փ. 33, 35 շենքեր, Հանրապետության փ. 76, 78 շենքեր Նալբանդյան փ. 50 շենք, Վարդանանց փ. 5 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 18 և 161 դպրոցներ, Բագրատունյաց պող․ 34, 36 շենքեր, Ս․Տարոնցի փողոցի և նրբանցքների առանձնատներ, Արարատյան փ․ 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 3 շենք, Շիրվանզադեի փ. 2, 4, 4/1, 4/2, 6, 8 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 2Ա, 4 շենքեր և 1-19 առանձնատներ, Հակոբյան փ. 6, 8, 8/2 շենքեր, Բակունցի փ. 1-18 առանձնատներ, Գյուլբենկյան փ. 35/1, 37, 39Ա շենքեր, Կոմիտասի պող. 1 շենք, Պ․Սևակի փ. 15/17, 51/2, 53/9 շենքեր, Դրոյի փ. 21, 21/1, 23, 24Ա, 26, 28, 28/1 շենքեր և 22/9, 64-129 առանձնատուն, Դրոյի 4-րդ նրբ. 44-82 առանձնատներ, Դրոյի 4-րդ նրբանցքի առանձնատներ, Մ․Ավետիսյան 4փ. 6, 6Ա, 8, 8Ա, 10, 10Ա, 12, 14, 16, 18, 20, 22 շենքեր, Նորաշխարհային փ. 7-39 առանձնատներ, Ռուբինյանց փ. 17, 17/1, 17/2, 19, 19/1, 19/2, 21, 21/1, 21/2, 21/3, 21/5, 23, 23/1 շենքեր, Շովրոյան փ. 66-82 առանձնատներ, Ռայնիսի փ. 82-108/1 առաձնատներ, Լեփսուսի փ. 1, 1Ա, 2Ա, 3, 3Ա, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 10Ա, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 29, 33, 35, 37, 39, 41 շենքեր, Լեփսուսի 5փ. 8/4 շենք, Լեփսուսի 1փ. 18 և 2փ. 22 առանձնատներ, Յաղուբյան փ. 34-62 առանձնատներ, Թեմուրյան փ. 1-13 առանձնատներ, Զեյթուն 5փ. 4-40Ա առանձնատներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ և Սիփանիկ գյուղեր մասնակի, 12:00-14:00 Վեդի քաղաք՝ Թումանյան փողոց մասնակի, Բարձրաշեն գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ՝ 10:00-12:00 Վայք քաղաք՝ Շահումյան, Կամոյի և Երկրաբանների փողոցներ մասնակի և Ջերմուկի խճուղի մասնակի, 11:00-13:00 Եղեգնաձոր քաղաք՝ Սյունիքի, Այգեձորի, փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գլաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզ՝ 11:00-15:00 Պռոշյան համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Հովակիմենք» ՍՊԸ, սեփականատերեր՝ «Վ․Սահակյան», «Ա․Զավարի» և «Հ․Բալյան», «Ս․Լ․Լ-Գազ» ՍՊԸ, Զինմաս, «ԱԻՍԱ» ՍՊԸ, 11:00-16:00 Ջրվեժ և Առինջ գյուղեր մասնակի, Եղվարդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ա․Հարությունյան» ԱՁ, «Տիգրան Մեծ» ՓԲԸ, «Համերաշխ ընտանիք» ՍՊԸ, «Արայի» ԲԲԸ, սեփականատերեր՝ «Մ․Թումանյան», «Ի․Սարգսյան», «Ս․Թադեվոսյան», «Ա․Խաչատրյան», «Մ․Կարապետյան», Ազատամարտիկների թաղամաս, Շիրակի, Թումանյան, Սաֆարյան և Չարենցի, Հովհաննիսյան, Գագարինի, Շինարարների, Ղազարյան, Տերյան, Երևանյան և Կնունյանց փողոցներ, թիվ 3, 5, 8 շենքեր, Աղբյուրակ թաղամաս, թիվ 2 դպրոց, Շինարարների նրբանցք, Խանջյան փողոց, Գազի գրասենյակ, Երևանյան փ. 44 շենք, «Լեռնային մանուշակ» արտադրամաս, Քարի արտադրամաս և հարակից տարածքներ, Գեղարքունիքի մարզ` 10։00-11:00 Վերին Գետաշեն բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։00-16։00 Գեղամավան, Ծաղկունք, Գագարին համնայնքներ ամբողջությամբ, Ծաղկունքի ոռոգման պոմպ, «Պահուստ» ՊՈԱԿ, Գագարին սերմնաբուծական սպառողական կոոպերատիվ, «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ, «ՀԿՀ Ագրոսպասարկում», «ԴԻ ՎԻ Էյչ», «Արթ Գա» ՍՊԸ-ներ, «Կարեն Աղաջանյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոռու մարզ՝ 11:00-14:00 Վանաձոր քաղաք՝ Էներգետիկ հարթակներ, Դիմաց թաղամաս մասնակի, Փամբակ, Քարաբերդ գյուղեր և Քյոխֆալա հանդամաս, 11:00-17:00 Օձուն, Դանուշավան, Արդվի, Աքորի, Կաճաճկուտ, Ամոջ և Հագվի գյուղեր, Շիրակի մարզ՝ 10:00-14:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ամասիա գյուղի Հրշեջների և Հարասլավական թաղամասեր, 10:00-16:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Մարմաշեն գյուղ, Սյունիքի մարզ՝ 09:30-11:00 Քաջարան քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-12:00 Սիսիանի տարածաշրաջան՝ Լծեն գյուղ, 12:30-13:30 Սիսիանի տարածաշրաջան՝ Դարաբաս գյուղ մասնակի, 14:00-15:00 Սիսիանի տարածաշրաջան՝ Դարաբաս գյուղ մասնակի, 11:00-15:00 Գորիս քաղաք՝ Վերին շեն թաղամաս մասնակի, թիվ 5 և 6 թաղամասեր, Արցախյան խճուղի, Երևանյան խճուղի, Վանքի տակ, Հեռուստակայան, Ավանգարդ, Արզումանյան, Գալստյան, Մաշտոցի և Սյունիքի փողոցներ, Պղնձաքերծ թաղամաս, «Շորին Ձոր» արտադրական բազա, Սիսիան քաղաք՝ Իսրայելյան, Նժդեհի, Սիսական, Ադամյան, Շիրվանզադեի, Չարենցի, Գրիգոր Լուսավորիչի փողոցներ, Դուրյան 1, 2, 3, 4 փողոցներ, Երիտասարդական 3, 4, 5 փողոցներ, Անդրանիկ Մանուկյան, Խանջյան, Գետափնյա, Այգեստան, Վահան Խորենի, Արամ Մանուկյան փողոցներ, Ֆիզկուլտուրնիկների 2, 4, 6 փողոցներ, Կոմիտասի, Հովնան Որոտնեցի, Մյասնիկյան, Մելիք Թանգի, Անդոկ Իշխանի և Գավիթ փողոցներ, Որոտան փ. 2 շենք, Շահումյան, Ադոնցի և Սպանդարյան փողոցներ մասնակի:
    23:15
    13.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կացարանի հրդեհից ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ
    Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի գործի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից մեկով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ։ Շրջանառվող լուրերը Mediahub.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Ավելի վաղ զինծառայողների տուժած ճանաչված 15 ծնողներից 14-ի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնել էր, որ ըստ փորձաքննության եզրակացության հետեւությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ եւ այրվածքային շոկից»։ Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
    23:09
    13.03.23
    Ավելին