Լրահոս
2023-03-22
-
ԱշխարհԱշխարհի ամենաերկար լեզվով մարդը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)Կալիֆոռնիայից Նիք Ստոբերլն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենաերկար լեզուն ունենալու համար, սակայն վերջերս տղամարդը նոր ռեկորդ է սահմանել: Ամերիկացին լեզվի օգնությամբ ջենգա խաղից հանել է հինգ բլոկ. դրա համար նրանից պահանջվել է 55 վայրկյան։Ավելին12:1522.03.23 -
ԱրցախԹաթոյան հիմնադրամը հրապարակել է նոր զեկույց, որն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակած «էկոակտիվիստներին»Նոր զեկույց, որն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստներին»։ Ներկայացրել է Թաթոյան հիմնադրամը: Լրացուցիչ ուսումնասիրությամբ վեր են հանվել և նույնացվել Ադրբեջանական իշխանության էթնիկ զտումների քաղաքականությանը մասնակցող ուսանողները և այն կրթական հաստատությունները, այդ թվում` համալսարանները, որտեղ նրանք սովորում են: Այս երիտասարդ «էկոակտիվիստ» գործակալները նույնպես առնչություն չունեն շրջակա միջավայրի պահպանության հետ, Ադրբեջանական իշխանության վերահսկողության ներքո են և լցված են հայատյացությամբ: Այս ուսանողների մասին տվյալները կուղարկվեն միջազգային կառույցներին և արտասահմանյան կրթական հաստատություններին, այդ թվում` նկատի ունենալու համար այդ հաստատություններում սովորելու նրանց համապատասխան դիմումները։Ավելին12:0022.03.23 -
ՔաղաքականՓաշինյանը չի ների նաև Թորոսյանին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ իրավապահ մարմինների աշխատանքի եւ կոռուպցիոն բացահայտումների մասին, որոնք հենց իր թիմին են առնչվում: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ նա, անդրադառնալով իրավապահ համակարգի կողմից Քովիդի ժամանակաշրջանին առնչվող բացահայտումներին եւ իշխանության ներսում պաշտոնյաների կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների արդյունքում ձերբակալություններին, հայտարարել է՝ ով ուզում է լինի, անգամ իր եղբայրը կամ մտերիմը, իր հետ ճանապարհ անցած հավատարիմ մարդ, թե քաղաքական թիմի հետ նոր համագործակցող անձ, կոռուպցիոն գործարքների մեջ հայտնվելիս չի ներվելու ու պատժվելու է նախկիններից ավելի խիստ: Այս խոսակցությունը մասնավորապես ծավալվել է Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի շուրջ կատարված բացահայտումներից հետո, որում շոշափվում է նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը: Ըստ էության, Փաշինյանն անուղղակի հասկացրել է, որ չի ների նաեւ Թորոսյանին: Ներկաները քարացած լսել են Փաշինյանին եւ չեն համարձակվել ոչինչ ասել»:Ավելին11:4522.03.23 -
ՀասարակականԳորիսի բուժկենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում վնասվածքներովՄարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։ Նշվում է, որ նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։Ավելին11:3022.03.23 -
Իրավական19 տարեկան պատանին դանակով խփել էր տուժածի կրծքավանդակինՄարտի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Թաիրովում գործող կահույքի խանութ-սրահներց մեկի մոտ դանակահարել են մի երիտասարդի։ Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ժամը 14.50-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել տուժածի և 19-ամյա մի երիտասարդի միջև։ Այդ ընթացքում 19 տարեկանը դանակով խփել էր տուժածի կրծքավանդակին։ Նա տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն։Ավելին11:1522.03.23 -
ՀասարակականԵրեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆՄարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:Ավելին11:1122.03.23 -
ԱշխարհԵրուսաղեմի Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվելՀայ և հույն ուղղափառ եկեղեցիների համատեղ հսկողության ներքո գտնվող Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով տաճարի վրա կատարված հարձակումը։ «Թեև Սուրբ Աստվածածին տաճարի վրա այս հարձակումն առաջինն էր այս տարվա սկզբից ի վեր, սակայն քրիստոնեական մյուս սրբավայրերն անզգամ հարձակվողների կողմից մշտապես ենթարկվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական ճնշումների։ Եթե քրիստոնեական սրբավայրերի վրա կատարված նախորդ հարձակումներն արագորեն դատապարտվեին տեղական իշխանությունների կողմից, և հանցագործները պատժվեին օրենքի ողջ խստությամբ, քրիստոնեական համայնքների, եկեղեցիների և վանքերի վրա նոր հարձակումներ չէին լինի։ Կրոնական անհանդուրժողականությունը և ատելությամբ լցված ոճրագործությունները իրենց բոլոր դրսևորումներով երբեք չեն ապահովելու խաղաղ համակեցության պայմաններ։ Հատկապես, երբ այսօր իշխանությունների կողմից անվերահսկելի են այդ հարձակումները, դա ավելի է խթանելու ատելությամբ լցված հանցագործությունները և անհանդուրժողականությունը։ Այսպիսի գործողություններն ու դրանց անպատժելիությունը ստեղծում են անապահով պայմաններ քրիստոնեական համայնքների համար և անվստահության սերմեր է ցանում հավատացյալների, զբոսաշրջիկների և բնակիչների միջև տեղական իշխանությունների հանդեպ։ Հետևաբար, Իսրայելի կառավարությանը և ոստիկանության կոչ ենք անում, որպեսզի լուրջ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու այսօրինակ հարձակումները և պաշտպանելու ինչպես քրիստոնեական սրբավայրերը, այնպես էլ նրանց ամենօրյա սպասավորներին հետագա ոտնձգություններից և հարձակումներից»,- ասված է Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ։Ավելին11:0022.03.23 -
ՏարածաշրջանՊուտինն «ազատագրում է» Աֆրիկան. Ռուսաստանը նոր աշխարհ է ստեղծում «Սև մայրցամաքի» հետ123 երկրում ձերբակալվելու վտանգի առաջ կանգնած Պուտինն ինտենսիվացնում է շփումները գործընկերների հետ՝ Չինաստանից Աֆրիկա: Ռուսաստանի պատկերացրած բազմաբևեռ աշխարհում առաջատար տեղ ունի Սև մայրցամաքը: Երկուշաբթի Մոսկվայում սկսված «Ռուսաստան-Աֆրիկա՝ բազմաբևեռ աշխարհ» միջազգային խորհրդարանական համաժողովի ժամանակ աֆրիկյան երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց վստահելի գործընկերն է։Ավելին10:4522.03.23 -
ՀասարակականԳյումրիում այրվել է բնակելի տնակՄարտի 21-ին, ժամը 21:52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում այրվում է բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ 22:54-ին: Այրվել է բնակելի տնակը՝ մոտ 18 քմ։Ավելին10:3022.03.23 -
ՀասարակականԲախվել են Mercedes-ն ու Opel-ը, վերջինն էլ բախվել է երկաթե սյանը. կան զոհերՄարտի 21-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։Ավելին10:1522.03.23 -
ԱշխարհԿինը մասնատել է մորը և երկու ամիս ապրել նրա աճյունի հետՀնդկաստանի Մումբայ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով մասնատել է սեփական մորը, իսկ հետո երկու ամիս շարունակել ապրել նրա աճյունի հետ։ Այս մասին հայտնում է Indian Express-ը։ 55-ամյա Վեյնա Պրակաշ Ջայնն ապրում էր իր 24-ամյա դստեր՝ Ռիմփլի հետ։ Կնոջ զարմուհիներից մեկը գնացել է նրա տուն՝ ամսական ծախսերի համար գումար փոխանցելու։ Երբ Ռիմփլը չի բացել դուռը, զարմուհին հարևաններին հարցրել է Վինի մասին, որոնք ասել են, որ նրան չեն տեսել ավելի քան երկու ամիս: Ավելի ուշ հնդկուհու տուն են եկել Վինայի հարազատները։ Նրանք երկար թակել են դուռը, մինչև Ռիմփլը բացել է այն։ Երբ նա տեսել է նրանց, նորից փակել է։ Հետո ուժով մտել են տուն։ Հնդիկ կնոջ դուստրը հայտարարել է, որ իր մայրը մեկնել է Ուտար Պրադեշ նահանգի Կանպուր քաղաք։ Հարազատները նրան տարել են ոստիկանություն և անհայտ կորածների մասին հաղորդում են ներկայացրել։ Դրանից հետո ոստիկանները խուզարկել են տունը եւ հայտնաբերել Վինայի մասնատված մասունքները։ Ոստիկանները պարզել են, որ կինը կտրել է նրա ձեռքերն ու ոտքերը և դրել ջրատաքացուցիչի մեջ, իսկ մարմինն ու գլուխը փաթաթել պոլիէթիլենային տոպրակի մեջ և թաքցրել պահարանում։ Մահացածի դուստրը ոստիկաններին բացատրել է, որ մայրը դեկտեմբերի 27-ին ընկել է երկրորդ հարկից։ Չինական սրճարանի երկու աշխատակիցներ, որոնք գտնվել են առաջին հարկում, օգնել են ընկած կնոջը բարձրացնել իր բնակարան։ Վինան տարբեր վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ գանգուղեղային, սակայն բժշկական օգնության չի դիմել։ Նա ի վերջո մահացել է ստացած վնասվածքներից։ Իրավապահ մարմինները պարզում են կնոջ մահվան ստույգ հանգամանքները։ Մնացորդներն ուղարկվել են դիահերձման։ Վարկածներից մեկի համաձայն՝ Ռիմփլը վախեցել է, որ բոլորն իրեն կմեղադրեն Վինայի մահվան մեջ, ուստի նա որոշել է մասնատել նրա մարմինը: Ոստիկանները պարզել են, որ մայր ու դուստր հաճախ են վիճել։Ավելին10:0022.03.23 -
ՀասարակականԱվտովթար Գյումրիում. քաղաքացիներից մեկը կյանքից զրկվել է վթարի պահինՄարտի 21-ին, ժամը 23:15-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes-Benz C180» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացիներից մեկի դին և երկու տուժածի։ Տուժածներից մեկը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ մյուս տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։Ավելին09:4522.03.23 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայումՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 42-ամյա Էդգար Վարդանյանի վարած Mercedes E230 մակնիշի ավտոմեքենայում:Ավելին09:3022.03.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում ադրբեջանցիներն առեւանգել են ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, Խնձորեսկի 37-ամյա բնակիչ Մարտին Գյուլնաջարյանին, ով երեք երեխայի հայր է։ «Ժողովուրդ» ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, որը նաեւ դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհին է: «Հրապարակ» Փաշինյանը դեմ է, որ Արթուր Դավթյանը նշանակվի Արցախի գլխավոր դատախազ: «Ժողովուրդ» Ներքին գործերի նախարարության Երեւան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը Պարեկային ծառայության պետի հավանական թեկնածուն է: «Հրապարակ» Ձերբակալել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:Ավելին09:2022.03.23 -
ԱրցախԱդրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումըԱդրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։Ավելին09:0022.03.23 -
ՔաղաքականՀրանտ Դինքի մասին ֆիլմ կնկարահանվի ԹուրքիայումՀիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի հայոց ցեղասպանության մասին։ Մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:Ավելին00:1522.03.23 -
ՀասարակականԵրևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին00:1022.03.23 -
ԻրավականՓաստաբանների պալատը՝ Սեդա Սաֆարյանի արտոնագրի կասեցման մասինՀՀ փաստաբանների պալատը թեև նախկինում արդեն անդրադարձել է փաստաբան Սեդա Սաֆարյանի արտոնագրի կասեցման գործընթացին, ինչպես նաև կասեցման որոշման մանրամասներին, սակայն, նկատի ունենալով վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում ծավալված քննարկումները և տարաբնույթ մեկնաբանությունները, կրկին նպատակահարմար է համարում անդրադառնալ հիշյալ հարցին:Ավելին00:0422.03.23 -
ՔաղաքականՏեղեկատվական տարբեր ռեսուրսներ Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի մասին են գրում. Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱղբյուրներ կան, որ պնդում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմն հենց այս գիշեր է սկսվելու։ Ադրբեջանական աղբյուրներն էլ 44-օրյա պատերազմից են կադրեր հրապարակում՝ փորձելով «թարմացնել» մեր հիշողությունը և կանխել «Հայաստանի նոր ագրեսիան»։ Կներեք այս բառիս համար, բայց իսկական տեղեկատվական/քարոզչական վակխանալիա է, որը հետզհետե խուճապային տրամադրություններ է առաջացնում մեր հանրության մեջ։Ավելին00:0022.03.23