Լրահոս
2023-03-22
-
ՏարածաշրջանՔեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրվելու դիմում է ներկայացրելԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չորեքշաբթի օրը՝ մայիսի 22-ին, երկրի Գերագույն ընտրական հանձնաժողով (YSK) (Կենտրոնական ընտրական հանձնաժողով) մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Նախագահի թեկնածության մեր փաստաթղթերը պատրաստել և ներկայացրել ենք Գերագույն ընտրական հանձնաժողով, լավագույնն եմ մաղթում մեր երկրին ու ազգին»,-նշել է Քըլըչդարօղլուն։Ավելին20:3022.03.23 -
ՀասարակականԱդրբեջանցիները կրակել են ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ. ՀԺԱյն, որ Սև լճի տարածքից ադրբեջանցիները երեկ կրակել են ռուս խաղաղապահների ուղղությամբ, քիչ առաջ հայտնել է նաև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ Հայկական ժամանակը: Թերթը լուսանկարներ է հրապարակել ռուս խաղաղապահների մեքենայից, որի վրա երևում են փափուշտի հետքեր: Նշվում է, որ ռուս սահմանապահները երեկ փորձել են միջնորդել եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված պայմանագրային զինծառայողին ադրբեջանցիների վերահսկվող տարածքից հետ վերադարձնելու համար։Ավելին20:1522.03.23 -
Տարածաշրջան«Խմենք մինչև վերջ». Ռուսաստանն ու Չինաստանը որոշել են դառնալ համաշխարհային առաջնորդներՌուս-ուկրաինական պատերազմը խաղաղեցնելու առաքելությամբ՝ Մոսկվա ժամանած Չինաստանի նախագահն այսօր լքել է Ռուսաստանը: Գնալուց առաջ Սի Ծինփինը խմել է Վլադիմիր Պուտինի առողջության կենացը: Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները ռազմավարական գործակցության խորացման մասին հայտարարություններ են ստորագրել:Ավելին20:0022.03.23 -
Հրդեհ՝ ՎանաձորումՀրդեհ ավտոտնակում Մարտի 22-ին՝ ժամը 17:43-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքում գտնվող ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Ավելին19:4522.03.23 -
Հակառակորդի կրակոցից կորուստ ունենք. ՀՀ ՊՆՄարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:Ավելին19:3122.03.23 -
Վայք-Սարավան ավտոճանապարհին այրվում է կցորդիչով բեռնատարՄարտի 22-ին՝ ժամը 17:27-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին այրվում է կցորդիչով բեռնատար: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Ավելին19:3022.03.23 -
ԻրավականՈչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. նա ձերբակալվել էՄարտի լույս 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ» մակնիշի մի մեքենա։ Պարեկները վարորդի սթափությունը ստուգելու նպատակով պահանջել են նրա փաստաթղթերը։ 43-ամյա տղամարդը հրաժարվել է և, մոտենալով պարեկային ավտոմեքենային, գրպանից հանել է քսանհազարանոց 3 թղթադրամ ու դրել առջևի նստելատեղին։ Պարեկները նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ստուգվել է վարորդի սթափությունը։ Նա ոչ սթափ վիճակում էր: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Պարեկային ծառայության ներդրման առաջնահերթ նպատակներից էր կոռուպցիոն ռիսկերի բացառումը։ Պարեկներն իրենց գործողություններով բազմիցս հավաստել են, որ հավատարիմ են այդ սկզբունքին։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չդրսևորել հակաօրինական վարքագիծ։ Բոլոր ապօրինություններին տրվելու է համարժեք իրավական գնահատական։Ավելին19:1522.03.23 -
ԻրավականԳյուղի 5 բնակիչ կանգնեցրել են մեքենան և ծեծի ենթարկել վարորդին և ուղևորուհունՄարտի 21-ին, ժամը 15.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել գլխի և դեմքի վնասվածքով՝ 33-ամյա երիտասարդ, նախաբազկի վնասվածքով՝ 55-ամյա կին: Պարզվել է, որ ժամը 13.00-ին Քասախ գյուղի Ա. Մարտիրոսյան փողոցի շենքերից մեկի մոտ նույն գյուղի հինգ բնակիչ կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան և ծեծի ենթարկել 33-ամյա վարորդին ու 55-ամյա ուղևորուհուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև վնասել են մեքենայի դիմապակին և հողմապակիները: Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Նաիրիի բաժնի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միջադեպի մասնակիցներից 28-ամյա և 20-ամյա երկու երիտասարդ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին: Քրեական վարույթը շարունակվում է:Ավելին19:0022.03.23 -
Հասարակական«Դրոններով պտտվում էին, ձնով ծածկվեցի, որ չտեսնեն». զինծառայողը մանրամասներ է հայտնել «24news»-ինԱվելին18:4522.03.23 -
ԱշխարհԲեյրութի կենտրոնում ցուցարարները փորձել են գրավել կառավարական պալատըԱյսօր Բեյրութի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի զանգվածային ցույց, որի պատճառն աշխատավորների սոցիալական վիճակի վատթարացումն Է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ТАСС-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Ռիադ Սոլհի հրապարակում հավաքված ցուցարարները փորձել են գրավել Սերայի կառավարական պալատը։ Նրանց ճանապարհը փակել են ոստիկանական ուժերը, որոնք ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազով նռնակներ, ինչի հետևանքով ակտիվիստների թվում կան տուժածներ։ «Արհմիությունների կոչով հրապարակ են եկել հազարավոր մարդիկ: Լիբանանցիները վրդովված են ազգային արժույթի կտրուկ անկման պատճառով գների աննախադեպ աճից», - պատմել Է ակցիայի մասնակիցներից մեկը՝ ինժեներ Հուսեյն Համուդը: Նրա խոսքով՝ «կառավարությունը ոչինչ չի անում իրավիճակը շտկելու համար, ուստի ժողովուրդը դուրս է եկել փողոց՝ պաշտպանելու իր իրավունքները»։ Մարտի 21-ին լիբանանյան ֆունտի փոխարժեքն իջել Է մինչև ռեկորդային ցածր նշագիծ` ԱՄՆ 1 դոլարի դիմաց 100 հազարից մինչև 120 հազար: 2019 թվականի հոկտեմբերից, երբ երկիրը հայտնվել Է աննախադեպ սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ, դոլարն 80 անգամ արժևորվել է լիբանանյան ֆունտի նկատմամբ:Ավելին18:3022.03.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Ալիևի պայթյունավտանգ խաղերը. Հայաստան-Իրան անվտանգային ընկալումների մերձեցումԱվելին18:3022.03.23 -
ՀասարակականՎթար՝ Աշտարակի խճուղումՄարտի 22-ին, ժամը 16:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։Ավելին18:1522.03.23 -
ՔաղաքականՄեր երկիրը դարձրել են էսկալացիայից էսկալացիա ապրող տարածք. Անդրանիկ ԹևանյանՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էսկալացիայից էսկալացիա Հայաստան ———————— Նիկոլ Փաշինյանը 4 ու կես ժամանոց ասուլիս տվեց։ Հետո եղավ ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։ Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք ասուլիսն ու հայտարարությունը, ապա կստանանք հետևյալը․ «Ամեն օր սպասվում է ռազմական էսկալացիա ու Հայաստանի վերացում, որը չի հաջողվում կանխել անգամ Արցախն Ադրբեջանին հանձնելով․ փրկվիր ով կարող է, քանզի Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացրել ենք, իսկ Արևմուտքն էլ երաշխիքներ չի տալիս»։ Մարդկանց մի մասն այս ամենից հետո խուճապի մեջ է, մյուս մասն իրեն անջատել է, երրորդները՝ չեն հասկանում, թե ինչն ինչոց է, չորրորդների համար՝ Նիկոլը շոկի ենթարկեց Էրդողանին ու Ալիևին․ Պուտինը ցնցված է։ Հասկացողները սպասվող աղետի մասին գոռում են 2018–ից սկսած, բայց դե ․․․ Էսկալացիայի սպասման ու տեղեկատվական աղմուկի մեջ կորչում է կարևորը։ Գլխավոր հարցը, որ պետք է տրվի ու պատասխան պահանջվի, ոչ թե «ե՞րբ»–ն է, այլ՝ «ինչո՞ւ»–ն։ Ե՞րբ է լինելու էսկալացիան հարցի փոխարեն պետք է պատասխան պահանջել, թե ինչու է «խաղաղություն» բառի տակ թաքնված Նիկոլ Փաշինյանը միշտ պատերազմ ու պարտություն բերում։ Մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ը Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցում էր (բանակցում էր իր զրոյական կետից և ինչ ուզում բանակցում էր)՝ հանդես գալով «Ծովից ծով Հայաստան» դրոշի ներքո։ Ստացանք պատերազմ ու պարտություն։ 2020–ի նոյեմբերի 9–ից հետո նա 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը՝ հայ–ադրբեջանական հարաբերություններում առաջնորդվելով «Լճից լիճ Հայաստան» դրոշի ներքո։ Բայց կրկին ստացանք ու ստանում ենք պատերազմ, մարդկային ու տարածքային կորուստներ, պարտություն։ «Ծովից ծով Հայաստանն» ու «Լճից լիճ Հայաստանը» մեր երկիրը դարձրել են էսկալացիայից էսկալացիա ապրող տարածք։ Այս ամենի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է (հանուն արդարության ասենք, որ նա միակ մեղավորն ու պատասխանատուն չէ)։ Նիկոլը ոչ թե չի ուզում, այլ չի կարող խաղաղություն բերել։ Էսկալացիաների արանքում նա սև ու սպիտակի է բաժանել մեր ժողովրդին՝ սպիտակի մեջ դնելով իրեն ու իր շրջապատին և սև հագցնելով հազարավոր մայրերի։ Հիմա մենք էսկալացիայի վտանգի տակ ենք, քանզի Նիկոլը Պրահայում Ալիևին է հանձնել Արցախը՝ փոխարենն ակնկալելով, որ խաղաղ կառավարելու է 29.800–ի վրա, սակայն Ադրբեջանի նախագահը 800–ն արդեն կրճատել է ու Երևանն է պահանջում, քանզի ախորժակն ուտելիս է բացվում։ Ալիևի ախորժակը բացվել է, քանզի նա տեսել է, որ Փաշինյանը հայ–ռուսական հարաբերությունների փչացման հերթական ցիկլի մեջ է մտել։ Տեսել է, որ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արևմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ՝ խաղալով հակառուսական մանրադրամի դեր։ Հենց ա՛յս հանգամանքներն են էսկալացիան կախել մեր երկրի գլխին։ Բայց պետք չի մտածել, որ լուծումներ չկան և մենք դատապարտված ենք։ Լուծումներ կան։ Խաղաղության ու հաղթանակի կոնսոլիդացված ձայնը կարող է շրջել պատերազմի ու պարտության էջը»։Ավելին18:0022.03.23 -
ԻրավականՔրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել էԱվարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի նախաքննությունը՝ խմբավորման 4 անդամների մասով: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Է.Ջ-ի կողմից կատարված հստակ դերաբաշխման համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.-ն և Ա. Մ-ն 2021թ. դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված՝ այսպես ասած «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1.500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ և շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար։ Է.Ջ-ի ցուցումով Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից՝ այսպես կոչված որպես «գրեֆ» ուղարկել 350.000 ՀՀ դրամը, իսկ մնացած գումարը ծախսել իր սեփական կարիքների համար: Բացի այդ, 2021թ. նոյեմբերին Ստեփանավան քաղաքի բնակիչը գումարային հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել իր նախկին մտերիմի հետ: Վերջինս իր շահերը պաշտպանելու համար դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին, ով, ներկայանալով որպես «գողական տղա», փորձել է հարցին լուծում տալ: Այն բանից հետո, երբ Ստեփանավանի բնակիչն ասել է, որ ինքը Ա.Ն.-ի հեղինակությունը չի ճանաչում Ա.Ն-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.-ն, Ա.Մ.-ն և այլ անձինք հանդիպել են նրան, ծեծի ենթարկել հնչեցրած տեսակետի համար, որից հետո Է.Ջ-ն լուծել է վեճը: Բացի այդ, մի քանի քաղաքացիներ տարբեր չափերի պարտքով գումարի վերադարձի խնդրանքով դիմել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին և Կ.Ղ-ին։ Վերջիններս քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելով, կազմակերպել են նշված գումարները վերադարձնելու գործընթացը, որոնց մի մասը, որոշ դեպքերում՝ կեսը, յուրացվել է վերջիններիս կողմից: Բացի գումարների հետ վերադարձի կազմակերպումից, Ա.Ն.-ն իրականացրել է նաև տարբեր անձանց միջև ծագած վիճահարույց հարցերի պարզաբանումներ՝ հետևելով, որ վերջիններս պահպանեն իրենց հասկացությամբ ճիշտ ապրելակերպի կանոնները: 2022թ. փետրվարի 7-ին Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն քաղաքի բնակիչը դանակով երկու անգամ հարվածել է վիճաբանության մասնակցին։ Այնուհետև Ա.Ն.-ն և Կ.Ղ.-ն, վիճաբանող կողմերին լսելուց և քննարկումներ կատարելուց հետո հանգել են եզրակացության, որ Ստեփանավանի վերոնշյալ բնակիչը սխալ է։ Պատժելու նպատակով վերջինիս կանչել են նույն քաղաքում գտնվող նախկին հացի արտադրամասի տարածք, որտեղ որպես պատիժ՝ ապտակել են նրան: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վերոնշյալ 4 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և անձանց ներկայացվել է մեղադրանք։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Հիշյալ 4 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: Քննիչի միջնորդության հիման վրա հանցախմբի պարագլուխ՝ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Է.Ջ.-ի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Է.Ջ.-ն հայտնաբերվել է Իսպանիայի Թագավորությունում և ձերբակալվել։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ ՀՀ նրա տեղափոխումը կազմակերպելու նպատակով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:4522.03.23 -
ԻրավականԴանակահարություն՝ Ռոստովյան փողոցում. 21-ամյա երիտասարդը կալանավորվել էՄարտի 16-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ՝ դանակահարված վիճակում: Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են, որ ահազանգից րոպեներ առաջ Ռոստովյան փողոցում հիվանդանոց տեղափոխվածը վիճել էր 21-ամյա մի երիտասարդի հետ, որն էլ դանակով խփել էր նրան: 21-ամյա երիտասարդը ներկայացել է Էրեբունու բաժին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, որոնցով հիմնավորվել է, որ դանակահարողը հենց նա է: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 21-ամյա երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:Ավելին17:3022.03.23 -
ՔաղաքականՈ՞վ է ընկել Սեդա Սաֆարյանի հետևից. քաղաքացուն քաշքշուկի «մեջ դնող» օրենքներ«Տեխնիկական» ու «ոչ էական է», ըստ ՔՊ-ականների, Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի օրենքի խախատումը ու դրա համար ՔՊ-ն չի մասնակցել Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար Բարձր դատարան դիմելու նախագծի քվեարկությանը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է միայն ընդդիմությունը, բայց նրանց ձայները բավարար չեն ՍԴ դիմելու համար: Սաֆարյանը, որ, ըստ փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի, Սահմանադրական դատարանի դատավորի գործունեությունը 11 օր համատեղել է ձեռնարկատիրական գործունեության հետ, կշարունակի գործունեությունը բարձր դատարանում:Ավելին17:1522.03.23 -
Արտաքին քաղաքականությունՍպիտակ տանը Ադրբեջանին ու Հայաստանին լարվածությունը թուլացնելու կոչ են արելԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն ՔըրբինԱդրբեջանին և Հայաստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակը դեէսկալացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոն Քըրբին այդ մասին ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում։ Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հիշեցրել է, որ լրացել է Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրը և հարցրել, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը կոնֆլիկտի վերաբերյալ և արդյոք երկրի համաևր մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղում ռուս զինվորականների ներկայությունը։ Հարցին ի պատասխան՝ Ջոն Քըրբին ասել է․ «Ես կասեմ այն, ինչ մենք ասել ենք նախկինում։ Մենք կողմերին դեէսկալացիայի կոչ ենք անում։ Մենք չենք ցանկանում որևէ բռնություն տեսնել, և ցանկանում ենք, որ բոլոր կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու համար»։ ԼՂ-ում ռուս զինվորականների ներկայության վերաբերյալ հարցին Քըրբին չի պատասխանել։Ավելին17:0022.03.23 -
ԻրավականՀայտնաբերվել է ապօրինի փախցված մեքենանՄարտի 19-ին օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցից անհայտ անձը փախցրել է իր «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի մեքենան: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ահազանգից ժամեր անց մեքենան հայտնաբերել են Մաշտոցի պողոտայում: Նույն վայրում հայտնաբերվել, մեքենան փախցնելու հիմքով ձերբակալվել ու Մալաթիայի բաժին է տարվել 40-ամյա մի տղամարդ: Տուժողից ընդունվել է հաղորդում։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին16:4522.03.23 -
ԱշխարհՎերելակում տղամարդու մարմին է հայտնաբերվելԹբիլիսիի արվարձանային Մուխիանի թաղամասի բնակելի շենքերից մեկի վերելակում տղամարդու դի է հայտնաբերվել։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրա մահվան ստույգ պատճառը հայտնի չէ, սակայն, ըստ առկա տեղեկությունների, վերելակում հրդեհի հետքեր են եղել։ Տեղում աշխատում են իրավապահները։Ավելին16:3022.03.23