Լրահոս
2023-03-22
-
ՏարածաշրջանԿիևում օդային տագնապ է. ռուսների օդային հարձակումը հետ մղելու մասին է հայտնում ՈւկրաինանՕդային տագնապ է հայտարարվել ամբողջ Ուկրաինայի տարածքում՝ դեռ գիշերվանից, գրում է «ՌԻԱ նովոստին»։ Կիևի շրջանային վարչակազմը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում ռուսական զինուժի անօդաչու թռչող սարքերի հարձակումները։Ավելին15:2222.03.23 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը Արցախն ազատագրած մարդ ա, դո՛ւք՝ Արցախի մեծ մասը հանձնած. Սևակ ՀակոբյանԵրկու օր ա՝ ԱԺ-ում ՔՊ-ականները խոռով կախվել են Ռոբերտ Քոչարյանի․․․ տուռնիկից։ ԱԺ պատգամավորն ասում ա՝ 100 օր ա Լաչինը շրջափակված ա, ՔՊ-ականն ասում ա, բա Քոչարյանը բանակցում էր ընդհանուր պետության գաղափարը։ Ու ասում ա պատգամավոր («փետրվարի 31»-ը), որ Արցախի թեմայում ընդհանրապես չկա, երևի մարդամեկը ելույթը SMS-ով էր ղրկել։ Ընդդիմության մյուս պատգամավորն ասում ա՝ Սեդա Սաֆարյանը խախտել ա օրենքներն ու սահմանադրությունը, ՔՊ-ական դեպուտատն ասում ա՝ Ռոբերտ Քոչարյանն առողջական ի՞նչ խնդիրներ ունի (երևի էլի SMS էր ստացել)։ Մյուս ընդդիմադիրն ասում ա Հայաստանում պետք է հարգել օրենքները, ՔՊ-ական Քոչարյան Անդոնն ասում ա՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում ներել Սեդա Սաֆարյանին (թե էդ կնոջ մեջ ինչ կա, որ ների, թե չների՝ չգիտեմ)։ Հաջորդ ընդդիմադիրն ասում ա՝ հասկանում եմ, որ մեծամասնություն եք, ոնց ուզեք՝ կքվեարկեք, բայց ՍԴ որոշումները սրանից հետո կասկածի տակ են լինելու, իշխանականն ասում ա՝ Ռոբերտ Քոչարյանը․․․ Երկու օր է, ՔՊ-ականները Քոչարյան Ռոբերտ են քննարկում անկախ նրանից, թե ինչ հարց ա քննարկվում ԱԺ-ում։ Արա՛ Ռոբերտ Քոչարյանը Արցախն ազատագրած մարդ ա, դո՛ւք՝ Արցախի մեծ մասը հանձնած, մնացածն էլ բլոկադայի մեջ թողած, և փաստացի հրաժարված ձեր իսկ պարտավորությունից՝ Արցախի անվտանգության և երաշխավորի պատասխանատվությունից (Հայաստանի էլ)։ Գնացեք ձեր առաջնորդի մորուքից կախվեք էդ մարդու ամորձիներից կախվելու փոխարեն։ Հ․Գ․ լուսանկարում Նյու-Յորքի Wall Street-ի հայտնի «Հարձակվող ցուլն» է՝ ֆինանսական աշխարհի խորհրդանիշ, որին հաճախ են մոտենում զբոսաշրջիկները լուսանկարվելու, անգամ ամորձիները համբուրելու համար, հույսով որ հաջողություն կբերի․․․Ավելին15:1522.03.23 -
ԱրցախԱրցախից բռնի տեղահանվածները երբեք չեն դիմի Ալիևին«Բռնի տեղահանված բնակիչները պայքարում են իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու համար, սակայն երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին». այսպիսի հայտարարություն են արել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի 4 շրջաններից տեղահանվածների շահերը ներկայացնող 7 հասարակական կազմակերպություններ: Մարտի 20-ին Արցախում գործող 8 ՀԿ էր հայտարարություն տարածել Արցախի 4 շրջաններից` Շահումյանի շրջանից ու Գետաշենից տեղահանվածների անունից՝ դիմելով Ադրբեջանի նախագահին, որպեսզի նա ապահովի իրենց անվտանգ վերադարձը պատմական հայրենիք:Ավելին15:0722.03.23 -
ՀասարակականՈր հասցեներում 36 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր 2» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 24-ը ժամը 22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ուլնեցու 1, 2, 70, 72, 74, 76 համարների իրենց կոտորակներով, 51, 58, 70/1 շենքերի, 1-ին, 2-րդ, 3-րդ փակուղիների, Լեփսիուսի 2-6 փողոցների, Յաղուբյան, Մ. Ավետիսյան 1, 2, 3, 4, Նորաշխարհյան, Ռայնիսի, Դրոյի, Գոգոլի, Շովրոյան, Գերցենի, Բուսաբանական, Էմինեսկու 1, 2, փողոցների, Ռուբինյանց 1, 1ա, 2, 2/1, 2/2, 2/3, 12, 12/1, 14, 16/1, 17-23, 24, 26, 27, 27/4, 27/4ա, 28 համարների՝ իրենց կոտորակներով, Պ. Սևակի 1/14, 8/2, 10, 51/2, 58/1, 90, 92, 106 համարների՝ իրենց կոտորակներով, Հասրաթյան 5/2, 7 համարների, «Աշտարակ Կաթ» գործարանի, «Արթմեդ» ԲԿ-ի, «Աթենք» մսամթերքի կոմբինատի; Երևանի Ավան վարչական շրջանի՝ Ծարավ Աղբյուրի փողոցի, Աճառյան փողոցի անհատական տնատիրությունների; Կոտայքի մարզի՝ Բալահովիտ, Առինջ, Գետարգել, Վերին Պտղնի գյուղերի, Երևան-Սևան մայրուղու բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին15:0022.03.23 -
Քաղաքական«Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն շատ մարդկանց, առողջ է»Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի շուրջ սկանդալի ֆոնին՝ ՔՊ-ականները հանկարծ որոշել են հետաքրքրվել հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջությամբ: Մարտի 7-ին հերթական անգամ հետաձգվել էր «Սիլվայի գործ» անունով հայտնի դատական նիստը, որին չէր ներկայացել երկրորդ նախագահը:Ավելին14:5222.03.23 -
ՍպորտՇախմատի ԵԱ-ի 4-րդ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 4-րդն էՀայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները, որտեղ հաղթեցին Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Մարիամ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը 4 հնարավորից վաստակել են 3.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 4-րդ և 7-րդ հորիզոնականները: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այն կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա10.000 եվրո:Ավելին14:4522.03.23 -
ՔաղաքականՍեդա Սաֆարյանն ու ՔՊ-ն անբաժանելի են«Եթե Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը հրաժարական տա, մեկ է, իրեն ենք նորից առաջադրելու»,- խորհրդարանում հայտարարել է ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը՝ «Բարգավաճ Հայաստանի» նախկին անդամ: Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով՝ ՍԴ դիմելու որոշման նախագիծն է այսօր քննարկում Ազգային ժողովը: Այն ներկայացրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Հիմքում իրավաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի դիմումն է:Ավելին14:3722.03.23 -
ՀասարակականՈրոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինքՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:3022.03.23 -
ԱրցախՀայկական կողմը զորք և զինամթերք չի տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով․ ԱՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև: Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի որոշ գյուղերի հետ մայրաքաղաքի բնականոն հաղորդակցությունն ընդհատվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին արգելափակելու պատճառով: Հաշվի առնելով այդ լեռնային ճանապարհի աշխարհագրական բարդ ռելիեֆը՝ դրանով երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը փորձ է անում ներկայացնել որպես ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ: Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթը՝ ամրագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը Արցախի ոստիկանների վրա և առաջացած լրացուցիչ անվտանգային ռիսկերը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը:Ավելին14:1522.03.23 -
ՀասարակականՎագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan-ը։ Ժամը 10։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էստացվել, որ Թևոսյան փողոցի 73/3 հասցեին հարակից վայրում տեղադրված վագոն-տնակում դի կա։ Ոստիկաններն ու պարեկները նշված վագոն-տնակում, անկողնու մեջ հայտնաբերել են տղամարդու դի։ Մինչ տեղում աշխատում էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արտյոմ Ասլանյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Աշոտ Եղիազարյանը պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 67-ամյա Աշոտ Զաքարյանն էր։ Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քնինչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ավելին14:0022.03.23 -
Քաղաքական«Բայղուշություն». զինծառայողի գերեվարման մասին լուրերը ՔՊ-ականը հերքում էՄոլորված ենթասպան հայտնաբերվել է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատանքի արդյունքում: Այսօր Ազգային ժողովում վստահեցրել է պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ «բայղուշություն» անվանելով զինծառայողի գերեվարման մասին լուրերը, որ մամուլին էին հասել Խնձորեսկից:Ավելին13:5222.03.23 -
ԻրավականՄետրոպոլիտենի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՄարտի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նրանք մետրոյի տարբեր կայարաններում ձերբակալել են 24 և 26 տարեկան երկու երիտասարդի, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Աբովյան քաղաքի բնակիչ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականչավուն զանգվածներ ու կաթուցիչ։ Երիտասարդները ներկայացվել են տարածքային քննչական բաժիններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։Ավելին13:4522.03.23 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթԱդրբեջանի շարունակական ագրեսիան և Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ տարածքային նկրտումների ու բռնության հրահրման քաղաքականությունն ապակայունացնում են իրադրությունը տարածաշրջանում: ՄԱԿ-ին նման բովանդակությամբ նամակ է հղել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը մարտի 21-ին հրապարակվել է՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ: «Ադրբեջանի թշնամական վարքը և զավթողական ծավալապաշտական հռետորաբանությունը հերթական անգամ ցույց են տալիս նրա մտադրությունը՝ շարունակելու առաջ գնալ ագրեսիայի ուղով և օգտագործել տարածքային նկրտումները՝ որպես նոր ռազմական գործողությունների պատրվակ», - նշվում է նամակում: Մհեր Մարգարյանը նաև շեշտում է, որ նախկին հանցագործությունների համար անպատժելիությունը պարարտ հող է նախապատրաստել հայատյացությունն Արդբեջանում պետական մակարդակով խրախուսելու համար: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադառնում է Ադրբեջանի տիրապետության տակ անցած հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, այդ թվում՝ Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքներում: Վկայակոչվում է հայկական եկեղեցիների և Հին Ջուղայի ավելի քան 5000 խաչքարերի բարբարոսական ոչնչացումը: «Ռասիզմի և հակահայկական ատելության տարածումը, էթնիկ և կրոնական հիմքերով բռնության շարունակական հրահրման հետ միասին՝ հատուկ շեշտը դնելով երիտասարդների և երեխաների վրա, լավ փաստագրվել են միջազգային կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում… Մինչ օրս Ադրբեջանը որևէ միջոց չի ձեռնարկել հայերի դեմ ատելության հանցագործությունների համար պատասխանատուներին արդարադատության առջև կանգնեցնելու համար», - գրում է Մհեր Մարգարյանը: Եզրափակելով՝ նա նշում է, որ Ադրբեջանի նման վարքն է՛լ ավելի է ապակայունացնում իրադրությունը տարածաշրջանում և վնասարար ազդեցության թողնում խաղաղության և անվտանգության կայուն հիմքերի ստեղծման վրա:Ավելին13:3022.03.23 -
ԱշխարհՀզոր երկրաշարժ Աֆղանստանում և Պակիստանում. կա առնվազն 12 զոհՊակիստանում և Աֆղանստանում 6,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն առնվազն 12 մարդու կյանք է խլել, ավելի քան 200 մարդ վիրավորվել է: Ստորգետնյա ցնցումների հետևանքով վնասվել են շենքեր, առաջացել սողանքներ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին: Զոհերից ինը Պակիստանում են, երեքը՝ Աֆղանստանում: Պակիստանում սողանքները փակել են ամենաշատ տուժած Սվաթ տարածաշրջանի մայրուղին: Երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 21-ի երեկոյան, էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հյուսիս-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանի մոտ: Ցնցումները զգացվել են նույնիսկ Հնդկաստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Թուրքմենստանում: BBC-ն հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին Աֆղանստանի Պակտիկա նահանգում 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ավելի քան 1000 մարդու կյանք էր խլել:Ավելին13:1522.03.23 -
ՀասարակականԵրևանում բենզալցակայանում վառելիքն արտահոսել և ողողել է ճանապարհըԱյսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանում դիզվառելիքի արտահոսք է առաջացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Պարեկները տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ու քաղաքացիներին հորդորում են հեռու մնալ դեպքի վայրից։ Հրշեջ-փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցները, ովքեր պետք է կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։Ավելին13:0022.03.23 -
ՀասարակականԱդրբեջանը կրակ է բացել Արցախի Ճարտար քաղաքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբՄարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը: Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:Ավելին12:5122.03.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 «Ավտոյից իջել ա, պախկվել». Սյունիքում մոլորված զինծառայողին գտել ենԱվելին12:3022.03.23 -
ՔաղաքականԻնչպե՞ս են արձագանքելու ԵՄ դիտորդները ռուս զինծառայողների ուղղությամբ կրակելու դեպքինԵղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողը վերադարձել է առաջնագծի` մեր վերահսկողության հատված, սակայն դեռ մի շարք հարցերի պատասխան չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ուշագրավ է դեպքի վայր մեկնած ռուս զինծառայողների և նրանց ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակահերթերի հանգամանքը, որի հետևանքով 2 ռուս զինծառայող վիրավորվել է: Որքան գիտեմ՝ ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները դեպքի վայր են մոտենում, սակայն դա նրանց չի խանգարել ռուս զինվորականների ուղղությամբ կրակ արձակել: Նման դեպքերում կարևոր է հասկանալ, թե գործառութային իմաստով ինչ խնդիրներ են լուծում ռուս զինծառայողներն ու ԵՄ քաղաքացիական դիտորդները: Եթե ռուս զինծառայողների գործողությունները, ընդհանուր առմամբ, պարզ են` դրանք կարգավորվում են 44-օրյա պատերազմին հաջորդած ռուս-հայկական պայմանավորվածություններով, ապա դեռ հստակ չէ, թե նման դեպքերում ինչպե՞ս են արձագանքելու ԵՄ դիտորդները` դրանք հետագայում տեղ են գտնելու ընթացիկ փակ զեկույցներու՞մ, թե՞ դրանք բերելու են ընթացիկ արձագանքի»:Ավելին12:3022.03.23