Լրահոս
2023-03-24
-
ՔաղաքականԲանակն ու զինվորականները շարունակում են մնալ փաշինյանական իշխանության թիրախում․ Անդրանիկ ԹևանյանԱնդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Պետության հենասյուներից մեկը, եթե ոչ գլխավորը՝ բանակն է։ Եթե վարկաբեկվում և թուլանում է բանակը, ապա դրանից հետո պետության փլուզումը դառնում է տեխնիկայի հարց։ Մինչև 2018–ի իշխանափոխությունը և իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն աշխատում էին/են բանակի դեմ։ Հատուկ նշանառության տակ են առնվել Արցախյան 1–ին պատերազմում աչքի ընկած ռազմաքաղաքական գործիչները, ինչպես նաև ողնաշար ունեցող մյուս զինվորականները։ 2018–ի իշխանափոխությունից հետո հարձակումները բանակի ու զինվորականների նկատմամբ ստացան պաշտոնական քաղաքականության տեսք։ Գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ կարվեց։ Խաչատուրովին քրեական գործի մեջ ներքաշելով՝ իշխանությունները լուծում էին և՛ բանակի, և՛ ՀԱՊԿ–ի վարկաբեկման խնդիր։ Դա նաև հարվածեց հայ–ռուսական հարաբերություններին։ Թե ինչի հանգեցրեց այդ հարաբերությունների վատացումը, տեսան բոլորը։ Ուշագրավն այն է, որ ադրբեջանական նոր ագրեսիայի և հնարավոր էսկալացիայի ֆոնին բանակն ու զինվորականները շարունակում են մնալ փաշինյանական իշխանության թիրախում։ Օրերս կալանավորվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ 3–րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գենարալ–մայոր Գրիգորի Խաչատուրովը։ Հանրային տեսակետ ու մթնոլորտ ձևավորող տարբեր հարթակներ կան մեզանում, կան հեղինակավոր անհատներ, որոնց խոսքը ևս ազդեցիկ է։ Առաջարկում եմ բոլորս ներգրավվենք Խաչատուրովին և մեր պետության պաշտպանունակության ապահովման գործում ավանդ ունեցողներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործում։Ավելին11:0724.03.23 -
Հասարակական«Հլը մի հատ ասեք՝ Մկրտչյան Օֆելյա». ամբուլատորիայի տնօրեն է դառնում մանկապարտեզի մեթոդիստըԱշտարակում բունտ է հասունանում: Խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետը տեղեկացրել է, որ նրանք այլևս չեն կարող պաշտոնավարել որպես տնօրեններ: Փարպիի ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ-տնօրենին, օրինակ, փոխարինել են մանկապարտեզի դաստիարակով: Փարպիի դժգոհության ձայները Աննա Հովհաննիսյանն է լսել:Ավելին11:0024.03.23 -
ՔաղաքականԲագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատուԲագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական էջից։ Հիշեցնենք, որ մինչ այդ, նա զբաղեցնում էր նույն գրասենյակի համակարգողի պաշտոնը։ Վիկտոր Սողոմոնյանը, ով 2008 թվականից ղեկավարում էր պաշտոնաթող Նախագահ Քոչարյանի գրասենյակը, փետրվարին հայտարարեց հեռանալու մասին։ Բագրատ Հրաչիկի Միկոյանի կենսագրությունը. Ծնվել է 1979թ. հունիսի 28-ին, Կիրովական քաղաքում 1995թ. ավարտել է Կիրովականի թիվ 4 միջնակարգ դպրոցը 2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը 2000-2002թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Պահեստազորի սպա է 2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան 2011թ. ավարտել է Հայաստանի դիվանագիտական դպրոցը 2004-2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Արարողակարգի բաժնում 2008-2023թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգողի պաշտոնը Անկուսակցական է Ամուսնացած է, ունի երեք զավակԱվելին10:4524.03.23 -
ՔաղաքականՌազմաքաղաքական գործողությունների հնարավոր վերսկսման վրա անշուշտ ազդում է երկրում առկա իրավիճակը. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երբ խոսվում է շփման գծում թշնամու շարժերի, կուտակումների կամ ակտիվացման մասին, ապա դրանց նպատակները օբյեկտիվ գնահատելու համար անհրաժեշտ է այն վերլուծել հնարավոր բոլոր գործոնները հաշվի առնելով: Շատ դեպքերում ադրբեջանցիները շփման գծի երկայնքով արհեստական շարժեր են իրականացնում զուտ բանակցային գործընթացում ճնշում ապահովելու նպատակով: Որոշ դեպքերում դրանք նպատակ ունեն պարզապես գործողությունների իմիտացիա ստեղծել` հայկական կողմին ապակողմնորոշելու և առաջնագծում իրադրությունը ոչ ճշգրիտ գնահատելու համար: Ամենավտանգավորն այն դեպքում է, երբ թշնամին որոշակի պարբերականությամբ շարժեր է իրականացնում, հայկական կողմի համար ինչ-որ փուլում դա սկսվում է դիտվել որպես սովորական, առօրյա շարժ, ապա տեղի է ունենում անսպասելի հարված: Սա այն դեպքն է, երբ թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո և եթե ուսումնասիրում ենք հատկապես վերջին 10 տարիների ադրբեջանական վարքագիծը, ապա այս մոտեցումը բազմիցս կիրառվել է: Ռազմաքաղաքական գործողությունների հնարավոր վերսկսման վրա անշուշտ ազդում է երկրում առկա իրավիճակը, ինստիտուտների կենսունակությունը, կայունությունը, ռեգիոնալ ֆոնն ու հիմնական խաղացողների դիմակայության տրամաբանությունը, սակայն որպես կանոն վերջնարդյունքում իր դրսևորումն այն արտահայտում է մարտի դաշտում: Թշնամուն տարբեր խորություններում պետք է ուսումնասիրել ու մանրամասն վերլուծել, որպեսզի ժամանակին կանխվի վերջինիս հնարավոր հարվածն ու առաջխաղացումը, ինչպես նաև` շփման գծում պատշաճ պաշտպանություն կազմակերպել»։Ավելին10:3024.03.23 -
ՀասարակականԵրևանում բախվել են Mitsubishi Pajero»-ն և «Opel Astra»-նՄարտի 23-ին, ժամը 22:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1967 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դադարեցրել «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։ Վարորդները տեղում ստացել են առաջին բուժօգնություն, որից հետո Է․ Գ․-ն հոսպիտալացվել է։Ավելին10:1524.03.23 -
ԱրցախԻրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ԱրցախումArtak Hérikian Սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում՝ 3 բալ, Կոտայքի մարզում 2 բալ ուժգնությամբ։ Ցնցումները զգացվելեն նաև Արցախում։Ավելին10:0024.03.23 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանի գլխավորած 14 հոգանոց պատվիրակությունը կմեկնի ԲեռլինԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-30-ին աշխատանքային այցով մեկնում է Բեռլին:Ավելին09:4524.03.23 -
ՀասարակականԵրևանի կենտրոնում ծառերի հատումը և նորերով փոխարինելը քաղաքապետարանի հերթական փորձարկումներն են. Մեսրոպ ԱռաքելյանԵրևանի կենտրոնում ծառերի հատումը և նորերով փոխարինելը քաղաքապետարանի հերթական փորձարկումներն են՝ սիրուն նկարների ու վիդեոների շարքից։Ավելին09:3024.03.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է: «Ժողովուրդ» ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը չեն ներկայացել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողով: «Ժողովուրդ» Արթուր Դավթյանի դատախազական աշխատանքային ստաժը չի բավարարում դատախազի բարձր թոշակ ստանալու համար, եւ մի քանի տարի Արցախում պաշոնավարելուց հետո հանգիստ կկարողանա այդ ստաժը գումարել իր ունեցածին եւ վայելել բարձր թոշակը։ «Ժողովուրդ» Փաշինյանը հրահանգել է պարզել, թե ՀՀ-ում գրանցված եւ գործող լրատվամիջոցների ղեկավարները ինչ ունեցվածք ունեն: «Ժողովուրդ» ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ:Ավելին09:2024.03.23 -
ՀասարակականՍպասվում են տեղումներՔամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ արագությամբ:Ավելին00:1524.03.23 -
ՀասարակականՈրոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին00:0524.03.23 -
ԱշխարհԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմինԱՄՆ-ում Southwest Airlines-ի ինքնաթիռում ուղևորը, ով մասնագիտությամբ օդաչու է եղել, օգնության է հասել անձնակազմին, երբ օդաչուներից մեկը բժշկական օգնության կարիք է ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է CNN-ը:Ավելին00:0024.03.23
2023-03-23
-
ԻրավականՊարեկները երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերելՄարտի 21-ի երեկոյան պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգել են 19-ամյա դիլիջանցու վարած մեքենան։ Երիտասարդի մոտ ատրճանակ կար։ Նա ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։Ավելին23:4523.03.23 -
Իրավական12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած տղամարդը հայտնաբերվել էՄարտի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի մի բնակիչ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին23:3023.03.23 -
Արտաքին քաղաքականությունԴատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները․ Ադրբեջանի ԱԳՆԱդրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ իր անտրամաբանական խոսքերի մեջ ներառելով Հայաստանի ղեկավարության «ագրեսիվ հռետորաբանության» մասին արտահայտությունը։Ավելին23:2723.03.23 -
ՔաղաքականԱդրբեջանը շարունակում է ահաբեկել ԼՂ-ի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու անմարդկային պայմաններ. ՄիրզոյանԵրկու երկրների հարաբերությունները, իհարկե, հիմնված են հայ և եգիպտացի ժողովուրդների միջև պատմականորեն բարեկամական կապերի վրա։ Մեր հայրենակիցները միջնադարից սկսած նշանակալի դեր են խաղացել Եգիպտոսի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, փրկվելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից, հայերը ապահով ապաստան ստացան արաբական երկրներում, այդ թվում՝ Եգիպտոսում, որտեղ նրանք նոր տուն գտան։ Այս վերաբերմունքը հայերը երբեք չեն մոռանա: Եվ ես հպարտությամբ կարող եմ նշել, որ Կահիրե կատարած իմ վերջին այցի ընթացքում Եգիպտոսի եւ՛ քաղաքական գործիչները, եւ՛ կրոնական առաջնորդները եւս մեկ անգամ ընդգծեցին հայ համայնքի մեծ ներդրումը Եգիպտոսի առաջընթացի եւ զարգացման գործում։Ավելին23:1523.03.23 -
ՄիջազգայինՍովի պատերազմ. Լիբանանը խեղդվում է աղքատության ճիրաններումԲողոքի զանգվածային գործողություններ են Լիբանանում: 2019-ին՝ քովիդ համավարկի օրերին սկսված տնտեսական ճգնաժամը խորացել է: Լիբանանցիները հոգնել են անարժանապատիվ կյանքից ու ողողել են փողոցները: Ոստիկանները նրանց դիմավորել են լուսաձայնային նռնակներով, արցունքաբեր գազով:Ավելին23:0023.03.23 -
ՀասարակականՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցերՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մարտի 23-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:Ավելին22:5023.03.23 -
ՀասարակականՄեքենան մոտ 60 մետր գլորվել է ձորը․ վարորդի կյանքը փրկել չի հաջողվելՄարտի 23-ին, ժամը 18:00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա զոհ։Ավելին22:4023.03.23 -
ՄիջազգայինՄիջուկային էսկալացիայի մեծ վտանգ կա ուկրաինական ճակատում. Լոնդոնը ուրանով արկեր է ուղարկումԼոնդոնը պատրաստվում է ուրան պարունակող արկեր ուղարկել Ուկրաինա: Մոսկվայում նոր թափ են հավաքել խոսակցությունները հնարավոր միջուակային բախման մասին: Կարիբյան ճգնաժամից հետո միջուկային նոր հակամարտությունն ավելի քան հնարավոր է համարում Ռուսաստանի փոխարտգործնախարարը:Ավելին22:3523.03.23