Լրահոս

2023-03-24
  • Img default alt hy
    Իրավական
    Կրակոցներ է արձակել, տղամարդուն հաջողվել է փախչել, իսկ կինը կյանքից զրկվել է․ նախաքննությունն ավարտվել է
    Հաղթանակ զբոսայգում 2021թ. սեպտեմբերին կատարված կնոջ սպանության և նրա ամուսնու սպանության փորձի վարույթով նախաքննությունն ավարտվել է 24.03.2023 14:27 Հաղթանակ զբոսայգում 2021թ. սեպտեմբերին կատարված կնոջ սպանության և նրա ամուսնու սպանության փորձի վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի բակում վիճաբանություն է առաջացել Երևանի 25-ամյա բնակիչ Լ.Ա.-ի և 31-ամյա բնակիչ Վազգեն Մարգարյանի միջև, որի ընթացքում վերջինս իր ընկերների հետ ծեծի է ենթարկել 25-ամյա երիտասարդին: Իրեն ծեծի ենթարկելու համար վրեժ լուծելու շարժառիթով Վ.Մարգարյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կարճ ժամանակ անց՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, երիտասարդը հանդիպել է իր 30-ամյա ծանոթ Լ.Ս.-ին և տեղեկացրել իր հանցավոր մտադրության մասին: Վերջինս զանգահարել է երիտասարդին ծեծի ենթարկած անձին և նրանից տեղեկանալով, որ գտնվում է Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում, այդ տեղեկատվությունը տրամադրել է 25-ամյա երիտասարդին, որից հետո միասին, վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով գնացել են հիշյալ վայր: Նկատելով 31-ամյա տղամարդուն և նրա ընկերներին, Լ. Ա.-ն, իր հետ վերցնելով ապօրինի ձեռք բերած հրազենը, իջել է ավտոմեքենայից ու շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով շուրջ 15 կրակոց է արձակել երեք ընկերների հետ Վ. Մարգարյանի և նրա «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Արդյունքում Վ. Մարգարյանը, աջ ոտքի թաթին ստանալով վիրավորում, դիմել է փախուստի ու թաքնվել, իսկ կրակոցներից մեկը դիպել է հիշյալ ավտոմեքենայի սրահի հետնամասում գտնվող՝ վերջինիս կնոջ՝ Դիանա Դարբինյանի կրծքավանդակին, որի հետևանքով կինը տեղում մահացել է: Այնուհետև, 25-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգը փոխանցել է իր հետ եկած ծանոթին՝ Լ.Ս.-ին, ով վերցնելով այն՝ ապօրինի պահել է իր մոտ և վարելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, հեռացել՝ հրազենը փոխադրելով այլ վայր: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Լ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նրա 30-ամյա ծանոթ Լ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը դատարան ուղարկելու նպատակով: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:00
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Էստոնիան ևս մեկ ռուս դիվանագետի հայտարարել Է «պերսոնա նոն գրատա»
    Էստոնիան Ռուսաստանի դիվանագետներից մեկին պերսոնա նոն գրատա է հայտարարել, նա պետք է երկիրը լքի մինչև մարտի 29-ը: Նման հայտարարություն է տարածել Էստոնիայի արտգործնախարարությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Այսօր՝ մարտի 24-ին, Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատարին և դիվանագիտական ​​նոտա ներկայացրել դեսպանատան դիվանագիտական ​​աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին։ Նշված անձի գործունեությունը խախտել Է Դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան», - ասվում Է Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։ Դիվանագետը պետք է Էստոնիայից հեռանա մարտի 29-ից ոչ ուշ, ասվում է հաղորդագրության մեջ։ Ռուս դիվանագետը մեղադրվում է Էստոնիայում «անվտանգությունը խարխլելու» և «սահմանադրական կարգը» տապալելու գործում իբր մասնակցություն ունենալու մեջ՝ «քարոզչություն» տարածելու ճանապարհով։ Ավելի վաղ Էստոնիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աննա Տիսլեր-Լավրենտևը հայտնել էր, որ Ռուսաստանը կրճատել է Տալլինում իր դեսպանատան աշխատողների թիվը, իսկ փետրվարին ՌԴ դեսպանը լքել է Էստոնիան։ ՌԴ ԱԳՆ-ից «РИА Новости»-ին հայտնել են, որ Մոսկվան կպատասխանի Էստոնիայից ևս մեկ ռուս դիվանագետի արտաքսմանը։
    17:45
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոլդովայում ռումիներենը պետական լեզու ճանաչող օրենքն ուժի մեջ է մտել
    Մոլդովայում այսօր ուժի մեջ է մտել պետական ​​լեզուն ռումիներենի վերանվանելու մասին օրենքը, որն այսօր հրապարակվել է երկրի «Պաշտոնական տեղեկագրում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ,РИА Новостиե-ն։ Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հաստատել էր օրենքը, որը մոլդովերենի փոխարեն ռումիներենն Է ճանաչում որպես հանրապետության պետական ​​լեզու։ Մոլդովայի խորհրդարանն անցած հինգշաբթի օրը 58 ձայնով հավանություն էր տվել պետական ​​լեզուն մոլդովերենից ռումիներենի վերանվանմանը։ Հաստատված օրենքի համաձայն՝ «մոլդովերեն լեզու» բառերը ցանկացած քերականական ձևով փոխարինվում են «ռումիներեն լեզու» բառակապակցությամբ: Դեռ ավելին, փոփոխությունը մտցվելու Է նույնիսկ Սահմանադրության մեջ, թեև դրա համար սովորաբար հանրաքվե է անհրաժեշտ։ Մոլդովայում պետական ​​լեզվի անվանման շուրջ վեճերը չեն հանդարտվում 1989 թվականից, երբ ՄՍՍՀ Գերագույն խորհուրդը հավանություն տվեց, որ մոլդովերենում կիրիլիցայից անցնեն լատինատառի։ Ներկայում, Սահմանադրության համաձայն, երկրում պետականը «մոլդովերեն լեզուն» է, որը գործում է լատինական տառագրության հիման վրա»։ Նախօրյակին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել էր Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բոգդան Աուրեսկուի հայտարարություններն այն մասին, որ մոլդովերենը «Խորհրդային ​​Միության կողմից ստեղծված արհեստական ​​կառույց Է»։ Դիվանագետն ընդգծել է, որ մոլդովերենը որպես ժամանակակից պետականության լեզու Մոլդովայի բնակիչների ինքնանույնականացման խորհրդանիշն է։ Նրա խոսքով՝ Քիշնևի կառավարությունը, հրաժարվելով մոլդովերենից, բարձրացնում է Բեսարաբիայի պատկանելության հարցը։ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը Զախարովայի մեկնաբանությունը որակել է որպես հանրապետության ներքին գործերին միջամտություն։
    17:30
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում. Վարազդատ Հարոյան
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը Թուրքիայի հավաքականին ուժեղ ընտրանի է համարում: «Հոգեբանորեն պատրաստ ենք, թեպետ մի քանի փոքր վնասվածքներ կան: Թուրքիան լավ թիմ ունի, որակապես էլ լավ ֆուտբոլիստներ կան: Ուսումնասիրել ենք նրանց ուժեղ և թույլ կողմերը: Փորձելու ենք փակել նրանց ուժեղ կողմերը: Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի ավագը: Հարոյանը շեշտեց, որ օգնության ձեռք կլինի այն, որ բոլոր տոմսերը վաճառված լինեն և երկրպագուների ներկայությունը օգնության ձեռք կլինի: Անդրադառնալով Հայաստանի ազգային թիմի նոր մարզչին` Հարոյանն ընդգծեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ աշխատում են նոր մասնագետի հետ և ծանոթ են նրա մտածելակերպին: «Մենք այս խմբում ֆավորիտ չենք, բայց ամեն խաղում կխաղանք ինչպես եզրափակչում: Մրցաշրջանը նոր է սկսվում, և առաջին հանդիպումն անցկացնում ենք տանը: Փորձելու ենք ամեն թիմից առավելագույնը քաղել»,-ասաց նա: Հարոյանի կարծիքով՝ Մխիթարյանի բացակայությունը բացասական կանդրադառնա հավաքականի վրա, բայց թիմը պարտավոր է հարգել կիսապաշտպանի որոշումը:
    17:15
    24.03.23
    Ավելին
  • Աշխարհ
    Այրվող փողոցներ ու շենքեր, բողոքի կատաղի ակցիաներ. ոստիկանների մոբիլիզացիա է Ֆրանսիայում
    Ֆրանսիայում ավելի կատաղի դարձող կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 200 ոստիկան է տուժել, 170 ցուցարար բերման ենթարկվել: Փարիզում, Լիոնում ու այլ քաղաքներում, ըստ արհմիությունների տվյալների, մոտ 3,5 միլիոն մարդ դուրս է եկել փողոց։ Ցույցերի պատճառով Անգլիայի թագավոր Չարլզ 3-րդը հետաձգել է իր այցը Ֆրանսիա՝ նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով:
    17:00
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոր նշանակումեր Մայր Աթոռում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը սույն թվականի ապրիլի 1-ից ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում։ Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը սույն թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար։
    16:45
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը Արցախում կրակ է բացել էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
    Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ, այդ մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն։ Հաղորդագրության մեջ ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով: Այս թեզն առաջ տանելով ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար: ՆԳ նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծելու, որ Շուշին շրջանցող անտառային ու լեռնային ճանապարհով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրականացվում է քաղաքացիական անձանց տեղաշարժ և հումանիտար բեռների փոխադրում: Հաշվի առնելով այդ ճանապարհի աշխարհագրական դիրքը՝ երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրև ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ: Մինչ Ադրբեջանը կեղծ լույսի տակ մեղադրում է հայկական կողմին զենք-զինամթերք տեղափոխելու համար, երեկ՝ մարտի 23-ին և այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»:
    16:39
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Վրաստանում
    Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վրաստանի սահմանից 159 կմ հեռավորության վրա, Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4,5 մագնիտուդ։ Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Վրաստանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 12:09-ին։
    16:30
    24.03.23
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    «Անասնաֆերման» ու «Գարեգին Նժդեհը» կապ չունեն. ԿԳՄՍ նախարարը պնդում է՝ «Գոյը» պլանը չի կատարել
    Անհեթեթություն է անվանել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Գոյ» թատրոնի շուրջ եղած խոսակցությունները, թե խաղացանկն է պատճառը, որ նախարարությունն ուզում է «Գոյ»-ը միացնել Սունդուկյանի անվան թատրոնին: «Գոյ» թատրոնի աշխատակիցները ավելի վաղ հայտարարել էին, թե «Գարեգին Նժդեհը», Օրուելի «Անասնաֆերման» բեմադրելուց հետո է նախարարությունը որոշում կայացրել:
    16:22
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները մարտի 24-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է մարտի 24-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.22 դրամ է, վաճառքը՝ 391.50 դրամ: Եվրոյի առքը միջինը 413.50 դրամ է, վաճառքը՝ 427.42 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.91 դրամ է, վաճառքը՝ 5.24 դրամ:
    16:15
    24.03.23
    Ավելին
  • Աշխարհ
    Գերմանիայի ԱԳ նախարարի դժվար վայրէջքը՝ Թբիլիսիում
    Գերմանիայի արտգործնախարարի Թբիլիսի ժամանումն ուղեկցվել է միջադեպով, գրել է գերմանական Spiegel-ը: Ըստ կայքի՝ գերմանական կառավարական օդանավի անձնակազմը ստիպված է եղել երկրորդ շրջապտույտն իրականացնել Թբիլիսիի օդային տարածքում, քանի որ թռիչքուղու վրա այլ օդանավ է կանգնած եղել:
    16:07
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զուգագուլպան դեմքին քաշած մի կին հարձակվել է տանտիրուհու վրա, դեզոդոր փչել աչքերին և ոսկեղեն ու փող պահանջել
    Մարտի 22-ին, ժամը 10․15-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Լեռնագործների փողոցում բնակվող 31-ամյա կնոջ մայրն առավոտյան 8-ի սահմաններում աշխատանքի էր գնացել ու դուռը բաց թողել։ Զուգագուլպան դեմքին քաշած մի կին էլ մտել էր տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա ու դեզոդոր փչել աչքերին։ Նա բռնություն գործադրելով ու դանակով սպառնալով՝ պահանջել էր ողջ ոսկեղենն ու փող, ապա հափշտակել ոսկյա շղթա, ականջօղեր ու 70․000 դրամ, ապա՝ հեռացել։ Վարդենիսի ոստիկանները, համագործակցելով Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, արագ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ՝ դեպքից կարճ ժամանակ անց հանցագործությունը բացահայտեցին։ 37-ամյա կինը, որը Մարտունի քաղաքի բնակիչ է, հայտնաբերվեց։ Իրավապահները ճշտեցին, որ նա շարժվում է մայրաքաղաքի ուղղությամբ, տեղեկությունը փոխանցվեց Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի պարեկներին ու Չարենցավանի ոստիկաններին։ Համատեղ աշխատանքի արդյունքում էլ Սևան-Երևան ավտոճաապարհին նա ձերբակալվեց։ Դանակը հայտնաբերվել է։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են փող, ոսկեղեն և այլն։ Կինը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։
    16:00
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2-ամսական երեխան մահացած վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 02։00-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մոտ 2-ամսական երեխա։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամսական Սիլվի Խ․-ն է։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
    15:45
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեքենան հայտնվել էր ծառի ու բետոնե պատնեշի արանքում. 46-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
    Մարտի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորակը և հայտնվել ծառի ու բետոնե պատնեշի արանքում. 46-ամյա վարորդ Կարեն Մարտիրոսյանը մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:30
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հռոմի ստատուսը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ որոշումը
    Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։ Բարձր դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը Հարցը քննարկվել է գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Հիշեցնենք, որ 2022-ի տարեվերջին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կանոնադրության ճանաչման հարցին անդրադարձն, ըստ Կառավարության, պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։ Կանոնադրությունը ստորագրվել է 1998 թվականին, սակայն Հայաստանի Հանրապետությունն առ այսօր չէր վավերացրել, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին համաձայնագրի պարտավորությունները հակասող էր ճանաչել ՀՀ այդ պահին գործող սահմանադրության մի քանի դրույթին։ Սահմանադրական դատարանը, մասնավորապես, որոշել էր, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91 և 92 հոդվածներին: Ըստ 2004 թվականին գործող ՀՀ սահմանադրության՝ 91-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ։ 92-րդ հոդվածով էլ սահմանվում էր, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն են` առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը:
    15:15
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում և մարզերում մինչև 9 ժամ լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավիթաշեն գյուղ 1, 2, 8, 9, 10 փողոցներ, Րաֆֆու փ. 47, 49, 53, 55 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Հ․Մուրադյան փ. 16-41/5 առանձնատներ, Մ․Ավետիսյան 4փ. 22 շենք, Ռուբինյանց փ. 17, 17/1, 17/2, 19, 19/1, 19/2, 21, 21/1, 21/5 շենքեր, 11:00-17:00 Փարպեցի փ. 12, 14, 16, 18, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փ. 62, 71, 83 շենքեր, Աղայան փ. 7, 9 շենքեր, Աբովյան փ. 25 շենք, Արարատի մարզ` 10:00-15:00 Մրգանուշ, Գետազատ, Աբովյան, Լանջազատ, Վարդաշեն գյուղեր, Արևշատ և Դեղձուտ գյուղեր մասնակի, 11:00-17:30 Հովտաշատ գյուղ մասնակի, 12:00-14:00 Այգեստան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ` 11:00-13:00 Եղեգնաձոր քաղաք` Իսահակյան, Մյասնիկյան, Շահումյան և Սպանդարյան փողոցներ մասնակի, Գետափ գյուղ մասնակի, Կոտայքի մարզ` 10։00-12։00 Չարենցավան համայնք՝ 3-րդ թաղ. 12-21; 32-41 շենքեր, թիվ 3-րդ դպրոց, Հիվանդանոց, «Գինաց» ռեստորան, «Ծիծեռնակ» մսուր-մանկապարտեզ, գազի տարածքային տեղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Մայակովսկի, Ողջաբերդ, Հացավան և Գեղադիր գյուղեր, Նոր Գեղի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գլոբուս թաղամաս, Պոմպակայան-3 թաղամաս, Սառնարան-1 թաղամաս, Տնկարան թաղամաս, Նոր Արտամետ գյուղ, «Տիգարբո» ՍՊԸ, սեփականատեր «Ա․ Մարտիրոսյան», «Օզեմ» ՍՊԸ, սեփականատեր «Գ․ Կարապետյան», սեփակաանտեր «Հ․ Խաչատրյան», սեփականատեր «Հ․ Ավագյան», «Էսենդ» ՍՊԸ, «Կլուբնիկա Պոլյանա» ՍՊԸ, սեփականատեր «Տ․ Դադայան» , «Քեյ էնդ Ջի Գրուպ» ՍՊԸ, սեփականատեր «Ս․ Ղասաբյան» և «Գրին Դրիմ» ՍՊԸ, 12։00-17։00 Ծաղկաձոր համայնք՝ Աղավնաձոր գյուղ, «ՎԻՎԱ ՄԱՆ» գազալցակայան, «Մարմարիկ» հանգստյան տուն, «Մանկավարժական» ուսումնական բազա, «Ալաշկերտ» հանգստյան տուն, «Գյուղակադեմիա» հանգստյան տուն, դպրոց և ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։00-17։00 Ալափարս և Բջնի համայնքներ, Բջնիի ամառանոցներ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզ` 13:00-14:30 Գավառ քաղաք մասնակի, Գեղարքունիքի մարզպետարան, Գավառի Քննչական Կոմիտե, Գավառի ԱԱԾ, Գավառի ոստիկանություն, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, Գավառի դատարան, Գավառի զինկոմիսարիատ, «ՎՏԲ-Արմենիա բանկ», «Ակբա բանկ», «Հայբիզնեսբանկ» ընկերություններ, Գավառի շուկայի հարակից տարածք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզ՝ 11:00-14:00 Դիլիջան համայնք՝ Հաղարծին գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    15:00
    24.03.23
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփին վախեցրել են Պուտինն ու Ծինփինը. «Պատմության ամենավատ պահը ԱՄՆ-ի համար»
    Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին վախեցրել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի շաբաթասկզբի հանդիպումը: Թրամփը այդ հանդիպումն անվանել է պատմության ամենավատ պահը Միացյալ Նահանգների համար։ Հանդիպումից Թրամփը առանձնացրել է Չինաստանի նախագահի այն հայտարարությունը, որ այժմ տեղի են ունենում փոփոխություններ, որոնց նմանը չի եղել վերջին 100 տարվա ընթացքում, երկու առաջնորդները միասին են, նրանք նպաստում են այդ փոփոխություններին
    14:52
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը բացահայտել է կապարակնիքների միտումնավոր խախտման դեպք
    Օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարը, ըստ փաստաթղթերի, Իրանի Իսլամական հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրել սպիտակ ցեմենտ: Համապատասխան մաքսային հսկողությունից հետո տեղադրվել են մաքսային կապարակնիքները և բեռնատարը Մեղրիից տեղափոխվել է նշանակման մաքսային մարմին` ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության «Ալյանս-տերմինալ»: Կատարվել է բեռնատար ավտոմեքենայի տեսազննում, ինչի արդյունքում, հայտնաբերվել է մեքենայի կիսակցորդի և կցորդի վրա ՀՀ մաքսային մարմինների կողմից տեղադրված 2 ապահովման միջոցների միտումնավոր խախտման դեպք։ Մասնավորապես, կապարակնիքները հեռացնելու նպատակով կտրել են դրանց մաս կազմող մետաղալարերը, այնուհետև արարքը քողարկելու նպատակով մետաղալարերը սոսնձի միջոցով կրկին ամրացրել են կապարակնիքներին։ Քանի որ առաջացել են հիմնավոր կասկածներ, որ սահմանահատումից հետո՝ մինչ Ժամանակավոր պահպանման պահեստ հասնելը, մեքենայում գտնվող ապրանքները փոխարինվել են այլ ապրանքներով, տեղում կիրառվել է նաև տեխնիկական միջոց` ռենտգեն սարք, որպեսզի տվյալները համեմատվեն Մեղրիի անցակետից ստացված տվյալների հետ։ Պարզվել է՝ ավտոմեքենայի բեռն ամբողջությամբ փոխարինվել է այլ բեռով: Տեղում կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն` մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 306-րդ, 307-րդ և 308-րդ հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածները ենթադրում են կապարակնիքների խախտում, առանց մաքսային մարմինների թույլտվության բեռների բեռնաթափման ու բարձման գործողություն և բեռների օտարում: Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն` հետագա ընթացքը որոշելու համար:
    14:45
    24.03.23
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինային ուրան պարունակող զինամթերքի մատակարարումը ՆԱՏՕ-ն համարում է օրինական
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Ուկրաինային սպառված ուրանով զինամթերք մատակարարելու Մեծ Բրիտանիայի պլանների մասին հայտարարությունը։ Յենս Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքի երկրները հետևում են միջազգային իրավունքին։ Ըստ նրա՝ Մեծ Բրիտանիայի առաջարկը միանգամայն օրինական է:
    14:37
    24.03.23
    Ավելին