Լրահոս
2023-03-24
-
ՄիջազգայինԱՄՆ զինուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող որոշ օբյեկտներինՄիացյալ Նահագների զինված ուժերը հինգշաբթի ավիահարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին, որոնք, ըստ Վաշինգտոնի, կարող են կապ ունենալ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Այս մասին Պենտագոնի մամուլի ծառայությունն է հայտնել։Ավելին14:2224.03.23 -
ԻրավականԲացահայտվել են Լոռու, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում կատարված դանակահարությունների դեպքերՀՀ քննչական կոմիտեի Լոռու, Արմավիրի և Վայոց Ձորի մարզային քննչական վարչություններում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են դանակահարությունների մի քանի դեպքեր։ Մասնավորապես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2022թ. հուլիսի 11-ին՝ երեկոյան, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչը 38-ամյա եղբոր հետ Ալավերդու այգում մասնակցել է հացկերույթի։ Այդ ընթացքում՝ ժամը 22:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել վերջինիս և հացկերույթի մեկ այլ՝ 50-ամյա բնակչի միջև: Նշված անձինք, պարզաբանումներ կատարելու նպատակով, առանձնացել են այգում, որտեղ նրանց միջև շարունակվող վիճաբանության ընթացքում 50-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է 38-ամյա տղամարդուն, այնուհետև՝ վիճաբանությանը միջամտած՝ վերջինիս 35-ամյա եղբորը։ Արդյունքում, եղբայրներին պատճառվել է ծանր մարմնական վնաս: Ալավերդի քաղաքի 50-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Իսկ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի 47-ամյա բնակիչը իր գործընկերուհու հետ Արմավիրի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղմթերքի շուկայում զբաղվել է գյուղատնտեսական մթերքների վերավաճառքով: 2022թ. օգոստոսի 1-ին շուկայի աշխատակիցներից մեկը, դիտողություններ է արել 47-ամյա տղամարդուն, պահանջել այլևս շուկա չգալ, բացի այդ, պարբերաբար կոնֆլիկտային իրավիճակներ է ստեղծել և հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել 47-ամյա տղամարդու ու նրա գործընկերուհու հասցեին: 2022թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, 47-ամյա տղամարդը, շուկայում տեսնելով հիշյալ աշխատակցին, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մամնական վնասվածքներ: 47-ամյա տղամարդուն մեղադարանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով: Վերոնշյալ երկու վարույթներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Նշված վարույթներով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազներին։ Դանակահարության ևս մեկ դեպք բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ։ Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023թ. մարտի 11-ին` ժամը 14.00-ից 16.10-ն ընկած ժամանակահատվածում, Գետափ գյուղի 32-ամյա բնակիչը երկու անձանց հետ գտնվել է Աղավնաձոր բնակավայրի Երևանյան խճուղում գտնվող սննդի կետում: Նրանց միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, ինչից հետո 26-ամյա երիտասարդը 32-ամյա տղամարդու հետ դուրս են եկել սննդի կետից, քայլել դեպի «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածք, որտեղ երիտասարդը իր մոտ նախապես եղած կտրող-ծակող գործիքի գործադրմամբ դիտավորությամբ հարվածներ է հասցրել 32-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծակած-կտրած, թափանցող վնասվածքներ: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:1524.03.23 -
ՀասարակականՈր հասցեներում 12 Ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 24-ին ժամը 09:30-20:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մյասնիկյան, Կամո, Մ.Գորկի, Զ.Անդրանիկ, Արցախի, Մաթաշյան, Աղայան, Հակոբջանյան, Հովսեփյան, Գայի և Առաջին փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին14:0024.03.23 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀանրապետության տարածքում` Մարտի 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-26-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը հնարավոր է, 27-ին, 28-ի գիշերը սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։ Երևան քաղաքի մարտի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.70C (2008 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.70C (1969 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.80CԱվելին13:4524.03.23 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ 69 կոնգրեսական Բայդենից պահանջում է զենք չտալ Ալիևին և օգնել Հայաստանին ու ԱրցախինԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամ պահանջել է դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը և 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկել Արցախին ու Հայաստանին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությանը:Ավելին13:3724.03.23 -
ՏարածաշրջանԱդրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև ԱրցախումՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ մարտի 24-ին`տեղական ժամանակով ժամը 11։09-ին, Ադրբեջանի Իսմայիլ քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք, հյուսիսային լայնության 40.86°, արևելյան երկարության 48.41°, օջախի 10 կմ խորությամբ` 4,6 մագնիտուդով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները Արցախում զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ։ Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։Ավելին13:3024.03.23 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը Հայաստանին մեղադրում է իրավիճակը «շատ վտանգավոր» դարձնելու համար«Երևանը պետք է հասկանա, որ խաղաղությանն այլընտրանք չկա, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դառնան լավ հարևաններ»,- Ադրբեջանի փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովն է այս հայտարարությունն արել վատիկանյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում: Ամիրբեկովը նշել է նաև, թե իբր Հայաստանը արդեն 4 ամիս է՝ փակուղի է մտցրել խաղաղության գործընթացը՝ հրաժարվելով Ադրեբջանի հետ ուղիղ երկխոսությունից:Ավելին13:2224.03.23 -
ԱռողջապահականԱրցախից ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր՝ մարտի 24-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: 8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 215 հիվանդ։Ավելին13:1524.03.23 -
ՔաղաքականՄիրզոյանը թվարկել է Հայաստանի առաջարկներն ԱդրբեջանինԱդրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ հայկական առաջարկներն է թվարկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եգիպտական «Al Qahera News» լրատվամիջոցի հետ զրույցում: Ըստ Միրզոյանի՝ հայկական կողմն առաջարկել է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցում, պետական սահմանից զինված ուժերի հեռացում, ապառազմականացված գոտու ստեղծում և միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը:Ավելին13:0724.03.23 -
ՀասարակականԳործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 24-ին՝ ժամը 11։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի շչակը:Ավելին13:0024.03.23 -
ՍպորտՌոնալդուն` հավաքականում անցկացրած խաղերի քանակով բացարձակ ռեկորդակիրՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկված է Պորտուգալիայի՝ Եվրո-2024–ի ընտրական փուլի առաջին տուրի Լիխտենշտեյնի հետ խաղի մեկնարկային կազմում: Գաճաճ պետության ազգային հավաքականի հետ խաղը հարձակվողի համար կլինի 197-րդը միջազգային մակարդակով: Այս ցուցանիշով նա դարձավ համաշխարհային ռեկորդակիր, հայտնում է Squawka-ն։Ավելին12:4524.03.23 -
ԻրավականՄոտեցել է երիտասարդին և հափշտակել զինվորական փաստաթղթերը, անձնագիրը, հեռախոսը և փողՄարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 20.30-ին Կոմիտասի պողոտայում իրեն է մոտեցել ոմն Արամ և զենքի սպառնալիքով հափշտակել զինվորական փաստաթղթերը, անձնագիրը, լիցքավորման սարքը, բջջային հեռախոսը և փող:Ավելին12:3024.03.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Հայտնի են Ադրբեջան ուղարկված հայկական առաջարկները. Միրզոյանը թվարկել էԱվելին12:3024.03.23 -
ԱշխարհԿինը սրճարանին մեղադրել է մոտ 10 հազար դոլար արժողությամբ մուշտակը գողանալու մեջ.Մոսկովացի Մորոզովան մեղադրել է Կենտրոնական հանրախանութի (ЦУМ) սրճարանի աշխատակիցներին թանկարժեք մորթյա վերարկու փոխարինելու և գողանալու մեջ։ Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։ 31-ամյա աղջիկը պատմել է, որ մարտի 2-ին որոշել է գնումներ կատարելուց հետո հանգստանալ և գնացել է առևտրի կենտրոնի երկրորդ հարկում գտնվող հաստատություններից մեկը։ Նրա խոսքով՝ սկզբում նա կախիչից կախել է Nello Santi ապրանքանիշի վերարկուն՝ 800 հազար ռուբլով, իսկ հետո նստել սեղանի շուրջ։ Մորոզովայի խոսքով՝ որոշ ժամանակ անց ինքը կախիչի վրա չի գտել նշված ապրանքը, ինչի արդյունքում դիմել է մատուցողի օգնությանը։ Նա մի շոր է բերել ռուս կնոջը, որով ինքը գնացել է տուն։ 20 օր անց մոսկվացին կրկին որոշել է մուշտակ կրել։ Մորոզովան, արձակելով դրա ստորին հատվածը, հասկացել է որ իրը կեղծ է։Ավելին12:1524.03.23 -
ՏարածաշրջանՍտամբուլի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվելԱռնվազն երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ տուժրել այսօր Ստամբուլի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Հրդեհը բռնկվել է Պենդիկի շրջանում գտնվող յոթհարկանի հյուրանոցում, հաղորդել է TRT հեռուստաալիքը: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: Փրկարարական ծառայությունների աշխատողները կարողացել են այն մարել 45 րոպեում:Ավելին12:0024.03.23 -
Հասարակական«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դի է հայտնաբերվելԱյսօր՝ մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սողոմոնյանը։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Հրանտ Թադևոսյանն է, ով րոպեներ առաջ էր Փարիզ-Երևան 1080 չարտերային թռիչքով ժամանել Երևան, անցել անվտանգության գոտին, ու նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Եվ մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գևորգ Երանոսյանն ու պարեկ Արթուր Կնյազյանը։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Ավելին11:5724.03.23 -
ԱռողջապահականՎերջին տարիների ընթացքում տուբերկուլոզի բուժման արդյունավետությունը Արցախում 90%-ից բարձր էԱՀ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է և մանրամասնում. Տուբերկուլոզը մարդկությանը հնուց հայտնի հիվանդություններից մեկն է: 19-րդ դարում՝ 1882 թվականին, տուբերկուլոզի հարուցիչը հայտնաբերեց և հիվանդության վարակիչ բնույթը հաստատեց գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը, ով միաժամանակ նաև նկատել էր, որ թուլացած և վատ պայմաններում գտնվող մարդիկ առավել հակված են տուբերկուլոզով հիվանդանալու: Նրա խոսքերն են` «Քանի դեռ հողագնդի վրա կան նկուղներ, որտեղ չեն թափանցում արևի ճառագայթները, հյուծախտը կգոյատևի»: 1982թ-ից տուբերկուլոզի հարուցիչի հայտնաբերման օրը՝ մարտի 24-ը, նշվում է որպես տուբերկուլոզի դեմ պայքարի օր: 1990-ական թվականներից Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մեծ ուշադրություն է դարձվում տուբերկուլոզի դեմ պայքարին, մշակվում և ներդրվում են հակատուբերկուլոզային ծրագրեր Երկրագնդի տարբեր երկրներում: Սակայն, չնայած տարվող մեծածավալ աշխատանքներին, Երկրագնդի բազմաթիվ երկրներում տուբերկուլոզը այսօր էլ մնում է լուրջ խնդիր, նույն ԱՀԿ գնահատականով` յուրաքանչյուր տարի արձանագրվում է այս հիվանդության մինչև 10-11 մլն նոր դեպք: Միջազգային մակարդակով հակատուբերկուլոզային ծրագրերի իրականացմանն այսօր խոչընդոտում է նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված պանդեմիայի ֆոնին ԱՀԿ կողմից տուբերկուլոզի դեմ պայքարին հատկացվող միջոցների կրճատումը: Արցախի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարը համակարգում և իրականացնում է ԱՀ Առողջապահության նախարարության և Ստեփանակերտի «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի կողմից` համագործակցելով ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոնի» հետ, որի շնորհիվ անգամ շրջափակման պայմաններում ապահովվել է հակատուբերկուլոզալին դեղորայքի և լաբորատոր պարագաների անխափան տրամադրումը: 1997-2019թթ «Բժիշկներ առանց սահմանի Ֆրանսիա» կազմակերպության Երևանյան գրասենյակի հետ արգասաբեր աշխատանքի շնորհիվ Արցախում ներդրվել են բազմադեղորայքակայուն տուբերկուլոզի բուժման ծրագրերը, այդ թվում` կարեկցական ծրագիրը նոր հակատուբերկուլոզային դեղամիջոցներով, որն այսօր արդեն տալիս է իր տեսանելի արդյունքները: Տարիների փորձը ցույց է տալիս, որ տուբերկուլոզի դեմ պայքարը պետք է հիմնվի կանխարգելման, վաղ հայտնաբերման, ժամանակին բուժման և պատշաճ վերահսկողության վրա: Այն պետք է լինի շարունակական` հիվանդության տարածումը կանխելու համար: Տուբերկուլոզի պրոֆիլակտիկայի հիմքն այսօրվա դրությամբ հանդիսանում է ԲՑԺ-ով վակցինացիան: Այն անց է կացվում նորածիններին, ծննդատանը՝ կյանքի առաջին օրերի ընթացքում: Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման եղանակներն են տուբերկուլինոդիագնոստիկան առաջնահերթ երեխանների և դեռահասների մոտ, պրոֆիլակտիկ ֆլյուորոգրաֆիան` դեռահասների և մեծահասակների շրջանում: Պրոֆիլակտիկ ֆլյուորոգրաֆիան իրականացվում է սկսած 15 տարեկանից, տարեկան մեկ կամ երկու անգամ: Դեռևս 2012թ. ԱՀ Կառավարության և ԱՀ Առողջապահության Նախարարության ջանքերով ձեռք բերված շարժական թվային ֆլյուորոգրաֆիկ սարքի միջոցով «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ կողմից իրականացվում են պլանային կանխարգելիչ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ ք. Ստեփանակերտի ուսումնական հաստատություններում, ԱՀ շրջկենտրոններում և մի շարք գյուղական, այդ թվում հեռավոր բնակավայրերում, որը կրում է շարունակական բնույթ: Այս ծրագրի իրագործումը թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն տուբերկուլոզի դեպքերը վաղ շրջանում, այլև հայտնաբերել շնչառական օրգանների այլ հիվանդություններ՝ բարորակ և չարորակ ուռուցքներ, թոքաբորբեր և այլն: Վերջին տարիների ընթացքում տուբերկուլոզի, այդ թվում` բազմադեղորայքակայուն, բուժման արդյունավետությունը Արցախում 90%-ից բարձր է, ինչը ԱՀԿ չափանիշներով համարվում է լավ արդյունք, օրինակ, ԱՀԿ-ի «Դադարեցնել տուբերկուլոզը (ՏԲ)» ռազմավարության մեջ սահմանված թիրախներին՝ մինչ 2035 թվականը ՏԲ դեպքերի 90%-ով և ՏԲ մահերի 95%-ով նվազում: 2017թ թվականին հիմնարկին հումանիտար կարգով ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվել է GenXpert ախտորոշիչ սարքը, որը հնարավորություն է տալիս մի քանի ժամվա ընթացքում խորխի ստուգման միջոցով հայտնաբերել տուբերկուլոզի հարուցիչը և որոշել դեղորայքազգայությունը Ռիֆամպիցինի նկատմամբ, իսկ 2019թ-ին «Հակապալարախտային դիսպանսերը» համալրվել է նոր ստացիոնար թվային ֆլյուորոգրաֆիկ սարքով: ԱՀ-ում տուբերկուլոզի առումով հետազոտումը և բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակներում, անվճար, «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի կողմից:Ավելին11:4524.03.23 -
Կրթություն և գիտություն«Էս երկիրը խի՞ են քանդում». 35 տարվա թատրոնի գոյամարտը՝ ԿԳՄՍ նախարարության դեմ35 տարվա ստեղծագործական կյանքից հետո «Գոյ»-ին ուզում են զրկել գոյության իրավունքից: Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոնը, ԿԳՄՍ նախարարության որոշմամբ, միանալու է Սունդուկյան թատրոնին, բայց դերասաններն ու ղեկավարությունը համաձայն չեն որոշման հետ: Այսօր պատմել են, թե ինչպես և ինչու է թիրախավորվել իրենց թատրոնը:Ավելին11:3024.03.23 -
ՏարածաշրջանԻրան-Թուրքիա սահմանին նոր երկրաշարժ է տեղի ունեցելԻրան-Թուրքիա սահմանին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 6:47-ին: Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Իրանի Խոյ քաղաքից (բնակչությունը՝ մոտ 175 հազար մարդ) 17 կմ հարավ։ Օջախն ընկած Է եղել է 43 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:Ավելին11:1524.03.23