Լրահոս

2023-03-25
  • Հայաստան
    Օրագիր. Արթուր Մարտիրոսյան
    Արթուր Մարտիրոսյան - Բանակցային գործընթացի մասնագետ
    11:00
    25.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր` մարտի 25-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում` ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում բնակիչն ինքնասպանություն է գործել, հայտնում է shamshyan.com-ը:
    10:50
    25.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բոլոր մակարդակներում Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա. Տիգրան Աբրահամյան
    Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի՝ Արցախի ուղղությամբ ադրբեջանական ճնշումն այս փուլում հիմնականում դրսևորվում է 2 հարթությունում:
    10:40
    25.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
    Այսօր Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,7 մագնիտուդոց երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
    10:30
    25.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ուղեկցությամբ Չինաստան այցելելու ծրագրի մասին:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Մակրոնը հայտնել է Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Ես առաջարկել եմ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղեկցել ինձ Չինաստան իմ այցի ընթացքում», - ասել Է Մակրոնը։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը չի հստակեցրել այցի ամսաթիվը:
    10:15
    25.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Անդրե Չալըշըրը բաց կթողնի Թուրքիայի դեմ խաղը
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Անդրե Չալըշըրը բաց կթողնի Թուրքիայի դեմ հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Անդրե Չալըշըրը բաց կթողնի 2-3 շաբաթ: Պաշտպանը կմնա Հայաստանում` աջակցելու տղաներին կարևոր խաղում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
    10:00
    25.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆրանսիայի օդանավակայանները չվերթների չեղարկումը կերկարաձգեն
    Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (DGAC) այսօր ավիափոխադրողներից պահանջել է կիրակի և երկուշաբթի օրերին երկարաձգել չվերթների թվի կրճատումը Փարիզի «Օռլի» և մի քանի այլ օդանավակայաններում: Պատճառը կենսաթոշակային բարեփոխումների դեմ ավիակարգավարների հայտարարած գործադուլն է: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (DGAC) ավիաընկերություններից պահանջել է ավիակարգավարների գործադուլի պատճառով չեղարկել կիրակի օրը Փարիզի «Օռլի» օդանավակայանում իրենց թռիչքների 33%-ը, իսկ երկուշաբթի օրը՝ 20%-ը», - հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը։ Ինչպես հաղորդում Է BFMTV-ը, բացի Փարիզի «Օռլի»-ից, այդ միջոցառումը կվերաբերի Լիոնի և Մարսելի օդանավակայաններին. նրանք ստիպված կլինեն չեղարկել կիրակնօրյա չվերթների 20%-ը։ Չվերթների թվի կրճատումը երկարաձգվում է արդեն երրորդ անգամ։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի մայրաքաղաքի օդանավակայաններին կերոսինի մատակարարումը լուրջ խնդիր է դարձել Նորմանդիայի TotalEnergies ընկերության նավթավերամշակման գործարանում հերթական գործադուլի պատճառով։ Այս կապակցությամբ Ֆրանսիայի կառավարությունը հրամանագիր Է հրապարակել գործարանի աշխատանքը վերսկսելու և աշխատակիցներին իրենց պարտականությունների կատարմանը հարկադրաբար ներգրավելու մասին։
    09:45
    25.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Շարունակվում է Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից։
    09:35
    25.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Երևանը պատմական քաղաք է». թուրք ֆոտոթղթակիցը Հայաստանում է
    Թուրքական սպորտային թերթերից մեկի՝ «Fanatik»-ի ֆոտոթղթակից Սերքան Հաջըօղլուն օրերս եկել է Երևան, շրջել քաղաքում, եղել Հանրապետական մարզադաշտում և փոխանցել իր տպավորությունները։
    09:30
    25.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան շրջվել է առվակը
    Մարտի 24-ին, ժամը 19։31-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 117-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ճամփեզրյա առվակը։ Վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տեղի ուժերի հետ համատեղ ուղղել այն և տեղափոխել ավտոքարշակի վրա։
    00:00
    25.03.23
    Ավելին
2023-03-24
  • Տարածաշրջան
    Երկրաշարժեր՝ Ադրբեջանում և Իրանում. հայ մասնագետների կանխատեսումը
    Այսօր երեք անգամ ցնցվել է Հարավային Կովկասը: Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժից 100-ից ավելի մարդ է տուժել: Ադրբեջանում գրանցված երկու երկրաշարժերից զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: «Թե՛ Իրանը, թե՛ Ադրբեջանը սեյսմակտիվ գոտում են, թույլ ցնցումները բնական են»,-«Հայլուրի» հետ զրուցած սեյսմոլոգը անհանգստության պատճառներ չի տեսնում:
    23:45
    24.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինան մահվան հովիտ կարող է դառնալ. Ռուսաստանը զգուշացնում է ուրանով զինամթերքի վտանգների մասին
    Կգնա՞ Ուկրաինան ռազմաճակատում սպառված ուրանով արկեր օգտագործելու որոշմանը: Քանի դեռ պաշտոնական Կիևը չի ընդունել բրիտանական առաջարկը, Ռուսաստանը զգուշացնում է դրանց կիրառման վտանգավոր հետևանքների մասին: 24 տարի առաջ սպառված ուրանով արկերով ռմբակոծված Հարավսլավիայում հազարավոր մարդիկ են մահացել քաղցկեղից:
    23:30
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի դատախազությունը հորդորում է կանխել երկրի անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքները
    ԱՀ դատախազության և քննչական կոմիտեի վարույթներում եղած քրեական գործերով, ինչպես նաև ԱՀ ԱԱԾ կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները շարունակում են կեղծ տեղեկատվական-վերլուծական կենտրոնների անվան տակ սոցցանցերի արցախցի օգտատերերին ու տեղեկատվական որոշակի աղբյուրների տիրապետող անձանց առերևույթ շահավետ առաջարկներով ներգրավել կասկածելի գործընթացների մեջ: Այդօրինակ հավաքագրումները բացառապես նպատակ ունեն անհրաժեշտ տեղեկություններ ստանալ Արցախի Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակի, ինչպես նաև ինքնապաշտպանական հնարավորությունների վերաբերյալ: Նման փոխգործակցությունները սովորաբար արդյունք են անվտանգային ռիսկերի սխալ հաշվարկման, չգիտակցված մոլորությունների կամ էլ նյութական շահերի սուբյեկտիվ գնահատման: Անծանոթ, օտարերկրյա ծագում ունեցող անձանց կամ կենտրոնների հետ համագործակցության բոլոր դրսևորումներն էլ պարունակում Արցախի Հանրապետության պետականության հիմքերը խարխլելու, երկրի ներքին կայունությունը սասանելու և արտաքին անվտանգությունը թուլացնելու բացահայտ ռիսկեր, ինչն անխուսաափելիորեն հանգեցնում է ծանր հետևանքների: ԱՀ դատախազությունը կոչ է անում զերծ մնալ օտար ծագումնաբանությամբ կասկածելի անձանց կամ կառույցների հետ որևէ կարգի համագործակցային շփումներից, նմանատիպ առաջարկների դեպքում ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, իսկ անզգուշորեն գայթակղային թակարդում հայտնվելու դեպքում՝ այդ մասին անմիջապես հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը: Դրանով իսկ ժամանակին կկանխվեն երկրի անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքները և կմեղմվեն դրանց իրավական հետևանքները: Հարկ ենք համարում հիշեցնել, որ ցանկացած գիտակցված կամ անզգույշ արարք, որը կարող է վնաս հասցնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությանը, Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է:
    23:17
    24.03.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ադրբեջանը պլացդարմ է դառնում. Իրանին զգոնացրել է Բլինքենի անկեղծ խոստովանությունը
    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունից հետո, որ պետք է պաշտպանել Իրանի հետ Ադրբեջանի սահմանը, իրանագետները կասկածներ ունեն, որ Ադրբեջանի տարածքը կարող է դառնալ Իրանի դեմ պատերազմի պլացդարմ: Միացյալ Նահանագները, որ 700 000 դոլար է ծախսել ադրբեջանցի զինվորականների միջազգային կրթության համար, արդարացված է համարում Իրանի հետ ամենաերկար սահմանն ունեցող երկրի զինծառայողներին ՆԱՏՕ-ական ստանդեարտներով կրթելը:
    23:15
    24.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին
    Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի փաստաբանական թիմը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է նրա կալանավորման որոշումը: Կհասնի՞ գործի քննությունը քովիդ-պատասխանատվության բուրգի գագաթին: Ըստ Առողջապահության նախարարության կանոնադրության՝ նախարարի տեղակալը հաշվետու է նախարարին:
    23:07
    24.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Շուստրիություններ» և գործակալական կրքեր. աղմկոտ քննարկում՝ Ազգային ժողովում
    Ազգային ժողովում սկանդալի է վերածվել ընդդիմադիրների ու Հայաստանի արտգործնախարարի հարց ու պատասխանը: Միրզոյանի ու Փաշինյանի հայտարարություններում հակասությունների մասին «Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերին հստակ պատասխաններ տալու փոխարեն՝ Հայաստանի գլխավոր դիվանագետը մեղադրել է պատգամավորներին «նավոդկա տալու», «օկուպացիա» բառի իմաստը չհասկանալու համար:
    23:00
    24.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Բոբիկ մարդու խոսելաձև». Ալիևին ցիտող Փաշինյանը խճճվել է
    Խաղաղության ենթադրյալ պայմանագրի շուրջ խոսակցությունները թեժ է պահում Հայաստանի իշխանությունը՝ անընդհատ գուժելով էսկալացիայի նոր վտանգի և ցեղասպանության սպառնալիքի մասին: Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի առավոտյան կառավարության նիստում հայտարարեց, որ «Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա», իսկ երեկոյան Թվիթերում վստահեցրեց, որ «նոր էսկալացիա չի լինելու»: Առաջին հայացքից հակասական այս մտքերը արտահայտելով՝ Փաշինյանը, կարծես, կրկին փորձում է հասկացնել, որ էսկալացիան հնարավոր է կանխել՝ ստորագրելով խաղաղության պայմանագիրը:
    22:45
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրացնելու նպատակով մեծաքանակ թմրամիջոցներ՝ ավտոմեքենայի պահեստային անվադողի մեջ
    2022թ․ մայիսի 5-ին՝ ժամը 13:25-ին, բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ քաղաքացու մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով: Դեպքի առթիվ 2022թ․ մայիսի 12-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում: Նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օպերատիվ տեղեկություններ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում այդ ընթացքում հավաք անցկացնող առանձին անձանց կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ հնարավոր առնչության, ինչպես նաև՝ հրապարակում մահացած անձի կողմից թմրանյութի նկատմամբ հակումներ ունեցող Ա․ Վ․-ի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մասին։ Օպերատիվ տվյալների իրացմամբ կատարվել են 70-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում տարբեր հասցեներից հայտնաբերվել են ինչպես թմրամիջոցներ, այնպես էլ ռազմամթերք։ Խուզարկություն է կատարվել նաև Ա.Վ.-ի կողմից շահագործվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայում, որի պահեստային անվադողի մեջից հայտնաբերվել են «Մեթամֆետամին» տեսակի՝ 190 և 280 գրամ, «Ափիոն» տեսակի՝ 1030 գրամ, «Հերոին» տեսակի՝ 73.21 գրամ և «Մարիխուանա» տեսակի՝ 1005 գրամ նախնական քաշերով թմրամիջոցների նմանվող զանգվածներ, որոնց թմրամիջոց հանդիսանալու հանգամանքը հաստատվել է նշանակված փորձաքննությամբ: Նշված դեպքի առթիվ 2022թ․ մայիսի 24-ին ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, և նշված երկու գործերը միացվել են մեկ վարույթում։ Իրականացված քննչական և դատավարական այլ գործորությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի 48-ամյա բնակիչ Ա․Վ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ իրացնելու նպատակով ապօրինի կերպով առանձնապես խոշոր չափերի նշված տեսակի և քանակի թմրամիջոցները ձեռք բերելու և իր կողմից շահագործվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի պահեստային անվադողի անվահեծի մեջ պահելու համար։ Միջնորդությունը բավարարվել է, վերջինիս ներկայացվել է մեղադրանք և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ա․Վ․-ի մասով նախաքննությունն ավարտվել է, նրա վերաբերյալ անջատված մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: Մնացած մասով, այդ թվում՝ թմրամիջոցների, նաև Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ դարձած թմրամիջոցների ձեռքբերման, հնարավոր այլ անձանց ներգրավվածության հանգամանքների պարզման մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    22:30
    24.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Օտար սակուրան ընդդեմ նաիրյան դալար բարդու. ծառերի սպանդ և թթվածնի խոստում
    Ճապոնական սակուրաները շուտով կզարդարեն Ալեքսանդր Թամանյանի արձանի շրջակայքը: Երևանի կանաչապատում ՀՈԱԿ-ի աշխատակիցը վստահ է, որ հաստաբուն ծառերը կտրելով ու դրանց փոխարեն սակուրաներ տնկելով՝ կատարում են հայ նոր ճարտարապետության հիմնադրի երազանքը: Էկոլոգները պնդում են, որ վարդագույն սակուրաները չեն կարող նախկին բարձրահասակ ծառերի պես պաշտպանել արևից:
    22:15
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երիտասարդի մոտ թմրանյութ ու կաթուցիչ կար. Մետրոպոլիտենի ոստիկանների բացահայտումը
    Մարտի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք մետրոյի կայարաններից մեկում ձերբակալել են 19-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչ։ Երիտասարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    22:00
    24.03.23
    Ավելին