Լրահոս

2023-03-24
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունը
    ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են,որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 24֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
    21:48
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    34-ամյա տղամարդու վրա ավազակային հարձակում կատարած երեք երիտասարդն էլ ձերբակալվել է
    Մարտի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 20.30-ին Կոմիտասի պողոտայում իրեն էր մոտեցել ոմն Արամ և զենքի սպառնալիքով հափշտակել զինվորական փաստաթղթերը, անձնագիրը, լիցքավորման սարքը, բջջային հեռախոսը և փող: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 22-ին Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին էր տեղափոխվել բյուրեղավանցի 21-ամյա մի երիտասարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էին կռփազենք և գողոն հանդիսացող փողն ու բջջային հեռախոսը: Երիտասարդը ներկայացվել էր նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Արաբկիրի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մարտի 23-ի առավոտյան Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արաբկիրի բաժին են տեղափոխել բյուրեղավանցի 21-ամյա երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք օդաճնշիչ ատրճանակը: Երիտասարդները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Քրեական վարույթը շարունակվում է:
    21:45
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շուրջ 7 տասնյակ մարդ է վիրավորվել
    Իրանի Խոյ շրջանում և քաղաքում մարտի 24-ի առավոտյան տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 68 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Mehr գործակալությանը: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել առավոտյան ժամը 6:46-ին՝ օջախի 8 կմ խորությամբ: Ցնցումները զգացվել են հարևան խոշոր քաղաքներում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Ուրմիում, ինչպես նաև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Թավրիզում։ Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության նախնական տվյալներով՝ 68 տուժածները բուժօգնության են դիմել հիվանդանոց։ Հաղորդվում է նաև, որ Խոյ շրջանի և հարևան Արևմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս շրջանի 7 գյուղերում շենքերի պատերին ճաքեր են առաջացել: Mehr-ը հիշեցնում է, որ հունվարին Խոյ շրջանում ավելի հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով մի քանի մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել:
    21:30
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 24-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու մի քանի ուղղություններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
    21:16
    24.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Միգուցե ինքն է ղեկավարում 5-րդ շարասյունը». Սերժ Սարգսյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
    «Միգուցե ինքն է ղեկավարում 5-րդ շարասյունը»: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսպիսի հայտարարությունն է արել լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե մենք պարտվել ենք 44-օրյա պատերազմում, որովհետև ՀՀ զինված ուժերում գործել է 5-րդ շարասյուն:
    21:07
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Օգտագործելով զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզը՝ ադրբեջանական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը․ ԱՀ ՏԿԵՆ
    ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կեղծ պնդումների վերաբերյալ տարածել է հայտարարություն, որում ասվում է․ «Մարտի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ- Ղայբալիշեն- Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։ Ադրբեջանական կողմն այս փաստն օգտագործել է այն համատեքստում, թե իբր հայկական կողմը նպատակ ունի օգտագործել նշված ճանապարհը զենք-զինամթերք տեղափոխելու նպատակով։ Այնինչ, Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են և փաստական ապացույցներ ներկայացրել առ այն, որ նշված ճանապարհն օգտագործվում է միայն ու միայն քաղաքացիական անձանց տեղաշարժի և հումանիտար բեռների փոխադրման նպատակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր ադրբեջանական կառավարության գործակալները փակ են պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այդ ճանապարհի քաղաքացիական նշանակության փաստն անառարկելիորեն ապացուցվել է նաև մարտի 5-ի ադրբեջանական դիվերսիոն հարձակման հետևանքով, երբ ադրբեջանական ահաբեկչական խումբը, իբր թե զենքի տեղափոխում կանխելու նպատակով, հարձակվել և սպանել է Ստեփանակերտից Շուշիի շրջանի համայնքներ մեկնող և քաղաքացիական ծառայություն իրականացնող ոստիկաններին: Ավելին՝ Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր լեռնային և բարդ ռելիեֆ ունեցող ճանապարհը կապում է Շուշիի շրջանի մի շարք համայնքներ (Լիսագոր, Եղցահող, Հին շեն ու Մեծ շեն) Արցախի մայրաքաղաքի ու մյուս բնակավայրերի հետ: Այն Շուշիի արգելափակված մայրուղին շրջանցող միակ միջհամայնքային ուղին է, որտեղ անհրաժեշտ է իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ՝ համեմատաբար անվտանգ ու մատչելի երթևեկություն ապահովելու նպատակով։ Օգտագործելով զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզը՝ ադրբեջանական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և կեղծ տեղեկատվական հող նախապատրաստել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հետագա սադրանքների համար»։
    21:00
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու մարմինը
    Մարտի 24-ին, ժամը 18:34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արշալույս գյուղի ջրանցքում հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին:
    20:52
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով․ Hetq.am
    Մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտարարեց «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու աշխատանքների» մեկնարկի մասին։ Աշխատանքները մեկնարկել են Կասկադից, և այնտեղ հաստաբուն ծառերի հատումը քաղաքացիների շրջանում բողոքի ալիք բարձրացրեց, գրում է «Հետքը»։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Կասկադում հատված ծառերի փոխարեն տնկելու է սակուրա տեսակի ծառեր։ «Հետքը» պարզել է, թե քաղաքապետարանը որ ընկերությունից և որքան գումարով է ձեռք բերել այդ ծառատեսակի տնկիները։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2023 թվականի փետրվարի 14-ին ՀՈԱԿ-ը գնման պայմանագիր է կնքել «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը պարտավորվել է այդ գումարի դիմաց մատակարարել ընդհանուր 150 հատ սակուրա ծառատեսակի տնկի։ Ըստ պայմանագրի հավելվածի՝ ՀՈԱԿ-ը ձեռք է բերել 100 հատ «սակուրա ճապոնական ռոյալ բուրգունդի» տեսակի տնկի՝ մեկ հատը 72 490 դրամով, 30 հատ «սակուրա ճապոնական սերուի աթա ամանոգավա» տնկի՝ մեկ հատը 62 490 դրամով, 20 հատ «սակուրա ճապոնական սերիուաթա կիկու շիդարու» տեսակի տնկի՝ մեկ հատը 65 490 դրամով։ Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը 150 սակուրայի համար պետք է վճարեր 10 մլն 433 հազ․ 500 դրամ։ Սակայն փետրվարի 27-ին ՀՈԱԿ-ի և «Կանաչ հեքիաթ» ՍՊԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, որով 150-ի փոխարեն մատակարարվելու է 70 սակուրա՝ 50 հատ 72 490 դրամով և 20 հատ 65 490 դրամով։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլն 934 հազ․ դրամ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
    20:45
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվի բարբարոսական վարչախումբը պետք է հիշի, նախևառաջ, Ապշերոնի մասին․ Վարդան Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Շատերը գիտեն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի նավթագազային կարևորագույն ենթակառուցվածքներից մեկը գտնվում է Ապշերոնյան թերակղզու Սանգաչալ ավանում։ Մինչդեռ բնակավայրն ինքը կովկասյան պարսիկների (թաթերի) հինավուրց գյուղերից է, որն անիրավ գաղութացման հետևանքով հայտնվել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման կողմից վերահսկվող տարածքում և ենթարկվել ոչ միայն տեղաբնիկ կովկասյան պարսիկներին պատկանող բնական ռեսուրսների անխնա շահագործման, այլ նաև նրանց էթնիկական ձուլման։ Չնայած սրան, ամեն անգամ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի որևէ պաշտոնյա արտաբերում է ավանի անունը, ինքնաբերաբար փաստում է, որ այն իրանական տեղանուն է և ոչ մի պատմական և լեզվաբանական աղերս չունի միայն 1918թ. օսմանյան սվինների վրա ի հայտ եկած արհեստածին Ադրբեջանի հետ։ Ըստ այդմ, ավանի Səngəçal անվանումը կովկասյան պարսկերենից թարգմանաբար բառացիորեն նշանակում է «Քարահոր, Քարափոս» և կազմված է կովկասյան պարսկերեն səng «քար» (համեմատիր՝ պրսկ. سنگ [sang] «քար») և çal «հոր, փոս» (համեմատիր՝ պրսկ. چال [čāl] «հոր, փոս») բաղադրիչներից՝ միմյանց հետ միացած հոդկապով։ Հետևաբար, ամեն անգամ Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ լկտի «հավակնություններ» ներկայացնելիս Բաքվի բարբարոսական վարչախումբը պետք է հիշի, նախևառաջ, Ապշերոնի մասին»։
    20:30
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
    Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) կոնգրեսում Թուրքիայի հետ կապված քննարկումներ են ծավալվել։ Օրակարգում է եղել նաև Թուրքիային F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքը, որի մասին Բլինքնեը նշել է. «Մենք կարծում ենք, որ Թուրքիային անհրաժեշտ է գնել բազմաֆունկցիոնալ F-16-ներն ու դրանց ժամանակակից սարքավորումները: Դա ՆԱՏՕ-ի համար կարևոր է: Միևնույն ժամանակ աշխատում ենք դաշինքի երկու պետությունների՝ Թուրքիայի և Հունաստանի միջև առկա լարվածության թուլացման և նրանց միջև իրավիճակի սրման քայլերին ու տարաձայնություններին վերջ տալու ուղությամբ»: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում Թուրքիայի հասցեին նաև քննադատական խոսքեր են հնչել: Մասնավորապես, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Թուրքիային քննադատել է՝ ասելով հետևյալը. «Ինչպե՞ս կանվանեք այն երկրին, որը խախտելով ԱՄՆ օրենսդրությունը Ռուսաստանից գնում է սարքավորումներ։ Բանտում, այլ երկրների համամատ, ունի ավելի շատ փաստաբան և լրագրող, չի մասնակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, որոնք ընդունվել են Եվրամիության գլխավորությամբ, բայց դեպի Ռուսաստան իրականացնում է 100 մլն դոլար արժողությամբ արտահանում, կանխում է ՆԱՏՕ-ին անհրաժեշտ ընդլայնումը։ Խախտելով UNESCO-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները՝ եկեղեցին վերածում է մզկիթի»: Բլինքենն այս հարցին ի պատասխան ասել է. «Կարծում եմ այդ դեպքում կանվանեմ բարդ դաշնակից», իսկ Մենենդեսն արձագանքել է. «Ես կասեմ, որ այդ երկիրը Թուրքիան է»: Հիշեցնենք, որ Մենենդեսը 2023թ-ի սկզբին ասել էր. «Էրդողանի կառավարությունը հաշվի չի առնում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, այդպիսի վերաբերմունքի պատճառով մենք դեմ ենք վաճառքին: Մինչև Էդրողանից եկող վտանգները չվերջանան մենք վաճառքը չենք հաստատելու: Թուրքիան իրեն վստահելի դաշնակցի նման պետք է պահի»:
    20:15
    24.03.23
    Ավելին
  • Աշխարհ
    Գազելը խորտակվել է ասֆալտի մեջ
    Պերմում բեռնատար Գազելը ընկել է խորը փոսի մեջ։ «Կոսմոնավտների» կոչվող մայրուղու ասֆալտն է փուլ եկել: Ուղևորներին հաջողվել է դուրս գալ մեքենայից, տուժածներ չկան: Նախ գազելի առջևի հատվածն է խորտակվել ասֆալտի մեջ, հետո գազելն ամբողջությամբ, մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։
    20:00
    24.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    Միրզոյա՞նն է ստում, թե՞ Փաշինյանը
    Խորհրդարանում կրքերը թեժացել են այն պահին, երբ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը փորձել է պարզել, թե ով է ստում՝ Արարատ Միրզոյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը մեջբերել է Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ Հայաստանի ու Ադրբեջանի դեմ նոր ագրեսիայի վտանգ կա, և Նիկոլ Փաշինյանի գրառումը, որ նոր էսկալացիա չի լինելու:
    19:45
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Թուրքիայի ֆուտբոլի ընտրանու մարզիչը վերլուծությունները մի կողմ դրած է մոտենում Հայաստանի դեմ խաղին
    Թուրքիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը և Թուրքիայի ֆուտբոլի ընտրանու անդամ Չենգիզ Գունդերը խոսել են Հայաստանի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղի մասին: «Մեր թիմը ուժեղ է և այժմ լավ մարզավիճակում ենք: Մեր նպատակն է երեք միավորով հեռանալ և պատրաստվել հաջորդ խաղին: Նպատակը մեկն է` հաղթել առաջիկա խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ զրույցում ասաց Գունդերը: Վերջինս առանձնացրեց, որ Թուրքիայի հավաքականը ժամանակի հետ լավ փորձառություն է հավաքում: Թուրքիայի ընտրանու մարզիչ Շտեֆան Կունցի գլխավորած թիմը Հայաստանի դեմ խաղին մոտենում է ոչ լուրջ կորուստներով: «Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մինչ կորոնավիրուսի պանդեմիան մեծ ազդեցություն ուներ իսպանական ֆուտբոլից, բայց հիմա փոփոխվել է կազմը և նոր մարզիչ կա: Թիմն ունի ավելի երիտասարդ կազմ: Հայաստանի հավաքականում են խաղում «Բավարիա»-ի երկրորդ թիմից և ռուսական լիգայում խաղացող ֆուտբոլիստները: Հիմա նախկին վերլուծությունները մի կողմ եմ թողնում և մտածում եմ միայն իմ թիմի և առաջիկա խաղի մասին»,-ասաց գերմանացի մասնագետը:
    19:30
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հռոմի ստատուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կայացրած որոշումը և Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պեսկովը «Подъём» տելեգրամի ալիքին ասել է, որ Երևանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումը։ «Դեռ ոչ։ Դա կքննարկենք մեր գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը։
    19:15
    24.03.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Նավոդկա տալու» համար է մեղադրում ընդդիմադիրներին Արարատ Միրզոյանը
    Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն ընդդիմադիր տարիներին համագործակցել է ԱԱԾ-ի հետ, այսօր «նավոդկա տալու» համար է մեղադրել ընդդիմադիր պատգամավորին՝ այդպես խուսափելով պատասխանել հարցն, թե ի՞նչ է բանակցում իշխանությունը Ադրբեջանի հետ:
    19:00
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Է. Խ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչի պաշտոնը, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի օժանդակությամբ ստացել է ընդհանուր շուրջ 390.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գ.-ն և Հ. Հ.-ն քաղաքացիներ Ս. Թ.-ին և Ռ. Հ.-ին ուղղորդել են ՃՈ տեսուչին կաշառք տալու դիմաց ձևական բնույթ կրող քննություններով վարորդական վկայականներ ստանալու հարցում: Այնուհետև հիշյալ քաղաքացիները Ս. Գ.-ի և Հ. Հ.-ի միջոցով որպես կաշառք ընդհանուր շուրջ 390.000 ՀՀ դրամ են փոխանցել ՃՈ ավագ տեսուչ Է. Խ.-ին: Կաշառքի գումարը ստանալուց հետո տեսուչ Է. Խ.-ն, շահադիտական դրդումներից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և իր պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ, այն է՝ տեսական քննության ժամանակ վերը նշված դիմորդներին թույլատրել է օգտագործել տեխնիկական միջոցներ և դրանցով կապ հաստատել Ս. Գ.-ի հետ, ով նրանց թելադրել է տեսական քննության թեստի ճիշտ պատասխանները: Այնուհետև Է. Խ.-ն կազմել է կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ կեղծ արձանագրություններ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ: Քրեական վարույթի շրջանակում ՃՈ տեսուչ Է. Խ.-ն, ինչպես նաև Ս. Գ.-ն, Հ. Հ.-ն և դեպքին առնչվող մի շարք այլ անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: 23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Մեղադրանք է ներկայացվել նաև Ս. Գ.-ին՝ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Նույն օրը քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Է. Խ.-ի և Ս. Գ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:45
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիա այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է
    Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հրապարակել է հունվար-փետրվար և միայն փետրվար ամսվա վիճակագրական տվյալները երկրի այցելությունների վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ դրա՝ անցյալ տարվա փետրվար ամսվա համեմատությամբ այս տարի Թուրքիա մեկնող այցելուների թիվն 21․35%- ով աճել է՝ կազմելով 1․87 մլն մարդ։ Այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է, որտեղից 227․965 մարդ է ժամանել Թուրքիա՝ գրանցելով 103% աճ։ Երկրորդ տեղում է Բուլղարիան (150․873), երրորդ տեղում՝ Գերմանիան (148․169), որին հաջորդում են Իրանը և Վրաստանը։ Հունվար-փետրվար ամիսներին դեպի Թուրքիա այցելուների թիվը կազմել է 3․88 մլն մարդ՝ գրանցելով 37․31% աճ։ Ցուցակը կրկին գլխավորել է Ռուսաստանը (507․513), որին հետևել են Բուլղարիան (318․011) և Գերմանիան (288․124)։
    18:30
    24.03.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Շախմատի ԵԱ-ի 6-րդ տուրում հաղթանակ են տոնել Մկրտչյանը, Սարգսյանը և Գաբոյանը
    Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Այս անգամ հաղթանակ տոնեցին Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղում էին իրար դեմ և խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը լեհ Օլիվիա Կիոլբասան է, ով ունի 5,5 միավոր: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այն կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո:
    18:15
    24.03.23
    Ավելին