Լրահոս

2023-04-03
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեբաստիայի փողոցում մեքենան բախվել է երկաթե սյանը․ 39-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
    Ապրիլի 1-ին, ժամը 23.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Պորշ» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե սյանը: 39-ամյա վարորդ Գևորգ Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
    16:15
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուշադրությունը շեղելու համար ՔՊ խմբակը իբրև թե իր նկատմամբ հորինովի սադրանքներ է փնտրում. Զաքարյան
    ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Լրանում է Արցախի տոտալ շրջափակման 113-րդ օրը: Թշնամին հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևելք մխրճվում է Հայաստանի սուվերեն տարածքներ և առաջ շարժվելով դիրքավորվում է: Զուգահեռաբար` տարածաշրջանում եփվում է նոր ռազմական էսկալացիա: Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դավադրության նոր ռեկորդ սահմանել և Արցախի ճակատագիրը վերջնականապես հանձնել Ադրբեջանին: Մենք կանգնած ենք նաև պետականության կորստի առջև: Մեր ժողովրդի զգալի հատվածը լավ չի գիտակցում իրավիճակի լրջությունը: Այս ամենից ուշադրությունը շեղելու համար ՔՊ դավադիր խմբակը իբրև թե իր նկատմամբ հորինովի սադրանքներ է փնտրում: Փաստացի` իրենց հերթական դավադրությունը ծածկող «վարագույրի» կտորներն են հավաքում»:
    16:00
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար` Նորապատ-Արմավիր ավտոճանապարհին․ տուժածի վիճակը միջին ծանրության է
    Ապրիլի 3-ին, ժամը 12:35-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորապատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նորապատ-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Հ․) և «BMW» (վարորդ՝ Ա․ Ն․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ն․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
    15:45
    03.04.23
    Ավելին
  • Աշխարհ
    Իսրայելում գլխավոր մայրուղին բացել են՝ ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ կիրառելով
    Իսրայելում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել երկրի գլխավոր մայրուղին բացելու համար, որը փակել էին ցուցարարները: Բողոքի ակցիաների կազմակերպիչ Ջոշ Դրիլը, որը միջազգային «Անձրևանոցների շարժման» իսրայելական թևի ներկայացուցիչն է, Թվիթերում գրել է, որ 450 հազար մարդ է մասնակցել շաբաթ օրվա ցույցին, նրանցից 230 հազարը Թել Ավիվի փողոցներում էր: Ըստ ոստիկանության՝ 19 ցուցարար է ձերբակալվել:
    15:37
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր նշանակումներ՝ Դատախազությունում
    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ: Մասնավորապես՝ ⦁ Գլխավոր դատախազության Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: ⦁ Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Վիկտոր Գրիգորյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: ⦁ Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տաթևիկ Խաչատրյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: ⦁ Երևան քաղաքի դատախազության դատախազ Արմեն Սապոնջյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: ⦁ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Արամ Ներսիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին: ⦁ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մերի Ցականյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: ⦁ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մերինե Սահակյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: ⦁ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: ⦁ Արթուր Մուսոյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 6-ից: ⦁ Միլենա Թաթոյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 4-ից:
    15:30
    03.04.23
    Ավելին
  • Միջազգային
    Լավրովն ու Բլինքենը զրուցել են հեռախոսով
    Ռուս բլոգերի սպանությունից ժամեր անց Ռուսաստանում լրտեսության կասկածանքով «Ուոլ Սթրիթ ջորնլ»-ի մոսկովյան բյուրոյի թղթակցի ձերբակալության մասին են հեռախոսով խոսել Ռուսաստանի արտգործնախարարն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարը: Կիրակի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Սերգեյ Լավրովը Էնթոնի Բլինքենին Ռուսաստանի իշխանությունների որոշումները հարգելու անհրաժեշտության մասին է նշել, ընդգծել՝ անընդունելի է Վաշինգտոնի պաշտոնյաների և արևմտյան լրատվամիջոցների կողմից այդ գործին քաղաքական երանգ հաղորդելու մտադրությամբ աղմուկ բարձրացնելը։
    15:22
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ծեծկռտուք և դանակահարություն՝ Գյումրիում
    Ապրիլի 2-ը նոր էր սկսվել, երբ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվեց հաղորդում. որովայնի ծակած-կտրած թափանցող վերքով «Գյումրի» բժշկական կենտրոն էր դիմել 22-ամյա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Չերազի փողոցի բար-ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածներ էր հասցրել 22-ամյա երիտասարդին: Մինչ կպարզվեր այդ հանգամանքը, Շիրակի պարեկները Չերազի փողոցից Կումայրիի բաժին են տեղափոխել գյումրեցի 23-ամյա և 21-ամյա երկու երիտասարդի: 23-ամյա երիտասարդը դեմքի վնասվածքով էր. նա շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց: Նրանք նույն վիճաբանության մասնակիցներ էին: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Կումայրիի քրեական հետախույզների և Շիրակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բար-ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դեմքի վնասվածքներ ստացած 23-ամյա երիտասարդն էր դանակի հինգ հարված հասցրել հիվանդանոց տեղափոխված երիտասարդին, իսկ նրան ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ու մարմնական վնասվածքներ էին պատճառել 21 և 22 տարեկան վիճաբանողները: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    15:15
    03.04.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Պահանջել են ջուր, ստացել փամփուշտներ. Ադրբեջանի ներքին գործերը
    Ադրբեջանցի ոստիկանները ռետինե փամփուշտներով կրակել են ցուցարարների վրա: Ակցիայի մասնակիցներից մեկը վիրավորվել է, նրան հիվանդանոց են տեղափոխել: «Մեզ հասանելիք ջուրը պաշտոնյաներին են տալիս» կոչերով՝ փողոց են դուրս եկել Սաաթլիի շրջանի բնակիչները: Նրանք ճանապարհ են փակել՝ Ալիևից պահանջելով լուծել ոռոգման և խմելու ջրի խնդիրը: Արցունքաբեր գազով են փորձել ցրել ակցիան իրավապահները: Ադրբեջանի ներքին գործերի նախարությունը հայտնում է, որ կրակել են քաղաքացիների վրա, քանի որ նրանք չեն կատարել իրավապահների օրինական պահանջը:
    15:07
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանում ռուսական ռազմաբազայի օդաչուները ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն
    Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի անձնակազմերն ​​ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն, որոնց ընթացքում մի շարք առաջադրանքներ կկատարեն ձմեռային ուսումնական շրջանի ստուգման շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները կմշակեն օդային մարտերի մղումը, օդանավակայանի տարածքի պաշտպանությունը և օդային թիրախների որսը, բարձրլեռնային շրջաններում կկատարեն բարդ և բարձր պիլոտաժի տարրեր (մարտական ​​շրջադարձեր, հորիզոնական «տակառներ», վիրաժներ, թեքության մեծ անկյուններով պիկային վերընթացներ և այլն) տարբեր բարձրությունների վրա, այդ թվում՝ գերցածր: Միջոցառումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի առաջադրանքների կատարման ընթացքում անձնակազմերի աշխատանքի ստուգմանը և համակարգմանը։ «Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը կխոցեն ցամաքային թիրախներ, որոնք նմանակում են պայմանական թշնամու կենդանի ուժին ու տեխնիկային, կվերաբազավորվեն պահեստային օդանավակայանում, ինչպես նաև կմշակեն փոխգործակցությունը ՀՌՕ-ի ռազմաբազայի ստորաբաժանումների հետ «Ալագյազ» և «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարաններում։ Բացի այդ, զինծառայողները կիրականացնեն պայմանականորեն վիրավորված զինծառայողների որոնողական աշխատանքներն ու տարհանումը, ինչպես նաև կկատարելագործեն իրենց հմտությունները որոնողափրկարարական աշխատանքներում», - նշված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։ Գերատեսչությունը հավելել է, որ բանակի և օպերատիվ-մարտավարական ավիացիայի բոլոր ​​ուսումնամարտական թռիչքները կիրականացվեն ցերեկային և գիշերային ժամերին՝ զույգերով, փոքր խմբերով և էսկադրիլիաների կազմում։ Ստուգման շրջանակներում նաև կգնահատվի ինժեներատեխնիկական ստորաբաժանման աշխատանքը:
    15:00
    03.04.23
    Ավելին
  • Հասարակական
    Լկտիությունն անպատասխան չի մնալու. միջադեպ՝ Կասկադում
    «Ականջներիդ օղ արեք՝ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու, իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»: Այսպես է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել իր ու դաշնակցական Կարեն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Սփյուռքահայ Կարենը պատմել էր, որ կիրակի Կասկադում հանդիպել է անվտանգության աշխատակիցներով շրջող Սիմոնյանին, նրան դավաճան անվանել, ինչից հետո Սիմոնյանը թիկնապահներին կարգադրել է բռնել քաղաքացու ձեռքերից ու թքել է Կարենի երեսին:
    14:52
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Հրդեհ՝ Նոր Նորքի 8-րդ զանգվածում
    Ապրիլի 3-ին, ժամը 12:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 31 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։28-ին, մարվել՝ 13։50-ին։
    14:45
    03.04.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Իրանի երկնքում հայտնվել են ամերիկյան հետախուզական օդանավեր
    Ամերիկյան հետախուզական օդանավեր են հայտնվել Իրանի ջրային տարածքներում: Այս մասին հայտնում է իրանական «ՄԵՀՐ» գործակալությունը: Ամերիկյան Ի-ՓԻ-3-Ե ինքնաթիռը, ըստ լրատվամիջոցի, տեղեկություններ ու տվյալներ է հավաքագրել Իրանի երկնքում: Հաղորդվում է, որ Իրանի ռազմածովային ուժերը նախազգուշացում են արել ամերիկյան օդանավին՝ առանց թույլտվության երկրի օդային սահմանը հատելու համար, ինչից հետո օդանավը դուրս է եկել Իրանի տարածքից:
    14:30
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    412 հազար դոլարանոց բնակարանը 168 հազարով գնելու մեջ հանցակազմ չկա. Դատախազություն
    Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից բնակարանի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հիմքերի բացակայության պատճառով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Փետրվարի 28-ին «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝ գրելով, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի «Բյուրեղ» բնակելի թաղամասում հիփոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել, որի համար վճարել է 168 հազար դոլար, սակայն բնակարանի իրական արժեքը 412 հազար դոլար է։ Դրան հաջորդել էր ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը, որ ուսումնասիրում են հրապարակումը։
    14:15
    03.04.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թեհրանը զգուշացնում է Բաքվի քայլերի «վնասակար հետևանքների» մասին
    Թեհրանը Բաքվին բողոքի նոտա է հղել՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների պատճառով: Ըստ իրանական կողմի՝ Թեհրանի հասցեին վիրավորական բովանդակության հոդվածներ են հրապարակվում: Իրանն Ադրբեջանին զգուշացրել է անհարգալից գործողությունների վնասակար հետևանքների մասին։
    14:00
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թբիլիսիում կանանց համերաշխության երթ է անցկացվել
    Թբիլիսիում կանանց համերաշխության երթ է անցկացվել ընդդեմ անհավասարության, բռնության, ճնշումների և ահաբեկչության։ Համերաշխության երթը մեկնարկել է Աղմաշենեբելիի պողոտայից և ավարտվել «Մայրենի լեզվի» («Դեդաենիս պարկի») այգում, ահյտնում է Ալիք մեդիան: Կանանց համերաշխության երթի անդամները նշել են, որ պետությունը ստանձնել է տեղական և միջազգային պարտավորություններ՝ հասնելու գենդերային հավասարության, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման 12 կետից բաղկացած ծրագրի շրջանակներում, սակայն կանանց նկատմամբ դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքը չի նվազել։ Երթի մասնակիցները կոչ են արել քաղաքական գործիչներին հրապարակայնորեն զերծ մնալ կանանց նկատմամբ բռնությանը նպաստող հայտարարություններից։ Ի դեպ, մինչ երթի մեկնարկը ներկա է եղել նաև հանրային պաշտպան Լևան Իոսելիանին: Հանրային պաշտպանը նշել է՝ առաջնային է կանանց կարգավիճակը, իրավունքների պաշտպանությունը։ «Ես համերաշխություն եմ հայտնում այս ակցիային, անթույլատրելի է կանանց նկատմամբ բռնությունը։ Ես համերաշխ եմ բռնության ենթարկված բոլոր կանանց հետ։ Կանանց կարգավիճակը, իրավունքների պաշտպանությունը առաջնահերթություն է, դրա համար էլ այստեղ եմ», — նշել է Իոսելիանին:
    13:45
    03.04.23
    Ավելին
  • Քաղաքական
    Եռաբլուր է այցելել «Հայաստան» խմբակցությունը
    «Հայաստանում ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ տարածաշրջանային զարգացումների վրա կարող են ազդել նաև աշխարհաքաղաքական բոլոր իրադարձությունները»,- Եռաբլուրում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Հայաստան» խմբակցությունը կիրակի Եռաբլուր է այցելել՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցի օրը՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:
    13:30
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    7-ամյա ուղևորի կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել
    Մարտի 31-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 36-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 7-ամյա և 26-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ապրիլի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 7-ամյա Մանե Սիմոնյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:15
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է լրագրող Սասուն Մամյանը
    Մահացել է լրագրող Սասուն Մամյանը; Այս մասին տեղեկանում ենք Դավիթ Մամյանի ֆեյսբուքյան էջից:
    13:00
    03.04.23
    Ավելին
  • Հայաստան
    Թշնամին մեկ քայլ էլ չի նահանջել. Տեղում 5-10 մետր են իրարից հեռու հայ և ադրբեջանցի զինծառայողները
    5-ից 10 մետր են իրարից հեռու հայ և ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի Տեղ գյուղում, այսօր «Հայլուր»-ին հայտնել է Տեղի ավագանու անդամ Մասիս Զեյալնյանը: Նրա խոսքով՝ թշնամին հաստատված կետերից մեկ քայլ էլ հետ չի գնացել:
    12:52
    03.04.23
    Ավելին