Լրահոս

2023-04-04
  • Հայաստան
    Հայլուր 12։30 «Լեզուդ կկտրեմ՝ մի հատ էլ տենց խոսաս». ԱԺ-ում ՄԻՊ են ընտրում
    Հայլուր 12։30 «Լեզուդ կկտրեմ՝ մի հատ էլ տենց խոսաս». ԱԺ-ում ՄԻՊ են ընտրում
    12:30
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նյու Յորքի Թայմս Սքվերում կանցկացվի ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում
    Նյու Յորքի Թայմս Սքվերում ապրիլի 23-ին, ժամը 13:30-ին կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ցեղասպանության 108-րդ տարելիցի միջոցառման գլխավոր բանախոսները կլինեն Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության կառուցման և իրավունքների վերաբերյալ ծրագրի տնօրեն, Արցախում տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ նախագծի հիմնադիր Դեյվիդ Լ. Ֆիլիպսը, ինչպես նաև ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
    12:15
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել, ստիպված եմ հերքել. Աշոտ Փաշինյան
    Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու՝ ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին», - նշված է հայտարարության մեջ։
    12:05
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    44-օրյա պատերազմի մասնակից 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի
    ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Պաշտպանության նախարարության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի սերտ համագործակցության արդյունքում, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից 2023թ․ փետրվարի 28-ին։
    12:00
    04.04.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 04.04.23
    Մամուլի տեսություն 04.04.23
    11:48
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ փողոցներ փակ կլինեն
    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության «Երևան քաղաքի մինչև 200 կմ ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքներ» ծրագրով նախատեսվում է 2023թ. ապրիլի 4-ից մինչև 2023թ. ապրիլի 20-ն ընթացիկ նորոգման ենթարկել Երևանի Տիչինա փողոցը:
    11:45
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մալայզիան պարտադիր մահապատիժը վերացնելու մասին օրենք է ընդունել
    Մալայզիայի խորհրդարանն ապրիլի 3-ին ընդունել է պարտադիր մահապատիժը վերացնելու մասին օրինագիծ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Star պորտալը։ Պարտադիր մահապատիժը Մալայզիայում ամենաբարձր պատիժն է 11 ծանր հանցագործությունների համար՝ սպանություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, ահաբեկչություն, առևանգում և հրազենի կիրառում և այլն: Մեղքն ապացուցվելու դեպքում մահապատիժ էր սահմանվում՝ անկախ նրանից, թե դատավճիռը կայացրած դատավորն արդարացի համարե՞լ է նման միջոցը։ Մալայզիայի կառավարությունը 2018-ին մահապատիժների և դրանց իրականացման մորատորիում է մտցրել: Այդ ընթացքում ավելի քան 1300 դատապարտյալ դատապարտվել է պարտադիր մահապատժի, իսկ այժմ նրանք գործը վերանայելու իրավունք են ստացել: Աղբյուրի համաձայն՝ Մալայզիայի իրավական հարցերով փոխնախարար Ռամկարպալ Սինգհն ընդգծել է, որ պարտադիր մահապատժի վերացումը չի նշանակում մահապատժի ամբողջական վերացում՝ որպես գերագույն պատիժ։ «Մահապատիժը դեռ պահպանվում է որոշ դեպքերում: Բայց այժմ մենք կվստահենք բարձրագույն դատական ​​մարմիններին: Նման որոշում կարող են կայացնել իրենց հայեցողությամբ», - ասել է Սինգհը:
    11:30
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Այսօրվանից Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը
    Ապրիլի 3-ից մեկնարկած նոր կտրոնների բաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար գործում են սպասարկման առանձին կետեր: Այս մասին հայտնում են Արցախի Պետական տեսչությունների կառավարման կոմիտե:
    11:20
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՄԱԿ-ի փորձագետներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը
    Ապրիլի 3-ին հրապարակվել է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հինգ մանդատակիրների կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված դիմումը, որում կոչ է արվում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։
    11:15
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
    Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
    11:07
    04.04.23
    Ավելին
  • Հայաստան
    Օրագիր. Կարեն Քոչարյան
    Կարեն Քոչարյան - Քաղտեխնոլոգ
    11:00
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենա է այրվել
    Ապրիլի 4-ին, ժամը 04:01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է խոտի դեզ:
    10:45
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
    Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումից հետո, ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
    10:40
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վանում հանրային շուկա է հրդեհվել
    Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան քաղաքի Բեշյոլ հրապարակում հանրային շուկա է հրդեհվել: Հրդեհը բռնկվել է առավոտյան՝ դեռևս անհայտ հանգամանքներում։
    10:30
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ
    Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 5-8-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
    10:15
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ում հրահանգով են ԱԺ տեսախցիկների կադրերը հայտնվել համացանցում. «Ժողովուրդ»
    Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջև։
    10:09
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Մեկնարկում է Հայաստանի բուհերի ընդունելության հայտագրումը
    Ապրիլի 15-ից մեկնարկում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: «Արմենպրես»-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում։ Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է կից: Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և տալիս ԳԹԿ անձնական համար։ Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը: Միասնական քննությունների վճարից ազատվում են պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք: Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
    10:00
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Շիրակի մարզում մարտ ամսին 214 երեխա է ծնվել
    Շիրակի մարզում մարտ ամսին 214 երեխա է ծնվել, 109 աղջիկ է լույս աշխարհ եկել, 105՝ տղա։ Ծնունդներից երկուսը զույգ է եղել։
    09:45
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիներն առանց դիմադրության ավելի քան 60 հա տարածք են վերցրել իրենց վերահսկողության տակ։
    09:35
    04.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ո՞ր դեպքերում է ցուցված հանձնել «մեզում ուրոբիլինոգեն» թեստը
    Մեզում ուրոբիլինոգենի առկայությունը արյան էրիթրոցիտների ուժեղացած քայքայման և հեմոլիզի անուղղակի ցուցանիշ է:
    09:30
    04.04.23
    Ավելին