Լրահոս

2023-04-03
  • Img default alt hy
    Հասարակական
    Մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով
    Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Այդ մասին հայտնում են մետրոպոլիտենից՝ ներկայացնելով շաբաթվա քրոնիկոնը․ «Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 483 հազար 305 ուղևոր։ Գիծ են դուրս բերվել 2734 շարժակազմ։ Փոխարինվել են 46 փայտակոճ և 1 ռելս։ Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»։
    12:45
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ արձակվեց
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որը ձերբակալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար, ազատ արձակվեց։
    12:30
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ մարմին
    Մարտի 24֊ին, ժամը 18.00֊ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ դիակ՝ միջին կազմվածքի, քառասուն տարեկանից բարձր, ատամների փոխարեն պրոթեզներ։ Տեղեկություն ունենալու դեպքում զանգել 010-59-06-43, 0231-5-29-14, 094-96-96-30 հեռախոսահամարներով կամ մոտենալ մոտակա ոստիկանության բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:15
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջարկում եմ այս իրավիճակում հաճախ այցելել «Գոյ» թատրոն. Անդրանիկ Թևանյանը թատրոնում դիտել է «Անասնաֆերման»
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բոլոր «հեղափոխականները» հավասար են, իսկ որոշ «հեղափոխականներ»՝ ավելի՛ հավասար «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, տաղանդավոր ռեժիսոր Արթուր Սահակյանի հրավերով երեկ այցելել էի «Գոյ» թատրոն՝ դիտելու մեր օրերի համար գերարդիական ներկայացում։ Խոսքը Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» մասին է։ Բեմադրությունը որակով էր։ Դերասանական կազմը՝ պրոֆեսիոնալ։ Ի դեմս «Անասնաֆերմայի» կենդանիների դժվար էր զուգահեռներ չտանել մեր տնաբույծ «անասունների» հետ։ «Գոյ» թատրոնը կառավարությունն ուզում է փակել։ «Կենդանիներից» այլ բան չէր էլ սպասվում։ Մեր խնդիրը դա թույլ չտալն է, «Գոյի» կողքը կանգնելը։ Առաջարկում եմ այս իրավիճակում հաճախ այցելել «Գոյ» թատրոն (ի դեպ, այսօր, ժամը 19։00–ին «Գարեգին Նժդեհ․ իրական առասպել»–ն է)։ Դա ոչ միայն հոգևոր սնունդ ստանալու միջոց կլինի, այլ նաև թատրոնին աջակցելու յուրօրինակ ակցիա։ Հեղափոխական «անասունները» պետք է տեսնեն, որ «կճղակներով» չեն կարողանալու տրորել մշակութային այդ ինքնատիպ կառույցը»։
    12:00
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ փոխվարչապետը կմեկնի ԱՄՆ
    ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 7-15 կգործուղվի ԱՄՆ. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փոխվարչապետն ԱՄՆ-ում կմասնակցի Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին: Գործուղումից վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում վարչապետին պետք է ներկայացնի հաշվետվություն։
    11:45
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հարձակման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին
    Երեկ հարձակման է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը. այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք է իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու: Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»,- Facebook-ում գրել է Սիմոնյանը։
    11:30
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կամչատկայում պատմել են ուժեղ երկրաշարժի հետևանքների մասին
    Երկրաշարժից հետո Կամչատկայի որոշ շենքերում ճաքեր են հայտնվել, հաղորդում է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ «Մինչ օրս, ըստ օպերատիվ խմբերի հաղորդագրությունների, զոհեր կամ շենքերի ավերածություններ չկան, միևնույն ժամանակ տեղեկություններ կան գիպսի վնասման և որոշ շենքերում ճաքերի մասին»,- ասել է վարչության պետի պաշտոնակատար Յուրի Կարտաշևը։ Կամչատկայի սոցիալական ցանցերում տեսանյութ է պտտվում, որտեղ երևում են բժշկական հաստատության պատերին ճաքեր։ Ըստ մակագրության՝ կադրերը նկարահանվել են քաղաքի մանկական կլինիկայում։ «Ուժեղ, շատ ուժեղ: Ընդհանրապես, այսպիսի ցնցում վաղուց չէր զգացվել», – ասում է ձայնը: Ավելի վաղ ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում գրանցվել էր 5,7 մագնիտուդով երկրաշարժ, մինչդեռ Պետրոպավլովսկ-Կամչատսկում ցնցման ուժգնությունը, ըստ գիտնականների, կազմել է 6 բալ։ Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատսկից՝ 48 կիլոմետր, խորությունը՝ 99,5։ Հետագայում գիտնականները գրանցեցին, որ մագնիտուդը հասել է 6,9-ի: Բուն Պետրոպավլովսկ-Կամչատսկում, ականատեսների վկայությամբ, պատերը ցնցվել են, պատուհանները դղրդացել, մարդիկ շենքերից դուրս են վազել փողոց:
    11:15
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը. Արթուր Խաչատրյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը գրում է. «Այսօր ցավով և զայրույթով տեղեկացա իմ կուսակցական ընկեր և վաղեմի բարեկամ Կարեն Մկրտչյանի հետ տեղի ունեցած զազրելի դեպքի մասին։Կարենը Սփյուռքում ծնված, հրաշալի կրթություն ստացած և նախանձելի աշխատանքային փորձ ունեցող հայ է, ով թողեց իր ապահով և բարեկեցիկ կյանքը հեռավոր Կանադայում, ընտանյոք հանդերձ վերադարձավ հայրենիք՝ հայրենիքում ապրելու ու աշխատելու վճռականությամբ։ Հայաստանում աշխատել է ֆինանսական համակարգում, եղել է Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենը, հիմնել և աշխատում է ներդրումային կառավարչական և ֆինանսական խորհրդատվություն տրամադրող ընկերությունում։ Երբ Հայաստանի իշխանությունները խոսում են օտարերկրյա ներդրումների մասին, Կարենն ու իր գործընկերներն աշխատում են ներդրողների հետ, որ Հայաստանում փող ներդնեն, ձեռնարկություններ ստեղծեն։ Ասյօրվա իշխանությունները նաև Կարենի արածն են իրենց վերագրում․․․․ Այսօր Կասկադում Կարենը հանդիպել է Ալեն Սիմոնյանի շքախմբին։ Ալենին «դավաճան» է կոչել։ Ալեն Սիմոնյանի շքախումբը ֆիզիկական հաշվեհարդար է տեսել Կարենի նկատմամբ, ֆիզիկական բռնություն կիրառել և տարել ոստիկանություն։ Առավել եղկելի է եղել Ալեն Սիմոնյանի պահվածքը, ով հրամայել է իր թիկնպահներին բռնել Կարենին, որ ինքը վրան թքի․․․ Սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը, սա է "ժողովրդավարության բաստիոնում" ժողովրդավարության վիճակը։ Եթե Կարենը կարգ է խախտել, օրենք է խախտել, ապա դրա համար նա պետք է օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվեր, այլ ոչ թե Ալեն Սիմոնյանի կամայական ինքնադատաստանի զոհ դառնար։ Ինչու՞ ոստիկանները բերման չեն ենթարկել նրա թիկնապահներին, ովքեր բիրտ ուժ են կիրառել, ինչու ոստիկանները հենց Ալեն Սիմոնյանին բերման չեն ենթարկել քաղաքացու արժանապատվությունը ոտնահարող գործողության համար։ Հայաստանում ոստիկանություն կա՞, իրավապահ համակարգ կա՞, թե՞ բոլորն այսօրվա իշխանությունների հլու հնազանդ խամաճիկներն են։ Ու այս զազրելի արարքից հետո իշխանություններն էլի՞ են սփյուռքահայերին կոչ անելու գալ Հայաստան, ներդրողներին էլի՞ են կոչ անելու Հայաստանում գումար ներդնել։ Իհարկե կոչ են անելու, իհարկե իրենց Սփյուքի հանձնակատարը և էկոնոմիկայի նախարարը վոյաժներ են անելու ու մարդկանց մոլորեցնելու, թե Հայաստանում ամեն ինչ հրաշալի է․․․ Բայց, այսօրվա իշխանությունների նպատակը Հայրենիքը զարգացնելը չէ։ Նրանց նպատակը իշխանությունն ու անպատժելիությունը վայելելն է, քանի թուրքերը բաստուրմայի նման բարակ բարակ կտրատում ու զավթում են Հայաստանը։ Թուրքը դրսից, նիկոլոկանները ներսից կործանում են երկիրը, իսկ հասարակությունը դեռ թմբիրի մեջ է․․․»։
    11:00
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանությունը պարտավոր էր ձերբակալել ոչ թե քաղաքացուն, այլ Ալեն Սիմոնյանին․ Ռուբեն Մելիքյան
    «Ոստիկանությունը պարտավոր էր ձերբակալել ոչ թե քաղաքացուն, այլ Ալեն Սիմոնյանին՝ խուլիգանություն կատարելու կասկածով։ Սակայն քանի որ ոստիկանությունը քաղաքական իշխանության 100%-անոց ազդեցության տակ է՝ ենթադրյալ հանցագործին ոչինչ չեն արել, իսկ տուժողին բռնել-բեման են ենթարկել։
    10:45
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    35-ամյա վարորդը Toyota-ով Իսակովի պողոտայում բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր
    Ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:15-ի սահմանում՝ Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Մ.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ էստակադայի վրա, ռուս ուղղափառ եկեղեցու հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։
    10:30
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վարակված սննդամթերքը՝ կամպիլոբակտերի փոխանցման հիմնական ուղի. բուժում և կանխարգելում
    Կամպիլոբակտերը գաստրոէնտերիտի՝ լուծային հիվանդությունների չորս հիմնական պատճառներից մեկը հարուցող բակտերիան է: Կամպիլոբակտերային վարակը կամ կամպիլոբակտերիոզ հիվանդությունը պատճառում է 1-2 շաբաթ տևողությամբ փորլուծությամբ ընթացող գաստրոէնտերիտ: Բազմաթիվ մարդիկ վերականգնվում են այս վարակից, եթե անցնում են հանգիստ օրակարգի և խմում են առատ հեղուկներ, սակայն ըստ անհրաժեշտության բժիշկը կարող է նաև նշանակել հակաբիոտիկներ: Կամպիլոբակտերը հազվադեպ կարող է առաջացնել այլ հիվանդություններ ևս: Կամպիլոբակտերիոզը կամ կամպիլոբակտերիալ վարակը հարուցվում է կամպիլոբակտերիա ցեղի բակտերիաներով: Այն ունի մոտ 15 տեսակ, որոնք մարդու մոտ առաջացնում են աղեսատամոքսային համակարգի տարբեր հիվանդություններ: Կամպիլոբակտերով կարելի է վարակվել, եթե՝ ուտեք հում կամ պատշաճ ջերմային մշակման չենթարկված թռչնամիս կամ այլ մսեղեն, ուտեք սննդամթերք, որն աղտոտված է վարակված հում մսով, ուտեք հում ծովամթերք, մասնավորապես՝ ոստրե, խմեք ոչ պաստերիզացված (հում կամ վարակված) կաթ, խմեք կամ շփվեք վարակված ջրի հետ, շփվեք վարակված տնային կամ ընտանի կենդանիների հետ: Կամպիլոբակտերով վարակվելու հավանականությունը բարձրանում է, եթե մարդն ունի թուլացած իմունային համակարգ կամ թերսնուցված վիճակում է: Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց 2-5 օր հետո: Հիվանդությունը սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, որին հաջորդում են ստամոքսի շրջանի կծկանքային ցավերը և փորլուծությունը, որը կարող է նաև պարունակել արյան հետքեր: Կամպիլոբակտերով վարակված մարդկանց մեծ մասի մոտ փսխում չի դիտվում: Պետք է այցելել բժշկի կամ մանկաբույժի, եթե առկա է հետևյալ նշաններից որևէ մեկը՝ ջրազրկման նշաններ, օրինակ՝ միզարձակության կրճատում, քնկոտություն կամ բերանի լորձաթաղանթի չորություն, մարմնի ջերմաստիճանի խիստ բարձրացում (տենդ), արյունային լուծ, ստամոքսի շրջանի սուր և կտրտող բնույթի ցավեր, ավելի քան երկու օր տևող փորլուծություն: Կարևոր է նաև ինքնաբուժմամբ չզբաղվելը: Անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկացմանը, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը: Խիստ հազվադեպ կամպիլոբակտերային վարակը կարող է բերել որոշ բարդությունների, այդ թվում՝ Գիյեն-Բարեի համախտանիշ՝ նյարդային հիվանդություն, որն առաջացնում է հաճախ մի քանի շաբաթից մինչև ամիսներ տևող թուլություն կամ կաթված, ռեակտիվ հոդաբորբ, երբ հոդերն այտուցվում և դառնում են ցավոտ, որը սովորաբար տևում է 3-12 ամիս, սեպսիս, մենինգիտ (ուղեղաթաղանթների վարակային բորբոքում), միզուղիների վարակ: Կամպիլոբակտերը կարող է ճշգրիտ ախտորոշվել միայն կղանքի կամ արյան մանրէաբանական հետազոտությամբ: Գաստրոէնտերիտի ախտանիշների բուժման լավագույն բուժումը հանգիստն է և առատ հեղուկներ ընդունելը: Խուսափեք փսխման կամ լուծի դեմ դեղեր օգտագործելուց, քանի դեռ դրանք չեն նշանակվել բժիշկի կողմից: Կամպիլոբակտերի տարածումը կանխարգելելու համար պետք է՝ մնալ տանը կամ պահել հիվանդ երեխային տանը, քանի դեռ ձեր կամ նրա մոտ փորլուծության վերանալուց հետո չի անցել 24 ժամ, խուսափել լովավազան այցելելուց, քանի դեռ փորլուծության վերանալուց հետո չի անցել 24 ժամ, մշտապես լվալ ձեռքերը տնային կամ ընտանի կենդանիների հետ շփվելուց հետո։
    10:30
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կամչատկայում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
    Երկուշաբթի Կամչատկայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,9 մագնիտուդ, թարմացված տվյալները հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Անընդմեջ երկու ուժեղ ցնցում եղավ: Մենք սրճարանում էինք, երբ պատերը ցնցվեցին: Շենքի պատուհանները շատ սարսափելի դղրդացին: Կամչատկայում իմ կյանքում առաջին անգամ տեսա, որ մարդիկ փախչում են շենքից երկրաշարժից հետո: Ոմանք բղավում էին», – ՌԻԱ Նովոստիին պատմել է բնակիչ Վալերի Վոլոդկոն: Ավելի վաղ հաղորդվել էր 5,7 մագնիտուդի մասին, հետագայում տվյալները թարմացվել են։ «Պետրոպավլովսկ-Կամչատսկից հեռավորությունը 48 կիլոմետր է, խորությունը՝ 99,5, մագնիտուդը՝ 5,7»,- ասվում էր նախարարության պաշտոնական Telegram ալիքում։
    10:15
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Mitsubishi Pajero»-ն և «Volkswagen Golf»-ը. կան տուժածներ
    Ապրիլի 3-ին, ժամը 01:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նվեր Սաֆարյան փողոցում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նվեր Սաֆարյան և Մարշալ Խուդյակով 4-րդ նրբանցքի խաչմերուկում, բախվել են «Mitsubishi Pajero» և «Volkswagen Golf» (վարորդ՝ Ա․ Բ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը։
    10:00
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լոս Անջելեսում անհայտ անձը կրակ է բացել մթերային խանութի մոտ․ կա զոհ և վիրավորներ
    Լոս Անջելեսում անհայտ անձը կրակ է բացել Trader Joe's մթերային խանութի մոտ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ ծանր վիրավորվել։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
    09:45
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դավաճանների ու աղբի տեղը ԱԺ-ն, Կառավարությունը չպետք է լինի, այլ աղբարկղը․ Ալեն Ղևոնդյան
    «Միայն տեսակով աղբը իրեն կարող է սեփական քաղաքացու հետ նման պահել:
    09:30
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի եք փողոց դուրս գալու. Մանե Թանդիլյանը՝ Ալեն Սիմոնյանին
    «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին:
    00:20
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանի նսեմացման հրապարակային քայլը խիստ անընդունելի է․ պատգամավոր
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու նկատմամբ ցուցաբերված նսեմացման հրապարակային քայլը Երևանի կենտրոնում խիստ անընդունելի է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
    00:10
    03.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների հետ
    ԱՄՆ կառավարության հրավերով ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ այցելել են Վաշինգտոն։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
    00:00
    03.04.23
    Ավելին
2023-04-02