Լրահոս
2023-04-08
-
ՍպորտԲարսելոնան մտադիր է մեկ տարվա պայմանագիր առաջարկել Մեսսիին«Բարսելոնան» դեռ դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձը, որը մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։ Իսպանական ակումբը մտադիր է 35-ամյա խաղացողին մեկ տարով պայմանագիր առաջարկել։ Այս մասին գրում է armsport.am-ը՝ հղում անելով Sport.es-ին: Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» լավատեսորեն է տրամադրված գործարքի կնքման հարցում, որը տնտեսապես շահավետ կլինի ակումբի համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» մտադիր է Մեսսիին առաջարկ անել ապրիլի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում։ Նշվում էր, որ ակումբի ղեկավարությունը այս հարցով հանդիպելու է նաև Լա լիգայի ղեկավարներին։ Լիոնել Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Ավելի վաց նա «Բարսելոնայում» հանդես է եկել 21 տարի։Ավելին09:4508.04.23 -
ԻրավականՎաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմՈստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ: Մարտի 30-ին, ժամը 9.50-ին, Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին Ջրարբի գյուղի բնակիչ երեք տղամարդու: Անձնական խուզարկությամբ 18-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ: Երիտասարդը հայտնեց, որ թմրանյութն իրենն է՝ անձնական օգտագործման համար: Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ երիտասարդին, այսպես ասած՝ արջի ծառայություն էր մատուցել եղբայրը` նրան տալով թմրանյութը: 21-ամյա եղբայրը ձերբակալվել է: Նա ընդունել է արարքը; Նշանակվել է փորձաքննություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները քննությամբ պարզվում են: Մարտի 29-ին ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները: Իրացնելով ստացված տվյալները՝ նրանք Արմավիր-Էջմիածին ճանապարհին կանգնեցրին «Օպել» մակնիշի մի մեքենա և, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալեցին վարորդին և ուղևորին՝ երկուսն էլ Կոտայքի մարզի բնակիչ: Այդ ընթացքում ոստիկանները նկատել էին մեքենայի սրահում դրված սև հեղուկով ներարկիչ: Բաժին տեղափոխված 42-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Նա հայտնել է, որ մարիխուանան իրենն է, պատրաստել է կանեփի վայրաճ թփերից: Նա նաև հայտնել է, որ մեքենայի սրահի նրարկիչի մեջ ափիոն է լցված: Իրավապահներին հաջողվել է պարզել, որ նրան ափիոնը վաճառել էր էջմիածինցի 55-ամյա մի տղամարդ: Նա ձերբակալվել է, իսկ նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել է նույն հեղուկով լցված ներարկիչ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին09:3008.04.23 -
ԱռողջապահականԱղի լուծույթներ՝ նախատեսված քթի լորձաթաղանթի խոնավեցման համար. Ինչպե՞ս պատրաստել տնային պայմաններումՔթանցքերի լվացումը պարզ հիգիենիկ պրոցեդուրա է, որը թույլ է տալիս խոնավացնել քթի հատվածների և պարանազային սինուսների լորձաթաղանթը: Կան բազմաթիվ բաղադրատոմսեր և լուծույթներ, որոնք օգտագործվում են քթի լվացման համար: Քթի լորձաթաղանթի խոնավեցմանն համար նախատեսված լուծույթներն ունեն որոշ առանձնահատկություններ, ցուցումներ կամ հակացուցումներ: Քիթը լվանալու համար սովորաբար օգտագործվում են իզոտոնիկ կամ հիպերտոնիկ լուծույթներ։ Իզոտոնիկ լուծույթը 0,9% նատրիումի քլորիդի լուծույթն է ջրի մեջ։ Հիպերտոնիկ լուծույթը ջրի մեջ սովորական աղի 3,5% լուծույթ է: Կատարված ուսումնասիրությունները էական տարբերություն չեն գտել այս լուծույթների միջև, սակայն ցույց են տվել, որ քթի հատվածների էպիթելի թարթիչները ավելի լավ են կրճատվում հիպերտոնիկ լուծույթից հետո: Հիպերտոնիկ լուծույթը առավել արդյունավետորեն է ազդում նաև սինուսիտի բուժման մեջ։ Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս թեթևակի ալկալացնել լուծույթը սոդայով: Ուսումնասիրությունները ցույց են տվել թույլ ալկալային լուծույթների աննշան առավելությունը չեզոքների համեմատ: Հակաբակտերիալ նյութեր և հակասնկային նյութեր լուծույթներին ավելացնելու փորձերը ևս էական օգուտներ չեն տվել: Հաշվի առնելով ակնհայտ կամ ապացուցված օգուտի բացակայությունը, մասնագետները խորհուրդ չենք տալիս քթի ողողման մեջ օգտագործել նման հավելումներ: Քսիլիտոլի օգտագործումը՝ որպես ռնգային լվացման լուծույթի հավելում, նույնպես համարվում է արդյունավետ՝ իր լրացուցիչ առավելությունների համար: Լուծույթներ պատրաստելուց առաջ անհրաժեշտ է լավ լվալ ձեռքերը և մանրէազերծել սպասքը: Խորհուրդ է տրվում օգտագործել սովորական կերակրի աղ, այլ ոչ թե յոդացված: Սովորական իզոտոնիկ լուծույթի պատրաստման համար անհրաժեշտ է՝ 991 մլ մաքուր ջուր. Ցանկալի է օգտագործել շշալցված ջուր, իսկ բացակայության դեպքում՝ ծորակի ջուրը եռացնել 20 րոպե։ Սենյակային ջերմաստիճանի հասած ջրին ավելացնել 9 գրամ կերակրի աղ՝ խառնելով այնքան, մինչև աղը լուծվի։ Երբ լուծույթը պատրաստ լինի, այն կարելի է օգտագործել և պահել սառնարանում փակ տարայի մեջ՝ ոչ ավելի, քան 2-3 օր։ Սենյակային ջերմաստիճանում պահվող նորմալ աղի լուծույթում մանրէները հայտնաբերվում են 24 ժամ հետո: Քթի ողողման լուծույթի պատրաստման համար անհրաժեշտ է՝ 1 լիտր եռացրած շշալցված ջրի մեջ ավելացնել 2-3 թեյի գդալ կերակրի աղ և մեկ թեյի գդալ սոդա։ Հասնել աղերի ամբողջական տարրալուծմանը՝ ստանալով 3% հիպերտոնիկ լուծույթ։ Քթի ոռոգումը հաճախ անվանում են որպես վարակների դեմ պայքարի լրացուցիչ մեթոդ, սակայն դրանց արդյունավետությունը օրեցօր ապացուցվում և դրական է ազդում քթի լորձաթաղանթի հիգիենայի և վարակների դեմ պայքարի գործում։ Անհրաժեշտ է ուշադիր լինել աղի օգտագործման չափաբաժինն ընտրելիս. ստացված լուծույթները՝ և՛ ֆիզիոլոգիական, և՛ հիպերտոնիկ, չպետք է առաջացնեն այրման կամ այլ տհաճ զգացողություններ։ Ալերգիկ ռեակցիաների և շնչառական խնդիրների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության։Ավելին00:0008.04.23
2023-04-07
-
Հասարակական«Իմ մեծ նվերը հայրենիքը տարել ա». մայրերը՝ որդիների լուսանկարների առաջ44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին «Հայլուր»-ի թղթակիցը հարցրել է, թե որը կլիներ իրենց համար ամենամեծ նվերը ապրիլի 7-ին: Գայանե Մովսիսյանը ծնողներին հանդիպել է Նկարիչների միությունում, որտեղ այսօր ցուցադրվել են մեր հերոսների լուսանկարները:Ավելին23:5207.04.23 -
ՀասարակականԳեղեցկուհու ծնունդը՝ Մայրության օրըՄայրության օրը կրկնակի տոն է դարձել 25-ամյա Մերիի համար: Աղջիկը՝ Նելլին, ծնվել է այսօր վաղ առավոտյան:Ավելին23:4507.04.23 -
ՄիջազգայինԻսրայելական հրթիռներ՝ Գազայի բնակիչների բակերում. Նեթանյահուն նոր հարվածներով է սպառնումՀինգշաբթի Լիբանանի տարածքից Իսրայելը հրթիռակոծությունից հետո ամբողջ գիշեր պատասխան հարվածներ է հասցրել Գազայի հատվածին: Գրոհը սկսվել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ անկախ իրենց ներքաղաքական խնդիրներից՝ իրենք անպատասխան չեն թողնի որևէ հարված:Ավելին23:3007.04.23 -
ՄիջազգայինՄահվան կողքին ապրողները. ԱՄՆ-ը հայտնում է Ուկրաինայի հարձակման մասին, Ծինփինը կխոսի Զելենսկիի հետՌուս-ուկրաինական ռազմաճակատում հնարավոր նոր զարգացումների մասին է ազդարարում Միացյալ Նահանգների պետքարտուղարը: Ուկրաինան հակահարձակման է պատրաստվում, իսկ Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնում աջակցել Կիևին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն Չինաստանին պատվիրակում է խաղաղության միջնորդի դերը: Հույս է հայտնում, որ Ծինփինը, Պուտինի հետ մտերմությունն օգտագործելով, կարող է Ռուսաստանին համոզել կանգնեցնել պատերազմը:Ավելին23:1507.04.23 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիան ասել է՝ ինչը խաղաղություն կբերի. Ռուսաստանը հույս ունի, որ «խանգարողներ» չեն լինիՀարավային Կովկասում կայուն խաղաղություն կլինի, եթե արագ կնքվի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: Այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպումից հետո: Լավրովը հասկացրել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում իր առաջնորդությունը Մոսկվան չի պատրաստվում զիջել Արևմուտքին: Լավրովի և Չավուշօղլուի մամուլի ասուլիսի ավարտին լուր ստացվեց, որ Փաշինյանը զանգահարել է Կրեմլ:Ավելին23:0007.04.23 -
ՀասարակականԳյումրիում շտապօգնության վարորդը կանչի վայր է մեկնել հարբած վիճակում․ տեղի է ունեցել վթարԱպրիլի 7-ին՝ Ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբեթ Սարգսյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Սամսոն Վարոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Հ․ Սարգսյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի ու այդ վիճակով էլ Գյումրու շտապբուժօգնության հերթապահ բժշկուհու հետ մեկնել է կանչի վայր։ Իսկ արդեն վթարի վայրում Հ․ Սարգսյանը փորձել է պարեկներին մոլորեցնել, սակայն դա նրան չի հաջողվել։ Վթարի փաստով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվումԱվելին22:4507.04.23 -
ԱրցախԱրցախի կանայք Շուշիի տակ են հասել և չեն հանձնվելԼաչինի միջանցքը փակած ադրբեջանցիներից մի քանի հարյուր մետր հեռու այսօր հնչել է Արցախի օրհներգը: Արցախցի կանայք երթով հասել են Լաչինի միջանցք՝ միջազգային հանրության ականջին հասցնելու, որ 117 օր շրջափակված Արցախում մայրության օրը իրենք մի ցանկություն ունեն՝ երեխաներ մեծացնել ազատ ու անկախ Արցախում:Ավելին22:3007.04.23 -
Տեղի բնակիչները կմոտենան ադրբեջանցիներին՝ հարցեր պարզելու. իշխանությունը փախեփախ է անումԱնսպասելի քայլ են մտադիր անել Տեղ գյուղի բնակիչները, որ զայրացած են իրենց ճակատագրի մասին պաշտոնյաների կցկտուր տեղեկություններից: Գյուղացիներից մեկն այսօր «Հայլուրի» թղթակցին ասել է, որ պատրաստվում են մոտենալ ադրբեջանցիներին՝ հարցեր պարզելու: Տեղի բնակիչները չեն տեսնում հայ զինծառայողներին, որոնք, իշխանության որոշ ներկայացուցիչների պնդմամբ, կանգնած են իրենց մեջքին: Մարդիկ ուզում են հետ բերել իրենց հողերը, որի վրա 9 օրում թշնամին 5 դրոշ է տնկել:Ավելին22:1507.04.23 -
ԱռողջապահականԳունային տեսողության խանգարումներ՝ գունակուրություն. Ինչպե՞ս է ազդում կյանքի որակի վրաԳունային տեսողության խանգարումները կամ գունակուրությունը մի վիճակ է, երբ մարդը դժվարանում է տարբերակել գույներն այնպես, ինչպես այլ մարդիկ: Սա տարածված երևույթ է, որը հեշտ է ախտորոշվում: Բնածին գունակուրությունը բուժում չունի: Գունային տեսողության խանգարումները կարող են այս կամ այն չափով ազդել առօրյա գործունեության վրա: Գունազգացողությունը կամ գունային տեսողությունը շրջակա միջավայրի գունային բազմազանությունն ընկալելու ունակությունն է: Այն իրականանում է աչքի ցանցաթաղանթի բջիջների՝ շշիկների օգնությամբ, որոնք պարունակում են 3 տեսակի գունաընկալման տարրեր, իսկ դրանցից յուրաքանչյուրն ընկալում է 3 հիմնական գույներից մեկը՝ կարմիր, կանաչ և մանուշակագույն: Մնացած գույներն ու երանգները ստացվում են այդ գույների միախառնումից։ Խնդիրն ավելի հաճախ բնածին խանգարում, հայտնի «դալթոնիզմ» անվանմամբ, սակայն կարող է զարգանալ նաև գլխուղեղի կամ աչքերի վնասումից կամ ախտահարումից: Դալթոնիզմը փոխանցվում է ժառանգաբար՝ հորից, իսկ աղջկա միջոցով՝ թոռանը։ Ընդ որում, աղջիկա մոտ այդ արատը չի դրսևորովում, այլ հանդես է գալիս որպես մուտանտ գենի կրող, որը նրա որդու մոտ գունային տեսողության խանգարման պատճառ կարող է դառնալ։ Տարբերում են գունակուրության երեք տեսակ: Ընդ որում, յուրաքանչյուր գույնի ընկալման նկատմամբ զգայնության նվազման աստիճանը կարող է նույնը չլինել։ Կարմիր-կանաչ գունակուրություն. գունակուրության ամենահաճախ հանդիպող տեսակն է, որը սովորաբար բնածին է և գլխավորապես հանդիպում է տղամարդկանց մոտ: Նման դեպքերում մարդիկ դժվարանում կամ ընդհանրապես չեն կարողանում կարմիր գույնը տարբերակել կանաչից: Կապույտ-դեղին գունակուրություն. նախորդից ավելի հազվադեպ հանդիպող վիճակ է, երբ մարդիկ դժվարանում կամ ընդհանրապես չեն կարողանում կապույտ գույնը տարբերակել դեղինից: Ամբողջական գունակուրություն. գունային տեսողության լրիվ բացակայությունը կոչվում է լրիվ գունակուրություն (մոնոխրոմազիա), որի դեպքում շրջապատի առարկաներն ընկալվում են սև-սպիտակ երանգներով։ Սա խիստ հազվադեպ հանդիպող վիճակ է: Գունային տեսողության խանգարումները կամ գունակուրությունն ախտորոշվում է ակնաբույժի կողմից՝ գունային տեսողության ստուգման միջոցով: Այս նպատակի համար օգտագործվում են պատկերազարդ հատուկ քարտեր, որոնց վրա կան գունավորված կլոր դաշտեր: Գունային տեսողության ձեռքբերովի խանգարումներ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժումը շատ դեպքերում հնարավորություն է տալիս վերականգնել ճիշտ գունազգացողությունը, սակայն բնածին խանգարումների բուժման եղանակներ դեռևս չկան: Դալթոնիզմով տառապող մարդկանց օրգանիզմում աստիճանաբար առաջանում է գույներն ըստ պայծառության աստիճանի տարբերելու ունակություն, որի ընթացքում կարևոր նշանակություն է ստանում կյանքի փորձը, առարկայի իսկական գույնն իմանալը։ Ուստի, դալթոնիզմով տառապող մարդիկ իրենց արատի մասին հաճախ առաջին անգամ տեղեկանում են ակնաբույժի հետազոտությունից հետո։ Շրջապատող աշխարհի գունապատկերի աղավաղված ընկալումը կարող է առօրյա կյանքում առաջացնել որոշակի խնդիրներ: Տեսողական կուրությամբ երեխաները հավանաբար օգնության կարիք կզգան, քանի որ կրթական նյութերը հաճախ ներկայացվում են գունային պատկերազարդմամբ: Այս վիճակը դժվարություն կարող է ստեղծել կամ անհնարին դարձնել մասնագիտական որոշ աշխատանքների կատարումը, օրինակ՝ վարորդություն, գրաֆիկական դիզայներություն և այլն: Եթե առկա է գույները միմյանցից տարբերակելու խնդիր, ապա անհրաժեշտ է դիմել բժշկին և նրա խորհրդով՝ ակնաբույժին: Նրանք կարող են օգտակար խորհուրդներ տալ այն մասին, թե ինչպես պետք է հարմարեցնել առօրյա կյանքը ստեղծված իրավիճակին:Ավելին22:0007.04.23 -
Սպորտ«Ինտեր»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Սալերնիտանա»-ի դեմ խաղում. Մխիթարյանը մասնակցեց խաղինԻտալիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Սալերնիտանա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից ընդամենը 5 րոպե անց «Ինտեր»-ն առաջ անցավ հաշվի մեջ: «Սալերնիտանա»-ի պաշտպանների սխալից օգտվեց Գոզենսը: Խփած գնդակից հետո էլ «Ինտեր»-ը մի քանի հնարավորություն ուներ կրկնապատկելու հաշվի տարբերությունը: Երկրորդ կեսում ևս «Սալերնիտանա»-ն գործում էր «երկրորդ համարով», իսկ «Ինտեր»-ը չէր իրացնում պահերը: Սակայն տան տերերին` «Սալերնիտանա»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց խուսափել պարտությունից: 90-րդ րոպեին «Սալերնիտանա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: «Սալերնիտանա»-«Ինտեր»` 1:1: Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնաց 4-րդ տեղում և ունի 51 միավոր:Ավելին21:4507.04.23 -
ՀասարակականՔաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել էԱպրիլի 7-ին, ժամը 17։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Հայտնում են Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կանխել են Է․ Մ․-ի (ծնված 1984 թ․) ինքնասպանության փորձը։Ավելին21:3007.04.23 -
ԱռողջապահականԿրծքավանդակի ցավի և շնչառական խնդիրների միջև կապը. ԱխտանշաններԿրծքավանդակի ցավը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ սրտանոթային, շնչառական կամ էնդոկրին համակարգի հիվանդություններ, ստամոքսի, ողնաշարի հիվանդություններ, միջքաղաքային նեվրալգիա, խուճապի նոպա, վեգետատիվ ֆունկցիայի խանգարում: Դրանցից մի քանիսը տհաճ են, բայց ոչ վտանգավոր, մյուսները վտանգ են ներկայացնում կյանքի համար։ Բայց եթե ցավ կա սրտի շրջանում, և դժվար է շնչել, ապա հիվանդին անհապաղ անհրաժեշտ է բժշկական օգնություն: Կրծքավանդակի ցավը և շնչառության դժվարությունը կարող են առաջանալ. Սրտամկանի իշեմիայի հետ կապված խնդիրների դեպքում, երբ մարդը նախկինում չի բողոքել սրտանոթային համակարգի հիվանդություններից ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և սթրեսից հետո։ Սրտի կաթվածի դեպքում, երբ նմանատիպ ախտանիշներ հաճախ հայտնվում են սրտի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ, պետք է շտապ ընդունել բժշկի առաջարկած դեղամիջոցը։ Ասթմայով հիվանդին անհանգստացնող հիմնական ախտանիշը շնչահեղձությունն է. երբ թվում է, որ կրծքավանդակը սեղմվում է, պետք է շտապ դեղամիջոց ընդունել ասթմայի նոպաները թեթևացնելու համար։ Թոքային էմբոլիայի դեպքում, երբ հիվանդը զգում է օդի պակաս՝ թոքային զարկերակի կոճղի կամ ճյուղերի խցանման պատճառով, լորձաթաղանթները և մաշկը գունատվում են կապտավուն երանգով, անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել կամ վերջինիս տեղափոխել հիվանդանոց։ Թթվածնի քրոնիկ պակասով քայքայվում է սրտի մկանային հյուսվածքը՝ սրտամկանը։ Որոշ մարդիկ կրծքավանդակի ցավ են զգում և բողոքում, որ դժվար է շնչել։ Մյուսները երկար ժամանակ ոչ մի տհաճ ախտանիշ չեն զգում կամ հազվագյուտ խայթոցներ են զգում կրծքավանդակում: Բայց հիվանդությունը զարգանում է։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ սթրեսից հետո կարող է առաջանալ վիճակի կտրուկ վատթարացում՝ սրտամկանի ինֆարկտ և մահ։ Իշեմիկ հիվանդությունները հանկարծակի մահվան ընդհանուր պատճառ են: Ցուցված է պարբերաբար այցելել սրտաբանի, եթե մարդը՝ ծանրաքաշ է,; վարում է նստակյաց կենսակերպ, ունի զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ, չարաշահում է ծխախոտն ու ալկոհոլը։ Սրտամկանի վնասվածքի ախտորոշման դեպքում նշանակվում է դեղորայքային կամ վիրաբուժական բուժում՝ շրջանցիկ վիրահատություն, կորոնար անգիոպլաստիկա։ Հիվանդին պետք է հսկի սրտաբանը, անհրաժեշտ է հետևել բժշկի առաջարկած սննդակարգին և ֆիզիկական ակտիվության ռեժիմին և հրաժարվել վատ սովորություններից։Ավելին21:1507.04.23 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի «անհետացումը». թշնամին չի վախենում, Մոսկվան «չի վստահում», Արևմուտքը «լուրջ չի ընդունում»Միացյալ Նահանգների կազմակերպած զորավարժությունների մասնակիցների ցանկից ինչու է արդեն երկրորդ անգամ անհետանում Հայաստանի անունը: Այս հարցի պատասխանը չի տալիս մեր պաշտպանական գերատեսչությունը: Փոխարենը հայտնում է, որ Հայաստանը մասնակցելու է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժությունների: ՀԱՊԿ-ի զորավարժությունները մերժած Հայաստանի այս որոշումը ծիծաղելի են համարում ռազմական փորձագետները: Հայաստանը պատրաստվում է մասնակցել վարժանքների, որոնցում պայմանական հակառակորդը, ամենայն հավանականությամբ, լինելու է մեր երկրի ռազմավարական դաշնակիցը:Ավելին21:0007.04.23 -
ՄիջազգայինՊաղեստինը, Մասջիդ Ալ-Աքսան և Երուսաղեմը մեր կարմիր գիծն են․ ՉավուշօղլուԹուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ խոսել է Իսրայելի՝ վերջին օրերին Պաղեստինի դեմ ակտիվացած հարձակումների մասին: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն ասել է. «Պաղեստինը, Մասջիդ Ալ-Աքսան և Երուսաղեմը մեր կարմիր գիծն են, մենք երբեք փոխհատուցումների չենք գնա այս հարցերի շուրջ: Ես դատապարտում եմ այս հարձակումը: Իսրայելի ոստիկանության վարվելակերպն անընդունելի է: Անվտանգության հարցերը տրվել են Իսրայելի ամենաֆաշիստ քաղաքական գործչին»: Նա ավելացրել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել պաղեստինյան հարցի հաշվին և այս հարցում Թուրքիան փոխզիջման չի գնա:Ավելին20:4507.04.23 -
ՏարածաշրջանԽոզ են անվանում Ադրբեջանում իրանցիներին. Բաքուն վախեցած է Հայաստան-Իրան համագործակցությամբՀայաստան-Իրան շփումների ակտիվացման ֆոնին՝ սրվում է Բաքվի հակաիրանական հռետորաբանությունը: Իրանի դեսպանատան 4 դիվանագետի պերսոնա նոն գրատա ճանաչած Բաքվից կոչեր են հնչում դեսպանատան բոլոր աշխատակիցներին արտաքսելու: Քաղաքագետները կարծում են՝ Հայաստան-Իրան հնարավոր ռազմական դաշինքի մասին խոսակցություններից են լարվել Ադրբեջանի ջղերը, ինչը նշանակում է, որ հիմա է հայ-իրանական ռազմական համագործակցությանը զարկ տալու ճիշտ ժամանակը:Ավելին20:3007.04.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Հայտնի է՝ Տեղում ինչ բարելավում է եղել. նոր մանրամասներ, չավարտվող տագնապներԱվելին20:3007.04.23 -
ԻրավականՏելեգրամով մարիխուանա էր ձեռք բերել. Ջերմուկի ոստիկանների բացահայտումըԱպրիլի 5-ի երեկոյան ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 2 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչ։ Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:1507.04.23