Լրահոս
2023-04-07
-
Կրթություն և գիտությունՇարունակվող «Ռեքվիեմ» կամ «ողջերի համար գրված» գիրքը. Ռազմիկ Դավոյանի ցանկությունն իրագործվել էԲանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահից մեկ տարի անց նրա հարազատներն իրականացրել են բանաստեղծի երազանքը: Լույս է տեսել նրա «Ռեքվիեմ» պոեմը՝ 1969 թվականի ձևավորմամբ: Պոեմի՝ այդ թվականի տպագրությունը խիստ գրաքննության էր ենթարկվել:Ավելին18:0007.04.23 -
ՔաղաքականՍերոբ Բեջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպանՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Սերոբ Բեջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,- ասված է հրամանագրում։Ավելին17:4507.04.23 -
ԱրցախԱրցախում 1,030 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունիցԱրցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,030 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 264 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։ Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ: Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 184 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (117 օրվա ընթացքում մարդկանց 286,650 -ի փոխարեն՝ 1,564 մուտք և ելք): Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաների շարժը գրեթե 46 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (117 օրվա ընթացքում 107,640-ի փոխարեն՝ 2,331 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Շուրջ 12 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (117 օրվա ընթացքում մոտ 46,800 տոննայի փոխարեն՝ 4,023 տոննա): Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 51 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 88 օր շարունակ: Դա հանգեցրել է օրական վեցժամյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման: 782 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 18.3%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 9,800 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։ Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 220 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 24 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:Ավելին17:3007.04.23 -
Արցախ«Ստոպ Ալիև». արցախցի կանանց երթը՝ Շոշ-Շուշի ճանապարհահատվածՍտեփանակերտից կանայք այսօր երթով շարժվել են դեպի Շոշ-Շուշի ճանապարհահատված, որը արդեն 117 օր փակ են պահում ադրբեջանցիները: «Ապահովեք մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը», «Բացեք Լաչինի միջանցքը», «Ստոպ Ալիև». ռուսերեն և անգլերեն կոչեր են հնչել երթի ընթացքում:Ավելին17:2207.04.23 -
ՔաղաքականԻր տափակ խելքով վարչապետ կոչեցյալը շանտաժ է անում Ռուսաստանին. Ավետիք ԻշխանյանԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՔԱՅԼԸ Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանը մասնակցելու է ս․թ․ապրիլի 22-ին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մասնակցությամբ մեկնարկող «Defender 2023» զորավարժություններին, որին, ի դեպ չեն մասնակցում Թուրքիան և Ադրբեջանը։ Այս տեղեկությամբ խիստ անհանգստացած էի, մտածելով, որ հերթական հիանալի առիթն ենք տալիս թշնամուն այդ օրերին Հայաստանի վրա հարձակվելու, նոր տարածքներ գրավելու համար, որը կուղեկցվի հարյուրավոր զոհերով։ Մի փոքր հանգստացա, երբ պարզվեց, որ Պենտագոնի կայքից հեռացված է Հայաստան անունը։Մտածում էի, թե արդյոք, ԱՄՆ-ի որոշու՞մն է սա եղել, թե՞ Հայաստանի վարչապետ կոչեցյալը մի քիչ խելքի է եկել և հրաժարվել զորավարժություններին մասնակցելուց։ Սակայն, Հայաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ ընթացիկ տարում պլանավորվում է ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված երկու այլ զորավարժությունների մասնակցությունը։Կարելի՞ է, արդյոք սրանից հետևություն անել, որ «Defender 2023» -ից կամ ԱՄՆ-ն է որոշել Հայաստանին հանգիստ թողնել, կամ իր տափակ խելքով վարչապետ կոչեցյալը շանտաժ է անում Ռուսաստանին։ Առաջին դեպքում, դուրս է գալիս, որ փաստորեն, ԱՄՆ-ը շատ ավելի է անհանգստացած Հայաստանի անվտանգությամբ, քան Հայաստանի դավաճան ղեկավարը, երկրորդ դեպքում, որն ավելի հավանական է, սա ոչ այնքան զավեշտալի, որքան հերթական վտանգներով լի, հակապետական ավանտյուրան է»։Ավելին17:1507.04.23 -
Արտաքին քաղաքականությունՌուսական կործանիչները ոչնչացրել են պայմանական թշնամու ուժերը՝ Հայաստանի երկնքումՌուսական ՄԻԳ 29-ը կործանիչները Հայաստանի երկնքում ոչնչացրել են պայմանական թշնամու հակաօդային պաշտպանության ուժերը: Ուսումնական թռիչքներում ներգրավված է եղել Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 130 զինվորական, ներգրավված է եղել մոտ 25 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:Ավելին17:0707.04.23 -
ՀասարակականԿապան-Տաթև ճանապարհին քարով բարձված բեռնատարը կողաշրջվել էԱպրիլի 7-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի քարով բարձված բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ջ․ Ա․ Ս․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին տեղի ուժերով դուրս են բերել բեռնատարից: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ:Ավելին17:0007.04.23 -
Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական կողմը կրակ չի բացել․ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 7-ին` ժամը 13:20-13:45-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին16:5107.04.23 -
Իրավական40-ամյա մեքենայում խոշոր չափով մարիխուանայի նմանվող զանգված ու կանեփի սերմեր կայինԱպրիլի 4-ի երեկոյան ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները Տավուշ գյուղում ձերբակալել ու բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու։ Նրա մեքենայում 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված ու 11 փաթեթ կանեփի սերմեր կային։ Տղամարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին16:4507.04.23 -
Իրավական28-ամյա երիտասարդը պոլիկլինիկայի պահարանից պայուսակ է գողացելԱպրիլի 6-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Մատրոսովի փողոցի 28-ամյա մի բնակիչ նախորդ օրը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» պոլիկլինիկայի մի աշխատասենյակից գողացել է պայուսակ: Համայնքային ոստիկանները ստուգել են տեղեկությունն ու պարզել, որ պայուսակում փող կար: Նույն օրը երիտասարդը հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մուշի բաժին: Նա չի ժխտել, որ պոլիկլինիկայի աշխատասենյակներից մեկի պահարանից գողացել է պայուսակ: Այնուհետև պայուսակից հանել էր 50 հազար դրամն ու 1000 ռուբլին, իսկ պայուսակը պոլիկլինիկայի բակում նետել էր: 40 հազար դրամը ծախսել էր անձնական կարիքների համար, 10 հազար դրամն ու հազար ռուբլին տանն էին: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:Ավելին16:3007.04.23 -
ՔաղաքականՀերթական անգամ իշխանությունների խոսքերն ու իրականությունը իրար չեն համապատասխանում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարն ապրիլի 5-ին հայտարարություն էր տարածել եւ հպարտորեն հայտարարել, թե Հայաստանը կարողացել է «դուրս գալ ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլեւս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ. գնահատումների արդյունքներով»։ Խոսքը Եվրոպայի խորհրդի կողմից պաշտոնապես հրապարակված ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ)՝ ՀՀ դատավորների, դատախազների, պատգամավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելման գնահատման միջանկյալ զեկույցի մասին է: Բնականաբար, այս ամենից կարող էր տպավորություն լինել, թե, իբր, նախկիններն անբավարար էին աշխատում, իսկ այժմ առաջընթաց կա, սակայն, ինչպես հաճախ է պատահում, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Օրինակ՝ 2016 թ. փետրվարի 25-ից մինչեւ 2017 թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր 18 հանձնարարականից 5-ը ԳՐԵԿՈ-ն գնահատել էր բավարար կամ բավարար կերպով, 12 հանձնարարական` մասամբ իրականացված, եւ միայն մեկը` չկատարված: Ընդհանուր առմամբ, տարբեր տարիների զեկույցների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ 2019 թվականին GRECO-ի զեկույցրով առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով Հայաստանը դասվել էր «ընդհանուր անբավարար» երկրների շարքում, ինչը չէր եղել, օրինակ, նույն նախկինների՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին: Այսինքն՝ հերթական անգամ իշխանությունների խոսքերն ու իրականությունը իրար չեն համապատասխանում»:Ավելին16:1507.04.23 -
ԻրավականՈրոնվում են տեսագրությունում պատկերված անձինքՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են։ ՀՀ ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։Ավելին16:0007.04.23 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիան ուզում է, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը շուտ կնքվի. Չավուշօղլու-Լավրով հանդիպումԹուրքիայի արտգործնախարարի կարծիքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքումը Հարավային Կովկասում տևական ու կայուն խաղաղություն կբերի: Այս մասին Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ընթացքում: Սերգեյ Լավրովը, հիշեցնելով, որ Բաքվի ու Երևանի միջև բանակցությունները սկսվել են Մոսկվայի հովանու ներքո, հույս է հայտնել, որ «արտատարածաշրջանային» երկրները չեն խանգարի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:Ավելին15:5207.04.23 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները ապրիլի 7-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է ապրիլի 7-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.72 դրամ է, վաճառքը՝ 391.58 դրամ: Եվրոյի առքը միջինը 416.86 դրամ է, վաճառքը՝ 430.36 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.58 դրամ է, վաճառքը՝ 4.90 դրամ:Ավելին15:4507.04.23 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիայում Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկելու է Հարավային Կովկասի և ԼՂ-ի հարցերըԱնկարայում սկսել են բանակցել Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները: Լավրովն ու Չավուշօղլուն Թուրքիայում քննարկելու են Հարավային Կովկասում անվտանգային խնդիրները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության՝ պլանավորվում է մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցությունը խորացնելու հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումը, կոմունիկացիաների և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը։Ավելին15:3707.04.23 -
Առողջապահական«Առողջություն բոլորի համար». ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն էԱպրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է։ Նշվում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության 75-ամյակը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունըմ Այս տարվա կարգախոսն է` «Առողջություն բոլորի համար», ինչն առաջ է մղում որակյալ առողջապահական ծառայությունների հավասար հասանելիության հարցը` բոլոր տարածաշրջաններում։ Առողջության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է։ Իրավունք, որի լիարժեք իրացման դեպքում` յուրաքանչյուր անձի պետք է հասանելի լինեն իրեն անհրաժեշտ առողջապահական ծառայությունները, այն ժամանակ և այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են՝ առանց ֆինանսական դժվարությունների։ ձևավորվում է առողջության համապարփակ ծածկույթ (UHC)` բարձր որակի ծառայությունների մատուցմամբ և ֆինանսական պաշտպանվածությամբ ։ Այն նպաստում է ընտանիքների և համայնքների բարեկեցությանը, պաշտպանում է հանրային առողջապահական ճգնաժամերից և ուղղորդում է մեզ դեպի #ԱռողջությունԲոլորիՀամար նպատակի իրականացմանը: COVID-19-ն ու առողջապահական այլ արտակարգ իրավիճակները, հումանիտար ու կլիմայական ճգնաժամերը, տնտեսական սահմանափակումներն ու պատերազմը, ավելի հրատապ են դարձրել #ԱռողջությունԲոլորիՀամար նպատակին հասնելու ուղղությամբ յուրաքանչյուր երկրում իրականացվող աշխատանքները: Առողջության հետ կապված Կայուն զարգացման համընդհանուր նպատակներին հասնելու համար Հայաստանը ևս շարժվում է առողջապահական ոլորտի զարգացումը խթանող բարեփոխումների ճանապարհով, որոնց իրականացման դեպքում հնարավոր կլինի հասնել սահմանված նպատակներին։Ավելին15:3007.04.23 -
ՄիջազգայինՈւկրաինական ճգնաժամի համար պետք է պատասխանատվություն կրեն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն.Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ«Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն պետք է պատասխանատվություն կրեն ուկրաինական ճգնաժամի համար»,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը: Նա արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությանը, թե Չինաստանի համար անհետևանք չի մնա Ռուսաստանին զենք մատակարարելը։Ավելին15:1507.04.23 -
ՔաղաքականՔՊ-ական ղեկավարն այժմ էլ փորձում է հայ ազգը բաժանել սեփական քաղաքացիների և սփյուռքահայերի. հայտարարությունՔՊ-ական ղեկավարն այժմ էլ փորձում է հայ ազգը բաժանել սեփական քաղաքացիների և սփյուռքահայերի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը: Հայտարարությունում ասվում է. «Անցնող օրերին Հայաստանի քաղաքական և մեդիա դաշտում տարաբնույթ քննարկումներ էին ընթանում Ալեն Սիմոնյանի վարքագծի շուրջ։ Չանրադառնալով մանրամասնություններին, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որ Փաշինյանի գլխավորութամբ ՀՀ իշխանության հասած ՔՊ-ականները զերծ են պետական որևէ հասկացությունից՝ Ա.Սիմոնյանի արտահայտություններից առանձնացնում ենք հետևյալը․ վերջինս թե՛ լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե՛ ավելի ուշ ներողություն խնդրող գրառումով հստակորեն փորձում էր տարանջատել Հայաստանի քաղաքացուն և սփյուռքահային: Նրան դավաճան անվանած հայ մարդու մասին խոսելիս՝ հայտարարում․ «…որևէ մեկը քաղաքացու… քաղաքացի էլ չի…», կամ ներողություն էր խնդրում ՀՀ «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ» (մեծատառ շեշտադրումը Ա.Սիմոնյանի ֆբ գրառումից): Հայ ժողովուրդը սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, հայաստանցիների և ղարաբաղցիների բաժանելուց հետո, ՔՊ-ական ղեկավարն այժմ էլ փորձում է հայ ազգը բաժանել սեփական քաղաքացիների և սփյուռքահայերի: Սակայն ի գիտություն ալեն սիմոնյան կոչեցյալ մարդուկի` հաստատում ենք (մեծատառ շեշտադրումները մեր կողմից). - Հայաստանը եղե՛լ է, է՛ և շարունակելո՛ւ է մնալ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈւԹՅԱՆ հայրենիքը, - ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈւԹՅՈւՆԸ պարտավո՛ր է տեր կանգնել ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ հանդեպ իր պարտավորություններին, - Հայաստանի պետությունը պարտավոր է թե՛ կազմակերպել, թե՛ ծառայել, թե՛ հաշվի նստել ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈւԹՅԱՆ կարծիքի հետ, - Բացահայտ, թե թաքուն, ՔՊ-ականներն ՈւԶԵՆ, ԹԵ ՉՈւԶԵՆ՝ հայենադարձությունը շարունակվելու է, և հայ մարդը Հայաստանում ապրելո՛ւ է ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈւՆՔՈՎ, իսկ Ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ դարձած մեր ժողովրդի համար հայրենիքին տիրություն անելու գաղափարը շա՛տ ավելի վեհ է, քան Սահմանադրությամբ տրված այս կամ այն իրավունքը: Իշխանություններն ու պաշտոններն անցողիկ են: Հայրենիքն ու ազգը մնայուն են, գուցեև վիրավոր»։Ավելին15:0007.04.23 -
ՔաղաքականԻշխող ուժը անպաշտան է թողնում երկիրը՝ հետագա նոր զիջումներն արդարացնելու համար. Քրիստինե Վարդանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաստորեն, 5 տարվա մեջ առաջին անգամ իշխող ուժն արտաքին հարաբերությունների դաշտում նախապայման է դնում և իհարկե այդ նախապայմանը դաշնակցի դեմ է: Վերջին շրջանում ՌԴ-ից ուղիղ հայտարարում են, որ պատրաստ են ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելություն տեղակայմանը և «գնդակը Հայաստանի դաշտում է»: Պաշտոնական Երևանի ներկայացուցիչները, մինչդեռ, որոշել են նախապայմաններ ներկայացնել: Չնայած մենք ունենք անվտանգության ճգնաժամ և անվտանգային համակարգի բաղադրիչների համալրման հրատապ անհրաժեշտություն, Նիկոլ Փաշինյանը որոշել է ՀԱՊԿ առաքելության տեղակայման նախապայման դնել ՌԴ-ից ինչ-որ հայտարարությունների հնչեցումը: Այսինքն մենք հայտարարությունը, թվիթը, որևէ երկրի առաջնորդի հայատառ գրառումը գերադասում ենք իրական օգնությունից: Այսինքն այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի (պետություններ որոնք իրական սպառնալիք են մեզ համար) հետ բանակցություններում նախապայման չենք դնում օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերումը, Արցախի շրջափակման դադարեցումը, գերիների վերադարձը, բայց ՀԱՊԿ առաքելության տեղակայման համար նախապայման ենք դնում: Ու սա անում ենք մի պայմաններում, երբ այլընտրանքը չունենք` ուղղակի այլ նման առաջարկ որևէ այլ ռազմական կառույցից մենք չունենք: Եվ սա անում են, որովհետև նպատակը ոչ թե մեր պաշտպանության կազմակերպումն է (որի ռեսուրսը և երկրի ներսում և դրանից դուրս կա), այլ մեզ թշնամու նոր հարձակման դեպքում հնարավորինս անպաշտպան թողնելը` հետագա նոր զիջումներն արդարացնելու համար»:Ավելին14:5207.04.23