Լրահոս

2023-04-07
  • Տարածաշրջան
    Ուկրաինան առաջիկա շաբաթներին հարձակում կսկսի. հայտնում է ԱՄՆ պետքարտուղարը
    «Առաջիկա շաբաթներին Ուկրաինան հարձակում կսկսի»,- տեղեկացրել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինայի զինուժի այս նախաձեռնությանը։ Միաժամանակ նա կարծում է, որ Ղրիմը վերադարձնելու մասին որոշումը պետք է կայացնի Ուկրաինան։
    14:45
    07.04.23
    Ավելին
  • Քաղաքական
    Բառերով խոնարհվում են, գործով՝ բռնանո՞ւմ հերոսածին մայրերին
    Իշխանական Անդրանիկ Քոչարյանի՝ մայրերին ուղղված խոսքերի ֆոնին` ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշել է, թե ինչպես էին 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում կարմիր ու սև բերետավորները քարշ տալիս որդեկորույս մայրերին, որ Փաշինյանն անխոչընդոտ մտնի պանթեոն: Որևէ ոստիկան չի պատժվել, դեռ մի բան էլ ոստիկաններն են դատի տվել ծնողներին:
    14:37
    07.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իշխան Սաղաթելյանը ԱՄՆ-ում ներկայացրել է իրավիճակը Արցախում և Հայաստանում
    ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱՄՆ-ում ներկայացրել է իրավիճակը Արցախում և Հայաստանում։ Նա Ֆեյսբուքում գրել է․ «Այսօր ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի կազմակերպությամբ Բըրբենք քաղաքի ՀՅԴ Աղբալյան Կոմիտեության «Բեշիր Մարտիրոսյան» կենտրոնում հանդիպում եմ ունեցել շրջանի կուսակցական ընկերների հետ, ներկայացրել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը, պատասխանել մեր հայրենակիցների բազմաթիվ մտահոգ հարցերին: Հիշեցնեմ, որ երկուշաբթի օրը` ապրիլի 10-ին, ժամը 19:00-ին այս նույն կենտրոնում տեղի է ունենալու բաց համայնքային հանդիպում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները»:
    14:30
    07.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Գոհար Գասպարյան Ա/Ձ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, ք. Գորիս): Մասնավորապես՝ – արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը, կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումները և բորբոսի առաջացումը, – արտադրական շինությունը ապահովված չի եղել սանհանգույցով, լվացարաններով, – հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, – բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, – սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով. – արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում, միջատազերծում և կրծողների ոչնչացում չի իրականացվել, – չեն օգտագործվել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներ և գույք։ Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
    14:15
    07.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Արցախից ևս 12 անձ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, 9 բուժառուներ վերադարձել են ԼՂ
    Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ Առողջապահության նախարարույունը: 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 276 հիվանդ։
    14:00
    07.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապարանցուն դանակահարել էր 49-ամյա համաքաղաքացին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով բուժօգնության է դիմել 41-ամյա մի տղամարդ։ Ապարանի բաժնի քրեական հետախույզները մեկնել էին հիվանդանոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել էին, որ Մաշտոցի փողոցի շենքերից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, որի ընթացքում տուժածին դանակահարել էր 49-ամյա համաքաղաքացին։ Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին ու ձերբակալվել։ 49-ամյա տղամարդու նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:45
    07.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ:
    13:37
    07.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հռոմի կանոնադրության շուրջ կրքերը չեն հանդարտվում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ միջադեպի պատճառ դարձած Հռոմի կանոնադրության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Ինչպես հայտնի է, մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այս հանգամանքից հետո տարաբնույթ հայտարարություններ հնչեցին նաեւ այն մասին, թե այս քայլով Հայաստանը նաեւ դեմ է գնում ՌԴ-ին, եւ Արեւմուտքի պատվերով Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, հենց Երեւան մտնի: Սակայն ՍԴ-ի որոշումով կոնվենցիան ամենեւին էլ չի համարում վավերացված եւ չի կարող գործել: Իսկ ի՞նչ է սպասվում. բանն այն է, որ, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի, Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել: Հստակ ժամկետներ կան այն ԱԺ ուղարկելու մասով. ՍԴ որոշումից հետո Հայաստանի կառավարությունն ունի երեք ամիս՝ ստատուտի վավերացման հարցը խորհրդարան ուղարկելու համար: Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխանությունները դեռեւս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով, համենայնդեպս, գործադիրը դեռ օրենսդիր մարմին չի ուղարկել ստատուտը»:
    13:30
    07.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
    13:15
    07.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հավասարակշռությունը կորցրած տղամարդը բռնել է լարը և մահացել հոսանքահարումից
    Մեծ Բրիտանիայի Նորվիչ քաղաքի ամենահայտնի սպորտային բարերից մեկի 71-ամյա սեփականատեր Իվան Բրաունը Հնդկաստանում հանգստանալու ժամանակ բռնել է հոսանքի լարը և մահացել հոսանքահարումից։ Այս մասին հայտնում է ITV News Anglia-ն։ Բրաունը ընկերոջ հետ երկամսյա ճանապարհորդության էր Հնդկաստան: Կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, տղամարդիկ այցելել են Հիմաչալ Պրադեշի զբոսաշրջային վայր: Բրաունը շինհրապարակի մոտ լուսանկարվել է տեսախցիկի առաջ, երբ հանկարծ կորցրել է հավասարակշռությունը։ Տղամարդը ինքնաբերաբար բռնել է կողքի լարը և ուժեղ հոսանքահարվել, ինչի հետևանքով նա հանկարծամահ է եղել։ Բրաունի ընտանիքի անդամները ցնցված են կատարվածից և մինչ օրս չեն կարողանում հաշտվել նրա մահվան հետ։ «Բոլորս ցնցված և սրտացավ ենք, որ կորցրել ենք մեր ընտանիքի սիրտն ու հոգին»,- խոստովանել են հարազատները։
    13:00
    07.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասիս քաղաքի շենքերից մեկի տանիքի թիթեղյա կառուցատարրը պոկվել և կախվել էր
    Ապրիլի 7-ին, ժամը 09։00-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի շենքերից մեկի տանիքի թիթեղյա կառուցատարրը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները շենքի տանիքից հեռացրել են կախված թիթեղյա կառուցատարրը:
    12:45
    07.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ականատեսները նկարել են, թե ինչպես է աղվեսը ձագերին զբոսանքի տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մայրաքաղաքի հարավում վայրի աղվես է հայտնաբերվել ձագերի հետ. Ականատեսները նկարահանել են գիշատչի ընտանիքը։ Տեսանյութը տեղադրվել է Moskvach • Moscow News հեռուստաալիքում։ «Կալուժկայա մետրոյի մոտ ձագերով աղվես է նկատվել»,- գրել են համայնքի ղեկավարները։ Տեսանյութի կադրերում երեւում է, թե ինչպես է գիշատիչը զբոսանքի է տարել ձագերին ու հետևում է նրանց։ Դատելով տեսանյութից՝ կենդանին վեց ձագ է ունեցել։ Ձագերից մեկը հետաքրքրասեր է եղեկ. երբ մյուսները տեսանյութի հեղինակին տեսնելով փախել են, նա միայնակ նստել է նրա դիմաց և հետևել նրա գործողություններին։
    12:30
    07.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել. շրջափակված Արցախում իրավիճակի վիճակագրական տեղեկագիրը
    Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,030 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 264 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։ Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ: Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 184 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (117 օրվա ընթացքում մարդկանց 286,650 -ի փոխարեն՝ 1,564 մուտք և ելք): Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաների շարժը գրեթե 46 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (117 օրվա ընթացքում 107,640-ի փոխարեն՝ 2,331 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Շուրջ 12 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (117 օրվա ընթացքում մոտ 46,800 տոննայի փոխարեն՝ 4,023 տոննա): Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 51 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 88 օր շարունակ: Դա հանգեցրել է օրական վեցժամյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման: 782 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 18.3%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 9,800 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։ Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 220 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 24 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
    12:15
    07.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը ֆուտբոլի գնդակի է վերածել մեր երկիրը․ ով հասնում հարվածում է. Անդրանիկ Թևանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանը՝ ֆուտբոլի գնդակ Երեկ առավոտյան լուր տարածվեց, որ Հայաստանը մասնակցելու է ԱՄՆ գլխավորած ու Ռուսաստանի դեմ ուղղված «Defender 23» զորավարժությանը։ Ներգրավված է լինելու ավելի քան 20 պետություն։ Երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանին հանել են զորավարժությանը մասնակցողների ցուցակից։ ՀՀ պաշտպանության նախարարությունից այսօր առավոտյան «պարզաբանում» են տվել այս թեմայով՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչպես Հայաստանը հայտնվեց հակառուսական զորավարժության մասնակիցների ցանկում և ինչպես հետո դուրս բերվեց։ ՊՆ–ից միայն ասել են, որ առաջիկայում երկու այդպիսի միջոցառման են մասնակցելու։ «Թարգմանաբար» դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը հարվածներ է ստացել ու ստանալու և՛ ՌԴ–ից, և՛ ԱՄՆ–ից։ Արևմուտք–Ռուսաստան գլոբալ հակամարտության արանքում երկու կողմին էլ «այո» ասելու փաշինյանական քաղաքականությունը Հայաստանին վերածում են բախման թատերաբեմի։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսի արկածախնդրային է դարձել ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլի գնդակի է վերածել մեր երկիրը․ ով հասնում հարվածում է ու փորձում հակառակորդին գոլ խփել այդ գնդակով»։
    12:07
    07.04.23
    Ավելին
  • Սպորտ
    Հայ-մեքսիկական բարեկամություն՝ մեծ ռինգում. WBC վարկածի մենամարտեր կարող են լինել Երևանում
    Մեքսիկայի Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչումից երկու ամիս անց Հայաստան են եկել 2 մեքսիկացի սենատորներ, այցելել Հայաստանի պրոֆեսիոնալ Բռնցքամարտի ֆեդերացիա՝ հայտարարելով, որ պատրաստ են աջակցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համաշխարհային խորհրդի նախագահը մեքսիկացի է:
    12:00
    07.04.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 07.04.23
    11:52
    07.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Թեհրանում
    Ապրիլի 9-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Թեհրանում, որտեղ հանդիպում կունենա Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
    11:45
    07.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են BMW X6-ն ու Hyundai Sonata-ն․ կա վիրավոր
    Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Ռուբինյանց 28 հասցեի դիմաց բախվել են BMW X6 և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    11:37
    07.04.23
    Ավելին
  • Հասարակական
    Անակնկալ՝ Հայաստանին. Վիվա ՄՏՍ-ը 5G ցանց է Երևան բերել
    Վիվա-ՄՏՍ-ը Երևանում գործարկել է Հայաստանի առաջին 5G ցանցը: Առայժմ այն հասանելի է Երևանի փոքր կենտրոնում, բայց փուլ առ փուլ տարածվելու է հանրապետության ամբողջ տարածքում:
    11:30
    07.04.23
    Ավելին