Լրահոս
Հասարակական
16:00
19.04.23
114

Տեղում ադրբեջանցիների հետ մարտի ժամանակ զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

 

Տեղ գյուղում ադրբեջանցիների հետ արյունալի փոխհրաձգության ժամանակ զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են: Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, լեյտենանտներ Արթուր Սահակյանը, Հենրիկ Քոչարյանը և կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը՝ «Արիության մեդալ»-ներով: