Լրահոս
Սպորտ
18:15
19.04.23
136

Մարմնամարզիկներն աշխարհի գավաթին կմասնակցեն 4 մարզիկով

Img default alt hy

Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին կմասնակցի 4 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մարմնամարզության ֆեդերացիան: Առանձին գործիքների աշխարհի գավաթի չորրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի  25-ից 30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որին Հայաստանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան: Մարզիչները կլինեն Հայկ Նազարյանը և Աշոտ Գասպարյանը: Մրցավարների շարքում կլինի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք Աշխարհի Առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։