Լրահոս

2023-04-19
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապանում ձյութի այրման հետևանքով տեղի է ունեցել բռնկում. կան տուժածներ
    Ապրիլի 19-ին, ժամը 11:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 16 և 18 շենքերի միջնամասում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցներն այրել են ձյութ, ինչի հետևանքով տեղի է ունեցել բռնկում․ հրդեհն ինքնամարվել է։ 3 աշխատակից ստացել են այրվածքներ։
    12:00
    19.04.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 19.04.23
    11:52
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Եվրոպայից ժամանած հյուրերն ապշած են․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Տարբեր մասնագիտական շրջանակներում շարունակում են քննարկել Արամ Նիկոլյանի արարքը։ Մանավանդ այն, որ նա Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների հագուստներն էր կարում եւ, առհասարակ, կայացած դիզայներ է, եկամտաբեր բիզնես ունի, եւ ոչինչ չէր դրդում՝ նման քայլի գնալ։ Ինչ վերաբերում է ծանրամարտի առաջնության կազմակերպմանը, ապա Եվրոպայից ժամանած հյուրերը, իրոք, զարմացած են եղել, թե ինչ շքեղ եւ ծախսատար բացման միջոցառում էր կազմակերպել Հայաստանը։ Մեզ ասացին, որ եվրոպական երկրների մի շարք դեսպաններ ապշել են, թե ինչպես են պատերազմական վիճակում գտնվող, աղքատ ու այսքան խնդիրներ ունեցող երկրում նման թանկ միջոցառում կազմակերպել։ Անգամ համեմատության մեջ նշել են, որ շատ ավելի բարեկեցիկ եւ հարուստ երկրներում նման կարգի գումարներ օդ չեն նետում Եվրոպայի առաջնության բացումներ կազմակերպելու համար։ Տարակուսել են նաեւ, թե ուրիշ դեպքերում էլ հայերն ասում են՝ փող չունենք, պետական պարտք են վերցնում, փող են ուզում մեզնից»:
    11:45
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    BLACKPINK-ը հերթական Գինեսի ռեկորդն է նվաճել. նրանց YouTube-ի ալիքը գերազանցել է 30 մլրդ դիտումը
    Հարավկորեական BLACKPINK աղջիկների խումբը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել: K-pop խմբի YouTube-յան ալիքը դարձել է ամենաշատ դիտված երաժշտական ալիքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը:
    11:30
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը գերազանցում է իր երկու հարևան երկրներին վեց անվանակարգերում․ Հարութ Սասունյան
    «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրում է. «Մեծ Բրիտանիայում գործող «Լեգատում» (Legatum) հիմնարկը հրապարակել է իր 2023 թվականի բարեկեցության համապարփակ ցուցակը 167 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Ցուցակն ընդգրկում է 12 առանձին ոլորտներ կամ «սյունակներ», որոնք կազմված են 67 ենթաբաժիններից։ Հիմնարկը բարեկեցությունը սահմանել է որպես մարդկանց ունեցած «զարգանալու հնարավորություն՝ իրացնելու իրենց եզակի ներուժը և դերակատարություն ունենալու իրենց համայնքների ու ազգերի ամրապնդման գործում»: Ի վերջո, բարեկեցությունը միայն մեր ունեցածի մասին չէ, այն նաև այն մասին է, թե ինչ ենք մենք դառնում: Բարեկեցության հիմքում ընկած է ներառական հասարակությունը՝ ամուր սոցիալական պայմանագրով, որը պաշտպանում է յուրաքանչյուր անհատի հիմնական ազատություններն ու անվտանգությունը»: Ընդհանուր առմամբ, Հայաստանը բարեկեցության ցուցակում շատ ավելի բարձր է, քան Ադրբեջանը և Թուրքիան։ 2023 թվականին Հայաստանը 61-րդ տեղում է՝ փոքր-ինչ զիջելով 2022-ի 59-րդ հորիզոնականից, սակայն զգալիորեն բարձրացել է 2013-ի 76-րդ հորիզոնականից: Մինչդեռ Ադրբեջանը 2023-ին զբաղեցնում է 92-րդ տեղը, նույնը, ինչ 2012-ին, բայց փոքր ինչ բարձր 2013-ի 104-րդ տեղից: Թուրքիան 2023 թվականին նույնիսկ ավելի ցածր՝ 95-րդ տեղում է, նույնը ինչ 2012 թվականին՝ զգալիորեն զիջելով 2013 թվականի 68-րդ հորիզոնականից: «Լեգատում» հիմնարկը Ադրբեջանին բնութագրել է որպես «տարածաշրջանի ամենաքիչ բարեկեցիկ երկիրը»՝ չնայած միլիարդավոր նավթադոլարներից նրա հսկայական եկամուտներին: Սա նշանակում է, որ երկրի հարստությունը չի հասնում բնակչությանը։ Ահա, թե ինչպես է «Լեգատում» հիմնարկը նկարագրել Թուրքիայի բարեկեցության տխուր ցուցանիշը։ ««Վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիայի կառավարումը զգալիորեն վատթարացել է՝ 60 տեղով իջնելով 128-րդ տեղը, իսկ քաղաքական հաշվետվողականությունը վատթարացել է աշխարհում ամենաարագ տեմպերով: 2017 թվականի սահմանադրական բարեփոխումներն ավելի շատ իշխանություն կենտրոնացրեցին գործադիրի ձեռքում՝ վերացնելով առանցքային ստուգումներն ու հակակշիռները: Անձնական ազատությունը նույնպես վատթարացել է աշխարհում երկրորդ ամենամեծ տեմպերով՝ կառավարության կողմից այլախոհության հետևողականորեն ճնշմամբ… Ներկայիս կառավարությունը Թուրքիայում իշխում է 2002 թվականից: Ինչպես նշում է Freedom House-ը, ի սկզբանե որոշ ազատականացնող բարեփոխումներ ընդունելուց հետո կառավարությունը 2016 թվականից սկսած լայնածավալ ճնշումներ է գործադրել քննադատների և հակառակորդների նկատմամբ: Օրինակ, Amnesty International-ը նշում է, որ հարյուրավոր մարդիկ, ներառյալ լրագրողներ, սոցիալական ցանցերի օգտատերեր և ցուցարարներ, ձերբակալվել են Թուրքիայում 2019 թվականին՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական հարձակման վերաբերյալ իրենց քննադատության պատճառով»: Ահա Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի վարկանիշները «Լեգատում» հիմնարկի  բարեկեցության ցուցակի 12 սյունակներից յուրաքանչյուրում. 1) «Անվտանգության և ապահովության սյունակը (պատերազմ և քաղաքացիական հակամարտություն, ահաբեկչություն, քաղաքական ահաբեկչություն և բռնություն, բռնության հանցագործություն և սեփականության նկատմամբ հանցագործություն) չափում է այն աստիճանը, որով պատերազմը, հակամարտությունը և հանցագործությունը ապակայունացրել են անհատների ապահովությունը, ինչպես անմիջապես, այնպես էլ ավելի երկարատև  հետևանքների միջոցով». Հայաստան (75-րդ), Ադրբեջան (111-րդ) և Թուրքիա (147-րդ): 2) «Անձնական ազատության սյունակը (գործունեություն, հավաքների և միավորման ազատություն, խոսքի ազատություն և տեղեկատվության հասանելիություն, և իրավական խտրականության բացակայություն) չափում է առաջընթացը հիմնական իրավունքների և անհատական ազատությունների ուղղությամբ». Հայաստան (70-րդ), Ադրբեջան (144-րդ) և Թուրքիա (152-րդ): 3) «Կառավարման սյունակը (գործադիր իշխանության սահմանափակումներ, քաղաքական հաշվետվողականություն, օրենքի գերակայություն, կառավարության ազնվություն, կառավարության արդյունավետություն, կանոնակարգիչ դաշտի որակ և վստահություն  հաստատությունների նկատմամբ) չափում է իշխանության նկատմամբ վերահսկողության և սահմանափակումների չափը, և արդյոք կառավարությունները գործում են արդյունավետ ու առանց կոռուպցիայի»․ Հայաստան (64-րդ), Ադրբեջան (113-րդ) և Թուրքիա (128-րդ): 4) «Սոցիալական կապիտալի սյունակը (անձնական և ընտանեկան հարաբերություններ, սոցիալական ցանցեր, միջանձնային վստահություն, սոցիալական հանդուրժողականություն և քաղաքացիական ու սոցիալական մասնակցություն) չափում է անձնական և սոցիալական հարաբերությունների ուժը, սոցիալական նորմերը, քաղաքացիական մասնակցությունը երկրում և սոցիալական հանդուրժողականությունը»․ Հայաստան (125-րդ), Ադրբեջան (132-րդ) և Թուրքիա (137-րդ): 5) «Ներդրումային միջավայրի սյունակը (սեփականության իրավունքներ, ներդրողների պաշտպանություն, պայմանագրերի կիրարկում, էկոհամակարգի ֆինանսավորում և միջազգային ներդրումների սահմանափակումներ) չափում է ներդրումների համարժեք պաշտպանվածության և մատչելիության աստիճանը». Հայաստան (75-րդ), Ադրբեջան (54-րդ) և Թուրքիան (68-րդ): 6) «Ձեռնարկությունների պայմանների սյունակը (ներքին շուկայի մրցունակություն, բիզնեսի ստեղծման միջավայր, կարգավորման բեռ, աշխատաշուկայի ճկունություն և գնային շեղումներ) չափում է այն աստիճանը, որով կանոնակարգերը հնարավորություն են տալիս բիզնես սկսել, մրցակցել և ընդլայնվել». Հայաստան (44-րդ) Ադրբեջանը (47-րդ), Թուրքիա (65-րդ): 7) «Ենթակառուցվածքների և շուկայի հասանելիության սյունակը (հաղորդակցություն, էներգետիկա, ջուր, տրանսպորտ, սահմանային կառավարում, բաց շուկայի մասշտաբներ, ներմուծման սակագնային խոչընդոտներ և շուկայական շեղումներ) չափում է ենթակառուցվածքի որակը, որը հնարավորություն է տալիս առևտուր իրականացնել և շեղումներ ապրանքների ու ծառայությունների շուկայում». Հայաստան (71-րդ), Ադրբեջան (72-րդ) և Թուրքիա (50-րդ): 8) «Տնտեսական որակի սյունակը (հարկաբյուջետային կայուն զարգացում, մակրոտնտեսական կայունություն, արտադրողականություն և մրցունակություն, դինամիզմ և աշխատուժի ներգրավվածություն) չափում է, թե որքանով է տնտեսությունը հագեցված՝ կայուն հարստության ստեղծման համար՝ աշխատուժի լիարժեք ներգրավմամբ». Հայաստան (83-րդ) Ադրբեջան (65-րդ), Թուրքիա (71-րդ): 9) «Կենսապայմանների սյունակը (նյութական միջոցներ, սնունդ, հիմնական ծառայություններ, ապաստան, կապ և պաշտպանություն վնասից) չափում է այն աստիճանը, որով պատշաճ կյանքի որակն ապահովված է բոլորի կողմից, ներառյալ նյութական միջոցները, կացարանը, հիմնական ծառայությունները և միացվածություն». Հայաստան (76-րդ), Ադրբեջան (65-րդ) և Թուրքիա (59-րդ): 10) «Առողջապահության սյունակը (վարքագծային ռիսկի գործոններ, կանխարգելիչ միջամտություններ, խնամքի համակարգեր, հոգեկան առողջություն, ֆիզիկական առողջություն և երկարակեցություն) չափում է այն աստիճանը, որով մարդիկ առողջ են և ունեն լավ առողջություն պահպանելու համար անհրաժեշտ ծառայություններ, ներառյալ առողջական արդյունքները, առողջապահական համակարգեր, հիվանդությունների և ռիսկի գործոններ և մահացության ցուցանիշներ». Հայաստան (68-րդ), Ադրբեջան (85-րդ) և Թուրքիա (63-րդ): 11) «Կրթության սյունակը (մեծահասակների հմտություններ, բարձրագույն կրթություն, միջնակարգ կրթություն, տարրական կրթություն և նախադպրոցական կրթություն) չափում է ընդգրկվածությունը, արդյունքները և որակը կրթության չորս փուլերում, ինչպես նաև չափահաս բնակչության հմտությունները». Հայաստան (59-րդ), Ադրբեջանը (79-րդ), Թուրքիա (74-րդ): 12) «Բնական միջավայրի սյունակը (պահպանության ջանքեր, օվկիանոսներ, քաղցրահամ ջուր, անտառ, երկիր և հող, օդի աղտոտվածության ազդեցություն և արտանետումներ) չափում է ֆիզիկական միջավայրի այն կողմերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց առօրյա կյանքում և փոփոխությունները, որոնք կարող են ազդել ապագա սերունդների բարեկեցության վրա». Հայաստան (99-րդ), Ադրբեջան (149-րդ) և Թուրքիա (86-րդ): Բացի նրանից, որ Հայաստանն ավելի բարձր վարկանիշ ունի բարեկեցության ընդհանուր ցուցակում, քան Ադրբեջանն ու Թուրքիան, Հայաստանը գերազանցում է իր երկու հարևան երկրներին վեց անվանակարգերում։ Նա երկու երկրներից վատ է միայն երեք  անվանակարգերում, բայց ավելի լավ է, քան Ադրբեջանը, և ավելի վատ, քան Թուրքիան՝ երեք այլ անվանակարգերում»:
    11:15
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը հերթական անգամ ասել է՝ հայե՛ր, խաղաղություն չի լինելու. Ալվինա Աղաբաբյան
    Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է. «Պետություն-ահաբեկիչ Ադրբեջանի պարագլուխ Ալիևը լրատվամիջոցներին տված հարցազրույցում բացառի ասել է հետևյալը․ "ՄԻ ՕՐ ՆՐԱՆՔ [հայերը] ԿԲԱՑԵՆ ԱՉՔԵՐԸ ԵՎ ԻՐԵՆՑ ԳԼԽԱՎԵՐԵՎՈւՄ ԿՏԵՍՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇԸ"։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է՝ Ալիևը հերթական անգամ ասել է՝ հայե՛ր, . խաղաղություն չի լինելու, մոռացեք խաղաղության մասին, նման բան չկա, . որքան զիջեք, ես ավելին եմ պահանջելու, ու այդպես այնքան, մինչև հասնեմ Երևան, . մենք ձեզ հետ խաղաղ ապրել չենք ուզում, մենք ուզում ենք, որ դուք վերանաք տարածաշրջանից և որպես պետություն, և որպես ազգ, . մենք ձեզ վերացնելու համար անելու ենք ամեն ինչ ու այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանի դրոշը չծածանվի Երևանի կենտրոնում՝ կառավարության շենքի գլխին»։
    11:00
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անչափահասը դանակով երկու անգամ խփել է իրեն հայհոյողի մեջքին․ ՆԳՆ ոստիկանություն
    Դանակահարության վերաբերյալ տեղեկությունը հիվանդանոցից չստացվեց: Պատճառն այն էր, որ դանակի երկու հարված ստացած պատանին պարզապես չէր դիմել բժշկի: Տեղեկությունը ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ ճանապարհով, իսկ տվյալներն իրացնելիս համագործակցեցին Գուգարքի գործընկերների հետ, և բացահայտումը չուշացավ:
    10:45
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Նկարահանվել է բևեռային արջը, որը մսի հոտ է առել և մտել ռուսական գյուղ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Բևեռային արջը մսի հոտ է զգացել և մտել է Ուելեն Չուկչի գյուղ։ Միջադեպի տեսանյութը հրապարակել է «Ուելենը երկրագնդի վերջում» Telegram ալիքը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է սպիտակ արջը քայլում բնակելի շենքերի միջով։ Նրա վրա հաչում են տեղի շները։ Նրանք ստիպում են գիշատչին հեռանալ բնակավայրի տարածքից։ Ամենայն հավանականությամբ, արջը գյուղ է եկել ծովի մսի հոտով տարված, ավելացնում է RuNews24.ru առցանց հրատարակությունը։ Գյուղացիները շներին կերակրում են ծովային կաթնասունի մսով, նշում է հրապարակման հեղինակը։ Հաչոցի վրա ուշադրություն դարձնող մարդիկ նկատել են վայրի կենդանուն։ Նրանք միմյանց ահազանգել են փողոցում շրջող արջի մասին և այս մասին հայտնել Արջերի պարեկի աշխատակիցներին։ Ավելի վաղ՝ ապրիլին, բևեռային արջը գնացել էր ռուսական բևեռային աստղադիտարան և հայտնվել տեսանյութում։ Նրան նույնպես շունն է վռնդել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա հաչում արջի վրա և ստիպում նրան հեռանալ։
    10:30
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աբովյան քաղաքում այրվել է ավտոմեքենա
    Ապրիլի 19-ին, ժամը 02:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 17 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։42-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։
    10:15
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այլ պատրաստություն անցած դիվերսիոն խմբերը կարող են խոշոր վնաս հասցնել ՀՀ-ին. Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պաշտոնապես արդեն հաստատված է, որ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողներից մեկը Կապանում քաղաքացիական անձ է սպանել: Ով գոնե նվազագույն չափով տիրապետում է ՀՀ քարտեզին ու գիտակցում, թե ինչ է նշանակում Սիսիանի ուղղությամբ ներթափանցելն ու այնուհետև Կապան համայնք հասնելը, բնականաբար գիտի, որ այս իշխանության պայմաններում, ՀՀ-ում տրամաբանորեն չկա մի բնակավայր, որտեղ չեն կարող մուտք գործել ադրբեջանցիները: Տեղի ունեցածը կարող էր արձանագրվել սահմանագծի այլ ուղղությամբ, այլ մարզում, այլ համայնքում ու լրիվ այլ ելքով: Դեռ պարզ չէ, թե ՀՀ տարածք մուտք գործելով ինչ նպատակներ են հետապնդել 2 ադրբեջանցիները, սակայն ակնհայտ է, որ կազմակերպված, այլ պատրաստություն անցած դիվերսիոն խմբերը կարող են խոշոր վնաս հասցնել ՀՀ-ին: Մեր երկրում անվտանգությունն արտահայտվում է մեկ ձևով` Փաշինյանի անձնական պաշտպանությամբ, այլ բան նրան ու նրա իշխանությանը չի հետաքրքրում»։
    10:07
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել բնակչությանը կտրոնային ապրանքների և վառելիքի իրացման հարցերի շուրջ
    Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ապրիլի 18-ին պետական լիազոր մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին և կենսական նշանակության ապրանքների մատակարարմանն ու վաճառքին։ Լիազոր մարմինների ղեկավարները ներկայացրել են բնակչությանն ապրանքների մատակարարման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական լարվածության մեղմացմանն ուղղված պետական միջոցառումները: Քննարկվող գլխավոր թեման Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումների և ապրանքների բաշխման ու վաճառքի կազմակերպումն էր: Բեռնափոխադրումների վերաբերյալ պետական նախարարը, մասնավորապես, նշել է՝ «Թեպետ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային Կոմիտեի միջոցով իրականացվում են փոքր ծավալի հումանիտար բեռնափոխադրումներ, այնուամենայնիվ, բազմաթիվ խնդիրներ են ծագում պարենի, վառելիքի, դեղորայքի մատակարարման ու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման առումով։ Ակնհայտ է, որ բոլոր խնդիրները և դրանց լուծումները ուղղակիորեն փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության հետ անխափան ու անարգել կապի հետ, որը ներկայումս բացակայում է: Հատկանշական է, որ նույնիսկ այն նվազագույն պարենային չափաբաժինը, որը Արցախ է բերվում հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, չունի կայուն ընթացք, քանակի ու ժամկետների առումով գործընթացը կանխատեսելի չէ, ինչն իր հերթին ծնում է հավելյալ բարդություններ: Օրինակ, անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հարուցած հավելյալ խոչընդոտների պատճառով մեծ դժվարություն էր ծագել նաև հումանիտար բեռնափոխադրումների հետ կապված և մեր բնակչության կարիքների համար Արցախ էր տեղափոխվել օրական միջինը հինգ բեռնատար ապրանք: Հստակ է, որ այն բավարար չէ Արցախի ողջ բնակչության նույնիսկ հրատապ կարիքները հոգալու համար: Վերջին օրերին հանրության շրջանում առաջացել էր որոշակի դժգոհություն ապրանքների սղությամբ ու այլ հարակից խնդիրներով պայմանավորված: Պարզ է, որ ստեղծված իրավիճակը, մարդկանց ընտանիքներում առաջացած սոցիալական ու մյուս խնդիրները թողնում են իրենց հոգեճնշող ազդեցությունն ու դրանից բխող հետևանքները: Այդուհանդերձ, մերօրյա իրավիճակում մենք ինքնատիրապետումը և հավասարակշռությունը կորցնելու իրավունք չունենք, քանզի Ադրբեջանի կողմից վարվող ողջ քաղաքականությունը միտված է հենց այդ նպատակին»: Անդրադառնալով ապրանքների մատակարարման ու վաճառքի հետ կապված հանրային մտահոգություններին՝ պետնախարարն ընդգծել է, որ հանձնարարել է հավաքագրել բոլոր հիմնական մտահոգությունները, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրները, որոնք դրսևորվում են շրջափակման ընթացքում պետության կողմից կազմակերպվող գործընթացներում: Նա առանձնացրել է հետևյալ խնդիրները՝ -«Օգտվելով ապրանքի քանակի քչությունից՝ մանրածախ վաճառք իրականացնողներից ոմանք, չարաշահելով մեր վստահությունը և ազատ վաճառք իրականացնելու պետության պահանջը, ունեցած ապրանքը իրացրել են մերձավոր շրջանակի՝ առանձին դեպքերում այլ քաղաքացիներին մերժելով կամ ապրանքն ավարտված լինելու մասին սուտ հայտարարություն տալով. -Կտրոնային համակարգով իրացնելու համար մանրածախ վաճառքի կետին տրամադրված ապրանքը վաճառվել է առանց կտրոնի՝ որպես մասնավոր կարգով ձեռք բերված ապրանք. -Բնակչությանը իրացվել է անորակ կամ ոչ պատշաճ որակի ապրանք, քանզի տնտեսվարող սուբյեկտները, օգտվելով այն հանգամանքից, որ հաճախ ժամանակի սղության պատճառով անհնարին է լինում ստուգել իրացման ենթակա ապրանքի որակական հատկանիշները, քաղաքացիներին իրացրել են մեղմ ասած անպատշաճ որակի ապրանք. -Կտրոնային ապրանքների իրացումը կազմակերպվել է քիչ թվաքանակով վաճառքի կետերում, ինչը քաղաքացիների համար առաջացրել է հավելյալ անհարմարություններ, ժամանակի ու նյարդերի կորուստ, չստացված գնում և հիասթափություն»: Վերոգրյալի կապակցությամբ պետական նախարարը հանձնարարել է անհապաղ մշակել ու իրագործել իր կողմից թվարկված և ամենօրյա աշխատանքի ընթացքում պետական մարմինների կողմից վեր հանված թերությունների շտկման, խախտում թույլ տված սուբյեկտների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ: Գուրգեն Ներսիսյանը շեշտադրել է նաև թեժ գծերին ներկայացված ահազանգերի ու բողոքների արագ արձագանքման ու խնդիրների լուծման անհրաժեշտությունը: «Անմիջապես եղեք այնտեղ, որտեղ կա խնդիր: Թեև իրացվող ապրանքի քանակը քիչ է, հնարավորինս ավելացրեք մանրածախ վաճառքի կետերը, նվազեցրեք մարդկանց հոծ հերթերը»,- ասել է պետական նախարարը: Պետական նախարարը նշել է նաև, որ բնակչությանն իրացվող ապրանքի պատշաճ որակը պահպանելու համար որոշվել է առաջիկայում կտրոնային համակարգի մեջ մտնող ապրանքների մեծածախ իրացման աշխատանքները կազմակերպել պետության կողմից: «Փորձը ցույց է տվել, որ մրցութային կարգով ապրանքների ձեռքբերումը արդարացված եղանակ չէ, այդ գործընթացին ներգրավված մի շարք սուբյեկտներ ցույց են տվել իրենց անբարեխղճությունը, առավելագույն չափով շահույթ ստանալու մոլուցքը, ինչպիսի գործելաոճից պետք է ժամ առաջ հրաժարվել»: Գուրգեն Ներսիսյանը հատուկ անդրադարձ է կատարել նաև որոշ բամբասանքների՝ ըստ որոնց՝ ինքն իբր արգելել է մի շարք բնականոն ու քաղաքացու շահերից բխող նախաձեռնություններ ապրանքների մատակարարման ու վառելիքի վաճառքի հետ կապված: Նա ընդգծել է, որ դրանք հերյուրանքներ են և երբեմն հորինվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներից ելնելով՝ վնասելով պետական շահն ու հանրային անդորրը: Պետական նախարարը մի շարք այլ հանձնարարականներ է տվել թե՛ ապրանքների մատակարարման ու վաճառքի, և թե՛ սոցիալական աջակցության պետական ծրագրերի հետ կապված:
    10:00
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիսիանում բեռնատարը բախվել է մաքսատան շինության պատին․ վարորդի վիճակը ծանր է
    Ապրիլի 18-ին, ժամը 23:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հարավային մաքսատուն-վարչության տարածքում «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․Բ․, ծնված 1975 թ.) բախվել է մաքսատան շինության պատին․ վարորդը արգելափակվել է բեռնատարի խցիկում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատ են ծանր։
    09:45
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    11-ամյա տղան մոր հետ վեճից հետո 24 ժամից պակաս ժամանակում հեծանիվով անցել է 130 կմ՝ տատիկի տուն հասնելու համար
    Չնայած մայրը թերագնահատել է տղայի վճռականությունը, քանի որ վերջինս մոտ 22 ժամ օր ու գիշեր հեծանվով անցել է բանուկ ճանապարհներով և մայրուղիներով՝ փորձելով հասնել իր նպատակին: Նա կանգ է առել միայն այն ժամանակ, երբ ոտքերն այլևս չէին կարողանում վարել հեծանիվը, բայց այդ պահին նա արդեն անցել էր մոտ 130 կմ տարածություն:
    09:30
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» Տեղ գյուղի համայնքապետը ծեծել է համագյուղացուն: «Ժողովուրդ» Փաշինյանը երեկ Աժ է եկել մեծաթիվ թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ: «Հրապարակ» Եվրոպայից ժամանած հյուրերը զարմացած են եղել, թե ինչ շքեղ եւ ծախսատար բացման միջոցառում էր կազմակերպել Հայաստանը՝ ծանրամարտի առաջնությանը։ «Հրապարակ» Արցախում Սամվել Բաբայանի հավաքն ավարտվել է ծեծկռտուքով: «Ժողովուրդ» «Հայաստան» խմբակցությունը նոր քննիչ հանձնաժողով է ստեղծում: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:
    09:20
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    00:15
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևի պայքարը Փաշինյանի հետ չէ․ Տիգրան Աբրահամյան
    Չնայած Ալիևը սպիտակ նժույգի վրա է, սակայն իր հաղթանակն այնքան ժամանակ լիարժեք չի համարի, քանի ՀՀ-ում, Արցախում կան մարդիկ, ովքեր չեն համակերպվել պարտությանը, որևէ դեպքում չեն համակերպվի Արցախի ադրբեջանացմանը ու չնայած դժվարություններին` պայքարը շարունակում են: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
    00:07
    19.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Սա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում. Ռուբեն Վարդանյանը՝ Ալիևի հայտարարության մասին
    Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը BusinessFM-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարությունները:
    00:00
    19.04.23
    Ավելին
2023-04-18