Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:45
19.04.23
116

Պուտինի խոսնակն արձագանքել է Փաշինյանի ու Ալիևի հայտարարություններին

«Մոսկվան պատրաստ է ողջունել Երևանի ու Բաքվի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացմանը և կնպաստի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»,- անդրադառնալով երեքշաբթի Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

Նա ընդգծել է՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունները հարաբերությունների կարգավորման ամենաիրատեսական հիմքն են։