Լրահոս
2023-04-21
-
ՔաղաքականԻսկական հեղափոխությունը դեռ առջևում է․ Անդրանիկ ԹևանյանԱԺ-ում քննարկվում է կառավարության՝ 2022 թվականի գործունեության կատարողականը․ ելույթի իր խոսքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նշեց․ Արցախի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի խորհրդարանի օրերս հայտնած դիրքորոշմանը։ Հայաստանի իշխանությունների տեսակետը Ղարաբաղյան հակամարտության թեմայով լեգիտիմ չէ և չի արտահայտում մեր ժողովրդի ճնշող մեծամասնության տեսակետը։ Հայաստանի իշխանությունը Արցախը համարում է ադրբեջանական և հարցականի տակ դնում Հայաստանի գոյությունը։ Մենք չենք կիսում այդ տեսակետը և գտնում ենք, որ ներքաղաքական լեգիտիմության այս ճգնաժամը հանգուցալուծում պետք է ստանա։ Հարգելի՛ հայրենակիցներ, 5 տարի առաջ այս օրերին տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ: Թե ինչպես դա կանվանենք, շարքային քաղաքացու համար կարևոր չէ: Կարևորն այն է, որ մարդկանց սպասումները չիրականացան, նրանք խաբվեցին։ 2018–ին փողոց դուրս եկած մարդիկ մերժում էին արատավոր երևույթները։ Քաղաքացիների ցանկությունները բնական էին, մղումները՝ արդար ու մարդկային: 2018–ի քաղաքական գործընթացները ցույց տվեցին, թե ինչքան խոցելի է մեր երկիրը, որ լրիվ պատահական ու քաղաքական անհայտ ծագման մարդիկ կարողանում են փողոցից իշխանության գալ՝ չունենալով գիտելիքներ, փորձ, մարդկային անհրաժեշտ որակներ։ Ու չնայած այդ ամենին՝ հրապարակում հավաքվածները, շերեփով դատարկ կաթսային հարվածողները հրաշքի սպասում ունեին, քանզի փողոցի առաջնորդները բարդ խնդիրներին կախարդական փայտիկով պոպուլիստական հեշտ լուծումներ էին առաջարկում։ 2018-ին իշխանության եկածները հայտարարեցին, որ մենք արդեն իսկ ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում։ Խոստացվում էր, որ լինելու է սիրո և համերաշխության մթնոլորտ: Իրական կյանքում ստացանք ճիշտ հակառակը։ Հեղափոխությունը ենթադրում է արմատական բարեփոխում, որի հեղինակները պետք է ունենան անուն ազգանուն։ Օրինակ՝ հետպատերազմյան Գերմանիայի վերականգնման և տնտեսական հրաշքի հեղինակներն էին Ադենաուերն ու Էրխարդը։ Վարշավյան պայմանագրի ու ԽՍՀՄ փլուզումից հետո լեհական շոկաթերապիայի հեղինակը Բալցերովիչն էր։ Ո՞վ է հայկական բարեփոխումների հեղինակը։ Չկա՛ այդպիսին, քանզի բարեփոխում չկա։ Եթե բարեփոխումը հիպոթեքային գերուռճացված շուկայի ձևավորումն է ու եկամտահարկի վերադարձի միջոցով պետբյուջեի հաշվին անշարժ գույքի շուկայում փուչիկ փչելը, ապա դա ռումբ է մեր տնտեսության ու մասնավորապես անշարժ գույքի շուկայի տակ։ Ո՞րն է ՀՀ քաղաքացու երջանկության բանալին: Պատասխանը շատ պարզ է՝ Հայաստանը պետք է լինի անվտանգ, քաղաքացու կյանքի իրավունքը պետք է լինի պաշտպանված, նա պետք է ապրի բարեկեցիկ կյանքով և ապահովվեն նրա ազատությունները: Այս բոլոր ուղղություններով ունենք ողբերգական արդյունքներ և չդադարող կորուստներ: Օրվա իշխանություններն ասում են, որ եթե անվտանգության հարցը հանենք, ապա մնացած առումներով ամեն ինչ փայլուն է: Դա նույնն է, թե հայտարարես, որ մարդը մահանում է, բայց նրա բոլոր օրգանները լավ վիճակում են: Եկեք դիտարկենք 2018-ին փողոց դուրս եկած միջին վիճակագրական քաղաքացու կյանքը: Ազատ ու երջանիկ մարդը, որպես կանոն, երկար է ապրում։ Փաստն այն է, որ 2018–ից հետո մեր քաղաքացիների կյանքի միջին տևողությունը պակասել է ավելի քան 3 տարով՝ 2021–ին դառնալով 72,4, որը աշխարհի միջինից ցածր ցուցանիշ է։ Աղքատ, առավելևս՝ ծայրահեղ աղքատ մարդը չի կարող ազատ ու երջանիկ լինել։ Խոստացել էին վերացնել ծայրահեղ աղքատությունն ու նվազեցնել աղքատների քանակը։ Փաստն այն է, որ 2018–ին աղքատ էր մեր բնակչության 23,5 տոկոսը, իսկ 2021–ին այդ թիվն աճել է ու դարձել 26,5 տոկոս։ Ծայրահեղ աղքատները 2018–ին բնակչության 1 տոկոսն էին, իսկ ահա 2021–ին՝ արդեն 1,5 տոկոսը։ Դա նշանակում է, որ սոված է քնում հպարտ որակված շուրջ 45 հազար քաղաքացի։ 2022–ի աղքատության տվյալները չկան, բայց դժվար չէ կռահել, որ վիճակը վատացել է, քանզի բարձր գնաճ է եղել ու չի եղել համարժեք վճարունակ պահանջարկ։ «Մարդը տուգանքի ու թալանի մատերիալ չէ»,–ասում էին 2018–ին։ Հիմա մարդիկ թալանվում են ոչ միայն պետության կողմից, այլ նաև խանութներում, մասնավոր բանկերում և Կենտրոնական բանկի փոխարժեքային քաղաքականության միջոցով։ Դրամի արժևորումն այդ թալանի տարատեսակներից է։ Ռելոկանտներն այստեղի թանկությունից փախչում են հարևան երկրներ, տուժում է ներքին տուրիզմը։ «Էժան» դոլարից վնասվում են արտահանողները, IT ոլորտի աշխատակիցները, դրսից տարադրամով մասնավոր գումարներ ստացողները։ Մարդիկ հա՛մ դոլարը մանրելիս են գրպանահատության ենթարկվում, հա՛մ դրամով թանկ ապրանք գնելիս։ Կենտրոնական բանկը վիճակը բացատրում է դրսից տարադրամային ճնշումներով, բայց դա ընդունելի չէ։ ԿԲ-ն ունի բազմաթիվ գործիքներ և այդ գործիքները կիրառելով չպետք է թույլ տար այսպիսի թալան։ 2018–ի քաղաքական իրադարձությունների շարժիչ ուժերից մեկը երիտասարդությունն էր, որը հավատում էր, որ երջանիկ ապագա է ունենալու։ Մեծ սպասումեր ունեին նաև տարիքն առած ու թոշակի գնացող մեր քաղաքացիները, որոնց մոլորեցնում էին, որ շուտով թալանը հետ են բերելու և բաժանեն իրենց: Ճակատագրի հեգնանքն այն է, որ 2018–ի խաբեության հիմնական զոհերը հենց երիտասարդներն ու տարեցները դարձան։ Հազարավոր երիտասարդներ զոհվեցին պատերազմում։ Ոմանք նույնիսկ առանց շիրիմների մնացին։ Ոմանք էլ՝ դեռ գերության մեջ են։ Այդ պատերազմն ու պարտությունը չէին լինի, եթե չլինեին անձամբ Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալները: Օրինակ, եթե Փաշինյանի տեղը բանիմաց ղեկավար լիներ, ապա բանակցությունները չէին տապալվի և պատերազմ չէր լինի: Կամ եթե 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը համաձայներ Պուտինի առաջարկներին, ապա Շուշին մերը կմնար և զոհերը մոտ երկու հազարով ավելի քիչ կլինեին: Ինչ վերաբերում է թոշակառուներին։ 2022 թվականին 2021-ի համեմատ գներն աճել են 8,6 տոկոսով, մինչդեռ միջին կենսաթոշակը նույն ժամանակահատվածում աճել է 2.700 դրամով կամ 6,2 տոկոսով: Իսկ եթե հաշվի առնենք, որ դեղերի և հիմնական սննդամթերքի որոշ տեսակներ երկնիշ տոկոսներով են թանկացել, ապա պարզ կդառնա, թե ինչքան է վատացել թոշակառուների կյանքը: Ընդդիմություն աշխատելու տարիներին այսօրվա իշխանությունները հայտարարում էին, որ գազի, հոսանքի, ջրի, տարատեսակ ապրանքների գները բարձր են ու ժողովուրդը թալանվում է, քանզի կան մենաշնորհներ և օլիգարխիա։ Դատելով այժմյան անվերջ թանկացումներից՝ հիմա իրենք են օգտվում այդ ամենից՝ վերածվելով «հեղափոխական» օլիգարխների՝ նորաթուխ զիմզիմովների: «Կոռուպցիան վերացել է» գոռացողների իշխանության օրոք 2022–ին կոռուպցիան 2021–ի համեմատ ավելացել է։ «Transparency International»-ի զեկույցում Հայաստանը գրանցել է հետընթաց՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 63-րդ տեղը և 2021–ի զեկույցի համեմատ դիրքերը զիջելով 5 հորիզոնականով: Վերադառնանք բարեփոխումների թեմային։ Օրվա իշխանությունն ասում է, որ ավելացրել են անկանխիկ գործառնությունները և դա ներկայացնում որպես բարեփոխում, բայց դա այդպես չէ: Ի դեպ, հարևան Վրաստանը ճկուն է գտնվել և՛ անկանխիկ գործարքների մասով, և՛ բանկային համակարգի ոչ ռեկետային քաղաքականությամբ, և՛ մեր համեմատ օրենսդրական ավելի բարենպաստ պայմաններով։ Օրինակ՝ նրանց մոտ բանկերում կանխիկացման տոկոսը 0,6 է, մեզ մոտ՝ 1,5-ց մինչև 3 տոկոս, այսինքն 2,5-ից մինչև 5 անգամ ավելի շատ: Սա բանկային ռեկետ է՝ թալան օրը ցերեկով: Ինչ վերաբերում է կառավարության կողմից թմբկահարվող 12,6 տոկոս տնտեսական աճին, ապա օրվա իշխանությունները դրա հետ շատ քիչ կապ ունեն։ Դա հիմնականում ուկրաինական ճգնաժամով պայմանավորված որոշակի ֆինանսական հոսքեր դեպի Հայաստան գալու, զուգահեռ էքսպորտի և Ռուսաստանի քաղաքացիների աննախադեպ քանակի մուտքով է պայմանավորված։ Այդ հոսքն այնքան մեծ է, որ նույնիսկ փնթի ու անբովանդակ կառավարման պայմաններում հանգեցնում է տնտեսական աշխուժացման։ Եթե աճն իրական ու ներառական լիներ, ապա աղքատները չէին ավելանա։ Հարգելի՛ հայրենակիցներ, 2018–ի հեղափոխությունը իրականում խաբեություն դարձավ մեր ժողովրդի համար, քանզի խոստումները չկատարվեցին։ Օրվա իշխանությունների մոտ ստացվել է միայն հեղափոխական տեմպերով սեփական կապիտալի նախնական կուտակումը՝ «բանկային թղթերով ամեն ինչ կարգին է» ծրագրի շրջանակներում։ Սիրելի՛ ժողովուրդ, 2018–ին արդար երկիր կառուցելու ձեր ցանկությունը շահագործվել է, ձեր զգացմունքները գողացվել են։ Ձեզ պարզապես խաբել են, բառիս բուն և փոխաբերական իմաստով թքել ձեր վրա։ Հիմա ամենակարևորի մասին։ Այս ամբիոնից հնչել են հակապետական, հակասահմանադրական հայտարարություններ։ Հնչել են աղաղակող ստեր։ Նիկոլ Փաշինյանը գրեթե նույնությամբ կրկնում էր տխրահռչակ Ջոն Բոլթոնի խոսքերը՝ պատմական կարծրատիպերից հրաժարվելու, հակառուսական և հակաիրանական գործիք դառնալու թեմայով։ Դրանք ինքնախոստովանական հայտարարություններ էին, որոնց շրջանակներում Ադրբեջանին առաջարկվում էր Արցախը՝ Հայաստանի անկախության ու 29,800-ի «կադաստրային թղթի» ճանաչման դիմաց։ Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ Հայաստանի գոյության, անվտանգության հարցերում նա ապավինում է․․․ Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանը։ Եվ դա այն դեպքում, երբ այդ երկուսը լրիվ հակառակ ծրագրերն ունեն, որոնք ամրագրվել են Շուշիում կնքված թուրք-ադրբեջանական հռչակագրում և որի դեմ բերված մեր հայտարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց։ Ուշագրավ է այն, որ Հայաստանի լուծարման ծրագրին Փաշինյանն ուզում է հանցակից դարձնել ՀՀ քաղաքացիներին՝ «Ապագա կա» բլեֆային կարգախոսի ներքո։ Ի դեպ, Փաշինյանի խոսքերին անմիջապես ձայնակցեց Ալիևը։ Տպավորություն էր, որ կողմերը սինքրոնացված են աշխատում՝ արտաքին մոդերատորի գործուն մասնակցությամբ։ Ամփոփելով ելույթս նշեմ, որ 2018–ին ժողովրդի ձգտումը ճիշտ էր, բայց նոր առաջնորդի ընտրությունը՝ սխալ։ Պետք է այդ սխալն ուղղել ու շարժվել առաջ՝ հիմնվելով անկախության շրջանի բոլոր դրական ձեռքբերումների վրա ու բացառելով նույն շրջանի մերժված բարքերը։ Իսկական հեղափոխությունը դեռ առջևում է։ Հեղափոխություն, որը հնարավոր կլինի ապահովել հանրային լայն կոնսոլիդացիայի և ժողովրդական նոր շարժման միջոցով։ Այդ կոնսոլիդացիայի մեջ ես տեսնում եմ նաև «Քաղաքացիական պայմանագրի» այն շարքային անդամներին, որոնց նպատակը 2018-ին հաստատ Արցախն Ադրբեջանին հանձնելը չէր, Հայաստանի կործանումը չէր և մեր երկրում առկա արատավոր երևույթները խորացնելը չէր։ Մեզ պետք է իսկական հեղափոխություն, հեղափոխություն, որը կապահովի իրակա՛ն զարգացում, կբերի իրակա՛ն արդարություն, իրակա՛ն հաղթանակ, իրակա՛ն խաղաղություն։ Այսինքն կբերի այն, ինչին սպասում է մեր ժողովուրդը։Ավելին13:4321.04.23 -
ՔաղաքականԿանայք զորամասում չեն զբոսնի. բանակ կգնան կամավոր, կծառայեն պարտադիրԱզատի զոհերի ծնողների ակցիայի ընթացքում կառավարության նիստի անդամները պատմության նոր էջ էին բացում, ինչպես ձևակերպել է Նիկոլ Փաշինյանը: Այս նախադասությամբ Փաշինյանն անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին, որով իգական սեռի քաղաքացիների համար կամավորության սկզբունքով պարտադիր զինծառայության հնարավորություն է ստեղծվում: Հայաստանի վարչապետն ասել է, որ դա չի լինելու զբոսանք զորամասում, նորմալ ծառայություն է լինելու:Ավելին13:3721.04.23 -
ԻրավականՊԵԿ-ը կանխել է անօրինական ճանապարհով ոսկյա ձուլակտորի տեղափոխումը ՀՀ սահմանովՊետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, համատեղ զննման են ենթարկել Թբիլիսիից Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դ.Չ.- ին պատկանող ձեռքի ուղեբեռը։ Վերջինս, մաքսային հսկողության «կանաչ» ուղին հատելուց հետո, ուղեկցվել է տեսազննող սարքի մոտ: Զննվել է տվյալ քաղաքացու մոտ գտնվող պայուսակը: Արդյունքում, ուղևորի մոտ առկա շագանակագույն կտորե ուսապարկում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է 1 կգ քաշով չհայտարարագրված ոսկեգույն մեկ ձուլակտոր, որը դրված է եղել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակում՝ ռուսատառ փաստաթղթի հետ միասին: Համաձայն ՌԴ քաղաքացու բանավոր հայտարարության, այն հանդիսանում է ոսկյա ձուլակտոր։ Զննության արդյունքում նույն ուսապարկում հայտնաբերվել է նաև 7 հատ ռուսերեն և 4 հատ վրացերեն լրացված փաստաթուղթ, որոնք էլ, ըստ Դ.Չ.-ի հայտարարության, հանդիսանում են հայտնաբերված ձուլակտորի փաստաթղթերը։ Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, հայտնաբերված ձուլակտորը վերցվել է, իսկ կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:3021.04.23 -
ՔաղաքականՃիշտ կլինի դասեր քաղեք, ոչ թե դասեր տաք․ Արմեն ՌուստամյանԱԺ-ում քննարկվում է կառավարության՝ 2022 թվականի գործունեության կատարողականի արդյունքները․ մինչ բուն ելույթին անդրադառնալը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն ասաց․ «Ուզում եմ կարճ խոսքով դիմել բոլոր նորաթուխ նժդեհականներին և բոլոր նրանց ովքեր փորձում են անընդհատ դասեր տալ դաշնակցությանը․ նկատի ունեցեք, որ խոսքը՝ 133-ամյա կենսագրություն ունեցող և կենսունակ կուսակցության մասին է , ավելի ճիշտ կլինի դասեր քաղեք, ոչ թե դասեր տաք, այլապես կնմանվեք այն երեխաներին, որ փորձում են սովորեցնել իրենց հորը, թե՝ ինչպես պետք է երեխաներ ունենալ»։ Այդուհետ պատգամավորը հանդես եկավ բուն ելույթի խոսքով․ «Քննարկվում է Կառավարության ծրագրի կատարողականը, բայց գլխավոր հարցն այն է, թե որ ծրագրի մասին է խոսքը, այն ինչ թղթի վրա գրված է, թե այն ինչ կատարվում է իրականում: Որ սրանք իրարից էապես տարբերվող ծրագրեր են, փաստել են բազմիցս հենց իրենք՝ գործող իշխանությունները իրենց հնգամյա գործունեության ընթացքում, երբ շարունակաբար ասել ու խոստացել են մի բան, բայց արել են բոլորովին այլ բան կամ դրա ճիշտ հակառակը: Դրա ամենավառ օրինակը իրենց իսկ նախընտրական ծրագրի կարեւորագույն խոստումներից հրաժարվելն է: Բայց ամենակարեւորը. Այս ընթացքում մշտապես գործի է դրվել սեփական սխալների ու ձախողումների համար մեղադրանքներից խուսափելու ամենափրկիչ միջոցը՝ տեղի -անտեղի համեմատվելով նախկինների հետ, սեւացնել անցյալը, որ լուսավոր երեւա ներկան: Չգիտեմ, գիտակցում են արդյոք, որ երբ մարդ փորձում է արդարանալ ուրիշների գործած մեղքերը հիշատակելով նմանվում է նրան, ով փորձում է մաքրվել ցեխաջրով լվացվելու միջոցով: Ավելին, գիտակցում են արդյոք, որ կարելի է մեկին մշտապես խաբել, մարդկանց մի մասին խաբել մի որոշ ժամանակ, բայց մի ողջ ժողովրդի մշտապես խաբել անհնար է եւ ամեն ինչ վաղ թե ուշ բացահայտվելու է: Բացահայտվելու է գործող իշխանությունների իրական ծրագիրը: Որ նրանց այսպես կոչված խաղաղության գործընթացը մեզ տանում է դեպի նոր կապիտուլյացիայի: Այս իրողությունը փորձ է արվում խնամքով քողարկել եւ այն կդրսեւորվի ինչպես սովորաբար պատահում է բոլորիս կատարված փաստի առջեւ կանգնեցնելուց հետո միայն: Գործընթացն էլ ձգձգվում է սոսկ այն պատճառով, որ դեռեւս պարզ չէ թե մենք որքան պիտի զիջենք, որ այլեւս վերջնական լինի: Կարծես չենք հասկացել, թե ինչի մասին է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը»: Կարծես մեր ամեն սերունդ պարտավոր է սեփական փորձով համոզվել , որ թուրք-ադրբեջանական ախորժակը սահմաններ չի ճանաչում եւ չի բավարարվում քանի անձնատուր չենք եղել ամբողջովին եւ առանց սակարկելու: Սակայն ամենաաղետաբերն այն է, որ անգամ այս պայմաններում այս իշխանությունների երեւակայությունը թույլ է տալիս սա ներկայացնել որպես խաղաղության գործընթաց: Այսինքն մեզ ոչնչացնել ցանկացող թշնամին անդադար մեզ հետ խոսում է պատերազմի լեզվով, իսկ գործող իշխանությունները մեր ժողովրդին պատրաստում են խաղաղության: Ամեն օր մեզ թմրեցնում են քարոզելով, թե խաղաղությունն է, որ բերելու է պաշտպանվածություն եւ անվտանգություն: Այնինչ հենց ինքը՝ խաղաղությունը պաշտպանության կարիք ունի: Անվտանգությունից է բխում խաղաղությունը: Իսկ թշնամու բարեհաճությամբ ստացած կարծեցյալ անվտանգության երաշխավորը ոչ թե դու, այլ թշնամիդ է լինելու: Այդպես հաստատված խաղաղությունը ուրիշ անուն ունի՝ նվաստացում եւ ստրկություն: Այս մեծագույն խաբկանքն ու կործանարար ընթացքը իշխանությունները փորձում են ներկայացնել որպես միակ ճշմարիտը եւ այլընտրանք չունեցողը: Դրա համար գործի է դրված ողջ պետական մեքենան՝ մի կողմից քարոզելու , որ ճար ու հնար չկա քան զիջել ինչ-որ մեզանից պահանջվում է, իսկ մյուս կողմից՝ դա փաստելու եւ դրանում համոզելու համար անել ամեն ինչ կոտրելու մեր դիմադրության ոգին, սպառելու պայքարի հնարավորությունները եւ ժողովրդին պահելու անճարության մեջ: Ինչպես է դա կատարվում: Դեռեւս 1988թվականից սկսած մեր նորագույն պատմության ընթացքում ձեւավորված երկու հայկական պետությունների ազատությունը, անկախությունը եւ միասնականությունը ձեռք է բերվել եւ պահպանվել Հայաստանի եւ Արցախի անկախության մասին հռչակագրերի, Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնության, մարտունակ բանակի, եկեղեցու եւ համազգային կառույցների շնորհիվ: Այս իշխանությունները համարելով դարակազմիկ եւ գերակա նշանակություն վերագրելով 2018թվականի իրադարձություններին՝ հետեւողականորեն նսեմացրել են այս համազգային ձեռքբերումներն ու մսխել դրանք: Հիրավի մեր օրերում արդեն անկախության վերոնշյալ հռչակագրերը մերժված են եւ արհամարհված, հաղթանակած բանակը՝ պարտված եւ վարկաբեկված, եռամիասնությունը՝ խաթարված եւ պառակտված, եկեղեցին եւ համազգային կառույցները՝ հետապնդված եւ հալածված: Ըստ այդմ՝ թշնամու երազած լավագույն պայմանները ստեղծված են: Եվ այս վիճակը ստեղծած վարչախումբը հանրությանը ուզում է համոզել, թե այլընտրանք չկա եւ եթե կա մեկը, որ ստեղծված վիճակում կարող է մի բան անել, դա հենց իրենք են: Իսկ այս իշխանության օրոք անելու մեկ բան է մնում, որի մասին օրնիբուն խոսում են այս իշխանությունները՝ ստորագրել մի նոր կապիտուլյացիա եւ այն հանրությանը մատուցել որպես խաղաղության պայմանագիր: Դրա համար անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ տարանջատել Հայաստանի եւ Արցախի անվտանգության խնդիրները եւ ազատվել Արցախի հարցից: Փոխարինել ինքնորոշման իրավունքը համամարդկային ընդհանուր իրավունքներով, իսկ հակամարտությունը կարգավորելու միջազգային բանակցային ձեւաչափը փոխարինել Բաքու-Ստեփանակերտ միջազգային ինչ-որ անորոշ մեխանիզմներ ենթադրող շփումներով: Ակնհայտ է, որ այսպիսի պայմաններով ձեռք բերված խաղաղություն կոչվածով Արցախը շատ արագ կհայաթափվի եւ կվերածվի Նախիջեւանի, բայց առանց որեւէ կարգավիճակի: Իսկ Հայաստանի ապագայի հարցում այս իշխանությունները մեզ ուզում են համոզել , որ այլ լուծում չկա եւ հայ ժողովրդի ընտրությունը ըստ էության այլեւս վատի եւ վատթարագույնի միջեւ է, բնականաբար ոչ թե իրենց, այլ նախկինների պատճառով: Ըստ այդմ, վատթարագույնը պատերազմով ամեն ինչ կորցնելն է, իսկ վատը, որ մեր պարագայում լավագույնն է, բավարարել Ադրբեջանի պահանջները եւ պահպանել թեկուզեւ առանց սեփական ինքնիշխան պետություն ունենալու գոնե հայերի գոյությունը այն տարածքների վրա, որ հոժարակամ մեզ կտրամադրեն Անկարան եւ Բաքուն: Արդեն Բաքվից հայտնել են ոչ թե 29800 քառ.կմ-ի մասին, այլ միայն 29000-ի եւ սա եթե մենք ըստ Ալիեւի մեզ ճիշտ պահենք: Եվ ահավասիկ, մեզ համոզում են, որ այս հեռանկարը այլընտրանք չունի: Այո, չունի, եթե ազգովի թույլ տանք, որ խորացվեն այն ազգակործան խզումները, որոնք մասնատում են մեր ներուժը եւ օր օրի ցամաքեցնում մեր սեփական ուժի աղբյուրները: Դրանք հիմնականում երեքն են, որ առաջացել են բացառապես այս իշխանությունների գործունեության հետեւանքով. Խզում Առաջին Այս իշխանությունները իրենց քայլերով եւ մասնավորապես առաջնորդվելով 1991թվականի Ալմա-Աթայի հայտնի հռչակագրով առանց միաժամանակ վկայակոչելու Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից դրա վավերացման ժամանակ կատարած համապատասխան վերապահումը, աննախադեպ վնաս են հասցրել մեր ազգային-պետական շահերին եւ առաջին անգամը լինելով խզում են առաջացրել Հայաստանի եւ Արցախի պաշտոնական դիրքորոշումների միջեւ: Սա իր հերթին խզումներ է արձանագրել Հայաստան-Արցախ – Սփյուռք եռամիասնության մեջ՝ արժեզրկել դրա նշանակությունն ու իմաստը եւ խափանել միասնական պայքարի հնարավորությունը: Խզում Երկրորդ Այսօր համաշխարհային մասշտաբներով ընթացող Ռուսաստան- Արեւմուտք առճակատումը թույլ տալով ուղղակի կամ անուղղակի կերպով ներթափանցել մեր տարածք՝ գործող իշխանությունները մեր երկիրը վեր են ածում աշխարհաքաղաքական կործանարար բախումների թատերաբեմի եւ ճակատագրական խզումներ առաջացնում Հայաստանի եւ մեր ռազմավարական դաշնակիցների միջեւ , ի դեպ՝ թե մեկ եւ թե մյուս ճամբարներում: Խզում Երրորդ Արցախի եւ ազգային այլ հարցերով խոստումներ տալով ժողովրդից ընտրությունների ժամանակ մանդատ ստանալ եւ դրան անհամապատասխան եւ հակառակ գործելը առաջացրել է իշխանություն- ժողովուրդ կապի խզում եւ բերել է լեգիտիմության կորստի: Այսպիսի, ըստ էության տեկտոնական խզումները ինքնին բավարար են պետական եւ քաղաքական բնույթի կործանարար երկրաշարժեր առաջացնելու համար: Եվ ուրեմն ինչ պետք է անել կանխելու համար այս կործանարար ընթացքը եւ դուրս բերելու մեր երկիրը այս ցուգցվանգային թվացող իրավիճակից: Նախ եւ առաջ անհապաղ վերացնել վերոնշյալ խզումները եւ չստորագրել իր բնույթով կապիտուլյացիոն որեւէ փաստաթուղթ , որը կվտանգի Հայաստանի եւ Արցախի լինելությանը: Իսկ եթե իշխանությունները հակաճառեն` թե մենք չստորագրելու տարբերակ անգամ չունենք , ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ խոստովանություն, որ գործ ունենք հենց կապիտույացիա կոչվող փաստի հետ: Տեղին է հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որեւէ անձի կողմից Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով ստորագրված քաղաքական կամ ռազմական բնույթ ունեցող որեւէ փաստաթուղթ առոչինչ է եւ քրեաիրավական հետապնդման հիմքեր է առաջացնում: Հետեւաբար, քանի դեռ ուշ չէ անհրաժեշտ է անմիջապես կասեցնել այս ինքնակործանման գործընթացը: Դրա համար պետք է արմատապես փոխել երկրի կառավարման ներքին եւ արտաքին քաղաքականության ուղենիշերը եւ շարժվել դեպի համազգային ձեռքբերումների եւ շահերի պաշտպանությանն ուղղված ազգային պետական ուղեգծով: Ըստ այդմ, կրկնեմ՝ նախ եւ առաջ անհապաղ վերացնել վերոնշյալ խզումները. Ներազգային ճակատում` վերականգնել եռամիասնությունն ու մեր հավքական ուժը եւ հրատապ կարգով լուծել երկրի պաշտպանության եւ անվտանգության խնդիրները: Արտաքին ճակատում ` ապահովել մեր կենսական զիջումները բացառելուն ուղղված ռազմավարական գործընկերների համապատասխան զորակցությունը: Ակնհայտ է, որ գործող իշխանությունները շարժվում են բոլորովին այլ ճանապարհով: Հետեւաբար, երկրի մարտավարության մեջ այսպիսի շրջադարձ առաջացնել հնարավոր է միայն ձեւավորելով դա կատարելու ընդունակ նոր կառավարություն, քանի դեռ չենք անցել անշրջելիության բոլոր կետերը»:Ավելին13:2221.04.23 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կնվազիՔամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:Ավելին13:1521.04.23 -
ՔաղաքականՓաշինյանը բաց տեքստով կոչ է անում համակերպվել կորստի հետ. Արթուր ԽաչատրյանԱԺ-ում քննարկվում է կառավարության՝ 2022 թվականի գործունեության կատարողականի արդյունքները․ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Աթուր Խաչատրյանը նշեց․ Սիրելի հայրենակիցներ, Երեք օր առաջ մենք լսեցինք կառավարության ծրագրի 2022թ թվականի կատարողականի զեկույցը։ Զեկույցում արտացոլված բազմաթիվ թեմաներին կցանկանայի անդրադառնալ՝ մանավանդ տնտեսական աճի մասին գեղեցիկ լեգենդին, բայց ժամանակի սղության պատճառով կխոսեմ երկու հարցի մասին։ Առաջինը վերաբերվում էր մեր պատմությանը և մեր դարավոր իղձերին։ Պարոն Փաշինյանը կոչ արեց «փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը»։ Իր միտքն ավելի հստակ դարձնելու համար նա Արագածի օրինակը բերեց, թե Արագածի նկարներ տանը կախված չեն, Արագածի մասին ավելի քիչ բանաստեղծություններ մարդիկ գիտեն քան Արարատի։ Գիտեք․․․ կառավարությունը, իշխող քաղաքական ուժը հասարակությունը հինգ տարի է փորձում տարբեր խմբերի բաժանել, իրար դեմ հանել՝ հներ և նորեր, սևեր և սպիտակներ․․․Բայց փորձել իրար հակադրել սարերը․․․ Դա արդեն նորություն էր։ Ինչու՞ է կառավարությունը կոչ անում փոխել պատմության սոցիալ-հոգեբանական ընկալումը, ինչու՞ է կոչ անում սիրել Արագածը, սենյակներում Արագածի նկարը կախել։ Պրն․ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ մենք՝ հայերս, մեր տներում Արարատի նկարն ենք կախում ոչ թե այն պատճառով, որ Արարատն ամենագեղեցիկ լեռն է (Կիլիմանջարոն ու Ջոմոլունգման էլ են գեղեցիկ), այլ որովհետև հոգեբանորեն Արարատը համարում են հայկական և ինչ որ մի տեղ, հոգու խորքում, հույս ունեն, որ դեռ կվերադառնան Արարատ լեռ։ Պրն․ Փաշինյանն այսօր, բաց տեքստով, կոչ է անում թաղել այդ հույսը, համակերպվել կորստի հետ։ Երկրորդ հարցը վերաբերվում էր արցախյան հակամարտության կարգավորմանը։ Կառավարության մոտեցումներն էական փոփոխություն են կրել կառավարության ձևավորումից ի վեր։ Ժամանակի մեջ փոփոխությունն ավելի ակնառու դարձնելու համար նաև հիշեցնեմ, թե ինչ էր Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը խոստանում ընտրությունների ժամաանկ, չնայած գիտակցում եմ, որ այսօրվա իշխանությունները երևի իրենք արդեն ալերգիա ունեն սեփական նախընտրական ծրագրից։ Նախընտրական ծրագիր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Ծրագիր Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա։ 2021 Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ խաղաղության պայմանագրի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո: ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները արձանագրել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: 2022 ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն։ Ինչպես տեսնում եք, ընտրություններից առաջ և նույնիսկ 2021 թվականին՝ ծրագիրը կազմելիս, կառավարությունը գտնում էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի «Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա»։ Ինքնորոշում առանց սահմանափակումների։ Ամեն ինչ պարզ է և հստակ։ 2021 թվականի կատարողականի զեկույցի ժամանակ կառավարությունը վախվորած էր արդեն արտահայտվում ինքնորոշման իրավունքի մասին։ 2022 թվականի կատարողականի մեջ կառավարությունն այլևս չի խոսում ինքնորոշման մասին։ 1988 թվականից ի վեր, Հայաստանի կառավարությունն առաջին անգամ չի խոսում ինքնորոշման իրավունքի մասին։ Հայկական կողմերը արցախյան հակամարտության կարգավորման հիմքում միշտ դրել են ինքնորոշման իրավունքը։ Դեռ 1988-ին հայկական կողմերը հղում էին կատարում ՍՍՀՄ սահմանադրության 70-րդ հոդվածի վրա, Ադրբեջանը՝ 78-րդ, համապատասխանաբար՝ ազատ ինքնորոշման իրավունք և սահմանների անձեռնմխելիության սկզբունք։ Կրկնեմ․ այսօր իշխանություններն էլ չեն խոսում ինքնորոշման իրավունքի մասին։ Հերիք չի չեն խսում, դեռ մի հատ էլ ինքնորոշման իրավունքի ճանաչումը համարում են մեր ձախողումների հիմնական պատճառ։ Իսկ ի՞նչ է ինքնորոշման իրավունքը։ Համաձայն Հելսինկիի եզրափակիչ ակտի Ելնելով ժոովուրդների իրավահավասարության-ինքնորոշման իրավունքի սկզբունքից՝ բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ-ինչպես ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը՝ առանց արտաքին միջամտության, - սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը։ Ինչպես տեսնում եք, իրավունքների որևէ սահմանափակում այս սահմանման մեջ չկա։ Որևէ ակնարկ չկա, «ելակետային կարգավիճակին», որևէ պնդում չկա, թե ինքնորոշվելու համար, պետք է նախ ինչ որ մեկի կազմի մեջ լինես։ Ո՛չ։ Ինքնորոշվում ես և տնօրինում ես քո ճակատագիր։ Կրկնում եմ․ սահամնափակում չկա։ Արցախի ժողովուրդը կարող է ինքնորոշվել ու վերամիավորվել Հայաստանի հետ։ Պ՞ետք է ասեինք՝ ոչ։ 35 տարի Ադրբեջանն էր սահմանափակում Արցախի ժողովրդի իրավունք, ասում «Ինքնորոշվի, բայց իմ տարածքում»։ Հիմա էլ Հայաստանի իշխանությունն է սահմանափակում մտցնում, թե բա ինքնորոշվելու համար նախ պիտի Ադրբեջանի կազմում լինես․․․ Եվ ահա այս սին սոփեստությամբ կառավարությունը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Առաջին անգամ այս 35 տարիների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս նույն դիրքերից, կրկնում եմ․ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս նույն դիրքերից։ Ինչու՞։ Փորձենք հասկանալ, թե ինչու հանկարծ Հայաստանը հրաժարվեց ինքնորոշման իրավունքի պաշտպանի դիրքորոշումից։ Ակնհայտ է․ Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքները, Ադրբեջանի պահանջներին ու սպառնալիքներին ու հոխորտանքներին դիմակայելու անկարողությունը, այն ազգակործան համոզմունքը, որ հնարավոր է Արցախը զիջելով կարող ենք փրկել Սովետական Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետրը։ Բայց, իշխանությունները փոխարեն խոստովանելու, որ իրենք չեն կարող դիմագրավել առկա մարտահրավերներին, չեն կարող կատարել իրենց նախընտրական ծրագիրը, չեն կարողանում իրականացնել իրեն կառավարության 2021-ի հաստատված ծրագիրը և հեռանան, փորձում են մեղքը բարդել նախկինների և միջազգային հանրության վրա։ Պարոն Փաշինյանը հայտարարում է, որ մենք բանակցային գործընթացը ձախողել ենք, քանի որ որոշել ենք առաջմղել ինքնորոշման իրավունքը, քանի որ, 2007-ին, երբ հայկական կողմը համաձայնվեց որ հակամարտությունը պետք է կարգավորվի ինքնորոշման սկզբունքի վրա, ընդունեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում է եղել։ Բա եթե Հայաստան պնդելով ինքնորոշման իրավունքի վրա ընդունել է, որ Արցախը 2007-ի դրությամբ Ադրբեջանի կազմում է եղել, Ադրբեջանը դրա հետ սիրահոժար համաձայնվել է, միջազգային հանրությունն էլ միջնորդ է հանդիսացել, բա հայտնի անեկդոտի լեզվով ասած «զադեռժկան հինչու՞մն է»։ Բա հենց այն ժամանակ հարցը կկարգավորեին, Արցախը կճանաչեին Ադրբեջանի մաս ու կսկսեին բանակցել Ադրբեջանի մաս կազմող Արցախի ինքնորոշման շուրջ։ Չի եղել նման բան։ Չի եղել, քանի որ հենց Ադրբեջանն էր հակառակվում ինքնորոշման իրավունքին։ Ի՞նչ է, Ադրբեջանն այդքան բան չէր հասկանում։ Ուրեմն ասեմ, որ այդ անհասկացող Ադրբեջանը միայն ապրիլ ամսվա 20 օրերի ընթացքում երեք ռազմավարական կարևորության համաձայնագիր է ստորագրել Բոսնիայի և Հերցեգովինայի, Տաջիկստանի և Ղազախստանի հետ։ Հայաստանն ի՞նչ հաջողությունների հասել․․․ Իսկ ի՞նչ է իրականում քննարկվել։ Այո, մադրիդյան հայտնի երեք սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն էր։ Եվ այդ սկզբունքից ածանցվելով առաջարկվում էր մեխանիզմ, որով կորոշվեր Արցախի ժողովրդի վերջնական կարգավիճակը․ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:» Այս սկզբունքի հիման վրա կարգավորման այն տարբերակում, որը ժառանգել էր այս իշխանությունը՝ 2018-ի հունվարի կրակովյան պայմանական փաստաթուղթն, էլ ավելի հստակ էր ձևակերպում այս հարցը։ Մեջբերեմ․ «Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով կորոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը, որը կլինի իրավական առումով պարտադիր, քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։» Սա այն է ինչ ՀՀ իշխանությունները ժառանգել էին։ Այն տարբերակը, որը ծնվել էր իրենց բանակցությունների արդյունքում վերջնականացվել էր 2019 թ․ հունիսի 20-ին։ Դե եթե ժողովրդի հետ այդքան ազնիվ եք, հրապարակեք այդ փաստաթուղթը։ Չեք անի, քանի որ տարբեր փաստաթղթերի համադրմամբ պարզ կդառնա, որ «խաղն ավարտվել էր» ոչ թե ինքնորոշման իրավունքի պատճառով, այլ որովհետև դուք մսխել էիք 1992-ից ի վեր մեր բոլոր ձեռքբերումները։ Եվ վերջին դիտարկումը․ եթե տեսաք, որ կանգնած եք անլուծելի խնդրի առաջ, պետք էր արժանապատիվ կերպով հեռանալ․․․Ավելին13:0721.04.23 -
ՍպորտԾանրորդ Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն էՀայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Աննա Ամրոյանը Եվրոպայի առաջնությունում պայքարի էր դուրս եկել B ենթախմբում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց միայն 85 կգ կշռող ծանրաձողը: Նա երկու մոտեցմամբ չբարձրացրեց 91 կիլոգրամանոց ծանրաձողը: Հրում վարժությունում Ամրոյանը հաջորդաբար բարձրացրեց 107, 113 և 117 կգ կշռող ծանրաձողերը: Երկամարտի 202 կգ արդյունքով Ամրոյանը B ենթախմբում 6-րդն է: Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ: Իսկ 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը:Ավելին13:0021.04.23 -
ՔաղաքականՍեփական կաշին փրկելու համար պետության հիմնասյունը որևէ պարագայում չեն սղոցում. ԱբրահամյանԱնկախ այն հանգամանքից, թե այս կամ այն պաշտոնյան, իշխանության ներկայացուցիչը ինչ գեղեցիկ բառերով է ներկայացնում իր գործունեությունը, ստուգատեսը առաջնագծում է: Իսկ հասարակությունն անընդհատ ականատես է լինում մարդկային և տարածքային խոշոր կորուստների, ինչով է պատասխան է տրվում, թե առկա փոփոխությունները ծառայում են իրենց նպատակին, թե ոչ: Այս մասին հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով՝ Կառավարության առաջնային խնդիրն է երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովումը, ինչն այս Կառավարությանն ակնհայտորեն չի հաջողվել: Նա հավելեց. «Իշխանությունը պետք է գիտակցի՝ սեփական կաշին փրկելու համար պետության հիմնասյունը որևէ պարագայում չեն սղոցում»:Ավելին12:5221.04.23 -
ԻրավականԿեղծ 200 դրամանոցներ են պատրաստել և իրացրել. 6 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից իրացնելու նպատակով կեղծ արժույթներ պատրաստելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երեք անձինք, նախնական համաձայնությամբ, 2023 թվականի մարտի 3-ից 21-ն ընկած ժամանակահատվածում նրանցից մեկին պատկանող՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատանը պատրաստել են կեղծ արժույթ՝ 200 դրամ անվանական արժեքով կեղծ մետաղադրամներ, որոնք մի քանի այլ անձանց հետ, իրացրել են տարբեր վայրերում՝ առևտրի սրահներում, բենզալցակայաններում: Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ համապատասխան վարչությունների աշխատակիցների կողմից համատեղ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են կեղծ արժույթը պատրաստելու համար նախատեսված սարքը, ինչպես խոտանված, այնպես էլ պատրաստված կեղծ 200 դրամանոցներ, ինչպես նաև ինքնաձիգի փամփշտատուփ և 24 փամփուշտ, ոսկու ձուլակտորների համար նախատեսված կաղապարներ, շուրջ 155 գրամ քաշով ոսկյա զարդեր, 4 կիլոգրամ քաշով արծաթի նմանվող զանգված: Ձեռք բերված փաստերի հիման վրա 6 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին12:4521.04.23 -
ՔաղաքականԱԺ նախագահի հրամանը ապօրինի էր, դիմում եմ ուղարկելու ուժային կառույցներին. Թագուհի ԹովմասյանԱզգային ժողովի նախագահի հրամանն ապօրինի էր, նրա հրամանը կատարողներն իրավունք չունեին խոչընդոտել պատգամավորի աշխատանքին: Այս մասին ապրիլի 21-ին «Պատիվ ունեմ» խմբակցության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Ըստ օրենքի՝ աշխատակիցները կարող են չեզոքացնել վտանգը, իսկ մենք ուղղակի կանգնած էինք, ոչ մեկի անվտանգությունը դրանից չէր տուժելու։ Տեղի ունեցածը խայտառակություն էր։ Մենք բախվել ենք ապօրինության, ինչը հետեւանքներ է ունենալու։ Ես աշխատում եմ դիմումի տեքստի վրա, որոնք ներկայացնելու եմ ուժային կառույցներին՝ պահանջով, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն ապօրինություն գործած բոլոր մարդիկ»,- ասաց Թովմասյանը։Ավելին12:3721.04.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 «Սպանել են, հետո վառել են երեխեքին». այրված զինվորների հարազատներին չեն ընդունելԱվելին12:3021.04.23 -
ՀասարակականՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներԱպրիլի 21-ին, ժամը 10։58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:Ավելին12:3021.04.23 -
ՔաղաքականՑավոք, վաճառքի են հանված մեր ազգային ու պետական շահերը. Հայկ ՄամիջանյանՉնայած ՀՀ գործող իշխանությունների թույլ տված բոլոր խայտառակ սխալներին, Հայաստանի համար դեռ կան որոշ հնարավորություններ՝ մասնակի շտկելու իրավիճակը: Այս մասին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Ցավոք, վաճառքի են հանված մեր ազգային ու պետական շահերը, որոնց դիմաց հիմնական բանակցողը ցանկանում է ստանալ բացառապես մեկ բան՝ սեփական իշխանության պահպանման երաշխիքներ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։Ավելին12:2221.04.23 -
ՔաղաքականԶավակին կորցնելուց հետո նոր հասկացավ, որ սխալ էր ընտրել․ Սևակ ՀակոբյանYerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ազատ գյուղում զինվորական կացարան կոչված խրճիթում զոհվածների հարազատները կառավարության դիմաց ակցիա են անում, փողոց են փակել։ Նրանցից մեկը շատ ճիշտ, կարևոր բան ասաց, ասաց՝ «Հարգելի ծնողներ, խնդրում եմ հանուն ձեր երեխեքի միացեք մեզ, ոչ թե մեզ համար, այլ հանուն ձեր էրեխեքի։ Եկեք միացեք մեզ, որ վաղը դուք էլ մեր վիճակում չհայտնվեք ու չիմանաք ձեր էրեխեքն ինչ եղան»։ Շատ ճիշտ խոսքեր էին։ Հատկապես ճիշտ խոսքեր էին այդ ծնողի կողմից ու հենց այս պահին։ Որդեկորույս մայրը դրանից առաջ ասում է․ «Էս ձեռքս կոտրվեր, որ երկու անգամ ձայն չտայի գերագույն հորթին»։ Նիկոլ Փաշինյանին ձայն է տվել ոչ միայն 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ, այլև 2021 թվականի արտահերթ ընտրություններում՝ պատերազմից հետո։ Էդ ժամանակ պատերազմում զոհված 5000 մեր տղերքի ծնողների փոքր մասը, մի քանի հարյուրը, բողոքի ցույցեր էին անում դատախազության դիմաց, Ֆրանսիայի հրապարակում, օպերայի հրապարակում, Հանրապետության հրապարակում, Քննչական կոմիտեի դիմաց ու ամեն տեղ ու ասում էին՝ ժողովուրդ, եկեք մեզ միացեք, մեզ համար չէ, ձեր էրեխեքի համար, որ վաղը դուք չհայտնվեք մեր կարգավիճակում, մեր նման որդեկորույս ծնող չդառնաք։ Քա՞նի հոգի միացավ։ Ոչ միայն չմիացան, այլև գնացին ու ձայն տվեցին Նիկոլին։ Հետո տեղի ունեցավ ողբերգությունների շարք, ու այսօր սև հագած հերթական մայրն ասում է՝ եկեք միացեք, որ որդեկորույս ծնող չդառնաք։ Ինքը հասկացել է իր սխալը, բայց, ցավոք, դա հասկացել է էն ժամանակ, երբ Նիկոլի իշխանության ամբողջ թշվառությունը զգաց իր ընտանիքի վրա։ Հեղափոխություն արածները, Նիկոլ ընտրածները ու չընտրածները, ամեն մեկը ունենում է կորուստ՝ տարբեր տեսքով։ Մեկը կորցնում է տունը, մեկը կորցնում է հողը, մեկը կորցնում է աշխատանքը, մյուսը՝ զավակին, առողջությունը և այլն։ Նիկոլը «Չարի վերջը» հեքիաթի աղվեսն է, որ հերթով մոտենում է կկուներին ու ձագերը տանում։ Դեռևես շանս կա այլևս չկորցնելու, հիմա՞ անել, թե՞ էլի գնալ պրավալի, զոհերի, ողբերգությունների ու էլի աշխատի հայի հետին խելքը։Ավելին12:1521.04.23 -
ՀասարակականՏերմինալ թալանողները բռնվել են դեպքի վայրում. երեքն էլ եղել են Շիրակի մարզիցSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները դեպքի վայրում բռնել են հանցագործություն կատարող անձանց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 18-ին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք Զաքյան փողոցի 10 հասցեում գործող տերմինալից փորձում են ինչ-որ բան հանել, և մինչ այդ հանցագործություն կատարող անձանցից մեկը նմանատիպ գործողություններ է կատարել տերմինալից հանելով գումար։ 4-րդ գումարտակի պարեկները ժամը 03։40-ի սահմաններում մոտենում են նշված հասցե և այնտեղից հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Շիրակի մարզի բնակիչներ 44-ամյա Մուշեղ Կ․-ին, 35-ամյա Աշոտ Գ․-ին և 22-ամյա Մենուա Ն․-ին։ Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք եղել են վերջինիս վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով։ Մենուա Ն․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ ընդհանուր՝ 18 սմ երկարության, շեղբինը՝ 8 սմ և 1255 հատ 10 ՌԴ ռուբլի մետաղադրամ, Մուշեղ Կ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 392 հատ 10 ՌԴ ռուբլի մետաղադրամ, իսկ Աշոտ Գ.-ի անձնական խուզարկությամբ՝ 728 հատ 10 ՌԴ ռուբլի արժողությամբ մետաղադրամ: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին12:0021.04.23 -
ՔաղաքականՊՆ-ին պատկանող 71 անուն գույք հանվել է վաճառքի․ «Հարապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2022 թ. ապրիլին հայտնի դարձավ, որ «բանակը վերազինելու եւ արդիականացնելու» պատճառաբանությամբ ՀՀ ՊՆ-ին պատկանող 71 անուն գույք հանվել է վաճառքի, որոնց ցանկում՝ նաեւ նախկին զորամասեր: Օրինակ՝ Շիրակի փողոցի նախկին ռուսական զորամասը, նախկին մայրաքաղաքային գունդը եւ այլն։ 2023-ի ապրիլի 20-ի դրությամբ, այսինքն՝ 1 տարի անց, 71 գույքից միայն մեկն է վաճառվել, մեկով էլ հայտերի ընդունումն ավարտված է։ Պետգույքի կառավարման կոմիտեից ասացին, որ 71 գույքից 39-ն է այս պահին փոխանցվել իրենց, մյուս 32-ի մասով դեռեւս հանձնում-ընդունում չի եղել: Վաճառված գույքը Ծարավ Աղբյուրի փողոցի՝ ՊՆ-ին պատկանող կիսաքանդ շինությունն է՝ 332,72 քմ մակերեսով հասարակական շենքը եւ դրա զբաղեցրած 0.15116 հա մակերեսով հողամասը։ Թե ով է գնել շինությունը, ինչ գնով, խոստացան ասել մոտ օրերս: Շինության նվազագույն գին էր սահմանվել 85 մլն 250 հազար դրամը։ Ինչ վերաբերում է մրցույթով վաճառքի հանված՝ Շիրակի փողոցի նախկին ռուսական զորամասին, ապա նվազագույն գին է սահմանվել 190 մլն 950 հազար դրամը։ Այն կազմված է 715.56 քառ. մետր մակերեսով հասարակական շենքից եւ դրա զբաղեցրած 0.17475 հեկտար մակերեսով հողամասից։ Կոմիտեից նշեցին, որ չեն կարող ասել, թե այս գույքի համար քանի հայտ է ներկայացվել, հայտերը դեռ փակ արկղի մեջ են` կբացվեն մրցույթի ժամանակ»:Ավելին11:4521.04.23 -
Հասարակական6 ժամով գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին11:3021.04.23 -
Քաղաքական«Մի լապատկա» ունեցողների հույսին են մնացել. կիսատ-պռատ ճանապարհներ կամ ասֆալտ փռելու «առաջնություն»Ադրբեջանը, չունենալով ճանապարհներ, ինչու է ավելի արագ բարձրանում հայկական բարձունքների վրա, քան մերոնք տեղ են հասնում: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին պատասխանելիս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է՝ բավարար աշխատանք արվել է, ուղղակի ինքը չգիտի այդ աշխատանքը բավարա՞ր է, թե՞՝ ոչ:Ավելին11:2221.04.23 -
Հասարակական24 ժամ ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:1521.04.23