-
Հասարակական
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:5422.07.26 -
Միջազգային
Խաղեր՝ Ռուսաստանի թիկունքում. Ալիևի սկանդալային հայտարարությունները՝ Բեռլինում
23:1422.07.26 -
Իրավական
Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur
23:0022.07.26 -
Հասարակական
Վճարովի՞ է դարձել երեխաների բուժսպասարկումը Հայաստանում. աղմուկ՝ պոլիկլինիկաներում և նախարարի էջում
22:1522.07.26 -
Միջազգային
Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին
22:0022.07.26 -
Քաղաքական
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
21:1422.07.26 -
Միջազգային
Կրասնոդարը՝ Ուկրաինայի թիրախում. դրոնային հարձակումները շարունակվում են ռազմաճակատում
20:5622.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
20:4522.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա
20:2422.07.26 -
Միջազգային
Մահացու պատերազմում Թրամփն արդեն տասնյակ միլիարդներ է ծախսել. ԱՄՆ-ին ճահճից դուրս գալու կոչ՝ Իրանից
20:1522.07.26 -
Քաղաքական
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
20:0022.07.26 -
Իրավական
Անսպասելի շրջադարձ՝ Ծառուկյանի գործում. ԲՀԿ առաջնորդի և իրանցի գործարարի առերեսումը հետաձգվել է
19:4422.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
19:1622.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կարող կալանավորվել, բայց նրա դեմ քրեական հետապնդում կսկսվի. ԿԸՀ որոշումը
18:5422.07.26 -
Հասարակական
Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան
17:4522.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
16:5122.07.26 -
Հասարակական
Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին
16:2022.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին ապօրինաբար զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից. Ղահրամանյան
14:5122.07.26 -
Հասարակական
Ջարդել, ջնջել է գյուղացու ամբողջ բերքը կարկուտը. ուշքի չեն գալիս աղետից Շիրակում
13:5422.07.26 -
Հասարակական
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը
13:0722.07.26 -
Հասարակական
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին
12:5622.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը
12:3722.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Նոր ողբերգություն՝ բանակում. զինվորի մահվան մասին մանրամասներ չի հայտնում ՔԿ-ն
12:3022.07.26 -
Մշակույթ
Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
12:1622.07.26 -
Հասարակական
«FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
11:2222.07.26 -
Իրավական
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան
11:0822.07.26 -
Հասարակական
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է քաղաքապետարանի փորված փոսում
10:0822.07.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»
09:4822.07.26 -
Մամուլի տեսություն
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
09:4222.07.26 -
Միջազգային
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
00:0622.07.26 -
Միջազգային
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
23:5621.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք
23:4621.07.26 -
Հասարակական
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է
23:0621.07.26 -
Տնտեսական
Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով
22:4621.07.26 -
Միջազգային
Այրվող գործարաններ՝ Ռուսաստանում, ավերածություններ՝ Ուկրաինայում. մահացու բախումներ են ճակատում
22:2521.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ են իրար հասցնում Իրանն ու ԱՄՆ-ը. Թրամփը պնդում է՝ «քիչ գործ է մնացել»
21:4521.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, աղմկոտ մեղադրանք և իշխանական փոխատեղումներ. խորհրդարանի նոր կազմը հայտնի է
21:3021.07.26 -
Իրավական
Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա
21:0021.07.26 -
Հասարակական
Ստուգումներ՝ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում․ արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
20:4721.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական մուտք՝ բրիտանական թագավորական ընտանիք. ո՞վ է օրիորդ Էլեանորը
20:1521.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել և օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկին
20:0021.07.26 -
Միջազգային
Որբեր՝ տներում, մասունքներ՝ փլատակներում. տառապանքն ամենօրյա է դարձել ավերված Գազայում
19:1521.07.26 -
Քաղաքական
Գյումրին կոլապսից փրկել է ընդդիմադիր ղեկավարությունը. ինչո՞ւ Առաքելյանը չվերցրեց պատգամավորի մանդատը
19:0021.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն հետաձգել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
18:5021.07.26 -
Միջազգային
Ադրբեջանը կողջուներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը․ Ալիև
18:0421.07.26 -
Իրավական
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը
17:5421.07.26 -
Միջազգային
Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել
17:4621.07.26 -
Միջազգային
Ալիևը հայտարարել է Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
17:3521.07.26 -
Իրավական
Մակար Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան
16:5321.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ն 64 մանդատ է ստացել. հայտնի են իշխող կուսակցության պատգամավորների անունները
16:5021.07.26 -
Հասարակական
Լավ բան չի լինելու, եթե հարցին լուծում չտան. լոլիկ աճեցնողների տանջանքը ջուրն է ընկնում
16:4521.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանից ուղարկվող նավթամթերքն ու գազը շատ կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում. Իլհամ Ալիև
16:1021.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի հետ կապված միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան
15:4621.07.26 -
Իրավական
Դատախազը դատարան է հանձնել Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:0521.07.26 -
Իրավական
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու համար
15:0021.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Կորպուս գաստրոբար»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
14:4821.07.26 -
Հասարակական
Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր
14:3021.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը. Քենան Գուրբանով
14:1721.07.26 -
Միջազգային
Թուրքիան շարունակում է Ս-400 ՀՕՊ համակարգերի շուրջ բանակցությունները երրորդ երկրների հետ
14:0821.07.26 -
Միջազգային
Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում. Պեսկով
14:0221.07.26 -
Հասարակական
Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին. Ոսկան Սարգսյան
13:4521.07.26 -
Միջազգային
Իրանի հարվածների հետևանքով Հորդանանում ԱՄՆ բազայում երկու զինվորական է զոհվել․ WSJ
12:5521.07.26 -
Տարածաշրջան
Էրդողանի դեմ մահափորձ էին նախապատրաստում Անվար Սադաթի սպանության սցենարով․ ԶԼՄ
12:4321.07.26 -
Քաղաքական
Իշխանությունը դասագրքային քաղաքական հետապնդում է իրականացնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. Աբովյան
12:2721.07.26 -
Միջազգային
Թրամփն անկախության օրվան ընդառաջ մերժել է շուրջ 6 հազար ներման խնդրագիր. NYT
12:1921.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային. ոչնչացվել են ՀՕՊ ռադարն ու F-15 կործանիչը
11:3021.07.26 -
Հասարակական
29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկեկլի գոտուց և բախվել ժայռին․ կա վիրավոր
11:2321.07.26 -
Հասարակական
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա էլեկտրասյանը
11:0121.07.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին
10:5421.07.26 -
Քաղաքական
«Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ շարունակելու եմ կառուցել»․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը
10:2221.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»
10:0621.07.26 -
Մամուլի տեսություն
Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»
09:5621.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ»
09:5221.07.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»
09:4521.07.26 -
Հասարակական
Վաղ առավոտից լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ. ձկնաբույծները բողոքում են
09:4221.07.26 -
Մամուլի տեսություն
Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»
09:2521.07.26 -
Մամուլի տեսություն
Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»
09:2021.07.26 -
Մամուլի տեսություն
Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»
09:1521.07.26 -
Տնտեսական
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության․ Գևորգ Պապոյան
09:1021.07.26 -
Հասարակական
Երևանում արմատից չորացած հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ
23:3820.07.26 -
Իրավական
Կասկածելի են համարում ՄԱԿ փորձագետները «Սրբազան պայքարի» դեմ հարուցված մեղադրանքները
23:0120.07.26 -
Իրավական
Հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
22:4520.07.26 -
Իրավական
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
22:3020.07.26 -
Հասարակական
Լարված դրություն՝ Ստեփանավանում. բնակիչների մեջ կռիվ է գցել ոսկու հանքը վերաբացելու հարցը
21:5620.07.26 -
Հասարակական
Անհնար է սենց ապրելը. Փաշինյանին մեկ շաբաթ են տալիս անհետ կորածների հարազատները
21:0720.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Բունտ են անում լոլիկ աճեցնող գյուղացիները. տոննաներով բերքը փչանում է
20:3020.07.26 -
Հասարակական
Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը
20:1220.07.26 -
Հասարակական
Մահացու ջրեր. ջրահեղձության դեպքերը շատացել են, 21-ամյա տղայի մարմին են հանել գետից
19:3720.07.26 -
Հասարակական
Արյունոտ շաբաթ՝ Երևանում. կրակոցները տագնապի մեջ են պահում մարդկանց Էրեբունիից՝ Ստեփանավան
19:1620.07.26 -
Միջազգային
Մակրոնը շնորհավորել է Բըրնհեմին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
18:1520.07.26 -
Հասարակական
Ոսկետափի բնակիչները փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը. լոլիկի իրացման խնդիրներ են առաջացել
18:0820.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ նոր ուժեր է բերում ԱՄՆ-ը. Թեհրանը խիստ զգուշացնում է տարածաշրջանի երկրներին
18:0020.07.26 -
Միջազգային
Մոլդովայի նախկին վարչապետը ներկայացրել է նախագահ Սանդուի իմպիչմենտի նախագիծը
17:3420.07.26 -
Միջազգային
Մոսկվան՝ կրակի տակ, ռուսների ուժգին հարձակումը՝ Օդեսայի վրա. Լավրով-Ռուբիո հանդիպում է սպասվում
17:1520.07.26 -
Հասարակական
Հայաստանում ապօրինի զենքի շրջանառությունը դարձել է հանրային անվտանգության լուրջ խնդիր․ Վահագն Սարոյան
17:0020.07.26 -
Հասարակական
«Առինջ մոլի» 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է․ Իվետա Տոնոյան․ «Սպուտնիկ Արմենիա»
16:4720.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
16:3420.07.26 -
Քաղաքական
Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը. Հակոբ Բադալյան
16:2120.07.26 -
Միջազգային
Զելենսկին հուսահատվել և օգնության համար դիմել է դաշնակիցներին․ Daily Express
16:0820.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին այսօր պետք է պաշտոնանկ անեն․ ուկրաինացի լրագրող
15:5020.07.26
Ճիշտ կլինի դասեր քաղեք, ոչ թե դասեր տաք․ Արմեն Ռուստամյան
ԱԺ-ում քննարկվում է կառավարության՝ 2022 թվականի գործունեության կատարողականի արդյունքները․ մինչ բուն ելույթին անդրադառնալը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն ասաց․
«Ուզում եմ կարճ խոսքով դիմել բոլոր նորաթուխ նժդեհականներին և բոլոր նրանց ովքեր փորձում են անընդհատ դասեր տալ դաշնակցությանը․ նկատի ունեցեք, որ խոսքը՝ 133-ամյա կենսագրություն ունեցող և կենսունակ կուսակցության մասին է , ավելի ճիշտ կլինի դասեր քաղեք, ոչ թե դասեր տաք, այլապես կնմանվեք այն երեխաներին, որ փորձում են սովորեցնել իրենց հորը, թե՝ ինչպես պետք է երեխաներ ունենալ»։
Այդուհետ պատգամավորը հանդես եկավ բուն ելույթի խոսքով․
«Քննարկվում է Կառավարության ծրագրի կատարողականը, բայց գլխավոր հարցն այն է, թե որ ծրագրի մասին է խոսքը, այն ինչ թղթի վրա գրված է, թե այն ինչ կատարվում է իրականում: Որ սրանք իրարից էապես տարբերվող ծրագրեր են, փաստել են բազմիցս հենց իրենք՝ գործող իշխանությունները իրենց հնգամյա գործունեության ընթացքում, երբ շարունակաբար ասել ու խոստացել են մի բան, բայց արել են բոլորովին այլ բան կամ դրա ճիշտ հակառակը: Դրա ամենավառ օրինակը իրենց իսկ նախընտրական ծրագրի կարևորագույն խոստումներից հրաժարվելն է:
Բայց ամենակարևորը.
Այս ընթացքում մշտապես գործի է դրվել սեփական սխալների ու ձախողումների համար մեղադրանքներից խուսափելու ամենափրկիչ միջոցը՝ տեղի -անտեղի համեմատվելով նախկինների հետ, սևացնել անցյալը, որ լուսավոր երևա ներկան:
Չգիտեմ, գիտակցում են արդյոք, որ երբ մարդ փորձում է արդարանալ ուրիշների գործած մեղքերը հիշատակելով նմանվում է նրան, ով փորձում է մաքրվել ցեխաջրով լվացվելու միջոցով: Ավելին, գիտակցում են արդյոք, որ կարելի է մեկին մշտապես խաբել, մարդկանց մի մասին խաբել մի որոշ ժամանակ, բայց մի ողջ ժողովրդի մշտապես խաբել անհնար է և ամեն ինչ վաղ թե ուշ բացահայտվելու է:
Բացահայտվելու է գործող իշխանությունների իրական ծրագիրը: Որ նրանց այսպես կոչված խաղաղության գործընթացը մեզ տանում է դեպի նոր կապիտուլյացիայի:
Այս իրողությունը փորձ է արվում խնամքով քողարկել և այն կդրսևորվի ինչպես սովորաբար պատահում է բոլորիս կատարված փաստի առջև կանգնեցնելուց հետո միայն:
Գործընթացն էլ ձգձգվում է սոսկ այն պատճառով, որ դեռևս պարզ չէ թե մենք որքան պիտի զիջենք, որ այլևս վերջնական լինի: Կարծես չենք հասկացել, թե ինչի մասին է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը»: Կարծես մեր ամեն սերունդ պարտավոր է սեփական փորձով համոզվել , որ թուրք-ադրբեջանական ախորժակը սահմաններ չի ճանաչում և չի բավարարվում քանի անձնատուր չենք եղել ամբողջովին և առանց սակարկելու:
Սակայն ամենաաղետաբերն այն է, որ անգամ այս պայմաններում այս իշխանությունների երևակայությունը թույլ է տալիս սա ներկայացնել որպես խաղաղության գործընթաց: Այսինքն մեզ ոչնչացնել ցանկացող թշնամին անդադար մեզ հետ խոսում է պատերազմի լեզվով, իսկ գործող իշխանությունները մեր ժողովրդին պատրաստում են խաղաղության: Ամեն օր մեզ թմրեցնում են քարոզելով, թե խաղաղությունն է, որ բերելու է պաշտպանվածություն և անվտանգություն:
Այնինչ հենց ինքը՝ խաղաղությունը պաշտպանության կարիք ունի: Անվտանգությունից է բխում խաղաղությունը: Իսկ թշնամու բարեհաճությամբ ստացած կարծեցյալ անվտանգության երաշխավորը ոչ թե դու, այլ թշնամիդ է լինելու:
Այդպես հաստատված խաղաղությունը ուրիշ անուն ունի՝ նվաստացում և ստրկություն:
Այս մեծագույն խաբկանքն ու կործանարար ընթացքը իշխանությունները փորձում են ներկայացնել որպես միակ ճշմարիտը և այլընտրանք չունեցողը: Դրա համար գործի է դրված ողջ պետական մեքենան՝ մի կողմից քարոզելու , որ ճար ու հնար չկա քան զիջել ինչ-որ մեզանից պահանջվում է, իսկ մյուս կողմից՝ դա փաստելու և դրանում համոզելու համար անել ամեն ինչ կոտրելու մեր դիմադրության ոգին, սպառելու պայքարի հնարավորությունները և ժողովրդին պահելու անճարության մեջ:
Ինչպես է դա կատարվում:
Դեռևս 1988թվականից սկսած մեր նորագույն պատմության ընթացքում ձևավորված երկու հայկական պետությունների ազատությունը, անկախությունը և միասնականությունը ձեռք է բերվել և պահպանվել Հայաստանի և Արցախի անկախության մասին հռչակագրերի, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, մարտունակ բանակի, եկեղեցու և համազգային կառույցների շնորհիվ: Այս իշխանությունները համարելով դարակազմիկ և գերակա նշանակություն վերագրելով 2018թվականի իրադարձություններին՝ հետևողականորեն նսեմացրել են այս համազգային ձեռքբերումներն ու մսխել դրանք: Հիրավի մեր օրերում արդեն անկախության վերոնշյալ հռչակագրերը մերժված են և արհամարհված, հաղթանակած բանակը՝ պարտված և վարկաբեկված, եռամիասնությունը՝ խաթարված և պառակտված, եկեղեցին և համազգային կառույցները՝ հետապնդված և հալածված:
Ըստ այդմ՝ թշնամու երազած լավագույն պայմանները ստեղծված են: Եվ այս վիճակը ստեղծած վարչախումբը հանրությանը ուզում է համոզել, թե այլընտրանք չկա և եթե կա մեկը, որ ստեղծված վիճակում կարող է մի բան անել, դա հենց իրենք են:
Իսկ այս իշխանության օրոք անելու մեկ բան է մնում, որի մասին օրնիբուն խոսում են այս իշխանությունները՝ ստորագրել մի նոր կապիտուլյացիա և այն հանրությանը մատուցել որպես խաղաղության պայմանագիր: Դրա համար անհրաժեշտ է՝ նախ և առաջ տարանջատել Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրները և ազատվել Արցախի հարցից: Փոխարինել ինքնորոշման իրավունքը համամարդկային ընդհանուր իրավունքներով, իսկ հակամարտությունը կարգավորելու միջազգային բանակցային ձևաչափը փոխարինել Բաքու-Ստեփանակերտ միջազգային ինչ-որ անորոշ մեխանիզմներ ենթադրող շփումներով:
Ակնհայտ է, որ այսպիսի պայմաններով ձեռք բերված խաղաղություն կոչվածով Արցախը շատ արագ կհայաթափվի և կվերածվի Նախիջևանի, բայց առանց որևէ կարգավիճակի:
Իսկ Հայաստանի ապագայի հարցում այս իշխանությունները մեզ ուզում են համոզել , որ այլ լուծում չկա և հայ ժողովրդի ընտրությունը ըստ էության այլևս վատի և վատթարագույնի միջև է, բնականաբար ոչ թե իրենց, այլ նախկինների պատճառով: Ըստ այդմ, վատթարագույնը պատերազմով ամեն ինչ կորցնելն է, իսկ վատը, որ մեր պարագայում լավագույնն է, բավարարել Ադրբեջանի պահանջները և պահպանել թեկուզև առանց սեփական ինքնիշխան պետություն ունենալու գոնե հայերի գոյությունը այն տարածքների վրա, որ հոժարակամ մեզ կտրամադրեն Անկարան և Բաքուն: Արդեն Բաքվից հայտնել են ոչ թե 29800 քառ.կմ-ի մասին, այլ միայն 29000-ի և սա եթե մենք ըստ Ալիևի մեզ ճիշտ պահենք:
Եվ ահավասիկ, մեզ համոզում են, որ այս հեռանկարը այլընտրանք չունի:
Այո, չունի, եթե ազգովի թույլ տանք, որ խորացվեն այն ազգակործան խզումները, որոնք մասնատում են մեր ներուժը և օր օրի ցամաքեցնում մեր սեփական ուժի աղբյուրները: Դրանք հիմնականում երեքն են, որ առաջացել են բացառապես այս իշխանությունների գործունեության հետևանքով.
Խզում Առաջին
Այս իշխանությունները իրենց քայլերով և մասնավորապես առաջնորդվելով 1991թվականի Ալմա-Աթայի հայտնի հռչակագրով առանց միաժամանակ վկայակոչելու Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից դրա վավերացման ժամանակ կատարած համապատասխան վերապահումը, աննախադեպ վնաս են հասցրել մեր ազգային-պետական շահերին և առաջին անգամը լինելով խզում են առաջացրել Հայաստանի և Արցախի պաշտոնական դիրքորոշումների միջև:
Սա իր հերթին խզումներ է արձանագրել Հայաստան-Արցախ – Սփյուռք եռամիասնության մեջ՝ արժեզրկել դրա նշանակությունն ու իմաստը և խափանել միասնական պայքարի հնարավորությունը:
Խզում Երկրորդ
Այսօր համաշխարհային մասշտաբներով ընթացող Ռուսաստան-Արևմուտք առճակատումը թույլ տալով ուղղակի կամ անուղղակի կերպով ներթափանցել մեր տարածք՝ գործող իշխանությունները մեր երկիրը վեր են ածում աշխարհաքաղաքական կործանարար բախումների թատերաբեմի և ճակատագրական խզումներ առաջացնում Հայաստանի և մեր ռազմավարական դաշնակիցների միջև, ի դեպ՝ թե մեկ և թե մյուս ճամբարներում:
Խզում Երրորդ
Արցախի և ազգային այլ հարցերով խոստումներ տալով ժողովրդից ընտրությունների ժամանակ մանդատ ստանալ և դրան անհամապատասխան և հակառակ գործելը առաջացրել է իշխանություն- ժողովուրդ կապի խզում և բերել է լեգիտիմության կորստի:
Այսպիսի, ըստ էության տեկտոնական խզումները ինքնին բավարար են պետական և քաղաքական բնույթի կործանարար երկրաշարժեր առաջացնելու համար:
Եվ ուրեմն ինչ պետք է անել կանխելու համար այս կործանարար ընթացքը և դուրս բերելու մեր երկիրը այս ցուգցվանգային թվացող իրավիճակից:
Նախ և առաջ անհապաղ վերացնել վերոնշյալ խզումները և չստորագրել իր բնույթով կապիտուլյացիոն որևէ փաստաթուղթ , որը կվտանգի Հայաստանի և Արցախի լինելությանը:
Իսկ եթե իշխանությունները հակաճառեն` թե մենք չստորագրելու տարբերակ անգամ չունենք , ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ խոստովանություն, որ գործ ունենք հենց կապիտույացիա կոչվող փաստի հետ:
Տեղին է հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որևէ անձի կողմից Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերի խախտումով ստորագրված քաղաքական կամ ռազմական բնույթ ունեցող որևէ փաստաթուղթ առոչինչ է և քրեաիրավական հետապնդման հիմքեր է առաջացնում:
Հետևաբար, քանի դեռ ուշ չէ անհրաժեշտ է անմիջապես կասեցնել այս ինքնակործանման գործընթացը: Դրա համար պետք է արմատապես փոխել երկրի կառավարման ներքին և արտաքին քաղաքականության ուղենիշերը և շարժվել դեպի համազգային ձեռքբերումների և շահերի պաշտպանությանն ուղղված ազգային պետական ուղեգծով:
Ըստ այդմ, կրկնեմ՝ նախ և առաջ անհապաղ վերացնել վերոնշյալ խզումները.
Ներազգային ճակատում`
վերականգնել եռամիասնությունն ու մեր հավքական ուժը և հրատապ կարգով լուծել երկրի պաշտպանության և անվտանգության խնդիրները:
Արտաքին ճակատում `
ապահովել մեր կենսական զիջումները բացառելուն ուղղված ռազմավարական գործընկերների համապատասխան զորակցությունը:
Ակնհայտ է, որ գործող իշխանությունները շարժվում են բոլորովին այլ ճանապարհով:
Հետևաբար, երկրի մարտավարության մեջ այսպիսի շրջադարձ առաջացնել հնարավոր է միայն ձևավորելով դա կատարելու ընդունակ նոր կառավարություն, քանի դեռ չենք անցել անշրջելիության բոլոր կետերը»:
-
23:40
22.07.26
Բանտը չի կարող կանգնեցնել մեր պայքարը. Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին
-
21:14
22.07.26
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին
-
20:00
22.07.26
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
Կարդալ ավելին
-
19:32
22.07.26
Փաշինյանը տեսնում է, որ Կարապետյանն իր ակտիվությամբ դառնում է ԱԺ-ի առանցքային ընդդիմադիր առաջնորդը․ փաստաբան
Կարդալ ավելին