Լրահոս
Քաղաքական
13:37
21.04.23
145

Կանայք զորամասում չեն զբոսնի. բանակ կգնան կամավոր, կծառայեն պարտադիր

Ազատի զոհերի ծնողների ակցիայի ընթացքում կառավարության նիստի անդամները պատմության նոր էջ էին բացում, ինչպես ձևակերպել է Նիկոլ Փաշինյանը: Այս նախադասությամբ Փաշինյանն անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին, որով իգական սեռի քաղաքացիների համար կամավորության սկզբունքով պարտադիր զինծառայության հնարավորություն է ստեղծվում: 

Հայաստանի վարչապետն ասել է, որ դա չի լինելու զբոսանք զորամասում, նորմալ ծառայություն է լինելու: