Լրահոս
2023-04-21
-
ՀասարակականԷլեկտրալարերի կարճ միացման հետևանքով ծխահարվել է բնակարանի մառանը և ներսում գտնվող իրերըԱպրիլի 21-ին ժամը 08:37-ին, ԱԻ պետական ծառայության «911» ճգնաժամային կառավարման կենտրոն Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Վ. Սարոյան 10 բնակելի շենքի 2-րդ մուտքից ծուխ է ելնում: Անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը: Փրկարարները հոսանքազրկել են բնակարանը և զննել տարածքը: Համոզվելով, որ հրդեհի վտանգ չկա, վերադարձել են մշտական տեղակայման վայր: Հաղորդագրությունը փոխանցվել է «Արցախէներգո» և «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ընկերություններին: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:Ավելին11:0721.04.23 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ն շարունակում է ներգրավված մնալ Երևանի և Բաքվի միջև կարգավորման հարցումԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար շարունակում է մեծ նշանակություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունների դադարեցումը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը: «Նա հնարավորություն է ունեցել մի քանի անգամ հանդիպելու այս երկրների ղեկավարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Մենք շարունակում ենք այդ հարցում մեծապես ներգրավված մնալ: Այդ հարցում պրն. Բոնոն (խմբ.՝ Լուիս Բոնո՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական) շարունակում է ներգրավված մնալ՝ այս գերատեսչությունում մյուսների հետ միասին»,-ասել է Պատելը: Դիվանագետը նշել է, որ առայժմ այլ մեկնաբանություն չունի՝ կապված Լուիս Բոնոյի՝ Հարավային Կովկաս այցի հետ: Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ապրիլի 14-ից տարածաշրջանում էր: Ապրիլի 20-ին նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը, Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այլ հարցեր:Ավելին11:0021.04.23 -
ՀասարակականԷջմիածնի Մայր տաճարը դռները կբացի այս աշնանըՀոկտեմբերին աշխարհի հավատացյալների առաջ կբացվեն Էջմիածնի Մայր տաճարի դռները: 1720-ամյա կառույցը 5 տարի է՝ վերանորոգվում է: Քրիստոնյա հայերի գլխավոր ուխտավայրում պատմական աշխատանքներ են արվել, որոնց մասնակցել են նաև արտասահմանցի մասնագետներ:Ավելին10:4521.04.23 -
ՀասարակականԵրևանում ավտոմեքենա է այրվել (լուսանկարներ)Ապրիլի 20-ին, ժամը 23:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրիկի փողոցի թիվ 10 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։Ավելին10:3021.04.23 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը2023 առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում առկա քրեական վարույթներով (նախաձեռնման պահին) արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 17 մլրդ 443 մլն 794 հազար 357 դրամի վնաս: Դրանից 17 մլրդ 374 մլն 223 հազար 844 դրամը պետությանը պատճառված վնասի չափն է, 69 մլն 570 հազար 513 դրամը՝ համայնքներինը: Նշված ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 1 մլրդ 388 մլն 244 հազար 343 դրամը, որից 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը՝ պետությանը պատճառված վնասի չափն է, 61 մլն 491 հազար 343 դրամը՝ համայնքներինը (այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 մլն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 մլն 667 հազար դրամ արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին): Նշված վարույթներով նախաքննության ընթացքում 35 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, արգելանք է դրվել 412 մլն 440 հազար դրամ բանկային հաշիվների, շարժական և անշարժ գույքերի վրա, որոնց արժեքը դեռ որոշված չէ:Ավելին10:1521.04.23 -
ՀասարակականԿացարանում հրդեհից զոհված զինծառայողների ծնողները փողոցներ են փակելԱզատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Հանրապետության հրապարակի հարակից փողոցները։ Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։Ավելին10:0721.04.23 -
ՀասարակականՁորաղբյուր գյուղում այրվել է տրակտորԱպրիլի 21-ին, ժամը 04:24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում՝ «Այա Մարիա» առողջարանի մոտակայքում, այրվում է տրակտոր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:51-ին, մարվել՝ 04:56-ին: Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է «JCB» մակնիշի տրակտոր:Ավելին10:0021.04.23 -
ՍպորտԾանրորդ Տաթև Հակոբյանը գոհ է Եվրոպայի առաջնության իր արդյունքիցՀայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Տաթև Հակոբյանը վերջին ձեռքբերումից հետո էլ շարունակելու է մնալ ասպարեզում:Ավելին09:4521.04.23 -
ԱրցախԱրցախի ԱԳ նախարարը ՌԴ քաղաքագետների և վերլուծաբանների հետ քննարկել է Արցախի վիճակըԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերլուծաբանների և փորձագետների հետ։Ավելին09:3021.04.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Մարգարայում մաքսակետ կկառուցվի՝ 733 միլիոն դրամով: «Հրապարակ» ՊՆ-ին պատկանող 71 անուն գույք հանվել է վաճառքի: «Ժողովուրդ» Երեկ Աժ-ում Թագուհի Թովմասյանի ակցիայի ժամանակ, երբ նա չէր իջնում ամբիոնից, Նիկոլ Փաշինյանին մեծաքանակ թիկնապահների ուղեկցությամբ մեկուսացրել են դահլիճից: «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանը, Թագուհի Թովմասյանի ակցիայի ժամանակ, կատարում էր Ռուբեն Ռուբինյանի հրահանգները: «Ժողովուրդ» Ջալալ Հարությունյանի գործը կուղարկվի դատարան: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ:Ավելին09:2021.04.23 -
ՀասարակականԾնվել է ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած Գևորգ Հայրապետյանի որդինՍիսիանի բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ եկավ 2022թ-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական հրետակոծության զոհ դարձած Նորավան գյուղի բնակիչ Գևորգ Հայրապետյանի հինգերորդ արու զավակը։ Սիսիանի ԲԿ-ից հայտնում են, որ մայրը՝ Լիանա Ամիրյանը, որոշել է որդուն կոչել հոր անունով։Ավելին00:1621.04.23 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին00:0721.04.23 -
ԻրավականԲնակարանից ոսկյա զարդեր էին գողացել. եղբայրները ձերբակալվել ենԱպրիլի 18-ին, ժամը 21.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 11.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, Մանթաշյան փողոցի իր բնակարանից գողություն են արել:Ավելին00:0021.04.23
2023-04-20
-
ՀասարակականԿարճաղբյուր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակերԳեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 20-ին, ժամը 10:46-ին ահազանգ է ստացել, որ Կարճաղբյուր գյուղում այրվում է անասնակեր:Ավելին23:4520.04.23 -
ՀասարակականԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբԱպրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Ավելին23:4020.04.23 -
ՔաղաքականԵնթադրում եմ, որ թուրքերը կարող են պահանջած լինել ՀՀ գերբից ջնջել Արարատը. Հրանտ ԲագրատյանԵնթադրում եմ, որ թուրքերը կարող են պահանջած լինել ՀՀ գերբից ջնջել Արարատը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:Ավելին23:3020.04.23 -
ՏարածաշրջանԿրակել են Էրդողանի կուսակցության գրասենյակի վրաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ադանայի գրասենյակի վրա կրակ են բացել։Ավելին23:2520.04.23 -
ՄիջազգայինՌուսական հրետանին՝ գործողության մեջ. Ուկրաինան նոր ռազմական օգնություն կստանա ԱՄՆ-իցՈւկրաինային ռազմական նոր օգնություն կուղարկի Վաշինգտոնը: Ավելի քան 300 միլիոն դոլարի սպառազինության խոստում է տվել Սպիտակ տունը Կիևին: Այս ֆոնին՝ ռուսները կադրեր են հրապարակել, թե ինչպես են Լիսիչանսկում հարվածներ հասցնում ուկրաինական դիրքերին:Ավելին23:1820.04.23 -
ԱշխարհTesla-ն կենտրոնացել է վաճառքների աճի վրա և պատրաստ է հետագայում էլ նվազեցնել գներըԱմերիկյան Tesla ավտոարտադրող ընկերությունը կշարունակի ակտիվորեն ներդրումներ կատարել բիզնեսի աճի մեջ: Ընկերությունը կենտրոնացել է վաճառքների աճի վրա և պատրաստ է հետագայում էլ նվազեցնել գները:Ավելին23:1520.04.23 -
ՄիջազգայինԹուրքիան պատրաստ է Սուդանի հարցով երկխոսության հարթակ տրամադրել. ԷրդողանԹուրքիան պատրաստ է հարթակ տրամադրել Սուդանի շուրջ երկխոսության համար:Ավելին23:0020.04.23