-
Հասարակական
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:5422.07.26 -
Միջազգային
Խաղեր՝ Ռուսաստանի թիկունքում. Ալիևի սկանդալային հայտարարությունները՝ Բեռլինում
23:1422.07.26 -
Իրավական
Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur
23:0022.07.26 -
Հասարակական
Վճարովի՞ է դարձել երեխաների բուժսպասարկումը Հայաստանում. աղմուկ՝ պոլիկլինիկաներում և նախարարի էջում
22:1522.07.26 -
Միջազգային
Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին
22:0022.07.26 -
Քաղաքական
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
21:1422.07.26 -
Միջազգային
Կրասնոդարը՝ Ուկրաինայի թիրախում. դրոնային հարձակումները շարունակվում են ռազմաճակատում
20:5622.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
20:4522.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա
20:2422.07.26 -
Միջազգային
Մահացու պատերազմում Թրամփն արդեն տասնյակ միլիարդներ է ծախսել. ԱՄՆ-ին ճահճից դուրս գալու կոչ՝ Իրանից
20:1522.07.26 -
Քաղաքական
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
20:0022.07.26 -
Իրավական
Անսպասելի շրջադարձ՝ Ծառուկյանի գործում. ԲՀԿ առաջնորդի և իրանցի գործարարի առերեսումը հետաձգվել է
19:4422.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
19:1622.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կարող կալանավորվել, բայց նրա դեմ քրեական հետապնդում կսկսվի. ԿԸՀ որոշումը
18:5422.07.26 -
Հասարակական
Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան
17:4522.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
16:5122.07.26 -
Հասարակական
Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին
16:2022.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին ապօրինաբար զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից. Ղահրամանյան
14:5122.07.26 -
Հասարակական
Ջարդել, ջնջել է գյուղացու ամբողջ բերքը կարկուտը. ուշքի չեն գալիս աղետից Շիրակում
13:5422.07.26 -
Հասարակական
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը
13:0722.07.26 -
Հասարակական
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին
12:5622.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը
12:3722.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Նոր ողբերգություն՝ բանակում. զինվորի մահվան մասին մանրամասներ չի հայտնում ՔԿ-ն
12:3022.07.26 -
Մշակույթ
Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
12:1622.07.26 -
Հասարակական
«FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
11:2222.07.26 -
Իրավական
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան
11:0822.07.26 -
Հասարակական
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է քաղաքապետարանի փորված փոսում
10:0822.07.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»
09:4822.07.26 -
Մամուլի տեսություն
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
09:4222.07.26 -
Միջազգային
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
00:0622.07.26 -
Միջազգային
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
23:5621.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք
23:4621.07.26 -
Հասարակական
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է
23:0621.07.26 -
Տնտեսական
Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով
22:4621.07.26 -
Միջազգային
Այրվող գործարաններ՝ Ռուսաստանում, ավերածություններ՝ Ուկրաինայում. մահացու բախումներ են ճակատում
22:2521.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ են իրար հասցնում Իրանն ու ԱՄՆ-ը. Թրամփը պնդում է՝ «քիչ գործ է մնացել»
21:4521.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, աղմկոտ մեղադրանք և իշխանական փոխատեղումներ. խորհրդարանի նոր կազմը հայտնի է
21:3021.07.26 -
Իրավական
Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա
21:0021.07.26 -
Հասարակական
Ստուգումներ՝ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում․ արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
20:4721.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական մուտք՝ բրիտանական թագավորական ընտանիք. ո՞վ է օրիորդ Էլեանորը
20:1521.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել և օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկին
20:0021.07.26 -
Միջազգային
Որբեր՝ տներում, մասունքներ՝ փլատակներում. տառապանքն ամենօրյա է դարձել ավերված Գազայում
19:1521.07.26 -
Քաղաքական
Գյումրին կոլապսից փրկել է ընդդիմադիր ղեկավարությունը. ինչո՞ւ Առաքելյանը չվերցրեց պատգամավորի մանդատը
19:0021.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն հետաձգել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
18:5021.07.26 -
Միջազգային
Ադրբեջանը կողջուներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը․ Ալիև
18:0421.07.26 -
Իրավական
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը
17:5421.07.26 -
Միջազգային
Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել
17:4621.07.26 -
Միջազգային
Ալիևը հայտարարել է Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
17:3521.07.26 -
Իրավական
Մակար Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան
16:5321.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ն 64 մանդատ է ստացել. հայտնի են իշխող կուսակցության պատգամավորների անունները
16:5021.07.26 -
Հասարակական
Լավ բան չի լինելու, եթե հարցին լուծում չտան. լոլիկ աճեցնողների տանջանքը ջուրն է ընկնում
16:4521.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանից ուղարկվող նավթամթերքն ու գազը շատ կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում. Իլհամ Ալիև
16:1021.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի հետ կապված միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան
15:4621.07.26 -
Իրավական
Դատախազը դատարան է հանձնել Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:0521.07.26 -
Իրավական
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու համար
15:0021.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Կորպուս գաստրոբար»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
14:4821.07.26 -
Հասարակական
Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր
14:3021.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը. Քենան Գուրբանով
14:1721.07.26 -
Միջազգային
Թուրքիան շարունակում է Ս-400 ՀՕՊ համակարգերի շուրջ բանակցությունները երրորդ երկրների հետ
14:0821.07.26 -
Միջազգային
Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում. Պեսկով
14:0221.07.26 -
Հասարակական
Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին. Ոսկան Սարգսյան
13:4521.07.26 -
Միջազգային
Իրանի հարվածների հետևանքով Հորդանանում ԱՄՆ բազայում երկու զինվորական է զոհվել․ WSJ
12:5521.07.26 -
Տարածաշրջան
Էրդողանի դեմ մահափորձ էին նախապատրաստում Անվար Սադաթի սպանության սցենարով․ ԶԼՄ
12:4321.07.26 -
Քաղաքական
Իշխանությունը դասագրքային քաղաքական հետապնդում է իրականացնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. Աբովյան
12:2721.07.26 -
Միջազգային
Թրամփն անկախության օրվան ընդառաջ մերժել է շուրջ 6 հազար ներման խնդրագիր. NYT
12:1921.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային. ոչնչացվել են ՀՕՊ ռադարն ու F-15 կործանիչը
11:3021.07.26 -
Հասարակական
29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկեկլի գոտուց և բախվել ժայռին․ կա վիրավոր
11:2321.07.26 -
Հասարակական
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա էլեկտրասյանը
11:0121.07.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին
10:5421.07.26 -
Քաղաքական
«Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ շարունակելու եմ կառուցել»․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը
10:2221.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»
10:0621.07.26 -
Մամուլի տեսություն
Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»
09:5621.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ»
09:5221.07.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»
09:4521.07.26 -
Հասարակական
Վաղ առավոտից լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ. ձկնաբույծները բողոքում են
09:4221.07.26 -
Մամուլի տեսություն
Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»
09:2521.07.26 -
Մամուլի տեսություն
Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»
09:2021.07.26 -
Մամուլի տեսություն
Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»
09:1521.07.26 -
Տնտեսական
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության․ Գևորգ Պապոյան
09:1021.07.26 -
Հասարակական
Երևանում արմատից չորացած հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ
23:3820.07.26 -
Իրավական
Կասկածելի են համարում ՄԱԿ փորձագետները «Սրբազան պայքարի» դեմ հարուցված մեղադրանքները
23:0120.07.26 -
Իրավական
Հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
22:4520.07.26 -
Իրավական
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
22:3020.07.26 -
Հասարակական
Լարված դրություն՝ Ստեփանավանում. բնակիչների մեջ կռիվ է գցել ոսկու հանքը վերաբացելու հարցը
21:5620.07.26 -
Հասարակական
Անհնար է սենց ապրելը. Փաշինյանին մեկ շաբաթ են տալիս անհետ կորածների հարազատները
21:0720.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Բունտ են անում լոլիկ աճեցնող գյուղացիները. տոննաներով բերքը փչանում է
20:3020.07.26 -
Հասարակական
Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը
20:1220.07.26 -
Հասարակական
Մահացու ջրեր. ջրահեղձության դեպքերը շատացել են, 21-ամյա տղայի մարմին են հանել գետից
19:3720.07.26 -
Հասարակական
Արյունոտ շաբաթ՝ Երևանում. կրակոցները տագնապի մեջ են պահում մարդկանց Էրեբունիից՝ Ստեփանավան
19:1620.07.26 -
Միջազգային
Մակրոնը շնորհավորել է Բըրնհեմին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
18:1520.07.26 -
Հասարակական
Ոսկետափի բնակիչները փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը. լոլիկի իրացման խնդիրներ են առաջացել
18:0820.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ նոր ուժեր է բերում ԱՄՆ-ը. Թեհրանը խիստ զգուշացնում է տարածաշրջանի երկրներին
18:0020.07.26 -
Միջազգային
Մոլդովայի նախկին վարչապետը ներկայացրել է նախագահ Սանդուի իմպիչմենտի նախագիծը
17:3420.07.26 -
Միջազգային
Մոսկվան՝ կրակի տակ, ռուսների ուժգին հարձակումը՝ Օդեսայի վրա. Լավրով-Ռուբիո հանդիպում է սպասվում
17:1520.07.26 -
Հասարակական
Հայաստանում ապօրինի զենքի շրջանառությունը դարձել է հանրային անվտանգության լուրջ խնդիր․ Վահագն Սարոյան
17:0020.07.26 -
Հասարակական
«Առինջ մոլի» 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է․ Իվետա Տոնոյան․ «Սպուտնիկ Արմենիա»
16:4720.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
16:3420.07.26 -
Քաղաքական
Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը. Հակոբ Բադալյան
16:2120.07.26 -
Միջազգային
Զելենսկին հուսահատվել և օգնության համար դիմել է դաշնակիցներին․ Daily Express
16:0820.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին այսօր պետք է պաշտոնանկ անեն․ ուկրաինացի լրագրող
15:5020.07.26
Փաշինյանը բաց տեքստով կոչ է անում համակերպվել կորստի հետ. Արթուր Խաչատրյան
ԱԺ-ում քննարկվում է կառավարության՝ 2022 թվականի գործունեության կատարողականի արդյունքները․ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Աթուր Խաչատրյանը նշեց․
«Սիրելի հայրենակիցներ,
Երեք օր առաջ մենք լսեցինք կառավարության ծրագրի 2022թ թվականի կատարողականի զեկույցը։ Զեկույցում արտացոլված բազմաթիվ թեմաներին կցանկանայի անդրադառնալ՝ մանավանդ տնտեսական աճի մասին գեղեցիկ լեգենդին, բայց ժամանակի սղության պատճառով կխոսեմ երկու հարցի մասին։
Առաջինը վերաբերվում էր մեր պատմությանը և մեր դարավոր իղձերին։ Պարոն Փաշինյանը կոչ արեց «փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը»։
Իր միտքն ավելի հստակ դարձնելու համար նա Արագածի օրինակը բերեց, թե Արագածի նկարներ տանը կախված չեն, Արագածի մասին ավելի քիչ բանաստեղծություններ մարդիկ գիտեն քան Արարատի։ Գիտեք․․․ կառավարությունը, իշխող քաղաքական ուժը հասարակությունը հինգ տարի է փորձում տարբեր խմբերի բաժանել, իրար դեմ հանել՝ հներ և նորեր, սևեր և սպիտակներ․․․
Բայց փորձել իրար հակադրել սարերը․․․ Դա արդեն նորություն էր։ Ինչու՞ է կառավարությունը կոչ անում փոխել պատմության սոցիալ-հոգեբանական ընկալումը, ինչու՞ է կոչ անում սիրել Արագածը, սենյակներում Արագածի նկարը կախել։
Պրն․ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ մենք՝ հայերս, մեր տներում Արարատի նկարն ենք կախում ոչ թե այն պատճառով, որ Արարատն ամենագեղեցիկ լեռն է (Կիլիմանջարոն ու Ջոմոլունգման էլ են գեղեցիկ), այլ որովհետև հոգեբանորեն Արարատը համարում են հայկական և ինչ որ մի տեղ, հոգու խորքում, հույս ունեն, որ դեռ կվերադառնան Արարատ լեռ։ Պրն․ Փաշինյանն այսօր, բաց տեքստով, կոչ է անում թաղել այդ հույսը, համակերպվել կորստի հետ։
Երկրորդ հարցը վերաբերվում էր արցախյան հակամարտության կարգավորմանը։ Կառավարության մոտեցումներն էական փոփոխություն են կրել կառավարության ձևավորումից ի վեր։ Ժամանակի մեջ փոփոխությունն ավելի ակնառու դարձնելու համար նաև հիշեցնեմ, թե ինչ էր Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը խոստանում ընտրությունների ժամաանկ, չնայած գիտակցում եմ, որ այսօրվա իշխանությունները երևի իրենք արդեն ալերգիա ունեն սեփական նախընտրական ծրագրից։
|
Նախընտրական ծրագիր |
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ |
|
Ծրագիր |
Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա։ |
|
2021 |
Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ խաղաղության պայմանագրի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո: ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները արձանագրել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: |
|
2022 |
ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն։ |
Ինչպես տեսնում եք, ընտրություններից առաջ և նույնիսկ 2021 թվականին՝ ծրագիրը կազմելիս, կառավարությունը գտնում էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի «Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա»։ Ինքնորոշում առանց սահմանափակումների։ Ամեն ինչ պարզ է և հստակ։ 2021 թվականի կատարողականի զեկույցի ժամանակ կառավարությունը վախվորած էր արդեն արտահայտվում ինքնորոշման իրավունքի մասին։
2022 թվականի կատարողականի մեջ կառավարությունն այլևս չի խոսում ինքնորոշման մասին։ 1988 թվականից ի վեր, Հայաստանի կառավարությունն առաջին անգամ չի խոսում ինքնորոշման իրավունքի մասին։ Հայկական կողմերը արցախյան հակամարտության կարգավորման հիմքում միշտ դրել են ինքնորոշման իրավունքը։ Դեռ 1988-ին հայկական կողմերը հղում էին կատարում ՍՍՀՄ սահմանադրության 70-րդ հոդվածի վրա, Ադրբեջանը՝ 78-րդ, համապատասխանաբար՝ ազատ ինքնորոշման իրավունք և սահմանների անձեռնմխելիության սկզբունք։ Կրկնեմ․ այսօր իշխանություններն էլ չեն խոսում ինքնորոշման իրավունքի մասին։ Հերիք չի չեն խսում, դեռ մի հատ էլ ինքնորոշման իրավունքի ճանաչումը համարում են մեր ձախողումների հիմնական պատճառ։
Իսկ ի՞նչ է ինքնորոշման իրավունքը։ Համաձայն Հելսինկիի եզրափակիչ ակտի
Ելնելով ժոովուրդների իրավահավասարության-ինքնորոշման իրավունքի սկզբունքից՝ բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ-ինչպես ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը՝ առանց արտաքին միջամտության, - սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը։
Ինչպես տեսնում եք, իրավունքների որևէ սահմանափակում այս սահմանման մեջ չկա։ Որևէ ակնարկ չկա, «ելակետային կարգավիճակին», որևէ պնդում չկա, թե ինքնորոշվելու համար, պետք է նախ ինչ որ մեկի կազմի մեջ լինես։ Ո՛չ։ Ինքնորոշվում ես և տնօրինում ես քո ճակատագիր։ Կրկնում եմ․ սահամնափակում չկա։ Արցախի ժողովուրդը կարող է ինքնորոշվել ու վերամիավորվել Հայաստանի հետ։ Պ՞ետք է ասեինք՝ ոչ։ 35 տարի Ադրբեջանն էր սահմանափակում Արցախի ժողովրդի իրավունք, ասում «Ինքնորոշվի, բայց իմ տարածքում»։ Հիմա էլ Հայաստանի իշխանությունն է սահմանափակում մտցնում, թե բա ինքնորոշվելու համար նախ պիտի Ադրբեջանի կազմում լինես․․․
Եվ ահա այս սին սոփեստությամբ կառավարությունը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Առաջին անգամ այս 35 տարիների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս նույն դիրքերից, կրկնում եմ․ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս նույն դիրքերից։ Ինչու՞։ Փորձենք հասկանալ, թե ինչու հանկարծ Հայաստանը հրաժարվեց ինքնորոշման իրավունքի պաշտպանի դիրքորոշումից։
Ակնհայտ է․ Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքները, Ադրբեջանի պահանջներին ու սպառնալիքներին ու հոխորտանքներին դիմակայելու անկարողությունը, այն ազգակործան համոզմունքը, որ հնարավոր է Արցախը զիջելով կարող ենք փրկել Սովետական Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետրը։ Բայց, իշխանությունները փոխարեն խոստովանելու, որ իրենք չեն կարող դիմագրավել առկա մարտահրավերներին, չեն կարող կատարել իրենց նախընտրական ծրագիրը, չեն կարողանում իրականացնել իրեն կառավարության 2021-ի հաստատված ծրագիրը և հեռանան, փորձում են մեղքը բարդել նախկինների և միջազգային հանրության վրա։
Պարոն Փաշինյանը հայտարարում է, որ մենք բանակցային գործընթացը ձախողել ենք, քանի որ որոշել ենք առաջմղել ինքնորոշման իրավունքը, քանի որ, 2007-ին, երբ հայկական կողմը համաձայնվեց որ հակամարտությունը պետք է կարգավորվի ինքնորոշման սկզբունքի վրա, ընդունեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում է եղել։ Բա եթե Հայաստան պնդելով ինքնորոշման իրավունքի վրա ընդունել է, որ Արցախը 2007-ի դրությամբ Ադրբեջանի կազմում է եղել, Ադրբեջանը դրա հետ սիրահոժար համաձայնվել է, միջազգային հանրությունն էլ միջնորդ է հանդիսացել, բա հայտնի անեկդոտի լեզվով ասած «զադեռժկան հինչու՞մն է»։
Բա հենց այն ժամանակ հարցը կկարգավորեին, Արցախը կճանաչեին Ադրբեջանի մաս ու կսկսեին բանակցել Ադրբեջանի մաս կազմող Արցախի ինքնորոշման շուրջ։ Չի եղել նման բան։ Չի եղել, քանի որ հենց Ադրբեջանն էր հակառակվում ինքնորոշման իրավունքին։ Ի՞նչ է, Ադրբեջանն այդքան բան չէր հասկանում։ Ուրեմն ասեմ, որ այդ անհասկացող Ադրբեջանը միայն ապրիլ ամսվա 20 օրերի ընթացքում երեք ռազմավարական կարևորության համաձայնագիր է ստորագրել Բոսնիայի և Հերցեգովինայի, Տաջիկստանի և Ղազախստանի հետ։ Հայաստանն ի՞նչ հաջողությունների հասել․․․
Իսկ ի՞նչ է իրականում քննարկվել։ Այո, մադրիդյան հայտնի երեք սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն էր։ Եվ այդ սկզբունքից ածանցվելով առաջարկվում էր մեխանիզմ, որով կորոշվեր Արցախի ժողովրդի վերջնական կարգավիճակը․ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում:
Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:» Այս սկզբունքի հիման վրա կարգավորման այն տարբերակում, որը ժառանգել էր այս իշխանությունը՝ 2018-ի հունվարի կրակովյան պայմանական փաստաթուղթն, էլ ավելի հստակ էր ձևակերպում այս հարցը։ Մեջբերեմ․
«Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով կորոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը, որը կլինի իրավական առումով պարտադիր, քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։»
Սա այն է ինչ ՀՀ իշխանությունները ժառանգել էին։ Այն տարբերակը, որը ծնվել էր իրենց բանակցությունների արդյունքում վերջնականացվել էր 2019 թ․ հունիսի 20-ին։ Դե եթե ժողովրդի հետ այդքան ազնիվ եք, հրապարակեք այդ փաստաթուղթը։ Չեք անի, քանի որ տարբեր փաստաթղթերի համադրմամբ պարզ կդառնա, որ «խաղն ավարտվել էր» ոչ թե ինքնորոշման իրավունքի պատճառով, այլ որովհետև դուք մսխել էիք 1992-ից ի վեր մեր բոլոր ձեռքբերումները։
Եվ վերջին դիտարկումը․ եթե տեսաք, որ կանգնած եք անլուծելի խնդրի առաջ, պետք էր արժանապատիվ կերպով հեռանալ»:
-
23:40
22.07.26
Բանտը չի կարող կանգնեցնել մեր պայքարը. Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին
-
21:14
22.07.26
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին
-
20:00
22.07.26
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
Կարդալ ավելին
-
19:32
22.07.26
Փաշինյանը տեսնում է, որ Կարապետյանն իր ակտիվությամբ դառնում է ԱԺ-ի առանցքային ընդդիմադիր առաջնորդը․ փաստաբան
Կարդալ ավելին