Լրահոս
Քաղաքական
12:52
21.04.23
185

Սեփական կաշին փրկելու համար պետության հիմնասյունը որևէ պարագայում չեն սղոցում. Աբրահամյան

Img default alt hy

Անկախ այն հանգամանքից, թե այս կամ այն պաշտոնյան, իշխանության ներկայացուցիչը ինչ գեղեցիկ բառերով է ներկայացնում իր գործունեությունը, ստուգատեսը առաջնագծում է: Իսկ հասարակությունն անընդհատ ականատես է լինում մարդկային և տարածքային խոշոր կորուստների, ինչով էլ պատասխան է տրվում, թե առկա փոփոխությունները ծառայում են իրենց նպատակին, թե ոչ: 

Այս մասին հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Կառավարության առաջնային խնդիրն է երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովումը, ինչն այս Կառավարությանն ակնհայտորեն չի հաջողվել»,- նշել է Աբրահամյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ իշխանությունը պետք է գիտակցի՝ սեփական կաշին փրկելու համար պետության հիմնասյունը որևէ պարագայում չեն սղոցում: