-
Հասարակական
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:5422.07.26 -
Միջազգային
Խաղեր՝ Ռուսաստանի թիկունքում. Ալիևի սկանդալային հայտարարությունները՝ Բեռլինում
23:1422.07.26 -
Իրավական
Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur
23:0022.07.26 -
Հասարակական
Վճարովի՞ է դարձել երեխաների բուժսպասարկումը Հայաստանում. աղմուկ՝ պոլիկլինիկաներում և նախարարի էջում
22:1522.07.26 -
Միջազգային
Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին
22:0022.07.26 -
Քաղաքական
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
21:1422.07.26 -
Միջազգային
Կրասնոդարը՝ Ուկրաինայի թիրախում. դրոնային հարձակումները շարունակվում են ռազմաճակատում
20:5622.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
20:4522.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա
20:2422.07.26 -
Միջազգային
Մահացու պատերազմում Թրամփն արդեն տասնյակ միլիարդներ է ծախսել. ԱՄՆ-ին ճահճից դուրս գալու կոչ՝ Իրանից
20:1522.07.26 -
Քաղաքական
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
20:0022.07.26 -
Իրավական
Անսպասելի շրջադարձ՝ Ծառուկյանի գործում. ԲՀԿ առաջնորդի և իրանցի գործարարի առերեսումը հետաձգվել է
19:4422.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
19:1622.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կարող կալանավորվել, բայց նրա դեմ քրեական հետապնդում կսկսվի. ԿԸՀ որոշումը
18:5422.07.26 -
Հասարակական
Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան
17:4522.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
16:5122.07.26 -
Հասարակական
Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին
16:2022.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին ապօրինաբար զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից. Ղահրամանյան
14:5122.07.26 -
Հասարակական
Ջարդել, ջնջել է գյուղացու ամբողջ բերքը կարկուտը. ուշքի չեն գալիս աղետից Շիրակում
13:5422.07.26 -
Հասարակական
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը
13:0722.07.26 -
Հասարակական
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին
12:5622.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը
12:3722.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Նոր ողբերգություն՝ բանակում. զինվորի մահվան մասին մանրամասներ չի հայտնում ՔԿ-ն
12:3022.07.26 -
Մշակույթ
Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
12:1622.07.26 -
Հասարակական
«FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
11:2222.07.26 -
Իրավական
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան
11:0822.07.26 -
Հասարակական
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է քաղաքապետարանի փորված փոսում
10:0822.07.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»
09:4822.07.26 -
Մամուլի տեսություն
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
09:4222.07.26 -
Միջազգային
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
00:0622.07.26 -
Միջազգային
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
23:5621.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք
23:4621.07.26 -
Հասարակական
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է
23:0621.07.26 -
Տնտեսական
Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով
22:4621.07.26 -
Միջազգային
Այրվող գործարաններ՝ Ռուսաստանում, ավերածություններ՝ Ուկրաինայում. մահացու բախումներ են ճակատում
22:2521.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ են իրար հասցնում Իրանն ու ԱՄՆ-ը. Թրամփը պնդում է՝ «քիչ գործ է մնացել»
21:4521.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, աղմկոտ մեղադրանք և իշխանական փոխատեղումներ. խորհրդարանի նոր կազմը հայտնի է
21:3021.07.26 -
Իրավական
Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա
21:0021.07.26 -
Հասարակական
Ստուգումներ՝ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում․ արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
20:4721.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական մուտք՝ բրիտանական թագավորական ընտանիք. ո՞վ է օրիորդ Էլեանորը
20:1521.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել և օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկին
20:0021.07.26 -
Միջազգային
Որբեր՝ տներում, մասունքներ՝ փլատակներում. տառապանքն ամենօրյա է դարձել ավերված Գազայում
19:1521.07.26 -
Քաղաքական
Գյումրին կոլապսից փրկել է ընդդիմադիր ղեկավարությունը. ինչո՞ւ Առաքելյանը չվերցրեց պատգամավորի մանդատը
19:0021.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն հետաձգել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
18:5021.07.26 -
Միջազգային
Ադրբեջանը կողջուներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը․ Ալիև
18:0421.07.26 -
Իրավական
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը
17:5421.07.26 -
Միջազգային
Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել
17:4621.07.26 -
Միջազգային
Ալիևը հայտարարել է Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
17:3521.07.26 -
Իրավական
Մակար Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան
16:5321.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ն 64 մանդատ է ստացել. հայտնի են իշխող կուսակցության պատգամավորների անունները
16:5021.07.26 -
Հասարակական
Լավ բան չի լինելու, եթե հարցին լուծում չտան. լոլիկ աճեցնողների տանջանքը ջուրն է ընկնում
16:4521.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանից ուղարկվող նավթամթերքն ու գազը շատ կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում. Իլհամ Ալիև
16:1021.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի հետ կապված միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան
15:4621.07.26 -
Իրավական
Դատախազը դատարան է հանձնել Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:0521.07.26 -
Իրավական
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու համար
15:0021.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Կորպուս գաստրոբար»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
14:4821.07.26 -
Հասարակական
Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր
14:3021.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը. Քենան Գուրբանով
14:1721.07.26 -
Միջազգային
Թուրքիան շարունակում է Ս-400 ՀՕՊ համակարգերի շուրջ բանակցությունները երրորդ երկրների հետ
14:0821.07.26 -
Միջազգային
Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում. Պեսկով
14:0221.07.26 -
Հասարակական
Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին. Ոսկան Սարգսյան
13:4521.07.26 -
Միջազգային
Իրանի հարվածների հետևանքով Հորդանանում ԱՄՆ բազայում երկու զինվորական է զոհվել․ WSJ
12:5521.07.26 -
Տարածաշրջան
Էրդողանի դեմ մահափորձ էին նախապատրաստում Անվար Սադաթի սպանության սցենարով․ ԶԼՄ
12:4321.07.26 -
Քաղաքական
Իշխանությունը դասագրքային քաղաքական հետապնդում է իրականացնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. Աբովյան
12:2721.07.26 -
Միջազգային
Թրամփն անկախության օրվան ընդառաջ մերժել է շուրջ 6 հազար ներման խնդրագիր. NYT
12:1921.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային. ոչնչացվել են ՀՕՊ ռադարն ու F-15 կործանիչը
11:3021.07.26 -
Հասարակական
29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկեկլի գոտուց և բախվել ժայռին․ կա վիրավոր
11:2321.07.26 -
Հասարակական
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա էլեկտրասյանը
11:0121.07.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին
10:5421.07.26 -
Քաղաքական
«Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ շարունակելու եմ կառուցել»․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը
10:2221.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»
10:0621.07.26 -
Մամուլի տեսություն
Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»
09:5621.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ»
09:5221.07.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»
09:4521.07.26 -
Հասարակական
Վաղ առավոտից լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ. ձկնաբույծները բողոքում են
09:4221.07.26 -
Մամուլի տեսություն
Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»
09:2521.07.26 -
Մամուլի տեսություն
Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»
09:2021.07.26 -
Մամուլի տեսություն
Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»
09:1521.07.26 -
Տնտեսական
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության․ Գևորգ Պապոյան
09:1021.07.26 -
Հասարակական
Երևանում արմատից չորացած հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ
23:3820.07.26 -
Իրավական
Կասկածելի են համարում ՄԱԿ փորձագետները «Սրբազան պայքարի» դեմ հարուցված մեղադրանքները
23:0120.07.26 -
Իրավական
Հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
22:4520.07.26 -
Իրավական
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
22:3020.07.26 -
Հասարակական
Լարված դրություն՝ Ստեփանավանում. բնակիչների մեջ կռիվ է գցել ոսկու հանքը վերաբացելու հարցը
21:5620.07.26 -
Հասարակական
Անհնար է սենց ապրելը. Փաշինյանին մեկ շաբաթ են տալիս անհետ կորածների հարազատները
21:0720.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Բունտ են անում լոլիկ աճեցնող գյուղացիները. տոննաներով բերքը փչանում է
20:3020.07.26 -
Հասարակական
Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը
20:1220.07.26 -
Հասարակական
Մահացու ջրեր. ջրահեղձության դեպքերը շատացել են, 21-ամյա տղայի մարմին են հանել գետից
19:3720.07.26 -
Հասարակական
Արյունոտ շաբաթ՝ Երևանում. կրակոցները տագնապի մեջ են պահում մարդկանց Էրեբունիից՝ Ստեփանավան
19:1620.07.26 -
Միջազգային
Մակրոնը շնորհավորել է Բըրնհեմին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
18:1520.07.26 -
Հասարակական
Ոսկետափի բնակիչները փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը. լոլիկի իրացման խնդիրներ են առաջացել
18:0820.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ նոր ուժեր է բերում ԱՄՆ-ը. Թեհրանը խիստ զգուշացնում է տարածաշրջանի երկրներին
18:0020.07.26 -
Միջազգային
Մոլդովայի նախկին վարչապետը ներկայացրել է նախագահ Սանդուի իմպիչմենտի նախագիծը
17:3420.07.26 -
Միջազգային
Մոսկվան՝ կրակի տակ, ռուսների ուժգին հարձակումը՝ Օդեսայի վրա. Լավրով-Ռուբիո հանդիպում է սպասվում
17:1520.07.26 -
Հասարակական
Հայաստանում ապօրինի զենքի շրջանառությունը դարձել է հանրային անվտանգության լուրջ խնդիր․ Վահագն Սարոյան
17:0020.07.26 -
Հասարակական
«Առինջ մոլի» 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է․ Իվետա Տոնոյան․ «Սպուտնիկ Արմենիա»
16:4720.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
16:3420.07.26 -
Քաղաքական
Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը. Հակոբ Բադալյան
16:2120.07.26 -
Միջազգային
Զելենսկին հուսահատվել և օգնության համար դիմել է դաշնակիցներին․ Daily Express
16:0820.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին այսօր պետք է պաշտոնանկ անեն․ ուկրաինացի լրագրող
15:5020.07.26
Իսկական հեղափոխությունը դեռ առջևում է․ Անդրանիկ Թևանյան
ԱԺ-ում քննարկվում է կառավարության՝ 2022 թվականի գործունեության կատարողականը․ ելույթի իր խոսքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նշեց․
«Արցախի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի խորհրդարանի օրերս հայտնած դիրքորոշմանը։ Հայաստանի իշխանությունների տեսակետը Ղարաբաղյան հակամարտության թեմայով լեգիտիմ չէ և չի արտահայտում մեր ժողովրդի ճնշող մեծամասնության տեսակետը։ Հայաստանի իշխանությունը Արցախը համարում է ադրբեջանական և հարցականի տակ դնում Հայաստանի գոյությունը։ Մենք չենք կիսում այդ տեսակետը և գտնում ենք, որ ներքաղաքական լեգիտիմության այս ճգնաժամը հանգուցալուծում պետք է ստանա։
Հարգելի՛ հայրենակիցներ,
5 տարի առաջ այս օրերին տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ: Թե ինչպես դա կանվանենք, շարքային քաղաքացու համար կարևոր չէ: Կարևորն այն է, որ մարդկանց սպասումները չիրականացան, նրանք խաբվեցին։ 2018-ին փողոց դուրս եկած մարդիկ մերժում էին արատավոր երևույթները։ Քաղաքացիների ցանկությունները բնական էին, մղումները՝ արդար ու մարդկային:
2018-ի քաղաքական գործընթացները ցույց տվեցին, թե ինչքան խոցելի է մեր երկիրը, որ լրիվ պատահական ու քաղաքական անհայտ ծագման մարդիկ կարողանում են փողոցից իշխանության գալ՝ չունենալով գիտելիքներ, փորձ, մարդկային անհրաժեշտ որակներ։ Ու չնայած այդ ամենին՝ հրապարակում հավաքվածները, շերեփով դատարկ կաթսային հարվածողները հրաշքի սպասում ունեին, քանզի փողոցի առաջնորդները բարդ խնդիրներին կախարդական փայտիկով պոպուլիստական հեշտ լուծումներ էին առաջարկում։
2018-ին իշխանության եկածները հայտարարեցին, որ մենք արդեն իսկ ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում։ Խոստացվում էր, որ լինելու է սիրո և համերաշխության մթնոլորտ: Իրական կյանքում ստացանք ճիշտ հակառակը։
Հեղափոխությունը ենթադրում է արմատական բարեփոխում, որի հեղինակները պետք է ունենան անուն ազգանուն։ Օրինակ՝ հետպատերազմյան Գերմանիայի վերականգնման և տնտեսական հրաշքի հեղինակներն էին Ադենաուերն ու Էրխարդը։ Վարշավյան պայմանագրի ու ԽՍՀՄ փլուզումից հետո լեհական շոկաթերապիայի հեղինակը Բալցերովիչն էր։ Ո՞վ է հայկական բարեփոխումների հեղինակը։ Չկա՛ այդպիսին, քանզի բարեփոխում չկա։ Եթե բարեփոխումը հիպոթեքային գերուռճացված շուկայի ձևավորումն է ու եկամտահարկի վերադարձի միջոցով պետբյուջեի հաշվին անշարժ գույքի շուկայում փուչիկ փչելը, ապա դա ռումբ է մեր տնտեսության ու մասնավորապես անշարժ գույքի շուկայի տակ։
Ո՞րն է ՀՀ քաղաքացու երջանկության բանալին: Պատասխանը շատ պարզ է՝ Հայաստանը պետք է լինի անվտանգ, քաղաքացու կյանքի իրավունքը պետք է լինի պաշտպանված, նա պետք է ապրի բարեկեցիկ կյանքով և ապահովվեն նրա ազատությունները: Այս բոլոր ուղղություններով ունենք ողբերգական արդյունքներ և չդադարող կորուստներ:
Օրվա իշխանություններն ասում են, որ եթե անվտանգության հարցը հանենք, ապա մնացած առումներով ամեն ինչ փայլուն է: Դա նույնն է, թե հայտարարես, որ մարդը մահանում է, բայց նրա բոլոր օրգանները լավ վիճակում են:
Եկեք դիտարկենք 2018-ին փողոց դուրս եկած միջին վիճակագրական քաղաքացու կյանքը: Ազատ ու երջանիկ մարդը, որպես կանոն, երկար է ապրում։ Փաստն այն է, որ 2018-ից հետո մեր քաղաքացիների կյանքի միջին տևողությունը պակասել է ավելի քան 3 տարով՝ 2021-ին դառնալով 72,4, որը աշխարհի միջինից ցածր ցուցանիշ է։
Աղքատ, առավելևս՝ ծայրահեղ աղքատ մարդը չի կարող ազատ ու երջանիկ լինել։ Խոստացել էին վերացնել ծայրահեղ աղքատությունն ու նվազեցնել աղքատների քանակը։ Փաստն այն է, որ 2018-ին աղքատ էր մեր բնակչության 23,5 տոկոսը, իսկ 2021-ին այդ թիվն աճել է ու դարձել 26,5 տոկոս։ Ծայրահեղ աղքատները 2018-ին բնակչության 1 տոկոսն էին, իսկ ահա 2021-ին՝ արդեն 1,5 տոկոսը։ Դա նշանակում է, որ սոված է քնում հպարտ որակված շուրջ 45 հազար քաղաքացի։
2022-ի աղքատության տվյալները չկան, բայց դժվար չէ կռահել, որ վիճակը վատացել է, քանզի բարձր գնաճ է եղել ու չի եղել համարժեք վճարունակ պահանջարկ։
«Մարդը տուգանքի ու թալանի մատերիալ չէ»,-ասում էին 2018-ին։ Հիմա մարդիկ թալանվում են ոչ միայն պետության կողմից, այլ նաև խանութներում, մասնավոր բանկերում և Կենտրոնական բանկի փոխարժեքային քաղաքականության միջոցով։ Դրամի արժևորումն այդ թալանի տարատեսակներից է։
Ռելոկանտներն այստեղի թանկությունից փախչում են հարևան երկրներ, տուժում է ներքին տուրիզմը։ «Էժան» դոլարից վնասվում են արտահանողները, IT ոլորտի աշխատակիցները, դրսից տարադրամով մասնավոր գումարներ ստացողները։
Մարդիկ հա՛մ դոլարը մանրելիս են գրպանահատության ենթարկվում, հա՛մ դրամով թանկ ապրանք գնելիս։ Կենտրոնական բանկը վիճակը բացատրում է դրսից տարադրամային ճնշումներով, բայց դա ընդունելի չէ։ ԿԲ-ն ունի բազմաթիվ գործիքներ և այդ գործիքները կիրառելով չպետք է թույլ տար այսպիսի թալան։
2018-ի քաղաքական իրադարձությունների շարժիչ ուժերից մեկը երիտասարդությունն էր, որը հավատում էր, որ երջանիկ ապագա է ունենալու։ Մեծ սպասումեր ունեին նաև տարիքն առած ու թոշակի գնացող մեր քաղաքացիները, որոնց մոլորեցնում էին, որ շուտով թալանը հետ են բերելու և բաժանեն իրենց:
Ճակատագրի հեգնանքն այն է, որ 2018-ի խաբեության հիմնական զոհերը հենց երիտասարդներն ու տարեցները դարձան։ Հազարավոր երիտասարդներ զոհվեցին պատերազմում։ Ոմանք նույնիսկ առանց շիրիմների մնացին։ Ոմանք էլ՝ դեռ գերության մեջ են։ Այդ պատերազմն ու պարտությունը չէին լինի, եթե չլինեին անձամբ Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալները: Օրինակ, եթե Փաշինյանի տեղը բանիմաց ղեկավար լիներ, ապա բանակցությունները չէին տապալվի և պատերազմ չէր լինի: Կամ եթե 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը համաձայներ Պուտինի առաջարկներին, ապա Շուշին մերը կմնար և զոհերը մոտ երկու հազարով ավելի քիչ կլինեին:
Ինչ վերաբերում է թոշակառուներին։ 2022 թվականին 2021-ի համեմատ գներն աճել են 8,6 տոկոսով, մինչդեռ միջին կենսաթոշակը նույն ժամանակահատվածում աճել է 2.700 դրամով կամ 6,2 տոկոսով: Իսկ եթե հաշվի առնենք, որ դեղերի և հիմնական սննդամթերքի որոշ տեսակներ երկնիշ տոկոսներով են թանկացել, ապա պարզ կդառնա, թե ինչքան է վատացել թոշակառուների կյանքը:
Ընդդիմություն աշխատելու տարիներին այսօրվա իշխանությունները հայտարարում էին, որ գազի, հոսանքի, ջրի, տարատեսակ ապրանքների գները բարձր են ու ժողովուրդը թալանվում է, քանզի կան մենաշնորհներ և օլիգարխիա։ Դատելով այժմյան անվերջ թանկացումներից՝ հիմա իրենք են օգտվում այդ ամենից՝ վերածվելով «հեղափոխական» օլիգարխների՝ նորաթուխ զիմզիմովների:
«Կոռուպցիան վերացել է» գոռացողների իշխանության օրոք 2022-ին կոռուպցիան 2021-ի համեմատ ավելացել է։ «Transparency International»-ի զեկույցում Հայաստանը գրանցել է հետընթաց՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 63-րդ տեղը և 2021-ի զեկույցի համեմատ դիրքերը զիջելով 5 հորիզոնականով:
Վերադառնանք բարեփոխումների թեմային։ Օրվա իշխանությունն ասում է, որ ավելացրել են անկանխիկ գործառնությունները և դա ներկայացնում որպես բարեփոխում, բայց դա այդպես չէ: Ի դեպ, հարևան Վրաստանը ճկուն է գտնվել և՛ անկանխիկ գործարքների մասով, և՛ բանկային համակարգի ոչ ռեկետային քաղաքականությամբ, և՛ մեր համեմատ օրենսդրական ավելի բարենպաստ պայմաններով։ Օրինակ՝ նրանց մոտ բանկերում կանխիկացման տոկոսը 0,6 է, մեզ մոտ՝ 1,5-ց մինչև 3 տոկոս, այսինքն 2,5-ից մինչև 5 անգամ ավելի շատ: Սա բանկային ռեկետ է՝ թալան օրը ցերեկով:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից թմբկահարվող 12,6 տոկոս տնտեսական աճին, ապա օրվա իշխանությունները դրա հետ շատ քիչ կապ ունեն։ Դա հիմնականում ուկրաինական ճգնաժամով պայմանավորված որոշակի ֆինանսական հոսքեր դեպի Հայաստան գալու, զուգահեռ էքսպորտի և Ռուսաստանի քաղաքացիների աննախադեպ քանակի մուտքով է պայմանավորված։ Այդ հոսքն այնքան մեծ է, որ նույնիսկ փնթի ու անբովանդակ կառավարման պայմաններում հանգեցնում է տնտեսական աշխուժացման։ Եթե աճն իրական ու ներառական լիներ, ապա աղքատները չէին ավելանա։
Հարգելի՛ հայրենակիցներ,
2018-ի հեղափոխությունը իրականում խաբեություն դարձավ մեր ժողովրդի համար, քանզի խոստումները չկատարվեցին։ Օրվա իշխանությունների մոտ ստացվել է միայն հեղափոխական տեմպերով սեփական կապիտալի նախնական կուտակումը՝ «բանկային թղթերով ամեն ինչ կարգին է» ծրագրի շրջանակներում։
Սիրելի՛ ժողովուրդ,
2018-ին արդար երկիր կառուցելու ձեր ցանկությունը շահագործվել է, ձեր զգացմունքները գողացվել են։ Ձեզ պարզապես խաբել են, բառիս բուն և փոխաբերական իմաստով թքել ձեր վրա։
Հիմա ամենակարևորի մասին։ Այս ամբիոնից հնչել են հակապետական, հակասահմանադրական հայտարարություններ։ Հնչել են աղաղակող ստեր։
Նիկոլ Փաշինյանը գրեթե նույնությամբ կրկնում էր տխրահռչակ Ջոն Բոլթոնի խոսքերը՝ պատմական կարծրատիպերից հրաժարվելու, հակառուսական և հակաիրանական գործիք դառնալու թեմայով։ Դրանք ինքնախոստովանական հայտարարություններ էին, որոնց շրջանակներում Ադրբեջանին առաջարկվում էր Արցախը՝ Հայաստանի անկախության ու 29,800-ի «կադաստրային թղթի» ճանաչման դիմաց։
Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ Հայաստանի գոյության, անվտանգության հարցերում նա ապավինում է․․․ Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանը։ Եվ դա այն դեպքում, երբ այդ երկուսը լրիվ հակառակ ծրագրերն ունեն, որոնք ամրագրվել են Շուշիում կնքված թուրք-ադրբեջանական հռչակագրում և որի դեմ բերված մեր հայտարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց։ Ուշագրավ է այն, որ Հայաստանի լուծարման ծրագրին Փաշինյանն ուզում է հանցակից դարձնել ՀՀ քաղաքացիներին՝ «Ապագա կա» բլեֆային կարգախոսի ներքո։
Ի դեպ, Փաշինյանի խոսքերին անմիջապես ձայնակցեց Ալիևը։ Տպավորություն էր, որ կողմերը սինքրոնացված են աշխատում՝ արտաքին մոդերատորի գործուն մասնակցությամբ։
Ամփոփելով ելույթս նշեմ, որ 2018-ին ժողովրդի ձգտումը ճիշտ էր, բայց նոր առաջնորդի ընտրությունը՝ սխալ։ Պետք է այդ սխալն ուղղել ու շարժվել առաջ՝ հիմնվելով անկախության շրջանի բոլոր դրական ձեռքբերումների վրա ու բացառելով նույն շրջանի մերժված բարքերը։
Իսկական հեղափոխությունը դեռ առջևում է։ Հեղափոխություն, որը հնարավոր կլինի ապահովել հանրային լայն կոնսոլիդացիայի և ժողովրդական նոր շարժման միջոցով։ Այդ կոնսոլիդացիայի մեջ ես տեսնում եմ նաև «Քաղաքացիական պայմանագրի» այն շարքային անդամներին, որոնց նպատակը 2018-ին հաստատ Արցախն Ադրբեջանին հանձնելը չէր, Հայաստանի կործանումը չէր և մեր երկրում առկա արատավոր երևույթները խորացնելը չէր։
Մեզ պետք է իսկական հեղափոխություն, հեղափոխություն, որը կապահովի իրակա՛ն զարգացում, կբերի իրակա՛ն արդարություն, իրակա՛ն հաղթանակ, իրակա՛ն խաղաղություն։ Այսինքն կբերի այն, ինչին սպասում է մեր ժողովուրդը»։
-
23:40
22.07.26
Բանտը չի կարող կանգնեցնել մեր պայքարը. Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին
-
21:14
22.07.26
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին
-
20:00
22.07.26
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
Կարդալ ավելին
-
19:32
22.07.26
Փաշինյանը տեսնում է, որ Կարապետյանն իր ակտիվությամբ դառնում է ԱԺ-ի առանցքային ընդդիմադիր առաջնորդը․ փաստաբան
Կարդալ ավելին