Լրահոս
2023-05-01
-
ԱշխարհՓարիզում թալանել են Bulgari խանութըՓարիզում օրը ցերեկով կողոպտվել է տեղի էլիտար ոսկերչական խանութը. ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն: Bulgari խանութը նախկինում ևս ենթարկվել է զինված կողոպտիչների հարձակումներին. երկու տարի առաջ խանութից 10 միլիոն եվրոյի (8,77 միլիոն ֆունտ ստեռլինգ) արժողությամբ զարդեր են գողացել: Նշվում է, որ այդ ժամանակ հանցագործներից մեկը ոտքի հատվածում վիրավորում էր ստացել ոստիկանի կողմից արձակված կրակոցից, իսկ ավելի ուշ՝ դատապարտվել։Ավելին15:4501.05.23 -
ՔաղաքականԿարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Իրանի հանդեպ, բայց ակնհայտ է` այս արժանապատիվ պետությունը և ազգին չհարգելն անհնար է. ՈսկանյանԿարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Իրանի հանդեպ, բայց ակնհայտ է, որ այս արժանապատիվ պետությունը և ազգին չհարգելն անհնար է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Տեսանյութում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը խոսում է այս երկրի տարածքային ջրերին մոտեցած ամերիկան ռազմանավի կապավորի հետ և ասում՝ «Սա Պարսից ծոցն է, պարսկերեն խոսի՛ր, պիտի՛ պարսկերեն խոսեք»։ Իսկ, երբ ամերիկյան ռազմանավի կապավորը սկսում է խոսել պարսկերեն, ասելով, որ իրենք միջազգային ջրերում են և ապահովում են այդտեղի անվտանգությունը, իրանցի զինվորականը պատասխանում է, թե վիրավորական է լսել «անվտանգության ապահովում» բնորոշումը, որովհետև դա Պարսից ծոցն է և այդտեղի անվտանգությունն ապահովում է Իրանը։ Պետության անվտանգության ապահովումը պետք է լինի հենց նման արժանապատիվ մոտեցումներով, այլ ոչ թե՝ «միջազգային հանրությունը, խաղաղապահները, դիտորդները» և այսպես շարունակ»,- գրել է Ոսկանյանը։Ավելին15:3001.05.23 -
ԻրավականՍպանություն՝ Մյասնիկյան փողոցում․ նախաձեռնվել է քրեական վարույթՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քրննություն է իրականացվում՝ բացահայտելու ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում կատարված սպանությունը։ 2023 թվականի ապրիլի 30-ին` ուշ երեկոյան, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի դիմաց արնահոսող, անգիտակից վիճակում, գետնին ընկած տղամարդ կա, ով չի շնչում։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում 2023թ․ մայիսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին և 335-րդ հոդվածի 1-ին մասերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված շենքի շքամուտքի մոտ հայտնաբերվել է արական սեռի, գլխի շրջանում առերևույթ հրազենային վնասվածքով տղամարդու դիակ։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, ով հանդիսանում է նույն շենքի բնակիչ, վերջինս, ըստ նախնական տվյալների, Հոլանդիայի քաղաքացի է։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու հատ պարկուճ, շքամուտքի դռան վրայից առերևույթ հրազենային զենքից կրակված գնդակի բեկոր, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։ Դեպքի առթիվ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց շուրջ իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, վարույթային և քննչական գործողություններ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին15:1501.05.23 -
ՔաղաքականԱնցակետի հետ կապված այդ շոուի համար նաև հայ քաղաքացիներ էին պետք․ իսկ հրահանգ միայն ՀՀ կառավարությունը կարող էր տալ․ քաղաքագետՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Անցակետի հետ կապված այդ շոուն ադրբեջանական քարոզչամեքենան ոչ մի կերպ չէր կարող ինքնուրույն կազմակերպել։ Այդ շոուի համար նաև հայ քաղաքացիներ էին պետք։ Իսկ հայ քաղաքացիներին այնտեղ գնալու հրահանգ միայն Հայաստանի կառավարությունը կարող էր տալ։ Նշանակում է՝ շոուն ադրբեջանա-հայկական է»։Ավելին15:0001.05.23 -
Արտաքին քաղաքականությունՎաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներըՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը։ Նշվում է, որ մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, այնուհետև տեղի կունենա Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը։ Բոլոր հանդիպումները մամուլի համար փակ են լինելու։Ավելին14:4501.05.23 -
ԱշխարհՄեքսիկայում զբոսաշրջային ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով 18 մարդ Է մահացելՄեքսիկայում տուրիստական ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով 18 մարդ Է մահացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում հայտնել է Մեքսիկայի Նայարիտ նահանգի դատախազությունը: Գերատեսչության տվյալներով ևս 33 մարդ վնասվածքներ է ստացել: Վթարը տեղի է ունեցել ապրիլի 29-ի երեկոյան Տեպիկ նահանգի մայրաքաղաքն ու Պուերտո Վալարտա քաղաքը միացնող մայրուղու վրա: Նշվում է, որ ավտոբուսը Գվադալախարա քաղաքից ուղևորվել է Կոմպոստելա մունիցիպալիտետի Ռինկոն դե Գուայաբիտոս քաղաք: «Փորձագետները դեպքի վայրում հայտնաբերել են 18 մահացած մարդու դի, այդ թվում՝ 7 տղամարդ և 11 կին», - հայտնել են դատախազությունից։Ավելին14:3001.05.23 -
ՀասարակականՄայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպՀանրապետության տարածքում մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 5-7մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Երևանում մայիսի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։Ավելին14:1501.05.23 -
ԱրցախՄարդկանց տառապանքի օգտագործում՝ էժան շոուի համար․ Արցախի ՄԻՊ-ը՝ ադրբեջանական տեսանյութի մասինԱրցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեսանյութին: «Ինչպե՞ս կմեկնաբանեմ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեսանյութը․ մարդկանց տառապանքն օգտագործել էժան շոուի համար, ոչ ավելին: Մանրամասները կներկայացնեմ տեսանյութում ցուցադրված արցախցիների հետ հարցազրույցներից հետո»,- «Թվիթեր»-ում գրել է նա: Հիշեցնենք՝ ադրբեջանցիները Լաչինի միջանցքում տեղակայված անցակետի մոտ կանգնեցրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Արցախ վերադարձող քաղաքացիներին և հերթական բեմադրությունը ցուցադրել՝ փորձելով ցույց տալ, թե Լաչինի միջանցքով երթևեկությունն ազատ է:Ավելին14:0001.05.23 -
ՍպորտՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՇախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մայիս ամսվա դասակարգման աղյուսակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 61-րդը, Հրանտ Մելքումյանը` 92-րդը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 11-րդն է: Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Շախմատային թագի նոր տիրակալ Դին Լիժենը դեռևս 3-րդն է: Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 63-րդը, Աննա Սարգսյանը` 75-րդը և Մարիամ Մկրչտյանը` 87-րդը:Ավելին13:4501.05.23 -
ՏնտեսականԴոլարն արժեզրկվում է․ փոխարժեքն՝ այսօրՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.08 դրամ։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 385 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 387 դրամ: Փոխանակման կետերում դոլարի առքը 385 դրամ է, վաճառքը՝ 387․50 դրամ։ Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 417.47 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`427 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 424 դրամ է, վաճառքը՝ 428 դրամ։ Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.80 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.40 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.73 դրամ, վաճառքը` 4.85 դրամ։Ավելին13:3001.05.23 -
ՀայաստանԳետափ-Մարտունի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին13:1501.05.23 -
ՍպորտՇախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը Դին Լիժենն էՇախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը չինացի Դին Լիժենն է:Ավելին13:0001.05.23 -
ԱռողջապահականԲժիշկը նշել է լյարդի համար վնասակար մթերքներըԼյարդաբան Ալլա Յուժնովան անվանել է լյարդի համար վնասակար մթերքները: Նա նշել է, որ այս օրգանը պաշտպանելու համար անհրաժեշտ է հրաժարվել մրգային հյութեր խմելուց։Ավելին12:4501.05.23 -
ԱշխարհՈստիկանը 33 տարի կոմայի մեջ մնալուց հետո մահացել էՆյու Յորքի ոստիկանը մահացել է 33 տարի կոմայի մեջ անցկացնելուց հետո, գրում է New York Post-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Թրոյ Պատերսոնը 1990 թվականին հարձակվման է ենթարկվել երեք զինված անձանց կողմից, որոնք կրակել են նրա գլխին՝ փորձելով 20 դոլար գողանալ: «Հերոս ոստիկան, ով լվանում էր իր մեքենան հրշեջ հիդրանտի մոտ տնից երեք թաղամաս այն կողմ, վեգետատիվ վիճակում մնաց մինչև շաբաթ գիշեր իր մահը»,- ասվում է գրառման մեջ։ Հարձակման ժամանակ Փաթերսոնը 27 տարեկան էր, որից վեցը ծառայել է ոստիկանությունում՝ վաստակելով յոթ գովասանագիր մասնագիտական նվաճումների համար։ Արդեն հիվանդանոցում նրան տրվել է հետախույզի կոչում։Ավելին12:3001.05.23 -
ՀասարակականԿրակոցներ Մյասնիկյան պողոտայում. անհայտ անձը սպանել է 54-ամյա տղամարդուն և դիմել փախուստիԵրեկ՝ ապրիլի 30-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց արնահոսող տղամարդ կա, ով անգիտակից վիճակում է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 հատ 9մմ տ/չ կրակված պարկուճ և 1 կրակված գնդակ, իսկ մուտքի ալյումինե դռան վրա՝ կրակոցի հետք։ Տեղում ուժեղացված ծառայություն են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները։ Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն շենքի բնակիչ 54-ամյա Սողոմոն Վ․-ն է, ում ուղղությամբ և կյանքից զրկելու նպատակով՝ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի ատրճանակից 2 անգամ կրակոց է արձակել և կյանքից զրկել նրան։ Դեպքի փաստով՝ քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանձագործության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին12:1501.05.23 -
ՏնտեսականԴադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նապտակով մայիսի 1-ին ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 20։00-ն դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը: Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին:Ավելին12:0001.05.23 -
ՔաղաքականՔննարկման իրական թեման պետք է լինի՝ ովքեր, երբ, ինչպես հասցրեցին մեզ այս օրին, և ինչ է պետք անել․ Անդրանիկ ԹևանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. «Արցախի կոկորդին Ադրբեջանն անցակետ, ավելի ճիշտ՝ քողածածկված ռազմական հենակետ է կառուցել։ Անունը դրել են մաքսակետ։ Համացանցում հայտնված կադրերի թեմայով Հայաստանից քար լռություն էր (նիկոլենց մոտ հետտոնական վիճակ էր)։ Արցախից էլ։ Միայն այսօր Ստեփանակերտից հաստատեցին եղածը։ Երեկվանից անիմաստ քննարկում էր ծավալվել՝ «մաքսակետում» արված նկարահանումները հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների մասով ֆե՞յք է, թե՞ ոչ։ Մինչդեռ քննարկման իրական թեման պետք է լինի ովքեր, երբ, ինչպես հասցրեցին մեզ այս օրին և ինչ է պետք անել։ Արցախում ադրբեջանական «մաքսակետի» հայտնվելու հիմքերը դրվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից 2018 թվականի մայիսի 9–ին։ Այդ օրը Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի բանակցելու հակամարտության թեմայով։ Մի շարք այլ վտանգավոր հայտարարություններ էլ արեց։ Դրանից հետո սկսվեց իրարամերժ քայլերի կասկադը։ Հետո եկավ Բոլթոնի հրահանգները կատարելու ժամանակը։ Ահա այդպես փլվեց բանակցային գործընթացը, ստացանք պատերազմ ու պարտություն։ Հիմա Փաշինյանն Արցախը ճանաչում է ադրբեջանական՝ դրանով իսկ Ալիևի հետ «մաքսակետ» տեղադրելով Արցախում։ Որքան շատ է Ադրբեջանը սեղմում, այնքան ավելի է ագրեսիվանում նիկոլական պրոպագանդան՝ «Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք» հակապետական և կեղծ կոդի շրջանակներում։ Եվ հակառակը՝ որքան ագրեսիվանում են Փաշինյանի հակաղարաբաղյան (իրականում՝ հակահայաստանյան) պրոպագանդան ու քայլերը, այնքան լկտիանում է Բաքուն։ Ուշագրավն այն է, որ Փաշինյանի ու Ալիևի թիրախում ռուս խաղաղապահներն են։ Քանզի երկուսին էլ դրսից նույն հրահանգիչներն են ուղղորդում։ Ստեղծված իրավիճակն ունի մեկ լուծում՝ իշխանափոխություն Հայաստանում։ Մնացած բոլոր օրակարգերը կեղծ են ու հակապետական։ Պետք է մի կողմ դնել կուսակցական, հատվածային շահերն ու ստեղծել հասարակական–քաղաքացիական, ժողովրդական նոր շարժում ու դրա միջոցով սրբել նիկոլական այս իշխանությանը։ Իմ բոլոր ջանքերն այդ ուղղությամբ են»։Ավելին11:5201.05.23 -
ԱրցախՄոտ 10 րոպե տևողությամբ կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանք համայնքների տարածքումՄայիսի 1-ին ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ասկերանի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ առավոտյան ժամը 08։35-ից սկսած` մոտ 10 րոպե տևողությամբ, կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանք համայնքների տարածքում։ Բնական աղետի պատճառած վնասների չափը ճշտվում է։Ավելին11:4501.05.23 -
ՏարածաշրջանԲախվել են երեք ավտոմեքենա. երեք մարդ ողջ-ողջ այրվել էԲաքվում բախվել են երեք ավտոմեքենա. երեք մարդ ողջ-ողջ այրվել է։ Միջադեպը տեղի է ունեցել Բինագադի շրջանում։ «ВАЗ» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկու «Մերսեդեսի» և շրջվել։ Հետո մեքենան բռնկվել է։ Վարորդն ու ուղեւորները զոհվել են։Ավելին11:3001.05.23 -
ԱրցախԱռանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ. եղանակը՝ Արցախի Հանրապետության տարածքումԱրցախի Հանրապետության տարածքում մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամին հարավ-արևելյան` վայրկյանում 7-9 մ/վ արագությամբ։ Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին11:1501.05.23