Լրահոս
2023-05-01
-
ՀասարակականԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՀայաստանում Աշխատանքի օրվա կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ է: Այս մասին տեղեկացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:Ավելին11:0001.05.23 -
ՀասարակականԱրարատի մարզում մեքենան հայտնվել է ձորում․ մահացածն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրսԱպրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։45-ի սահմանում «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մեղրի-Երևան ավտոճանապարհի 308 կմ, որտեղ Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան ընկել է ձորը։Ավելին10:4501.05.23 -
ՔաղաքականԽնդիրը ոչ թե ադրբեջանական ծուղակում հայտնված արցախցիներն են, այլ Արցախի իշխանությունները․ Տիգրան ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արձագանքելով ադրբեջանցիների տարածած այն տեսանյութին, որում տեսանելի է, թե ինչպես են արցախցիները Հակարի գետի վրա տեղակայված ադրբեջանական հսկիչ անցագրային կետն անցնում` անձնագրային ստուգմամբ և մեքենայի զննությամբ, Արցախի պետնախարարը նշել է, թե ՀՀ-ից «իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների, վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար»: Միանգամից ասեմ, որ պետնախարարի այս մեկնաբանությունը համոզիչ չէ հենց միայն այն տեսանկյունից, որովհետև մեկ շաբաթ է մամուլում, սոցիալական ցանցերում հազարավոր նյութեր, տեսանյութեր և ֆոտոշարքեր էր շրջանառվում ադրբեջանցիների տեղակայած անօրինական անցակետի վերաբերյալ և դժվար թե այդ հատվածով երթևեկած քաղաքացիները նախապես դրա մասին չիմանային: Եվ ամենակարևորը, ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս` մինչև ադրբեջանական անցակետ, ծառայություն են կրում արցախցի ոստիկանները, հարակից հատվածներում, սահմանագծի պահպանությամբ ծառայություն են կրում ՀՀ սահմանապահ զորքերը, որոնք բնականաբար տեղյակ էին իրավիճակից: Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե ադրբեջանական ծուղակում հայտնված արցախցիներն են, այլ Արցախի իշխանությունները, առանց որոնց թույլտվությամբ կամ համաձայնությամբ բացառված է Արցախի կամ Հայաստանի գրանցում ունեցող անձանց անցումը դեպի Արցախ կամ միջանցքի այն հատված, որտեղ տեղակայված է ադրբեջանական անցակետը: Արցախի իշխանությունը, իսկ այս դեպքում, կոնկրետ պատասխանատուն` նախագահը, պետք է պարզաբանեն, թե ինչ պայմանավորվածության, ինչ քաղաքական որոշման հետևանքով է տեղի ունեցել այս գործընթացը, որովհետև սա խաղաթուղթ է դառնալու ադրբեջանցիների համար, միջազգային հարթակներում «հիմնավորելու», որ միջանցքը իբր բաց է, շրջափակում չկա, իսկ արցախցիները պատրաստ են ապրել ադրբեջանական օրենքների շրջանակներում»։Ավելին10:3701.05.23 -
Արտաքին քաղաքականությունԲլինքենը Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբՊետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման կապակցությամբ, որը Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղի հետ, հայտնել է Պետդեպարտամենտը։ «Նա նաև ԱՄՆ-ի խորը մտահոգությունն է հայտնել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, և ընդգծել է Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր մեքենաների համար որքան հնարավոր է շուտ բացելու կարևորությունը», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում։ Բլինքենը, ըստ Պետքարտուղարության, ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։ «Քարտուղար Բլինքենն իր համոզմունքն է հայտնել, որ խաղաղությունը հնարավոր է ձեռք բերել»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին10:3001.05.23 -
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումԵրեկ՝ ապրիլի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի թիվ 43/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, դեռևս ինքնությունը չպարզված, տղամարդ հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Վարորդն այնուհետև ահազանգել է 1-02։ Տեղում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել նրան, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:2201.05.23 -
ԱրցախԱդրբեջանցիները Գորիսից Արցախ վերադարձող քաղաքացիներին ստիպել են կատարել իրենց պահանջները. ԱՀ պետնախարար2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ` կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: «Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արվել Կարմիր խաչի արցախյան գրասենյակի միջոցով այդ համայնքներին սնունդ և դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը արդյունք չեն տվել: Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկզբնական օրերին ծնողների մոտ են վերադարձվել Գորիս քաղաքում մնացած երեք անչափահաս երեխաները, իսկ մնացածների վերադարձն Ադրբեջանը արգելել էր: Լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով` նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որևէ հսկողական միջամտություն չի լինելու: Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար: Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Արցախի Հանրապետության ժողովուրդը սպասում է Լաչինի միջանցքի` Եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը` 5 կմ լայնությամբ միջանցք բացառապես ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ»,-գրել է պետնախարարը:Ավելին10:1501.05.23 -
ԻրավականՎրաերթի ենթարկված 52-ամյա կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՆախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին10:0001.05.23 -
Սպորտ«Ինտեր»-ը կամային հաղթանակ տոնեց «Լացիո»-ի դեմ խաղումԻտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լացիո»-ին:Ավելին09:4501.05.23 -
Հասարակական10-ամյա Լիլիթ Սիմոնյանը օգնության կարիք ունի (ֆոտո)․ News.amԿոտայքի մարզի Մրգաշեն գյուղում բնակվող 10-ամյա Լիլիթ Սիմոնյանը մանկական ուղեղային կաթված ախտորոշումն ունի, նրա բուժման համար օգնություն է հարկավոր: NEWS.am-ի հետ զրույցում Լիլիթի մայրը՝ Լիաննան պատմեց, որ ընտանիքում 3 անչափահաս երեխա կա, իրենք անապահով են, նպաստ և թոշակ են ստանում:Ավելին09:3001.05.23 -
ԱրցախԱրցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածելՀաշվի առնելով ադրբեջանական հերթական տեղեկատվական մանիպուլյացիան Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) դրված անցակետով Արցախի քաղաքացիների իբր ազատ տեղաշարժի շուրջ՝ իրազեկում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը և խոչընդոտներ ու վտանգներ է հարուցում Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի նկատմամբ:Ավելին00:3301.05.23 -
ՔաղաքականԱզգային ժողովից պատվիրակություն կմեկնի ԼյուքսեմբուրգԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 28-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․Ավելին00:2001.05.23 -
ԱշխարհՄիշել Օբաման անսպասելիորեն բեմ է բարձրացել Բրյուս Սփինգսթենի համերգի ժամանակ (տեսանյութ)ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման անսպասելիորեն բեմ է բարձրացել Բարսելոնայում լեգենդար ռոք երաժիշտ Բրյուս Սփինգսթենի համերգի ժամանակ՝ անակնկալի բերելով Սփինգսթենի երկրպագուներին:Ավելին00:0001.05.23
2023-04-30
-
ՍպորտԲռնցքամարտիկ Լուսինե Գևորգյանը դարձել է երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիրՀայաստանի կանանց բռնցքամարտի երիտասարդական ընտրանու անդամ Լուսինե Գևորգյանը դարձավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:Ավելին23:4030.04.23 -
ՀասարակականԱվտովթարի է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ ԳասպարյանըԱպրիլի 25-ին ավտովթարի է ենթարկվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:Ավելին23:2030.04.23 -
ԱրցախԿարկուտը նյութական մեծ վնասներ է պատճառել Մարտակերտի շրջանի բնակիչներին. ԱԻՊԾ տվյալներըԱպրիլի 30-ի հետկեսօրին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ է տեղացել Մարտակերտի շրջանի շուրջ 36 համայնքում։Ավելին23:1030.04.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ում խնջույքի ժամանակ տանիքի փլուզման հետևանքով տուժել է 30 մարդԱվելի քան 30 մարդ տուժել է ԱՄՆ Կոլամբուս քաղաքում, որտեղ տանիքը փլուզվել է ուսանողական երեկույթի ժամանակ, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է տեղական NBC4 հեռուստաընկերությունը։Ավելին23:0030.04.23 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղում ավտոմեքենա է այրվելԱպրիլի 30-ին՝ ժամը 17։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:Ավելին22:4030.04.23 -
ՀասարակականԿաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանըԱպրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայի հասարակական գործիչներից, լրագրողներից, իրավաբաններից և գործարարներից կազմված պատվիրակությանը՝ ուղեկցությամբ արգենտինահայ գործարար Խուան Պաբլո Գեչիչյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:Ավելին22:2030.04.23 -
ԱրցախԱյսօր Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացելԱյսօր Արցախի Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել: Տարածքային կառավարման մարմնի և պետական լիազոր մարմինների կողմից վաղվանից սկսվելու են բնակիչներին պատճառված վնասների գնահատման աշխատանքները: Պետությունը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացիների առջև բնական աղետի հարուցած խնդիրները մեղմելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:Ավելին22:0030.04.23 -
ՀասարակականՓրկարարներն ապամոնտաժել են տանիքի կախված հատվածըԳեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 30-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացել, որ Ծովազարդ գյուղում գտնվող դռների և պատուհանների արտադրամասի տանիքը քամուց պոկվել և կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։Ավելին21:4030.04.23