Լրահոս
2023-05-01
-
Քաղաքական«Հայաստանն ու Արցախն ուրացողը մի վայրկյանում հարմար պահի կուրանա իրեն պահած Ռուսաստանին»․ ՇարմազանովԱպրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 122 «կողմ» ձայներով բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ հիշատակվում է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան»։Ավելին20:0001.05.23 -
ԱշխարհՀունաստանում Մայիսի 1-ը նշել են զանգվածային գործադուլներով և ցույցերովԱշխատանքի միջազգային օրը Հունաստանում նշում են զանգվածային գործադուլներով և ցույցերով, որոնց մասնակցում են արհմիությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ERT հեռուստաալիքը: Արհմիությունների 24-ժամյա գործադուլի պատճառով բոլոր նավերը մայիսի 1-ին կմնան նավահանգիստներում։ Տրանսպորտային ընկերությունների աշխատակիցները որոշել են մի քանի ժամ դադարեցնել աշխատանքը. Աթենքում ավտոբուսները և տրոլեյբուսները չեն աշխատի ժամը 09.00-ից մինչև 21.00-ն։ Աթենքի մետրոն և տրամվայը չեն աշխատի ամբողջ օրը, չեն աշխատի նաև մերձքաղաքային գնացքները։ Սալոնիկն ամբողջ օրը կմնա առանց քաղաքային ավտոբուսների՝ 24-ժամյա գործադուլի պատճառով։ Աթենքում տեղի կունենան խոշոր արհմիությունների ցույցեր։ «Համահունական մարտական ճակատ» (ПАМЕ) կոմունիստական արհմիությունը ցույց կանցկացնի երկրի խորհրդարանի մոտ։ Հունաստանի Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (GSEE), Պետական ծառայողների արհմիության բարձրագույն խորհուրդը և Աթենքի աշխատանքի EKA կենտրոնը հանրահավաք կանցկացնեն Կլատմոնոս հրապարակում՝ կոմունիստներից մի քանի հարյուր մետր հեռու։ Հույն կոմունիստների կարծիքով՝ վերջերս տեղի ունեցած ժողովրդական զանգվածային ելույթները եվրոպական շատ երկրներում ցույց են տալիս միակ ուղին, որը կարող է հանգեցնել մարդու կողմից մարդու շահագործման վերացմանը։ «Դրանք ցույց են տալիս, որ վարձու ստրկությունից բանվոր դասակարգի ազատագրման պայքարը կապիտալիզմի շղթաներից մարդկության ազատագրման ուղին է»,- նշվել է հայտարարությունում։ Հունաստանի Կոմկուսը զգուշացնում է, որ բուրժուական ցանկացած կառավարություն, որը կձևավորվի մայիսի 21-ի ընտրություններից հետո, օբյեկտիվորեն կնպաստի հակաժողովրդական քաղաքականության սրմանը Հունաստանում։ Հունաստանի կոմունիստական կուսակցությունը կոչ է արել առաջիկա ընտրություններում քվեարկել իրենց օգտին։Ավելին19:4501.05.23 -
ԱրցախԱրցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:Ավելին19:3001.05.23 -
ՔաղաքականՄեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումըԱՄՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին19:2501.05.23 -
ԱշխարհԱմբողջ Իսպանիայում տեղի կունենան ավելի քան 70 ցույցեր աշխատավարձերի բարձրացման պահանջովԻսպանիայում ավանդական մայիսմեկյան ցույցերի շրջանակում տեղի կունենան բողոքի ավելի քան 70 ակցիաներ՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են երկրի խոշոր արհմիությունները։ «UGT արհմիությունը մարդկանց կոչ է անում մասնակցել 70 ցույցերին, որոնք տեղի կունենան ամբողջ երկրում Մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը»,- նշվել է «Աշխատավորների համընդհանուր միության» (UGT) «Թվիթերում»։ «Բարձրացնել աշխատավարձը, իջեցնել գները, կիսել շահույթը» կարգախոսներով թագավորության արհմիություններն այս տարի կենտրոնացել են աշխատավարձի բարձրացման անհրաժեշտության վրա՝ մեղմելու համար գնողունակության կորուստը գնաճի ճգնաժամի պայմաններում, որը նրանք կապում են «ընկերությունների չափից ավելի շահույթների» հետ։ «Մեզ հարկավոր է արժանի աշխատավարձ, որը կբարձրանա գնաճին համապատասխան՝ երաշխավորելով գնողունակությունը։ Դրա համար անհրաժեշտ է որոշում աշխատավարձի երաշխիքների մասին»,- նշվել է արհմիությունների համատեղ մանիֆեստում։ Չնայած հիմնական պահանջները վերաբերում են աշխատավարձին և գործատուների CEOE ասոցիացիայի հետ բանակցությունների վերսկսմանը, արհմիությունները նաև առաջ են քաշում մի շարք այլ պահանջներ։ Օրինակ, նրանք կառավարությանը կոչ են անում վերաբաշխել եկամուտները՝ հօգուտ կարիքավոր ընտանիքների։ Մադրիդի ցույցին, որը տեղի է ունենալու Գրան Վիա կենտրոնական փողոցից մինչև Իսպանիայի հրապարակ ընկած տարածքում, մասնակցելու են երկրորդ փոխվարչապետ և զբաղվածության նախարար Յոլանդա Դիասը և ֆինանսների նախարար Մարիա Մոնտերոն։Ավելին19:1501.05.23 -
ԱշխարհՆիդեռլանդներում ձերբակալել են հարբած «Բորիս Ջոնսոնին»Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում հարբած վարորդը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի անունով կեղծ ուկրաինական վարորդական իրավունքով, հաղորդում է տեղական Oogtv հեռուստաալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը։ Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են վարորդին սովորական ստուգման համար և արագ հասկացել, որ տղամարդը հարբած է: Մեքենան խուզարկելիս հայտնաբերել են կեղծ վարորդական վկայական։ Պարզվել է, որ դա ուկրաինական վարորդական իրավունք է, որը տրվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի անունով։ Փաստաթուղթը պարունակում էր քաղաքական գործչի լուսանկարը, ինչպես նաև նրա իրական բնակության վայրն ու ծննդյան ամսաթիվը: Փաստաթղթի ժամկետն ավարտվում է 3000 թվականին։Ավելին19:0001.05.23 -
ԱշխարհՔաղաքացին կասկածվում է 90-ամյա մոր դաժան սպանության մեջՄոսկվայի հյուսիս-արևմուտքում 90-ամյա կնոջ սպանության կասկածանքով բերման է ենթարկվել նրա դուստրը: Հանցագործությունը, ըստ դատախազության, կատարվել է ապրիլի 29-ին՝ Ռասպլետին փողոցի բնակարաններից մեկում։ Թոշակառուի մարմինը հայտնաբերվել է մայիսի 1-ի առավոտյան, քրեագետները կնոջ որովայնի շրջանում դանակի 15 հարված են հաշվել։ Վերջինը, ով տեսել է տարեց կնոջը, նրա դուստրն է եղել, իրավապահները նրան բերման են ենթարկել դաժան սպանության կասկածանքով։ Թե քանի տարեկան է նա և որն է եղել սպանության դրդապատճառը, չի հաղորդվում։Ավելին18:4501.05.23 -
ՍփյուռքԹաթոյանը հանդիպել է Քյոլնի հայ համայնքինՆախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է, որ Քյոլնի հայ համայնքի և հայագետների հետ կարևոր հանդիպումներ է ունեցել։ «Կարևոր հանդիպումներ Քյոլնի հայ համայնքի և հայագետների հետ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի կազմակերպմամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր ԱթոռՍուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը: Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել։Ավելին18:3001.05.23 -
Լենուղի գյուղում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 1-ին` ժամը 15։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։54-ին, մարվել՝ 16։40-ին։Ավելին18:1501.05.23 -
ԱրցախՔիչ առաջ ավարտվել է ռուս խաղաղապահների նորանշանակ հրամանատարի հետ Արցախի իշխանությունների հանդիպումըՔիչ առաջ ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: «Մեր կողմից վերահաստատվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը: Իսկ մեր դիրքորոշումը հետևյալն է. Իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, իսկ այդ հայտարարության 6-րդ կետն ամրագրում է հետևյալը. – Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով, – Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, – Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը մեզ լսելուց հետո հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում: Դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իշխանություններին` ձեռնարկեք բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ: Դիմում եմ միջազգային հանրությանը` ապահովեք ձեր իսկ կողմից վճռված` Արցախը Հայաստանին կապող միջանցքի ապաարգելափակման Ադրբեջանի պարտավորության կատարումը: Ձեր անգործության կամ պասիվության հետևանքը Արցախի բնակիչների ամենօրյա տառապանքներն են: Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը` դեմքով շրջվեք դեպի Արցախը, տեսեք այն մարդկանց, ովքեր տառապանքների գնով պահում են հայկական Արցախը»,-գրել է պետնախարարը:Ավելին18:0001.05.23 -
Լենուղի գյուղում այրվում է անասնակերՄայիսի 1-ին՝ ժամը 15։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Ավելին17:4501.05.23 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որում Ռուսաստանը հիշատակվում է որպես «ագրեսոր»Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 122 «կողմ» ձայներով բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ հիշատակվում է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան»։ Ի թիվս այլ երկրների, բանաձևին աջակցել են նաև Հայաստանը, Ղազախստանը, Չինաստանը և Թուրքիան։ 7 Բանաձևին դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Հյուսիսային Կորեան։ Ձեռնպահ են մնացել Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և 15 այլ երկրներ։Ավելին17:3701.05.23 -
Արտաքին քաղաքականությունՄեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումըԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին17:3001.05.23 -
ՔաղաքականՓաստացի սա լավ կազմակերպված «հայ»-ադրբեջանական բեմականացում էր․ Ալվինա ԱղաբաբյանՌազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբկանը գրում է․ «Գորիսից Ստեփանակերտ ճանապարհին՝ մինչև Հակարի գետի վրա ապօրինաբար տեղակայված ադրբեջանական հսկիչ-անձնագրային կետը հասնելը, տեղակայված են ՀՀ ԱԱԾ սահմանապահները, և ծառայություն են իրականացնում արցախցի ոստիկանները, որոնք, բնականաբար, քաջատեղյակ են իրավիճակին և գիտեն, որ այդ անցակետում ադրբեջանցիներն են։ Ասել է, թե հասնել անցակետին հնարավոր է միայն հայկական կողմի գիտությամբ և թույլտվությամբ։ Սահմանին ծառայություն իրականացնող հասարակ սահմանապահին ու ոստիկանին նման թույլտվություն տալու իրավունք կարող է տալ վերադասը, վերադասին էլ՝ քաղաքական իշխանությունը։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ անօրինական տեղադրված ադրբեջանական անցակետում նկարահանված տեսանյութը չէր կարող իրականություն դառնալ առանց Երևանի և Ստեփանակերտի թողտվության, համաձայնության և ադրբեջանցիների հետ ինչ-ինչ համաձայնությունների։ Փաստացի սա լավ կազմակերպված "հայ"-ադրբեջանական բեմականացում էր, որը հաջողությամբ մարսվելու դեպքում մի մեծ քայլ է լինելու դեպի Արցախի ադրբեջանականացում՝ ամբողջական հայաթափման ելքով։ Մի կարևոր նկատառում էլ․ ադրբեջանական անցակետի գործարկումը թույլ է տալու ադրբեջանցիներին անձնագրային նույնականացման պահին հենց տեղում բռնել ու գերի վերցնել բոլոր "անցանկալի" հայերին, հատկապես՝ Արցախյան առաջին պատերազմի, ապրիլյան ռազմական գործողությունների ու 44-օրյա պատերազմի մասնակիցներին։ Եվ սա, կրկնեմ, Երևանի ու Ստեփանակերտի գիտությամբ, թողտվությամբ ու համաձայնությամբ․․․»Ավելին17:1501.05.23 -
ՀասարակականԴանակահարություն՝ Գեղարքունիքում, տուժածն անչափահաս էԵրեկ՝ ապրիլի 30-ին, դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի շրջանի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 16-ամյա Ս․Հ․-ն է։ Վերջինիս մայրը հիվանդանոցում, ապա այնտեղ ժամանած ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է իրենց տանը վայր ընկնելու հետևանքով։ Կարճ ժամանակում Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են, որ տղայի մայրը ստել է։ Եվ իրականությունն այն է, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում իրենց գյուղի տանը, խոհանոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել վիրավորի և նրա 18-ամյա եղբոր միջև, ով խոհանոցի կահույքի վրայից վերցրել է դանակը պահել աջ ձեռքում և քաշքշուկի ժամանակ մեկ անգամ հարվածել է։Ավելին17:0001.05.23 -
ՔաղաքականՀերթական համազգային ամոթի տեսարանն էր Հայաստան-Արցախ ճանապարհին․ իրանագետՀերթական համազգային ամոթի տեսարանն էր Հայաստան-Արցախ ճանապարհին, երբ թշնամու բաշիբոզուկները թատերականացված քարոզչական գործողությամբ «ստուգում են» մեր հայրենակիցների փաստաթղթերը և հայկական համարանիշով մեքենաները, այն դեպքում, երբ «անցակետ» կոչվածը մեր բանակի ուղիղ նշանառության տակ է։ Այս մասին տելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը. «Հայաստանի և հայերիս նման նվաստացում ամենազարհուրելի երազում անգամ տեսնել հնարավոր չէր, իսկ ամոթի այս քավարանի վերջը, ցավալիորեն, չի երևում...»Ավելին16:4501.05.23 -
ԱշխարհԶելենսկին և Մակրոնը քննարկել են իրավիճակը ռազմաճակատում և դրա զարգացման հեռանկարներըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 30-ին հեռախոսազրույց են անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է իր Telegram ալիքում կատարած գրառմամբ։ Զելենսկին Մակրոնին պատմել է ռազմաճակատում տիրող իրավիճակի և դրա զարգացման հեռանկարների մասին մայիս-հունիս ամիսներին։ Ուկրաինայի նախագահը նաև կենտրոնացել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի առաջնահերթ կարիքների վրա։Ավելին16:3001.05.23 -
ՄշակույթԻմ կյանքը բաժանվեց 2 մասի՝ մինչև այդ ներկայացումը, և ներկայացումից հետո. Անի Կիրակոսյանը՝ մինչև հիմա ամենադժվար կերպարի և սերիալներում նկարահանվելու մասինՁեր կերպարերից ո՞րն է ավելի մոտ ձեր սրտին։ -Ինձ համար ամենաստացված ու սիրելի կերպարները երկուսն են` Ա. Շահինյանի <<Բանտարկյալը>> պիեսի երիտասարդ աղջկա կերպարը, և արդեն թատերական ինստիտուտի իմ առաջին կուրսի ավարտական աշխատանքում Աթենաս Պալլասի կերպարը։Ավելին16:2201.05.23 -
ՄիջազգայինՀռոմի պապը հունգարացիներին կոչ է արել «բացել դռները» միգրանտների առաջՀռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ավարտելով իր այցը Հունգարիայում, հունգարացիներին կոչ է արել «բացել դռները» միգրանտների առջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն: Ելույթ ունենալով երկրի մայրաքաղաք Բուդապեշտում բացօթյա պատարագի ժամանակ ՝ նա ասել է, որ «տխուր և ցավալի է տեսնել, թե ինչպես են դռները փակվում այն մարդկանց առջև, որոնք մեզ նման չեն»: Պատարագին ներկա է եղել մինչև 100 հազար մարդ, այդ թվում ՝ վարչապետ Վիկտոր Օրբանը: Դիմելով Հունգարիայի խորհրդարանի շենքի մոտ հավաքված բազմությանը՝ Ֆրանցիսկոս պապը կոչ է արել բոլորին, այդ թվում ՝ «քաղաքական և սոցիալական պատասխանատվություն կրողներին», ավելի բաց լինել:Ավելին16:1501.05.23 -
ԱշխարհՆերդրողները դատի են տվել Adidas-ին Քանյե Ուեսթի հետ գործարքի պատճառովAdidas-ին դատի են տվել որոշ ներդրողներ, որոնք պնդում են, որ ընկերությունը տեղյակ է եղել Քանյե Ուեսթի խնդրահարույց վարքագծի մասին ռեփերի հետ համագործակցությունն ավարտելուց տարիներ առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն: Ներդրողները պնդում են, որ Adidas-ը չի կարողացել սահմանափակել ֆինանսական կորուստները և նախազգուշական միջոցներ ձեռնարկել դրանց ռիսկը նվազագույնի հասցնելու համար: Ի պատասխան Adidas-ը հայտարարել է. «Մենք կտրականապես մերժում ենք այդ անհիմն մեղադրանքները»: Ընկերությունը հավելել է, որ «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները դրանցից պաշտպանվելու համար»: Ուեսթը դատավարության կողմ չէ։ Ռեփերը Adidas-ի համար մշակել էր Yeezy ապրանքանիշի ներքո չափազանց հաջող մարզակոշիկների շարք: Սպորտային հագուստի հսկան անցյալ տարի դադարեցրեց համագործակցությունը ռեփերի հետ հակասեմական մեկնաբանությունների պատճառով: Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ ընկերությունը դադարեցրեց համագործակցությունը, հայտարարեց. «Adidas-ը չի հանդուրժում հակասեմիտիզմը և ատելության ցանկացած այլ դրսևորում»։ «Ye-ի վերջին մեկնաբանություններն ու գործողությունները եղել են անընդունելի, ատելություն առաջացնող և վտանգավոր, և դրանք խախտում են ընկերության արժեքները»: Այնուամենայնիվ, ներդրողները, որոնք ԱՄՆ-ում դատական հայց են ներկայացրել ընկերության դեմ, պնդում են, որ Adidas-ը տեղյակ է եղել Ուեսթի կասկածելի վարքագծի մասին նրա հետ համագործակցություն սկսելուց առաջ:Ավելին16:0001.05.23