Լրահոս
2023-05-04
-
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում` Մայիսի 3-ի ցերեկը, 7-8-ը շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը և 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում Մայիսի 3-ի կեսօրից հետո, 6-ի երեկոյան ժամերին, 7-8-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայիսի 4-5-ը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին10:3004.05.23 -
ՀասարակականՄեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ վարորդը հոսպիտալացվել էՄայիսի 3-ին, ժամը 23։51-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած:Ավելին10:1504.05.23 -
ՍպորտՄեսսին կհեռանա ՊՍԺ-իցԼիոնել Մեսսին կհեռանա ՊՍԺ-ից։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, այս որոշման մասին ակումբին հայտնել է մեկ ամիս առաջ։ Ինչպես ավելացնում է Mundo Deportivo-ն, արգենտինացու այս որոշման հիմնական պատճառները Չեմպիոնների լիգայից դուրս մնալն է, ինչպես նաև այն, որ ՊՍԺ-ն ապագայի համար կայուն սպորտային նախագիծ չունի։ ՊՍԺ-ն երկու շաբաթով որակազրկել է Մեսսիին՝ Սաուդյան Արաբիա մեկնելու համար։ Հաղորդվում էր, որ ակումբը Լեոյին թույլ է տվել հեռանալ միայն «Լորյանի» հետ խաղում հաղթանակի հասնելու կամ ոչ-ոքիի դեպքում, սակայն փարիզյան թիմը պարտվել էր 1:3 հաշվով։Ավելին10:0004.05.23 -
ՀասարակականՀայտնի է՝ որ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ազատության պող. 1/7-1/9, 1/20, 1/21, 1/38, 13 շենքեր, Այգեձորի փ. 7-50 և 41/1 առանձնատներ, Բաղրամյան պող. 37-49, 43 առանձնատներ, Ռուբինյանց փ. 27/13, 27/21, 27/4Ա շենքեր, Ռուբինյանց փ. 27/6 առանձնատներ, Բաղրամյան պող. 2 շենք 1-7 մուտք, Թամամյան փ. 1 շենք 1-4 մուտք և 1Ա շենք, Իսահակյան փ. 42 շենք, Թամամյան փ. 1/1՝ «ՔԱՈՒՖՄԱՆ» ՍՊԸ, Սիլիկյան 2, 3, 8 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հաղթանակ 3, 5, 7 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆուչիկի 2-րդ նրբ․ 1, 2, 3, 5 շենքեր, Ֆուչիկի 1-ին նրբ․ 1, 3, 5, 7, 7/5, 9, 11 շենքեր, «Մուսալեռ» սուպերմարկետ, Ֆուչիկի փ. 12 շենքի բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 2-րդ, 4-րդ, 6-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 16/1 շենք, Լվովյան փ. 13, 15 շենքեր, Նոր Նորքի անձնագրային բաժին, թիվ 134 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական-Բագրևանդ փողոցներին հարակից առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 6, 8, 8/1, 10, 12, 16 շենքեր, Միկոյան փ. 12, 14 շենքեր, «Հայնախագիծ» ինստիտուտի մասնաշենքեր, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի մասնաշենքեր, թիվ 268 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լազոյի փ․ 6 շենք 2 և 3 մուտքեր, Լազոյի փ․ 4 շենք, Կաշեգործների, Լազոյի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նոր Արեշ 35 փողոց և 37փ. 71-123 առանձնատներ, 11:00-17:00 Ամիրյան փ. 4/4 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Մարմարաշեն գյուղ մասնակի, 10:00-13:00 Արարատ և Եղեգնավան գյուղեր մասնակի, 12:00-14:00 Բերքանուշ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ՝ 10:00-14:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների, փողոց և Ջերմուկի խճուղի մասնակի, Չայքենդ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս և Սերս գյուղեր, 11:00-13:00 Մալիշկա գյուղ մասնակի, Կոտայքի մարզ՝ 11։00 -13։00 Հրազդան քաղաք՝ Չարենցի, Շինարարների և Խանջյան փողոցներ, Պլատինա, Քարի արտադրամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սոլակ գյուղ, 11։00-14:00 Վերին Պտղնի, Ներքին Պտղնի գյուղեր և հարակից տարածքներ, 11:00-16:00 Քանաքեռավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ, «Նորմա կաթ» ՍՊԸ, «Ն․Ն Միաձույլ» ՍՊԸ, «ՌԷԴ գրուպ» ՍՊԸ, «Կվադրա քոնսթրաքշն» ՍՊԸ, սեփակաանատեր «Ա․ Մանուկյան», սեփականատեր «Հ․ Շահինյան», Գինու գործարան, «Զովունի» այգեգործական ընկերություն, 11։00-17։00 Աղավնաձոր գյուղ, Ակադեմիայի հանգստյան տուն, «Վիվա-ՄՏՍ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզ՝ 10։30-16։30 Սևան քաղաք՝ Ուրենգոյ թաղամաս, «Լիհնիտիս», «Զմրուխտե Լագունա», «Ծովաօրոր», «Մեր Շին», «Սպիտակ ափ», «Տիգրան և Վահե», «Հարսնաքար», «Կոնդի առանձնատներ», «Երեք Առյուծներ», «Գոգա Դենտ», «Արևիկ Բրիջ», «Նորալուսին», «Սևան ԷՑՇ», «Առագաստանավային բազան», «Լավանդա Սիթի» և «ԱԳԼՃԿ Եթեր», ՍՊԸ-ներ, «Սևան ՃՇՇ», «Ձուկ» գործարան, «Շաքարի» գործարան, «Ձուկկոմբինատ», «ԱԷՄ գործարան», «Աէրոնավիգացիա» և «Բեղլու» ՓԲԸ-ներ, Կոմունալ տնտեսության շենք, Ջրային մարզաձևերի մարզադսպրոց, «ԱԻՆ-ի բուժգույք» ՊՈԱԿ-ներ, Նախկին հիվանդանոցի շենք, Ս. Միքաելյանին, Հ. Թադևոսյանին, Ժ. Ջահանգիրյանին, Վ. Սնխչյանին, Ա.Տեր Գրիգորյանին, Ա. Պողոսյանին, Ս. և Գ. Ներսիսյաններին, Խ. Ասլանյանին, Ռ.Հայրապետյան, Շ. Ասատրյանին պատկանող հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-12։30 Ծովակ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վիվա-ՄՏՍ», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաներ, «Սևան» ազգային պարկ, «Խաչատրյան Սահաորն» ԱՁ, 11։00-14։00 Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բարեպատ գյուղեր, Հացառատ թաղամաս մասնակի, Հացառատի կինոթատրոն և ջրմուղ, Գավառ քաղաք՝ Արծրունի եղբայրներ փողոց, Բոշնաղյան փողոց (Թորսոյի թաղ), Գավառի գազամատակարարման և գազաբաշխման մասնաճյուղ, Կաբելագործների փողոցի առանձնատներ և Հ.Աբրահամյանի փողոցի բնակիչ-բաժանորդներ, Լոռու մարզ՝ 11:00-16:00 Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս գյուղեր, Սյունիքի մարզ՝ 09:20-11:30 Խաչինա գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին09:4504.05.23 -
ՍպորտԲռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Սիմոնյանը հաղթանակը նվիրում է զոհված զինվորներինՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի երիտասարդների առաջնության նորընծա չեմպիոն Դավիթ Սիմոնյանը չեմպիոնությունը նվիրում է զոհված զինվորների հիշատակին: «Իսկապես ուրախ եմ, քանի որ առաջին անգամն է, որ դարձա Եվրոպայի առաջնության հաղթող: Լավ մենամարտ անցկացրեցի և բոլոր ռաունդներում հաղթանակի հասա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը: Վերջինիս խոսքով` իր համար առավել դժվար էր մենամարտել վերջին ռաունդում, քանի որ գիտակցում էր, որ արդեն մոտ է չեմպիոնությանը: «Այս հաղթանակը իմ զոհված եղբայրներինն է, նրանց հիշատակին»,-առանձնացրեց մարզիկը:Ավելին09:3004.05.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հայաստանը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլև չի ունենալու». ասել է Ն. Փաշինյանը:Ավելին09:2004.05.23 -
ՍպորտԲռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրՀայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանու անդամ Դավիթ Սիմոնյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Միկա մարզահամալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սիմոնյանը եզրափակիչում գերազանցեց Իտալիան ներկայացնող Զոնաթան Պիսարոյին: Ավելի վաղ Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Գոռ Ազիզյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը դարձել են ԵԱ-ի փոխչեմպիոններ: Երևանում ընթացող առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել` Հովհաննես Հարությունյանը, Դավիթ Սաֆարյանը, Էրիկ Արստանյանը, Արթուր Մկրտչյանը, Յուրա Բաբլումյանը, Արման Միսկարյանը, Արմեն Պողոսյանը, Իշխան Հովսեփյանը և Ալբերտ Հարությունյանը:Ավելին00:0004.05.23
2023-05-03
-
ԻրավականԿոտայքի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտելՈստիկանության Կոտայքի մարզի ՊԾ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները մայիսի 2-ին Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում ծառայություն իրականացնելիս ժամը 19.25-ի սահմաններում ստուգման նպատակով մոտեցել են կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենային: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին են տարել աբովյանցի 23-ամյա վարորդին: Ձերբակալվելու ընթացքում երիտասարդը ինչ-որ պարունակությամբ ծալած թուղթ և կաթուցիչ է գցել գետնին: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:Ավելին23:4503.05.23 -
ՄիջազգայինՉինաստանն առայժմ մտադիր չէ ճանաչել թալիբների կառավարությունըՉինաստանը չի պլանավորում մոտ ապագայում ճանաչել Աֆղանստանում «Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարությունը: Պեկինը սպասում է, որ Աֆղանստանի տարածքն այլ պետությունների վրա հարձակվելու համար չօգտագործելու նրանց խոստումը գործնականում հաստատվի: «РИА Новости»-ին այս մասին ասել է Աֆղանստանի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Յուե Սյաոյունը: Նա Կատարում մասնակցել է 20 երկրների հատուկ պատվիրակների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի`Աֆղանստանին նվիրված երկօրյա հանդիպմանը։ Հանդիպումն իր տեսակի մեջ առաջինն էր այն բանից հետո, երբ 2021 թ.-ի օգոստոսին Աֆղանստանում իշխանությունը զավթեցին թալիբները: «Չինաստանի համար «Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարության ճանաչման հարցը չի կարող լուծվել մոտ ապագայում, բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է ակտիվորեն փոխգործակցենք Աֆղանստանի իշխանությունների հետ: Երկիրը, որը 20 տարի տառապել է բռնազավթումից, այժմ հնարավորություն է ստացել տնօրինել իր ճակատագիրը: Մենք հարգանք ենք ցուցաբերում այս երկրի, նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց ժամանակ կպահանջվի, որպեսզի Չինաստանը տեսնի, թե ինչպես է այս երկիրը խառնակ վիճակից դուրս եկել 20 տարվա բռնազավթումից հետո... Նրանք պետք է գործնականում խզեն հարաբերությունները ահաբեկչական խմբավորումների հետ: Մինչ այժմ նրանք չեն ընդունել հիմնական օրենքը, որով այս երկիրը կկառավարվի: Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանի կառավարության խոստումը` չօգտագործել իրենց տարածքը հարձակումների համար, միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ այս խոստումը «հաստատվի պրակտիկայով»,-ասել է նա։ Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «Աֆղանստանի կառավարության ճանաչման հարցը պետք է որոշի յուրաքանչյուր երկիր առանձին-առանձին, այլ ոչ թե հավաքական կերպով»։ Չինաստանի հատուկ պատվիրակի խոսքով՝ Աֆղանստանի իշխանությունների հետ հարաբերությունների ներկա փուլում Պեկինի առաջնահերթությունը ոչ թե նրանց ճանաչելն է, այլ մարդկանց օգնելը։Ավելին23:3003.05.23 -
ՄիջազգայինԶելենսկին չհայտարարված այցով ժամանել է ՖինլանդիաՎլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա: Ըստ երկրի նախագահի գրասենյակի՝ այսօր Ֆինլանդիայում կանցկացվի Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից: Ավելի վաղ հանդիպմանը Զելենսկիի մասնակցության մասին չի հայտարարվել։ «Նախագահ Նիինիստյոյի և նախագահ Զելենսկիի միջև պաշտոնական բանակցությունների ընթացքում կքննարկվեն հանուն պաշտպանության Ուկրաինայի պայքարի և Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցերը, երկու երկրների երկկողմ հարաբերությունները և համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ։ Օրվա երկրորդ կեսին Նիինիստյոն կանցկացնի Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը, որին կմասնակցեն Զելենսկին, ինչպես նաև Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրը: Հաղորդագրությունում նշվում է նաև, որ գագաթնաժողովում քննարկվելու են Հյուսիսային Եվրոպայի երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող հետագա աջակցությունը, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների զարգացումը և արդարացի խաղաղություն հաստատելու Ուկրաինայի նախաձեռնությունը։Ավելին23:1503.05.23 -
Փլուզում՝ Դիլիջան քաղաքումՄայիսի 3-ին, ժամը 21։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Դիլիջան քաղաքի «Էկո Կայան Դիլիջան» հյուրանոց տանող ավտոճանապարհի հենապատը փլուզվել է․ ճանապարհը երկկողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին23:0003.05.23 -
ՍպորտՌոնալդուն տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկն է՝ ըստ Forbes-ի«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Forbes ամսագրի վարկածով ճանաչվել է 2023 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։ Պարբերականի պաշտոնական կայքում հրապարակված վարկանիշի համաձայն՝ 37-ամյա Ռոնալդուն վերջին 12 ամիսների ընթացքում վաստակել է 123,9 միլիոն եվրո (136 միլիոն դոլար), որից 41,9 միլիոն եվրոն (46 միլիոն եվրո) ակումբներում աշխատավարձն է։ (ՄՅՈՒ, «Ալ-Նասր») և ևս 81,9 միլիոն եվրո (90 միլիոն դոլար)՝ տարբեր գովազդային և հովանավորչական պայմանագրերից։ Նախորդ տարվա առաջատար ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին նշված ժամանակահատվածում վաստակել է 118,4 միլիոն եվրո (130 միլիոն դոլար), որից 68 միլիոն եվրոն (75 միլիոն դոլար) աշխատավարձն է: Տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշային աղյուսակի երրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։ 24-ամյա ֆրանսիացի հարձակվողի եկամուտը կազմել է 109 միլիոն եվրո (120 միլիոն դոլար):Ավելին22:4503.05.23 -
ՏարածաշրջանՎրաստանից Հայաստան վերաարտահանումն աճել էՎրաստանից Հայաստան վերաարտահանումն աճել է 280 տոկոսով, alig.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat): Ըստ Geostat-ի՝ 2023 թվականի 3 ամսում Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել 176,010 մլն դոլարի արտադրանք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 46,399 մլն դոլարի։ Վրաստանից Հայաստան 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին վերաարտահանված 10 ապրանքատեսակներն են. թեթև մարդատար մեքենաներ՝ 87,290 մլն դոլար, տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են 10 և ավելի մարդ տեղափոխելու համար (ներառյալ վարորդը)՝ 19,450 մլն դոլար, բուլդոզերներ, շարժիչային գրեյդերներ, էքսկավատորներ, կոմպակտորներ և այլն՝ 6,842 մլն դոլար հաշվիչ մեքենաներ և դրանց բլոկները՝ 3,343 մլն դոլար, բեռնատարներ՝ 2,729 մլն դոլար, սինթետիկ մանրաթելից մանվածք՝ 2,331 մլն դոլար, թարմ կամ չոր ցիտրուսային մրգեր՝ 2,281 մլն դոլար, հողի կամ այլ օգտակար հանածոների տեսակավորման և մանրացման սարքավորումներ՝ 1911 մլն դոլար, տրակտորներ և կիսակցորդավորներ՝ 1,802 մլն դոլար, դեղամիջոցներ փաթեթավորված՝ 1,722 մլն դոլար:Ավելին22:3003.05.23 -
ՔաղաքականԱդրբեջանի կազմում չի կարող լինել ո՛չ իրավունք, ո՛չ անվտանգություն․ Դավիթ ԲաբայանԱրցախի ԱԳ նախկին նախարար, այժմ՝ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ակնկալում է Արցախի հարցի շուրջ հստակ դիրքորոշում Հայաստանի իշխանություններից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից։ «Ադրբեջանի կազմում չի կարող լինել ո՛չ իրավունք, ո՛չ անվտանգություն։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ հայտարարություն՝ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում։ Նույնը նաև Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Եթե տեսնում են, թող ասեն՝ տեսնում են Ադրբեջանի կազմում, չենք նեղանալու ոչ մեկի վրա, բայց մենք մեր քայլերը պետք է տեսնենք՝ ինչ ենք անում, որ իմանանք՝ ծնողներ ունե՞նք, ո՞րբ ենք, եղբայրներ, քույրեր ունե՞ք, թե՞ չունենք»,- սոցցանցի իր էջում գրել է Դավիթ Բաբայանը։Ավելին22:1503.05.23 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում. սակրավորները վնասազերծել են «G-1» տեսակի նռնակըԱյսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքից ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղից դեպի Հաղթանակի զբոսայգի տանող Սարալանջի հատվածում՝ արագաչափի հարևանությամբ, նռնակ է հայտնաբերվել և այն անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը, Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ (ավելի շատ հայտնի «Աստվածների») քննչական խումբը, ՀՀ ՆԳՆ ՓԾ սակրավորների խումբը, ովքեր վնասազերծել են «G-1» տեսակի նռնակը, որը եղել է առանց պայթուցիչի: Սակրավորները նռնակը հանձնել են քննչական խմբին:Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին22:0003.05.23 -
ԱրցախԴադիվանքն ազատելու մասին Ադրբեջանի հայտարարությունը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման կոպիտ խախտում. ԱՀ ԱԳՆԱրցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին, որում ասվում է. «Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունն այն մասին, թե հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն իբր պատկանում է Կովկասյան Ալբանիային և վաղ թե ուշ կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից: Ադրբեջանի պետական մարմնի ղեկավարի այդ հայտարարությունը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում և հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի իշխանությունները ծրագրված գործողություններով քայլ առ քայլ իրականացնում են Արցախի հայաթափման, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հետևողական քաղաքականություն։ Այս համատեստքում հարկ ենք համարում հիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերից Դադիվանքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ, որոնք կոչված են ապահովելու քաղաքացիների անխափան և անվտանգ մուտքը սրբավայր։ Ավելին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես համաշխարհային առաջատար մասնագիտացված կազմակերպություն, բազմիցս ընդգծել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական նպատակների գործիք դառնա, և կոչ է արել բոլոր անդամ պետություններին հարգել այս սկզբունքն ամբողջ աշխարհում։ 2020 թ․ պատերազմի և Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել շուրջ 1.5 հազար հայկական պատպամշակութային և կրոնական հուշարձաններ, այդ թվում՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, հնագիտական վայրեր, բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլն: Ագրեսիայի 44 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ թիրախավորել, ոչնչացրել կամ պղծել են բազմաթիվ հուշարձաններ և սրբավայրեր, իսկ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նախաձեռնել է հայկական պատմական և կրոնական ժառանգության «ալբանիզացման» քաղաքականություն՝ փորձելով ջնջել Արցախում հայկական հազարամյա ներկայության բոլոր հետքերը և առաջ քաշելով կեղծ պատմական թեզեր՝ հայկական հուշարձանների ոչնչացումն ու այլափոխումն արդարացնելու նպատակով։ Մասնավորապես, 2021 թ․ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մատնացույց անելով Ծաղկավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու (XII դ․) հայերեն գրությունները, նշել է, թե դրանք կեղծ են, եկեղեցին ալբանական է և անձամբ հրամայել է ջնջել այդ գրությունները: Ավելի ուշ Ադրբեջանում նույնիսկ ստեղծվել է «ալբանական պատմության և ճարտարապետության մասնագետների» աշխատանքային խումբ, որի նպատակն էր այսպես կոչված «ալբանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»։ Ադրբեջանական վանդալիզմի վառ օրինակներից են նաև պատերազմի ժամանակ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծումը, իսկ այնուհետև վերանորոգման քողի տակ իրականացվող այլափոխումը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) ոչնչացումը, Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ամբողջական ավերումը և այլն։ Վանդալիզիմի այս բոլոր դեպքերը, ինչպես նաև Արցախի գրավյալ տարածքներում մշակութային օբյեկտների և հուշարձանների վիճակի գնահատման և դրանց պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը մերժելու Ադրբեջանի հետևողական քաղաքականությունը վկայում են, որ Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական կոթողները վտանգված են. դրանք կամ այլափոխվում, կամ ոչնչացվում են Ադրբեջանի վարած հայատյաց պետական քաղաքականության արդյունքում: Այսպիսով, Ադրբեջանը, փորձելով ամեն կերպ դուրս մղել արցախցիներին իրենց պատմական հայրենիքից, Արցախի դեմ վարում է ոչ միայն էթնիկ զտման, այլ նաև մշակութային ցեղասպանության քաղաքականություն։ ❗️Կրկին դիմում ենք ողջ միջազգային հանրությանը, համապատասխան բոլոր միջազգային կառույցներին, և առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հորդորելով ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր՝ ապահովելու միջազգային առաքելությունների և համապատասխան փորձագետների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային օբյեկտների ու հուշարձանների վիճակը գնահատելու և միջազգային պաշտպանության տակ առնելու նպատակով»:Ավելին21:5203.05.23 -
ՍպորտԲռնցքամարտիկ Գոռ Ազիզյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիրՀայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանու անդամ Գոռ Ազիզյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Միկա» մարզահամալիրում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Ազիզյանը մրցեց Բուլղարիան ներկայացնող Յորդանո Կոստովի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց երեք ռաունդներում էլ` ընդհանուր 4:0 հաշվով: Երևանում ընթացող առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել` Հովհաննես Հարությունյանը, Դավիթ Սաֆարյանը, Էրիկ Արստանյանը, Արթուր Մկրտչյանը, Յուրա Բաբլումյանը, Արման Միսկարյանը, Արմեն Պողոսյանը, Իշխան Հովսեփյանը և Ալբերտ Հարությունյանը: Քիչ ավելի ուշ ոսկե մեդալի համար կպայքարեն Աղվան Ալեքսանյանը և Դավիթ Սիմոնյանը:Ավելին21:4503.05.23 -
ԻրավականՏավուշի պարեկների ծառայության արդյունքները՝ ՆոյեմբերյանումՏավուշի պարեկները Նոյեմբերյան քաղաքում ծառայություն իրականացնելիս իրավախախտում կատարելու համար ապրիլի 26-ին, ժամը 11-ի սահմաններում, կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որն ակնհայտ բեռնված էր: Ըստ վարորդի` մեքենայում կար տրանսպորտային միջոցի շարժիչի համար նախատեսված մոտ 700 լիտր յուղ, նաև` կապերով հողաթափեր ու ներքնազգեստ: Բեռի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Փաստաթուղթ չուներ նաև մոտ երկու ժամ անց կանգնեցված «Օպելի» վարորդը, որի մեքենան բարձված էր մոտ մեկ տոննա շարժիչի յուղով: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: Հարկեր վճարելուց խուսափելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին21:3003.05.23 -
ՀասարակականՎրաերթ կատարած և պատահարի վայրից հեռացած վարորդները հայտնաբերվել ենԱպրիլի 30-ին հաղորդվել էր Երևանի Շինարարների փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1947 թ. ծնված կնոջը վրաերթի ենթարկելու մասին: Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է «Մերսեդես» մակնիշի մեքենայի 40-ամյա վարորդը: Անհայտ մեքենայի վարորդի կողմից հաջորդ վրաերթը մայիսի 1-ին էր: Երևանի Այվազովսկու և Նոր Արեշի 22-րդ փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի էին ենթարկվել 17-ամյա երկու պատանի: Վարորդը պատահարի վայրից փախուստի էր դիմել: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը: Նա մայիսի 2-ին ներկայացել է ոստիկանության ՃՏՊ բաժին և ցուցմունք տվել: Երկու դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:1503.05.23 -
Վաշինգտոնում կայացել է Միրզոյան- Բայրամով- Սալիվան եռակողմ հանդիպում․ ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Վաշինգտոնում մայիսի 3-ին կայացած հանդիպումների վերաբերյալ․ «Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրության և իրական սպառնալիքի մասին: Ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում»:Ավելին21:0803.05.23