Լրահոս
2023-05-03
-
ՀասարակականՆուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը․ նա հոսպիտալացվել էՄայիս 3-ին, ժամը 16։43-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը. դժվարամատչելի տեղանքից քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։ Փրկարարները, պարեկային ծառայության և շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ, Ս. Բ.-ին (ծնված 1972 թ.) դուրս են բերել ձորից (մոտ 400 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:Ավելին21:0003.05.23 -
ԱշխարհՌուանդայում 95 մարդ է զոհվել հորդ անձրևների հետևանքովՌուանդայի արևմուտքում վերջին 24 ժամում ավելի քան 90 մարդ է զոհվել հեղեղումների և սողանքների հետևանքով, որոնք առաջացել են հորդ անձրևների պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել է Արևմտյան նահանգի նահանգապետ Ֆրանսուա Հաբիտեգեկոն։ «Կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Մեր առաջնահերթ խնդիրն է հասնել յուրաքանչյուր վնասված տուն՝ գտնելու և փրկելու ծուղակում հայտնված ցանկացած մարդու», - ասել է նա: Նահանգապետը նշել է, որ զոհվածների թիվը հասել է 95-ի, մի քանի մարդ փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Ինչպես հաղորդում է The New York Times թերթը, տեղատարափ անձրևները, որոնք սողանքներ են առաջացրել երկրի արևմտյան շրջաններում, սկսվել են մայիսի 2-ի երեկոյան և շարունակվել մինչև մայիսի 3-ի առավոտ։ Հեղեղման պատճառով ավերվել են բազմաթիվ տներ, որոշ ավտոճանապարհներ փակ են։ Ռուանդայի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ առաջիկա օրերին հորդ անձրևները կշարունակվեն երկրի մեծ մասում:Ավելին20:4503.05.23 -
ՍպորտԲռնցքամարտիկ Արթուր Ղազարյանը դուրս մնաց ԱԱ-ի հետագա պայքարիցՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Ղազարյանը դուրս մնաց աշխարհի առաջնության պայքարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանում ընթացող աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ուներ մեկ ներկայացուցիչ: Իր երկրորդ մենամարտն անցկացրեց 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, ով զիջեց Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատային: Մեկնարկային մենամարտում Ղազարյանը հաղթել էր նոկաուտով:Ավելին20:3003.05.23 -
ԱշխարհԲելգրադի դպրոցում զանգվածային հրաձգության զոհերի թիվը հասել է 9-իՍերբիայի մայրաքաղաք Բելգրադի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի: Նրանց թվում են 8 աշակերտներ և դպրոցի անվտանգության աշխատակիցը: Եվս 6 աշակերտ և 1 ուսուցիչ վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգությունն իրականացրած աշակերտին՝ 14-ամյա Վլադիսլավ Ռիբնիկարին: Ըստ իրավապահների՝ կասկածյալը հրաձգության համար գործի է դրել իր հոր հրազենը: Միջադեպի շարժառիթը հայտնի չէ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 8:40-ին: Սկզբում հաղորդվում էր 1 զոհի և 5 վիրավորի մասին: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է: Ոստիկանությունը գտնվում է դեպքի վայրում՝ փորձելով պարզել ողբերգության բոլոր փաստերը և հանգամանքները: Զանգվածային հրաձգությունները համեմատաբար հազվադեպ են Սերբիայում, որտեղ զենքի շրջանառության հետ կապված շատ խիստ օրենքներ են գործում: Չնայած դրան՝ Սերբիայում զենք ունեցող մարդկանց թիվը բավական մեծ է: 1990-ականների պատերազմներից և խռովություններից հետո Արևմտյան Բալկաններում հարյուր հազարավոր անօրինական զենքեր կան: 2019 թ.-ի տվյալների համաձայն՝ Սերբիայում 100 մարդուն բաժին է ընկնում 39,1 հրազեն, ինչը աշխարհում երրորդ ամենաբարձր ցուցանիշն է՝ ԱՄՆ-ից և Չեռնոգորիայից հետո:Ավելին20:1503.05.23 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ անհանգստություն է հայտնել ՀՀ-ից Թուրքիա թռիչքները արգելելու առիթովԱՄՆ պետքարտուղարությունն իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան ասել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը լավ կլիներ ողջ տարածաշրջանի համար։ Մենք հիասթափությամբ ի գիտություն ընդունեցինք Թուրքիայի հայտարարությունն իր տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին։ Ավելի վաղ երկրների միջև ձեռք բերված համաձայնություններն ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ դարձել են վստահության ամրապնդման կարևոր միջոցներ։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային հաղորդակցությունը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը։Ավելին20:0003.05.23 -
ՏնտեսականՄայիսի 2-ին Երևանում ծնվել է 77 երեխաՄայիսի 2-ին Երևան քաղաքում ծնվել է 77 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին19:4503.05.23 -
ԻրավականՄյասնիկյան պողոտայում շենքի մուտքի մոտ սպանություն կատարած տղամարդը հայտնաբերվել էԱպրիլի 30-ին, ժամը 23.54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի մուտքի մոտ անգիտակից վիճակում գետնին ընկած արնահոսող տղամարդ կա: Նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 23.00-ին նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից երկու անգամ կրակել է նույն շենքի 53-ամյա բնակչի ուղղությամբ, որը մահացել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոս, 9 մմ տրամաչափի երկու պարկուճ և մեկ կրակված գնդակ: Փաստի առթիվ սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, համագործակցելով Տավուշի մարզային վարչության, նույն մարզի ՊԾ ծառայողների հետ, մայիսի 2-ին, ժամը 17.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի հարակից ավտոկայանատեղիում հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Արևշատ գյուղի 41-ամյա բնակիչը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: 41-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Քրեական վարույթը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:3003.05.23 -
ՔաղաքականԴեռ 2000-ականներից հայոց Եռագույնը ծածանվում է Թուրքիայում, սա նորություն էլ չի․ Գեղամ ՄանուկյանԱնհասկանալի «մանկական» ոգևորություն է թևածում, թե աննախադեպ է, որ Եռագույնը ծածանվում է Թուրքիայում: «Աննախադեպության» հիվանդագին մի մոլուցք է սա: Իրականում այստեղ ոչ մի նորություն էլ չի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով նաեւ լուսանկար է տարածել: «Լուսանկարում ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքն է, որը տեղակայված է Ստամբուլի ուղիղ կենտրոնում, Թաքսիմ հրապարակի հարևանությամբ, Ջումհուրիյեթ պողոտայի վրա, Սուրբ Հակոբ հայկական կաթոլիկ հիվանդանոցի հիմնադրամին պատկանող պատմական շենքում: Դեռ 2000-ականներին այնտեղ, այդ ժամանակվա մշտական ներկայացուցիչ Կարեն Միրզոյանի նախաձեռնությամբ ծածանվեց հայոց Եռագույնը ու շարունակվում է ծածանվել...»։ Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր լուսանկար հրապարակել՝ գրելով. «Եռագույնը՝ Անկարայում»:Ավելին19:2203.05.23 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, հետո կբարձրանաՄայիսի 2-ի կեսօրից հետո, 3-ին, 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 3-ին և 4-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 2-ի կեսօրից հետո, 3-ին, 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայիսի 4-5-ը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին19:1503.05.23 -
ԻրավականՄյասնիկյան պողոտայում սպանություն կատարած տղամարդը հայտնաբերվել էԱպրիլի 30-ին, ժամը 23.54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի մուտքի մոտ անգիտակից վիճակում գետնին ընկած արնահոսող տղամարդ կա: Նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 23.00-ին նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից երկու անգամ կրակել է նույն շենքի 53-ամյա բնակչի ուղղությամբ, որը մահացել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոս, 9 մմ տրամաչափի երկու պարկուճ և մեկ կրակված գնդակ: Փաստի առթիվ սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, համագործակցելով Տավուշի մարզային վարչության, նույն մարզի ՊԾ ծառայողների հետ, մայիսի 2-ին, ժամը 17.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի հարակից ավտոկայանատեղիում հայտնաբերվել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Արարատի մարզի Արևշատ գյուղի 41-ամյա բնակիչը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: 41-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Քրեական վարույթը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:0003.05.23 -
Շոու բիզնեսԷմմա Ուոթսոնը բացատրել է՝ ինչու է թողել դերասանությունըԴերասանուհի Էմմա Ուոթսոնը FT-ին տված հարցազրույցում բացահայտել է դերասանական կարիերայում դադար վերցնելու պատճառները։ Աստղը նշել է, որ տարբեր նախագծերի նկարահանման հրապարակներում իրեն անհարմար էր զգում։ «Անկեղծ ասած, այնքան էլ ուրախ չէի։ Կարծում եմ, որ ինձ մի փոքր ճնշված էի զգում»,- խոստովանել է Ուոթսոնը: Սակայն նա չի բացառել, որ ապագայում կարող է վերադառնալ մեծ էկրաններ։ Դերասանուհին ասել է, որ չի ափսոսում, որ թողել է կինոն։ «Ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ։ Դա նշանակում է գտնել դրա համար միջոց, որպեսզի ես ստիպված չլինեմ ինձ բաժանել տարբեր դեմքերի ու մարդկանց: Եվ ես պարզապես այլևս չեմ ուզում անցնել ռոբոտի ռեժիմին»,- բացատրել է Ուոթսոնը։ Այն բանից հետո, երբ դերասանուհին ստեղծագործական դադար վերցրեց, համացանցում սկսեցին տարբեր լուրեր պտտվել։ Լրատվամիջոցները գրում էին, որ Ուոթսոնը որոշել է ժամանակավորապես դադարեցնել նկարահանումները հանուն իր սիրելիի՝ Լեո Ալեքսանդր Ռոբինթոնի։ Նշվել է, որ դերասանուհին մտադիր է ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերոջ հետ։Ավելին18:4503.05.23 -
ՍպորտԴեպի Փարիզ տանող ամենագլխավոր կետն աշխարհի առաջնությունն է. Մալխաս ԱմոյանՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի հիմնական նպատակը սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում հաջողության հասնելն է: «Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն դառնալ: Այս անգամ ամեն ինչ ավելի բարդ ստացվեց: Հաջողությունս կրկնել հաջողվեց լավ նախապատրաստվելու և մարզիչների հետ աշխատանքի շնորհիվ»,-ասաց նա: Ամոյանը շեշտեց, որ եզրափակիչ գոտեմարտերն առավել ծանր են տրվում, բայց սերբ մրցակիցը լավ էր նախապատրաստվել, և ինքը գոհ չէ եզրափակիչ գոտեմարտում իր կատարած աշխատանքից: «Եվրոպայի առաջնությունում այս հաղթանակը ինձ վստահություն է տալիս, որ գալիք մրցաշարերում առավել լավ պատրաստվեմ: Բացերս շատ են, պետք է կարողանամ մարզիչներիս հետ լրացնել, որ կարողանամ աշխարհի առաջնությանն ավելի լուրջ մոտենալ: Դեպի Փարիզ տանող ամենագլխավոր կետն աշխարհի առաջնությունն է»,-ընդգծեց նա:Ավելին18:3003.05.23 -
ՍպորտԱրթուր Ալեքսանյանը նպատակ ունի Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր դառնալՕլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նպատակ ունի Փարիզի Օլիմպիական խաղերում դառնալու ոսկե մեդալակիր: «Իմ ամեն հաղթանակ իր տեղն ունի, քանի որ գիտեք, թե դրա համար որքան աշխատանք ենք տանում մարզիչների հետ միասին: Մեր հավաքականն աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է։ Ամեն ինչ անելու ենք աշխարհի գալիք առաջնությանը լավագույնս մասնակցելու համար»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանյանը: Ալեքսանյանի խոսքով` ինքը ցավով է հիշում Տոկիոյի Օլիմպիական խաղերը, քանի որ լավ մարզավիճակում էր և պատրաստ երկրորդ Օլիմպիական ոսկուն: «Փարիզի Օլիմպիական խաղերին պատրաստվել սկսել եմ Տոկիոյի խաղերի ավարտից անմիջապես հետո: Մեկ նպատակ ունեմ` այն, ինչը չստացվեց Տոկիոյում, անել Փարիզում․ դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Ինձնից կախված ամեն ինչ անելու եմ»,-ասաց նա:Ավելին18:1503.05.23 -
ՏնտեսականՌուբլին կտրուկ նվազել է․ տարադրամն այսօրՄայիսի 3-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 382,89 դրամ միջին կշռված գնով, վաճառքն իրականացնում 388,67 դրամով։ Եվրոյի միջին կշռված փոխարժեքը գնման ժամանակ 417.42 դրամ է, վաճառքի ժամանակ 431 դրամ։ Ռուսական ռուբլու առքի միջին կշռված գինը կազմել 4.69 դրամ, իսկ վաճառքն իրականացվում է 4.99 դրամ միջին կշռված գնով։ Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 468.76 դրամով, վաճառքի ժամանակ կազմել է 493,12 դրամ։Ավելին18:0003.05.23 -
ԱշխարհԻսրայելը Գազայից արձակված 100 հրթիռներին պատասխանել է՝ խոցելով «Համաս»-ի 16 օբյեկտՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայից 104 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Ինչպես հաստատել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ), հարվածներն իրականացրել է «Պաղեստինի իսլամական ջիհադ» կազմակերպությունը՝ «Համաս» շարժման շատ փոքր մասնակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը: Ի պատասխան այս հարվածների՝ Իսրայելը 16 ավիահարված է հասցրել՝ հիմնականում թիրախավորելով «Համաս» շարժման օբյեկտները: Ըստ Jerusalem Post-ի՝ այս հարվածներով Իսրայելը Գազայում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվությունը դնում է «Համաս»-ի վրա: ԻՊԲ-ի հարվածների հետևանքով զոհվել է «Համաս» խմբավորման մեկ անդամ, հարվածի տակ են հայտնվել զենքի պահեստներ, ռազմածովային ուժերի օպերատիվ շտաբը, ստորգետնյա թունելներ և այլ օբյեկտներ: Գազայից դեպի Իսրայել արձակված հրթիռներից երկուսը հարվածել են Սդերոտ սահմանամերձ քաղաքին, 12 քաղաքացիական անձ վիրավորվել է: Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի պաշտոնյաների միջնորդությամբ կողմերը հրադադարի համաձայնության են հասել: Այն ուժի մեջ է մտել Իսրայելի ժամանակով առավոտյան ժամը 3:30-ից: Այնուամենայնիվ, Jerusalem Post-ը հայտնում է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց 2 ժամ անց տագնապի ազդանշաններ են հնչել: ԻՊԲ-ի խոսնակը հայտարարել է, որ եթե պաղեստինյան որևէ խմբավորում շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, ապա պատասխանի բոլոր տարբերակները հնարավոր են: Հակամարտության հերթական սրման պատճառ է դարձել Իսրայելի բանտում երեք ամիս հացադուլ հայտարարած Խադեր Ադնանի մահը: Վերջինս «Պաղեստինի իսլամական ջիհադի» առաջնորդներից էր և ձերբակալվել էր փետրվարին՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և սադրանքներ հրահրելու մեղադրանքներով:Ավելին17:4503.05.23 -
ՏարածաշրջանՎրաստան հին ավտոմեքենաներ ներմուծողները հարկային արտոնություններ կստանանՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում և Վրաստանի հարկային օրենսգրքում ուղղումներին, որոնք ենթադրում են արտոնությունների սահմանում ավտոմեքենաների կոլեկցիոներների համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: «Վրաստանի ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կատարված ուղղումների համաձայն՝ օրենսդրության մեջ կհայտնվի «դասական ավտոմեքենա» հասկացությունը։ Դասական մեքենա կհամարվի ավելի քան 40 տարվա մեխանիկական փոխադրամիջոցը։ Դասական մեքենաների բնութագրերը և շահագործման հարցերը կորոշի Վրաստանի կառավարությունը։ Բացի այդ, Հարկային օրենսգրքում կատարված ուղղումների համաձայն՝ նման ավտոմեքենաների Վրաստան ներկրման համար կգործեն հատուկ արտոնություններ։ Մասնավորապես, նրանց նախաձեռնությամբ դասական մեքենաների ներմուծման հարկը կկազմի 1,5 լարի շարժիչի մեկ խորանարդ սանտիմետրի համար՝ 14 տարին լրացած բոլոր մեքենաների համար գործող հարկի (շարժիչի մեկ խորանարդ սանտիմետրի համար` 2,4 լարի) փոխարեն։ Ուղղումների հեղինակները ենթադրում են, որ փոփոխությունները կնպաստեն ավտոմոբիլային մշակույթի, ավտոթանգարանների զարգացմանը և ավտոմեքենաների հավաքածուների մեծացմանը։ 2023 թ.-ի առաջին եռամսյակում Վրաստան է ներկրվել 40-ից ավելի տարվա 33 ավտոմեքենա, որոնցից 19-ը՝ մարդատար։Ավելին17:3003.05.23 -
ԱշխարհՍերբիայի դպրոցներից մեկում դեռահասը հրաձգություն է իրականացրել. կա զոհ և վիրավորներՍերբիայի մայրաքաղաք Բելգրադի դպրոցներից մեկում այսօր վաղ առավոտյան մոտավորապես ժամը 8:40-ին հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է անվտանգության աշխատակիցը, 5 երեխա վիրավորվել է: Հրաձգությունն իրականացրել է դեռահասը, որը գողացել է իր հոր հրազենը և կրակ բացել դպրոցում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Mirror պարբերականին: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը գտել է 7-րդ դասարանում սովորող մոտ 12-13 տարեկան տղային՝ զենքը ձեռքին: Նշվում է, որ նա կրակ էր բացել պատմության դասի ժամանակ: Դպրոցի մերձակայքում են գտնվում մի շարք դեսպանատներ և թանգարաններ: Տվյալ հատվածը շղթայվել է: Երկու երեխա տեղափոխվել է հիվանդանոց, նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվել: Հրաձգություն իրականացնող տղայի համադասարանցիներից մեկը հայտնել է, որ տղան հանգիստ էր և զուսպ, լավ գնահատականներ էր ստանում: Mirror-ը հիշեցնում է, որ Սերբիայում զանգվածային հրաձգություններ հազվադեպ են տեղի ունենում: Մասնագետները, սակայն, բազմիցս նախազգուշացրել են, որ 1990-ականների պատերազմներից հետո մեծ թվով զենքեր են մնացել երկրում:Ավելին17:1503.05.23 -
Իրավական2022 թվականի ընթացքում աճել են կաշառք տալու դեպքերը2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1858 դեպք՝ 2021 թվականի 1924-ի դիմաց: 2021 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 66-ով կամ 3.4%-ով: Նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու (2021 թվականին՝ 33, 2022 թվականին՝ 15) և ընտրակաշառք ստանալու (2021 թվականին՝ 34, 2022 թվականին՝ 18) դեպքերի նվազմամբ: Այս մասին Ազգային ժողովում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 2022 թվականի ընթացքում աճել են կաշառք տալու դեպքերը (2021 թվականին՝ 108, 2022 թվականին՝ 157), փողերի լվացման դեպքերը (2021 թվականին՝ 49, 2022 թվականին՝ 65), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը (2021 թվականին՝ 757, 2022 թվականին՝ 794): 2021 և 2022 թվականների վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է կոռուպցիոն հանցագործությունների աննշան նվազման մասին։ Մինչդեռ, 2018-2020 թվականներին արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների աճ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև 2018 թվականը կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն հիմնականում ստացվել են 2018 և 2019 թվականներին: 2022 թվականի ցուցանիշը 96-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշին, որը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող Քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումներով: Նոր օրենսգրքով սահմանված չէ հանցագործության մասին հաղորդումների առթիվ նյութերի նախապատրաստման ընթացակարգ և առերևույթ հանցագործության մասին տվյալներ պարունակող բոլոր հաղորդումներով 2022 թվականի հուլիսի 1-ից հետո քրեական վարույթի նախաձեռնումը պարտադիր է: 2022 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով, քրեական գործերով և քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2 մլրդ 221 մլն 849 հազար 983 դրամ (2021 թվականին` 4 մլրդ 548 մլն 233 հազար 348 դրամ), վերականգնվել է 873 մլն 265 հազար 480 դրամը (2021 թվականին՝ 400 մլն 51 հազար 30 դրամ: Վերականգնված 873 մլն 265 հազար 480 դրամից 43 մլն 690 հազար 130 դրամը կազմել է պետությանը պատճառված վնասի վերականգնումը, իսկ 808 մլն 888 հազար 807 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը։ 2022 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 99 քրեական գործ (2021 թվականին՝ 83)՝ 197 անձի վերաբերյալ (2021 թվականին՝ 150): Այդ քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 228 մլն 294 հազար 243 դրամ (2021 թվականին՝ 551 մլն 44 հազար 294 դրամ), որից վերականգնվել է 217 մլն 751 հազար 457 դրամը (2021 թվականին՝ 43 մլն 712 հազար 747 դրամ): Նշված գումարից 210 մլն 703 հազար 347 դրամը եղել է պետությանը պատճառված վնաս, իսկ 17 մլն 590 հազար 896 դրամը՝ համայնքներին պատճառված վնաս։ Պետությանը պատճառված 210 մլն 703 հազար 347 դրամ վնասից վերականգնվել է 200 մլն 160 հազար 557 դրամը։ 2022 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար դատի է տրվել 63 պաշտոնատար անձ:Ավելին17:0003.05.23 -
ՄիջազգայինԵվրոպայում 100-ից ավելի մարդու են ձերբակալել «Նդրանգետա» մաֆիայի խմբավորման դեմ իրականացված գործողությունների ընթացքումԻտալիայի իրավապահ մարմինները 108 մարդու են ձերբակալել մաֆիայի «Նդրանգետա» խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է La Repubblica պարբերականը: Ձերբակալությունները կատարվել են ոչ միայն Իտալիայում, այլև արտասահմանում, այդ թվում՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Գերմանիայում։ 85 մարդ արդեն բանտում է: Ձերբակալվածներին կասկածում են թմրամիջոցների վաճառքի, զենք կրելու և պահելու, փողերի լվացման և այլ իրավախախտումների մեջ։ Ինչպես գրում է La Repubblica-ն, Ջենովայում իրավապահների մեկ այլ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 15 մարդ, որոնց կասկածում են թմրանյութեր պահելու և վաճառելու և խարդախության մեջ։ Գերմանական Bild թերթի տվյալներով`մաֆիայի «Նդրանգետա» խմբավորման անդամների դեմ լայնածավալ ոստիկանական գործողություն է իրականացվել Գերմանիայի մի քանի դաշնային երկրամասերում՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում, Բավարիայում, Ռայնլանդ-Պֆալցում և Սաարում: Այս պահին բերման է ենթարկվել առնվազն 30 մարդ։ Գերմանիայի տարբեր երկրամասերում հարյուրավոր ոստիկաններ խուզարկություններ են կատարում բնակարաններում, գրասենյակներում և առևտրային շենքերում, կատարվում են ձերբակալություններ: Իտալիայի իրավապահ մարմիններն արդեն ավելի քան 10 տարի առաջ պարզել են, որ ավանդաբար հարավային համարվող «Նդրանգետա» հանցավոր կազմակերպությունը վաղուց իր գործունեությունը տարածել է Իտալիայի հյուսիսային մարզերում, ինչպես նաև Եվրոպայի այլ պետություններում։ «Նդրանգետա»-ն համարվում է ամենահզոր հանցավոր խմբավորումը, որը վերահսկում է Հարավային Ամերիկայից Եվրոպա կոկաինի մատակարարումների ուղիները:Ավելին16:4503.05.23 -
ՏարածաշրջանԻրանի նախագահը Սիրիա է ժամանել 12 տարվա ընթացքում առաջին անգամԻրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Սիրիա. սա Իրանի նախագահի առաջին այցն է երկիր 2011 թ.-ին ՍԱՀ-ում հակամարտության սկսվելուց ի վեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը: Ռայիսին Սիրիա է մեկնել այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնական հրավերով: Երկու ղեկավարները կհանդիպեն Դամասկոսի նախագահական պալատում: Այցի ընթացքում Ռայիսիին ուղեկցում են 4 նախարարներ, Իրանի ԿԲ նախագահը, Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը և Ռայիսիի գլխավոր քաղաքական խորհրդատուն: Իր հերթին «РИА Новости»-ի թղթակիցը հայտնել է, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանում Ռայիսիին դիմավորել է Սիրիայի էկոնոմիկայի նախարար Մուհամեդ Սամեր ալ Խալիլը։ Սիրիական Al-Watan թերթն ավելի վաղ գրել էր, որ Ռայիսիի այցը կտևի երկու օր: Իրանի և Սիրիայի նախագահների միջև պաշտոնական բանակցություններ կանցկացվեն երկու երկրների ռազմավարական համագործակցությունը ամրապնդելու շուրջ։ Թերթի տեղեկատվության համաձայն՝ Ռայիսիի այցի ընթացքում Իրանի և Սիրիայի միջև մեծ թվով պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր կստորագրվեն տնտեսության ոլորտում։Ավելին16:3003.05.23