Լրահոս

2023-05-03
  • Img default alt hy
    Իրավական
    Խուլիգանություն գիշերային ակումբում. երիտասարդներից մեկի մոտ ատրճանակ է եղել
    Մայիսի 2-ին, ժամը 00.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի գիշերային ակումբում ծեծկռտուք է: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ կեսգիշերին հինգ երիտասարդ նշված ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ակումբի տնօրենից ընդունվել է հաղորդում: Բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդներից մեկը ներկայացել է Վաղարշապատի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հետագա միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ են ստացել, որ նշված դեպքի ժամանակ երիտասարդներից մեկի ձեռքին ատրճանակ է եղել: 27-ամյա երիտասարդը Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է առանց թույլտվության գազային ատրճանակ: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն:
    16:15
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 69 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 9-ը` նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 12, անձնական ունեցվածքի գողության` 9, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության և վստահված գույքը հափշտակելու՝ 5-ական, հոգեկան ներգործության ու կողոպուտի՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի իրացման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, վրաերթի՝ 2, սպանության՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    16:00
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին, ՌԴ նախագահը չի տուժել
    Երկու անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են Կրեմլը: Ռազմական և հատուկ ծառայությունների կողմից ժամանակին ձեռնարկված գործողությունների արդյունքում ԱԹՍ-ները շարքից հանվել են: Դրանց ընկնելու և բեկորների պայթելու հետևանքով տուժածներ և նյութական վնաս չկա։ Պուտինի աշխատանքային գրաֆիկը փոփոխությունների չի ենթարկվել, շարունակվում է սովորական ռեժիմով աշխատել։ Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել այն ժամանակ, երբ հարմար կհամարի: Կրեմլը Կիևի գործողություններն անվանել է ծրագրված ահաբեկչական գործողություն, Ռուսաստանի նախագահի դեմ մահափորձ:
    15:52
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով. Թագուհի Թովմասյան
    Այսօր՝ ժամը 15:30-ին, Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրավիրում եմ Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Կինոմոսկվայի հրապարակ», գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ «Ես և արցախցի իմ օգնական Օքսանա Բալայանը սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով: Այդ անցակետի տեղադրումը արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպես նաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտման հերթական դրսեւորումն է։ Սիրելի՛ հայրենակիցներ, կխնդրեմ ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին», - գրել է պատգամավորը։
    15:45
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայից ներկրման հետևանքով մեր գյուղացիներն իրենց աճեցրած կաղամբը և կարտոֆիլը չեն կարողանում իրացնել․ Ավետիսյան
    ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Տնտեսական աճի «փուչիկը» պայթում է Ստորև առանձնացրել եմ տնտեսական ոլորտի երկու կարևոր խնդիրներ։ Նախ՝ լրացուցիչ պահանջարկի հաշվին 2022 թվականին արձանագրված տնտեսական բարձր աճն այդպես էլ չի կապիտալացվում և չի ավելացնում տնտեսական ներուժը, հատկապես արտահանմանը միտված իրական հատվածում։ Մասնավորապես՝ 2023 թվականի հունվար-մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ արդեն իսկ նվազել է շուրջ 15 տոկոսով։ Տնտեսական ակտիվության միջին աճը կազմել է 12,2 տոկոս, արդյունաբերության ոլորտում՝ 3,6 տոկոս։ Արդյունաբերության ոլորտի տնտեսական ակտիվությունը շուրջ 3,5 անգամ զիջել է տնտեսական ակտիվության միջին ցուցանիշին։ Տնտեսական ակտիվության աճը շարունակում են հիմնականում ապահովել ներքին առևտուրը (21 տոկոս), արտաքին առևտուրը (200 տոկոս), ծառայությունները (23 տոկոս), բանկային, շինարարական և շահումով խաղերի ոլորտները։ Ի դեպ, այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 70 տոկոսով թերակատարվել են պետական բյուջեի կապիտալ ծախսերը։ Հաջորդը՝ գյուղատնտեսության ոլորտում խորանում են պետական քաղաքականության ձախողման հետևանքները։ Գյուղատնտեսությունը նորից արձանագրում է զրոյական աճ և գտնվում է ազատ անկման մեջ։ Օրերս Մարտունի համայնք կատարած այցի շրջանակներում գյուղացիները բազում խնդիրների շարքում բարձրացնում էին գյուղմթերքի իրացման խնդիրը։ Մասնավորապես՝ Թուրքիայից ներկրման հետևանքով մեր գյուղացիները իրենց աճեցրած կաղամբը և կարտոֆիլը չեն կարողանում իրացնել։ Տեղական կաղամբի 1 կիլոգրամի գինը նվազել և հասել է 17 դրամ, որը պատիկներով պակաս է կատարված ծախսերից։ Ցորենի 1 կիլոգրամը մթերում են 100 դրամով՝ կատարված ծախսերից 1,5 անգամ պակաս գնով։ Հարյուրավոր տոննաների գյուղմթերք մնացել է պահեստավորված և փչանում է։ Տեղեկություններ են ստացվում առ այն, որ սպասվելիք անհավասար արտաքին մրցակցությունից և տեսանելի կորուստներից խուսափելու նպատակով՝ Արարատյան դաշտավայրում գյուղատնտեսությամբ զբաղվողներն իրենց կատարած ծախսերից պակաս գնով վաճառում են նոր կառուցված ջերմոցները, այդ թվում՝ պետական աջակցությամբ։ Սա այսպես կոչված տարածաշրջանային «ապաշրջափակման» դեռ առաջին դառը «պտուղներն» են։ Շատ եմ ասել․ իրականում պարտադրված այս «ապաշրջափակման» քողի տակ թաքնված են անկառավարելի ռիսկեր և տնտեսական անվտանգության իրական սպառնալիքներ՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական ներխուժմամբ ամբողջապես կլանելու և տնտեսական կցորդ դարձնելու առումով։ Փաստորեն, առաջնային և կործանարար հարվածն արդեն իսկ զգում են գյուղատնտեսությունը, հատկապես՝ ջերմոցային տնտեսությունը, տեքստիլ և մշակող արդյունաբերությունը, որոնք ունեն նաև արտահանման իրական մեծ ներուժ։ Ի դեպ, անկախացումից հետո՝ բացի այս իշխանության նախորդ 5 տարիների, հնգամյա կտրվածքով նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և նպաստների չափերի աճերն էապես գերազանցել են միջին գնաճին։
    15:30
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորված անձին այցելած քաղաքացին ձերբակալվել է
    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում նախապես տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կալանավորված անձ Գ. Ն.-ին կարճատև տեսակցության ընթացքում փորձ է արվելու փոխանցել կասկածելի զանգվածներ: Այս մասին հայտնում է ՔԿՀ հանրային կապերի բաժինը: Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը՝ մայիսի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկությունների համար նախատեսված սենյակում զննության են ենթարկել Գ. Ն.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա. Ս.-ին, ինչի արդյունքում վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել են երկու փաթեթ: Նշված փաթեթներից մեկում առկա է եղել թմրանյութին նմանվող, 2,13 գրամ քաշով, շագանակագույն զանգված, մյուս փաթեթում՝ 0,90 գրամ քաշով, սպիտակ զանգված: Ա. Ս.-ն բանավոր հայտարարել է, որ նշված զանգվածները հանդիսանում են թմրանյութ, և դրանք նախատեսում էր փոխանցել կալանավորված անձ Գ. Ն.-ին կարճատև տեսակցության ընթացքում: Քաղաքացի Ա. Ս.-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
    15:15
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիան «նեմեսիսի» ենթարկեց փաշինյանական քարոզչափուչիկը և անցավ ագրեսիայի լեզվին. Թևանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ «Ադրբեջանը մի քիչ ագրեսիվ է, բայց որ Ղարաբաղը զիջենք միգուցե հանգստանա․ համ էլ՝ Թուրքիան լավն է» քարոզչափուչիկը Թուրքիան այսօր պայթեցրեց։ Այսօր երկու զուգահեռ գործընթաց է տեղի ունենում։ ԱՄՆ Արարատ Միրզոյանը և նրան կցված Ռուբեն Ռուբինյանը (կամ՝ հակառակը) Միացյալ Նահանգների հովանու ներքո բանակցում են թուրքական նախապայմաններով Ադրբեջանի օրակարգը բավարարելու շուրջ։ Եվ այդ ամենը տեղի է ունենում Բերձորի (Լաչինի) փակված միջանցքի, այդ միջանցքում ադրբեջանական հենակետի առկայությամբ։ Այսինքն՝ Երևանը բանակցում է ատրճանակի փողի տակ։ Հայաստանն ԱՄՆ–ում ոչ թե սեղանի շուրջ է, այլ՝ սեղանի վրա։ Բանակցում են ուրիշները։ Բանակցում են հակաիրանական ու հակառուսական թեմաներով։ Հայաստանն ու Արցախը մանրադրամ են։ ԱՄՆ–ում ընթացող բանակցություններն ամբողջությամբ 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռք բերված համաձայնության շրջանակներում են տեղի ունենում, ըստ որի՝ Արցախն ադրբեջանական է համարել Նիկոլ Փաշինյանը։ Դա է պատճառը, որ շրջանառության մեջ է մտել «էթնիկ փոքրամասնությունների» մասին թեման։ Թուրքիա Թուրքիայի արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ Հայաստանն իրեն վատ է պահել՝ Երևանում Նեմեսիսի արձան է բացել, Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ ագրեսիվ վարք ունի։ Եվ այս ամենը Նիկոլ Փաշինյանի գերզիջողականության ու կապիտուլյացիայի տանող «խաղաղասիրության» ֆոնին։ Չավուշօղլուն ասել է, որ հայերի սխալ պահելու պատճառով են իրենք փակում Թուրքիայի օդային ճանապարհը հայկական տարածքից թռչող ինքնաթիռների համար։ Թուրքիայում գտնվող Ալեն Սիմոնյանն, ըստ այդմ, թռել է ՔՊ–ի «բնի» վրայով։ Չավուշօղլուն նաև սպառնացել է Հայաստանին՝ հայտարարելով, որ իրենք համապատասխան միջոցներ կկիրառեն։ Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանի թուրքական հեքիաթը, որով նա կերակրում էր իր փոքրաթիվ լսարանին, զրոյացվեց։ Նա փորձում էր համոզել, որ Թուրքիայի հետ խաղաղություն ու բարգավաճում է բերելու, բայց թուրքերը ցույց տվեցին, որ նման խնդիր չունեն և Երևանում նույնիսկ արձան տեղադրելը պետք է իրենց հետ ճշտվի։ Թուրքիան «նեմեսիսի» ենթարկեց փաշինյանական քարոզչափուչիկը և անցավ ագրեսիայի լեզվին։ «Ժողվարչապետը» զրկվեց վերջին քարոզչագործիքից»։
    15:00
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․ հայտնաբերվել է կրակոցի 20 հետք
    Այսօր՝ մայիսի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ են հնչել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված դպրոցի պատուհանների վրա հայտնաբերել են մոտ 20-ից ավելի կրակոցի հետքեր։ Այս պահին դեպքի վայրի զննություն էկատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը։ Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով կամ ովքեր են կրակոցների հեղինակները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կրակողների ինքնությունները պարզելու, նրանց և հանցագործության գործիք՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
    14:50
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
    5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Հինդու Քուշ լեռնաշղթայի մոտ. հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է Բադախշան նահանգի Ջուրմ բնակավայրից 35 կմ հարավ-արևելք, աղբյուրը գտնվել է 186 կմ խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
    14:45
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լրագրողներն այսօր, թերևս, ամենախոցելի մասնագիտական համքարության ներկայացուցիչներն են. ՀԺՄ
    1994 թվականից ի վեր մայիսի 3-ը նշվում է՝ որպես Մամուլի ազատության միջազգային օր։ Հարաբերականորեն որպես լրագրողների մասնագիտական տոն ընկալվող այս ամսաթիվն իրականում ոչ այնքան շնորհավորանքների, որքան մամուլի, խոսքի ազատության բնագավառում մեր երկրում առկա հիմնարար խնդիրները հիշելու առիթ է։ Լրագրողներն այսօր, թերևս, ամենախոցելի մասնագիտական համքարության ներկայացուցիչներն են, քանի որ մամուլի ոլորտն ուղղակիորեն գտնվում է՝ գործող իշխանությունների, որպես հետևանք՝ նաև պետական համակարգի թիրախում։ Հայաստանում հաստատված ձևական, ցուցափեղկային ժողովրդավարության և իրական, բովանդակային ավտորիտարիզմի պայմաններում մամուլն այն եզակի ինստիտուտն է, որը բացահայտում և այդ բացահայտմամբ պայքարում է երկրում ժողովրդավարության կոպտագույն ոտնահարումների, միանձնյա իշխանության ամրապնդման շարունակվող գործընթացների դեմ։ Իր այդ առաքելությամբ մամուլը, լրագրողներն իշխանության համար դարձել են որպես դասակարգային թշնամիներ, քանի որ իրենց մասնագիտական գործունեությամբ խոչընդոտում են իշխանության այլասերմանը։ Դրա մասին են վկայում ոչ իշխանական մամուլի դեմ իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների, պետական կառավարման մարմինների կողմից արվող տարատեսակ վարկաբեկող, զրպարտող, կեղծ տեղեկություններ պարունակող, ակնհայտ թիրախավորող հայտարարությունները, նրանց դեմ ներկայացվող անհեթեթ դատական հայցերը՝ ահռելի և անտրամաբանական դրամական փոխհատուցման պահանջներով, ԶԼՄ-ների՝ առանց այդ էլ խիստ անբավարար ֆինանսական միջոցների սահմանափակմանն ուղղված և այլ օրենսդրական նախաձեռնությունները, ֆեյքային հարձակումները, կազմակերպված արշավները սոցցանցերում, լրագրողների հետ տարրական հարաբերությունների մշակույթի տոտալ բացակայությունը։ Իշխանության այս բոլոր քայլերն իրականում ուղղված են ոչ միայն, իսկ երբեմն՝ ոչ այնքան մամուլի, որքան իշխանության հակաժողովրդավարական վարքագիծը զսպող լրագրողների գործունեության դեմ։ Հետևաբար, լայն իմաստով մամուլի ազատությունը, մամուլի ազատության պաշտպանությունն իրականում նաև Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունն է, առանց որի դեմոկրատական արժեքների աղճատումը կարող է հատել անդառնալիության կետը։ Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորում է լրագրողներին, զանգվածային լրատվության միջոցների բոլոր աշխատակիցներին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով կամք, տոկունություն, վճռականություն և հաստատակամություն՝ ներկայիս դժվար ժամանակաշրջանի դժվարությունները հաղթահարելու և մասնագիտական ու քաղաքացիական առաքելությունը կատարելու համար։ Հայաստանի Ժուռնալիստների միություն
    14:37
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղ ապագայի հաստատմանը. Վեդանտ Պատել
    ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղ ապագայի հաստատմանը և վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծելու համար առանցքային նշանակություն ունի երկխոսությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը: Դիվանագետը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ փակ դռների հետևում անցկացվող բանակցությունների մասին: Պատելը միայն նշել է, որ ամերիկյան կողմից գործընթացում ներգրավված են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն: Վեդանտ Պատելը հիշեցրել է, որ նախորդ օրը լիագումար նիստին մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իսկ կիրակի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպել է ճաշի սեղանի շուրջ: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը նաև հրաժարվել է հայտնել՝ արդյոք Էնթոնի Բլինքենը դարձյալ հանդիպում կունենա իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:
    14:30
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Անչափահասները սպանել են 13-ամյա աղջկա
    Իրավապահները Սանկտ Պետերբուրգում բերման են ենթարկել երկու դեռահասների, ովքեր կազմակերպել են իրենց 13-ամյա ընկերուհու դիտավորյալ սպանությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հանցագործության հեղինակները նույն բնակավայրի 16-ամյա և նրա 15-ամյա բնակիչներն են։ Հետաքննության տվյալներով՝ կասկածյալները որոշել են սպանությունը կատարել առանց որևէ դրդապատճառի՝ իրենց ինքնահաստատման համար։ Որպես տուժող՝ ընտրել են դպրոցի յոթերորդ դասարանի աշակերտուհուն։ Անտառում դեռահասները նախօրոք փոս են փորել՝ զոհի հետագա թաղման համար։ Ապրիլի 30-ին հանցակիցները աշակերտուհուն պիկնիկի են հրավիրել նախապես նախատեսված վայրում, որտեղ 16-ամյա կասկածյալը մուրճով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժածի գլխին, որից հետո հարձակվողները աղջկա մարմինը դրել են փոսի մեջ։ Հանցագործության հետքերը թաքցնելու համար դեռահասները նամակագրության մեջ են մտել մահացածի մոր հետ՝ օգտագործելով նրա բջջային հեռախոսը, ուստի փորձել են կնոջը մոլորեցնել դստեր գտնվելու վայրի մասին։ Հետո ջարդել են սպանված աշակերտուհու հեռախոսը, որն իր իրերի հետ դիակի հետ գցել են փոսը։ Սպանվածի մայրը դիմել է իրավապահ մարմիններին աղջկա անհետացման մասին հայտարարությամբ։ Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում պարզվել է կասկածյալների ինքնությունը, հարցաքննության ժամանակ 16-ամյա դեռահասը խոստովանել է և ցույց տվել անտառի այն վայրը, որտեղ հայտնաբերվել է տուժողի դիակը։ Որոշվում է կասկածյալի կողմից խափանման միջոց ընտրելու և մեղադրանք առաջադրելու հարցը։
    14:15
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2022 թվականին հայտնաբերվել է 428 իրավախախտում
    Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2022 թվականի ընթացքում կատարվել է 212 ուսումնասիրություն (2021 թվականին՝ 885), հայտնաբերվել է 428 իրավախախտում (2021 թվականին՝ 379): ​Հաշվետու և նախորդ ժամանակաշրջաններում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 11 մլն 106 հազար դրամ: 2022 թվականին դատարաններ է ներկայացվել 91 հայց՝ 27 մլրդ 124 մլն 116 հազար դրամի բռնագանձման պահանջով (2021 թվականի ընթացքում՝ 74 հայց՝ 624 մլն 461 հազար դրամի բռնագանձման պահանջով): Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ (վարույթ) (2021 թվականին՝ 99): 2022 թվականի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով մի շարք դեպքերում արձանագրվել են պետական շահերի խախտումների հետևանքով պետությանը և համայնքներին պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասներ: Մասնավորապես՝ • Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ներառված մի շարք հասցեներում գտնվող (ք. Երևան, Պուշկին փ. 14, Պուշկին փ. 15, Պուշկին փ. 11, Պուշկին փ. 28, Պուշկին փ. 23, Պուշկին փ. 34, Պուշկին փ. 19, Արամի փ. 38, Արամի փ. 36, Արամի փ. 34, Աբովյան փ. 1/4 , Թումանյան փ. 21/4, Թումանյան փ. 23/1, Տերյան փ. 35, Տերյան փ. 31, Տերյան փ. 29, Տերյան փ. 27, Տերյան փ. 23,25, Հին Երևանցու փ. 37) պատմամշակութային հուշարձանների վնասման, քանդման վերաբերյալ 14.07.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: 26.07.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփություն), 301-րդ հոդվածի 1-ին մասով (պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: • Տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր: 2006 թվականին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 2014 թվականին, Կառավարության որոշման հիման վրա, պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 մլրդ 45 մլն դրամ հարկային պարտավորությունների դիմաց հանձնել է պետությանը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնաս: 08.11.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե. 11.11.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ: • Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1880-Ա որոշմամբ, պետական բաժնեմասով ԲԲ ընկերությանը թույլատրվել է Երևանի Շենգավիթ թաղային համայնքի բյուջեի նկատմամբ ունեցած պարտքի դիմաց ընկերության հաշվեկշռում հաշվառված մանկապարտեզը թաղային համայնքին որպես սեփականություն հանձնելու մասին: Նշված որոշման հիմքում դրված, ՍՊ ընկերության կողմից կազմված գնահատման հաշվետվության տվյալներով՝ մանկապարտեզի շուկայական արժեքը գնահատվել է 17 մլն դրամ: ԲԲ ընկերության և Շենգավիթի թաղապետարանի միջև 2003 թվականի սեպտեմբերի 2-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ մանկապարտեզը ընկերության կողմից 29 մլն 24 հազար 800 դրամ արժեքով վաճառվել է թաղապետարանին: Երևանի Շենգավիթի թաղապետի 25.11.2003 թվականի որոշման համաձայն՝ մանկապարտեզը 30 մլն 512 հազար 827 դրամով օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձին: Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող վերոնշյալ մանկապարտեզի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 274 մլն 484 հազար 220 դրամ: 10.11.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե. 17.11.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ: • Երևանի քաղաքապետի 26.04.2006 թվականի թիվ 622-Ա որոշմամբ և 08.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշմամբ՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերություններին ուղղակի վաճառքի ձևով օտարվել է համապատասխանաբար՝ 17077.6 քմ և 10000 քմ մակերեսով հողամասեր, այն դեպքում, երբ նշված հողամասերը որպես «Հաղթանակ զբոսայգու» մաս ընդգրկված էին Հողային օրենսգրքով սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում, ուստի ենթակա չէին օտարման: ՀՀ գլխավոր դատախազության կողմից 25.04.2022 թվականին 2 հայց է հարուցվել դատարան: Ուղիղ մեկ տարի անց՝ 25.04.2023 թվականին, Դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության հայցը և «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետ, կվերադարձվի պետությանը: • Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 58221721 քրեական գործի շրջանականերում ստացված տեղեկատվության հիման վրա պարզվել է, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարը 2018-2019 թվականներին համայնքի վարչական սահմաններում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող 14 հողամասերը օտարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ: Արդյունքում համայնքի ղեկավարի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով 29.08.2022 թվականին հայց է հարուցվել Վարչական դատարան: • Մեկ այլ քրեական գործով տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի տարբեր հատվածներում՝ Գ.Հովսեփյան, Լուկաշին փողոցներին, Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքներում և Աջափնյակ Գ-1 թաղամասում գտնվող 11 հողամասերի նկատմամբ գրանցվել են տարբեր անձանց սեփականության իրավունքներ, այն դեպքում, երբ իրավասու պետական մարմինը՝ Երևանի քաղաքապետը, նշված հողամասերն օտարելու վերաբերյալ որոշումներ չի կայացրել, ինչը նշանակում է, որ Երևանի քաղաքապետի և նշված անձանց միջև օտարման իրավահարաբերություն չի ծագել, նշված հողամասերը որևէ մեկի չեն օտարվել: Գլխավոր դատախազությունը 11.10.2022 թվականին վերոնշյալ հողամասերի վերաբերյալ 2 հայց է հարուցել ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի որոշումներից ծագող իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու և, որպես հետևանք, առուծախի պայմանագրերը, ՀՀ կադաստրի կոմիտեում կատարված իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջով: • Լրատվամիջոցում հրապարակված հոդվածի ուսումնասիրության արդյունքում 18.10.2022 թվականին հայց է հարուցվել ՀՀ վարչական դատարան՝ Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փող. 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներով: Վարչական դատարանի 28.10.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: • Ազգային ժողովի պատգամավորի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրության կապակցությամբ նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում 18.11.2022 թվականին հայց է հարուցվել Վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության և Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության միջև Երևան քաղաքի Աբովյան փողոց 3 հասցեի անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և, որպես հետևանք, ՀՀ կադաստրի կոմիտեում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության 2001 թվականի հուլիսի 3-ին և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ 2011 թվականի նոյեմբերի 25-ին կատարված իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներով: Հայցադիմումը ՀՀ վարչական դատարան մուտքագրվել է 22.11.2022 թվականին: • Մեկ այլ քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 12.06.2003 թվականի թիվ 1284-Ա որոշմամբ, Փափազյան փողոցի վերջնամասում գտնվող «Արաբկիր» զբոսայգու 2,97 հա մակերեսով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացվել է 1500 քմ մակերեսով հողամաս և օտարվել, որի արդյունքում զբոսայգու տարածքը նույն չափով նվազել է: Նկատի ունենալով, որ նշված գործընթացը կատարվել է նման իրավասություն չունեցող անձի կողմից՝ Գլխավոր դատախազությունը 22.12.2022 թվականին հայց է հարուցել Վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի որոշումն առոչինչ ճանաչելու պահանջով: • Մեկ այլ քրեական գործի նյութերով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 13.04.2022 և 01.11.2022 թվականներին հարուցվել է 2 հայց՝ ոչ օրինաչափ վարքագծի հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով: Վերոնշյալ հայցերով Սամվել Մայրապետյանից պահանջվել է բռնագանձել 17 մլրդ 375 մլն 758 հազար 242 դրամ, իսկ Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից համապարտության՝ կարգով՝ 5 մլրդ 678 մլն 764 հազար 260 դրամ:
    14:00
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բարսելոնային երկու միավոր է պակասում Լա լիգան հաղթելու համար
    «Բարսելոնային» երկու միավոր է պետք Իսպանիայի առաջնությունում հաղթելու համար։ Այս մասին հայտնի է դարձել «Սոսյեդադի» հետ խաղում Մադրիդի «Ռեալի» կրած պարտությունից հետո։ Կատալոնացիները 33 հանդիպումից հետո 82 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Մադրիդցիները 33 խաղում ունեն 68 միավոր։ Առաջնությունում թիմերը դեռ պետք է 5 հանդիպում անցկացնեն։ 83-ը միավորների առավելագույն քանակն է, որը Մադրիդի «Ռեալը» կկարողանա վաստակել հաջորդ հանդիպումներում հինգ հաղթանակ տանելու դեպքում։ Այս կերպ, Չավիի թիմին անհրաժեշտ է երկու միավոր վաստակել չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար։ Միավորների հավասարության դեպքում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ առավելություն կունենա։ Լա լիգայի հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի՝ հյուրընկալվելով «Էսպանյոլին»։
    13:45
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կուբանի նավթաբազայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
    Կուբանի նավթաբազայի տարածքում բռնկվել է վառելիքով պահեստարանը, հրդեհի մակերեսը հասել է 1200 քառակուսի մետրի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости գործակալությունից: Միջադեպի մասին Telegram-ի իր ալիքում մանրամասներ է հայտնել է Տեմրյուկի շրջանի ղեկավար Ֆյոդոր Բաբենկովը։ «Գնացի Վոլնա գյուղ՝ արտակարգ պատահարի վայր: «Տամաննեֆտեգազ» բաժնետիրական ընկերության ձեռնարկության տարածքում աշխատում են հատուկ ծառայությունները», - գրել է նա։ Շրջանի ղեկավարը հավելել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կրակի դեմ պայքարի համար գործի են դրվել 23 միավոր հրշեջ տեխնիկա և անձնակազմի 85 անդամ։ Պատահարի պատճառները պարզվում են։ Վոլնա գյուղում բռնկվել է նավթամթերքով պահեստարանում հրդեհը բռնկվել է այսօր առավոտյան: Հրդեհին տրվել է բարդության ամենաբարձր աստիճան:
    13:30
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    36 ժամ ջուր չի լինելու Երևանի և Կոտայքի մարզի մի շարք տարածքներում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 4-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 5-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի եւ Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. ● Նորք-Մարաշ վարչական շրջանը՝ ամբողջությամբ, ● Էրեբունի վարչական շրջանի՝ Դավիթ Բեկի, Սարի Թաղի 3-28 փողոցների, Մուշական և Վարդաշեն թաղամասերի, ● Նոր Նորք վարչական շրջանի՝ Մոլդովական, Գյուրջյան և Շոպրոնի փողոցների անհատական տնատիրությունների, ● Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Կ․Ուլնեցու 1, 2, 51, 58, 70, 72, 74, 76 համարների՝ իրենց կոտորակներով, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Լեփսիուսի 2, 6 փողոցների, Յաղուբյան, Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4, Նորաշխարհյան, Ռայնիսի, Դրոյի, Գոգոլի, Շովրոյան, Գերցենի, Բուսաբանական, Էմինեսկու փողոցների, Ռուբինյանց 1, 2, 12, 14, 16-24, 26, 27, 28 համարների՝ իրենց կոտորակներով, Պ. Սևակի 1/14, 8/2, 10, 51/2, 58/1, 90, 92, 106 համարների, Հասրաթյան 5/2, 7 համարների, «Աշտարակ Կաթ» գործարանի, «Արթմեդ» ԲԿ-ի, «Աթենք» մսամթերքի կոմբինատի; ● Ավան վարչական շրջանի՝ Ծարավ Աղբյուրի փողոցի, Հր․Աճառյան փողոցի անհատական տնատիրությունների, ● Կոտայքի մարզի՝ Բալահովիտ, Առինջ, Գետարգել, Վերին Պտղնի գյուղերի, Երևան-Սևան մայրուղու բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
    13:15
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան մեկնաբանել է, թե ինչու է փակել օդային տարածքը Հայաստանից թռիչքների համար
    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, թե ինչի համար է Թուրքիան փակել իր օդային տարածքը Հայաստանից իրականացվող թռիչքների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն Թուրքիայի այդ քայլը բացատրել է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր- կոթողի բացմամբ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը սադրանք է որակել այդ քայլը և նշել, որ դրան ի պատասխան փակել են օդային տարածքը Հայաստանից թռիչքների համար։ Նա հավելել է, որ բացառություն են արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար, որի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել։ Չավուշօղլուն սպառնացել է, որ «նման գործողությունների շարունակման դեպքում նոր քայլեր կձեռնարկվեն»։
    13:07
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երկու համայնքներում գործարկվելու են էլեկտրական շչակներ
    Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Դավթաշեն և ժամը 12:00-ին Ներքին Սասնաշեն համայնքներում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
    13:00
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    8 ժամ գազ չի լինի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Արզական գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
    12:45
    03.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արձանագրվել են լրագրողների նկատմամբ 20-ից ավել բռնության դեպքեր․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Մամուլի ազատության օրն է: 1994թ.-ից սկսած` ամեն տարի՝ մայիսի 3-ին, նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը: Եվ չնայած ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է», սակայն լրագրող-իշխանությունների կողմից մամուլի դեմ ամենաշատ քայլերն են իրականացվել ՀՀ-ում հեղափոխությունից հետո: Հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տարեկան վերջին զեկույցում նշվել է, որ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է սահմանափակված մնալ՝ իշխանությունների ջանքերով։ Մասնավորապես, 2022 թվականի գարնանն Ազգային ժողովը վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը բարձրացրել է: Ավելի ուշ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթով խորհրդարանը քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը։ Ալեն Սիմոնյանի՝ Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո էլ խորհրդարանում սահմանափակվեց լրագրողների ազատ տեղաշարժի իրավունքը: Freedom House-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանը 55 միավորով շարունակում է մնալ «մասնակի ազատ» երկիր։ Արձանագրվել են լրագրողների նկատմամբ 20-ից ավել բռնության դեպքեր: Այժմ անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի մի քանի որակումներին՝ արված լրագրողների հասցեին: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս աչքի է ընկել ատելության խոսքով: «Այսօր Հայաստանի լրատվական դաշտը, կներեք արտահայտությանս, վերածվել է իսկական աղբանոցի»,- քարոզարշավի ընթացքում ասել է նա։ 2020 թվականի փետրվարի 20-ին Փաշինյանը հայտարարել էր. «Լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել: Կամ այս տարի, խոսելով լրագրողների աշխատելաոճի մասին, Փաշինյանը նշել էր, որ իրեն զարմացնում է՝ ինչպես է լրագրողների «պարսը» հետապնդում ԱԺ պատգամավորին: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, որ նախկին լրագրող է, ընդդիմադիր թերթի խմբագիր է եղել, ամենաշատն է թիրախավորել լրագրողներին: Նրա օրոք շարունակել են ոտնահարվել լրագրողների իրավունքները, ու մամուլի ճնշման համար մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ են ընդունվել»:
    12:30
    03.05.23
    Ավելին