Լրահոս
2023-05-10
-
ՀայաստանՀայլուր 15։30 «Մենք կանգ չենք առել». Ալիևն ավելի շատ փող կտա Ադրբեջանի բանակին՝ հաջորդ տարիԱվելին15:3010.05.23 -
ԱրցախԱրցախից տեղահանվածները փախստականի կարգավիճակ են պահանջումԱրցախից տասնյակ տեղահանվածներ այսօր կառավարության շենքի առաջ բաղոքի ակցիա են արել՝ պահանջելով իրենց փախստականի կարգավիճակ տալ: Նրանք գործադիրին նամակ են փոխանցել, հետո նույն պահանջով գնացել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ ու Ֆրանսիայի դեսպանատուն։Ավելին15:2210.05.23 -
ԻրավականՀանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը գցել էին ջրափոսըՄայիսի 5-ին, ժամը 09.00-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում դիակ կա: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը ջրափոսում հայտնաբերել է նույն փողոցի 54-ամյա բնակիչ Աշոտ Ավագյանի դիակը՝ բերանքսիվայր ընկած, դեմքի վնասվածքով: Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 4-ին նախկինում դատված գյումրեցի 44-ամյա տղամարդը Գոգոլի փողոցի իր տանը ոգելից խմիչքի ազդեցության տակ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Աշոտ Ավագյանին, ինչի հետևանքով նա մահացել է: Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով 46-ամյա համաքաղաքացու հետ դիակը տեղափոխել և գցել են ջրափոսը: 44-ամյա և 46-ամյա տղամարդիկ կալանավորվել են: Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:1510.05.23 -
ԻրավականԳյումրիի 54-ամյա բնակչի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել երկու համաքաղաքացիներինՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրի քաղաքում 54-ամյա բնակչի սպանության դեպք: 2023թ. մայիսի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող շենքի մոտ դիակ է հայտնաբերվել։ Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի հարևանությամբ գտնվող ջրափոսի մեջ հայտնաբերել է 54-ամյա տղամարդու դին՝ բերանքսիվայր ընկած վիճակում։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված դիակի զննությամբ՝ դիակի տարբեր մասերի վրա հայտնաբերվել են վնասվածքներ և քերծվածքներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձը մահացել է ոչ թե ջրափոսն ընկնելու, այլ սպանության հետևանքով։ Պարզվել է նաև ենթադրյալ հանցանքը կատարած անձանց ինքնությունը, ովքեր նույն քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1978 և 1977թթ.: Վերջիններս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023թ. մայիսի 4-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, 54-ամյա տղամարդը այցելել է 45-ամյա համաքաղաքացու՝ Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցում գտնվող տուն, որտեղ վերջինիս և Գյումրու ևս մեկ՝ 46-ամյա բնակչի հետ ալկոհոլ են օգտագործել: Վերջիններիս միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 45-ամյա տղամարդը մեկ անգամ բռունցքով դիտավորությամբ հարվածել է 54-ամյա տղամարդու դեմքին, որին միջամտել է 46-ամյա տղամարդը՝ թույլ չտալով շարունակել գործողությունները։ Քիչ անց վիճաբանությունը նորից շարունակվել է, որի ընթացքում 45-ամյա տղամարդը ևս մեկ անգամ բռունցքով դիտավորությամբ հարվածել է 54-ամյա տղամարդու դեմքին, գցել հատակին, ապա մարմնի տարբեր հատվածներին ոտքով բազմաթիվ հարվածներ հասցնելով, ապօրինաբար զրկել է նրան կյանքից: Դրանից հետո 45 և 46-ամյա տղամարդիկ, 54-ամյա տղամարդուն թողնելով հիշյալ տանը, դուռը փակելով՝ հեռացել են։ Վերադառնալուց հետո՝ մայիսի 5-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, նրանք դին տեղափոխել և նետել են Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող շենքի հարևանությամբ գտնվող ջրափոսի մեջ։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գյումրու 45-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), իսկ 46-ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը): Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 45-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին15:0010.05.23 -
ՏարածաշրջանԵվրոպան պատժամիջոցներ կսահմանի այն երկրների նկատմամբ, որտեղից «արգելված» ապրանք է մտնում ՌուսաստանՌուսաստանի դեմ 11-րդ փաթեթով Եվրամիությունը մտադիր է ընդլայնել արգելված ապրանքների ցանկը, որոնք Դաշնություն են մտնում երրորդ երկրների միջոցով։ Պատժամիջոցների երրորդ փաթեթի բովանդակությունից Կիևում մանրամասներ է պատմել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ: ԵՄ-ն նախատեսում է ստեղծել նոր գործիքներ, որոնք թույլ չեն տա երրորդ երկրներին շրջանցել պատժամիջոցները:Ավելին14:5210.05.23 -
ՀասարակականՋրափրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Սևանա լճիցՄայիսի 10-ին, ժամը 11:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա.)։Ավելին14:4510.05.23 -
ՄիջազգայինԲախմուտում կռվող «Վագներին» Ֆրանսիայի խորհրդարանը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչելՖրանսիայի խորհրդարանը ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն: Նախագծին կողմ են քվեարկել խորհրդարանում ներկա բոլոր 331 պատգամավորները: Բանաձևով նաև Բրյուսելին կոչ է արվում «Վագներ»-ը դասել Եվրոպական միության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:Ավելին14:3710.05.23 -
ԻրավականՄասիսի նախկին ղեկավարը վատնման եղանակով ձեռք է բերել համայնքային նշանակություն ունեցող շենք-շինություններ. գործը դատարանում էԱրարատի մարզի Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2007 և 2008 թվականներին հանցավոր գործունեությամբ հափշտակել է Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը, դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը: 2023 թվականի ապրիլի 18-ին հսկող դատախազի կողմից Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացումը կամ վատնումը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացումը, փողերի լվացումը): Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Հ.-ն, 1999 թվականից հանդիսանալով Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ղեկավարը, 2007 թվականի դեկտեմբերի 27-ին ավագանու նիստում քննարկմանն է ներկայացրել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը և Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստը նվիրատվությամբ ավագանու անդամ, «ՍԻՍ» ՓԲԸ տնօրեն Ա.Բ.-ին հատկացնելու հարցը. նույն օրը ավագանին նշված գույքերը նվիրատվությամբ հատկացրել է Ա.Բ.-ին: Այնուհետև, Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող վարչական շենքերը «ՍԻՍ» ՓԲԸ տնօրեն Ա.Բ.-ի անվամբ հաշվառելու համար Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2008 թվականի փետրվարի 11-ին ավագանու քննարկմանն է ներկայացրել նույն հասցեներում գտնվող 385 քմ մակերեսով և 244.5 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով Ա.Բ.-ին օտարելու հարցը. նույն օրը ավագանու կողմից կայացվել է դրական որոշում Նախաքննությամբ պարզվել է, որ 385 քմ մակերեսով հողատարածքի պայմանագրով սահմանված գումարը Ա.Բ.-ին տրամադրել է համայնքի ղեկավարը: Արդյունքում, 48 մլն 160 հազար դրամ արժեքով գույքերը գրանցվել են ավագանու անդամ Ա.Բ.-ի անվամբ: Այնուհետև, Ս.Հ.-ն Ա.Բ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքն իր խորհրդական Ռ.Ղ.-ի անվամբ գրանցելու վերաբերյալ՝ խոստանալով իր պաշտոնավարումը դադարելուց և գույքերն իր տիրապետման ներքո հայտնվելուց հետո դրանք վաճառել և Ա.Բ.-ին փոխանցել 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը ցուցաբերած օգնության դիմաց՝ թողնել Ա.Բ.-ին: 2008 թվականի փետրվարի 28-ին ավագանու անդամ Ա.Բ.-ն իր հանցակցին՝ Մասիս համայնքի ղեկավարին, օժանդակելու նպատակով Ս.Հ.-ի պահանջով խորհրդական Ռ.Ղ.-ի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր՝ 39 մլն 200 հազար դրամ արժողության վարչական շենքն ու հողամասն ընդամենը 1 մլն դրամով Ռ.Ղ.-ին վաճառելու վերաբերյալ: 2017 թվականի նոյեմբերի 7-ին Ս.Հ.-ն, երբ արդեն չի հանդիսացել Մասիս քաղաքային համայնքի ղեկավար, հանձնարարել է Ռ.Ղ.-ին նշված շենքն իր հողամասով և հավասարաչափ բաժիններով նվիրատվությամբ օտարել իր որդուն՝ Ա.Հ.-ին և իր գործընկերոջ՝ Ար.Ս.-ի եղբայր Ալ.Ս.-ի դստերը՝ Ն.Ս.-ին: Հսկող դատախազը 2023 թվականի մայիսի 8-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան:Ավելին14:3010.05.23 -
ԱրցախԱդրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Հադրութի կենտրոնական գրադարանըԱդրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութ քաղաքի կենտրոնական գրադարանը։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Վարսիկ Ամիրջանյանը, ով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է: «Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռևս 1932 թվականին: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից երևում է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ չի մնացել», - ասել է գրադարանի տնօրենը։ Նրա խոսքով՝ 2020 թվականի տվյալներով, գրադարանի ֆոնդը կազմում էր մոտ 39 հազար 720 կտոր գիրք։ «Մոտ 750-800 ընթերցող ունեինք: Այս պահին գրքային ֆոնդից տեղեկություն չկա», - նշել է Վ. Ամիրջանյանը՝ հավելելով, որ դիմելու են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդին՝ ադրբեջանական մշակութային հերթական վանդալիզմի դրսևորման մասին միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար:Ավելին14:2210.05.23 -
ՔաղաքականՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունները և անվտանգային հարցեր. Անդրանիկ ԹևանյանԱյսօր դեսպանատանը հանդիպել եմ ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ։ Քննարկել ենք հայ–իրանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձել ենք նաև սոցիալ–տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում հայ–իրանական համագործակցության հնարավորություններին և դրանց զարգացման հեռանկարներին։ Հարգարժան դեսպանի հետ պայմանավորվեցինք մեր հանդիպումները դարձնել պարբերական։Ավելին14:1510.05.23 -
ԱշխարհՈւկրաինայում զոհվել է France-Presse-ի լրագրողըՈւկրաինայում հրթիռակոծության հետևանքով զոհվել է France-Presse գործակալության լրագրող Արման Սոլդինը։ Նա մահացել է Դոնեցկի մարզի Չասիվ Յար քաղաքի մոտ։ Նրա հետ այնտեղ են եղել ևս չորս լրագրող, նրանք չեն տուժել։ Վերջին անգամ Սոլդինը Թվիթերում գրառում է արել մայիսի 8-ին, պատմել է Բախմուտում վիրավորված ուկրաինացի զինվորների և դաշտային հոսպիտալի աշխատանքի մասին։Ավելին14:0710.05.23 -
ԱշխարհԹրամփը մեղավոր է ճանաչվել լրագրողի հանդեպ սեռական ոտնձգությունների մեջՄանհեթենի դաշնային երդվյալ ատենակալները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել լրագրող, Elle ամսագրի սյունակագիր, գրող Էլիզաբեթ Ջին Քերոլին սեռական ոտնձգությունների ենթարկելու մեջ: Թրամփին պարտավորեցրել են Քերոլին վճարել 5 միլիոն դոլարի փոխհատուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը: download.jpg (108 KB) Քերոլը Թրամփին մեղադրել է 1996 թ.-ին Bergdof Goodman հանրախանութի հանդերձարանում իրեն բռնաբարելու, այնուհետև դա հերքելու միջոցով իրեն զրպարտելու մեջ: Թրամփը հերքել է բոլոր մեղադրանքները: Երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել սեռական ոտնձգությունների մեջ, բայց ոչ բռնաբարության: Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան սա «տարօրինակ» է անվանել, քանի որ ի սկզբանե բռնաբարության մեղադրանք էր ներկայացվել: ԱՄՆ նախկին նախագահը դատավճիռն անվանել է «խայտառակություն» և «վհուկների որս»: Դոնալդ Թրամփն ամիսներ առաջ պաշտոնապես հայտարարել է 2024 թ.-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին: CNN-ը նշում է, որ այս դատավճիռն իրավական որևէ ազդեցություն չունի ընտրություններին նրա թեկնածության առաջադրման վրա, քանի որ սա քաղաքացիական գործ էր: Թրամփն անցնում է նաև քրեական գործով. Մանհեթենի դատախազությունը նրան մեղադրում է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին կաշառք վճարելու մեջ, որպեսզի վերջինս չբարձրաձայնի իրենց արտաամուսնական կապի մասին:Ավելին14:0010.05.23 -
ԱշխարհԶանգվածային անկարգություններ են սկսվել ՊակիստանումՊակիստանում քաղաքացիական պատերազմ է հասունանում երկրի նախկին վարչապետի ձերբակալությունից հետո: Մի քանի քաղաքում զանգվածային անկարգություններ են, փողոց են դուրս եկել Իմրան Խանի կողմնակիցները: Նրանք բախվել են իրավապահներին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է: Կան տասնյակ վիրավորներ: Տուժել է 5 ոստիկան:Ավելին13:5210.05.23 -
ԻրավականՄեղրիի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմՄեղրիի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ:Ավելին13:4510.05.23 -
ՔաղաքականՀայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի պատմական կամուրջը վերանորոգելու հարցումՀայկական կողմը տեղյակ չէ՝ արդյոք թուրք մասնագետներն ունեն Անիի կամրջի էսքիզային տարբերակ, հայտնի չեն նաև վերականգնման ժամկետները և թե որքան կարժենա կամրջի վերականգնումը: Այդ մասին Սպուտնիկ Արմենիային ասել են ԿԳՄՍ նախարարությունից: «Անիի պատմական կամուրջը վերանորոգելու՝ էսքիզի մշակման հարցում Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում»:Ավելին13:3710.05.23 -
ՔաղաքականԱլիևի ախորժակն արդեն տարածվում է ամբողջ Սյունիքի վրա, վերջին ելույթում ուղիղ ասում է. Տաթևիկ ՀայրապետյանԱդրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իլհամ Ալիևը հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի առթիվ ելույթ է ունեցել օկուպացված Շուշիից: Ներկայացնում են նրա ելույթի հիմնական կետերը՝ բառացի մեջբերումներով՝ ?Ադրբեջանցի ժողովրդի աղետները սկսվեցին Հեյդար Ալիևի՝ պաշտոնից հեռացումից հետո: Եթե նա մնար իշխանության, հայ ազգայնականները չէին կարող նման կեղտոտ քայլեր ձեռնարկել մեր պետության դեմ: Հայ ազգայնականները այն ժամանակվա Ադրբեջանի ծախված իշխանությունների հետ միասին միավորվել էին Հեյդար Ալիևի դեմ: ?Շուշին 1992-ի մայիսին կորսվել է պետական դավաճանության արդյունքում: Ժողճակատ–Մուսավաթ զույգը Շուշին հանձնեց իշխանության գալու համար: ?Մայիսի 2-ից մինչ օրս Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում դրվել են 10 գյուղերի հիմքերը։ Մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի ամենամեծ ցանկությունը Շուշին, Ղարաբաղն ու Զանգեզուրն ազատ տեսնելն էր: ?Մենք մեծացրել ենք այնպիսի երիտասարդների, ովքեր կարող էին լեռը դնել լեռան գագաթին, և նրանք իրականում դա արեցին: Մենք դաստիարակել ենք այնպիսի երիտասարդ սերունդ, որը, դրսևորելով բարոյական և ֆիզիկական բարձր հատկանիշներ, ազատագրել է տարիներով օկուպացված հողերը և գրեթե թեթև սպառազինությամբ ազատագրել այնպիսի անառիկ ամրոց, ինչպիսին Շուշին է: ?Մենք ոչ մեկից կախված չենք, ոչ մեկի գործերին չենք խառնվում։ Բայց որևէ մեկին թույլ չենք տալիս և թույլ չենք տա քիթը խոթել մեր գործերի մեջ ՝ լինեն դրանք քաղաքական հարցեր, լինեն դրանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հարցեր, լինեն դրանք Ադրբեջանի անբաժանելի մաս կազմող Ղարաբաղի հարցը։ Ոչ մեկին թույլ չենք տվել և թույլ չենք տալու։ Դա ապահովելու համար մենք ունենք կամք և ուժ: ?Մենք Ղարաբաղն ու Զանգեզուրը նորից ենք կառուցում: ?Երկրորդ ղարաբաղյան պատերազմը մեր պատմական հաղթանակն է: Սա պետք է ներկայացվի մեր դասագրքերում, պատմության մեջ՝ որպես հերոսական էպոս: ?Ադրբեջանը ժողովրդավարական երկիր է, Ադրբեջանում մարդիկ ազատ են ապրում: ?Կան երկրներ, որտեղ այլ ժողովրդի ներկայացուցիչները չեն կարող ապրել։ Օրինակ ՝ Հայաստանը։ Հայաստանը, որի բնակչությունը 99,9 տոկոսով բաղկացած է հայերից: Սա փաստացի ցույց է տալիս այդ երկրի ֆաշիստական քաղաքականությունը։ Սակայն կար ժամանակ, երբ ներկայիս Հայաստանի բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ էին, այլ ազգությունների ներկայացուցիչներ: Այս ելույթում իրեն հատուկ հայտարարություններից զատ, ուշադրության է արժանի հետևյալ արտահայտությունը՝ «Ղարաբաղ ու Զանգեզուր», նախկինում հաճախ ասում էր՝ «Ղարաբաղ ու Արևմտյան Զանգեզուր», հիմա նրա ախորժակը արդեն տարածվում է ամբողջ Սյունիքի վրա: Այս ելույթը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն պետք է որակվի: Իսկ մեզ ֆաշիզմի մեջ մեղադրող Ալիևին պետք է հիշեցնել իր հակահայկական բազմաթիվ ելույթներն ու Սաֆարովի հերոսացման ակտը»:Ավելին13:3010.05.23 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիայի հետ սահմանի բացումը ՀՀ քաղաքացիների «անվտանգության համար է»«Նեմեսիսի» հուշարձանի ապամոնտաժման հարց Նիկոլ Փաշինյանն ու նրա պատգամավորները չեն քննարկել՝ չնայած թուրքական կողմից անընդհատ հնչող սպառնալիքներին: ՔՊ-ական պատգամավորները այսօր հայտնել են, որ Անկարա այցի ընթացքում Ալեն Սիմոնյանը թուրք գործընկերներին ասել է, թե հուշակոթողի տեղադրումը չի կարող վնասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե այն կարգավորելու համար իսկապես կա անհրաժեշտ կամք:Ավելին13:2210.05.23 -
Իրավական4 անձ մեղարդվում է բազմաթիվ կեղծ թղթադրամներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու համարՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, այնուհետև ՀՀ ՔԿ-ին փոխանցված քրեական վարույթից 4 անձի մասով անջատված մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում պարզվել է, որ Երևան քաղքի 28-ամյա բնակիչը, իր կնոջ և վերջինիս ընկերուհու հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, 2022թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, իրացնելու նպատակով ձեռք է բերել 20 հատ «50 և 100 ԱՄՆ դոլար» անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, որոնք փոխադրել և պահել է իրենց կողմից վարձակալած բնակարանում: Այնուհետև 28-ամյա տղամարդը հիշյալ կեղծ արտարժույթներն իրացման նպատակով պահելու և դրանց իրացման միջոցով գույքային օգուտ ստանալու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել կնոջ հիշյալ ընկերուհու հետ, որի շրջանակներում 2022թ. դեկտեմբերին կեղծ թղթադրամներն իրացրել է վերջինիս՝ դրանք այլ անձի իրացնելու և գույքային օգուտ ստանալու նպատակով: Վերջինս նշված կեղծ թղթադրամները փորձել է փոխանակել տարադրամի փոխանակման սարքի միջոցով, սակայն ձախողվելուց հետո դրանք իրացրել է իր մտերիմ, Երևան քաղաքի 31-ամյա բնակչին։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նշված չորս անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը, իսկ մեկ անձի նկատմամբ՝ կալանավորումը: Նշված 4 անձանց կողմից կեղծ արտարժույթ պահելու, ձեռք բերելու, դրանք իրացնելու մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: Կեղծ արտարժույթ պատրաստելու մասով նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ հանցավոր շղթայում այլ անձանց մասնակցությունը պարզելու ուղղությամբ:Ավելին13:1510.05.23 -
Կրթություն և գիտությունԱռաջին դասարանցիների հայտագրման առաջին փուլը կմեկնարկի հունիսի 12-իցՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12–ից և կիրականացվի 3 փուլով։ Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով։ Առաջին փուլով՝ հունիսի 12–ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ։ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգի» համաձայն՝ սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթություն տրվում է` տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին և տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին (այս կետի արտոնությամբ հայտագրումը կշարունակվի մինչև հունիսի 25-ը ներառյալ). ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին. տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին: Վերջին երկու կետերի դեպքում ժամկետային սահմանափակում չի գործում, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ երեխային հաստատություն ընդունելու համար։ Վերը նշված արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրվողները։ Երկրորդ փուլով՝ հունիսի 27–ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։ Երրորդ փուլով՝ հուլիսի 4-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում: Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը: Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։ Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։ Հավելենք, որ որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով ԿՏԱԿ–ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։Ավելին13:0010.05.23 -
ԻրավականՉհայտարարված այց՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն. ՄԻՊ-ը արձանագրել է մի շարք խնդիրներՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին մայիսի 5-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին: Հատուկ ուսումնասիրվել են երեխաների սոցիալական ներառման, ընտանիքների և հարազատների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի երաշխավորման հետ կապված հարցերը՝ տեղադիտման, դիտման, մասնագետների և երեխաների հետ զրույցի, առանձնազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության մեթոդների կիրառմամբ։ Արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող բազմաթիվ այլ հաստատությունների։ Այսպիսով՝ հաստատությունում, որպես երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կառույց, արձանագրվել են. Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Արձանագրվել են դեպքեր, երբ տղաների համար նախատեսված մասնաշենքում բավարար տարածք չլինելու պատճառով արական սեռի երեխաները ժամանակավոր տեղափոխվել են աղջիկների մասնաշենք: Սենյակներում բացակայել են կողապահարաններ, 3 կամ 4 անձի համար եղել է հագուստի միայն 1 պահարան, ընդ որում՝ կոտրված, օգտագործման համար ոչ ենթակա և առանց փականների: Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, զուգարանների դռների մեծ մասը չեն փակվում ներսից, լոգախցիկները սանհանգույցից առանձնացված են միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայում է նաև միջնապատը: Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. հագուստի, այդ թվում՝ ներքնազգեստի լվացքն իրականացվում է առանց անհատականացման և անհրաժեշտ տեսակավորման՝ հանգեցնելով տարբեր երեխաների կողմից նույն հագուստը կամ ներքնազգեստը կրելու դեպքերի: Երեխաների համար առանձնացված խոհանոցում առկա բաժակները չեն համապատասխանել երեխաների թվաքանակին. թվով 14 երեխային հատկացված է եղել 6 բաժակ: Անկողնային պարագաների, սրբիչների, սանրերի անհատականացումն իրականացվում է առանց համապատասխան նշումների: Հաստատությունն ապահովված չէ երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններով: Դասապատրաստման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տարածք և համապատասխան կահույք հատկացված չէ, երեխաների առօրյան կազմակերպելու համար նախատեսված չեն տարիքային առանձնահատկություններին և հետաքրքրություններին համապատասխան ծրագրեր։ Արդյունքում, դպրոցահասակ երեխաները ստիպված են դասապատրաստում իրականացնել փոքրահասակ երեխաների քնելուց հետո: Բացակայում են հաստատությունից դուրս սպորտային և մշակութային միջոցառումներին, խմբակներին հաճախելու հնարավորություն ապահովող ծրագրեր: Հաստատության ներսում՝ որպես հիմնական զբաղմունքի միջոց, օգտագործվում է հեռուստացույցը, որն այցի ամբողջ ընթացքում աղջիկների խմբում միացված է եղել բարձր ձայնով և երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ, իսկ տղաների խմբում վահանակի անսարքության պատճառով չի միացվել շուրջ 2 ամիս: Ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաև բողոքարկելու իրավունքի իրացման իրական հնարավորություն, մասնավորապես՝ բողոքների և առաջարկությունների համար նախատեսված արկղը դրված է հաստատության վարչական աշխատանքների համար նախատեսված հատվածում, որի մասին երեխաները տեղյակ չեն: Արձանագրվել են երեխայի և ընտանիքի հետ շփման ապահովման, ընտանեկան կապերի պահպանման վրա ազդեցություն ունեցող միջամտության դեպքեր: Մասնավորապես՝ երեխաների և ծնողների տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները հաճախ տեղի են ունեցել աշխատակիցների ներկայությամբ: Շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին: Այցի պահին հաստատությունում բացակայել է առաջին բուժական օգնության պայուսակը, բժշկական ծառայությունների համար նախատեսված տարածքում միակ գործող սենյակը միաժամանակ ծառայում է որպես ընդունարան, բժշկի աշխատասենյակ և հերթապահ բուժքրոջ հանգստի սենյակ: Ներդրված չէ նաև երեխաների բժշկական փաստաթղթերի վարման միասնական ձևաչափ։ Ապահովված չէ տրանսպորտային միջոցով` երեխաների փոխադրումները կազմակերպելու համար, ինչը էապես սահմանափակում է նաև հասարակության հետ շփումները: Երեխաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորում դրանց իրական և անհատականացված լինելը, որը պայմանավորված է նաև մասնագետների համար մասնագիտական և երեխայակենտրոն մոտեցումների վերաբերյալ ուղեցույցների, մասնագիտական աշխատանքի ձևաչափերի կամ այլ կարգավորումների բացակայությամբ։ Ներդրված չեն փաստաթղթավորման և երեխաների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, կազմման և դեպքերի վարման հստակ ձևաչափեր, ինչի հետևանքով անհասկանալի են բազմամասնագիտական թիմի կողմից կոնկրետ երեխայի զարգացման համար սահմանված նպատակները, այդ ուղղությամբ տարվող կոնկրետ աշխատանքները և արդյունքները: Այդպիսի ձևաչափերի բացակայության պատճառով մասնագետների կողմից փաստացի կատարված աշխատանքի արդյունքների մասին գրառումները համակարգված և արդյունավետ չեն, ինչպես նաև հստակ տեղեկություններ չեն պարունակում երեխայի իրական կարիքների վերաբերյալ: Բազմամասնագիտական թիմի ներսում, ինչպես նաև հաստատություն-դպրոց փոխհարաբերություններում բացակայում է արդյունավետ համագործակցությունը, ինչի հետևանքով չի ապահովվում երեխայակենտրոն մասնագիտական միասնական մոտեցում՝ ելնելով երեխայի լավագույն շահից: Առկա են խնդիրներ երեխային խնամատար ընտանիք հանձնելու, և խնամքը կազմակերպելու գործընթացում: Օրինակ, գրանցվել են դեպքեր, երբ նույն երեխայի խնամքը 2 անգամ տարբեր խնամատար ընտանիքներում է կազմակերպվել, սակայն որոշ ժամանակ անց այդ ընտանիքները հրաժարվել են երեխայի խնամքը իրականացնելուց, ինչը հոգեբանական տեսանկյունից երեխայի վրա բացասաբար է ազդել։ Երեխաների և աշխատակիցների հետ առանձնազրույցների ընթացքում վերջիններս հայտնել են աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ, երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ և երեխաների միջև ֆիզիկական ու հոգեբանական բռնության դրսևորումների մասին: Առկա չէ երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների վարման գրանցամատյան: Ճաշարանում ու խոհանոցում արձանագրվել են աշխատանքի կազմակերպման խնդիրներ։ Խոհանոցում առկա է անձակազմի անհամաչափ ծանրաբեռնվածություն ու գործառույթների միաձուլում։ Այցի ընթացքում պատրաստված ուտեստների չափաբաժինները և սնվելու ժամերը հստակ նշված չեն եղել։ Պահպանված չեն եղել նաև սննդի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Հայտնաբերվել են ժամկետանց ալյուր և կարմիր պղպեղ, հիգիենայի և մաքրման միջոցներ, ինչպես նաև խոհանոցի սառցարանում առկա մսամթերքի վրա բացակայել է ժամկետների նշումը: Աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են և առկա է աշխատակիցների ռեսուրսների պակաս: Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:Ավելին12:4510.05.23