Լրահոս

2023-05-11
2023-05-10
  • Տարածաշրջան
    «Բոլորը փախել են, սա դավաճանություն է». Ուկրաինան հայտնում է Բախմուտի մոտ առաջխաղացման մասին
    Բախմուտի համար կռվող Վագներ ռազմական կազմակերպության հրամանատարը հայտարարել է, որ դավաճանության հետևանքով ուկրաինացիները գրեթե 3 կիլոմետր առաջխաղացում են ունեցել: Վագների շուրջ օղակը սեղմվում է: Ֆրանսիայի խորհրդարանը այն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն ու կոչ արել Եվրամիությանը հետևել իր օրինակին:
    23:45
    10.05.23
    Ավելին
  • Սպորտ
    Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ ՉԼ-ի կիսաեզրափակիչի՝ Միլանի հետ առաջին խաղում
    Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Միլանը» մրցում է «Ինտերի» հետ։ Հանդիպման 8-րդ րոպեին «Ինտերի» կազմում հաշիվը բացեց Էդին Ջեկոն։ 3 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
    23:30
    10.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Նախագահը սադրանք է անվանում, ԱԳՆ-ն ողջունում է. վիզային ռեժիմը չեղարկելու վրացական արձագանքը
    Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման ու ավիաթռիչքների վերականգնման՝ Պուտինի որոշումը նոր ջրբաժանի պատճառ է դարձել Վրաստանի նախագահի ու կառավարության միջև: Սալոմե Զուրաբիշվիլին սադրանք է անվանել Մոսկվայի որոշումը: Արտգործնախարարությունը ողջունել է, որ Ռուսաստանում ապրող ավելի քան 1 միլիոն վրացիների կյանքը հեշտանում է:
    23:15
    10.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ալիևի լկտիությունը զայրացրել է թուրքերին. ո՞ւր է տանում Քըլըչդարօղլուի «կյանքի ճանապարհը»
    Թուրքերին դուր չի գալիս, որ նախագահ Էրդողանը անընդհատ երես է տալիս Ալիևին: Ըստ թուրքագետների՝ հենց այդ թուրքերին հաճոյանալու համար է նաև Թուրքիայի նախագահի աթոռի համար պայքարող Քըլըչդարօղլուն հայտարարում, որ պանթյուրքական ճանապարհը չի անցնելու Ադրբեջանով ու Սյունիքով: Բայց, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» Քըլըչդարօղլուն մերժում է Վաշինգտոնի պատվերով:
    23:00
    10.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Երևան-Բաքու ճեպընթաց՝ Մոսկվա-Բրյուսել երթուղով. Փաշինյանն Ալիևին կհանդիպի, Միրզոյանը՝ Բայրամովին
    Բրյուսելի ու Քիշնևի արանքում խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկում տեղի կունենա Մոսկվայում՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնացությամբ: Մեր արտգործնախարարությունը հաստատել է, որ Լավրովի առաջարկով Միրզոյանը 10 օրից հանդիպելու է Բայրամովին: Այդ հանդիպմանն ընդառաջ Վաշինգտոնում բանակցվող փաստաթղթի մասին հայտարարություններ է արել Ադրբեջանի արտգործնախարարը, նշել, որ քիչ է մնացել սպասելու բանակցությունների արդյունքներին:
    22:45
    10.05.23
    Ավելին
  • Արցախ
    «Ընդե» հիմա՛ է մոլախոտ աճում. Շուշիում ադրբեջանական կլկլոցը խախտում է Հունոտի կիրճի խաղաղությունը
    Ադրբեջանի նախագահը պաշտպանական բյուջեն ավելացնելու մասին է հայտնել ու Շուշիի քաղաքապետարանի մոտից շնորհավորել հոր ծնունդը: Իլհամ Ալիևը 45 րոպե ելույթ է ունեցել, շնորհակալություն հայտնել բոլորին, որ կանգնած է հին հայկական բերդաքաղաքի կենտրոնում, որտեղ չկա Ղազանչեցոցը հսկող հրեշտակները, կա հայերի կողմից վերականգնված մզկիթը, որտեղ Ալիևները առանց Փաշինյանների մուղամ են լսում:
    22:30
    10.05.23
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանի ջրային շանտաժն օրհասական իրավիճակ է ստեղծել Արցախում
    Արցախ մտնող հոսանքի գծերը ադրբեջանցիների կողմից վնասելուց հետո Սարսանգի վրա կառուցված ՀԷԿ-ն է դարձել Արցախի հոսանքի միակ աղբյուրը: Ջրային պաշարների չափից շատ օգտագործումը գրեթե ցամաքեցրել է ջրամբարը: Բնապահպանական աղետի վտանգ կա: Հայաստանի բնապահպանության նախկին նախարարը «Հայլուրի» հետ զրույցում վստահեցրել է՝ Արցախի ջրային ռեսուրսներն այնքան շատ են, որ հնարավոր է վերականգնել Սարսանգի 600 միլիոն խորանարդ մետրը: Բայց դրա համար պետք է դադարեցնել ջրառը:
    22:15
    10.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի հզորությունից տպավորվել է Պապոյանը. շռնդալից հաջողություննե՞ր, թե՞ ապոկալիպսիս
    Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կասեցնելու համար Թուրքիան ցանկացած առիթ կարող է օգտագործել: Ասենք, եթե «Նեմեսիսի» հուշարձանը չապամոնտաժվի: ՔՊ-ականները վստահեցնում են, որ նման հարց չեն քննարկում, բայց ուզում են անպայման բացել սահմանը, որը կաշխուժացնի Հայաստանի տնտեսությունը:
    22:00
    10.05.23
    Ավելին
  • Իրավական
    Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը գցել էին ջրափոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մայիսի 5-ին, ժամը 09.00-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում դիակ կա: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը ջրափոսում հայտնաբերել է նույն փողոցի 54-ամյա բնակիչ Աշոտ Ավագյանի դիակը՝ բերանքսիվայր ընկած, դեմքի վնասվածքով: Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 4-ին նախկինում դատված գյումրեցի 44-ամյա տղամարդը Գոգոլի փողոցի իր տանը ոգելից խմիչքի ազդեցության տակ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Աշոտ Ավագյանին, ինչի հետևանքով նա մահացել է: Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով 46-ամյա համաքաղաքացու հետ դիակը տեղափոխել և գցել են ջրափոսը: 44-ամյա և 46-ամյա տղամարդիկ կալանավորվել են: Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթը շարունակվում է:
    21:45
    10.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի
    Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա: Գրել է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
    21:30
    10.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարտունու քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
    Մարտունու քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
    21:15
    10.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աբովյանի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու մասին գործը նորից կքննվի
    Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու մասին գործը նորից կքննվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գարիկ Գալիկյանը։ «2021 թվականին իմ կողմից հաղորդում էր ներկայացվել Աբովյանի դիահերձարանում մեր զինվորների դիերը անարգելու հետ կապված։ Իհարկե ինչպես մնացած բոլոր նմանատիպ գործերը, այս գործը նույնպես մոռացվեց, բայց ճիշտ գտա տեղեկացնել։ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր որոշումով մերժել էր մեր կողմից ներկայացված բողոքը քննիչի և դատախազի որոշման դեմ։ Նշված դատարանի որոշման դեմ մեր կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, բավարարել է մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, և բեկանելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գործը ուղղարկել է նույն դատարան նոր քննության»,- գրել է նա։ ԼՐԱՀՈՍ 20:50 • 10/05 Անգամ սատանան էր Սուրբ Գրքից մեջբերումներ անում, դա անելը դեռ չի նշանակում լինել ճշմարիտ․ Ռուբեն վարդապետ Զարգարյան (տեսանյութ) 20:37 • 10/05 ԳԱԱ նախագահության շենքի հատակի մարմարներում հայտնաբերվել են հնագույն կենդանիների և բույսերի հետքեր youtube subscribe 20:24 • 10/05 Միրզոյանը Խովաևի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների մասին հայկական կողմի դիրքորոշումներին 20:12 • 10/05 Աբովյանի դիահերձարանում զինվորների դիերն անարգելու մասին գործը նորից կքննվի 20:00 • 10/05 Լեռնային Ղարաբաղում կան բազմաթիվ երեխաներ, որոնք սնունդ ստանալու հետ կապված խնդիրներ ունեն․ Աննա Հակոբյանը Զագրեբում 19:50 • 10/05 Բլինքենի՝ «նշանակալի առաջընթացի» մասին հայտարարությունները հակասում են ադրբեջանական ու հայկական կողմերի մեկնաբանություններին․ Զախարովա 19:35 • 10/05 Գնել Սանոսյանն ու ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը ստորագրել են կլիմային առնչվող ծրագրային փաստաթուղթը 19:28 • 10/05 Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը գցել էին ջրափոսը․ ոստիկանության բացահայտումը 19:05 • 10/05 Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը հակաարդյունավետ է․ Մարիա Զախարովա 18:54 • 10/05 Կոռուպցիոն չարաշահումներ Իջևան համայնքի նախկին ղեկավարի, «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ նախկին տնօրենի և 3 աշխատակիցների մասնակցությամբ
    21:00
    10.05.23
    Ավելին
  • Իրավական
    Մասիսի ոստիկանները հերոին են հայտնաբերել
    Մասիսի ոստիկանները հերոին են հայտնաբերել
    20:45
    10.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բրիտանիայում ծնվել են 3 մարդու ԴՆԹ ունեցող առաջին երեխաները
    Բրիտանիայում ծնվել են առաջին երեխաները, որոնք ունեն 3 մարդու ԴՆԹ: Նման փորձարարական մեթոդի օգտագործման նպատակն է կանխել երեխաների կողմից ծնողների գենետիկական հիվանդությունների ժառանգումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը: Բրիտանիայում համապատասխան ոլորտի պատասխանատուները հայտնել են, որ նման ճանապարհով ծնվել է 5-ից ավելի քիչ երեխա, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվել: 2015 թ.-ին Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհի առաջին երկիրը, որտեղ օրենք է ընդունվել, որով թույլատրվում է կիրառել մեթոդներ՝ կանխելու թերի միտոքոնդրիայով կանանցից այդ հիվանդության փոխանցումն իրենց երեխաներին: Թերի միտոքոնդրիա ունեցող կանանց դեպքում գիտնականները գենետիկ նյութ են վերցնում նրա ձվաբջջից կամ սաղմից, որն այնուհետև տեղափոխվում է դոնորի ձվաբջջի կամ սաղմի մեջ, որն ունի առողջ միտոքոնդրիա, սակայն դրա հիմնական ԴՆԹ-ն հեռացված է: Բեղմնավորված սաղմն այնուհետև տեղափոխվում է մոր արգանդ: Դոնորի ձվաբջջի գենետիկ նյութը կազմում է այս տեխնիկայով ստեղծված երեխայի 1 %-ից պակասը: The Guardian-ը նշում է, որ այս տեխնիկայի օգտագործման դեպքում ԴՆԹ-ի 99,8 %-ը գալիս է երեխայի մորից և հորից, մնացածը՝ մոտ 37 գեն, դոնորից:
    20:30
    10.05.23
    Ավելին