Լրահոս
2023-05-10
-
ՍպորտԱննա Բադալյանը 2 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայում կայացած միջազգային մրցաշարումՀայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամ Աննա Բադալյանը 2 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված «Very Nice» խորագիրը կրող միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հայ մարզուհին հաղթող է ճանաչվել բազմամարտ և գնդակ վարժություններում, իսկ ժապավեն վարժությունում երկրորդ տեղն է զբաղեցրել:Ավելին20:1510.05.23 -
ՀայաստանԻրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին19:4510.05.23 -
ԻրավականՔԿՀ աշխատակիցը մտադիր էր դատապարտյալին արգելված իրեր փոխանցել2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում նախապես ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող, արդարադատության ավագ ենթասպա Կ.Կ.-ին: Խուզարկության ընթացքում վերջինս իր սպորտային պայուսակից ինքնակամ հանել և հանձնել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 2 USB լար և լիցքավորման սարք: Այլ արգելված իրեր Կ.Կ.-ի մոտից չեն հայտնաբերվել: Կ.Կ.-ն բանավոր հայտարարել է, որ նշված արգելված իրերը նախապես վերցված գումարի դիմաց պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Մ.Ա.-ին: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից Կ.Կ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ և նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին19:3010.05.23 -
Իրավական«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի խցերի թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոսներՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, մայիսի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունց, խուզարկության արդյունքում մահճակալներից մեկի վրա դրված սպորտային պայուսակից հայտնաբերվել է բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, նույն խցի մյուս մահճակալի բարձի տակից հայտնաբերվել է ևս մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով: Շարունակելով խուզարկությունը՝ ծառայողները մեկ այլ խցի թաքստոցից նույնպես հայտնաբերել են բաժանորդային քարտով բջջային հեռախոս: Նախաձեռնվել է համապատասխան վարույթ:Ավելին19:1510.05.23 -
ԱշխարհԱյրել են պաշտոնյաների ու բանակի հրամանատարների տներ. կատաղի բախումներ են ՊակիստանումՊակիստանի մի շարք քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ցույցերի ժամանակ մի քաղաքացու մահվան դեպքից ու տասնյակների վիրավորվելուց հետո: Պակիստանում քաղաքացիական պատերազմ է հասունանում երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունից հետո: Նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Խանի կողմնակիցները փողոց են դուրս եկել, պահանջել ազատ արձակել նրան:Ավելին19:0010.05.23 -
ՍպորտՆարեկ Մանասյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում էՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Նարեկ Մանասյանը մրցեց Իսպանիան ներկայացնող Էմանուել Ռեյեսի հետ: Հաղթելով 4:0 հաշվով՝ հայ բռնցքամարտիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ: Նա ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 12-ին: Քիչ ավելի ուշ քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը` Ռաֆայել Հովհաննիսյանը:Ավելին18:4510.05.23 -
ԻրավականԽուլիգանություն՝ ռեստորանում. կան ձերբակալվածներՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մայիսի 9-ի ժամը 16.15-ին Ամիրյան փողոցի ռեստորաններից մեկում, խուլիգանության հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ութ երիտասարդների, որոնցից չորսը նշված ռեստորանի աշխատակիցներ են, և բաժին են հրավիրել 34-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ վճարման հաշվի շուրջ ռեստորանի աշխատակիցների և հաճախորդների միջև առաջացած վիճաբանության ժամանակ նշված անձինք, խախտելով հասարակական կարգը, հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար: Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:Ավելին18:3010.05.23 -
ՀասարակականԵթե պատասխանատուն ռուսն է, ինչի՞ համար է ՀՀ իշխանությունը. Արցախից տեղահանվածների բողոք-նամակներըԱրցախից տասնյակ տեղահանվածներ այսօր կառավարության շենքի առաջ բաղոքի ակցիա են արել՝ պահանջելով իրենց փախստականի կարգավիճակ տալ: Նույն պահանջով գնացել են նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ ու Ֆրանսիայի դեսպանատուն։Ավելին18:1510.05.23 -
ԻրավականՈրոնվում է տեսանյութում երևացող կինըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:Ավելին18:0010.05.23 -
ՏարածաշրջանՌուսաստանը չեղարկել է այցագրային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համարՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը վերացնելու վերաբերյալ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը սահմանել է 2000 թվականին: Սակայն Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստան մեկնելու համար այցագրեր հարկավոր չեն. Վրաստանն այցագրային ռեժիմը միակողմանի կարգով վերացրել է 2012 թվականի սկզբին։ Հրամանագրի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները կկարողանան մուտք գործել և մեկնել Ռուսաստանից առանց այցագրերի ձևակերպման, իրենց ինքնությունը հաստատող վավերական փաստաթղթերի հիման վրա (Վրաստանի քաղաքացու անձնագիր, դիվանագիտական անձնագիր, ծառայողական անձնագիր, նավաստու գրքույկներ, ուղևորության փաստաթուղթ՝ Վրաստան վերադառնալու համար): Պուտինի հրամանագրի համաձայն՝ բացառություն են հանդիսանում այն քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ 90 օրից ավելի ժամկետով բնակվելու, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով։ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Վրացական կողմը խզել է դրանք 2008 թ.-ի օգոստոսյան հակամարտությունից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիա) անկախությունը։Ավելին17:4510.05.23 -
ՀասարակականՎարդենիսում հայտնի ինտերնետային ակումբում հայտնաբերվել է սեփականատիրոջ դինԱյսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել «Վարդենիս» բժշկական կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցի 17 շենքում գործող ինտերնետային ակումբ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկանները, քննիչներն ու պարեկները պարզել են, որ ժամը 12։00-ի սահմաններում նշված ինտերնետային ակումբում Վարդենիս քաղաքի բնակիչ 67-ամյա Գագիկ Ս․-ի ինքնազգացողությունը վատացել է, և մինչ բժիշկների ժամանումը, նա մահացել է։ Ինտերնետային ակումբը պատկանում է մահացածի ընտանիքին։Ավելին17:3010.05.23 -
ԱռողջապահականՈ՞ր մթերքները չի կարելի ուտել միասին. վտանգավոր համադրությունների վեցնյակըՇատերը գիտեն, որ ոչ բոլոր դեղերն են համատեղելի: Բայց քչերը գիտեն, որ դա վերաբերում է նաև սննդի մեջ պարունակվող նյութերին: Կան համակցություններ, որոնք կարող են վնասել օրգանիզմին։Ավելին17:1510.05.23 -
ԱշխարհՊակիստանի նախկին վարչապետը կանգնել է դատարանի առաջՊակիստանի նախկին վարչապետ, ընդդիմության ղեկավար Իմրան Խանն Իսլամաբադում դատարանի առաջ է կանգնել՝ կապված կոռուպցիայի մեղադրանքների հետ: Մայիսի 9-ին կիսառազմական ուժերն Իմրան Խանին ձերբակալել էին դատարանի դահլիճից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera պարբերականը: Դատախազությունը պահանջել է 14 օրով կալանքի ենթարկել նախկին վարչապետին, սակայն նրա փաստաբանները դեմ են դրան: Դատական լսումները ժամանակավորապես հետաձգվել են: Իմրան Խանի ձերբակալությունը Պակիստանում զանգվածային ցույցերի առիթ է դարձել, որոնց ընթացքում առնվազն 2 մարդ է մահացել: Երկրի Ներքին գործերի նախարարության խնդրանքով Փունջաբի նահանգում կարգուկանոնը պահպանելու համար տեղակայվել են զինվորականներ: Երեկվանից սկսված ցույցերի ընթացքում Փունջաբում գրեթե 1000 մարդ է ձերբակալվել: Կարաչի քաղաքում գիշերը ցուցարարները մեքենաներ են այրել: BBC-ն հաղորդում է, որ Ներքին գործերի նախարարության հրահանգով ամբողջ երկրում անհասանելի են շարժական ինտերնետի ծառայությունները: Դպրոցները փակ են մնում, որոշ մայրուղիներն արգելափակվել են: Իմրան Խանի աջակիցները ցույցերի են դուրս եկել նաև այլ երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում:Ավելին17:0010.05.23 -
ՍպորտԲռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 63,5 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում մրցեց Կոլումբիան ներկայացնող Մանուել Վիաֆարայի հետ: Բաչկովը հաղթեց 5:0 հաշվով: Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2017, 2019,2022), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին:Ավելին16:4510.05.23 -
ՏնտեսականԵրևանի քաղաքապետարանից հայտնել են՝ քանի երեխա է ծնվել վերջին 2 օրումՄայիսի 8-ին և 9-ին Երևան քաղաքում ծնվել է 113 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին16:3010.05.23 -
ԱրցախԿասեցվել է դեղորայքի մատակարարումը Արցախ, դադարեցվել են պլանային վիրահատություններըԱպրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ «Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին: Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: Հիվանդների տեղափոխում չի իրականացվում, գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում: Ներկա դրությամբ կասեցվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախի Հանրապետության տարածք, բայց հուսանք այն շուտով կվերսկսվի: Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ: Այս խնդրի լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրվում և հույս ունենք, որ կարճ ժամկետում Կարմիր խաչի անխափան տեղաշարժը կվերականգնվի», - նշված է հաղորդագրությունում։Ավելին16:3010.05.23 -
ԱռողջապահականԻ՞նչ կլինի, եթե քնելուց առաջ չհեռացնեք դիմահարդարումը. Մասնագետի խորհուրդը«Գեղեցիկն առաջին հերթին առողջ և խնամված մաշկ ունենալն է, դա է պատճառը, որ շատ կանայք և աղջիկներ այսօր առավել նախընտրում են խնամքի միջոցները, քան դեկորատիվ կոսմետիկան, ինչը շատ ուրախալի փաստ է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց կոսմետոլոգ Լարիսա Մինասյանը։ Մասնագետի հետ զրուցեցինք մաշկային այն խնդիրների և բարդությունների մասին, որոնք կառաջանան, եթե քնելուց առաջ դեմքից չմաքրվի շպարը և չտարվի գիշերային պատշաճ խնամք։ Կոսմետոլոգի խոսքով, այդպես վարվելը հանցագործություն է սեփական գեղեցկության դեմ։ «Գիշերը մենք հանգստանում ենք, բայց մեր մարմինն այդ պահին զբաղված է տարբեր գործընթացներով։ Ակտիվ են նաև ճարպագեղձերը։ Նրանց արտադրած ճարպը միախառնվում է դիմահարդարման մնացորդների և փոշու հետ: Ծակոտիները խցանվում են, ինչը թույլ չի տալիս մաշկին լիարժեք շնչել։ Արդյունքը կարող են լինել բշտերը, որոնք կարող են հայտնվել նույնիսկ մեկ գիշերվա ընթացքում»,- ասաց նա: Մասնագետը նշեց, որ շպարը պարբերաբար չմաքրելը կարող է հանգեցնել նաև դեմքի անառողջ երանգի. «Եթե ծակոտիները խցանված են հիմքով և դիմափոշով, ապա մաշկը ոչ միայն չի կարողանա շնչել, այլև չի թարմացվի։ Իրավիճակը սրում են ազատ ռադիկալները, որոնք օրվա ընթացքում կուտակվում են կոսմետիկայի մեջ և քայքայում կոլագենը։ Արդյունքը՝ գունատ դեմք և աչքերի տակ պարկեր, որոնք երկար սպասեցնել չեն տա»: Այդ վատ սովորությունը կարող է հանգեցնել նաև կնճիռների առաջացման և վաղ ծերացման, քանի որ մաշկը մշտապես շերտազատվում է, այդ թվում՝ գիշերը, և դիմահարդարումը խանգարում է այս գործընթացին։ «Մաշկի կերատինացված շերտը կմնա մինչև առավոտ՝ թաղված կոսմետիկայի շերտի տակ։ Եթե դա տեղի ունենա կանոնավոր կերպով, ապա էպիդերմիսի էլաստիկությունը աստիճանաբար կկորչի, մաշկը արագ կծերանա, իսկ կնճիռները կհայտնվեն շատ ավելի վաղ, քան կարող էին»,-ասաց մասնագետը: Կոսմետիկ խնդիրներից զատ, դիմահարդարումը չմաքրելը կարող է բերել նաև բորբոքման և տարբեր վարակների առաջացման։ Օտար մասնիկների և փոշու հետ խառնվելիս կոսմետիկ միջոցները գրգռում են մաշկը։ Բորբոքումը հայտնվում է կարմիր բծերի տեսքով։ Աչքերի հետ կապված իրավիճակն էլ ավելի վատ է ընթանում՝առաջացնելով կոնյուկտիվիտ, կարի և այլ վարակներ։ Եվս մի քանի պատճառ՝ լվացվելու և անհրաժեշտ խնամք ապահովելու համար. Սևաներկը թարթիչները դարձնում է ավելի փխրուն, ինչը մենք առանձնապես չենք նկատում օրվա ընթացքում, բայց գիշերը դրանք շատ հեշտ են կոտրվում բարձի վրա կամ աչքերը ձեռքերով տրորելիս։ Արդյունքում ունենում ենք թափված և նոսր թարթիչներ։ Շրթներկերից շատերը չորացնում են շուրթերը, իսկ անջրանցիկները նաև սպառում են բնական պիգմենտը։ Գիշերը այս գործընթացը միայն կակտիվանա, իսկ առավոտյան շուրթերը կլինեն ճաքճքված և չոր։ Կոսմետոլոգ Լարիսա Մինասյանը նշեց նաև, որ այն մարդիկ, ովքեր դիմահարդարմամբ են մնում ավելի քան 12 ժամ, ապա նրանց մաշկը կարող է սկսել շատ ագրեսիվ արձագանքել դրան: Երբեմն դա հանգեցնում է ալերգիայի։ Տխուր դեպքերում մաշկը կարող է սկսել ընդհանրապես մերժել ցանկացած տեսակի կոսմետիկ միջոց։ Խորհուրդներ կոսմետոլոգից՝ իրավիճակը շտկելու համար, եթե ամեն դեպքում քնել եք դիմահարդարմամբ. Դիմահարդարմամբ արթնանալիս անհրաժեշտ է լվալ դեմքը գոլորշի պարունակող տաք ջրով։ Օրվա ընթացքում կրել սնուցող դիմակներ և քանի բաժակ ջուր խմել։ Օգտագործել դիմահարդարումը մաքրող որակյալ միջոց, որը մեկ քայլով հեշտությամբ հեռացնում է բոլոր հետքերը: Եթե ձեռքի տակ չկան մաքրող միջոցներ, մեկ անգամ կարելի է օգտագործել օճառ կամ ցնցուղի գել, ինչն ավելի լավ է, քան դիմահարդարմամբ քնելը: Զրույցի վերջում կոսմետոլոգը խորհուրդ տվեց անկողնու կողքին պահել մաքրող միջոցների զամբյուղ, կամ հատուկ անձեռոցիկներ, որպեսզի հոգնած օրվանից հետո, առանց անկողնուց դուրս գալու, կարողանաք հեշտությամբ մաքրել դիմահարդարումը։Ավելին16:1510.05.23 -
ՏարածաշրջանԱլիևն ավելացնում է ռազմական բյուջեն. «Պետք է միշտ պատրաստ լինել»Ադրբեջանը կվերանայի այս տարվա բյուջեն ու կավելացնի պաշտպանական ծախսերը: «Պետք է միշտ պատրաստ լինել»,- որոշումն այդպես է բացատրել Իլհամ Ալիևը:Ավելին16:0710.05.23