Լրահոս
2023-05-10
-
ԱշխարհՀարձակվել են մանկատան վրա. կա զոհ և վիրավորներԼեհաստանի Տոմիսլավիցե գյուղում (Լոձի վեևոդություն) մանկատան վրա հարձակման հետևանքով զոհվել է 16-ամյա աղջիկ, 9 մարդ վիրավորվել է: Չարագործը զինված է եղել դանակով: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Polish News պարբերականին: «Ոստիկանության ունեցած նախնական տվյալներով՝ 19-ամյա երիտասարդը, որը հաստատության սան չէ, դանակով հարձակվել է ուսուցչի և մանկատան մյուս սաների վրա», - հայտնել է Լոձի ոստիկանության խոսնակ Անետա Սոբիերայը: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 9-ին։ Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հարձակվողին։ Վիրավորներից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս 4 վիրավորները բուժօգնություն են ստացել տեղում: Կատարվում է հետաքննություն:Ավելին12:3010.05.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Ծաղիկները պոկել են, նետել գետնին. վանդալիզմ՝ Հաղթանակի զբոսայգումԱվելին12:3010.05.23 -
Արտաքին քաղաքականությունԲայրամովը «դրական գործոն» է որակել Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումըՎաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների կայանալիք հանդիպումը Բրյուսելում «երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասն է կազմում» և կարող է դիտարկվել որպես «Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների բաղկացուցիչ մաս»։ «Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում ընթացող գործընթացը, քանի որ երբեմն բանակցային գործընթացում ընդմիջումներ կամ ձգձգումներ են լինում: Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցում միշտ կայուն է և հետևողական․ մենք հանդես ենք գալիս հօգուտ բանակցային գործընթացի և կարգավորման», - նշել է Բայրամովը։ Նրա խոսքով՝ առաջնորդների հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական գործոն է։ «Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի», - հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։Ավելին12:1510.05.23 -
Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 3 շենք 1-6 մուտք, Կոմիտասի պող. 1/11, 5, 5Ա, 7/1 շենքեր, Կոմիտասի պող. 1 «Քետրին գրուպ», Բաբայան փ. 36 շենք 1-6 մուտք և 38 շենք, Արակիր 25փ. 11-29; 35փ․ 1-13 առանձնատներ, Էմինի փ. 82, 92/1, 92/2 շենքեր, Լենինգրադյան փ. 18, 20, 22, 24, 28, 30 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Սվաճյան փ. 46, 48, 52 շենքերի բնակիչ-բաժանորդներ, թիվ 92 մանկապարտեզ, Սիլիկյան, Նոյ Լուկաշին և Ախպարաշեն թաղամասեր, Լենինգրադյան, Տիչինայի, Օտյան, Ռ․Մելիքյան, Արա Սարգսյան և Զոհրապի փողոցներ, Սեբաստիայի փողոց մասնակի, Սիլիկյան հին խճուղու բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 144 դպրոց, թիվ 133 մանկապարտեզ, Մայիսի 9-ի փ․ 3, 5, 7, 9, 9/1 շենքեր, Կոտավսկու, Մուսայելյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի 30 փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 2, 4 շենքեր, Միկոյան փ. 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27 շենքեր, Մառի փ. 16, 18, 18/1, 25 շենքեր, թիվ 6 գիշերօթիկ դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նոր Արեշ 35փ. 71-129; 37փ. 71-134 առանձնատներ, 11:00-17:00 Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փ. 71, 83 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզ` 11։00-17։00 Աշտարակ քաղաք մասնակի, Մուղնի թաղամաս և Նոր Երզնկա գյուղ, Արարատի մարզ՝ 10։00-12։00 Մարմարաշեն գյուղ մասնակի, 10։00-15։00 Սիսավան, Նոր Ուղի, Գինեվետ գյուղեր, «Վեդու Գինու գործարանի» Բանավան, Վեդի քաղաք՝ «Տելեկոմ Արմենա», «Վիվա-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և «Հեռուստակայան» ոչ բնակիչ-բաժանորդ, 11։00-15։00 Մասիս քաղաք՝ 2-րդ, 10-րդ, Կայարան թաղամասներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բաղրամյան գյուղ մասնակի, Սիփանիկ, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Վայոց Ձորի մարզ՝ 10։00–14:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց, Ջերմուկի խճուղի մասնակի և Չայքենդ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս և Սերս գյուղեր, 11։00–12:00 Մալիշկա գյուղ, Կոտայքի մարզ՝ 10:00-16:00 Քանաքեռավան, Զովունի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Քասախ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հին Գոմեր, Գարաժներ, Երկհարկանի, Վյուրտ Գրասենյակ թաղամասեր, սեփականատեր «Գ․ Կարապետյան», «Թրեք Ստոպ» և «Լուսին» ՍՊԸ-ներ, 10։30 -16։30 «Մուլտի Ռեստ Հաուս» Ծաղկաձորի հյուրանոցային համալիր, Լոռու մարզ՝ 10։00–16:00 Սպիտակ քաղաք և Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր, Պառնի, Ծաղկաբեր, Սարահարթ, Գոգարան, Գեղասար, Շիրակամուտ, Նոր Պառնի, Սարալանջ, Լեռնավան, Ջրաշեն, Սարամեջ, Նոր Խաչակապ, Ղուրսալ, Շենավան, Արևաշող և Քարաձոր գյուղեր, 11։00–15:00 Սպիտակ քաղաք՝ Իտալական թաղամաս, Սարամեջ, Լեռնավան, Ջրաշեն, Շիրակամուտ, Նոր Պառնի, Սարալանջ, Գեղասար, Շիրակամուտ, Կաթնաջուր, Սարահարթ, Գոգարան, Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր, Ծաղկաբեր և Պառնի գյուղեր, Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Ամասիայի տարածաշրջան՝ Բերդաշեն, Զարիշատ, Ալվար, Արդենիս, Աղվորիկ գյուղեր և հարակից բջջային օպերատորների կայաններ, «Ոսկե սեր» կաթի գործարան: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին12:0010.05.23 -
ՏնտեսականԱրտարժույթի փոխարժեքները՝ մայիսի 10-ինՄայիսի 10-ին Կենտրոնական բանկը սահմանել է տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գին է սահմանել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 388.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանել 423 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 428դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանել 4.91 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 5.06 դրամը:Ավելին11:4510.05.23 -
ԱշխարհՍարատովում ընկած կաղնին երեխայի ու կնոջ մահվան պատճառ է դարձելՍարատովում կինն ու երեխան մահացել են նրանց վրա կաղնու ընկնելու հետևանքով, ևս երկու երեխա հոսպիտալացվել է: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է vesti.ru-ն:Ավելին11:3010.05.23 -
ՀասարակականՄի շարք հասցեներում գազ չի լինի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 13-րդ և 15-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:Ավելին11:1510.05.23 -
ՀասարակականԼրագրողների նկատմամբ բռնությունը՝ անպատիժ. հերթական զեկույցը Հայաստանի դեմ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս օրերին կրկին ակտիվորեն նշվում է այն մասին, որ ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը Մամուլի ազատության ինդեքսում: Մասնավորապես, հրապարակված ինդեքսում Հայաստանը, 51-րդ հորիզոնականի փոխարեն, արդեն զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը: Այս ինդեքսը ներկայացված է «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում: Իհարկե, առաջին հայացքից դրական է այս ինդեքսում հորիզոնականի բարելավումը, սակայն զեկույցում իրականում մեծ թվով խնդիրներ են ներկայացված: Որպես խնդրահարույց կետ՝ նշվում է այն հանգամանքը, որ պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որեւէ քննադատությունից, մյուս կողմից՝ ատելության խոսքի մեծ չափաբաժնի մասին է նշված: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում լրագրողները մշտապես վիրավորանքների, հարձակման ու հետապնդման են ենթարկվում զրպարտության համար, լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում։ Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարումԱվելին11:0010.05.23 -
Հասարակական«Սրտիս վրա քար է նստած». սասունցիների որդիները պայքարի խորհրդանիշ ունենՆոր ուխտատեղ է բացվել Լեռնարոտում: Հուշահամալիրը նվիրված է Սասունի ինքնապաշտպանությանը, Հայրենական պատերազմում հաղթանակին և Արցախյան հերոսամարտին: Բացմանը մասնակցել են արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկներ, ցավով հիշել անցած-գնացած մայիսի ինները, որոնք անցել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց մայր տաճարի բակում:Ավելին10:5210.05.23 -
Իրավական«Նիսան»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինԿատարվում է քննություն:Ավելին10:4510.05.23 -
ՔաղաքականԱրցախը պատանդի կարգավիճակում է․ տարածաշրջանում ներկայացված ուժերը լուռ են. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն 150 օր շրջափակված Արցախում իրավիճակն առավել ծայրահեղ դրսևորումներ է ստանում: Հատկապես ապրիլի 23-ից, ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղակայումից հետո, իրավիճակը կտրուկ վատացել է: Կտրուկ սահմանափակվել է Արցախ մտնող առաջին անհրաժեշտության ապրանքների ծավալը: Ադրբեջանը խոչընդոտներ է առաջացնում նույնիսկ Կարմիր խաչի աշխատանքներում: Գազի բացակայության, էլեկտրաէներգիայի խիստ ճգնաժամի և վառելիքի դիֆիցիտի հետևանքով ոչ միայն տնտեսությունն է կանգնած, այլ այնպիսի խնդիրներ են որպես հետևանք առաջանում, որ 1, 2 ամիս առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել: Արցախը պատանդի կարգավիճակում է` դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով: Տարածաշրջանում ներկայացված ուժերը լուռ են, իսկ ՀՀ իշխանությունն այնպիսի կեցվածք է ընդունել, կարծես ոչինչ էլ չի եղել, իսկ դրա առանձին ներկայացուցիչներ փորձում են ընդգծված լկտիությամբ ու անբարոյականությամբ արդարացնել սեփական կեցվածքն ու հանցավոր անտարբերությունը»։Ավելին10:3810.05.23 -
ՀասարակականՏիգրան Մեծի պողոտայում բախվել են «Hyundai Sonata»-ն և «Keeway» մակնիշի մոտոցիկլետը․ կա տուժածՄայիսի 10-ին, ժամը 07։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) և «Keeway» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Հ․ Ս․)։ Փրկարարները Հ․ Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։Ավելին10:3010.05.23 -
Հրդեհ է բռնկվել Տարոնիկ գյուղի երկհարկանի տանըՄայիսի 10-ին, ժամը 02:56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Պարույր Սևակի փողոցում գտնվող երկհարկանի տանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:22-ին, մարվել՝ 04:02-ին: Տան առաջին հարկում գտնվող սենյակում (մոտ 30 քմ) այրվել են կենցաղային իրեր:Ավելին10:1510.05.23 -
ՔաղաքականԹող առաջինը քար նետի մեր վրա նա, ով սխալ չի գործել․ ՇարմազանովՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է․Ավելին10:0010.05.23 -
ՍպորտՄեսսիի հայրը խոսել է որդու ապագայի մասինԽորխե Մեսսին` ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրն ու գործակալը, խոսել է հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստի ապագայի մասին։Ավելին09:4510.05.23 -
ԱրցախՔո մասին անցյալով խոսել չգիտեմ, Շուշի․ ՀակոբյանԱրցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․Ավելին09:3010.05.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» ՀՀ իշխանություններին անհանգստացնում է այն, որ Արցախում դիմադրության օջախ է ձեւավորվում Ռուբեն Վարդանյանի շուրջ: «Ժողովուրդ» Արգելվել է ցանկացած տեսակի ապրանքի ներմուծում Արցախ: «Հրապարակ» Արցախում բնապահպանական ու հումանիտար աղետ է հասունանում. առաջիկա շաբաթներին Սարսանգի ջրամբարը ցամաքեցնելու ադրբեջանական պլանը կարելի է իրականացված համարել։ «168 Ժամ» 28 տարում կուտակվել էր 6,7 մլրդ դոլար պարտք, 5 տարում Փաշինյանը կուտակեց 4,2 մլրդ դոլար: «Հրապարակ» Արթուր Ումրշատյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մոր՝ Նաիրա Մելիքյանի հետ:Ավելին09:2010.05.23 -
ԱշխարհՊոնին հարձակվել է յոթամյա տղայի վրաՄոսկվայում պոնին հարձակվել է յոթամյա տղայի վրա՝ սմբակներով մի քանի հարված հասցնելով նրան։ Կենդանու հետ հանդիպումից հետո երեխան կոտրվածքներով հոսպիտալացվել է, հայտնում է Baza Telegram ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ մայիսի 4-ին, Նոր Մոսկվայի խաղահրապարակում, երբ տղան հեծանիվ է վարել։ Ինչ-որ պահի նա բախվել է պոնիին՝ կորցնելով կառավարումը: Վախեցած ձին հարվածել է երեխայի ազդրին, որից հետո նա փորձել է փախչել, սակայն հերթական հարվածն է ստացել, երբ մեջքով շրջվել է կենդանուն։ Դեպքից հետո տուժածը տեղափոխվել է մայրաքաղաքի հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է մի քանի կոտրվածք։Ավելին00:2010.05.23 -
ՄիջազգայինՄԱԿ-ն Իրանին դատապարտում է վերջին մահապատիժների համար ու պահանջում մահապատժի մորատորիումՄԱԿ-ի փորձագետները դատապարտում են վերջին մահապատիժները և պահանջում են մահապատժի մորատորիում: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական կայքից։Ավելին00:1010.05.23