Լրահոս
2023-05-24
-
ԱշխարհԱվստրալիայում բուրկա հագած զինված կողոպտիչները թանկարժեք զարդերի խանութ են թալանելԱվստրալիայի Քուինսլենդ նահանգում անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են երկու զինված կողոպտիչներ թալանում թանկարժեք զարդերի խանութը: Իրենց ինքնությունը չբացահայտելու համար կողոպտիչները հագած են եղել բուրկաներ (մարմինն ու դեմքը ծածկող մուսուլման կնոջ հագուստ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կողոպուտի տեսանյութը հրապարակել է BBC-ն: Չարագործները որոշ զարդեր վերցնելուց հետո արագ փախուստի են դիմել, քանի որ անցորդներից մեկը սկսել է բարձր բղավել: Խանութի սեփականատեր Մադհուրի Ազամը BBC-ին հայտնել է, որ կողոպտիչները տարել են 200 հազար ավստրալիական դոլարի (131 հազար ԱՄՆ դոլարի) զարդեր:Ավելին15:1524.05.23 -
ԱշխարհԵվրոպական դիվանագիտության ղեկավարը շփոթել է Բելգորոդը Բելգրադի հետ«Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում այնտեղ»:- Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը այդպես արտահայտվել է Ռուսաստանի Բելգորոդ մարզում դիվերսիոն խմբի ներթափանցման մասին՝ շփոթելով Բելգորոդը Բելգրադի հետ: Երկուշաբթի Բելգորոդի մարզի նահանգապետն էր հայտնել մարզ ուկրաինական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին:Ավելին15:0724.05.23 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանն ու Չինաստանը քննարկում են ուղիղ ավիաչվերթներ գործարկելու հնարավորությունները«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունել են «China Southern Airlines» ընկերության տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները: Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը: 347227478_629998782369443_2780083940887207156_n.jpg (185 KB)Ավելին15:0024.05.23 -
Քաղաքական«Ինձ ասում է` հլը ռադ էղի ստեղից, այ բիձա». քաշքշուկը շարունակվել է ԱԺ միջանցքումԱվելին14:4524.05.23 -
ՏարածաշրջանՌուսաստանը չի ուզում սառեցնել ուկրաինական հակամարտությունըՌուսաստանը դեմ է ուկրաինական հակամարտության սառեցմանը։ ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ այդ հարցում Մոսկվան համակարծիք է Արևմուտքի հետ: Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու միայն հետևյալ հնարավորությունն է դիտարկում՝ ապահովել իր շահերը և իր նպատակներին հասնել հատուկ ռազմական գործողությամբ կամ այլ հասանելի միջոցներով:Ավելին14:3924.05.23 -
ԱրցախԱրցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից հարուցվել է 92 վարչական վարույթԱրցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտնել է, որ մարտ ամսից սկսված գների վերահսկման աշխատանքների արդյունքներով Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից՝ հարուցվել է 92 վարչական վարույթ, ներկա պահին վարույթ է ընթանում 26 տնտեսվարողի մասով, կիրառվել է ընդհանուր 6,000,000 դրամի տուգանք, կասեցվել է մեկ տնտեսվարողի տնտեսական գործունեություն, ինչպես նաև 2-րդ անգամ խախտում է հայտնաբերվել 2 տնտեսվարողի մոտ, որոնց տնտեսական գործունեությա կասեցման որոշումները ուղարկվել են ծանուցման։ Բացի նախընթաց ժամանակաշրջանում շրջաններում կատարված ստուգումներից՝ վերջին օրերին, պետական նախարարի հանձնարարությամբ, իրականացվել են ստուգումներ նաև Մարտակերտ քաղաքում և շրջանի մի շարք համայնքներում, կազմվել է ընդհանուր 11 խախտման արձանագրություն և հարուցվել վարչական վարույթներ։ Տեղեկացնում ենք նաև, որ անկախ այն հանգամանքից, որ ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ շրջանների համայնքներում վարչակազմերի և համայքապետարանների կողմից պետք է իրականացվի վերահսկողական գործառույթ, ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն, որպես հանրապետական վարչական վարույթ իրականացնող լիազոր մարմին, զուգահեռ պարբերաբար շարունակելու է իրականացնել ստուգումներ նաև շրջաններում և հայտնաբերված բոլոր խախտումների մասով շարունակելու ենք հարուցել վարչական վարույթներ` կայացնելով օրենքով սահմանված համարժեք վարչական որոշումներ։ Կարևորելով նաև հանրային վերահսկողության մեխանիզմը՝ հորդորում ենք քաղաքացիներին՝ հաստատված գնացուցակի խախտումներ նկատելու դեպքում զանգահարել 5099 կամ 047960124 հեռախոսահամարներին:Ավելին14:3024.05.23 -
Իրավական29-ամյա երիտասարդը գարեջրի շշով վնասել է իր ձեռքը. խուլիգանություն կատարող երիտասարդներին բաժին են տարելՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները մայիսի 23-ին, ժամը 05.10-ին, Խանջյան փողոցի ակումբներից մեկի մոտ հայտնաբերել, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել երեք երիտասարդների: Նրանք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ էին հնչեցնում: Ձերբակալման ժամանակ 29-ամյա երիտասարդը գարեջրի շշով վնասել է իր ձեռքը և նետել մոտը եղած օդաճնշիչ ատրճանակը. այն դեպքի վայրում հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:Ավելին14:1524.05.23 -
ԻրավականՎաղարշապատի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտելՈստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե։ Տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 60 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ 43-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:0024.05.23 -
ՍպորտՀայկ Մարտիրոսյանը կրկին Շարժայի մրցաշարի առաջատարների թվում էՀայ գրոսմայստերները Շարժայի մրցաշարի առաջատարների թվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջազգային մրցաշարի 7 տուրերից հետո Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը 5-ական միավորով 6 առաջատարների շարքում են: Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը ունեն 4-ական, Սամվել Տեր-Սահակյանը` 3 միավոր: Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն կեզրափակվի մայիսի 25-ին: Մրցաշարը բաղկացած է 9 մրցափուլից:Ավելին13:4524.05.23 -
Տարածաշրջան«Շատ ժողովուրդներ հիմա զգում են դրսից կազմակերպված հեղաշրջումների դրամատիկ հետևանքները». Պուտին«Միջազգային իրավիճակը օր օրի ավելի անկայուն է դառնում, որովհետև որոշ պետություններ ամեն ինչ անում են իրենց գերիշխանությունը պահպանելու համար, պարտադրում սեփական կանոնները՝ ամբողջությամբ անտեսելով այլ երկրների ինքնիշխանությունն ու ազգային շահերը»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում անցկացվող անվտանգության միջազգային համաժողովի լիագումար նիստի իր տեսաուղերձում:Ավելին13:3324.05.23 -
ԻրավականԴանակահարություն Վանաձորի քաղաքային այգում․ ոստիկանների բացահայտումըԴանակահարություն Վանաձորի քաղաքային այգում․ Բազումի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:3024.05.23 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ ԱՄՆ-ն առաջարկներ է ներկայացրելՄիացյալ նահանգների վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանն իր առաջարկներն է ներկայացրել ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ։ Հոգանն ասել է, որ խաղաղության գործընթացն առաջ է գնում։Ավելին13:2224.05.23 -
Հաղպատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 25-ին Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Հաղպատ բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական միջոցառումներ, որոնց շրջանակներում ժամը 12:00-ին գործարկվելու է բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։Ավելին13:1524.05.23 -
ՔաղաքականԱմենացածր վարկանիշ ունեցող դատավորին ուզում են ընտրել հակակոռուպցիոն պալատի դատավորԽորհրդարանի այսօրվա նիստին քննարկել են դատավոր Արմեն Դանիելյանին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրելու հարցը: Արմեն Դանիելյանը ամենացածր վարկանիշ ունեցող, ինչպես նշում են փաստաբանները, իշխանության սրտի դատավորներից է: Նրա թեկնածությունը Ազգային ժողովին պետք է ներկայացներ ԲԴԽ նախագահը, սակայն Կարեն Անդրեասյանը չէր գնացել խորհրդարան։ Ըստ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանի՝ Անդրեասյանը գործուղման է:Ավելին13:0724.05.23 -
ՍպորտՄարմնամարզիկները Բուլղարիայում կմասնակցեն «World Challenge Cup»-ինՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները կմասնակցեն Բուլղարիայում մեկնարկող «World Challenge Cup»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Վարնայում մեկնարող գավաթին կմասնակցեն Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը: Այն կեզրափակվի մայիսի 28-ին: Թիմի մարզիչը կլինի Հայկ Նազարյանը, իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարների շարքում է: Ավելի վաղ` ապրիլ ամսին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել էր 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյան հավաքել էր 15,166 միավոր և գրավել էր 1-ին տեղը: Քանի որ Դավթյանը ոսկե մեդալակիր էր գավաթի խաղարկության նախորդ երկու փուլերում` Կոտբուսում և Դոհայում, հայ մարմնամարզիկը դարձել էր աշխարհի գավաթի 2023 թվականի խաղարկության հաղթող:Ավելին13:0024.05.23 -
ՏնտեսականԱրտարժույթի փոխարժեքները մայիսի 24-ինShantnews-ը ներկայացնում է արտարժույթի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին՝390 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 414 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 420 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4.79 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4.85 դրամը:Ավելին12:4524.05.23 -
ԻրավականՀայտնաբերվեց մեծ քանակի «Սուբուտեքս»․ ոստիկանների համագործակցված բացահայտումըՀայտնաբերվեց մեծ քանակի «Սուբուտեքս»․ Աշտարակի ոստիկանների համագործակցված բացահայտումը:Ավելին12:3024.05.23