Լրահոս

2023-05-24
  • Img default alt hy
    Ժամանց
    Առնոլդ Շվարցենեգերը տանկով գնացել է Netflix-ի գրասենյակ
    Netflix-ի յութուբյան ալիքում հայտնվել է հումորային տեսահոլովակ՝ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ։
    12:15
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Բացի Հենրիխ Մխիթարյանից, եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի նաև Միլան Շկրինյարը: Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, որում «Ինտեր»-ը կմրցի «Ֆիորենտինա»-ի հետ: Մխիթարյանը չի մասնակցի այդ խաղին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» խաղի 44-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով: «Ինտեր»-ը դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 10-ին կմրցի Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
    12:00
    24.05.23
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 24.05.23
    11:52
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվել է մսուր-մանկապարտեզում 14 երեխաների թունավորման պատճառը
    Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզից «Սննդային թունավորում չճշտված էթիոլոգիայով» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել մանկական բաժանմունքից: Մանկապարտեզի 18․05․2023թ․ ճաշացանկում ներառված սննդամթերքի (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ) նմուշները հանձնվել էին լաբորատոր հետազոտության: Նմուշներ էին վերցվել նաև խոհանոցի և խմբասենյակների շփվող մակերեսներից, ինչպես նաև կենսանմուշներ մանկապարտեզի սաներից և սպասարկող անձնակազմից: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին և ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում են, որ Սննդամթերքի փորձաքննության արդյունքներով՝ ներկայացված թանապուրը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S․aureus), ոլոռով սուպը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ մակարոնով փլավը ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Խաշած ձվում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Շեղումներ չեն հայտաբերվել նաև վերցված խմելու ջրի նմուշում։ Շեղում է արձանագրվել խոհանոցից և խմբասենյակներից վերցված լվացուկներում, իսկ մանկապարտեզի սաների և սպասարկող անձնակազմի կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նորովիրուսի հարուցիչներ։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է։ Այս պահին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի կենտրոնի տեսուչները Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում իրականացնում են պետական վերահսկողություն՝ ստուգում:
    11:45
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱՄՆ հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել է Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
    «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից մայիսի 23-ին, ժամը 02.30-ին, հետո գծային բաժին է բերվել և ձերբակալվել ԱՄՆ քաղաքացի, 1963 թ. ծնված Արմեն Ե.-ն, որը 2013 թ. հունիսի 11-ից Կենտրոնական բաժնի կողմից միջպետական մակարդակով հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի և 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
    11:30
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քաղաքացիները զբաղվել են ապօրինի խաղատնային գործունեությամբ. դատախազը գործն ուղարկել է դատարան
    Հանրապետությունում հայտնաբերվել են ապօրինի խաղատնային գործունեության մի շարք դեպքեր. քաղաքացիները կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: Դատախազը 13 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունները 2023 թվականի մարտի 2-ին, ապրիլի 19-ին, մայիսի 17-ին և 18-ին վարույթի նյութերի հետ հանձնել է իրավասու դատարան: Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Պ.-ն և Դ.Շ.-ն 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի փետրվարը կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: Այդ նպատակով վարձակալել են առանձնատուն, պայմանավորվածություններ են ձեռք բերել պետական գրանցում ունեցող ու լիզենզավորված խաղատների խաղավարներ Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի հետ և մասնակիցներին վաճառել 1000, 5000 և 25 հազար դրամին համարժեք խաղաքարեր՝ խաղադրույք կատարելու նպատակով: Յուրաքանչյուր շահած գումարից Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի կողմից՝ հօգուտ Ս.Պ.-ի և Դ.Շ.-ի, խաղաքարերի տեսքով գանձվել է 5 տոկոս գումար, որը 1 ժամում միջինում կազմել է 30-40 հազար դրամ (խաղերը տևել են օրական նվազագույնը 5-6 ժամ): Վերոնշյալ հանցավոր գործողությունների արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս: Դատախազի 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ՝ Ս.Պ.-ի և Դ.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) և Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելը և օժանդակելը): Մեկ այլ քրեական վարույթով պարզվել է, որ որ Հ.Մ.-ն 2021 թվականի ընթացքում Սայաթ-Նովա պողոտայում վարձակալել է ակումբի փոքր և մեծ առանձնասենյակներ, որտեղ առկա են եղել թղթախաղերի, այդ թվում նաև՝ «Պոկեր» տեսակի կենդանի խաղի անցկացման համար անհրաժեշտ խաղասեղաններ: Նույն նպատակով Հ.Մ.-ն Կոտայքի մարզի Քասախ համայնքում Պ.Պ.-ից 4000 դրամ ժամավճարով պարբերաբար վարձակալել է առանձնատուն, որտեղ Պ.Պ.-ն տեղադրել է թղթախաղերի, այդ թվում՝ նաև «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղի անցկացման համար անհրաժեշտ խաղասեղան, խաղաքարտեր, խաղաքարեր, հավաքագրել է մասնակիցներ և իրականացրել շահումով խաղեր: Նույն հասցեի առանձնատանը շահումով խաղեր է կազմակերպել և իրականացրել նաև Հ.Ս.-ն: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլրդ դրամի գույքային վնաս: Դատախազի 2023 թվականի մարտի 14-ի որոշմամբ՝ Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Պ.Պ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, խաղավարներ Ա.Դ.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հ.Ս.-ի նկատմամբ՝ 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մեկ այլ վարույթով հիմնավորվել է, որ Հ.Կ.-ն, 2021 թվականի ընթացքում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող բնակելի շենքի նկուղային հարկի հասարակական նշանակության տարածքում, նույն քաղաքում գործող ռեստորանի տարածքում գտնվող սենյակում, ինչպես նաև համակարգչային խաղերի և ժամանցային ակումբի սրահում, առանց պետական գրանցման և լիցենզիայի, պարբերաբար կազմակերպել և վարել է «Պոկեր» տեսակի շահումով խաղ և ստացել շահույթ: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 16 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս: Նույն վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ Ա.Կ.-ն օժանդակել է Հ.Կ.-ի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելուն և իրականացնելուն: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս: Դատախազի 2023 թվականի մայիսի 10-ի որոշումներով՝ Հ.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին), Ա.Կ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականի ընդունված Քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին՝ օժանդակություն): Քննչական կոմիտեում իրականացված մեկ այլ վարույթով պարզվել է, որ Գ.Թ.-ն շահույթ ստանալու նպատակով, խաղավար Մ.Մ.-ի օժանդակությամբ, առանց պետական գրանցման և լիցենզիայի, կազմակերպել է լիցենզավորման ենթակա՝ «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղ: Գ.Թ.-ն, 2021 թվականի մարտից մինչև 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, «Պոկեր» տեսակի կենդանի խաղ անցկացնելու համար նախատեսված անհրաժեշտ գույքով կահավորված իր բնակարանում և Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող սրճարանի կողմից ժամավճարով վարձակալության տրամադրված առանձնասենյակում կազմակերպել և իրականացրել է «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղ: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս: Դատախազի 2023 թվականի ապրիլի 27-ի որոշումներով՝ Գ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:15
    24.05.23
    Ավելին
  • Առողջապահական
    Թելային եղանակով մաշկի ձգման հայկական հասցեն. Մեդինես բժշկական կենտրոն
    Հայաստանում թելային եղանակով մաշկի ձգման վիրահատություն է կատարել մեթոդի համահեղինակ վիրաբույժը: Հայազգի Էրիկ Ազիզյանը սկսել է համագործակցել Մեդինես բժշկական կենտրոնի հետ: Բժիշկ Ազիզյանի խոսքով՝ այդ միջամտությունը նրանց համար է, ովքեր պատրաստ չեն մեծ վիրահատությունների:
    11:00
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե նայենք «Ամոթի հայկական սրահ»-ը, ապա կգտնեք մի քանի հարյուր հակահայկական թեմաներով գրողների անուններ․ Հարութ Սասունյան
    Հայերը խստորեն դատապարտում և մերժում են կասկածելի դրդապատճառներ ունեցող անհատներին, որոնք բազմիցս միջազգային մամուլում գրում են ատելությամբ ու կեղծիքով լի հոդվածներ Հայաստանի մասին։ Այս հոդվածների թշնամական բովանդակությունը ստիպում է ենթադրել, որ դրանք ազնիվ կարծիքի արտահայտություն չեն, այլ արտացոլում են գրողների չար նպատակները։ Եթե մտնեք armeniapedia.org կայքը և նայեք «Ամոթի հայկական սրահ» (Armenian Hall of Shame) բաժինը, ապա կգտնեք մի քանի հարյուր նման հակահայկական թեմաներով գրողների անուններ։ Օրինակ՝ Ջեյմս Ուիլսոնն անցյալ շաբաթ հոդված է գրել՝ «Ինչո՞ւ է Ֆրանսիան փորձում ծառայել Ռուսաստանի օգտին» վերնագրով, որը տեղադրվել է «EU Reporter» կայքում։ Ուիլսոնը հայտարարել է, որ «Ֆրանսիան սկսում է զենք մատակարարել Հայաստանին։ Սկզբում այն ներառում է 50 զրահամեքենայի մատակարարում, բայց ապագայում հնարավոր են նաև ֆրանսիական «Միստրալ» երկիր-օդ հրթիռային համակարգերի մատակարարումներ»։ Սա զուտ ենթադրություն է։ Ուիլսոնը վկայակոչել է մի անհայտ արցախցու, որը իբր թե հայկական հեռուստատեսությամբ խոսել է Հայաստան եկող ֆրանսիական զենքի մասին։ Ուիլսոնը բացահայտել է այս հոդվածը գրելու իր իրական մտադրությունը՝ հայտարարելով, որ ուկրաինական և մոլդովական լրատվամիջոցները հաղորդել են՝ «Երևանին մատակարարվող արևմտյան զինտեխնիկան կարող է օգտագործվել ռուսների կողմից՝ ուկրաինական զինված ուժերի հակահարձակմանը հակազդելու համար»։ Սա բացարձակ անհեթեթություն է։ Ուիլսոնը գրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2022 թվականի սեպտեմբերին Փարիզ կատարած իր այցի ժամանակ քննարկել է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունը։ Եթե նույնիսկ դա ճիշտ է, ապա ինը ամիս անց ոչ մի ֆրանսիական փամփուշտ չի ուղարկվել Հայաստան... Ուիլսոնն այնուհետև մեղադրել է Հայաստանին՝ «Մոսկվա ուղարկվող իրանական զենքի փոխադրման կենտրոն ծառայելու մեջ»: Սրանք կեղծ լուրեր են։ Մոսկվան կարիք չունի Հայաստանն օգտագործելու նման փոխադրումների համար։ Այնուհետև Ուիլսոնը կեղծորեն պնդել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բախումների ժամանակ օգտագործել է իրանական անօդաչու սարքեր: Առանց որևէ ապացույց ներկայացնելու՝ նա պնդել է, որ Հայաստան առաքվող ֆրանսիական զենքերը կարող են տեղափոխվել Իրան։ Անհավատալիորեն, Ուիլսոնը եզրակացրել է, որ ֆրանսիական զենքի առաքումները Հայաստան՝ «Ֆրանսիան Իսրայելի հետ բախման ուղու վրա են դնում»՝ Ադրբեջանի հետ նրա ռազմական դաշինքի պատճառով: Ո՞վ է Ջեյմս Ուիլսոնը և ինչո՞ւ է նման ահավոր բաներ գրում Հայաստանի մասին։ Նա բրյուսելաբնակ բրիտանացի է, որն աշխատել է որպես քաղաքական խորհրդատու, հիմնականում Արևելյան Եվրոպայի հաճախորդների համար, ըստ POLITICO-ի: Նա գրեթե երկու տասնամյակ անցկացրել է Հոնկոնգի կառավարությունում։ 2000-ականների կեսերին հիմնել է MacMillan լոբբիստական խորհրդատվական ընկերությունը՝ սկզբում Ուկրաինայում, ապա Բրյուսելում: Նա Բրյուսելում Եվրամիության (ԵՄ) քաղաքական զեկույցի (EU Political Report) հրատարակիչն ու գլխավոր խմբագիրն է և 2019 թվականին հաստատված Brussels ThinkLab-ի խորհրդատվական ընկերության համահիմնադիրը: Մարկ Սքոթը POLITICO-ում գրել է երեք մասից բաղկացած ծավալուն հոդվածաշար, որը բացահայտում է Բրյուսելի խորհրդատուների թաքուն աշխատանքը՝ «Բրյուսելի լոբբինգի հետևում գտնվող կապերի ցանցը. չնայած երկարատև թափանցիկության ճիգերին, փուչիկի մեծ մասը մնում է անթափանց» վերնագրով: Ահա, թե ինչպես է EU Reporter-ի հրատարակիչ Քոլին Սթիվենսը ներկայացրել իր ընկերությունը YouTube-ի տեսահոլովակում. «Մեր բիզնես մոդելն է՝ հնարավորություններ առաջարկել կուսակցություններին, բիզնեսներին, հասարակական կազմակերպություներին, արդյունաբերական ընկերություններին, ֆինանսական հաստատություններին և կառավարություններին՝ օգտագործել EU Reporter-ը՝ ազդելու եվրոպական քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա՝ հովանավորելով լուսաբանում և դրանց հետ կապված դրական լուրերի ու խմբագրական մեկնաբանությունների տեղադրում»: POLITICO-ն պատասխանել է. «Բարի գալուստ ԵՄ լոբբինգի մութ աշխարհ՝ հանդերձավորված լրագրության հագուստով: Ըստ երևույթին, Սթիվենսը չունի որոշակի օրակարգ կամ չի աշխատում որպես լոբբիստ: Բայց նրա ընկերությունը միջոց է տրամադրել մի շարք ընկերությունների և կառավարությունների՝ վճարովի բովանդակություն հրապարակելու համար որպես պարկեշտ լրատվական հոդվածներ՝ առանց այդ կապերը բացահայտելու»: EU Reporter-ի կայքում տեղադրվել են տասնյակ հակահայկական և ադրբեջանամետ հոդվածներ։ POLITICO-ն բացահայտել է, որ EU Reporter-ը հրապարակել է «Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող գրառում… Ղազախստանը և Ադրբեջանը երկուսն էլ ստացել են լայնածավալ դրական լուսաբանում կայքում՝ հարցեր բարձրացնելով խմբագրական չափանիշների և վճարովի բովանդակության ճիշտ նշված լինելու վերաբերյալ»: Ահա թե ինչպես է աշխատել ադրբեջանամետ քարոզչությունը. 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո «ՄԱԿ-ում Բաքվի ներկայացուցիչը նամակ է հղել գլխավոր քարտուղարին՝ պնդելով, որ ամիսներ շարունակվող պատերազմի ընթացքում Հայաստանը ապավինել է ահաբեկիչների և օտարերկրյա մարտիկների վրա։ Նրա վկայակոչած ապացույցների թվում էին EU Reporter-ում հրապարակված հոդվածները: Հոդվածներից մեկում, որը գրվել էր մինչ հակամարտությունը շարունակվում էր, կայքը մեղադրում էր Հայաստանին՝ Սիրիայից թուրք զինյալներ տեղափոխելու մեջ՝ երկրի զինված ուժերին մարզելու համար: Մեկ այլ հոդվածում այն քննադատել է արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնք մեղադրում են ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին օտարերկրյա զինյալների օգտագործման համար․․․ Ադրբեջանցի երեք փորձագետներ POLITICO-ին հայտնել են, որ հակամարտության ընթացքում Հայաստանի կողմից օտարերկրյա զինյալների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և որ EU Reporter-ի կողմից հակամարտության լուսաբանումը զգալիորեն կողմնորոշվել է Բաքվի տեսանկյունից․․․ POLITICO-ն չի կարողացել հաստատել, թե արդյոք Ադրբեջանը վճարել է EU Reporter-ի դրական լուսաբանման համար։ Սթիվենսն ասել է, որ իր կայքը պահպանում է լիարժեք անկախություն, որ այն հավասարաչափ է վերաբերվել Ադրբեջանին, և որ բոլոր հոդվածները նշված են իրենց հեղինակների անունով… Այդուհանդերձ, լրատվամիջոցը և Բաքուն ունեն գրեթե մեկ տասնամյակի վաղեմության կապեր», գրում է POLITICO-ն: EU Reporter-ը սովորաբար իր հոդվածներին ավելացնում է մի նախադասություն՝ նշելով. «EU Reporter-ը հրապարակում է հոդվածներ տարբեր արտաքին աղբյուրներից, որոնք արտահայտում են տեսակետների լայն շրջանակ: Այս հոդվածներում արտահայտած դիրքորոշումները պարտադիր չէ, որ համընկնեն EU Reporter-ի դիրքորոշումների հետ»: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ «թզենու տերև»՝ կասկածելի ծագման հոդվածների հետևում թաքնվելու համար։ Ես գրեցի EU Reporter-ի հրատարակչին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա վճարել է Ջեյմս Ուիլսոնին իր «հոդվածը» գրելու համար, և եթե այո, ապա՝ ինչքան։ Զարմանալի չէ, որ մինչ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել։
    10:45
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արդյոք թմրամիջոցը մնալու՞ էր Հայաստանում, թե՞ մեր երկրով տեղափոխվելու էր այլ երկիր․ ԱԱԾ-ն հրաժարվել է պատասխանել․ «Հետք»
    Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին «Հետքի» հարցերին՝ դրան առնչվող հանգամանքները համարելով նախաքննական գաղտնիք։ Մոտ 250 միլիոն եվրոյի արժողությամբ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 17-ին։ Դրանից մեկ օր անց ԱԱԾ-ին գրավոր հարցում ուղարկեցինք՝ որոշ մանրամասների տեղեկանալու համար, քանի որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված տեղեկությունները կցկտուր էին։ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ուղղված գրության մեջ «Հետք»-ը հարցրել է՝ ո՞ր օրն է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը, որտե՞ղ է հայտնաբերվել, արդյոք թմրամիջոցը մնալու՞ էր Հայաստանում, թե՞ մեր երկրով տեղափոխվելու էր այլ երկիր․ եթե տեղափոխվելու էր, ապա ո՞ր երկիր, ի՞նչ մրգի անվան տակ է ներմուծվել 1 տոննա թմրամիջոցը, մամուլում լուրեր կան, որ ԱԱԾ հաղորդագրությունում նշված հայաստանյան ընկերությունը «Մրգենի» ՍՊԸ-ն է․ արդյոք այդ տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությունը․ եթե ոչ, ապա ո՞ր ընկերությունն է ներմուծել, այս դեպքը կապ ունի՞ Իտալիայում առգրավված 2,7 տոննա թմրամիջոցի դեպքի հետ, որը Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
    10:30
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար Երևանում․ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին բախվել են 6 մեքենաներ
    Այսօր՝ մայիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Մայրաքաղաքային փողոցում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճանապարհին բախվել են՝ Fiat, Opel Astra, Opel Vectra, Ford, Mercedes և Lada Priora մակնիշների ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    10:15
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիան հերքել է խոսքի ազատության դեմ ոտնձգության վերաբերյալ Թուրքիայի մեղադրանքները
    Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ հրավիրել է Թուրքիայի դեսպան Ահմեդ Բաշար Շենին և զրույցի ընթացքում վճռականորեն հերքել է խոսքի ազատության դեմ ոտնձգության վերաբերյալ Անկարայի մեղադրանքները՝ կապված թուրք լրագրողների մոտ վերջերս կատարված խուզարկությունների հետ:
    10:00
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոց Գյումրիում՝ ՔՊ-ականների մասնակցությամբ․ կա ձերբակալված
    Գյումրիում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների մասնակցությամբ։ Հայտնում է Aravot.am-ը:
    09:30
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» Արցախի Հանրային հեռուստաընկերության կայքում տեղադրվել է մոնտաժված՝ դուրս են թողնվել Նիկոլ Փաշինյանի հասցեին կոշտ քննադատություններ հնչեցրած պատգամավորների ելույթները։ «Ժողովուրդ» ՀՀ նախագահ Վահագն խաչատուրյանը առանձնապես կարեւոր գործով զբաղված չէ, բայց նրա վրա 2-3 մլրդ դրամ տարեկան գումար է ծախսվում: «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անկլավ Արծվաշենը վերադարձվելու է Հայաստանին։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանի հետ:
    09:20
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կոսմետոլոգը՝ մաշկի վրա ունեցած կավի դրական ազդեցության մասին
    Կավերը լայնորեն տարածված միջոցներ են և երկար տարիներ օգտագործվել են ինչպես կոսմետիկ նպատակներով, այնպես էլ բուժման, առողջության խթանման և խնամքի համար: Կավի օգտագործումը որպես կոսմետիկ միջոց չափազանց բարենպաստ ազդեցություն է ունենում առողջության և գեղեցկության վրա, և կավի յուրաքանչյուր տեսակի հատկությունները այնքանով են եզակի, որ դրա օգնությամբ բուժման մեթոդը առանձնացվել է որպես առանձին բնագավառ՝ արգիլոթերապիա։ Կավի օգտակար հատկությունների, ազդեցության և հակացուցումների մասին Aysor.am-ը զրուցել է կոսմետոլոգ Լիլիթ Մեխակյանի հետ։ «Կավի դրական ազդեցության մասին առաջին անգամ չէ, որ խոսել ենք։ Կավը չի գրգռում և ալերգիա չի առաջացնում։ Այն կարող է հաջողությամբ օգտագործվել զգայուն և նուրբ մաշկ ունեցող մարդկանց կողմից: Այն ունի մանրէասպան ազդեցություն, նպաստում է ռեմիններալիզացմանը, պաշտպանությանը, դետոքսիկացմանը և ապաքինմանը: Մաշկի տեսակին համապատասխան ընտրված և համակարգված կերպով կիրառվող կավը, անշուշտ, կբերի ակնկալվող արդյունքները, քանի որ այն միկրոտարրերի անհաշվելի հարստություն է»,-ասաց կոսմետոլոգը: Կոսմետոլոգի խոսքով, կավը կարող է օգտագործվել որպես օգնություն մաշկի այնպիսի խնդիրների բուժման համար, ինչպիսիք են բշտերը, փսորիազը, խոցերը և էկզեման: Այն արագացնում է էպիդերմիսի վերականգնման գործընթացը, ունի մաքրող և հակաբակտերիալ ազդեցություն, կլանում է կեղտը և ավելորդ ճարպը։ Կավի օգտագործման մեջ կարևոր արդյունքը կնճիռների հարթեցումն է, մաշկի առաձգականության և հարթության վերականգնումը։ Դրա համակարգված օգտագործումը բարելավում է դեմքի ուրվագիծը և դանդաղեցնում մաշկի ծերացման գործընթացը, այն թույլ է տալիս փոխհատուցել հանքանյութերի պակասը (սիլիցիում, մագնեզիում, երկաթ, կալցիում, ալյումին, ցինկ, ֆոսֆոր, սելեն, մոլիբդեն, պղինձ) մաշկի կառուցվածքում՝ դարձնելով մաշկը հանգիստ և տալով փայլուն տեսք։ «Կավե դիմակների առավելություններից պետք է նշել նաև կնճիռների վերացումը, մաշկին առաձգականություն հաղորդելը, բորբոքումը թեթևացնելը և մաշկի ցանի բուժումը»,-ասաց Լիլիթ Մեխակյանը: Խոսելով կավե դիմակների թերությունների մասին, կոսմետոլոգն առանձնացրեց առաջին հիմնական ռիսկային գործոնը՝ հաշվի առնելով բոլոր օգտակար հատկությունները, կավը հակված է խոնավությունը ներծծելու և մաշկը չորացնելու։ Այդ իսկ պատճառով կոսմետոլոգները խորհուրդ են տալիս կավե դիմակի յուրաքանչյուր օգտագործումից հետո մաշկը բարձրորակ խոնավեցնել։ «Խոնավեցնող կավե դիմակները առանձնահատուկ ժողովրդականություն են ձեռք բերել բոլոր տարիքի աղջիկների և կանանց շրջանում: Խոնավեցնող կավե դիմակների անկասկած առավելությունը դրանք տանը իրականացնելու ունակությունն է։ Կարմիր, վարդագույն և մոխրագույն կավերը համարվում են ամենաարդյունավետը խոնավեցման համար։ Ավելին, դրանցում պարունակվող միկրոէլեմենտների շնորհիվ նրանք շատ խնամքով շերտազատում են մեռած էպիդերմիսը, ինչպես նաև սնուցում և բուժում այն»,-ասաց նա։ Կավե դիմակների կիրառման օպտիմալ հաճախականությունը որոշվում է՝ ելնելով մաշկի առանձնահատկություններից և կիրառման նպատակից: Ավելին, արժե հաշվի առնել նաև այլ պրոցեդուրաների հաճախականությունը և փորձել չծանրաբեռնել մաշկը՝ խուսափելով բացասական ազդեցությունից։ «Յուղոտ և կոմբինացված մաշկ ունեցողները պետք է շաբաթական 2-3 անգամ դիմեն կավե դիմակների օգտագործմանը։ Այս դեպքում անհրաժեշտ է վերահսկել մաշկի վիճակը և դրա արձագանքը ընթացակարգերին: Դիմակի բացասական ազդեցության առաջին նշանների դեպքում ընթացակարգը պետք է կասեցվի: Աղջիկները, որոնց մաշկը չոր է կամ հակված է չորացման, չպետք է օգտագործեն կավե դիմակներ շաբաթական մեկ անգամից ավելի, բայց ավելի լավ է ամբողջությամբ կրճատել օգտագործումը մինչև 1 անգամ՝ 14-20 օրվա ընթացքում: Քանի որ կավն ինքնին կլանում է խոնավությունը, չոր մաշկի համար այն պետք է օգտագործվի զգուշությամբ և որպես խոնավեցնող դիմակների մաս»,-ասաց մասնագետը։ Հարկ է նշել, որ կավի որակը կարելի է ստուգել միայն էմպիրիկ եղանակով: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է գնումը կատարել դեղատներից կամ մասնագիտացված խանութներից։ Կավե դիմակների օգտագործման փոքր քանակի հակացուցումները, գերազանց ազդեցությունը, մատչելիությունը և բնականությունը դրանք ավելի ու ավելի տարածված են դարձնում կանանց շրջանում: Այս ամենով հանդերձ, կան որոշակի հակացուցումներ. Անհատական անհանդուրժողականություն դիմակի մեկ կամ մի քանի բաղադրիչների նկատմամբ, ալերգիկ ռեակցիաներ։ Մաշկի վրա բաց վերքեր, կտրվածքներ, քերծվածքներ։ Նման դեպքերում անցանկալի է առհասարակ դիմակներ օգտագործել։ Արգելվում է օգտագործել սև կավ, եթե մաշկի վրա կա ռոզացեա։ «Մեկ բաղադրիչ կավե դիմակները հազվադեպ են առաջացնում մաշկի որևէ բացասական ռեակցիա: Բայց բազմաբաղադրիչ կավե դիմակների օգտագործումից հետո ալերգիայի տարբեր դրսեևրումներն ավելի հաճախ պայմանավորված են բաղադրիչներից մեկի անհանդուրժողականությամբ։ Այդ իսկ պատճառով ցանկացած դիմակ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել դրա բաղադրությունը և բացառել դրանում ալերգենների առկայության հնարավորությունը»,-խորհուրդ տվեց կոսմետոլոգը։
    00:10
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
    00:00
    24.05.23
    Ավելին
2023-05-23