Լրահոս

2023-05-24
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանի վերջին կայսեր ժամացույցն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Չինաստանի Ցին դինաստիայի վերջին կայսեր ժամացույցը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է ռեկոդային 49 միլիոն հոնկոնգյան դոլարով (6.2 միլիոն ԱՄՆ դոլար): Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ին: Patek Philippe շվեյցարական ընկերության ժամացույցը գնել է Հոնկոնգում ապրող մի կոլեկցիոներ՝ հեռախոսազանգի միջոցով: Phillips Asia աճուրդային տան ժամացույցների բաժնի ղեկավար Թոմաս Պերացին Reuters-ին հաղորդել է, որ սա ամենաբարձր գինն է, որ երբևէ վճարվել է որևէ կայսեր պատկանող ձեռքի ժամացույցի համար: Ըստ աճուրդի տան՝ Պու Ի կայսրը ժամացույցը նվիրել էր իր ռուսերենի թարգմանչին, երբ բանտարկվել էր Խորհրդային Միության կողմից: 2017 թ.-ին Եթովպիայի վերջին կայսերը պատկանող Patek Philippe ժամացույցը վաճառվել էր 2.7 միլիոն դոլարով, իսկ Վիետնամի վերջին կայսերը պատկանող Rolex ժամացույցը՝ 5 միլիոն դոլարդով: Չինաստանի վերջին կայսր Պու Ին իշխանության է եկել 2 տարեկան հասակում՝ 1908 թ.-ին, սակայն 1912 թ.-ին ստիպված էր հրաժարվել գահից: 1930-ականներին նա դարձել էր Ճապոնիայի ռազմական վարչակարգի կողմից ստեղծված խամաճիկային Մանջոու-գո պետության կայսրը: 1945 թ.-ին Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի պարտությունից հետո Պու Ին գերեվարվել էր Խորհրդային Կարմիր բանակի կողմից և որպես ռազմագերի 5 տարի անցկացրել Խաբարովսկում: Աճուրդի տունը, տարբեր մասնագետների հետ համագործակցությամբ, երեք տարի շարունակ ուսումնասիրել է ժամացույցի պատմությունը և ստուգել դրա ծագումը:
    19:15
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հարավաֆրիկյան Հանրապետությունում խոլերայից մահացածների թիվը հասել է 17-ի
    Պրետորիայի Համմանսկրաալ հյուսիսային արվարձանում խոլերայից մահացածների թիվը վերջին օրերին հասել է 17-ի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է Գաուտենգի նահանգի առողջապահության վարչությունը։ Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին 15 մահացածների մասին։ Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում ավելի քան 40 մարդ է հոսպիտալացվել խոլերայի ախտանիշներով։ Համմանսկրաալում սահմանվել է ծորակի ջրի օգտագործման արգելք. ջուրը տեղ է հասցվում ցիստեռններով։ Ձեռնարկվում են սանիտարական հսկողության այլ միջոցառումներ։ Ընդհանուր առմամբ, Գաուտենգի նահանգում, որտեղ գտնվում են Պրետորիա և Յոհանեսբուրգ մեգապոլիսները, հայտնաբերվել է 100 մարդ` խոլերայի կասկածանքով։ Խոլերայի ներկայիս բռնկումն Աֆրիկայի հարավում սկսվել է 2022 թվականի գարնանը: Բռնկման էպիկենտրոնը գտնվում է Մալավիի հարավում։ Ընթացիկ տարում հիվանդացության օջախներ են գրանցվել Աֆրիկայի հարավի ութ երկրներում։ Ամենաշատ հիվանդները գտնվում են Մալավիում (58 հազար) և Մոզամբիկում (26 հազար): Խոլերայի բռնկում է գրանցվել նաև Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում։ ՀԱՀ-ը ​​և Զիմբաբվեն ընդհանուր ցամաքային սահման ունեն։ Խոլերան սուր վարակ է, որը հարուցում է Vibrio cholerae միկրոօրգանիզմը: Հիվանդությունն ուղեկցվում է առատ փորլուծությամբ, որը դառնում է ջրազրկման և անոթային անբավարարության պատճառ։ Վարակումը սովորաբար տեղի է ունենում աղտոտված ջրի կամ ծովամթերքի միջոցով: Խոլերայի բռնկումներ պարբերաբար տեղի են ունենում Ասիայի և Աֆրիկայի երկրներում, ինչն առաջին հերթին պայմանավորված է բնակչության զգալի մասի համար պատշաճ մշակված խմելու ջրի մշտական ​​հասանելիության բացակայությամբ:
    19:00
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվել են Գյումրիում 50-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքները
    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ 2023թ. մայիսի 20-ին «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Որովայնի հրազենային թափանցող վնասում, բարակ աղու բազմաթիվ վնասվածքներ, պարանոցի և կրծքավանդակի կողմնային մակերեսի ենթամաշկի կապտուկներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 50-ամյա բնակիչ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ 50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ: Նախնական տվյալներով՝ վերջինս շինարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել 35-ամյա համաքաղաքացու հետ, որի ընթացքում, շինանյութ գողանալու հարցի շուրջ, ընկերների ներկայությամբ, վերջինս վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին: Այնուհետև, շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք: Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 35-ամյա տղամարդը, ով փորձել է լքել հանրապետության տարծքը, 2023թ. մայիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է՝ սպանելու փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ, և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակիորեն՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանքը և գրավը՝ 10մլն. դրամի չափով։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հրազենի ձեռքբերման աղբյուրը, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
    18:45
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է նկարում երևացող անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրաn, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին:
    18:30
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ մարզիկները մրցանակային տեղեր են զբաղեցրել կուդոյի աշխարհի առաջնությունում
    Տոկիոյում մայիսի 13-14-ը կայացել է կուդոյի աշխարհի 6-րդ առաջնությունը։ Այս մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի կուդոյի ֆեդերացիայի սաները, որոնք, ունենալով փայլուն ելույթներ, գրավել են տարբեր մրցանակային տեղեր։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի կուդոյի ֆեդերացիայից։ Ընդհանուր առմամբ կուդոյի աշխարհի 6-րդ առաջնությանը մասնակցել են մոտ 250 մարզիկ աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գոռ Նալբանդյանը զբաղեցրել է առաջին մրցանակային տեղը, Ալեքսանդր Չարխչյանը զբաղեցրել է երկրորդ մրցանակային տեղը, Հայկ Կիրակոսյանը՝ 3-րդն էր, իսկ Դանիել Հակոբյանը՝ 4-րդը։
    18:00
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական մակարդակում փոխադարձաբար ճանաչել են անկլավների գոյությունը․ վարչապետ
    Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական մակարդակում փոխադարձաբար ճանաչել են անկլավների գոյությունը, սակայն իրավական մակարդակում այս հարցով որևէ վերջնական համաձայնություն չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով անկլավների թեմային։ «Անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ և շատ վաղուց։ Օրինակ՝ 1999 թվականի տարածքների փոխանակման փաստաթղթերի մեջ հոդվածներից մեկը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի անկլավներին։ Հարցն ունի իրավական և քաղաքական կողմ։ Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը, որ մենք փոխադարձաբար ճանաչել ենք անկլավների գոյությունը, այսինքն, որ կա Արծվաշեն, որը պատկանել է և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և անկլավներ, որոնք Հայաստանի տարածքում են, որոնք պատկանել են Ադրբեջանին։ Եվ, այո, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք և ես ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք առնվազն նրանցից մի քանիսի հետ կապված»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը նշեց, որ անկլավների հարցով վերջնական համաձայնություն չկա՝ դրանք կփոխանակվե՞ն, թե՞ կտրվի այլ լուծում։ «Այստեղ որևէ բան որոշված չէ, կան քննարկումներ և, իմ պատկերացմամբ, այստեղ ճկունության շատ մեծ տեղ կա։ Եթե լինի հստակ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, ես կգամ ու կասեմ, որ հարցի լուծումը հստակ պայմանավորվել ենք և այն այսպես է։ Այդ թեմայի վերաբերյալ որևէ վերջնական համաձայնություն չկա, կան մտքեր և տարբեր գաղափարներ, որոնցից ոչ մեկը մերժված չի»,- եզրափակեց Փաշինյանը։
    17:51
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առողջապահական բիզնեսը դառնալու է անհրապույր և դրանով զբաղվելու են միայն «ընտրյալները». Անուշ Պողոսյան
    Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և դեղատների տնօրեններ։ Այսօր Ազգային ժողովում ընդունվեց օրենք «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ, համաձայն որի, ըստ ժամանակացույցի բոլոր լիցենզավորված կազմակերպությունների ԱՆԺԱՄԿԵՏ տրված լիցենզիաները ենթակա են նորից լիցենզավորման: Փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ դրանով կանխվում է հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը: Ստացվում է, որ 5 տարին մեկ առողջապահության նախարարութան կողմից պահանջ է դրվելու միջազգային փորձին համահունչ տեխնոլոգիական լուծումների: Իսկ հիմա կարևոր հարցադրումներ. Բուժհիմնարկների և դեղատների լիցենզավորման պահանջների և պայմանների վերահսկողությունը կատարում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, այսինքն այս կառույցի անգործության պանճառո՞վ Է տնտեսվարողը «պատժվում» 5 տարին մեկ լիցենզավորվելու: .Բուժհիմնարկների բժշկական սարքավորումների հանդեպ ներկայացվող տեխնիկական պահանջների անհասկանալի փոփոխությունները բերելու են ուղղորդված մոտեցման: Ու՞մ բիզնեսի զարգացմանն է սա ուղղված: . Եթե 5 տարին մեկ բուժհիմնարկները և դեղատները լիցենզավորվում են մասնագիտական հագեցվածության պահանջների պահպանման համար, ինչու՞ 2022թվականից առ այսօր բժիշկները, բուժքույրերը, դեղագետները և դեղագործները «վազում» են հավաստագիր հանելու համար, ծախսում ժամանակ և գումար, նաև բժիշկների համար 2026 թվականից գործելու է անձի լիցենզավորումը: .Գուցե սկզբից վերանայվե՞ր կառավարության 2002 թվականի 867 Ն որոշումը և պահանջների ցանկից հանվեր օրինակ մետաղյա շպատելը, թանզիֆե դիմակը, մետաղական ուրոլոգիական կատետր և այլն: Այս փոփոխությունը բերելու է նրան, որ առողջապահական բիզնեսը դառնալու է անհրապույր և դրանով զբաղվելու են միայն «ընտրյալները», որը բերելու է անառողջ մրցակցության»։
    17:45
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Գիշերը Ճարտար քաղաքում բնակելի տուն է այրվել
    Մայիսի 24-ին ժամը 01։14-ին, Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Ճարտար քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների օգնությունը։ Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր է մեկնել Մարտունու ՀՓՄ-ից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև ոստիկանության շրջանային բաժնի ծառայողները։ Հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից շինություններում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։40-ին, լիամարել` 03։45-ին։ Մասնակի այրվել է Ճարտար քաղաքի բնակիչ Ս. Մուսայելյանին (ծնված 1973թ.) պատկանող երկհարկանի առանձնատունը։ Ստուգմամբ զբաղվում է ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։
    17:30
    24.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Զախարովան արձագանքում է Փաշինյանին
    «Հայաստանի ու նրա ժողովրդի որոշումն է՝ հստակ դիրքորոշում ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում». այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախրարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք Հայաստանի վարչապետի հայտարարությունը ընդունում ենք որպես Պրահայում ընդունված փաստաթղթի շարունակություն»,- ասել է նա: Զախարովան նաև անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը հնարավոր է դուրս գա Հայաստանից:
    17:15
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացին ընկել էր Ողջի գետը
    Մայիսի 24-ին, ժամը 15։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի մոտակայքում քաղաքացին ընկել է Ողջի գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացի Վ․ Մ․-ին (ծնված 1978 թ․) դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ։
    17:00
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է «Մրգենի»-ի ներմուծումների և գնման բաժնի պետը՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և մաքսանենգություն կատարելու համար
    Հ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է: Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։
    16:52
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
    Մայիսի 24-ին 14։00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 6 ջրատար, 8 տրակտոր։ ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայքային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի քիմիկ-հետախույզների կողմից իրականացվել է օդում աղտոտվածության չափումներ։ Պարզվել է, որ թթվածնի պարունակությունը մթնոլորտում նորմայի սահմաններում է։ Աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքներին առանձնապես խոչընդոտում են աղբավայրի տարածքում առաջացած տորֆանման զանգվածները, որոնց խորությունը տվյալ հատվածներում հասնում է մինչև 10 մետր և ավելի: Հրդեհաշիջման աշխատանքները տեղ-տեղ իրականացվում են նաև հողածածկման միջոցով: Ներկա պահին առկա են ծխացող օջախներ։ Նշենք, որ մայիսի 18-ից 24-ը հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 38 մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Երևանի քաղաքապետարանի 56 բեռնատար, 26 տրակտոր, 6 էքսկավատոր և 26 ջրատար:
    16:45
    24.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Չավուշօղլուն կրկին սպառնում է Հայաստանին
    Թուրքիայի արտգործնախարարը նորից անդրադարձել է Երևանում տեղադրված «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթողին: «Հույս ունենք, որ Հայաստանը կուղղի, այսպես կոչված, սխալը»,- Անթալիայում Թուրքիա ժամանած Ադրբեջանի պատվիրակության լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մևլյութ Չավուշօղլուն՝ հակառակ դեպքում, սպառնացել է «նոր միջոցներ ձեռնարկել»։
    16:30
    24.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախցիներին Գլենդելում ապրող հայերի հետ է համեմատում Գուրգեն Արսենյանը
    Արցախահայերի կարգավիճակը Գլենդելում ապրող հայության կարգավիճակի հետ է այսօր համեմատել իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում պատգամավորը շեշտել է՝ Հայաստանի պետական պաշտոնյաների գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի սպասարկումն է, ոչ թե այն հայերի, որ ապրում են Արցախում, Բեյրութում, Ավստրալիայում:
    16:22
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հրանտ-Լեոն Ռանոսը՝ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ․ պաշտոնական
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես դարձավ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հրանտ-Լեոն Ռանոսի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչ 2027 թվականը: Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրվել է ընթացիկ տարվա մարտին և մասնակցել է Կիպրոսի դեմ ընկերական խաղին, որում դարձել է 2 գոլի հեղինակ: Ռանոսը մինչ այս հանդես էր գալիս «Բավարիա»-ի երկրորդ թիմում:
    16:15
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում առաջիկա օրերին
    Մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ը, 29-ին շրջանների զգալի մասում, 27-28-ն առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի 24-26-ը, 28-29-ի կեսօրից հետո սպասվում է, 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
    16:00
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը
    Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ «Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Գրքի տոնավաճառի ամբողջ տեսականու համար կգործի 20-50% պարտադիր զեղչ»,-գրել է Ավինյանը:
    15:45
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախկին Աստղաձոր համայնքի (ներկայում Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայր) օրինական շահերին պատճառել է 10.049.760 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս՝ այդ կերպ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Աստղաձոր համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձի և մի քաղաքացու միջև 2008թ․ փետրվարին կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինիս 25 տարի ժամկետով, տարեկան 2520 դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրվել է համայնքի վարչական տարածքում գտնվող «Թոփ Դար» տարածքի գյուղատնտեսական նշանակության 0.1 հա մակերեսով հողատարածքը։ Դրանից ընդամենը 2 ամիս անց վարձակալը, նշված հողատարածքից 200 ք/մ մակերեսով գյուղատնտեսական գործառնական նշանակության հողատարածքը ամսական 70.000 դրամ վարձավճարով (տարեկան 840.000 դրամ) համապատասխան պայմանագրով հանձնել է ենթավարձակալության հեռահաղորդակցական գործունեություն ծավալող ընկերությանը, որը նշված հողատարածքում, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխման, տեղադրել է կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող ալեհավաք կայան և շահագործել այն։ Քննությամբ պարզվել է, որ 2008թ․ հոկտեմբերից մինչև 2021թ․ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում նշված համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձը տեղյակ է եղել վերոնշյալի, այդ թվում՝ հողատարածքը ենթավարճակալության տրամադրվելու և դրանից հետո հողային օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելու, այն կապի ենթակառուցվածքի օբյեկտի շահագորման համար օգտագործելու մասին, սակայն, համապատասխան հիմքերի առկայության պայմաններում, չի լուծարել վարձակալության պայմանագիրը, միջոցներ չի ձեռնարկել համայնքի խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև` օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում` Աստղաձոր համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, համայնքը զրկվել է ֆինանսական այդ աղբյուրից շուրջ ավելի քան 10մլն. դրամի չափով օգտվելու հնարավորությունից: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին): Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերն ուղարկվել են դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Վարույթն իրականացնող մարմնի և դատավարական ղեկավարում իրականցնող դատախազի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված գույքային վնասի փոխհատուցումը երաշխավորելու նպատակով մեղադրյալի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու ուղղությամբ։ Մարտունի խոշորացված համայնքի կողմից (որում ընդգրկված է նաև Աստղաձոր բնակավայրը) ձեռնարկվել են միջոցներ՝ վարձակալության պայմանագիրը լուծելու և համայնքի խախտված իրավուքնները վերականգնելու ուղղությամբ։
    15:30
    24.05.23
    Ավելին