Լրահոս

2023-05-24
  • Տարածաշրջան
    Ռուսաստանը վնասազերծել է 70 դիվերսանտի ու չի ուզում ավարտել պատերազմը
    Վլադիմիր Պուտինն այսօր կրկին երրորդ երկրների ներքին գործերին Արևմուտքի միջամտության մասին է խոսել, նշել, որ շատ ժողովուրդներ զգում են դրսից կազմակերպված հեղաշրջումների դրամատիկ հետևանքները: Ի դեպ, Ռուսաստանը դեմ է ուկրաինական հակամարտության սառեցմանը։ Ըստ Պուտինի խոսնակի՝ այդ հարցում Մոսկվան համամիտ է Արևմուտքի հետ:
    23:45
    24.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ալմա-Աթայում Հայաստանի 10 վերապահումը. Արցախը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ
    «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչենք, որ Ադրբեջանն էլ Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրը ճանաչի», ու «Արցախի հայերի անվտանգության հարցը թողնում ենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը»՝ Փաշինյանի պնդումների արանքում բազմաթիվ չհրապարակված ու շատ շատ կարևոր փաստեր կան: Քաղաքագետները գաղտանզերծում են Ալմա-Աթայի հռչակագիրն ամբողջությամբ, որին Հայաստանը 10 վերապահումով է միացել, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չի վավերացրել:
    23:30
    24.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    Տնվոր է անվանում Հայաստանում ապրողներին Փաշինյանը ու Ադրբեջանից կադաստրի վկայական է խնդրում
    Խորհրդարանական միջադեպից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իշխանությունը հերթական անգամ սադրում է՝ փորձելով շեղել հանրությանը երկրի առջև ծառացած խնդիրներից ու նշել, որ ընդդիմություն չի մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին: Փաշինյանին ավելի քան 2 ժամ հարց են տվել միայն ՔՊ-ականները: Վարչապետը ամբիոն է բարձրացել անգամ կաթնամթերքի մասին հարցին պատասխանելու համար, թեպետ այն իրեն ուղղված չի եղել:
    23:15
    24.05.23
    Ավելին
  • Արցախ
    Իրավիճակը ծանր է. արցախցիներին Գլենդելի հայերի հետ են համեմատում ՔՊ-ում
    Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ ճանաչում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը, որի մեջ, մտնում է նաև Արցախը: Ավելի քան 1 ժամ տևած հարցուպատասխանի վերջերում է ՔՊ-ական պատգամավորն Արցախի մասին հարց տվել Փաշինյանին: Ընդդիմություն չի մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին: Այսօրվա միջադեպից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իշխանությունը հերթական անգամ սադրում է՝ փորձելով շեղել հանրությանը երկրի առջև ծառացած խնդիրներից:
    23:00
    24.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    Գաստինիցայի խազեինը. ԱԺ-ում իրար քաշքշել են, երբ պատգամավորը դատավորից պահանջել է իր աչքերի մեջ նայել
    Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցներն ուժի գործադրմամբ նիստերի դահլիճից դուրս են հանել ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին: Նա Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին հիշեցրել է, որ երկու տարի առաջ առանց դատարանում իրեն լսելու է կալանավորելու որոշում կայացրել: ՔՊ-ականներին դուր չի եկել իշխանության սրտի դատավոր համարվող Դանիելյանի մասին ընդդիմության հիշատակումները, ինչից վեճ ու քաշքշոց է սկսվել:
    22:45
    24.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի և Ադրբեջանի սերտ դաշնակիցը՝ Երևանում. Բրիտանիան նոր քաջագործություն է ակնկալում Փաշինյանից
    Միացյալ Թագավորությունը Հայաստանում աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրներ է լուծում: Քաղաքագետները նշում են՝ ՆԱՏՕ-ական Թուրքիայի դաշնակից Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Երևան ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանության աջակցությամբ Կովկասում Ռուսաստանի փոխարեն Արևմուտքն է ստանձնել մոդեռատորի դերը:
    22:30
    24.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ՆԱՏՕ-ն պարարտ հող է գտել Հայաստանում. հայ-ադրբեջանական բուֆերային գոտի ստեղծելու հնարավորություն կա
    Հայաստանի քաղաքական ղեկավարությունը այս շաբաթ կարևոր հյուրեր ուներ ՆԱՏՕ-ից, Պենտագոնից ու Մեծ Բրիտանիայից: Փորձագետները կարծում են, որ այս պահին Արևմուտքի համար Հայաստանում ամրապնդվելու պարարտ հող է ստեղծվել: ՀԱՊԿ-ի հետ Երևանի առճակատումը թեժ է մնում, Ռուսաստանը խրված է ուկրաինական պատերազմում, իսկ Հայաստանը աջուձախ անվտանգության երաշխավոր է փնտրում:
    22:15
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս կանխել սակավարյունության զարգացումը. օգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը
    Անեմիան հիվանդությունների խումբ է, որը բնութագրվում է արյան ծավալի մեկ միավորում, տվյալ տարիքի և սեռի համար նորմայից ցածր հեմոգլոբինի և շրջանառվող էրիթրոցիտների քանակի նվազմամբ։ Անեմիայի ախտորոշումը հիմնված է հիմնականում լաբորատոր տվյալների, իսկ առաջին հերթին՝ արյան կլինիկական թեստի արդյունքների վրա՝ որոշելու հեմոգլոբինի կոնցենտրացիան: Ըստ ծանրության աստիճանի՝ սակավարյունությունը լինում է թեթև (արյան հեմոգլոբինի մակարդակը 90 գ/լ-ից բարձր), միջին (հեմոգլոբինը՝ 70-89 գ/լ) և ծանր (հեմոգլոբինը 70 գ/լ-ից պակաս)։ Թերապևտիկ պրակտիկայում ամենատարածվածը երկաթի դեֆիցիտի քրոնիկ սակավարյունությունն է՝ ցավոտ վիճակ, որն առաջանում է երկաթի դեֆիցիտի հետևանքով հեմոգլոբինի սինթեզի խախտմամբ: Սակավարյունության զարգացման հիմնական պատճառները ներառում են՝ Սնուցման անբավարարություն Սննդից երկաթի անբավարար ընդունումը, հիմնականում մսամթերքի պակասի պատճառով, հնարավոր չի դարձնում փոխհատուցել դրա կորուստները՝ արյան կարմիր բջիջների ոչնչացման հետևանքով։ Երկաթի անբավարար կլանումը Այն զարգանում է տարբեր ծագման էնտերիտով հիվանդների մոտ, պայմանավորված է հետվիրահատական ​​պայմաններով, ինչպես նաև կապված է երկաթի կլանումը արգելակող դեղեր ընդունելու հետ։ Երկաթի կարիքի ավելացում Որպես կանոն, այն առաջանում է հղիության, լակտացիայի, սեռական հասունացման ժամանակ՝ ինտենսիվ աճի հետևանքով, առաջանում է նաև նախադաշտանադադարի շրջանում և մակրոցիտիկ անեմիայի բուժման ժամանակ։ Անեմիայի համախտանիշը պայմանավորված է հյուսվածքների հիպոքսիայից, դրա դրսևորումները համընդհանուր են բոլոր տեսակի անեմիայի համար. թուլություն և հոգնածություն, մաշկի և լորձաթաղանթների գունատություն, գլխացավ և բաբախյուն քունքերում, գլխապտույտ, ուշագնացություն, շնչահեղձություն և բաբախում սովորական ֆիզիկական ակտիվությամբ, ֆիզիկական գործունեության նկատմամբ հանդուրժողականության նվազում։ Հիմնական դրսևորումները ներառում են՝ չոր մաշկ, ճաքեր ձեռքերի և ոտքերի մաշկի մակերեսին, բերանի անկյուններում (անկյունային ստոմատիտ), գլոսիտ, որը ուղեկցվում է պապիլայի ատրոֆիայով, լեզվի ցավով և կարմրությամբ, փխրունություն, նոսրացում, եղունգների շերտավորում, մազերի կորուստ և վաղ գորշացում, կախվածություն արտասովոր հոտերից (կերոսին, մազութ, բենզին, ացետոն, կոշիկի լաք, ավտոմեքենաների արտանետվող գազեր), դիսֆագիա (պինդ և չոր սնունդ կուլ տալու դժվարություն): Երկրորդային իմունային անբավարարության համախտանիշը վարակիչ և բորբոքային հիվանդությունների հաճախակի ռեցիդիվների և խրոնիկականության միտում է: Սակավարյունությամբ հիվանդների մաշկը գունատ է, լյարդը, փայծաղը և ծայրամասային ավշային հանգույցները մեծացած չեն: Բուժումը պատճառի վերացում (արյունահոսության աղբյուրի նույնականացում և դրա վերացում, Fe-ի կլանման գործընթացի վերականգնում), մարմնում Fe-ի պակասի լրացում, ներքին օրգանների դիստրոֆիկ փոփոխությունների զարգացման կանխարգելում և դրանց ֆունկցիոնալ կարողությունների լիարժեք պահպանում։ Պետք է նկատի ունենալ, որ հիմնական բաղադրիչների առումով լիարժեք և հավասարակշռված դիետան կարող է միայն «ծածկել» երկաթի հանդեպ մարմնի ֆիզիոլոգիական կարիքը, բայց չվերացնել դրա պակասը, և այն պետք է դիտարկել որպես թերապիայի օժանդակ բաղադրիչներից մեկը։
    22:00
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում ժողովրդավարությունն աննախադեպ հետընթաց ապրում․ Freedom House
    Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հերթական զեկույցն է հրապարակել, ըստ որի՝ 2023 թվականին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումների պատճառով, Վրաստանում ժողովրդավարության մակարդակը նվազել է` հասնելով 34 տոկոսի: Այս մասին հաղորդում էAliq Media-ն։ Ի դեպ, անցյալ տարի ինչպես տեղական, այնպես էլ մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները պարբերաբար ահազանգել են Վրաստանում ԶԼՄ-ների իրավիճակի վատթարացման մասին։ 2022 թվականին լրատվամիջոցների իրավիճակի վրա առանձնահատուկ ազդեցություն է ունեցել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիայի ձերբակալությունը։ Ուշագրավ է նաև այն, որ վրացական ժողովրդավարությունը վերջին տասը տարում երբեք այսքան ցածր միավոր (7 միավորից՝ 3,04) չի ունեցել Freedom House-ի վարկանիշային սանդղակում։ Բացի ԶԼՄ-ների ազատությունից, Վրաստանի համար մարտահրավեր է համարվել նաև ակտիվիստների խոսքի ազատության ապահովումը և դատական ​​համակարգի անկախությունը։ Վերջին տարիներին Վրաստանը մշտապես դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների շարքում։ Վրաստանից բացի, ժողովրդավարության որակի անկումը շարունակվում է Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Չեռնոգորիայում, Բոսնիա և Հերցեգովինայում և Սլովակիայում։ Զեկույցի համաձայն՝ անցյալ տարի ժողովրդավարության ամենաարագ ու բազմակողմանի վատթարացումն արձանագրվել է Հունգարիայում և Ռուսաստանում:
    21:45
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բողոքի ակցիա Էրդողանի դեմ՝ Ավստրալիայում
    Ավստրալիայում մի խումբ մարդիկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիա են իրականացրել՝ ծածանելով քրդական դրոշներ: Դեպքը տեղի է ունեցել Վիեննայում ԵԱՀԿ-ի շենքի դիմաց: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ծածանվել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «ԵԱՀԿ-ն ցանկանում է արդար ընտրություն, տապալել բռնապետին»: Թուրքական իշխանական մամուլը պնդում է, որ ակցիան իրականացրել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համախոհները, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ: Աղբյուրը նշում է, որ սա տեղի է ունենում այն պահին, երբ Թուրքիայում մայիսի 28-ին տեղի են ունենում համապետական ընտրությունների երկրորդ փուլը:
    21:30
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բարձր միավորներ ստացած ստրուկները լրացուցիչ պարգևատրվում են․ Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ԲԵՄԱԴՐՈւԹՅՈւՆ՝ «ՀԱՐՑՈւՊԱՏԱՍԽԱՆ» Մի կերպ ինձ ստիպեցի և լսեցի ԱԺ կոչվող բալագանում , քպ-ական ստրուկների և նրանց տիրոջ միջև «հարցուպատասխանը»։ Առանց վարանելու, վստահ կարելի է ասել, որ այն հերթական բեմադրությունն է։ Ստրկատեր-վարչապետը իրեն ուղղվող հարցերի ցանկը նախապես պատրաստում և փոխանցում է ԱԺ քպ-ական ստրուկների մեջ ավագին( ԱԺ խոսնակ), որն էլ ստրուկների միջև բաժանում է հարցերը։ Ամեն անգամ քպ-ական ստրուկներն իրար կոկորդ են կրծում, հարց տալու իրավունք ստանալու համար, քանի որ այն հիանալի հնարավորություն է տիրոջը քծնելու, աչքի ընկնելու համար։ Հետագայում, հատուկ հանձնաժողովը, ավագ ստրուկի նախագահությամբ, ուշադիր լսում և գնահատում է ամեն ստրուկի հարց տալու ընդունակությունը, ոճը, քծնանքի չափն ու մակարդակը։ Բարձր միավորներ ստացած ստրուկները լրացուցիչ պարգևատրվում են»։
    21:22
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մայրաքաղաքում և մարզերում անցկացվել է «Անվտանգության օր» ամենամյա ակցիան
    Մայիսի 24-ին տեղի է ունեցել «Անվտանգության օր» ամենամյա ակցիան։ Այն անցկացվել է Երևանում՝ Նորագավիթ, Շիրակի մարզում՝ Մայիսյան, Կոտայքի մարզում՝ Չարենցավան-Հրազդան, Լոռու մարզում՝ Վանաձոր-Սպիտակ գծանցումներում։ Միջոցառման նպատակն էր քաղաքացիներին՝ հետիոտն և վարորդ, իրազեկել, ինչպես նաև հորդորել, որ խստորեն պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները հատկապես գծանցումներում։ Միջոցառման ընթացքում վարորդներին տրամադրվել են հուշաթերթիկներ և թռուցիկներ, որտեղ հստակ նշված են երթուղային անցումներով ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժի կանոնները և դրանց խախտման դեպքում նախատեսված տուգանքի չափերը։ «Արձանագրենք. բազմաթիվ վթարներից և դժբախտ պատահարներից հետո էլ մեր որոշ քաղաքացիներ չեն գիտակցում, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կամ անփութության հետևանքը կարող է մարդկային կյանք արժենալ։ Ասվածի վկայությունն են բազմաթիվ մահվան ելքով պատահարները։ Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք` եղեք զգոն և ուշադիր, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները»,-ասվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում:
    21:15
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աշտարակ քաղաքի 56-ամյա բնակչուհու սպանության վարույթի շրջանակներում վերջինիս ազգականը կալանավորվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Աշտարակ քաղաքի 56-ամյա բնակչուհու սպանության մի շարք հանգամանքներ. ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը կալանավորվել է: 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 17։10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ պարանոցի ձախ կողմի քնային զարկերակի շրջանում կտրած վերքով։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով տուժողի ազգականն է՝ ծնված 1982թ.: 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, վերջինս այցելել է բարեկամուհու՝ Աշտարակ համայնքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող բնակարան, որի հյուրասենյակում, վերջինիս առանձին դաժանությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախաքննությամբ դեռևս չպարզված գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: 40-ամյա տղամարդը մայիսի 20-ին հայտնաբերվել է Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում և ձերբակալվել՝ սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է և մեղադրյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    21:00
    24.05.23
    Ավելին
  • Աշխարհ
    Քաղաքներ ու գյուղեր՝ ջրի տակ. տասնյակ զոհեր ու անհետ կորածներ՝ Իտալիայում
    Հայաստանի վարչապետը ցավակցել է Իտալիային վերջին 100 տարվա ամենաաղետալի ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի համար: Էմիլիա-Ռոմանիա նահանգում 40 քաղաք ու գյուղ է հայտնվել ջրի տակ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
    20:45
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են կասկածելի զանգվածների ներթափանցումը հիմնարկ
    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով հիմնարկի օպերատիվ բաժնում նախապես ստացված տեղեկությունները, մայիսի 23-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Գ.Ա.-ի անվամբ բերված հանձնուքը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, հանձնուքում առկա լուծվող սուրճի 10 փաթեթներից մեկի պարունակությունն էապես տարբերվել է մնացածից իր գույնով, սուրճի հատիկների կոշտությամբ, առկա է եղել նաև սուրճի հետ խառնված, թմրանյութին նմանվող, սպիտակ զանգված: Բացի այդ՝ ծառայողներին կասկածի տեղիք են տվել հյութի պլաստմասե շշերը և դրանց պարունակությունը. շշերի տակ նկատելի են եղել ոչ գործարանային եղանակով հալեցված կետեր: Հանձնուքը բերած քաղաքացի Ա.Դ.-ն բանավոր հայտարարել է, որ հանձնուքն իրեն՝ որպես տաքսու վարորդի, փոխանցել է դատապարտյալ Գ.Ա.-ի հարազատը՝ խնդրելով համապատասխան վճարի դիմաց տանել «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Կասկածելի զանգվածները հանձնվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Нет описания фото. Возможно, это изображение яблоко и текст Возможно, это изображение еда Нет описания фото.
    20:30
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քայլեր ձեռնարկեք՝ թույլ չտալու վարչապետի կողմից նախատեսված ազգակործան փաստաթղթի ստորագրումը. հայտարարություն
    Ջավախքից մի քանի կազմակերպություններ և անհատներ դիմել են ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը անվստահություն հայտնելու կոչով․ «Հարգելի՛ պատգամավորներ Մենք՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատ գործիչներս, ուշի ուշով հետևելով Արցախի և ՀՀ շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Արցախի վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի՝ Բրյուսելում, ՀՀ վարչապետի՝ Ռեյկյավիկում և սույն թվականի մայիսի 22-ի ասուլիսում հնչեցրած մոտեցումների կապակցությամբ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ՝ հայտարարված թվերով: Մենք՝ ներքոստորագրյալներս, կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքներին, խախտում են Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթները, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները: Թուրք-ադրբեջանական տանդեմը չի էլ թաքցնում իր հավակնությունները Հայաստանի և տարածաշրջանի մյուս պետությունների նկատմամբ և չի բավարարվելու հայկական կողմի զիջումներով ու անընդհատ պարտադրելու է նոր զիջումներ: Հարգելի՛ պատգամավորներ, կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու վարչապետի կողմից նախատեսված ազգակործան փաստաթղթի ստորագրումը և ձեռնարկել ՀՀ վարչապետի ու կառավարության հանդեպ անվստահություն հայտնելու գործընթաց: Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում ենք սույն դիմումն ընթերցել առաջիկա ԱԺ լիագումար նիստին: Հարգանքներով՝ Արտակ Գաբրիելյան՝ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Ալեքսան Թորոյան՝ Ախալքալաքի հիվանդանոցի տնօրեն Ստեփան Հակոբյան՝ «Ջավախք» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Ռստակյան՝ «Վիրք» կուսակցության նախագահ Ազատ Շիպակցյան՝ Ջավախքի մտավորականների միության նախագահ Միխայիլ Կոլիկիդի՝ Սամցխե-Ջավախքի հույների «Պատրիդա» միություն Սամվել Պետրոսյան՝ «Շարժում հանուն արդարություն» կազմակերպության նախագահ»։
    20:15
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաստորեն դավաճան տականքի կարծիքով Հայաստանի «կադաստրի վկայականը» Ադրբեջանը պիտի տա՞. Արմեն Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Փաստորեն դավաճան տականքի կարծիքով Հայաստանի «կադաստրի վկայականը» Ադրբեջանը պիտի տա՞։ Որ աշխարհն իր միջազգային կառույցներով եւ երկրներով Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է, տո էլ կադաստրի, տո էլ ծննդյան, տո էլ ամուսնության վկայականները վավերացրել է, էդ հեչ, Ալիևի ստորագրությամբ «կադաստրի վկայականը» մե՞ջ։ Դե արի, Աշոտյան, ու մի խենթացիր… Իսկ իրականում ի՞նչ կադաստրի վկայական։ Նիկոլը Հայաստանի մահվան վկայականն է վիզ դնում ստանալ։ Որ մահացողի տակի ունեցվածքն իր տերերի հետ մեջ-մեջ անի»։
    20:00
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե այսօր երկրի ոստիկանները, փողի խաթր ձեզ դեռ պաշտպանում են, ապա վաղը չեն պաշտպանելու․ Արտակ Զաքարյան
    Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՔՊ տխրահռչակ մեծամասնությունը, նորից հայ մարդուն վախեցնող էժանագին վարկած է դրել շրջանառության մեջ: Ասում են, որ եթե Արցախն ու Հայաստանի մի շարք տարածքներ չհանձնենք` պատերազմ է լինելու: Փաստորեն, ըստ այս մանկուրտների, ստացվում է, որ ընդդիմությունը երբ ասում է չի կարելի Հայրենիքը վաճառքի հանել, ուրեմն պատերազմ է ուզում: Հատուկ մանրումեծ ՔՊ-ականների համար նորից եմ ասում, եթե իրական խաղաղություն եք ուզում` ուրեմն կարողացեք պաշտպանել ձեր պետության շահերը: Եվ մի´ մոռացեք, որ հինգ տարում երեք կորստաբեր պատերազմ եք բերել մեր ժողովրդի վրա: Որովհետև տեսակով տգետ եք և դավաճան: Որովհետև չգիտեք, թե ի՞նչ բան է պետություն ղեկավարելն ու Հայրենիք պահելը: Որովհետև չգիտե´ք ժողովրդի իրական անվտանգության անփոխարինելի արժեքը: Որովհետև չե´ք հասկանում, թե ո՞րն է մեր ազգային շահը: Որովհետև տարածաշրջանում անվտանգություն արտադրողից, երկիրը վերածել եք օտարից անվտանգություն մուրացողի: Դուք այդպես էլ չեք հասկանա մեր խաղաղասեր ու արժանապատիվ ժողովրդի իրավական պայքարի իմաստը: Դուք ցանկանում եք նրան վերածել ոգով ստրակացած, կոտրված ու կախյալ մի զանգվածի, որը չկարողանա իր Հայրենիքում տեսնի ու կառուցի իր ապագան: Հասկացեք վերջապես, ա´յ անուղեղ կամակատարներ: Ընդդիմությունը պատերազմ չի ցանկանում, դրա համար էլ փորձում է բռնել ձեր դավադիր ձեռքը, որը տարեցտարի ավելի ու ավելի ծանր վիճակի մեջ է դրել մեր բոլորի երկիրը: Նախորդ իշխանությունները խաղաղություն էին բերել, պատերազմի վտանգը հեռու էր յուրաքանչյուր հայի տանից: Պատերազմի գաղափարից նույնիսկ մեր թշնամին էր վախենում: Եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ ձեր պես մտածեին, ապա վաղուց մենք Հայրենիք ու պետություն չէինք ունենա: Եվ հիշե´ք, որքան էլ, որ ճամարտակեք, փաստը մնում է փաստ: Դու´ք եք պատերազմը և նրա սպառնալիքը փաթաթել մեր ժողովրդի գլխին: Դու´ք եք հանձնել մեր անվտանգության գոտիները` դիմացը ոչինչ չստանալով: Դու´ք եք փոշիացրել մեր ժողովրդի անվտանգության ներքին ու արտաքին ռեսուրսները: Դու´ք եք հրահրել ներքին անհամերաշխության խուլիգանական քաղաքականությունը: Դու´ք եք խաբել և դավաճանել Արցախին ու Հայաստանի ողջ ժողովրդին: Եվ այդ պատմական փաստից ու պատասխանատվությունից փախչելու տեղ չե´ք ունենալու: Եթե այսօր երկրի ոստիկանները, փողի (աշխատավարձի) խաթր ձեզ դեռ պաշտպանում են, ապա վաղը չեն պաշտպանելու, և դուք մեն-մենակ եք մնալու ձեր դավաճանական կենսագրության հետ: Առայժմ այսքանը:
    19:45
    24.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    LVMH-ի նախագահ Բեռնար Առնոն մեկ օրում կորցրել է ավելի քան 11 միլիարդ դոլար
    Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Բեռնար Առնոն, որը LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահն է, իր ընկերության բաժնետոմսերի գնի անկումից հետո մեկ օրում կորցրել է 11,2 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Նշվում է, որ LVMH-ի բաժնետոմսերի գինը նվազել է 5%-ով։ Գործակալության տվյալներով՝ նման անկումը կապված է այն մտավախությունների հետ, որ ԱՄՆ-ում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով շքեղության ապրանքների պահանջարկը կնվազի։ Չնայած նման անկմանը, ֆրանսիացի գործարարը, որի կարողությունը գնահատվում է շուրջ 192 միլիարդ դոլար, շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։ Forbes ամսագրի տվյալներով՝ LVMH-ի եկամուտը, շահույթը և բաժնետոմսերը գտնվում են պատմական առավելագույն մակարդակի վրա։ Առնոյի զուտ կարողությունը վերջին 12 ամիսների ընթացքում աճել է 53 միլիարդ դոլարով, ինչը դարձել է ամենամեծ շահույթը միլիարդատերերի շրջանում: Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է 2 միլիարդ դոլար: Նրա կարողությունը գնահատվում է 180 միլիարդ դոլար:
    19:30
    24.05.23
    Ավելին