Լրահոս

2023-05-31
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան Սաղաթելյանը Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամների հետ քննարկել է Արցախի հիմնախնդրին առնչվող հարցեր
    Մայիսի 29-31-ն իմ հրավերով աշխատանքային այցով Հայաստանում են գտնվում Արգենտինայի հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամները, տեղեկացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Բարեկամական խմբի անդամների հետ այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Այցելեցեինք նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ պատվիրակության անդամներին փաստեր ներկայացվեցին Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամաբ իրագործված ցեղասպանության մասին: Հյուրերի հետ եղանք նաև Եռաբլուրում և ծաղիկներ խոնարհեցինք հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին: Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբերի ամդամների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում կարևորել ենք երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացումը, խոսել միջազգային համագործակցության և Արգենտինայի հայ համայնքի դերակատարության մասին։ Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է Ադրբեջանի կողմից ՀՀ֊ի նկատմամբ շարունակվող ագրեսիայի, Արցախի շրջափակման և ռազմագերիների խնդիրների մասին։ Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին` նշել եմ, որ Արցախի Հանրապետությունը կանգնած է էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև, և Արցախի խնդիրը ոչ միայն այնտեղ ապրող հայերի անվտանգության կամ իրավունքների պաշտպանության հարց է, այլ առաջին հերթին սեփական հայրենիքում ապրելու և ինքնորոշվելու իրավունք»,- սոցցանցի իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը:
    23:25
    31.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Իսրայելի սպառնալից ակտիվությունը՝ Ադրբեջանում. Իրանը «նոր փուլ» է առաջարկում Հայաստանին
    Իրանցի փորձագետները Երևանում հայտարարել են, որ Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել եռյակին դիմակայելու համար պետք է ձևավորվի Հայաստան-Իրան-Ռուսաստան անվտանգային դաշինք: Մեր երկիր եկած իրանցիները պնդում են, որ Թեհրանը համագործակցությանը նոր զարկ տալու ազդակներ է ուղարկել Երևան, հապաղում է հայկական կողմը:
    23:22
    31.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախը «հանձնող» ժողովրդավարություն. Փաշինյանի բրենդը
    Այսօր Նիկոլ Փաշինյանը առնվազն 5 անգամ կրկնել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է ու պնդել է, թե «Ժողովրդավարության բացակայությունը նախկինների ժամանակ ծառայել է որպես գործիք, որ մարդիկ չիմանան ամբողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին»: Ըստ էության՝ նա ակնարկել է, որ Ղարաբաղի հարցում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, պարզապես իր աննախադեպ ժողովրդավարության շնորհիվ բոլորը ամեն ինչ գիտեն:
    23:15
    31.05.23
    Ավելին
  • Տնտեսական
    Ադրբեջանը փակել է Հայաստանի ոսկու հանքը. վերջնական որոշում կա՝ դադարեցնելու Սոթքի հանքի աշխատանքը
    Սոթքի հանքավայրի աշխատանքը վերջնականապես դադարեցվել է՝ պարբերական հրետակոծությունների պատճառով: Գեոպրոմայնինգ գոլդ ընկերությունը անժամկետ պարապուրդի է ճանապարհել աշխատակիցներին: Թշնամու կողմից կիսով չափ վերահսկվելու երկուսուկես տարում հանքը 1000 խոշոր հարկատուների ցուցակում 4-րդ տեղից իջել է 92-րդ տեղ:
    23:00
    31.05.23
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանում արցախցիների տվյալների բազա է ստեղծվում. Բաքվի նոր մարտավարությունը
    Ալիևի ոչ մի առաջարկ լսել չեն ուզում Ստեփանակերտում: Արցախցիները պնդում են, որ լավ են ճանաչում թշնամուն, որի ձեռքերում սատկում է անգամ խաղաղության աղավնին: Իսկ Բաքուն չի դադարեցնում խաղաղասիրական շոուն: Հիմա էլ Հակարիի կամրջին են կին սահմանապահներ կանգնեցրել, որոնք ժպիտով պատճենում են անցնող-դարձողի անձնագիրը, ըստ էության, տվյալների բազա ստեղծելով:
    22:45
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որ Նիկոլը ներել է Ալիևին, չի նշանակում՝ հայ ժողովուրդը ներել է Ալիևին․ Արմեն Աշոտյան
    ԱՄՆ նորանշանակ դեսպանը մեր երկիրն անվանել է ժողովրդավարության պայծառ կետ տարածաշրջանում, այն երկրի ներկայացուցիչը, որի ղեկավարությունը 2022 թվականի մարդու իրավունքների զեկույցում ինչ ասես գրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ես դեսպանին չեմ ճանաչում, որ տեսնեմ՝ մի հատ այդ Պետդեպի զեկույցից իրեն նվեր կտամ: Ինքը որ նման բաներ է ասում, մի հատ իր շեֆության զեկույցը կարդա Հայաստանում ժողովրդավարության վիճակի, մարդու իրավունքների մասին` քաղաքականից մինչեւ քաղաքացիական, եւ այլն: Երեւի, դեսպանն այնքան խառն է, որ սեփական շեֆության զեկույցը Հայաստանի մասին չի կարդացել: Տիկին դեսպան, հորդորում եմ Ձեզ, կարդացեք ԱՄՆ Պետդեպի 2022 թվականի զեկույցը՝ մարդու իրավունքների մասին՝ Հայաստանին վերաբերող, որպեսզի նման միամտություններ կամ ձեր դիվանագիտական կարիերան վարկաբեկող հայտարարություններ չանեք ու ձեր շեֆության աչքերում սխալ դուրս չգաք հանկարծ, նոր եք նշանակվել»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:
    22:36
    31.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը սպառնում է, ԱՄՆ-ն ողջունում, Հայաստանը զարմանում
    Համաներում՝ Արցախում պաշտոնը թողնելու և Ադրբեջանի քաղաքացիություն խնդրելու դիմաց: Իլհամ Ալիևի՝ ինքնակամ հանձնվելու այս առաջարկն է ողջունել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, ըստ էության, գաղտնազերծելով Արցախի հետ կապված Վաշինգտոնի իրական նպատակները: Չնայած Հայաստանի արտգործնախարարությունը բավականին կոպիտ է արձագանքել պետդեպի հայտարարությանը՝ շեշտելով, թե անհնար է չնկատել Ադրբեջանի նախագահի հայտարարությունների տակ թաքնված էթնիկ զտման նկրտումները, պետքարտուղարության տարածած տեքստից կարելի է կռահել, որ Ալիևի առաջարկը քննարկվելու է Քիշնևում՝ Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպման ժամանակ:
    22:30
    31.05.23
    Ավելին
  • Թշնամուն հուժկու պատասխան տալ պատրաստ են. հյուսիս-արևելյան սահմանի դիրքապահները
    Բանակային աննախադեպ ողբերգությունից ավելի քան 4 ամիս անց Պաշտպանության նախարարությունը լրագրողներին հրավիրել է դիրքեր, ճիշտ է՝ ոչ թե Գեղարքունիքի, այլ Տավուշի: Հակառակորդի ամենամոտ դիրքն ընդամենը կես կիլոմետր է հեռու եղել նկարահանումների վայրից:
    22:15
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թյուրքական պետությունների կազմակերպությունը արժույթի սեփական հիմնադրամ է ստեղծում
    Թյուրքական պետությունների կազմակերպութունը հիմնում է արժույթի միջազգային սեփական հիմնադրամը։ Այս քայլը թյուրքական պետությունների միջև տնտեսական ինտեգրումն ապահովելու տեսանկությունից բավական կարևոր քայլ է համարվում: Թյուրքական ներդրումային այդ հիմնադրամի կենտրոնական գրասենյակը տեղակայվելու է Թուրքիայի երկրորդ մայրաքաղաք համարվող Ստամբուլում: Կազմակերպության անդամ երկրներից յուրաքանչյուրը (Թուրքիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ադրբեջան և Ղրղզստան), ստեղծված հիմնադրամի նախնական կապիտալի ձևավորման համար պետք ներդնի 100 մլն դոլար, որի արդյունքում էլ կապիտալը կկազմի 500 մլն դոլար: Հիմնադրամի գործունեության ժամկետը սահմանվել է 20 տարի, սակայն կարող է նաև երկարաձգվել: Հիմնադրամի նախագահը նշանակվելու է անդամ երկրների հերթականությամբ՝ 4 տարի պաշտոնավարման սկզբունքով: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հիշյալ հիմնադրամի ստեղծման մասին լուրերը թուրքական լրատվամիջոցներում որակվում են այնպիսի քայլ, որի արդյունքում Թուրքիան կշահի, իսկ Արևմուտքը՝ կապշի։
    22:00
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում փողերի լվացման, ապացույցներ ու իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
    2023թ. փետրվարի 21-ին Ա.Գ.-ն փաստաբան Վ.Պ.-ի միջոցով հայցադիմում է ներկայացրել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Վ.Ղ.-ի հետ 05.05.2011թ. կնքված փոխառության գործարքն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ 1 /մեկ/ մլն ԱՄՆ դոլար գանձելու պահանջների մասին: ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորը ուսումնասիրելով հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն: Հաղորդման քննարկմամբ պարզվել է, որ հայցվոր Ա.Գ-ի փաստաբան Վ.Պ.-ի կողմից դատարան ներկայացված Ա.Գ.-ի և Վ.Ղ.-ի միջև 05.05.2011թ. Ստեփանակետ քաղաքում կնքված պայմանագրի պատճենը կեղծ է, նրանում «Փոխատու» և «Փոխառու» անվանումների դիմաց առկա ստորագրությունները կատարված չեն Ա.Գ.-ի և Վ.Ղ.-ի կողմից: Միաժամանակ պարզվել է, որ վերջիններիս կողմից չեն կատարված նաև հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչներ` ԱՀ Փաստաբանների պալատի փաստաբան Վ.Պ.-ի և Ռ.Ե.-ի կողմից դատարան ներկայացված՝ 26.01.2023թ. Ստեփանակերտ քաղաքում Ա.Գ.-ի և Վ.Ղ.-ի անվամբ կազմված, իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող լիազորագրի «Լիազորող» անվան դիմաց առկա ստորագրությունները: Ավելի ուշ, պատասխանողի ներկայացուցիչ Ռ.Ե.-ն դատարան է ներկայացրել 15.03.2023թ. թվագրմամբ Ստեփանակերտ քաղաքում կնքված «Հաշտության համաձայնագիր», որով հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչները եկել են համաձայնության, որ դատարանի վարույթում քննվող քաղաքացիական գործի վարույթը կարճվի, իսկ վեճն ավարտվի՝ պայմանով, որ հայցվորը հրաժարվում է պահանջներից, իսկ պատասխանող Վ.Ղ.-ն ստանձնած գումարային պարտավորությունը կատարված համարելու դիմաց հայցվորին կօտարի Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան-24/34 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող առևտրի սրահը: Փաստորեն, Ա.Գ.-ն 2011թ. մայիսի 05-ի կեղծ փոխառության պայմանագրով դիտավորությամբ քողարկել և խեղաթյուրել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 1 /մեկ/ մլն ԱՄՆ դոլար դրամական միջոցների ծագման աղբյուրը, և մինչև 05.05.2015թ. իր քրոջ ամուսին Վ.Ղ.-ին փոխառությամբ տրված վերոնշյալ գումարի գանձման պահանջի դիմաց համաձայնել է ստանալ Վ.Ղ.-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ Վ.Ղ.-ն կեղծ փոխառության պայմանագրով նպատակ է ունեցել փոխարկել (կոնվերտացնել) հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ անշարժ գույքը: Նկարագրված հանցանքների կատարման դեպքերով 17.05.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցներ կեղծելը), 345-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 345-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարումը և դատախազական հսկողությունը իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    21:45
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Առաջիկայում Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն
    Մոսկվան և Անկարան այժմ համաձայնեցնում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման ժամկետներն ու վայրը: Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, այդ մասին հայտնել է Ռուսաստանի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Երբ Պուտինը զանգահարել էր Էրդողանին և շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ, նախագահները հաստատել են տեսանելի ապագայում երկկողմ հանդիպում անցկացնելու մտադրությունը։ Թե երբ ու որտեղ այն կկայանա, դեռ պետք է համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու նախագահների աշխատանքային գրաֆիկները», – նշել է Պեսկովը:
    21:30
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուժեղ քամու հետևանքով տանիքի թիթեղյա ծածկն ընկել է ավտոմեքենայի վրա
    Մայիսի 31-ին, ժամը 15:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խնձորանոցի փողոցի տներց մեկի մոտակայքում քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան տանիքից մոտ 9 քմ հատված ուժեղ քամու հետևանքով ընկել է բակում կայանած ավտոմեքենայի վրա: Փրկարարները տեղի ուժերի հետ տանիքի թիթեղյա ծածկը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։
    21:15
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային
    Մայիսի 31-ին, ժամը 15:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակա սարի վրա քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները Կ. Ու.-ին սարից ավտոմեքենայով իջեցրել (մոտ 8 կմ) և մոտեցրել են շտապօգնությանը:
    21:00
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԳՆ արձագանքը ԱՄՆ Պետքարտուղարությանը
    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ․ «ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում։ Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ։ Կասկածներ չունենք, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի դրական դեր խաղալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը լավագույն միջոցը չէ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում դրական փոփոխությունների հասնելու համար»։
    20:52
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրաքը հայտաարարում է Թուրքիան ներառող մասշտաբային մի նախագծի մեկնարկի մասին
    Իրաքը հայտաարարում է Թուրքիան ներառող մասշտաբային մի նախագծի մեկնարկի մասին
    20:45
    31.05.23
    Ավելին
  • Հասարակական
    Գետափ-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան մոտ 5 մ գլորվել է ձորը
    Մայիսի 31-ին, ժամը 17:19-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան գլորվել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ գլորվել ձորը։ Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և դուրս բերել ձորից։
    20:30
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեադատավարական կանոնները խախտելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվել է երկու քննիչ. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը համակարգում գործառութային պարտականությունները անփույթ ու անբարեխիղճ կատարելու դրսևորումների, թույլ տրվող կարգապահական կոպիտ խախտումների դեմ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի (քննիչի) նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը՝ «պաշտոնից ազատում»-ը։ Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ քննիչներից մեկը՝ մեկ քրեական վարույթով, իսկ մյուսը՝ երկու քրեական վարույթով, առանց իրավաչափ նպատակի, չեն կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ կամ դրանք կատարել են տևական ուշացումով, առանձին դեպքերում դատավարական փաստաթղթեր կազմելիս անտեսվել են քննությամբ ձեռք բերված մի շարք օբյեկտիվ ապացույցներ, անձանց գործողություններին տրվել են այնպիսի իրավական գնահատականներ, որոնք չեն բխել վարույթով ձեռք բերված փաստական տվյալներից՝ այդ կերպ թույլ տալով քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներ։ Հաշվի առնելով նշված քննիչների կողմից թույլ տրված խախտումների ծանրության աստիճանը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունները։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ նախագահի հրամանով նշված երկու քննիչներն ազատվել են զբաղեցրած պաշտոնից։
    20:15
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է փամփուշտների և պարկուճների արտահանումը
    Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է РБК պարբերականից, համապատասխան որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Որոշումն ուղղված է պետության շահերի պաշտպանության ապահովմանը», - հաղորդվում է կառավարության կայքում։ Արգելքը չի վերաբերում այն փամփուշտներին և ​​պարկուճներին, որոնք անհրաժեշտ են բանակին, այլ զորքերին և ռազմական կազմավորումներին։ Բացի այդ, արգելքը չի տարածվում այն փամփուշտների և պարկուճների վրա, որոնք այլ երկրների տարածքներով տեղափոխվում են Ռուսաստանի զորամասեր, կառավարության որոշմամբ Ռուսաստանից արտահանվում են ԵԱՏՄ-ի երկրներ, Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ են արտահանվում միջազգային տարանցիկ օդային փոխադրումների շրջանակներում, բացառությամբ ոչ բարեկամ երկրների, Ռուսաստանից արտահանվում են որսի, սպորտային միջոցառումների, ցուցահանդեսների կամ պատմամշակութային միջոցառումների մասնակցելու նպատակով։
    20:00
    31.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ Սասունիկ գյուղի մոտակայքում․ կա զոհ և տուժած
    Մայիսի 31-ին՝ ժամը 15։29-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 2003 թ.) բախվել է կայանած «Zil» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ․ Պ․, ծնված 1955 թ.): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ արձանագրվել է Վ․ Խ․-ի (ծնված 2008 թիվ) մահը։ Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    19:45
    31.05.23
    Ավելին