Լրահոս
2023-06-01
-
ԱրցախԱդրբեջանը խեղաթյուրում է իրականությունըՊաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։Ավելին15:1001.06.23 -
ՄիջազգայինԽաղաղապահները փշալարերով փակել են քաղաքապետարանի մուտքը. իրավիճակը լարված է մնում ԿոսովոյումԿոսովոյի հյուսիսում հարյուրավոր սերբեր նորից բողոքի ակցիա են արել Զվեչան բնակայրի քաղաքապետարանի դիմաց: ՆԱՏՕ-ի խաղաղապահները փշալարերով, երկաթե պատնեշներով փակել են շենքի մուտքը և սերբերին չեն թույլատրում մոտենալ: Կադրերում երևում է, որ սերբերը քաղաքապետարանի դիմաց շարված երկաթե պատնեշներին ամրացրել են Սերբիայի դրոշը:Ավելին15:0501.06.23 -
ՀասարակականԴժվարին այս օրերին Արցախում ծնվող յուրաքանչյուր նոր երեխա գալիս է ապացուցելու, որ արցախցու կամքն անկոտրուն է. ԾառուկյանԴուք մեր կյանքի իմաստն եք, մեզ ապրեցնողներն ու մեր շարունակությունը։ Դժվար պահերին դուք այն հույսն եք, որ ստիպում է մեծերին լինել ավելի պինդ ու ավելի ուժեղ։Ավելին15:0001.06.23 -
ՔաղաքականԵթե Փաշինյանը ստորագրի այն, ինչի մասին բանավոր ասել է, ապա դա հայ ժողովրդի համար կլինի անդառնալի ազգային ողբերգություն. Վարդան ՕսկանյանՀՀ նախկին արտագործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է՝ նվաստացումից դուրս գալու և իրավիճակը կտրուկ փոխելու միակ ճանապարհը ժողովրդական ճնշմամբ այս իշխանություններին հրաժարական պարտադրելն է։Ավելին14:5001.06.23 -
ԻրավականՊետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն դրամի վնասՊետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, 2022-2023թթ-ին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում, բացահայտվել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի 1,114,000 տուփ ծխախոտի իրացման դեպքեր: Արդյունքում, պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն ՀՀ դրամի վնաս, որի հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ:Ավելին14:4501.06.23 -
ՄիջազգայինՓամփուշտից մինչև ռեակտիվ համակարգեր. ԱՄՆ-ը 300 միլիոն դոլարի զենք կուղարկի Ուկրաինա300 միլիոն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինա Միացյալ Նահանգները: Այս երկրի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Կիևին կտան «Պատրիոտ» զենիթահրթիռային և «Հայմարս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Ավելի քան 30 միլիոն փամփուշտ, ականազերծման սարքավորումներ, հրետանային և տանկային արկեր։Ավելին14:3701.06.23 -
ԻրավականԴուբայի տները չհայտարարագրած նախկին պաշտոնյաների մասին «Հետքի» հոդվածից հետո փողերի լվացման հատկանիշներով քրեական վարույթ է սկսվել. Hetq.am«Խոսքը Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, նրա եղբոր՝ նախկին պատգամավոր (մինչ այդ էլ եղել է քաղաքաշինության փոխնախարար, ապա՝ Քաղշինպետկոմի նախագահի տեղակալ) Հակոբ Բեգլարյանի, ինչպես նաև նախկին պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի ու Հրանտ Դավթյանի մասին է: Ալեքսանյանի ու Դավթյանի չհայտարարագրված արաբական գույքի համասեփականատեր են նրանց կանայք: Անդրադարձել էինք նաև Հ. Դավթյանի եղբոր ձեռք բերած բնակարանին, չնայած վերջինս պաշտոնյա չի եղել:Ավելին14:3001.06.23 -
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածելԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել:Ավելին14:2301.06.23 -
ԺամանցԱյսօր չունենք էլ Շուշին... բայց չենք կոտրվում, հակառակը, ավելի նպատակասլաց ենք ու ուժեղ. ՍիրուշոԵլույթից առաջ բարձրացել էինք Ջդրդուզ, լուռ նստել էինք ու փորձում էինք գնահատել այն, ինչ ունենք...Ավելին14:1501.06.23 -
ՄիջազգայինՌուսաստանի Բելգորոդի մարզն ուկրաինական կրակի տակ է. ռուսները հրթիռակոծել են ԿիևըՈւկրաինայի զինուժը անդադար կրակի տակ է պահում Ռուսաստանի Բելգորոդի մարզը: Շեբեկինո քաղաքի գնդակոծությունից վիրավորվել է 8 մարդ։ Բելգորոդի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ ուկրաինական կողմը գնդակոծում է նաև Նովոպետրովկա գյուղը: Այնտեղ վիրավորվել է դպրոցի երկու ուսուցիչ:Ավելին14:0701.06.23 -
ԱրցախՄարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերըՄարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերը: Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հրշեջ փրկարարները մինչև առավոտյան ժամը 5-ը ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել։Ավելին14:0001.06.23 -
ԻրավականԹույլատրելիից շատ մգեցված ապակիներով մեքենաների վարորդներն այսօրվանից տուգանվելու ենԱյսօրվանից Հայաստանում 25 հազար դրամով կտուգանեն այն վարորդներին, որոնց մեքենաների դիմային ու կողային ապակիները թույլատրելիից շատ են մգեցված: Ըստ ոստիկանության՝ ապակիները պետք է առնվազն 70 տոկոս թափանցելիություն ունենան: Կասկածելի մեքենաները պարեկները կանգնեցնելու են և հատուկ սարքերով ստուգեն։Ավելին13:4801.06.23 -
ՀասարակականԵրևանում բարձրահարկ շենքի տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի. նրա 1-ամյա երեխան էլ հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ հունիսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ավելին13:4501.06.23 -
ԻրավականՔննիչը քրեական վարույթով կեղծել է ապացույցներ և ստացել խոշոր չափի կաշառք. դատախազը գործն ուղարկել է դատարանՔննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող Ա.Լ.-ն քրեական վարույթով կեղծել է ապացույցներ և ստացել խոշոր չափով կաշառք:Ավելին13:3801.06.23 -
ՄիջազգայինԶելենսկին գաղտնի այցելել է Քիշնև. Էրդողանը հրաժարվել է մասնակցել եվրոպական հավաքինԱլիևի հետ հանդիպումից առաջ՝ Հայաստանի վարչապետը ժամանել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևից 35 կմ հեռու գտնվող Միմի ամրոց, որտեղ մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին:Ավելին13:3501.06.23 -
ՀասարակականԵրևանում ծնվել է 57 երեխաՄայիսի 31-ին Երևան քաղաքում ծնվել է 57 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին13:3001.06.23 -
ՔաղաքականՓաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպում՝ Քիշնևում. մոլդովահայերի հետ հանդիպումը չեղարկվել էԱյսօր Մոլդովայում հանդիպելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների, Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ: Փաշինյան-Ալիև-Մակրոն-Շոլց-Միշել հանդիպումը, ըստ օրակարգի, պետք է սկսվի Երևանի ժամանակով ցերեկը 4 անց կես:Ավելին13:1801.06.23 -
ՔաղաքականԱնկլավների հանձնումը հնարավոր է բացառապես հանրաքվեով․ Գևորգ Դանիելյան44-օրյա պատերազմից հետո տարածքները, ընդհուպ՝ միջպետական ռազմավարական ճանապարհները զիջելն արդարացվում էր իբր 2010 թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:Ավելին13:1501.06.23 -
Հասարակական«Եղեք մեր կողքին». Արցախի երեխաները դիմում են աշխարհինԱյսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այդ առիթով մայրաքաղաքում տոնական խաղահրապարակներ են բացվել: Միջոցառումների գլխավոր հասցեն Ազատության հրապարակն է: Մայրաքաղաքի հիվանդանոցներում մայիսի 31-ին և հունիսի մեկի գիշերը ծնվել է 57 երեխա:Ավելին13:0501.06.23 -
ՀասարակականՊՆ-ից 22 միավոր տրանսպորտային միջոց հետ կվերցվի ու կնվիրաբերվի ԵԿՄ-ինՊաշտպանության նախարարությունից պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր 33 միլիոն 663 հազար 410 դրամ մնացորդային արժեքով 22 միավոր տրանսպորտային միջոց հետ կվերցվի և կնվիրաբերվի «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ կազմակերպության կանոնադրական խնդիրներին համապատասխան օգտագործելու նպատակով:Ավելին13:0001.06.23